
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ՍԻՎԻԼԻՏԱՍ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ
Երեկ մայրաքաղաքի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում, իր բացման մասին ազդարարեց Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի հիմնած «Սիվիլիտաս» հիմնադրամը: Այս առիթով կազմակերպված ասուլիսում Օսկանյանը նշեց, որ հիմնադրամը նպաստելու է հասարակության կողմից միջազգային եւ տարածաշրջանային զարգացումների լայն ընկալմանը եւ աջակցելու է Կովկասում ու դրա սահմաններից դուրս խաղաղության ու անվտանգության ապահովմանը: Հիմնադրամը համախմբելու է ներքին, համահայկական եւ միջազգային միջոցները` Հայաստանում նշանակալի ծրագրերի իրականացման համար: Վարդան Օսկանյանը ասաց նաեւ, որ հիմնադրամի նախնական գործունեության ֆինանսավորումը կատարվում է անհատների կողմից` ընկերների եւ բարեկամների: Նա նշեց, որ կլինեն նաեւ ծրագրային ֆինանսավորում, նույնպես անհատների եւ կազմակերպությունների, ինչպես նաեւ, չի բացառվում, ֆինանսավորումներ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից:
Մյուս հարցերն արդեն վերաբերում էին արտաքին եւ ներքին քաղաքական խնդիրներին: Հայ-թուրքական հարաբերություններին եւ ԼՂՀ-ի հարցի վերջին զարգացումներին անդրադառնալով Օսկանյանը նկատեց, որ Թուրքիան արտաքուստ ուզում է հանդես գալ որպես միջնորդ, ինչն ազդում է նրա հեղինակության բարձրացմանը: Այսօրվա պայմաններում, ես կարծում եմ, հայտարարեց նախկին արտգործնախարարը, որ ղարաբաղյան հարցի բանակցություններում Թուրքիան անելիք չունի եւ Հայաստանի դիվանագիտությունը պետք է ջանքեր գործադրի, որ Թուրքիան ոչ միայն նման ներգրավվածություն չունենա, այլեւ արտաքուստ չպետք է թույլ տալ, որ նա փորձի տպավորություն թողնել, թե ինքը կարող է միջնորդ լինել Ղարաբաղի հարցում: Թուրքիան իրավունք չունի նման դերակատարություն ունենալու, քանի դեռ սահմանները չեն բացվել եւ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել, իսկ մինչ այդ համարվում է կողմ այս հակամարտությունում Ադրբեջանի կողմից:
Անդրադառնալով Գյուլի այցին՝ Օսկանյանը նկատեց, որ Թուրքիայի նախագահի այցը թե՛ դրական եւ թե՛ բացասական իմաստով աննախադեպ է, սակայն այդ հրավերի ճիշտ կամ ոչ ճիշտ լինելը կերեւա ժամանակի ընթացքում: Բարելավման չափանիշ կարող է լինել միայն սահմանի բացման եւ երկաթուղու աշխատանքի դեպքում, եթե դա տեղի չունենա, ապա միանշանակ է, որ Թուրքիան միայն շահարկում է այս հարցը: Ինչ վերաբերում է Ղարաբաղի ճանաչման հարցին, ապա, ըստ Օսկանյանի, այս հարցը պետք է լինի մեր դիվանագիտության զինանոցում եւ պետք է օգտագործվի իր պահին, սակայն այդ պահը դեռ չի եկել:
Անդրադառնալով հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծման մասին նախկին եւ ներկա իշխանությունների դիրքորոշումների տարբերությանը, Օսկանյանը նկատեց, որ նմանատիպ հանձնաժողովի կամ այլ քայլի կատարումը մեր կողմից, որը կասկածի տակ կդնի Ցեղասպանության փաստը, ուղղակի անընդունելի է եւ այս հարցում պետք է հնարավորինս զգույշ լինել: Ինձ համար անընդունելի է նաեւ այն ձեւակերպումը, նշեց Օսկանյանը, որ եթե դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, սահմանը բացվի, ապա կարելի է հանձնաժողով ստեղծել եւ քննարկել ամեն հարց, այս շեշտադրումն ընդունելի չէ եւ պետք է հասկացվի, որ Ցեղասպանության հարցը քննարկման թեմա չէ: Օսկանյանը նաեւ կարծիք հայտնեց, որ հայ-թուրքական այս բանակցություններում կան հարցեր, որոնց հանրությունը ծանոթ չէ, հետեւաբար վերջնական գնահատականներ տալ չի կարող:
Անդրադառնալով, ներքաղաքական իրավիճակին, Օսկանյանը նշեց, որ առկա լարվածության պատճառով մենք չենք կարողանում օգտվել այն դրական իրավիճակից, որը ստեղծվել է տարածաշրջանում, ճիշտ է, այս իրավիճակից Թուրքիայի հեղինակությունը ավելի բարձրացավ, քան Հայաստանի, սակայն կան դրական զարգացումներ, ինչից պետք է օգտվել եւ բարձրացնել Հայաստանի միջազգային հեղինակությունը:
Մարտի 1-ից հետո ստեղծված իրավիճակի հարցին անդրադառնալով նախկին արտգործնախարարը հայտարարեց, որ այստեղ երկուստեք գործ կա անելու` թե՛ ընդդիմության եւ թե՛ իշխանությունների կողմից: Օսկանյանն ասաց, որ ձգձգված դատական գործերը, բանտարկվածների հարցերը լուծում կստանան, նա նաեւ հույս հայտնեց, որ կլինի համաներում, ինչը կնպաստի առկա լարվածության թուլացմանը:
Անդրադառնալով հարավօսական պատերազմին եւ դրանից հետո ստեղծված իրավիճակին, Օսկանյանը նշեց, որ այսօր կա երկու մոտեցում, եւ մենք պետք է հստակ շեշտադրում անենք ԼՂՀ հարցում, որ Հայաստանը ԼՂՀ-ն չի ճանաչում եւ չի ճանաչելու այնքան ժամանակ, քանի դեռ բանակցային գործընթացի հիմքում դրված է ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, եթե դա կա, ապա Ղարաբաղի ճանաչման կամ չճանաչման հարցը այլեւս մեզ համար չկա, որովհետեւ մենք ուզում ենք դրան հասնել բանակցությունների միջոցով: Որովհետեւ իրոք այսօր առկա փաստաթղթի հիմքում կա ԼՂՀ-ի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Երկրորդ հիմնավորումն, ըստ Օսկանյանի, այն է, որ Ադրբեջանն արդեն ուժ է գործադրել, էթնիկ զտումներ կատարել ԼՂՀ-ի նկատմամբ իր տարածքային ամբողջականությունը պահպանելու համար: Այնպես որ այդ երկու հարցերը Ղարաբաղի մասով միաձուլվում են եւ մեր հիմնավորումներն առավել արժեւորվում են միջազգային հանրության առաջ: Ես կարծում եմ, հայտարարեց Օսկանյանը, որ մեր շեշտադրումները պետք է լինեն հենց սրանք եւ ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքն առավել արմատավորվում է, երբ փաստաթղթում այդ հարցն է քննարկվում, առավել եւս, որ Ադրբեջանը արդեն օգտագործել է ուժ այդ հարցը իր օգտին լուծելու համար:
Վերջում ավելացնենք, որ նորաստեղծ հիմնադրամի հոգաբարձուների պատվո խորհրդի անդամների թվում են Վրաստանի ԱԺ նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն, Ֆրանսիայի նախկին նախագահի խորհրդական Վալերի Տերրանովան, ԵԱՀԿ-ում Հայաստանի նախկին ներկայացուցիչ Ջիվան Թաբիբյանը, Հելսինկյան կոմիտեի անդամ թուրք Մուրատ Բելգեն, Սլավոնական համալսարանի ռեկտոր, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը, Կանադայի արտաքին գործերի նախկին նախարար Լոյդ Ն. Էքսոուրթին, ֆրանսիացի քաղաքագետ Ժերար Շալյանը, իսրայելցի վերլուծաբան Յոսի Սարիդը, Ամերիկայի հրեական կոմիտեի ազգային խորհրդի անդամ Փիթեր Ռ. Ռոզենբլատը, Թաֆթս համալսարանի Ֆլետչերի դպրոցի դեկան Սթիվեն Վ. Բոսուորթը եւ Ռուսաստանի Ժողովրդական տնտեսության ակադեմիայի կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցի դեկան Սերժ Կալենչյանը:
- ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՇՓՈՒՄՆԵՐՈՒՄ ԻՐԱՐ ՑԱՎԸ ԿԻՍԵԼԸ ՆՈՐՄ Է»
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Թբիլիսի-Երեւան 1Ավարտվեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան: Այցը կարեւոր էր, որովհետեւ տեղի էր ունենում վրաց- օսական վերջին իրադարձություններից հետո, ու շատերին էին հետաքրքրում Վրաստանի նախագահի ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ «ՉԻ ՉԱՓԱԶԱՆՑՈՒՄ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ 1Հոկտեմբերի 1-ին այս վերնագրով նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթին է անդրադարձել թուրքական «Ռադիկալ» թերթը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Սարալանջին ավտոմայրուղին շահագործման հանձնելու առնչությամբ ...«ՄԵՆՔ ԿԿՈՐՉԵՆՔ, ԵԹԵ ՀԱՍՏԱՏՎԻ ԱՅԴ ԴԵՍՊԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ»
Հ. Չ.Սեպտեմբերի 30-ին այդ մասին գրել էր թուրքական «Ինտերհաբեր» կայքէջը: Խոսքը Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նախագահ Ջորջ Բուշի թեկնածու Ջեյմս Ջեֆրիի մասին է: Ըստ վերոհիշյալ կայքէջի, ԱՄՆ Սենատի արտաքին ...ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑԻՆ, ԲԱՅՑ ԵՎՐՈՊԱՆ ԻՐԵՆ ՉԶՐԿԵՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՎՐԱ ՄԱՏ ԹԱՓ ՏԱԼՈՒ ՀԱՃՈՒՅՔԻՑ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ«Երաշխավորում ենք -ին աջակցել ռուսաստանյան պատվիրակության լիազորությունների հաստատմանը», երեկ մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցող Անդրեաս Գրոսսի առավոտյան տարածած հայտարարությունը հաստատեց այն կարծիքները, ...ԿԻՊՐՈՍԻ ՆԱՎԱՀԱՆԳԻՍՏՆԵՐԸ ԿԲԱՑՎԵՆ ԿԻՊՐԱՑԻ ԹՈՒՐՔԵՐԻ ԱՌՋԵՎ
Կիպրոսի Հանրապետության նախագահ Դեմետրիս Քրիստոֆիասը պաշտոնապես առաջարկել է երկրի նավահանգիստները եւ օդանավակայանները բացել կղզու ինքնահռչակ թուրքական մասի գործարարների առջեւ: Թուրքական World Bulletin ...ԿՈՍՈՎՈՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ՈՒԶՈՒՄ ՏԱՐԱԾՔ ԿԻՍԵԼ ՍԵՐԲԻԱՅԻ ՀԵՏ
Կոսովոյի նախագահ Ֆաթմիր Սեյդիուն մերժել է երկրամասը ալբանական եւ սերբական մասերի բաժանելու Սերբիայի առաջարկությունը: Կոսովոյի խորհրդարանի նախագահ Յակուպ Կրաիսնիչն իր հերթին ընդգծել է, որ երկրամասը անպայման ...ԸՍՏ ԹԵՐԻ ԴԵՎԻՍԻ, ԿՈՍՈՎՈՆ ՂԱՐԱԲԱՂ ԿԱՄ ԱԲԽԱԶԻԱ ՉԷ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ 1«Ես շարունակում եմ մնալ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների տարածքային ամբողջականության կողմնակից», Կոսովո-Հարավային Օսիա անկախության հռչակման ու դրա ճանաչման համեմատության առումով երեկ նման հայտարարություն ...ՂԱՐԱԲԱՂԸ ԻՆՔՆԱԲԱՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԴԱՌՆԱԼՈՒ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ՈՒՆԻ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԱրա Հարությունյանը միանգամայն օրինաչափ համարեց այն իրողությունը, որ ոչ լրիվ մեկ տարվա ընթացքում կառավարությունում մի շարք կադրային ու կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել: Հիմնավորված բովանդակությամբ ...ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 21000 ԲՆԱԿԻՉՆԵՐ ՀԱՄԱՐՎՈՒՄ ԵՆ ՆԵՐՔԻՆ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ1992-1994-ին ռազմական գործողությունների ու ռմբակոծությունների պատճառով զգալի վնասներ են կրել հատկապես Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի, Արարատի եւ Վայոց ձորի մարզերը: Բնակչության թվաքանակը վերոնշյալ մարզերում ...ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ՝ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ
2Նախագահի նստավայրից հաղորդում են, որ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հրանուշ Հակոբյանը ազատվել է արտաքին գործերի նախարարության uփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից եւ նշանակվել Հայաստանի Հանրապետության ...ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ՍԻՎԻԼԻՏԱՍ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԵրեկ մայրաքաղաքի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում, իր բացման մասին ազդարարեց Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի հիմնած «Սիվիլիտաս» հիմնադրամը: Այս առիթով կազմակերպված ասուլիսում ...ՀԵՐՔՈՒՄ
Երեկ «Ազգ» օրաթերթին հերքում-նամակ էր ուղարկել «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության նախկին քարտուղար Արմեն Աղայանը, որ նախօրեին «Ուրբաթ» ակումբում Ժիրայր Սեֆիլյանին վերաբերող ...ԵՐՎԱՆԴԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎԵՑ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ՋՐԻ ՑԱՆՑԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ պաշտոնապես գործարկվեց Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղական համայնքի խմելու ջրի ցանցը: Ցանցի վերակառուցման աշխատանքներն իրականացվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Հայաստանի մանուկներ հիմնադրամի ...ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿՆ ՈՒ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՈՒՆԵՆ
Սեպտեմբերի 30-ին Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակում ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի եւ գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսի հանդիպման ընթացքում քննարկվել եւ պարզաբանվել են «Քաղաքային ...ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿ ՔԱՂԱՎԻԱՑԻԱՅԻ ՀԻՄՆԱԴԻՐ ԳԵՂԱՄ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Երեկ Երեւանի Ղազար Փարպեցու թիվ 14 շենքի մուտքին պետական բարձրաստիճան այրերի, հյուրերի եւ հարազատների ներկայությամբ բացվեց հայկական քաղավիացիայի հիմնադիրներից, Խ. Հայաստանի գերագույն դատարանի նախագահ, ...20-ՐԴ ԴԱՐՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՎԻՊԱՍՔ.«ԱՍՔ ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐԻ ՄԱՍԻՆ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ 1«Երբեւիցե չեմ մոռանա հորս աչքերի կայծկլտումը, երբ նրա զրուցակիցները «Սասնա ծռերից» էին ասում ու երգում, պատմում Անդրանիկի եւ մյուս ֆիդայիների քաջագործությունները: Այդ պահերին այնպես էր ոգեւորվում, կարծես ...ԿԱՆՑԿԱՑՎԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆի նախարարությունը «Աղբյուր» մանկապատանեկան ամսագրի հետ համատեղ նախաձեռնել են անցկացնել մանկապատանեկան ստեղծագործությունների առաջին հանրապետական մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել մինչեւ 17 տարեկան ...ՂԱՋԱՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՆՄՈՒՇՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԱզգային պատկերասրահը հոկտեմբերի 1-15-ը ներկայացնում է ղաջարական արվեստի նմուշների ցուցադրություն՝ նախաձեռնությամբ Թեհրանի «Լազար-Գալերի» պատկերասրահի տնօրեն Ժանեթ Լազարյանի, համագործակցությամբ Հայաստանում ...ՆՈՐ ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱզգային պատկերասրահը իր արժեքավոր հավաքածուների շարքն ավելացրեց նոր ցուցանմուշներով: Ամերիկահայ մշակութային արժեքների հայտնի հավաքորդ Ջուլիան Հովսեփյանը անձամբ Ազգային պատկերասրահին նվիրաբերեց արժեքավոր ...ՓԱԿՎԵՑ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԷՋԻ «ԲՈԼՈՐՍ ՀՐԱՆՏ ԴԻՆՔ ԵՆՔ» ԲԱԺԻՆԸ
Հ. Չ.Կատարված բողոքների հիման վրա փակվել է ինտերնետային «Facebook» կայքէջի «Բոլորս Հրանտ Դինք ենք, բոլորս՝ հայ» բաժինը, որտեղ գրանցված է 2709 անդամ: Հակառակ դրան, շարունակում են ազատ գործել նույն կայքէջի «Օգյուն ...ՕՐՀՆԵՐԳԻ ԽՈՍՔԵՐԻ ՆՈՐ ՄՐՑՈՒՅԹ
Մոտ ժամանակներս կհայտարարվի նոր մրցույթ` ՀՀ օրհներգի խոսքերի ընտրության համար: Ինչպես այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում պարզաբանեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, նախկինում ...ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆՆ ՈՒ ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ ԵՆ
ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների դասակարգման հերթական ցուցակը: Հաջող մրցելույթների շնորհիվ Լեւոն Արոնյանը վարկանիշը 20 կետով ավելացրել է եւ 12-րդ տեղից տեղափոխվել 7-րդ հորիզոնական: ...ՈՉ-ՈՔԻ՝ ԹՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ ՄՐՑԱՎԵՃՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների կանանց հավաքականը Լեհաստանում ընթացող Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի ավարտական տուրում ուժերը չափեց թուրքերի հետ: Երկու թիմերն էլ դեռեւս միավոր չէին վաստակել` ...«ԱԴՆԱԿԼԱՍՆԻԿՈՒՄ» ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԻՋԱԴԵՊԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
1Սեպտեմբերի 20-ին երեւանյան սրճարաններից մեկում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որը կապվում է Ազգային ժողովի պատգամավոր Լեւոն Սարգսյանի (ՀՀԿ) անվան հետ, եւ որի արդյունքում մահացել է Անդրանիկ Բաբայանը, ...
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ «ԵԴԻՆԱՅԱ ՌՈՍԻԱ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ
ԲՀԿ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ԸՆԴՈՒՆՎԱ՞Ծ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՈՎ
Պ. Ն.ԵՐԵՎԱՆՈՒՄ 10 ԱՄՍՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 3857 ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Մ. Մ,
«ԻՄ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԾՐԱԳՐԵԼ Է ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԸ»

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԻՐ ՆԱԽԿԻՆ ԿՈՒՍԱԿՑԻՆ` ՎՊ ՆԱԽԱԳԱՀ ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ
Մ. Խ.
ՔԵՄԱԼ ԱԹԱԹՈՒՐՔԸ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՈՉ ԹԵ ՓՐԿԵԼ Է, ԱՅԼ ՀԱՆԴԻՄԱՆԵԼ ՓՐԿՈՂՆԵՐԻՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ՊԱՏԻՆ ԱՐՅՈՒՆ ՉԷ, ՎՐԱԵՐԹ ԵՂԵԼ Է, ԻՍԿ ՏԵՍԱՆՅՈՒԹԻ ԻԲՐ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԾՆՈՏԸ ԽՈՃԿՈՐԻ Է ԵՎ «ԼԱՎ ՄՈՆՏԱԺՎԱԾ»
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ «ՉԻ ՉԱՓԱԶԱՆՑՈՒՄ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՇԱՀԱԳՐԳՌՈՂ ՀՐԱՏԱՊ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՑԵՐԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԱԿ-Ի ԵԼՈՒՅԹՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՁԵՌՔ ԵՆ ԲԵՐՎԵԼ ՄԻ ՇԱՐՔ ԿԱՐԵՎՈՐ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Թբիլիսի
ԹՈՒՐՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՆՈՐ ՄՈՏԵՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ, ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱ՛ՆԸ ՊԵՏՔ Է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԻ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ

«ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՉՀԱՋՈՂՎԵՑ ՀԱՆԴԻՊԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՈՒՇ ԷՐ ԺԱՄԱՆԵԼՈՒ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԹՈՒՐՔԻԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՍՓՅՈՒՌՔԸ ՀԱԿԱԴՐԵԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՐԵՎԱՆԻՆ

- 1901 Ծնվեց հայ խմբավար, մանկավարժ, երաժշտագետ հասարակական գործիչ Թաթուլ Ալթունյանը:
- 1912 Ամենայն Հայոց Գևորգ հինգերորդ կաթողիկոսի դիմումը Նիկոլայ երկրորդին:
- 1917 Թիֆլիսում բացվեց Կովկասի բոլշևիկների առաջին համագումարը:
- 1992 Լիովին ձախողվեց հյուսիս-արևելքից ԼՂՀ Մարտունի քաղաքի վրա ձեռնարկված ադրբեջանական զանգվածային հարձակումը:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

