
ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Հանրապետության պարբերական մամուլի շուկայի վերլուծությունը թողնում է երկակի տպավորություն: Առաջին հայացքից` հպարտանալու տեղ ունենք. հանրապետությունում տպագրվում է հասարակական-քաղաքական 10 անուն օրաթերթ, 7 երկօրյա թերթ եւ 9 շաբաթաթերթ, որոնք հավակնում են համազգայինի կարգավիճակի: Դրանցից 6-ը լույս է տեսնում ռուսերեն լեզվով, մնացածը` հայերենով: Ընդ որում` այս ցանկում չեն ընդգրկվել այնպիսի հանրաճանաչ մասնագիտացված շաբաթական պարբերականներ, ինչպիսիք են "«02»-ը, «Գրական թերթը», «Գինդը», «Կրթությունը», «Ոզնին», «Հայ զինվորը» եւ մյուսները, մարզական պարբերականներ, օրինակ` «Ֆուտբոլ+»-ը, հեռուստատեսային ծրագրեր եւ ժամանցային բազմաթիվ ամսագրեր: Խոսքն, ընդգծում եմ, վերաբերում է ավանդական հասարակական-քաղաքական թերթերին:
Հանրապետությունում օրաթերթերի միջին ընդհանուր տպաքանակը մոտավորապես 45-50 հազար օրինակ է, երկօրյա թերթերինը` մոտ 20-25 հազար, շաբաթաթերթերինը` 15-20 հազար: Հատկանշական է, որ 6 ամենաարմատական ընդդիմադիր օրաթերթերի տպաքանակը 2-3 անգամ գերազանցում է մնացած բոլոր նմանատիպ պարբերականներինը:
Եթե համեմատենք Հայաստանում սպառվող պարբերականների հոսքային ծավալը մյուս հանրապետությունների նմանատիպ ցուցանիշների հետ, ապա այն մեծ չէ: Սակայն, եթե հաշվի առնենք Հայաստանի բնակչության թիվը, կենսամակարդակը, ինչպես նաեւ` թերթ կարդալու աստիճանաբար վերացող ավանդույթը, ապա կա ակնհայտ անհամապատասխանություն: Արդյոք կարո՞ղ է նորմալ մարդն օրական կարդալ գոնե, ասենք, 15 անուն թերթ, իսկ ուրբաթ օրերին, որ գերբեռնված են տպագրությամբ, ամենաքիչը 25 թերթ: Հարցը, թերեւս, հռետորական է:
Եթե համեմատենք հսկա Ռուսաստանի հետ, որտեղ, ինչպես հայտնի է, սիրում են կարդալ, ապա ռուսական շուկայում հայտնի է 4-5 անուն զանգվածային հասարակական-քաղաքական պարբերական` «Իզվեստիա», "«Նեզավիսիմայա գազետա», «Կոմսոմոլսկայա պրավդա», «Մոսկովսկի կոմսոմոլեց», «Ռոսիյսկայա գազետա»: Բավականին հայտնի են այնպիսի բրենդներ, ինչպիսիք են «Կոմերսանտը», «Վեդոմոստին» եւ այլն, բայց սրանք արդեն մասնագիտացված, հիմնականում գործարար պարբերականներ են, որոնք արդեն առանձին խոսակցության նյութ են: Եթե Հայաստանը համեմատենք հետխորհրդային մյուս հանրապետությունների հետ, պատկերը նույնը կլինի. մի քանի համազգային թերթեր՝ շատ թե քիչ ծանրակշիռ տպաքանակով եւ բազում այլ պարբերականներ` հաշվարկված փաստացի բոլոր սոցիալական շերտերի եւ ճաշակների համար:
Վերադառնանք Հայաստան: Մեկ անգամ եւս կրկնեմ. որպեսզի փորձենք իրատեսորեն եւ անաչառ գնահատել հանրապետությունում ընթացող հասարակական-քաղաքական եւ սոցիալ-տնտեսական գործընթացները, պետք է կարդանք օրական ամենաքիչը 15 թերթ, որոնք թռուցիկ աչքի անցկացնելն անգամ մեզանից կխլի 2 ժամ: Եվ սա` միայն այն դեպքում, եթե ապրում եք Երեւանում: Իսկ եթե ձեր բնակության վայրը Հայաստանի մարզերը, Մոսկվան, Փարիզը կամ Չիկագոն են, ապա ստիպված եք լինելու աչքի անցկացնել նաեւև մարզային թերթերը ևեւ սփյուռքի տպագիր պարբերականները. չէ՞ որ պետք է տեղյակ լինել նաեւև տեղի իրադարձություններին:
Ընդդիմախոսները կարող են առարկել, թե հրաշալի է` ցանկացած ճաշակի ու գույնի թերթ ու ամսագիր ունենալը, յուրաքանչյուր ընթերցողին, նրա կրթությանը, սոցիալական մակարդակին, հասարակական դիրքին, մենթալիտետին, բարդույթներին, ֆոբիաներին, ֆանտազիաներին եւև այլնին համապատասխան: Համաձայն եմ, բայց միայն այն դեպքում, եթե յուրաքանչյուր պարբերական նախատեսված է բնակչության որոշակի սոցիալական շերտի, շուկայի որոշակի հատվածի համար, եւ եթե հրատարակիչը մոտավոր գիտի իր պոտենցիալ ընթերցողների շրջանակը: Իսկ մեզանում խմբագիրը հպարտ հայտարարում է, թե թերթ է հրատարակում մանր ուև միջին բիզնեսի համար, իսկ իրականում նրա թերթը գնում են, օրինակ, տնտեսուհիներն ու թոշակառուները: Միգուցե, վերջ ի վերջո, մե՞զ հարցնեք` տարածողներիս:
Հայաստանում համազգային թերթ, լավագույն դեպքում, կարող եք համարել 2-3 հրատարակություն: Մնացածը սպասարկում են որոշակի կուսակցությունների, խմբավորումների, կլանների, պաշտպանում են որոշակի մարդկանց քաղաքական կամև տնտեսական հետաքրքրությունները: Դրա համար էլ բոլորը համարվում են քաղաքային թերթեր. մարզային խնդիրներ այստեղ, խոշոր հաշվով, չես գտնի, միայն "շիկացած" փաստեր են, չճշտված նորություններ հեռավոր շրջաններից: Այդ պատճառով թերթերի ճնշող մեծամասնությունն իրացվում է հենց Երեւանում, որտեղ կենտրոնացված են քաղաքական-տնտեսական բոլոր գործընթացները: Գյուղական շրջաններում, բացի այդ, խարխլված է հրատարակությունների տարածման հենց կառուցվածքը: Այն վերականգնելը բարդ է, քանի որ գյուղի բնակչին հետաքրքիր չէ կարդալ օրական 15-20 թերթ, որտեղ ներկայացված են նույն փաստերն ու իրադարձությունները, սակայն` տարբեր, իրեն անհասկանալի մեկնաբանություններով: Նա պետք է աշխատի, ընտանիք պահի:
Չնայած` քաղաքում ապրողն էլ անհասկանալի վիճակում է: Եթե նա դժգոհ է իշխանություններից, ուրեմն օրական պետք է գնի 8 կամ 10 թերթ (իսկ դա 800-1000 դրամ է), եթե չեզոք է` մնացած 5-6-ը: Իսկ եթե ապաքաղաքականացված է եւև անկեղծորեն ուզում է գլուխ հանել կատարվածից, ապա` բոլոր 20-ը: Իսկ հետո՞: Մինչեւև ե՞րբ: Մի՞թե հենց սա չէ մեր հասարակության բեւեռացման եւ անհանդուրժողականության հիմնական պատճառներից մեկը: Իսկ այժմ էլ որոշ ամենշաբաթյա հրատարակություններ հայտարարում են ամենօրյա ցիկլի անցնելու մասին: Ինչի՞ մասին պետք է գրեն: Թե՞ մեր փոքրիկ հանրապետությունում օրական այդքան նշանակալի իրադարձություններ են տեղի ունենում:
Խմբագիրներն էլ իրենց հերթին են վրդովվում սեփական պարբերականների չնչին տպաքանակից: Չնայած` նրանցից ոմանք անկեղծ չեն. հովանավորողների ներդրումները մեծ են, իսկ իրացումից ստացված շահույթը նրանց այնքան էլ չի հետաքրքրում: Բայց թերթերի շուկայի ապակայունացման մեջ իրենց բացասական ներդրումն, այնուամենայնիվ, ունենում են:
Հասկանում եմ, որ հրատարակվող թերթերը կրճատելու կամ կենտրոնացնելու կոչ անելը լուրջ չէ: Դրանցից յուրաքանչյուրը հետապնդում է որոշակի նպատակ: Հասկանում եմ, թե ինչու նախընտրական շրջանում հրատարակվող օրաթերթերի քանակը մեծացավ երկու անգամ` 5-ից մինչեւ 10, շատ խմբագիրներ տարածողների հետ աշխատելիս փոխեցին իրենց մարտավարությունն ու գնային քաղաքականությունը: Սակայն ես չեմ հասկանում երկու բան. ինչպե՞ս կրպակավարը վաճառասեղանին տեղավորի այդքան թերթ (Աստված մի արասցե, եթե մեկը այպես կամ այնպես չդնես, անմիջապես կմեղադրեն, թե քաղաքական շահ ունես): Բացի դրանից` ինչպե՞ս հասարակ քաղաքացին ընտրի 2-3 թերթ` վստահ լինելով, որ այնտեղ կգտնի ամբողջական, որոշակի, օբյեկտիվ տեղեկատվություն, իրեն հետաքրքրող բոլոր հարցերի շուրջ: Որքան գիտեմ, հենց սա է յուրաքանչյուր զանգվածային լրատվության միջոցի հիմնական խնդիրն ու նպատակը:
Այժմ` ամսագրերի մասին: Վերջին երեք տարիներին դրանց անուններն ու տպաքանակը ավելացել են մի քանի անգամ: Շնորհիվ հանրապետությունում ստեղծված լուրջ տպագրական բազայի` դրանց որակը չի զիջում արտասահմանյան պարբերականներին: Սակայն նմանությունն այդքանով էլ ավարտվում է:
Արտասահմանում, նախքան մեդիայի շուկայում որեւիցե բիզնես-ծրագիր սկսելը,և փող ներդնելը, հրատարակիչը մանրակրկիտ ուսումնասիրում է շուկան, գտնում է իր հավանական ընթերցողներին, դրանից ելնելով՝ որոշում է տվյալ պարբերականի առաջնահերթ թեմատիկան եւ ուղղությունը, գինը, տարածման շրջանակը եւև այլն: Այնինչ մեզ մոտ ընդունված է կարծել, թե ամսագիր տպագրել կարող է ցանկացած մեկը, ով ունի համակարգիչ ու մի քիչ փող: Եվ իրապես, ի՞նչ կա որ. ինտերնետից բեռնում ես մի քանի հոդվածներ, լուսանկարներ, պայմանավորվում ես տպարանի հետ, եւև գեղեցիկ, գունեղ, փայլուն կազմով պարբերականը պատրաստ է: Հետո տաքսի ես վարձում եւ սկսում ես դիմել ծանոթ տարածողներին` ամսագիրն իրացնելու խնդրանքով:
Արդյունքում հայտնվում են բազմաթիվ մեկօրյա պարբերականներ, որոնք ապակայունացնում են ողջ շուկան,և խանգարում ինչպես լուրջ հրատարակությունների անխափան իրացմանը, այնպես էլ` ամբողջական մարկեթինգին: Եվ չնայած շուկան հեղեղված է ամսագրերով, մի շարք պարբերականներ, որոնք պահանջարկ կունենային ընթերցողների շրջանում, բացակայում են: Փոքրաթիվ են ուսանողների համար պարբերականները, մինչդեռ անչափահասներինը` չափից դուրս շատ են, չկան նպատակային ամսագրեր զուտ կանանց համար (լոկ հորոսկոպի բրոշյուրների մի կույտ), չկան հանցավոր աշխարհի մասին պարբերականներ, կան բացթողումներ տնտեսական պարբերականների դաշտում: Տեղեկատվական տեխնոլոգիաների մասին ամսագրեր, մասնագիտացված պարբերականներ ընդհանրապես չես գտնի:
Հանուն ճշմարտության` պետք է ընդգծել, որ նմանատիպ գործընթացներ տեղի են ունեցել հետխորհրդային բոլոր հանրապետություններում, Հարավային Եվրոպայի որոշ երկրներում: Սակայն այսօր պահանջարկ չունեցող պարբերականի համար վերոհիշյալ պետությունների մեդիաշուկա մուտք գործելն այնքան դժվար ուև թանկ է, որ առանց նախապատրաստության, լուրջ նպատակների ուև ներդրումների ամսագիր հրատարակելը դառնում է անիմաստ: Մենք նույնպես, իհարկե, կհանգենք դրան. շուկայի օրենքներն անփոփոխ են:
Որքան շուտ` այնքան լավ, քանի որ այս փուլում մեր պարբերականների մատակարարները աշխատում են ոչ թե շուկայի կայացման, այլ` դրա քանդման ուղղությամբ: Այսօր տարածողների միակ խնդիրն է` հասցնել ստանալ, մի կերպ բաժանել սեւևու սպիտակ,և գունավոր արտադրանքի աճող հոսքը եւ, միաժամանակ, ճիշտ պահին հավաքել չիրացված օրինակները:
Ամփոփելով` կուզեի ընդգծել հետեւյալը: Չնայած վերոհիշյալ խնդիրներին` Հայաստանի պարբերական մամուլի շուկան, այնուամենայնիվ, ոչ միայն կայացել է, այլեւ առաջատարն ու ամենադինամիկն է տարածաշրջանում: Ընթացիկ խնդիրների լուծմանը կնպաստեին խմբագրությունների ևեւ տարածող կազմակերպությունների համատեղ, համակարգված գործողությունները: Իսկ դա ենթադրում է "Հայաստանի մամուլի տարածողների կազմակերպության ստեղծումը (ինչպիսին ռուսականն է)` իր խորհրդատվական կենտրոնով, ինչը կդառնա թերթերի քաղաքակիրթ շուկայի հիմքը` խաղի քաղաքակիրթ կանոններով:
Եվ վերջինը: Ազգային գաղափարի` «Մեկ ազգ (Հայաստան, Սփյուռք, Արցախ), մեկ մշակույթ» կարգախոսի իրականացումը անհնար է՝ առանց միասնական տեղեկատվական դաշտի: Վերջինի բաղկացուցիչ մասն է կազմում Սփյուռքի մամուլը: Հանրապետությունում դրա հանդեպ մեծ է հետաքրքրությունը: Սակայն տարածողներից ոչ մեկը միայնակ, առանց շուկայի բոլոր մասնակիցների լիարժեք սատարման, ռիսկի չի դիմի՝ Սփյուռքից ներմուծելու թերթեր եւև ամսագրեր: Ինչպես նաեւ` հանրապետության թերթերն արտահանել արտասահման (մեր կազմակերպությունը բազմիցս փորձել է դա անել): Հուսով ենք, որ Հայաստանի հանրապետության արտաքին գործերի նախարարությանը կից սփյուռքի հետ կապերի նորաստեղծ կոմիտեն կհամակարգի ջանքերը նաեւ այս խնդրի լուծման համար:
- ԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ, «Բլից-Մեդիա» ՍՊԸ տնօրեն, pressinfo.am
ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՊԱՀՊԱՆԵՆ 50 ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐ
19Հայաստան-Թուրքիա ֆուտբոլի ազգային հավաքականների աշխարհի առաջնության հանդիպումը դիտելու համար սեպտեմբերի 6-ին Հայաստան ժամանող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի անվտանգությունը, հայ իրավասուների հետ, ...ԵՄ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Ըստ Հայաստանում Եվրոհանձնաժողովի պատվիրակության տարածած հաղորդագրության, Եվրոմիության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլլի Ռենը հանդես է եկել հայտարարությամբ` ողջունելով Երեւանում ֆուտբոլային խաղին ներկա ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ՝ ԳՅՈՒԼԻ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Գյուլի այդ քայլը քննադատել են միայն ընդդիմադիր կուսակցությունները, որոնց կարծիքով` նախագահի Երեւան այցելությունը բացասականորեն կանդրադառնա Թուրքիայի իմիջի վրա: Թուրքական «STAR» պարբերականը, մեջբերելով ...1935-ԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ
«Ազգի» նախորդ համարում Հ. Ավետիքյանի ստորագրությամբ տպված «Մեղքերը քավելու եւ սխալներն ուղղելու պատմական պահը» վերնագրով հոդվածում գրվել էր, որ Թուրքիայի ոչ մի ղեկավար երբեւիցե Հայաստան չի այցելել ո՛չ ...ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԴԵՄ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՌուս-վրացական հակամարտության վերջին բռնկումից առաջ էր Հայաստանի իշխանությունը որդեգրել Թուրքիայի նկատմամբ իր ներկայիս դիրքորոշումը, որն ըստ էության հենց Լեւոն Տեր-Պետրոսյանինն էր եւ հենց նրա 1990-ականներին ...ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԳԱԼ ԵՐԵՎԱՆ
Սեպտեմբերի 3-ին պետդեպարտամենտում տեղի է ունեցել Հայաստանում Ամերիկայի նորանշանակ դեսպան Մարի Յովանովիչի երդման արարողությունը: Իր ելույթում Մարի Յովանովիչը խոստացել է սերտացնել Հայաստան-Ամերիկա հարաբերությունները` ...ՀԱՊԿ-Ի ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԸՆԴՈՒՆԵՑԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ
Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպության ղեկավարները հռչակագիր են ընդունել Մոսկվայի գագաթաժողովի արդյունքների վերաբերյալ: Յոթ պետությունների ղեկավարները հաստատել են 2008-2012 թվականներին ՄԱԿ-ի ...«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՖԻԼՄԸ ՉԵԽԱԿԱՆ ԵԹԵՐՈՒՄ
Հ. ԱՍԱՏՐՅԱՆ, ՊրահաԱնցած շաբաթ չեխական հեռուստատեսության երկրորդ ալիքի երեկոյան եթերաժամով ցուցադրվեց ֆրանսիական «Հայկական ցեղասպանություն» փաստավավերագրական 53 րոպեանոց ֆիլմը, որը թարգմանել եւ չեխ հեռուստադիտողին էր ներկայացրել ...ԹԱՂԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՐԿՈՒ ՕՐ ԱՌԱՋ ԱՅՐԵԼ ԵՆ ԹԵԿՆԱԾՈՒ Մ. ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՇՏԱԲԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՍեպտեմբերի 7-ին կայանալիք Երեւանի մի քանի համայնքների թաղապետի ընտրությունները, որոնց կարեւորությունն այս օրերին ստվերվել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Հայաստան կատարելիք այցի իրողությամբ, երեկ ...ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՌԱՋԻԿԱ ՆԻՍՏԸ ԲՈՒՌՆ Է ԼԻՆԵԼՈՒ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵրեկ արդեն Ազգային ժողովը պատրաստվում էր առաջիկա լիագումար նիստին` հանձնաժողովներում քննարկվում էին օրակարգում ընդգրկվելիք հարցերը: Մեզ, ի դեպ, նաեւ այլ լրագրողների, սակայն հետաքրքրում էր այն լուրերի ...ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԳՐԱՆՑՎԵՑ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԵՎ ԱԶԱՏՎԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
ԿԸՀ հերթական նիստում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր գրանցվեց Հովիկ Արգամի Աբրահամյանը: ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովն ստացել է ՀՀ նախագահի սեպտեմբերի 5-ի հրամանագիրը` Հ. ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՎՃՌԱԿԱՆԸ` ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՀայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ «Ուրբաթ» ակումբում ներկայացրեց այն քաղբանտարկյալների ցուցակը, որոնք ունեն առողջական լուրջ խնդիրներ եւ որոնց չի ցուցաբերվում համապատասխան բուժօգնություն, ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՈՒՆԻ՞
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը 2008-ի սեպտեմբերի 1-ին Երեւանի քաղաքապետարան է ներկայացրել ...«ԱՐՄԹԵՔ ԿՈՆԳՐԵՍԻ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆ Է
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՏեղեկատվական տեխնոլոգիաների «Արմթեք կոնգրես» հայկական առաջին համաժողովն անցկացվեց 2007-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում: «Արմթեք կոնգրես-2008»-ը այս տարի տեղի կունենա Երեւանում, հոկտեմբերի ...ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մ. Խ.Բնապահպան Կարինե Դանիելյանը, որը երեկ որպես անկախ փորձագետ մասնակցում էր ԱԺ բնապահպանության եւ գյուղատնտեսության հանձնաժողովի` այս աշնանային նստաշրջանի ընթացքում առաջին նիստին, 5 րոպեանոց ելույթ է խնդրել ...ԱՐԺԱՆԻ ԳՆԱՀԱՏԱՆՔ ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆԻՆ
Հ. Ծ.Սաութֆիլդում (Միչիգան, ԱՄՆ) սեպտեմբերի 5-7-ը տեղի է ունենալու Թեքեյան մշակութային միության 31-րդ տարեկան համագումարը, տեղեկացնում է «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթը: Երեկ՝ ուրբաթ երեկոյան դոկտ. Կարապետ ...ՄԵԿՆԱՐԿԵՑ ԵՐԿՐՈՐԴ YEREVAN MUSICFEST-Ը
ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտորԻր ծավալով եւ արտիստական ներկայացուցչությամբ հանրապետության մշակույթի նախարարության հովանու ներքո անցկացվող այդ միջազգային երաժշտական փառատոնը առավել նշանակալիցներից մեկն է Հայաստանում: Համենայն դեպս, ...ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ. ՀԱՅ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻ ԼԵԳԵՆԴ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱմեն անգամ «Դլե յամանը» կատարելիս մտովի այցելում է նախնիների հայրենիքն ու երաժշտությամբ հարգանքի տուրք մատուցում նրանց հիշատակին: Առաջին մրցանակը 1948-ին Իոսիֆ Ստալինի նվիրած ոսկե ժամացույցն էր, որին ...ՍՈԽԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ԾՂՐԻԴՆԵՐԻՆ ԵՆ ԱՋԱԿՑՈՒՄ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՄշակութային քաղաքականությունն ինքնիշխանություն ձեռք բերելուց ի վեր Հայաստանում ամենից ակտիվ իրականացվողն է, բայց չափազանց հեռու է բավարար լինելուց: Այս կարծիքին է նկարիչ Նիկոլ Աղաբաբյանը, որը երեկ «Տեսակետ» ...ՕՏՏՈ ԴԻՔՍ. «ԿԱՄ ՏԽՐԱՀՌՉԱԿ ԿԴԱՌՆԱՄ, ԿԱՄ ՀՌՉԱԿԱՎՈՐ»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ Ազգային պատկերասրահում բացվեց 20-րդ դարի գերմանացի նշանավոր արվեստագետներից մեկի՝ Օտտո Դիքսի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված 86 գրաֆիկական ու փորագրական գործերում ...ՎԱՂԸ ՆՇՎՈՒՄ Է ԳԱԶԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏՈՂԻ ՏՈՆԸ
Հետխորհրդային տարածքում սեպտեմբերի առաջին կիրակի օրը, ավանդույթի համաձայն, նշվում է որպես գազի համակարգի աշխատողների մասնագիտական տոն: Վերջին մի քանի տարիների ընթացքում «Հայռուսգազարդ» ընկերությունը ...ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԸ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ԵՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ«Ազգը» սեպտեմբերի 3-ի համարում արդեն իր զայրույթը հայտնել է պետական խորհրդանիշ-զինանշանում փոփոխություն կատարելու շուրջը: Խոսքը վերաբերում է Հայաստանի հավաքականների նոր մարզահագուստի վրա ՀՖՖ-ի նոր տարբերանշանին, ...ԼԻԲԱՆԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՇԱԲԱԹԸ ԱՎԱՐՏՎԵՑ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՄեկ շաբաթ Հայաստանում անցկացվեց Լիբանանի մշակույթի օրերը, որը մեծ հետաքրքրություն էր առաջացրել: Բազմաբնույթ միջոցառումները ու մշակույթի շաբաթը ավարտվեց լիբանանահայ գրող Արա Արծրունու «Անավարտ վեպ» ներկայացումով: ...«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԸ ԿԵՍԴԱՐՅԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԽորհրդային շրջանում Դիլիջանի եւ Կույբիշեւի մերձակայքերում կազմավորվում են անտառպետություններ, որոնք 1958 թ. ՍԱՀ մինիստրների խորհրդի որոշմամբ վերակազմավորվում է պետական արգելոցի: «Դիլիջան» պետական արգելոցի ...ՖԱԹԻՀ ԹԵՐԻՄ. «ՄԵՆՔ ԵԿԵԼ ԵՆՔ ՈՉ ԹԵ ԿՌՎԵԼՈՒ, ԱՅԼ՝ ՖՈՒՏԲՈԼ ԽԱՂԱԼՈՒ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԹուրքիայի հավաքականը Երեւան ժամանեց խաղի նախօրեի կեսօրին: Երեկոյան «Հրազդան» մարզադաշտում մեր մրցակիցներն անցկացրին իրենց առաջին մարզումը: Դրանից առաջ Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմը ...ԷԴԳԱՐ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ. «ՀՈԳԵՊԵՍ ՈՒ ՖԻԶԻԿԱՊԵՍ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԽԱՂԻՆ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ- Դա պարզապես սխալ տեղեկատվություն էր: Կային տարբեր առաջարկներ, սակայն այլ թիմ տեղափոխվել չստացվեց: Հոլանդիայում տրանսֆերային պատուհանի փակմանը դեռ մեկ ամիս ժամանակ կա եւ կփորձեմ հոլանդական այլ թիմ տեղափոխվել: ...ՌՈՄԱՆ ԲԵՐԵԶՈՎՍԿԻ. «ԿԱՇԽԱՏԵՄ ՆՊԱՍՏԵԼ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ- Ինչ խոսք, Թուրքիայի հավաքականը շատ ուժեղ է, ինչն ապացուցեց Եվրոպայի առաջնությունում: Սակայն լինում են խաղեր, որ ֆուտբոլիստների բարձր տրամադրվածության, անձնազոհության շնորհիվ հնարավոր է հաղթել ուժեղ ...ԲՈՒՔՄԵՅՔԵՐՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏԱԼԻՍ ԵՆ ԹՈՒՐՔԵՐԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«Vivaro» բուքմեյքերական ընկերությունը Թուրքիայի հավաքականի նկատմամբ մեր ընտրանու հաղթանակը գնահատել է 4,10 գործակցով: Իսկ ահա թուրքերի հաղթանակի գործակիցը 1,68 է: Սա նշանակում է, որ բուքմեյքերները նախապատվությունը ...ԱՌԱՋԱՏԱՐԸ ՓՈԽՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԲիլբաոյի շախմատի մրցաշարի 3-րդ տուրն ի հայտ բերեց նոր առաջատարին: Բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Թոփալովը սեւերով պարտության մատնելով Մագնուս Կառլսենին, վաստակեց 5 միավոր եւ շրջանցելով նորվեգացի շախմատիստին, ...ՊԱՅՔԱՐԸ ՍՐՎՈՒՄ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇախմատի աշխարհի կանանց առաջնությունում պայքարը գնալով ավելի սուր բնույթ է կրում: Ասպարեզում մնացել են նրանք, ովքեր հաջողությամբ են հաղթահարել նախորդ երկու փուլերի արգելքները: Նրանց թվում է եւ մեր միակ ...ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ ԶՈՀՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ
Մոսկովյան սրճարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է մեկ եւ վիրավորվել 10 մարդ, որոնցից ինը Ադրբեջանի քաղաքացիներ: Այս մասին հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: Պայթյունը, որ համարժեք ...CAUCASUS SCHOOL OF JOURNALISM AND MEDIA MANAGEMENT AT GEORGIAN INSTITUTE OF PUBLIC AFFAIRS
2Թբիլիսիի լրագրողների կովկասյան դպրոցը, որը հայտնի է GIPA (Georgian Institute of Public Affairs) անունով, հայտարարում է հայ ուսանողների ընդունելություն 3-5 տեղերի համար: Դիմորդները պետք է ունենան բակալավրի ...ԱՆԱԿՈՆԴԱՆ ԵՎ ՆՐԱ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԸ
ԼԵՎՈՆ Ղ. ՇԻՐԻՆՅԱՆ, Քաղաքագիտության դոկտորԱնվիճելի է, որ ժամանակակից աշխարհը գլոբալ իմաստով կառավարվում է եւ առայժմ, միաբեւեռ է: Ասել կուզի՝ նա ունի գլխավոր շերիֆ, որն իր հերթին աշխարհի տարբեր մասերում՝ տեղապահ շերիֆներ: Եվ այդ գլխավոր շերիֆը, ...ՀԱՅԱՍԶԳԻ ԳԵՆԵՐԱԼ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՑԵՑՅԱՆԻ ԿԵՆՍԱՊԱՏՈՒՄԸ ՆԻԿՈԼԱՅ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
«Հայաստանի հանրագիտարանը» աչքի անցկացնելիս հանդիպեցի մի անվան՝ Հունգարիայի բանակի գեներալ Հովհաննես Ցեցյան (8.01.1822-6.09.1904): Ծնվել է Հունգարիայի հայկական գաղթօջախում, ապրել մի շարք եվրոպական երկրներում, ...ԱԶԳԻ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ ԿԱՆԳՆԱԾ ՄԱՐԴԸ...
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆԳ. Նժդեհն ասում էր, որ հետագայում կգան մտավորականներ, ովքեր կզարգացնեն իր տեսությունը: Մ.Լալայանն այդ խաչը կրելու առաքելությունն է ստանձնել, բայց չի բավարարվել միայն Ցեղակրոնությամբ, նա հիմնովին յուրացրել ...ՀԵՌՈՒՍՏԱԳՈՎԱԶԴՆ ՈՒ ԵՍ, ՉՀԱՇՎԱԾ՝ ՆՅԱՐԴԵՐՍ
ԱՇՈՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ«Երջանկությունը մտնում է այն տունը, որտեղ ծիծաղում են», ասում է ճապոնական առածը: Երկար-բարակ մտորելով՝ հասկացա, որ ճապոնացիք երիցս ճիշտ են: Մի զարմացեք: Առավոտյան, կեսօրին, ցերեկը, երեկոյան, կեսգիշերին, ...ԱՆԱՎԱՐՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ «ԺՈՂՈՎՐԴԻ ԲԱՐԵԿԱՄ» ՄԱՐԱՏԻ ԵՎ ՆՐԱՆ ՍՊԱՆՈՂ ՇԱՌԼՈՏՏ ԿՈՐԴԵԻ ՄԱՍԻՆ
ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆՓարիզում, Կարուսել հրապարակում ժայռի տեսքով մի վիթխարի հուշարձան էին կառուցել: Ժայռի մեջ ճաղաշարի ետեւում լոգարան էին տեղադրել: Եվ հուշարձանի մոտ միշտ ժամապահ էր կանգնում: Մեկուկես տարի հետո, պատճառ բռնելով ...Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս
ԱՇԽԵՆ ՋՐԲԱՇՅԱՆ, ԵՊՀ գրականության տեսության եւ քննադատության ամբիոնի դոցենտԱռայսօր մշակված չեն գրականության թեստավորման եւ ստուգման հստակ չափանիշներ ու սկզբունքներ, ինչը դուռ է բացում տարաբնույթ կամայական մոտեցումների եւ ինքնագործունեության համար: Այսպես, «Հայոց լեզվի եւ գրականության»՝ ...ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ, «Բլից-Մեդիա» ՍՊԸ տնօրեն, pressinfo.amՀանրապետության պարբերական մամուլի շուկայի վերլուծությունը թողնում է երկակի տպավորություն: Առաջին հայացքից` հպարտանալու տեղ ունենք. հանրապետությունում տպագրվում է հասարակական-քաղաքական 10 անուն օրաթերթ, ...ՈՎ ԵՐԿԱՐ ՈՐՈՆԻ, ՈՎ ԷԼ «ԴՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ» ՍՏԱՆԱ
խմբ.«Ազգ» օրաթերթի սույն թվականի օգոստոսի 23-ի համարում տպագրված Գրիգոր Երիցյանի «Անհայտ անուններ. Դիանա Աբգար Հայաստանի Հանրապետության առաջին կին դեսպանը» հոդվածի առաջին իսկ նախադասությունը ազդարարում է ...ՆՈՒՅՆ ԴԵՄՔԻ ԵՐԿՈՒ ԵՐԵՍԸ
ՌԱՖԱՅԵԼ ՀԱՄԲԱՐՅԱՆ 1Սոցիալական խուլ տրտունջն է, որ զանգվածին, հեռացնելով իշխանություններից, տանում է դեպի մեսիա: Կարեւոր չէ, թե ով կլինի մեսիան, անունն ինչ է: Նա պահը ճշգրիտ որսացող է: Ստրուկ Սպարտակն էր Հին Հռոմում, ուր ...
ՆՈՐ ԳԻՐՔ ՄՈՆՐԵԱԼԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍԻՆ
Հ. Ծ.«ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԸՆԹՐԻՔ. ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹԻՑ ՄԻՆՉԵՎ ԼԵՈՆԱՐԴՈ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԳՐԵՆՈԲԼԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՄԱՐ
ՊՂԾՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԸ
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ«Ա՛Խ ԹԱՄԱՐ» ՊԱՐԱԽՈՒՄԲԻ ԱՆՆԱԽԸՆԹԱՑ ՅԱՋՈՂՈՒԹԻՎՆԸ ԳԼԵՆԴԷՅԼԻ ԲԵՄԻՆ ՎՐԱՅ
«ԲՈԼՈՐՍ ՄԻԵՎՆՈՒՅՆ ՀՈՂԻ ԶԱՎԱԿՆԵՐՆ ԵՆՔ»
Հ. Չ.
ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՊԱՀՊԱՆԵՆ 50 ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐ

ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՌԱՋԻՆ ԶՈՀԸ
Հիրամ Ջոնսոն
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ԵՐԵՎԱՆ ԿՏԵՎԻ 5-6 ԺԱՄ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅՈՒՄ

ՍՈՉԻ ԿԱՏԱՐԱԾ ՄԵԿՕՐՅԱ ԱՅՑՆ ԱՎԱՐՏՎԵՑ

ԱՆԿԱՐԱՅԻ ԱՆԴՐԿՈՒԼԻՍՆԵՐՈՒՄ ՄԵԾ ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ ՆԱԽԱԳԱՀ ԳՅՈՒԼԻ ԵՐԵՎԱՆ ԺԱՄԱՆԵԼՈՒ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ՝ ԳՅՈՒԼԻ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
ՄԱԿՔԵՅՆԻ ՕԳՏԻՆ ՔՎԵԱՐԿԵԼԸ ՀԱՐՑԻՑ ԴՈՒՐՍ Է
Թարգմ. Հ. Ծ.ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԵՑ ԻՐ ՀԱԿԱԳՅՈՒԼԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ

- 1831 Կ. Պոլսում ծնվեց բանաստեղծ և հասարակական գործիչ Խորեն Գալֆայանը (Նար-Պեյ): (Վախճ. 1892թ.-ին):
- 1934 Տեղի է ունենում Ղափանի հարստացուցիչ գործարանի հանդիսավոր բացումը:
- 1956 Սկսվում է Երևան և Կիև քաղաքների սոցիալիստական մրցություն:
- 1965 Երևանում բացվում է անալիտիկ ֆունկցիաների տեսությանը նվիրված միջազգային գիտաժողով:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

