
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՁԵՌՔ ԵՆ ԲԵՐՎԵԼ ՄԻ ՇԱՐՔ ԿԱՐԵՎՈՐ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Վրաստան մի քանի օր ուշացավ, քանի որ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Վրաստանի նախագահները Նյու Յորքում մասնակցեցին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային: Երեկ Ս. Սարգսյանը եւ Հայաստանի պատվիրակությունը ժամանեցին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի: Հավլաբարում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու նոր կառուցվող նստավայրում տեղի ունեցավ նախ երկու նախագահների առանձնազրույցը, ապա կողմերի հանդիպումն ընթացավ առավել ընդլայնված կազմով` արդեն երկու կողմի նախարարների մասնակցությամբ:
Քննարկվեցին էներգետիկ, տրանսպորտային համագործակցության հարցեր, քաղաքական երկխոսության խնդիրներ: Միխեիլ Սաակաշվիլին Հայաստանի նախագահին հանձնեց բարձրաստիճան հյուրերին տրվող Վրաստանի ամենաբարձր շքանշան` «Ոսկե գեղմ»: Առանձնազրույցի, ընդլայնված հանդիպման ընթացքում քննարկված հարցերի մասին երկու նախագահները մանրամասնեցին լրագրողների համար արված իրենց հայտարարությունների մեջ:
«Հայաստանն ու Վրաստանը սերտ դաշնակից, բարեկամ եւ եղբայրական պետություններ են, որոնք միավորված են ոչ միայն միասնական պատմությամբ, այլեւ ընդհանուր ապագայով», ասաց Միխեիլ Սաակաշվիլին: Ըստ նրա հայտարարության` Վրաստանում հետաքրքրությամբ հետեւում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին եւ բարձր են գնահատում Հայաստանի դիրքորոշումը Վրաստանի իրադարձությունների առիթով. «Մեր ժողովուրդն ամենածանր պահին հիշում է, թե ովքեր աջակցեցին Վրաստանին եւ վրաց ժողովրդին»: Վրաստանի նախագահը ընդգծեց, որ հայերը Վրաստանում մեծ դեր ունեն, համայնքի դերը եւս բարձր գնահատեց, սահմանազատման խնդիրներին անդրադարձ արեց, երկկողմանի հարաբերություններն առավել զարգացնելու մասին խոսեց: Վրաստանի նախագահի կարծիքով` երկու երկրների անցագրային ռեժիմը մեղմելն անհրաժեշտություն է: Ասաց, որ շատ ջերմ հարաբերություններ ունի Հայաստանի նախագահի հետ, ինչը դրական կանդրադառնա երկու երկրների հարաբերությունների վրա բոլոր մակարդակներում. «Բարեկամությունը միայն բառերով չէ, եւ իմ նախագահության ընթացքում մեկ անգամ չէ, որ զգացել եմ, թե ինչ է նշանակում բարեկամի օգնություն», ասաց նա: Առաջիկա ամիսներին երկու երկրների կառավարությունները համատեղ կոնսորցիում կստեղծեն` Վրաստանը Հայաստանի հետ կապելու այլընտրանքային` Խուլոյի ճանապարհը կառուցելու, ինչպես նաեւ Հայաստանը Բաթումի նավահանագստին կապելու խնդիրները քննարկելու համար:
Հայաստանի նախագահն իր հայտարարությունում նշեց, որ Մ. Սաակաշվիլուն առանձնազրույցի սկզբում մեկ անգամ եւս ցավակցություն է հայտնել` օգոստոսյան իրադարձությունների հետեւանքով զոհված մարդկանց համար: Հայաստանի եւ Վրաստանի նախագահներն ի սկզբանե եկել են այն եզրակացության, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները բարձր մակարդակի են, բայց նաեւ Ս. Սարգսյանը բարեկամությունը խորացնելու, տնտեսությունները ինտեգրելու, մեր կոմունիկացիաներն ավելի անխափան դարձնելու հնարավորություններ է տեսել. «Ես մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ հաճույքով կրկնում եմ, որ Վրաստանի կայունությունը չափազանց կարեւոր է Հայաստանի համար, այնքան կարեւոր, որ կարելի է համեմատել նույնիսկ մեզ համար նշանակությամբ Հայաստանի կայունության հետ, որովհետեւ մեր արտաքին ապրանքաշրջանառության համարյա 75 տոկոսը անցնում է Վրաստանով, Վրաստանում ունենք հարյուր հազարավոր քույրեր ու եղբայրներ, մենք վրացիների հետ հազարավոր տարիներ ապրել ենք այս տարածքում եւ շարունակելու ենք ապրել, եւ մեր ողջ գործունեությունը բխելու է այս հանգամանքից»: Հայաստանի նախագահը պատմեց իր պայմանավորվածությունների մասին. «Հարեւան երկրի նախագահի հետ պայմանավորվել ենք նոր ճանապարհ կառուցել, այնպես անել, որ պետության սահմանները չխանգարեն մեզ շփվել, մեր տնտեսություններին` ավելի լավ աշխատել, մեր ժողովուրդների համար ավելի լավ կյանք ապահովել: Այս իրադարձությունները ցույց տվեցին մեր ե՛ւ ուժեղ, ե՛ւ թույլ կողմերը. բոլորս համոզվեցինք, որ ռազմական ճանապարհն անընդունելի ճանապարհ է 21-րդ դարում խնդիրների լուծման համար եւ մեզ համար շքեղություն է: Մենք բոլորս համոզվեցինք, որ չնայած Կովկասն աշխարհագրորեն մի փոքր տարածք է, միգուցե համաշխարհային քարտեզի վրա մի կետ է, բայց այդուհանդերձ կարեւոր կետ է, որ այստեղ խաչաձեւվում են հետաքրքրություններ, եւ մենք պետք է կարողանանք այդ հետաքրքրությունները դարձնել մեր ժողովրդի համար բարգավաճման աղբյուր: Ես մեծ ուրախությամբ Վրաստանի նախագահի ձեռքից ընդունեցի Վրաստանի պետական պարգեւը, դա շատ պատվաբեր է, եւ անկեղծորեն ասած, հուզումնալից, քանի որ սա իրադարձություն էր մեր ժողովուրդների կյանքում, սա գնահատական է մեր հարաբերությունների: Մենք ամեն ինչ պիտի անենք, որ մեր հարաբերություններն օր օրի ամրապնդվեն: Շնորհակալությամբ ընդունում եմ առաջարկությունը` մոտակա երկու ամիսներից հետո գիծ քաշել` որոշակի արդյունքները տեսնելու ակնկալիքով: Շնորհակալ եմ, ես իրոք ինձ զգում եմ տանը, ես ինձ շատ լավ եմ զգում եւ վստահ եմ, որ մեզնից յուրաքանչյուրը մեր երկրներում այցելությունների ժամանակ միայն ու միայն պետք է ունենա այդ զգացողությունը», ասաց Հայաստանի նախագահը:
Իսկ ընդլայնված հանդիպման ընթացքում նա նշել է, որ Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական գործընկերության բարձր մակարդակը ոչ մեկի համար գաղտնիք չէ, միեւնույն ժամանակ Վրաստանի հետ համատեղ հարեւանություն եւ բարեկամություն ունի մեր երկիրը, եւ այդ զույգ համագործակցությունները չպետք է մեկը մյուսին խանգարեն, եւ մեկը մյուսի հաշվին չպետք է լինեն:
Ավելի ուշ Թբիլիսիի Մեյդան հրապարակում տեղի ունեցավ Սայաթ-Նովայի հուշարձանի բացումը, որտեղ խոսեցին երկու նախագահներն էլ եւ անգամ նախագահ Սաակաշվիլին ողջունեց երեք լեզվով` հայերեն «Բարեւ ձեզ», ասաց` Սայաթ-Նովայի եռալեզու ստեղծագործելու փաստը խորհրդանշելով:
Այլ մանրամասներ` վաղը:
- ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Թբիլիսի
Քննարկում
братство գրել է:
Константинэ Гамсахурдиа: Пусть вечным будет наше братство!
Тысячелетия насчитывает история наших народов, тысячелетия совместной борьбы и жизни.
Когда под ногами у тебя такая высь – говорить и легко, и трудно. Это естественно. Легко, потому что под рукой тысячи фактов. Трудно, ибо не знаешь, какой из них выбрать, как раскрыть свое сердце самому родному, близкому другу.
В этом случае молчание красноречивее всего, но как же молчать, как не воспеть вековую дружбу наших народов, скрепленную пролитой кровью, звоном сабель и песней труда. История – могучий кузнец, выковала и закалила нас, история сделала нас братьями.
И на протяжении многих веков народ слагал легенды о нашем братстве.
В «Картлис цховреба», провозвестнике истории моего народа, есть такие строки: «А восемь из его сыновей прославились как смелые и непобедимые богатыри, первому имя – Хайос, второму – Картлос...»
Это быль, а не легенда, созданная воображением. И подтверждение тому – века.
Братство армянского и грузинского народов – редчайший пример в истории. Мало найдется в мире народов, которые на протяжении двух тысячелетий жили бы так сплоченно, в такой нерушимой дружбе, как наши народы.
Какие только несчастья не обрушивались на Армению и Грузию, кто только не посягал на нашу национальную независимость, самостоятельность, пытаясь отнять у нас родной язык и песню, кинуть наши земли в туман веков: персы и византийцы, арабы и сельджуки, турки и татары. Топтали памятники нашей древней культуры, рушили и жгли наши селения, народ предавали мечу.
Много крови пролито на нашей земле, но и героических деяний великое множество…
Народы наши никогда не пользовались неудачами друг друга, никогда не присоединялись к ворвавшемуся в Армению или Грузию врагу. Не раз, объединив свои силы, боролись с завоевателями армяне и грузины, побеждали, праздновали победу, кровью крепили братство.
Когда император Византии Константин Мономах обманом завлек в Константинополь царя Гагика, а сельджуки напали на Армению, на помощь армянам пришли грузинские войска, враг встретил героическое сопротивление, и только благодаря землетрясению был покорен Ани, впоследствии, в 1123 году, освобожденный Давидом Строителем.
Пришло на помощь Армении и войско грузин под руководством Закарэ и Иванэ Долгоруких, разделив с армянами тяготы войны.
Немало можно привести таких фактов из истории двух наших народов. Если Грузия была для Армении северо-западным оплотом в борьбе против иностранных завоевателей, то Армения, по словам Ильи Чавчавадзе, была «нашим южным щитом».
Век за веком все сильнее и сильнее крепла, расширялась армяно-грузинская дружба.
Это была не только дружба по оружию, это было и общностью идей, культур, взаимным обогащением.
Яркий пример тому – XIX век.
Вместе рождались и развивались современные литературы армянского и грузинского народов, армянский и грузинский театры, другие ветви культуры. На новую ступень поставлены деятелями литературы и искусства вековые традиции.
Прекрасно сказал мой великий друг, незабвенный Варпет – мудрый Аветик Исаакян: «В истории наших народов была священная традиция. Чтобы еще более крепло братство, во многих местах, где совместно жили грузины и армяне, грузинские матери кормили грудью армянских детей, и наоборот».
Дружба крови, оружия, молока, мысли!
Дружба, ставшая символом вечности, крепить которую мы должны всегда.
В 1942 году, в присутствии моих друзей Аветика Исаакяна, Дереника Демирчяна и академика Иосифа Орбели, я сказал и повторю теперь, в день такой счастливой возможности, когда речь идет о любимом мной армянском народе, восхищающем мир своей культурой, народе, поражающем своей стойкостью:
- Мы, грузины, любим вас, армян, за то, что наши народы, как близнецы, похожи друг на друга, у нас одна история, похожи наши реки, горы, языки и архитектура.
Обязанность современников – никогда и никому не позволить нарушить братство армянского и грузинского народов, способствующее нашим успехам и победам.
Мы должны завещать детям свято хранить это братство.
Пусть будет вечным оно!
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՁԵՌՔ ԵՆ ԲԵՐՎԵԼ ՄԻ ՇԱՐՔ ԿԱՐԵՎՈՐ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Թբիլիսի 2Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Վրաստան մի քանի օր ուշացավ, քանի որ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Վրաստանի նախագահները Նյու Յորքում մասնակցեցին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային: Երեկ Ս. Սարգսյանը եւ Հայաստանի պատվիրակությունը ...«ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՉՀԱՋՈՂՎԵՑ ՀԱՆԴԻՊԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՈՒՇ ԷՐ ԺԱՄԱՆԵԼՈՒ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 1Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Նյու Յորքում ԱՄՆ-ի թուրքական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, ինչպես նշել էինք նախորդ համարում, հայտարարել է, թե «քանի դեռ Հայաստանը չի ազատել ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳԵՐՏԵՐՈՒԹՅԱՆ ՀՈՎԵՐՆ ՈՒ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՄՆ-ՆԱՏՕ-ԱԿԱՆ «ՄԵՋՔԸ»
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ 1Ռուսաստանը փրկել է օս ժողովրդին, ըստ ռուսաստանյան պատվիրակության ներկայացուցիչների: Իսկ Վրաստանն էլ անեքսիայի ենթարկված երկիր է, ըստ վրացական տեսանկյունի: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի երեկվա ...ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՁԱՅՆԱԶՈՒՐԿ ԼԻՆԵԼԸ ԴԵՌ ՄՆՈՒՄ Է ԱՐԴԻԱԿԱՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ«Հայաստանը պետք է նշանակալի քայլեր ձեռնարկի, որ մնա Եվրոպայի խորհրդի անդամ», ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստին մասնակից հանձնաժողովի անդամ բրիտանացի պատգամավոր Մայք Հանկոկը (Mike Hancock) երեկ այսպես ...ԳԵՆԱԴԻ ԶՅՈՒԳԱՆՈՎ. «ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՅՈՒՄ ՀԱՐՑ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՆՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂԻՆ»
Ա. Հ. 2Կոմունիստական կուսակցության ղեկավար ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության անդամ Գենադի Զյուգանովը գտնում է, որ Կովկասում ոչ մի խնդիր չի կարող լուծվել առանց հետխորհրդային տարածությունում հիմնական դերակատարների մոտեցման: ...ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՑԵԼ ԵՆ ԲԱԶՄԱԹԻՎ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ«Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպությունը սեպտեմբերի 28-ին Երեւանի Կենտրոն, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Ավան, Դավիթաշեն եւ Շենգավիթ համայնքներում կայացած ՏԻՄ ընտրություններում իրականացրել է դիտորդական ...ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՀԱՏՈՒԿ ՈՒՂԵՐՁՈՎ
3Ազգային Ժողովի հասարակության հետ կապերի վարչությունից հաղորդում են, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է որոշում, ըստ որի` Հայաստանի Հանրապետության սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն, ՀՀ նախագահի ...ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐԸ
1Նախագահի նստավայրից հաղորդում են, որ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ին հրամանագիր է ստորագրել Կարեն Կարապետյանին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին: Մինչեւ վերջերս նա ...ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԸ ԳՈՐԾԻ՞Ք ԼՏՊ-Ի ՁԵՌՔՈՒՄ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Լեւոն Տեր-Պետրոսյանը ուրիշ ոչ մեկից չէր կարող ստանալ «Լեւոնը Արցախ ծախող նախագահ չէ» բովանդակությամբ աջակցությունը: Եթե այս արտահայտությունն աներ ինչ-որ մեկը ՀՀՇ-ից կամ «Երկրապահից», այդպես չէր ընկալվի, ...ԻՆՉՊԵՍ ՀԱՍՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՈՒ ԻՆՔՆԱԲԱՎՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ«Ֆրութֆուլ Արմենիա» 4-րդ եւ «Հայագրոֆորում» 3-րդ միջազգային համատեղ համաժողովը երեկ բացվեց «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում: «Ֆրութֆուլ Արմենիա» տարեկան համաժողովները կազմակերպվում են 2005-ից, դրանք ֆինանսավորում ...«ՇՈՒՆՈՒԳԵԼԻ ԲԱԺԻՆ ԴԱՌՆԱՔ»
ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Հրազդան«Շունուգելի բաժին դառնաք», սա անեծքի ժանրի ամենասուր արտահայտություններից է: Բայց Սեւադա Թորոսյանի համար սա ուղղակի իմաստով արդեն իրականություն է դարձել: Բնության աղետ չէր, որ ստիպված ակամա հաշտվեր իրավիճակի ...«ԳԼՈԲԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ՄԱԿ-ՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ 1Երեկ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակում կայացավ ՄԱԿ-ի «Գլոբալ Հայաստան» նախձեռնությունը, որի նպատակն է ամրապնդել սփյուռքահայության հետ համագործակցությունը։ Ծրագրի եւ կայքէջի շնորհանդեսին ներկա էին ՀՀ-ում հավատարմագրված ...«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ ԷԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՈՒՆԵՆԱ»
1Հայաստանի ֆինանսական համակարգի, առավել եւս ՀՀ պետբյուջեի վրա համաշխարհային ֆինանսական ճգնաժամը էական ազդեցություն չի ունենա: Հայտարարել է ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, նշելով, որ երկարատեւ ժամանակահատվածում, ...ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՑԻ ՔԱՇԸ ԵՎ ՈՐԱԿԸ
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` գյուղատնտեսության, էկոնոմիկայի եւ առողջապահության նախարարների մասնակցությամբ: Ինչպես «Արմենպրեսին» հայտնեցին ...ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐԸ
ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր 1Եթե համեմատենք Yerevan Musicfest առաջին եւ երկրորդ փառատոների կատարողական կազմերը, ապա կտեսնենք երկու առանձնահատկություն: Մի կողմից, ղեկավարները հրավիրել էին առաջին փառատոնից արդեն հայտնի երաժիշտների ...«ԻՄ ԱՆՈՒՇ ՏՂԱ» ԴՐԱՄԱՆ՝ ՏԱԹԵՎԻԿ ՂԱՓԼԱՆՅԱՆԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի առաջատար ու շնորհալի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Տաթեւիկ Ղափլանյանի կերտած կերպարները դրամատիկականի բեմում եւ հեռուստաթատրոնում տպավորիչ ...«ԵՐԱԶՈՒՄ ԵՄ» ՖԻԼՄԸ ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ
Հ. Ծ.«Արմինյն միրոր սփեյքթեյթր» շաբաթաթերթը տեղեկացնում է, որ ղարաբաղյան հակամարտությանը նվիրված ռեժիսոր Հրաչյա Զաքարյանի հակապատերազմական «Երազում եմ» ֆիլմը ցուցադրվել է Նյու Յորքում սեպտեմբերի 18-25-ը տեղի ...«ԵՐԵՎԱՆԻ ՕՐ» ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-12-Ը
Մ. Մ.Երեկ Երեւանի քաղաքապետարանի մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի վարչության պետ Կամոր Մովսիսյանը տեղեկացրեց, որ «Երեւանի օր-2790» տոնակատարության բացումը հոկտեմբերի 10-ին, ժամը 20-ին կազդարարվի ...ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
ԵՐՈՒԱՆԴ ԱԶԱՏԵԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ 1Երկար տարիներ մամուլով, անձամբ, հրապարակաւ եւ նամակներով իմ դժգոհութիւններս յայտնած եմ Երեւանի «Զուարթնոց» օդակայանի անկանոնութեանց եւ բացթողումներուն մասին: 1962-էն ի վեր հաւանաբար 60 անգամ այցելած եմ ...ՌՈԲԵՐՏ ԷՄՄԻՅԱՆ. «ՈՒՐԱԽ ԿԼԻՆԵՄ, ԵԹԵ ՀԱՅ ՄԱՐԶԻԿԸ ԳԵՐԱԶԱՆՑԻ ՌԵԿՈՐԴՍ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ- Շնորհակալություն, ամեն ինչ նորմալ է: Շատ ուրախ եմ, որ կրկին հարազատ քաղաքում եմ, որտեղ արդեն 2-րդ անգամն անցկացվեց իմ անվան գավաթի խաղարկությունը: Տարեցտարի ավելի շատ մարզիկներ են մասնակցում մրցումներին, ...ՄԻ՛ ԿԱՊԵՔ ՄԵՐ ԱՆՈՒՆԸ
ԱԲԵԼ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, «Ուրբաթ» մամուլի ակումբի տնօրեն, «Ուրբաթ report» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր 1Երեկ մի քանի թերթում անդրադարձ է եղել սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը «Одноклассники» սրճարանում (որի փայատերերից մեկն եմ ...ԽԱՐԴԱԽ «ԳՆԴԱՊԵՏԸ» ՁԵՐԲԱԿԱԼՎԵՑ
Ինչպես տեղեկացանք ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, սեպտեմբերի 29-ին խարդախություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երեւան քաղաքի Նոր Խարբերդ թաղամասի բնակիչ, 1977-ին ծնված, ոչ մի տեղ չաշխատող Արթուր Տոմիկի ...
ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ՈՒ ԲԱԲԱՋԱՆԸ ԱՆԿԱՐԱՆ ԱՅՍ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄՏՑՆԵԼՈՒ 15-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՎԹԱՐԻՑ ԶՈՀՎԱԾ ՉՈՐՍ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՑ ԵՐԿՈՒՍԸ ՀԱՅ ԵՆ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ-ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ ՀԱՆԴԻՊՈՒՄ
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԽՈՇՈՐ ԱՎՏՈՎԹԱՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՆԳ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՍՏԱՑԵԼ ԵՆ ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ
«ԻՄ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԾՐԱԳՐԵԼ Է ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԸ»

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԻՐ ՆԱԽԿԻՆ ԿՈՒՍԱԿՑԻՆ` ՎՊ ՆԱԽԱԳԱՀ ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ
Մ. Խ.
ՔԵՄԱԼ ԱԹԱԹՈՒՐՔԸ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՈՉ ԹԵ ՓՐԿԵԼ Է, ԱՅԼ ՀԱՆԴԻՄԱՆԵԼ ՓՐԿՈՂՆԵՐԻՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ՊԱՏԻՆ ԱՐՅՈՒՆ ՉԷ, ՎՐԱԵՐԹ ԵՂԵԼ Է, ԻՍԿ ՏԵՍԱՆՅՈՒԹԻ ԻԲՐ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԾՆՈՏԸ ԽՈՃԿՈՐԻ Է ԵՎ «ԼԱՎ ՄՈՆՏԱԺՎԱԾ»
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՇԱՀԱԳՐԳՌՈՂ ՀՐԱՏԱՊ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՑԵՐԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԱԿ-Ի ԵԼՈՒՅԹՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՁԵՌՔ ԵՆ ԲԵՐՎԵԼ ՄԻ ՇԱՐՔ ԿԱՐԵՎՈՐ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Թբիլիսի
ԹՈՒՐՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՆՈՐ ՄՈՏԵՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ, ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱ՛ՆԸ ՊԵՏՔ Է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԻ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ

ՄԱՐՔՍԻՍՏԸ ԿԿԱՆԳՆԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՈՂՔԻ՞Ն
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
«ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՉՀԱՋՈՂՎԵՑ ՀԱՆԴԻՊԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՈՒՇ ԷՐ ԺԱՄԱՆԵԼՈՒ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՈՐԵՎԷ ՎԱՐՉԱԿԱՐԳ ԵՐԲԵՎԷ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԵՐԺԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ
- 1387 Երկու տարի Հայաստանը ասպատակելուց հետո Լենկ-Թեմուրը վերադառնում է Սամարղանդ:
- 1827 Ռուսական զորքերը գրավում են Երևանի բերդը:
- 1846 Վերաբացվում է Սկյութարի ճեմարանը:
- 1878 Ծնվեց հայ ականավոր մարքսիստ, հեղափոխական Ստեփան Շահումյանը: (Վախճ. 1918թ.-ին):
- 1879 Երևանում բացվեց առաջին քաղաքային խորհուրդը:
- 1881 Կարինում հիմնադրվեց Սանասարյան վարժարանը:
- 1921 Կ. Պոլսում ստեղծվեց Ռամկավար ազատական կուսակցությունը:
- 1942 408-րդ հայկական հրաձգային գումարտակը արյունահեղ մարտեր է մղում գերմանա-ֆաշիստական զորքերի դեմ Նովորոսիյսկի, ապա Տուապսեի շրջաններում:
- 1945 Երևանում բացվեցին գեղարվեստաթատերական և ֆիզկուլտուրայի ինստիտուտները:
- 1989 Գանձասարի վանքում, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև եպիսկոպոս Մարտիրոսյանի կողմից մատուցվեց 1-ին պատարագը:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

