
ՎՈԿԱԼ ԽՆԿԱՐԿՈՒՄՆԵՐ
Yerevan Musicfest-ի առավելապես գործիքային ծրագրերն անկասկած աշխուժացրին Մեցցո-սոպրանո Զանդրա Մակմաստերի (Հյուսիսային Իռլանդիա) մասնակցությամբ անցկացված երկու համերգները: Ներկայումս Իսպանիայում բնակվող Մակմաստերը շարունակում է հյուրախաղերով հանդես գալ ամբողջ աշխարհում, գլխավորապես հանդես գալով համերգներով, մեներգելով օրատորիաներում եւ մեսսաներում, ձայնագրելով խտասկավառակներ: Նրա գործունեության մեջ օպերային պրակտիկան ունի երկրորդական նշանակություն, թեեւ սիրելի օպերաների արիաները երգչուհին ներառում է իր ելույթների մեջ:
Լոնդոնում երաժշտական կրթություն ստանալով եւ ապա իտալացի երգիչների (մասնավորապես նշանավոր Ռենատա Սկոտտոյի) մոտ կատարելագործվելով` Մակմաստերը դաստիարակվել է գերմանական դասականության ոգով, որտեղ գլխավորը ոչ թե երգեցողության գեղեցկությունն է (belcanto), որքան երաժշտության իմաստային արտահայտչականությունը: Ռիթմիկան եւ ֆոնիկան, դինամիկան եւ ստատիկան, շնչառության երկարատեւությունն ու կարճատեւությունն իրենց միասնականությամբ ուղղված են բեմական գեղարվեստական կերպարի ստեղծմանը: Վերջինս, ի տարբերություն ավանդական օպերայինի, առավել խիստ է, ոճային առումով զուսպ եւ մշակված է նույնիսկ օժանդակ մանրամասնություններում:
Ահա թե ինչու Զանդրա Մակմաստերին լսելիս նախեւառաջ ուշադրություն ես դարձնում երգչուհու բարձր որակավորման, հարուստ վոկալ եւ առհասարակ երաժշտական փորձի վրա, որն արտացոլվում է երեւանցի ունկնդրին մատուցվող բոլոր ստեղծագործությունների կատարման ժամանակ:
Դրամատիկ սոպրանոյին մոտեցող նրա ձայնը աչքի է ընկնում բոլոր ռեգիստրներում ձայնավորման թեթեւությամբ, թեեւ միջին ռեգիստրում ձայնն ավելի մոտ է իր բնականությանը: Զգացմունքների արտահայտման մեջ զուսպ Մակմաստերը անհրաժեշտության դեպքում օգտագործում է իր հղկված ձայնի պահեստային պաշարները, որոնք թույլ են տալիս հաղթահարել տեխնիկական դժվարությունները:
Այսպես, առաջին համերգի ժամանակ (Կամերային երաժշտության տուն, սեպտեմբերի 19), որտեղ «Սերենադ» կամերային նվագախումբը (դիրիժոր Էդուարդ Թոփչյան) եւ Զանդրա Մակմաստերը կատարեցին Վ. Ա. Մոցարտի երաժշտությունը, երգչուհին ի հայտ բերեց ֆիորիտուրայի նախանձելի տեխնիկա: Նա կոնցերտային երկու արիաները` «Vado, ma dove!», KV 583 ու «Alma Grande», KV 578 եւ ինչպես ամենից հաճախ Մոցարտի գործերում` իտալերենով կատարեց երկու օպերային արիաներ` դոնիա Էլվիրայի N3 «Mi tradi» արիան «Դոն Ժուան» եւ Սեստոյի «Parto, parto» արիան «Տիտոսի բարեսրտությունը» օպերաներից: Պետք է ասել, որ Մակմաստերը Մոցարտի երաժշտության կլասիցիզմի հատկանշական վոկալ տեխնիկան, անհրաժեշտ տեմպ-ռիթմը եւ հուզականությունը վերարտադրեց իսկական վարպետությամբ:
Երկրորդ համերգի ժամանակ («Արամ Խաչատրյան» համերգասրահ, սեպտեմբերի 24) Զանդրա Մակմաստերը (թերեւս Երեւանում առաջին անգամ) երգում էր Ռիխարդ Վագների ձայնի եւ նվագախմբի համար գրած «Մ. Վեզենդոնքի հինգ բանաստեղծությունը»: Գերմանացի մեծ կոմպոզիտորը այն գրել է ճիշտ 150 տարի առաջ` 1858-ին, երբ խզեց կապերը բանաստեղծուհի Մաթիլդա Վեզենդոնքի հետ եւ նոր սիրով բոցավառվեց Կոզիմա Լիստի` իր ապագա կնոջ հանդեպ:
Մաթիլդա Վեզենդոնքի պոեզիան ներթափանցված է քնարական թրթիռով եւ նրբինությամբ: Ռ. Վագները, որը գրական տեքստը երաժշտականի փոխադրելու անգերազանցելի վարպետ էր, Վեզենդոնքի կանացի պոեզիայում որսացել է իրեն սրտամոտ մոտիվը` զգայականության եւ ցավ-տառապանքի անբաժանելիությունը: «Վալկիրիայում», «Զիգֆրիդում», «Տրիստան եւ Իզոլդայում» եւ «Պարսիֆալում» այդ մոտիվը մեծ զարգացում ստացավ: Ճիշտ է, իր վերջին օպերայում` «Պարսիֆալում» կոմպոզիտորը դրան տալիս է նոր, կրոնական ուղղվածություն:
«Մ. Վեզենդոնքի հինգ բանաստեղծությունը» («Հրեշտակ», «Կանգ առ», «Ջերմոցում», «Տառապանք», «Երազանք») քնարահոգեբանական երաժշտական բանաստեղծությունների միասնական զարգացման մի ամբողջ շարք է, որոնք 20-րդ դարի առաջին կեսին շարունակեցին Գուստավ Մալերը, Առնոլդ Շյոնբերգը, Ալբան Բերգը, Անտոն Վեբեռնը, Ռիխարդ Շտրաուսը, իսկ երկրորդ դարակեսին` Հան-Յորգեն ֆոն Բոզեն եւ գերմանացի շատ ուրիշ կոմպոզիտորներ:
Զ. Մակմաստերը իր երգեցողությամբ անմիջապես կլանեց դահլիճը: Նրա վոկալ կուլտուրան եւ երաժշտական տեքստի նկատմամբ նուրբ վերաբերմունքը ըստ էության ակադեմիական են, եւ դա գլխավորն էր: Վագներյան խոսքի ու երաժշտության միաձուլումը հանձին Մակմաստերի գտավ հավատարիմ մեկնաբանի: Երգչուհին առանց որեւէ լարվածության բացահայտում էր ներքին դինամիկան, շեշտելով կամ երկարաձգելով անհրաժեշտ բառերը:
Արտասովոր նրբությամբ կատարվեցին երրորդ եւ հինգերորդ երգերը: «Ջերմոցում», որտեղ բարձր ռեգիստրի սառը անջատվածությունը ընդգծեց ցածրերի ջերմությունը, այլաբանորեն զգացվում էր ներաշխարհ ունեցող մի ինչ-որ սնամեջ բան: Բառի ուշադիր երգեցողություն (կամ դրա ինտոնացիոն ընթերցում, գրեթե որպես Շյոնբերգի Sprechgesang-ը)` ահա՛ ձեզ զուտ գերմանական ավանդույթ:
Այստեղ նվագախումբը եւս պատշաճ բարձրության վրա էր. զարմանալի է, որ նոր ստեղծագործությունները, ինչպես եւ Գիա Կանչելիի «Ստիքսը» բարձրացնում են հայ ֆիլհարմոնիստների պրոֆեսիոնալիզմը: Շատ հաջող ստացվեց հինգերորդ երգի` «Երազանքի» նվագախմբային նախաբանը, որը ներքաշում է փխրուն զգացմունքների եւ չքացող տեսիլքների աշխարհ: Հալչող հնչողություններն ասես մարում էին իրականությունը, այն վերածելով պատրանքի: Գեղեցիկ էին հնչում փողայինների ձգված ակորդները, անհրաժեշտ տոնայնական-տեմբրային աուրա ստեղծելով Մակմաստերի ոգեշնչված երգեցողության համար:
Այդ երաժշտությունից հետո դժվար էր անցնել Պ. Ի. Չայկովսկու` իրականության մասշտաբային ընդգրկում եւ կերպարների հակադրություն ունեցող 5-րդ սիմֆոնիային: Սակայն պարզ էր, որ Yerevan Musicfest-ը պետք է ունենար հանդիսավոր երաժշտական եզրափակում: Սիմֆոնիայի չորս մասերի մեջ ամենից լավ հնչեց վերջինը: Նվագախմբային զարգացման միջոցներն այստեղ առավել համոզիչ մարմնավորում ստացան Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորի եւ ամբողջ կոլեկտիվի երաժշտական-կատարողական համախմբվածության շնորհիվ:
- ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր
«ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԵՐԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԵՏ»
6Ռուսաստանի եւ Հայաստանի արտգործնախարարների համատեղ ասուլիսի ժամանակ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ «մեզ Վրաստանի հետ կապում է բազմադարյան բարեկամությունը: Մենք մեր հարաբերությունները դիտարկում ենք ապագային ...ՍԵՆԱՏԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ Սենատը երեկ հավանություն է տվել Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջեյմս Ջեֆրիի նշանակմանը, հաղորդում է «Ազատությունը»: Սեպտեմբերի վերջին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ...ՄԱՄԵԴՅԱՐՈՎ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՐԵՍԻԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՈՂՋ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 4Հոկտեմբերի 2-ին Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է. «Հարավային Կովկասում մշտական խաղաղության եւ կայունության հաստատման համար Հայաստանը պետք է դադարեցնի ադրբեջանական տարածքների ...ԵՌԱԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ
Թարգմ. Հ. Ծ. 1Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարները վերջին շաբաթների ընթացքում համաձայնել են բարելավել երկար ժամանակ սառեցված իրենց հարաբերությունները հետեւյալ սկզբունքների հիման վրա՝ բացել սահմանը, Հայաստանի հետ հաստատել ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻՆ ՀԱՎԱՏ ՉԻ ՆԵՐՇՆՉՈՒՄ ՄԱՐՏԻ ՄԵԿԻ ԴԵՊՔԵՐԻ ԺԱՊԱՎԵՆԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ2008-ի հունվարի մեկից մինչեւ սեպտեմբերի 30-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ստացել է ավելի քան 2845 դիմում-բողոք, որոնցից 907-ը` գրավոր: Գրավոր դիմումներից 48-ը կազմում են կոլեկտիվ դիմում-բողոքներ, որոնք ...ՀԻՆԳ ԹԵԿՆԱԾՈՒ ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ
Հ. Հ.Հոկտեմբերի 19-ին կայանալիք Էջմիածնի քաղաքապետի ընտրությունների համար առաջադրվել է հինգ թեկնածու` Էջմիածնի փոխքաղաքապետ, անկուսակցական Կարեն Գրիգորյանը, անկուսակցական Թամարա Թադեւոսյանը, բիզնեսմեն, ՀՀԿ ...«ԱՄԵՐԻԿՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՉԻ ՀԱՍՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ»
Ա. Մ.Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, երեկ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս կանդրադառնա ամերիկյան ֆինանսական ճգնաժամը Հայաստանի վրա, ասաց, որ հույս ունի, թե այն չի հասնի Հայաստան, քանի թե ԱՄՆ ...ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՀՀԿ խմբակցության անդամն իր բանդայի հետ Երեւանի փողոցներում մարդ է հոշոտում, արդյոք ՀՀԿ-ն պատրաստվո՞ւմ է քննարկել տվյալ պատգամավորի մանդատը վայր դնելու հարցը, հարցրինք երեկ ՀՀԿ խմբակցությունից Ազգային ...ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՔԱՆԱԿՆ ՈՒ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆՎԱԶԵԼ ԵՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱյս տարվա օգոստոսին Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է շուրջ 13 հազար գործարք, ինչը 12,4 տոկոսով պակաս է հուլիսին կատարված գործարքների եւ 10,6 տոկոսով՝ անցած տարվա օգոստոսին կատարվածների ...ԲԱՑՎԵՑ DIGITEC 2008 ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Ա. Մ.«Էյ Փի Ջի օֆիս պարկում» երեկ բացվեց Digitec 2008 ամենամյա ցուցահանդեսը, որն արդեն 4-րդ անգամ էր անցկացվում: Միջոցառումն ավանդաբար անց է կացվում վարչապետի բարձր հովանու ներքո: Ցուցահանդեսի նպատակների մասին ...ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻ ԳԻՆԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ, ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ա. Մ.Եվրոպա առաքվող ռուսական գազի գինը հոկտեմբերին հասել է ռեկորդային մակարդակի՝ 1000 խմ-ի համար 500 դոլար: Այդ մասին նախօրեին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Գազպրոմ» ընկերության նախագահ ...ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
Հարգանքներով Նուբար Ասլանյան, Հայֆա, Իսրայել, 30.09.08.Նախ հարգանքներիս հավաստիքը, քանզի հավատացեք բազմիցս ծանոթ եմ Ձեր հոդվածներին՝ համակրանքով: Եվ քաջ գիտենալով, որ հարգում եք առողջ վիճաբանությունը նույնպես, ապա իմ, Գորբաչովի ասած «պլյուրալիզմի» իրավունքով ...ՀՐԱԶԴԱՆԻ 5-ՐԴ ԲԼՈԿԸ ԿՎԵՐԱԿԱՌՈՒՑԵՆ ՉԻՆԱՑԻՆԵՐԸ
Ա. Մ.Հրազդանի 5-րդ բլոկի շինարարության տնօրենության եւ Չինաստանի Խարբին քաղաքի շինմոնտաժային թիվ 3 տրեստի միջեւ երեկ պայմանագիր կնքվեց, որ տվյալ կազմակերպությունը կիրականացնի բլոկի շինմոնտաժային աշխատանքների ...ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿ
Ն. Մ.Օպերայի եւ բալետի ազգային թատրոնում երեկ պաշտոնական նիստ էր` երջանկահիշատակ Վազգեն Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված: Ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ ...«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ» ԾՎԱՐԵԼ Է ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԵԿ ՍԵՆՅԱԿՈՒՄ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ«Ոսկե ծիրան» 5-րդ կինոփառատոնի փայլուն հաջողությունից հետո թվում էր, թե կազմակերպիչների համար ի վերջո պիտի ստեղծվեն աշխատանքային քիչ թե շատ հարմարավետ պայմաններ, որպեսզի հաջորդ կինոփառատոնի ժամանակ այլեւս ...ՎՈԿԱԼ ԽՆԿԱՐԿՈՒՄՆԵՐ
ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտորYerevan Musicfest-ի առավելապես գործիքային ծրագրերն անկասկած աշխուժացրին Մեցցո-սոպրանո Զանդրա Մակմաստերի (Հյուսիսային Իռլանդիա) մասնակցությամբ անցկացված երկու համերգները: Ներկայումս Իսպանիայում բնակվող ...«ԶՄՅՈՒՌՆԻԱՅԻ ԱՎԵՏՈՒՄԸ»
Հ. Ծ.Լոնդոնի «Կոմիտաս ինստիտուտից» ստացված մամլո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ ինստիտուտի «Սթեռնդեյլ կլասիկո» հրատարակչությունը օրերս վերահրատարակել է Ջորջ Հորտոնի հայտնի «The Blight of Asia», Զմյուռնիայի ...ՄԵԿՆԱՐԿԵՑ ՊԱՏԿԵՐԱՊԱՏՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀոկտեմբերի 3-5-ը Երեւանում կանցկացվի պատկերապատման (կոմիկսներ) առաջին փառատոնը, որի հիմնական նպատակն է Հայաստանում զարգացնել շարժանկարների արվեստը: «Պատկերապատումն աշխարհում տարածված արվեստի տեսակ է: ...«ԲՆՕՐՐԱՆԸ» ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԻ ԿՐՈՂ ՈՒ ՏԱՐԱԾՈՂA
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ1915-ից հետո պատմական հայրենիք կորցրած արեւմտահայության համար իր բնակավայրի պատկանելության աշխարհագրությունը խիստ ընդլայնվեց: Հետեղեռնյան շրջանի զուտ ֆիզիկական գոյապահպանման փուլին հաջորդեց հայկական գաղութների ...ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԻ 70-ԱՄՅԱԿԸ
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հոկտեմբերի 5-ին նոր թատերաշրջանը կսկսի արձակագիր, դրամատուրգ Պերճ Զեյթունցյանի ծննդյան 70-ամյակին նվիրված բեմադրությամբ: Ներկայացվելու է գրողի «Արշակ ...ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՆՇԱՆԱՎՈՐ ԵԿԵՂԵՑԱԿԱՆԻ «Ս. ՄԻՎՌՈՆԻ ՕՐՀՆՈՒԹԻՎՆԸ» ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ
Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մյուռոնօրհնության առիթով Մայր Աթոռի հրատարակչական բաժինը վերահրատարակել է 20-րդ դարի նշանավոր եկեղեցական եւ մեծավաստակ գիտնական Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյանի «Ս. ...ՅԱՆ ՊՈՈՒԼՍԵՆՆ ԱՐԴԱՐԱՑՈՒՄՆԵՐ Է ՓՆՏՐՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀոկտեմբերի 11-ին եւ 15-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում հյուրընկալվելիս ուժերը կչափի Բելգիայի ու Բոսնիայի հավաքականների հետ: Այդ հանդիպումներին նախապատրաստվելու ...ՎԵՐԱԴԱՐՁԸ ՆՇԵՑ ԳՈԼՈՎ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԵրեկ Գյումրիում կայացած «Շիրակ»-«Միկա» հանդիպումով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի առաջնության 22-րդ տուրը: Հյուրերը հաղթեցին 1-0 հաշվով եւ վաստակելով 38 միավոր, շրջանցեցին 3-րդ տեղում գտնվող «Գանձասարին»: ...ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՉԵՆ ԾԱԽՍՎՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՍպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում երեկ հրավիրված խորհրդակցությունը նվիրված էր Երեւանի հանրակրթական դպրոցների 7-րդ մարզական խաղերի անցկացմանը: Խորհրդակցությանը մասնակցում էին Երեւանի ...ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ ՇՈՒՆՉԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՄեր քաղաքին արժանի տոնին ընդառաջ` այցելեցինք Էրեբունի թանգարան եւ զրուցեցինք նրա տնօրեն Աշոտ Փիլիպոսյանի հետ. «Ես շատ կուզեի, որ վերականգնվեր Էրեբունի-Երեւան տոնը, որը սկսվում էր Էրեբունի ամրոցից. շքեղ ...«ՄՈՆԱՐԽԸ» ԵՎ «ՄՈՆԱՐԽԻՍՏՆԵՐԸ»
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ«Մոնարխ» բառը ռուսերենից թարգմանաբար նշանակում է միապետ, բայց սույն ակնարկը տիրակալի վերաբերյալ չէ, խոսքը շինարարական կոնցեռնի մասին է: Կազմակերպության անվանման ռուսերեն գրելաձեւն է «Монолитная ...ԹԻՖԼԻՍԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՎՐԱՑԱԿԱՆ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ
ԹԱՄԱՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ, Պատմական գիտությունների թեկնածուԱյս տարվա օգոստոսի 8-ից 12-ն ընթացող վրաց-օսական պատերազմը նոր իրադրություն ստեղծեց ոչ միայն աշխարհում, տարածաշրջանում եւ մեր հանրապետությունում, այլեւ հայ համայնքներում, եւ մասնավորապես՝ թիֆլիսահայ համայնքում: ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ` ՀԱՅԵՐԵՆ
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ1990-ականների առաջին կեսին Դանիայում կայք հաստատած Հասմիկ Կուրղինյանը շատ շնորհակալ աշխատանք է տանում բնագրի լեզվից հայերենի թարգմանելով Հայոց ցեղասպանության դանիական վկայությունները, իսկ նրա հայրը` Վանաձորում ...ՊԱՐՈՅՐ ԱՂՊԱՇԵԱՆ. «ԱՊՐՈՒԱԾ ՀՐԱՊԱՐԱԿԱԳՐՈՒԹԻՎՆ՝ ՅԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԵԱՑՔՈՎ»
տպ. «Փաուօ ֆոթոկրավիւր», Պէյրութ, 2008, 272 էջ (17X24 սմ)Գիրքին խորագիրն ունի երկու լրացում՝ «Մեկնաբանութիւններ, վերլուծումներ, քննարկումներ, խորհրդածութիւններ» եւ «Ա. հատոր»: Սա կը նշանակէ, թէ նախատեսուած է հրատարակել ժողովածուի ուրիշ հատորներ եւս: Ժողովածուն ...ԴԺՎԱՐ Է ՄՈՒՍՈՒԼՄԱՆ ՀԱՅ ԼԻՆԵԼԸ...
ՊԱՐՈՒՅՐ ԳՈՒՅՈՒՄՋՅԱՆԹուրքիայի պատմության մեջ վերջին նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն թուրքերի բառապաշարում կյանքի կոչեց իրարամերժ վիճաբանությունների առիթ հանդիսացող «շուռ տված հայեր» արտահայությունը, որը նոր առօրյայում Գյոքչեն ...ՖԻԼՄԸ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԻՆ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԿինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը երեք խաղարկային եւ տասներեք վավերագրական ֆիլմերի հեղինակ է, միջազգային մի շարք փառատոնների մրցանակակիր: Ֆիլմերից մեկը («Արամ Խաչատրյանի դարը») հռչակվեց 2005-ի լավագույն մշակութային ...ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ ՊՈՂՈՍ ԲԵԺԱՆԲԵԿ
ՄՈՒՐԱԴ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՌուսական բանակի մարտական սպաներից էր Պողոս (Պավել) Պետրոսի Բեժանբեկը (Բեժանբեկյանը): Գնդապետի զինվորական կոչմանը նա արժանացել է 1912-ի դեկտեմբերի 6-ին: Մարտական զանազան սխրագործությունների համար Բեժանբեկը ...«ՆԱ, ՈՎ ՄԱՐԴ Է ԴԱՌՆԱԼՈՒ, ԱՐԴԵՆ ՄԱՐԴ Է»
ՄԱՐԻԱՄ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆԸստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների ` յուրաքանչյուր տարի աշխարհում 70.000 կին մահանում է հղիության արհեստական ընդհատման պատճառով առաջացած բարդությունների հետեւանքով: Կինը, փորձելով ...
«ԻՄ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԾՐԱԳՐԵԼ Է ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԸ»

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԻՐ ՆԱԽԿԻՆ ԿՈՒՍԱԿՑԻՆ` ՎՊ ՆԱԽԱԳԱՀ ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ
Մ. Խ.
ՔԵՄԱԼ ԱԹԱԹՈՒՐՔԸ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՈՉ ԹԵ ՓՐԿԵԼ Է, ԱՅԼ ՀԱՆԴԻՄԱՆԵԼ ՓՐԿՈՂՆԵՐԻՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՈՒՂԵՐՁՈՎ ԴԻՄԵՑ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Մ. Խ.
ՊԱՏԻՆ ԱՐՅՈՒՆ ՉԷ, ՎՐԱԵՐԹ ԵՂԵԼ Է, ԻՍԿ ՏԵՍԱՆՅՈՒԹԻ ԻԲՐ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԾՆՈՏԸ ԽՈՃԿՈՐԻ Է ԵՎ «ԼԱՎ ՄՈՆՏԱԺՎԱԾ»
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ «ՉԻ ՉԱՓԱԶԱՆՑՈՒՄ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ՄԱՄԵԴՅԱՐՈՎ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՐԵՍԻԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՈՂՋ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
«ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԵՐԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԵՏ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՁԵՌՔ ԵՆ ԲԵՐՎԵԼ ՄԻ ՇԱՐՔ ԿԱՐԵՎՈՐ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Թբիլիսի
«ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՉՀԱՋՈՂՎԵՑ ՀԱՆԴԻՊԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՈՒՇ ԷՐ ԺԱՄԱՆԵԼՈՒ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
- 1837 Գյումրին վերանվանվում է Ալեքսանդրապոլ (Խորհրդային տարիներին՝ Լենինական, անկախությունից հետո՝ Կումայրի ապա Գյումրի):
- 1853 Ղրիմի (կամ Արևելյան) 30 ամիս տևողությամբ պատերազմը:
- 1925 Վախճանվեց ականավոր նկարիչ Գևորգ Բաշինջաղյանը: (Ծնվ. 1857թ.-ին):
- 1992 Ձախողվեց Լաչինի միջանցքը գրավելու ադրբեջանցիների փորձը:
- 2000 Միջազգային հարաբերությունների հանձնաժողովը ընդունեց համար 596 որոշումը:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

