
ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ ՇՈՒՆՉԸ
Մեր քաղաքին արժանի տոնին ընդառաջ` այցելեցինք Էրեբունի թանգարան եւ զրուցեցինք նրա տնօրեն Աշոտ Փիլիպոսյանի հետ. «Ես շատ կուզեի, որ վերականգնվեր Էրեբունի-Երեւան տոնը, որը սկսվում էր Էրեբունի ամրոցից. շքեղ տոնահանդեսները հիմա տեղափոխվել են Հանրապետության հրապարակ»: Ա. Փիլիպոսյանը նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել Էրեբունի համայնքի թաղապետարանի հետ, ու մյուս տարի թաղապետարանն ու թանգարանը փորձելու են իրենց ուժերով այդ տոնը վերականգնել. «Սկզբի տարիներին լավ էր արվում, վերջին 5 տարին չի արվել: Իսկապես ուխտագնացություն էր այստեղ, ամբողջ Էրեբունի փողոցով մեկ շարված էին գինու տկեր, ճոխ տոնախմբություն էր, մարդիկ իրենց տների առջեւ խորոված էին պատրաստում, ուտելիք ու գինի հյուրասիրում, կարծես իրենց տան տոնն էր էս փողոցում. սկսվում էր Էրեբունի փողոցի ծայրից եւ ալիք-ալիք գալիս էր դեպի ամրոց, պետական այրեր էին գալիս, եւ խորհրդային, եւ հետխորհրդային մի քանի տարիներին, պարային խմբեր էին մասնակից լինում, թատերականացված ներկայացում էր ծավալվում բացօթյա` Արգիշտին էր գալիս մարտակառքով, այս ամբողջը անցյալի կենդանի շունչն էր ստեղծում: Հիշում եմ` մենք ստիպված փակում էինք թանգարանի մուտքը, խումբ-խումբ էինք մարդկանց թողնում, որ կարողանայինք սպասարկել` թանգարանը նայեին եւ բարձրանային ամրոց. արդեն ժողովրդական տոն էր դարձել, բոլորը գիտեին, որ երկրի ղեկավարը պետք է լինի այստեղ, պիտի բացի տոնը, իսկ հիմա դա հրապարակում է արվում: 2790-ամյակ ենք տոնում` նշանակում է այստեղից պիտի տոնենք»:
Առիթը լավագույնն է` պարզելու թե ի՞նչ է կատարվում «Էրեբունի» թանգարանում, ի՞նչ գտածոներով արժանանավորվեցին այս տարի կատարված պեղումները Էրեբունի ամրոց-քաղաքի տարածքում:
Աշոտ Փիլիպոսյանի պատմելով` այս տարի համատեղ պեղումներ են կատարվել Էրեբունի ամրոցի տարածքում. հայ հնագետների հետ աշխատել են ԱՄՆ-ի Բերկլի համալսարանի պրոֆեսոր Դեվիդ Ստրոնախը, ՌԴ Էրմիտաժի հնագիտական ջոկատը, հոկտեմբերին ֆրանսիացի հնագետները Լիոնից նույնպես աշխատելու են հայկական հնագիտական արշավախմբի կազմում. ֆրանսիացիները զբաղվում են աքեմենյան եւ անտիկ դարաշրջաններով, իսկ Էրեբունի ամրոցը զգալի դեր է ունեցել նաեւ հետուրարտական` աքեմենյան եւ անտիկ շրջանում:
Ա. Փիլիպոսյան.- Այս տարի Էրեբունի թանգարանը եւ թանգարանի արշավախումբը աշխատել են ամրոցի այն հատվածներում, որոնք մինչեւ այժմ պեղված չէին: Ի տարբերություն նախորդ տարիների` այս տարի թանգարանն իր ձեռքն է վերցրել բոլոր պեղումները եւ Բերկլիի համալսարանը, Էրմիտաժը եւ ֆրանսիական խումբն աշխատում են մեր արշավախմբի կազմում`որպես ջոկատ: Նրանք մեր հսկողության ներքո են աշխատում, մեր աշխատանքներին համահունչ, մեր առաջադրած ծրագրի սահմաններում` համատեղելով իրենց ծրագրերի հետ: Այս տարվա պեղումների արդյունքում Դ.Ստրոնախի հետ միասին եկանք այն եզրակացության, որ հավանաբար Վանի թագավորության անկումից հետո, Էրեբունի ամրոցի տարածքում, մինչեւ Աքեմենյան տիրապետության հաստատումը, վերակառուցումներ են կատարվել, եւ դրանք կարող են վերագրվել մ.թ.ա. 6-րդ դարի առաջին կեսին, այսինքն` Երվանդ Սակավակյացի ժամանակներին: Դա նշանակում է, որ Երվանդունիների իշխանության օրոք, մինչեւ Աքեմենյան գերիշխանության հաստատումը, այստեղ, ըստ ամենայնի, ինչ-որ վերակառուցումներ կատարվել են, եւ հավանաբար կապված Խալդ աստծո տաճարի հետ: Այս նույն ժամանակահատվածին պիտի վերաբերեն այն կառույցները, որոնք բացվում են միջնաբերդից դուրս, բլրի արեւմտյան լանջին, դեպի Վարդաշեն տանող ճանապարհի հատվածում, դրանք ուշուրարտական եւ հետուրարտական ժամանակաշրջանների նյութեր են:
Այս տարի թանգարանում բացվել է հնամարդաբանական լաբորատորիա, որտեղ մինչուրարտական, ուրարտական եւ հետուրարտական ժամանակահատվածներին վերաբերող 700-ից ավելի հնամարդաբանական նյութեր կան, Հայաստանի լավագույն մասնագետներից մեկը` պատմական գիտությունների թեկնածու Ռուզան Մկրտչյանը ուսումնասիրում է դրանք:
Թանգարանն ունի նաեւ վերականգնման լաբորատորիա, որտեղ մետաղի, խեցեղենի վերականգնման աշխատանքներ են կատարվում: Նախնական պայմանավորվածություն կա Էրմիտաժի հետ, 2009-ի մայիսին «Էրեբունի» թանգարանի երկու ռեստավրատորներ, որոնք պետք է զբաղվեն որմնանկարների վերականգնմամբ, մեկնելու են Սանկտ Պետերբուրգ` մեկ ամսով վերապատրաստվելու, որից հետո սկսելու են Էրեբունու որմնանկարների վերականգնման, ամրակայման եւ կրկնօրինակների ստեղծման աշխատանքները. «Այս տարի մենք սկսելու ենք ամրոցի վերականգնման աշխատանքները եւ շատ ուրախ եմ, որ այդ աշխատանքներն իր հսկողության տակ է պահում մշակույթի նախարարությունը եւ անձամբ նախարար Հասմիկ Պողոսյանը: Աշխատանքները որոշակի ծրագրով են սկսվել, առաջին հերթին պարիսպների հատվածներն են բարձրացվում, մուտքը դեպի ամրոց այնուհետ միայն կենտրոնական մուտքից կլինի եւ կվերահսկվի: Այս տարի թաղապետարանի հետ որոշել ենք մի քանի միջոցառոումներ անցկացնել. նախ թաղապետարանը Էրեբունի ամրոցի արեւմտյան լանջին 4 մ երկարությամբ «2790» գրությամբ լուսատախտակ կտեղադրի, որը գիշերը Երեւանի բոլոր ծայրերից երեւալու է, երկրորդ, մենք տոնի օրը` հոկտեմբերի 12-ին, թանգարանի աստիճանների վրա եւ թանգարանին մերձ հրապարակում միջոցառումների ամբողջ շարք ենք կազմակերպելու: Բացի այդ` հոկտեմբերի 12-ին եւ 13-ին թանգարանում միջազգային գիտաժողով ենք կազմակերպելու, որին մասնակցելու են ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Վրաստանից ժամանած եւ մեր երկրի տարբեր գիտական կենտրոնների մասնագետներ: Գիտաժողովը նվիրված է լինելու թանգարանի 40-ամյակին եւ Բորիս Պիոտրովսկու 100-ամյա հոբելյանին»: Վերադառնալով պեղումներին
Այս տարվա ընթացքում պեղումներ են կատարվել եւ միջնաբերդում, եւ քաղաքային թաղամասերում, եւ միջնաբերդի դիմացի բլրին` արեւելյան հատվածում: Մինչ պեղումներն սկսելը` երկրաֆիզիկական եւ էլեկտրամագնիսական հետազոտություններ էին կատարվել այդ հատվածում եւ հետաքրքրական տվյալներ կային: Պեղումների ընթացքում որոշակի նոր տվյալներ ստացվեցին. արձանագրություններում փաստված է, որ Արգիշտի Առաջինը եւ Ռուսա Երկրորդն այստեղ վերակառուցումներ են կատարել: Արշավախումբը փորձեց ճշտել, թե ինչպիսի՞ հնագիտական հորիզոնների հետ են դրանք առնչվում: Հատկապես պեղումներ կատարվեցին Խալդ աստծո տաճարի դիմաց ընկած կարասային սենյակում, որտեղ վերջին պեղումները եղել էին 1968 թվականին. ինչո՞ւ հատկապես այստեղ, որովհետեւ այս մեծ սրահի կենտրոնում 4 բազալտե հիմնասյուներ կան, որոնց վրա արձանգրված է. «Այս պալատը (կամ դահլիճը) Արգիշտին կառուցեց»: Դահլիճը հետաքրքրիր է, բայց դահլիճում կարասային սենյակ չի լինում, նշանակում է Արգիշտիից հետո ինչ-որ մեկը վերակառուցումներ է արել այստեղ: Ովքե՞ր են դա արել` պարզելու համար մի քանի տեղ հնագետները երեքը չորսի վրա փոսորակներ տեղադրեցին, իջան մինչեւ հատակը 1,5 մետր եւս, բացեցին պարսպաշարը, պատերի շարվածքը: Հայտնաբերվեցին որմնանկարների փոքրիկ բեկորներ, որոնք 1968 թվականից այդպես էլ մնացել էին այդ հատվածում եւ պեղված չէին: Հասնելով մինչեւ կարասների ստորին մասը` որոշ կարասների հատակում բացվեցին մանր եղջերավոր կենդանիների եւ ուրարտական թասերի բեկորներ. այդ մասը փաստորեն չէր պեղվել, եւ պարզվեց մի կարեւոր հանգամանք: Ներկայիս կարասային սենյակ կոչվածը մոտ մեկուկես մետր ավելի խորն է եղել, նրա պատերին (պատերի որոշ հատվածներում անցքեր կան գամերի համար) կախված են եղել կամ վահաններ, կամ գորգեր. տարածքն, իրոք, Արգիշտի Առաջինի օրոք եղել է դահլիճ, եւ դա այն հատվածն է, որտեղ կենտրոնացած են եղել որմնանկարների զգալի մասը, հատկապես տեսարաններ. այսինքն Արգիշտի Առաջինի կառույցը նրա իշխանությունից հետո որդու` Սարդուր Երկրորդի, թոռան` Ռուսա Առաջինի, ապա եւ Արգիշտի Երկրորդի եւ Ռուսա Երկրորդի օրոք մեծ փոփոխություններ է կրել, ամրոցում բազմաթիվ վերակառուցումներ են կատարվել:
Գտնված նյութերը մաքրման փուլում են, նյութերի մի մասը հանձնված է քիմիական փորձաքննության եւ վերականգնման աշխատանքներ են կատարվում, որոնց արդյունքում այդ բոլորը առավել առարկայական վերլուծության կենթարկվի. «Ընդամենն այս տարի աշխատել ենք մեկուկես ամիս, բայց այդ մեկուկես ամսվա արդյունքները կարեւոր ու լուրջ են եւ թույլ են տալիս խոսելու իսկապես մեծ քաղաքի մասին, որը կառուցվել է մ.թ.ա. 8-րդ դարի առաջին կեսին եւ պարբերաբար շարունակել է իր գոյությունը մինչեւ մեր օրերը», ասում է Ա. Փիլիպոսյանը: Միասնական արշավախմբերի իմաստը
Դեվիդ Ստրոնախին հետաքրքրում է, թե հետուրարտական շրջանում ինչպիսի ճակատագիր են ունեցել ուրարտացիների կառուցած քաղաքները Վանի թագավորության շրջանում, որվհետեւ Կարմիր բլուրն ըստ էության քանդվել է եւ այլեւս չի վերակառուցվել, Չոուկ Թեփեն, Վանա լճի արեւելյան ափի Այանիսը քանդվել ու չեն վերակառուցվել, բայց Էրեբունին շարունակել է իր գոյությունը նաեւ Վանի թագավորության անկումից հետո, կարծիք կա, որ նաեւ եղել է Աքեմենյան 13-րդ սատրապության կենտրոն: Էրեբունիում հայտնաբերվել են հրաշալի արծաթե-եղջրյա գավաթներ. հիմա որքանո՞վ է ճիշտ սատրապության կենտրոն լինելը, եւ Վանի թագավորության անկումից հետո այդ 50-60-ամյա ժամանակահատվածը ի՞նչ փոփոխություններ է կատարել այս քաղաքում՝ Բերկլիի համալսարանի պրոֆեսորին սա հետաքրքրում է:
Ուրարտական թագավորության կենտրոնը Վանի ավազանում էր, բոլոր թվերը կարելի է այնտեղ ճշտել, իսկ մեզ մոտ կարելի է խոսել այն շինարարությունների եւ տարածքային միացումների հետ, որոնք կապված են Մենուայի եւ Արգիշտիի հետ եւ նրանցից հետո:
Կարմիր բլուրը եղել է մինչուրարտական բնակատեղի, որը հավանաբար մ.թ.ա 15-րդ դարից գոյություն ուներ, եւ որտեղ կյանքը շարունակվել է մինչեւ մեր թվականությունից առաջ 7-րդ դարը: Բնակավայրը դադարել է գոյություն ունենալուց, երբ Ռուսա Երկրորդը հենց այդ հատվածում, Հրազդանի ափին կառուցեց Թեյշեբաինի քաղաք-ամրոցը (Կարմիր բլուր): Որոշ հնագիտական իրեր, որոնք պատկանել են մինչուրարտական շրջանին, հայտնաբերվել են Կարմիր բլուրում, դա նշանակում է, որ քաղաքի կառուցումից հետո ինչ-որ արժեքներ մինչուրարտական քաղաքից կամ բնակավայրից տեղափոխվել են Կարմիր Բլուր:
Էրեբունին ամենակարեւոր քաղաքներից մեկն էր Վանի թագավորության հյուսիսային շրջանների մեջ` հավանաբար կառավարչի նստավայրն էր, եւ իր զբաղեցրած ծավալներով ու դիրքով, անկասկած, մարդաշատ քաղաքներից մեկն է եղել:
Քաղաքը շարունակվել է դեպի հարավ, թանգարանի բլրից դեպի Արեշի թաղերը, դեպի դիմացի բլուրը, որտեղից էլ գտնվել են վերը նշված արժաթե եւ եղջրե գավաթները, որոնք աքեմենյան շրջանին են վերաբերում: Բայց թե ի՞նչ ուղղությամբ է ծավալվել քաղաքը` Ա. Փիլիպոսյանի կարծիքով դժվար է ասել, դամբարանադաշտի մի մասը գտնվել է այնտեղ, որտեղ հիմա Էրեբունի հրապարակն է. դեպի Վարդաշեն գնացող ճանապարհին անցած դարի 50-ականներին դարձյալ դամբարաններ են բացել` ուրարտական նյութով: Փիլիպոսյանը երկու դամբարան 1980-ական թվականներին պեղել է «Հաստոցանորմալ» գործարանի տարածքում. «Հիմա շատ հետաքրքրական սենյակ ենք բացում, որը պետք է որ վերաբերի Վանի թագավորության շրջանին, եւ այդ սենյակը գտնվում է միջնաբերդի պարիսպներից դուրս, Վարդաշեն գնացող ճանապարհի արեւմտյան լանջին, սա ցույց է տալիս, որ քաղաքը պարբերաբար մեծացել է, ավելացել են բնակելի թաղամասերի տարածքները: Հնարավոր է, որ մենք եւս մեկ պարսպի հանդիպենք, որը դարձյալ օղակում է այս բլուրը` բնակչության աճի հետ միասին փոխվել են միջնաբերդի, քաղաքային բնակչության չափերը, եւ այս բոլորը պեղումների ընթացքում կպարզվի. մեր ունեցած գումարները շատ չեն, այս տարի 1,5 մլն դրամի չափով ենք պեղումներ կատարել, եւ այդ դրամի չափով էլ եզրակացություններ են արվում:
Մենք շատ կարեւոր նպատակ ունենք` այն աշխատանքները, որ կատարվում են թանգարանում` հնագիտական, հնամարդաբանական նյութեր, վերականգնման աշխատանքների արդյունք` մի նպատակ ունեն, որ եկող կամ հաջորդ տարի թանգարանին կից ունենանք ուրարտագիտական կնտրոն: Սա այն նպատակն է, որի համար ես եկել եմ թանգարան», ասում է Ա. Փիլիպոսյանը:
Այդպիսի կենտրոնի շենք կառուցելու համար, որի հիմքերն, ի դեպ, փորված են, 0,5-1 մլն դոլար գումար է պահանջվում, եթե դա լինի, 10 տարի հետո մեր ժողովրդի պատմության այս լավագույն շրջանը` Վանի թագավորության հատվածը կներկայացնենք նաեւ հայերս, ոչ թե միայն թուրքերը. վերջիններս շատ լուրջ աշխատում են այս ուղղությամբ, իրենց պետության արեւելյան հատվածն է, հրաշալի հնագիտական հուշարձանները պեղվում են, դրանցով հետաքրքրվում է Եվրոպան, եւ թուրքերն էլ 10-ից ավելի մասնագետներ ունեն, որոնք շատ լավ սեպագիր են կարդում, զբաղվում են Ուրարտուի հնագիտությամբ. եթե մենք այս կենտրոնը չստեղծենք եւ մասնագետներին այստեղ չկենտրոնացնենք, մի 20-25 տարի հետո ուրարտագիտությունն իրենք կներկայացնեն:
Ա. Փիլիպոսյանը 2006 եւ 2007 թվականներին եղել է Արեւմտյան Հայաստանում, շրջել բոլոր հուշարձաններով, տեսել` ինչպե՞ս են պեղում, ինչպես են հրատարակում նյութը: Գրքերը ներկայացնում են բավական բարձր` եվրոպական մակարդակով, համագործակցում են եվրոպական մասնագետների հետ, արդյունքում` ստեղծում են ուրարտագիտության բազա: Վերջին ուրարտացիները ե՞րբ են լքել Էրեբունին
Ա. Փիլիպոսյան.- «Չեմ կարող ասել, որովհետեւ ի տարբերություն մյուս ուրարտական հուշարձանների` Էրեբունին չի կործանվել, մ.թ.ա. 6-րդ դարի սկզբներին կորցրել է իր դերը` ամբողջ հարստությունը Ռուսա երկրորդը տեղափոխել է Կարմիր բլուր, որ դարձրեց իր հենակետը, բայց Էրեբունի քաղաքը մնաց: Կորցրեց իր դերը, նշանակությունը` մինչեւ Երվանդունիների ժամանակաշրջանը, երբ այստեղ նորից վերակառուցումներ արվեցին, դարձյալ հենակետեր դարձան Էրեբունին, Արմավիրը եւ այլն: Բնակավայր այստեղ միշտ եղել է` աքեմենյան շրջանում, անտիկ դարաշրջանում, նաեւ` միջնադարյան բնակավայրի հետքեր կան, որոնք խոսում են այն մասին, որ այստեղ ապրել են: Իսկ թե ե՞րբ է լքվել` դժվար է ասել. մ.թ.ա. 8-րդ դարից մինչեւ առաջին դար ապրել են, հռոմեական շրջանի դրամներ ունենք այստեղից գտնված: Թե ինչպե՞ս է բնակավայրը գոյատեւել մեր թվականության առաջին դարից մինչեւ վեցերորդ դարը, երբ Երեւանը առաջին անգամ հիշատակվում է տեքստերում, դժվար է ասել, բայց որ գոյատեւել է` դրանում կասկած չկա: 607 թվականի եկեղեցական ժողովներից մեկում հիշատակվում է Երեւանի վարդապետներից մեկը` որպես քաղաքի հոգեւոր ներկայացուցիչ»:
- ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԵՐԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԵՏ»
6Ռուսաստանի եւ Հայաստանի արտգործնախարարների համատեղ ասուլիսի ժամանակ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ «մեզ Վրաստանի հետ կապում է բազմադարյան բարեկամությունը: Մենք մեր հարաբերությունները դիտարկում ենք ապագային ...ՍԵՆԱՏԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ Սենատը երեկ հավանություն է տվել Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջեյմս Ջեֆրիի նշանակմանը, հաղորդում է «Ազատությունը»: Սեպտեմբերի վերջին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ...ՄԱՄԵԴՅԱՐՈՎ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՐԵՍԻԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՈՂՋ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 4Հոկտեմբերի 2-ին Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է. «Հարավային Կովկասում մշտական խաղաղության եւ կայունության հաստատման համար Հայաստանը պետք է դադարեցնի ադրբեջանական տարածքների ...ԵՌԱԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ
Թարգմ. Հ. Ծ. 1Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարները վերջին շաբաթների ընթացքում համաձայնել են բարելավել երկար ժամանակ սառեցված իրենց հարաբերությունները հետեւյալ սկզբունքների հիման վրա՝ բացել սահմանը, Հայաստանի հետ հաստատել ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻՆ ՀԱՎԱՏ ՉԻ ՆԵՐՇՆՉՈՒՄ ՄԱՐՏԻ ՄԵԿԻ ԴԵՊՔԵՐԻ ԺԱՊԱՎԵՆԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ2008-ի հունվարի մեկից մինչեւ սեպտեմբերի 30-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ստացել է ավելի քան 2845 դիմում-բողոք, որոնցից 907-ը` գրավոր: Գրավոր դիմումներից 48-ը կազմում են կոլեկտիվ դիմում-բողոքներ, որոնք ...ՀԻՆԳ ԹԵԿՆԱԾՈՒ ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ
Հ. Հ.Հոկտեմբերի 19-ին կայանալիք Էջմիածնի քաղաքապետի ընտրությունների համար առաջադրվել է հինգ թեկնածու` Էջմիածնի փոխքաղաքապետ, անկուսակցական Կարեն Գրիգորյանը, անկուսակցական Թամարա Թադեւոսյանը, բիզնեսմեն, ՀՀԿ ...«ԱՄԵՐԻԿՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՉԻ ՀԱՍՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ»
Ա. Մ.Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, երեկ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս կանդրադառնա ամերիկյան ֆինանսական ճգնաժամը Հայաստանի վրա, ասաց, որ հույս ունի, թե այն չի հասնի Հայաստան, քանի թե ԱՄՆ ...ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՀՀԿ խմբակցության անդամն իր բանդայի հետ Երեւանի փողոցներում մարդ է հոշոտում, արդյոք ՀՀԿ-ն պատրաստվո՞ւմ է քննարկել տվյալ պատգամավորի մանդատը վայր դնելու հարցը, հարցրինք երեկ ՀՀԿ խմբակցությունից Ազգային ...ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՔԱՆԱԿՆ ՈՒ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆՎԱԶԵԼ ԵՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱյս տարվա օգոստոսին Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է շուրջ 13 հազար գործարք, ինչը 12,4 տոկոսով պակաս է հուլիսին կատարված գործարքների եւ 10,6 տոկոսով՝ անցած տարվա օգոստոսին կատարվածների ...ԲԱՑՎԵՑ DIGITEC 2008 ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Ա. Մ.«Էյ Փի Ջի օֆիս պարկում» երեկ բացվեց Digitec 2008 ամենամյա ցուցահանդեսը, որն արդեն 4-րդ անգամ էր անցկացվում: Միջոցառումն ավանդաբար անց է կացվում վարչապետի բարձր հովանու ներքո: Ցուցահանդեսի նպատակների մասին ...ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻ ԳԻՆԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ, ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ա. Մ.Եվրոպա առաքվող ռուսական գազի գինը հոկտեմբերին հասել է ռեկորդային մակարդակի՝ 1000 խմ-ի համար 500 դոլար: Այդ մասին նախօրեին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Գազպրոմ» ընկերության նախագահ ...ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
Հարգանքներով Նուբար Ասլանյան, Հայֆա, Իսրայել, 30.09.08.Նախ հարգանքներիս հավաստիքը, քանզի հավատացեք բազմիցս ծանոթ եմ Ձեր հոդվածներին՝ համակրանքով: Եվ քաջ գիտենալով, որ հարգում եք առողջ վիճաբանությունը նույնպես, ապա իմ, Գորբաչովի ասած «պլյուրալիզմի» իրավունքով ...ՀՐԱԶԴԱՆԻ 5-ՐԴ ԲԼՈԿԸ ԿՎԵՐԱԿԱՌՈՒՑԵՆ ՉԻՆԱՑԻՆԵՐԸ
Ա. Մ.Հրազդանի 5-րդ բլոկի շինարարության տնօրենության եւ Չինաստանի Խարբին քաղաքի շինմոնտաժային թիվ 3 տրեստի միջեւ երեկ պայմանագիր կնքվեց, որ տվյալ կազմակերպությունը կիրականացնի բլոկի շինմոնտաժային աշխատանքների ...ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿ
Ն. Մ.Օպերայի եւ բալետի ազգային թատրոնում երեկ պաշտոնական նիստ էր` երջանկահիշատակ Վազգեն Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված: Ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ ...«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ» ԾՎԱՐԵԼ Է ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԵԿ ՍԵՆՅԱԿՈՒՄ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ«Ոսկե ծիրան» 5-րդ կինոփառատոնի փայլուն հաջողությունից հետո թվում էր, թե կազմակերպիչների համար ի վերջո պիտի ստեղծվեն աշխատանքային քիչ թե շատ հարմարավետ պայմաններ, որպեսզի հաջորդ կինոփառատոնի ժամանակ այլեւս ...ՎՈԿԱԼ ԽՆԿԱՐԿՈՒՄՆԵՐ
ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտորYerevan Musicfest-ի առավելապես գործիքային ծրագրերն անկասկած աշխուժացրին Մեցցո-սոպրանո Զանդրա Մակմաստերի (Հյուսիսային Իռլանդիա) մասնակցությամբ անցկացված երկու համերգները: Ներկայումս Իսպանիայում բնակվող ...«ԶՄՅՈՒՌՆԻԱՅԻ ԱՎԵՏՈՒՄԸ»
Հ. Ծ.Լոնդոնի «Կոմիտաս ինստիտուտից» ստացված մամլո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ ինստիտուտի «Սթեռնդեյլ կլասիկո» հրատարակչությունը օրերս վերահրատարակել է Ջորջ Հորտոնի հայտնի «The Blight of Asia», Զմյուռնիայի ...ՄԵԿՆԱՐԿԵՑ ՊԱՏԿԵՐԱՊԱՏՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀոկտեմբերի 3-5-ը Երեւանում կանցկացվի պատկերապատման (կոմիկսներ) առաջին փառատոնը, որի հիմնական նպատակն է Հայաստանում զարգացնել շարժանկարների արվեստը: «Պատկերապատումն աշխարհում տարածված արվեստի տեսակ է: ...«ԲՆՕՐՐԱՆԸ» ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԻ ԿՐՈՂ ՈՒ ՏԱՐԱԾՈՂA
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ1915-ից հետո պատմական հայրենիք կորցրած արեւմտահայության համար իր բնակավայրի պատկանելության աշխարհագրությունը խիստ ընդլայնվեց: Հետեղեռնյան շրջանի զուտ ֆիզիկական գոյապահպանման փուլին հաջորդեց հայկական գաղութների ...ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԻ 70-ԱՄՅԱԿԸ
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հոկտեմբերի 5-ին նոր թատերաշրջանը կսկսի արձակագիր, դրամատուրգ Պերճ Զեյթունցյանի ծննդյան 70-ամյակին նվիրված բեմադրությամբ: Ներկայացվելու է գրողի «Արշակ ...ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՆՇԱՆԱՎՈՐ ԵԿԵՂԵՑԱԿԱՆԻ «Ս. ՄԻՎՌՈՆԻ ՕՐՀՆՈՒԹԻՎՆԸ» ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ
Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մյուռոնօրհնության առիթով Մայր Աթոռի հրատարակչական բաժինը վերահրատարակել է 20-րդ դարի նշանավոր եկեղեցական եւ մեծավաստակ գիտնական Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյանի «Ս. ...ՅԱՆ ՊՈՈՒԼՍԵՆՆ ԱՐԴԱՐԱՑՈՒՄՆԵՐ Է ՓՆՏՐՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀոկտեմբերի 11-ին եւ 15-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում հյուրընկալվելիս ուժերը կչափի Բելգիայի ու Բոսնիայի հավաքականների հետ: Այդ հանդիպումներին նախապատրաստվելու ...ՎԵՐԱԴԱՐՁԸ ՆՇԵՑ ԳՈԼՈՎ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԵրեկ Գյումրիում կայացած «Շիրակ»-«Միկա» հանդիպումով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի առաջնության 22-րդ տուրը: Հյուրերը հաղթեցին 1-0 հաշվով եւ վաստակելով 38 միավոր, շրջանցեցին 3-րդ տեղում գտնվող «Գանձասարին»: ...ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՉԵՆ ԾԱԽՍՎՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՍպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում երեկ հրավիրված խորհրդակցությունը նվիրված էր Երեւանի հանրակրթական դպրոցների 7-րդ մարզական խաղերի անցկացմանը: Խորհրդակցությանը մասնակցում էին Երեւանի ...ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ ՇՈՒՆՉԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՄեր քաղաքին արժանի տոնին ընդառաջ` այցելեցինք Էրեբունի թանգարան եւ զրուցեցինք նրա տնօրեն Աշոտ Փիլիպոսյանի հետ. «Ես շատ կուզեի, որ վերականգնվեր Էրեբունի-Երեւան տոնը, որը սկսվում էր Էրեբունի ամրոցից. շքեղ ...«ՄՈՆԱՐԽԸ» ԵՎ «ՄՈՆԱՐԽԻՍՏՆԵՐԸ»
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ«Մոնարխ» բառը ռուսերենից թարգմանաբար նշանակում է միապետ, բայց սույն ակնարկը տիրակալի վերաբերյալ չէ, խոսքը շինարարական կոնցեռնի մասին է: Կազմակերպության անվանման ռուսերեն գրելաձեւն է «Монолитная ...ԹԻՖԼԻՍԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՎՐԱՑԱԿԱՆ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ
ԹԱՄԱՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ, Պատմական գիտությունների թեկնածուԱյս տարվա օգոստոսի 8-ից 12-ն ընթացող վրաց-օսական պատերազմը նոր իրադրություն ստեղծեց ոչ միայն աշխարհում, տարածաշրջանում եւ մեր հանրապետությունում, այլեւ հայ համայնքներում, եւ մասնավորապես՝ թիֆլիսահայ համայնքում: ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ` ՀԱՅԵՐԵՆ
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ1990-ականների առաջին կեսին Դանիայում կայք հաստատած Հասմիկ Կուրղինյանը շատ շնորհակալ աշխատանք է տանում բնագրի լեզվից հայերենի թարգմանելով Հայոց ցեղասպանության դանիական վկայությունները, իսկ նրա հայրը` Վանաձորում ...ՊԱՐՈՅՐ ԱՂՊԱՇԵԱՆ. «ԱՊՐՈՒԱԾ ՀՐԱՊԱՐԱԿԱԳՐՈՒԹԻՎՆ՝ ՅԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԵԱՑՔՈՎ»
տպ. «Փաուօ ֆոթոկրավիւր», Պէյրութ, 2008, 272 էջ (17X24 սմ)Գիրքին խորագիրն ունի երկու լրացում՝ «Մեկնաբանութիւններ, վերլուծումներ, քննարկումներ, խորհրդածութիւններ» եւ «Ա. հատոր»: Սա կը նշանակէ, թէ նախատեսուած է հրատարակել ժողովածուի ուրիշ հատորներ եւս: Ժողովածուն ...ԴԺՎԱՐ Է ՄՈՒՍՈՒԼՄԱՆ ՀԱՅ ԼԻՆԵԼԸ...
ՊԱՐՈՒՅՐ ԳՈՒՅՈՒՄՋՅԱՆԹուրքիայի պատմության մեջ վերջին նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն թուրքերի բառապաշարում կյանքի կոչեց իրարամերժ վիճաբանությունների առիթ հանդիսացող «շուռ տված հայեր» արտահայությունը, որը նոր առօրյայում Գյոքչեն ...ՖԻԼՄԸ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԻՆ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԿինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը երեք խաղարկային եւ տասներեք վավերագրական ֆիլմերի հեղինակ է, միջազգային մի շարք փառատոնների մրցանակակիր: Ֆիլմերից մեկը («Արամ Խաչատրյանի դարը») հռչակվեց 2005-ի լավագույն մշակութային ...ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ ՊՈՂՈՍ ԲԵԺԱՆԲԵԿ
ՄՈՒՐԱԴ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՌուսական բանակի մարտական սպաներից էր Պողոս (Պավել) Պետրոսի Բեժանբեկը (Բեժանբեկյանը): Գնդապետի զինվորական կոչմանը նա արժանացել է 1912-ի դեկտեմբերի 6-ին: Մարտական զանազան սխրագործությունների համար Բեժանբեկը ...«ՆԱ, ՈՎ ՄԱՐԴ Է ԴԱՌՆԱԼՈՒ, ԱՐԴԵՆ ՄԱՐԴ Է»
ՄԱՐԻԱՄ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆԸստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների ` յուրաքանչյուր տարի աշխարհում 70.000 կին մահանում է հղիության արհեստական ընդհատման պատճառով առաջացած բարդությունների հետեւանքով: Կինը, փորձելով ...
«ԻՄ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԾՐԱԳՐԵԼ Է ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԸ»

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԻՐ ՆԱԽԿԻՆ ԿՈՒՍԱԿՑԻՆ` ՎՊ ՆԱԽԱԳԱՀ ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ
Մ. Խ.
ՔԵՄԱԼ ԱԹԱԹՈՒՐՔԸ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՈՉ ԹԵ ՓՐԿԵԼ Է, ԱՅԼ ՀԱՆԴԻՄԱՆԵԼ ՓՐԿՈՂՆԵՐԻՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՈՒՂԵՐՁՈՎ ԴԻՄԵՑ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Մ. Խ.
ՊԱՏԻՆ ԱՐՅՈՒՆ ՉԷ, ՎՐԱԵՐԹ ԵՂԵԼ Է, ԻՍԿ ՏԵՍԱՆՅՈՒԹԻ ԻԲՐ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԾՆՈՏԸ ԽՈՃԿՈՐԻ Է ԵՎ «ԼԱՎ ՄՈՆՏԱԺՎԱԾ»
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ «ՉԻ ՉԱՓԱԶԱՆՑՈՒՄ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ՄԱՄԵԴՅԱՐՈՎ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՐԵՍԻԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՈՂՋ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
«ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԵՐԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԵՏ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՁԵՌՔ ԵՆ ԲԵՐՎԵԼ ՄԻ ՇԱՐՔ ԿԱՐԵՎՈՐ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Թբիլիսի
«ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՉՀԱՋՈՂՎԵՑ ՀԱՆԴԻՊԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՈՒՇ ԷՐ ԺԱՄԱՆԵԼՈՒ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
- 1837 Գյումրին վերանվանվում է Ալեքսանդրապոլ (Խորհրդային տարիներին՝ Լենինական, անկախությունից հետո՝ Կումայրի ապա Գյումրի):
- 1853 Ղրիմի (կամ Արևելյան) 30 ամիս տևողությամբ պատերազմը:
- 1925 Վախճանվեց ականավոր նկարիչ Գևորգ Բաշինջաղյանը: (Ծնվ. 1857թ.-ին):
- 1992 Ձախողվեց Լաչինի միջանցքը գրավելու ադրբեջանցիների փորձը:
- 2000 Միջազգային հարաբերությունների հանձնաժողովը ընդունեց համար 596 որոշումը:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

