
ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՆՎԻՐՅԱԼ ԶԱՎԱԿԸ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Իմ կյանքի ճանապարհին բախտ եմ ունեցել մոտիկից առնչվելու, աշխատելու մշակույթի, արվեստի, գիտության, գրականության, երկրի կառավարման ու պաշտպանության փառահեղ մեծությունների հետ, որոնք անհատականություններ էին իրենց գործով, ծառայություններով, բարոյական կերպարով, հայ ժողովրդի հանդեպ իրենց ունեցած նվիրվածությամբ, երկրի ու ժողովրդի ներկայի եւ ապագայի հարցում իրենց մտահոգությամբ ու անհանգստությամբ:
Տարիների ընթացքում բազմաթիվ պետական ու քաղաքական գործիչների հետ եմ աշխատել ու հաղորդակցվել: Կարող եմ հավաստել, որ նրանց մեջ ամենանշանավորներից մեկը Ալեքսան Կիրակոսյանն է: Նա այն ականավոր գործիչներից է, ովքեր իրենց բովանդակ կյանքն ու կազմակերպչական բացառիկ ունակությունները նվիրեցին Հայաստան երկրի կառուցմանն ու հայ ժողովրդի բարգավաճմանը:
Հակիրճ խոսքով անհնար է համակողմանի բնութագրել Ալեքսան Կիրակոսյան երախտավոր մարդուն, պետական ու քաղաքական գործչին, հայ ժողովրդի նվիրյալին, որովհետեւ նա անցել է կյանքի հերոսական ճանապարհ` ճաշակելով մարտական փառքի եւ ստեղծագործ աշխատանքի բերկրանքն ու դժվարությունները, մարդուն, որն անուրանալի անձնական ներդրում ունի մեր երկրի կենսագործունեության բոլոր ոլորտների զարգացման գործում: Կփորձեմ նրա գործունեության եւ բնավորության կարողությունների մի քանի դրվագներ ներկայացնել ընթերցողին:
Ալեքսան Կիրակոսյանը պատկանում է հայ կոմունիստների այն կարգին, որոնց նպատակն էր սոցիալիստական գաղափարների կենսագործման ճանապարհով ավելի ծաղկուն դարձնել Հայաստանը, բարեկեցիկ դարձնել հայ ժողովրդի կյանքը: Նա իրոք այն գործիչներից էր, որի գերագույն նպատակը Հայաստանն էր ու հայ ժողովուրդը: Մինչեւ կյանքի վերջը նա հավատարիմ մնաց իր դավանանքին: Ցավոք, այսօր որոշ գրչակներ, քաղաքական շահերից ելնելով, ամեն առիթով փորձում են ուրանալ Խորհրդային Հայաստանի ակնառու հաջողությունները տնտեսական եւ հոգեւոր ոլորտներում, նսեմացնել հանրապետության ղեկավարության ազգանպաստ գործունեությունը: Անվերապահորեն մերժում եւ դատապարտում եմ նմանատիպ քաղաքական շահարկումներն ու զրպարտանքները:
Հայաստան աշխարհի զարգացման եւ հզորացման գործում արժանի ավանդ ունեցող ղեկավարների շարքում իր պատվավոր տեղն ունի Ալեքսան Կիրակոսյանը: Նա ներկայացուցիչն է այն սերնդի, որը հերոսացավ Մեծ հայրենականում եւ ապրեց երկրի ստեղծագործ վերականգնումի բերկրանքը:
Ալեքսան Կիրակոսյանը հսկայական դերակատարություն եւ անձնական ներդրում ունի մեր երկրի տնտեսության, հատկապես սննդի, թեթեւ, տեղական եւ փայտամշակման արդյունաբերության, գյուղատնտեսության եւ շինարարության ինտենսիվ զարգացման, տեխնիկական զինվածության մակարդակի բարձրացման գործում: Նա տասնվեց տարի աշխատել է ՀՀ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալի, որից տասը տարին` առաջին տեղակալի պաշտոնում: Այդ տարիներին Ալեքսան Կիրակոսյանի ակտիվ մասնակցությամբ ընդունվեցին ԽՄԿԿ Կենտկոմի եւ ԽՍՀՄ Նախարարների խորհրդի Հայաստանի ժողտնտեսության հետագա զարգացմանն ուղղված հիմնարար որոշումներ, ինչպիսիք են ոռոգելի երկրագործության զարգացման, Սեւանա լճի բնական պաշարների վերականգնման ու պահպանության, Բաղրամյանի նորաստեղծ շրջանի կազմակերպման, թեթեւ եւ սննդի արդյունաբերության ճյուղերի արդիականացման մի շարք այլ որոշումները:
Նա արտադրության հզոր կազմակերպիչ էր: Հայտնի է, որ այդ տարիներին տնտեսության հետագա ճակատագրին վերաբերող բոլոր հարցերը լուծվում էին Մոսկվայում: Ալեքսան Կիրակոսյանը կարողանում էր միութենական մարմիններում լուծել գրեթե բոլոր մեծ ու փոքր հիմնահարցերը, քանզի մի կողմից նա կարողանում էր արժանապատվորեն եւ հիմնավոր ներկայացնել քննարկվող խնդիրները, մյուս կողմից` վայելում էր ԽՍՀՄ Պետպլանի եւ ճյուղային նախարարությունների ղեկավարների հարգանքը: Նրա հետ հաշվի էին նստում, Մոսկվայում նրա առջեւ փակ դռներ չկային:
Ալեքսան Կիրակոսյանը մշակույթի մարդ էր: Նրա էությունը եւ կերպարը շաղախված էին ազգային եւ ոչ միայն ազգային մշակույթով: Խորությամբ էր տիրապետում, վերլուծական բազմապիսի ելեւէջներով էր վերծանում թատրոնի, գրականության, քանդակագործության ու նկարչության պրոբլեմները: Մշակույթի եւ արվեստի բնագավառների ու գործիչների հանդեպ ցուցաբերվող բարձր հոգատարությունը դարձել էր նրա գործելաոճի առանցքային հարցերից մեկը: Նա սերտ, բարեկամական կապերի մեջ էր Հայաստանի եւ սփյուռքի մշակույթի, արվեստի եւ գիտության, մտավորականության եւ գրեթե բոլոր բնագավառների կադրերի հետ:
Ալեքսան Կիրակոսյանը գրականության մարդ էր: Նա իմ ճանաչած ամենակարդացած մարդկանցից էր: Պարտադիր պետք է կարդար հայ, ռուս եւ միջազգային գրականության արժեքավոր գործերը եւ ոչ միայն կարդար, այլեւ արտասաներ, մեկնաբաներ, մեջբերեր, պրոպագանդեր դրանցում զետեղված իրեն հոգեհարազատ մտքերն ու իմաստությունները: Նա անձնական մտերմություն է ունեցել հայ անվանի գրողների ու բանաստեղծների հետ. Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի, Համո Սահյանի, Ռազմիկ Դավոյանի, Հրանտ Մաթեւոսյանի, Սերո Խանզադյանի, Վահագն Դավթյանի, Հրաչիկ Հովհաննիսյանի... Եղել է նրանցից շատերի երկրպագուն եւ հոգատար պաշտպանը:
Ալեքսան Կիրակոսյանը հողի մարդ էր, օժտված բնատուր հատկություններով: Իրոք միայն հողածին եւ հողապաշտ մարդիկ ունեն խոր իմաստություն եւ աշխատաոճի ինքնատիպություն: Նա սիրում էր գյուղը, նրա մարդկանց, ուրախանում հայկական գյուղի համայնապատկերով, ծանոթ էր գյուղի բոլոր հիմնախնդիրներին, ամենայն խորությամբ եւ իրազեկությամբ գիտեր հայ գյուղացուն հուզող բոլոր հարցերը եւ դրանց լուծման ուղիները: Մանկան նման ուրախանում էր, երբ բերքի ձեւավորման ժամանակահատվածում հորդառատ անձրեւ էր գալիս, իրեն հատուկ ոճով ասում էր` «Ցորեն է թափվում, ցորեն»: Սարսափելի մոլեգնում էր, երբ հանրապետությունում արդյունավետ չէին օգտագործվում ջրային պաշարները, որ նրանց մեծ մասը արտահոսում էր Հայաստանից դուրս: Նա վրդովված ասում էր, որ ոչ թե ջուրն է արտահոսում, այլ մեր երակների արյունը:
Անտոն Քոչինյանից եւ Ալեքսան Կիրակոսյանից բացի ես չեմ ճանաչում մեկ ուրիշ ղեկավարի, որն ավելի լավ ճանաչեր մեր երկիրը, նրա մարդկանց, հողն ու ջուրը:
Ալեքսան Կիրակոսյանը զգալի ծառայություն ունի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի արդարացի լուծման ճանապարհին: Խորհրդային իշխանության տարիներին նա բազմիցս այցելել է Ղարաբաղ, քննարկել եւ լուծել պատմամշակութային հուշարձանների պահպանության եւ վերականգնման, ինչպես նաեւ Արցախի հետագա անելիքների ու ճակատագրի մի շարք հարցեր:
Բնութագրական էր նրա հրապարակային ելույթը 1988-ի հուլիսին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նստաշրջանում: Նա խստորեն դատապարտեց սումգայիթյան ոճրագործությունը` որակելով որպես ցեղասպանություն եւ առաջարկվեց համապատասխան որոշում ընդունել: Նա հայտարարեց, որ ԼՂՀ մարզային խորհրդի որոշումը` Ադրբեջանի կազմից դուրս գալու եւ Հայաստանի կազմի մեջ մտնելու մասին, ԽՍՀՄ սահմանադրությամբ եւ օրենսդրական մյուս ակտերով հիմնավորված արդարացի պահանջ է:
Հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարը, փառք Աստծու, պսակվեց հաղթանակով` մեր զավակների հերոսացման եւ մեծ զոհաբերությունների գնով Ղարաբաղը անկախացավ:
Ալեքսան Կիրակոսյանը բանավիճելու բարձր կուլտուրա ուներ: Հեշտ էր նրա հետ վիճել, գալ համաձայնեցված կարծիքի: Երբեմն նա չէր համաձայնում իմ կարծիքին: Ամեն մեկս ունեինք մեր ճշմարտությունը: Միասին աշխատած տարիները ես համարում եմ փոխադարձ հարգանքի տարիներ, որն ինձ համար շատ թանկ է:
Ալեքսան Մատվեյիչը չափազանց պահանջկոտ էր իր եւ գործընկերների նկատմամբ, խիստ էր եւ բարի, երբեմն էլ շատ հզոր եւ չափազանց անպաշտպան: Նա անողոքության հասնող բծախնդրություն էր հանդես բերում ու չէր ներում, երբ անմշակ, մասնագիտորեն չվերլուծված, բազմակողմանի չհիմնավորված որոշման նախագծեր էին ներկայացվում կառավարության քննարկմանը: Դա մանրախնդրություն չէր, այլ խստապահանջ վերաբերմունք աշխատանքի նկատմամբ:
Ալեքսան Կիրակոսյանը աշխարհատեղյակ մարդ էր, կարողանում էր կանխատեսել երկրագնդի տարբեր մասերում գործընթացները: Նա քաջատեղյակ էր մեր տարածաշրջանի քաղաքական ու տնտեսական, միջպետական ու դիվանագիտական անցուդարձերին եւ հեռանկարներին, մտահոգված էր մեր երկրի հետագա զարգացման եւ անվտանգության ճակատագրով: Գտնում էր, որ բոլոր մարտահրավերներին դիմակայելու հիմնական պայմանը մեր պետության ու երկրի հզորացումն է, նրա անվտանգության ապահովումն է, ազգային միաբանության, համաձայնության եւ համերաշխության ամրապնդումը:
Մատվեյիչը կյանքի մարդ էր, կյանքին սիրահար: Առավել սիրահարված էր աշխարհին ու բնությանը: Իրենց բնակարանում երբեմն գիշերներ էինք լուսացնում` տնտեսության, հոգեւոր կյանքի, միջազգային անցուդարձերի ներկա եւ գալիք զարգացումների այս կամ այն հիմնախնդիրների շուրջը բանավիճելով: Լուսադեմին նա դուրս էր գալիս պատշգամբ, նայում երկնքին եւ ասում` «Բարի լույս, աշխարհ ջան»: Ափսոս, հազար ափսոս, որ նա այլեւս չկա, եւ ինձ պատել է մենակության զգացումը: Ինչքան հեռանում ենք նրա մահից, այնքան ավելի զգալի է նրա կորուստը, ավելի է խորանում նրա կորստյան հետեւանքով առաջացած վիհը: Այսօր արդեն, երբ ֆիզիկապես մեզ հետ չէ նշանավոր պետական գործիչն ու մեր անզուգական ընկերը` սփոփիչ մի բան, այնուամենայնիվ, կա: Դա նրա գործն է, տիտանական իր ջանքերի շնորհիվ Հայաստանում ստեղծված նյութական եւ հոգեւոր արժեքները: Կանցնեն տարիներ, կփոխվեն մարդիկ ու աշխարհը, ամեն մի սերունդ իր չափանիշներով կփորձի գնահատել Ալեքսան Կիրակոսյանի կերպարը, գործերն ու ազգանպաստ ծառայությունները: Բոլոր պարագաներում նա կմնա հայ ժողովրդի պատմության մեջ որպես վառ անհատականություն, որն աշխարհ եկավ իր ժողովրդին ծառայելու առաքելությամբ, աննկուն ջանքեր գործադրեց մեր երկրի բարգավաճման համար եւ կյանքից հեռացավ Հայաստան աշխարհի ապագայով մտահոգված:
- ՎԼԱԴԻՄԻՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ
ՍՈՉԻ ԿԱՏԱՐԱԾ ՄԵԿՕՐՅԱ ԱՅՑՆ ԱՎԱՐՏՎԵՑ
5Երեկ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով աշխատանքային այցով Սոչի էր մեկնել Սերժ Սարգսյանը: Ռուսաստանի ղեկավարը, ինչպես հաղորդվում է ՀՀ նախագահի նստավայրից, ասել է, որ երկու երկրների նախագահների հանդիպումներն ...ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՌԱՋԻՆ ԶՈՀԸ
Հիրամ Ջոնսոն 6Ամերիկացի հայտնի սենատոր Հիրամ Ջոնսոնի այս հայտարարությունը հրատապ է նաեւ այսօր, ամեն մի պատերազմի առաջին զոհը ճշմարտությունն է: Հարավօսական պատերազմում մեկ անգամ եւս հաստատվեց այս օրինաչափությունը, այս ...ՆԱՏՕ ՏԱՐՎՈՂ «ՑԼԻԿՆԵՐԸ», ԿԵՂԾԱՐԱՐ ԱՐԵՎՄՈՒՏՔՆ ՈՒ ՎԵՐԱՐԺԵՎՈՐՎՈՂ ԱՊՀ-Ն
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԿոլեկտիվ անվտանգության հիմքը զինված ուժերն են, ռազմական համագործակցությունը: Երեկ ներկայացնելով այսօր Երեւանում կայանալիք Հավաքական անվտանգության կոլեկտիվ պայմանագրի (ՀԱԿՊ) անդամ երկրների անվտանգության ...ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՄԱՍԻՆ Է ՄՏԱԾՈՒՄ` ՎՐԱՑԱԿԱՆ «ՍՈՈՒՍՈՎ»
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1Եվրոմիության երկրները սեպտեմբերի 1-ին հավաքվեցին, քննարկեցին հարավօսական հակամարտության գոտում օգոստոսի 8-ին ռազմական բախմանը հետեւած իրադարձություններն ու մի քանի կետից բաղկացած բանաձեւ ընդունեցին, ուր ...«ԿՈՎԿԱՍԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
Կովկասի կայունությունը եւ անվտանգությունը կենսականորեն կարեւոր են տարածաշրջանի բոլոր երկրների համար: Այս մասին Ստամբուլում Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո՝ մամլո ասուլիսի ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՍՕՐ ԿԺԱՄԱՆԻ ԵՐԵՎԱՆ
Թուրքիայի արտգործնախարարության Հայաստան գործուղած պատվիրակությունը սեպտեմբերի 3-ին կժամանի Երեւան: Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, պատվիրակությունը կգլխավորի Թուրքիայի արտաքին քաղաքական ...«ԿՈՎԿԱՍՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ»
ԵԱՀԿ-ի գործող ղեկավար, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ Կովկասում միջազգային հսկողություն է հարկավոր տարածաշրջանի կայունությունը պահպանելու համար: Ֆինլանդիայի «Յուլե» ...ԴԻԿ ՉԵՅՆԻՆ ԲԱՔՎՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ
ԱՄՆ-ի փոխնախագահ Դիկ Չեյնին Բաքու կատարելիք առաջիկա այցի ընթացքում քննարկելու է խաղաղ ճանապարհով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը, ԱՄՆ-ի աջակցությունն Ադրբեջանում ժողովրդավարության ամրապնդման ...ՀՅԴ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ՝ ՆՎԻՐՎԱԾ ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 17-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԼեռնային Ղարաբաղի անկախության 17-րդ տարեդարձի առթիվ ՀՅԴ-ն երեկ հանրահավաք էր հրավիրել Մատենադարանի մոտ: Շուրջ 6 հազար մասնակիցների առաջ ելույթ ունենալով, ՀՅԴ ներկայացուցիչները համայն հայությանը շնորհավորելով ...ՂԱՐԱԲԱՂԸ ՄԻ ԵՐԿԻՐ Է, ՈՐՏԵՂ ԱՄԲՈՂՋ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆ Է
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԱրցախը երեկ նշեց իր անկախության հռչակման հերթական` 17-րդ տարեդարձը: Ինքնուրույն պետականության հռչակումը ժամանակի թելադրանքն էր, որն իրականացվեց ԽՍՀՄ օրենսդրության եւ միջազգային համընդունված նորմերի շրջանակներում: ...«ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎՆԵՐ» ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 6Մենք էլ մտածում էինք, թե մի տասը օր առանց տեսակետ հայտնելու ո՞նց են դիմանալու մեր արմատականները, քանի որ իրենց հանրահավաքը տեղափոխել էին սեպտեմբերի 12-ին: Տեր-Պետրոսյանը, պարզվեց, դիմանալու միտք չուներ ...ԱՇԽԱՐՀԻՆ ՀԱՅՏՆԻ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻնչն է ստիպում աշխարհահռչակ երաժիշտներին իրենց խիտ համերգային գրաֆիկում ժամանակ գտնել, գալ Հայաստան ու մասնակցել Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնին գոնե մինչեւ երեկ անհայտ էր: Բայց փաստ է, որ փառատոնն ...ՀԱՅ-ԲԵԼԳԻԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ2008 թվականին, միջմշակութային երկխոսության տարվա շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարության եւ Բելգիայի «Արաքս» հայկական մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ Երեւանում՝ Ժողովրդական արվեստի պետական թանգարանում ...ՅՈՒՀԱՆՆԱ ԷԼ-ԱՐՄԱՆԻ` ՀԱՅ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ
Հ. Ծ.Կանադայում հրատարակվող «Ապագայ» ազգային, մշակութային եւ հասարակական շաբաթաթերթի օգոստոսի 11-ի համարից տեղեկանում ենք, որ Կահիրեի (Եգիպտոս) Հայաստանի դեսպանատանը վերջերս տեղի է ունեցել Մագդի Գիրգիսի հեղինակած ...ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՆՎԻՐՅԱԼ ԶԱՎԱԿԸ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
ՎԼԱԴԻՄԻՐ ՄՈՎՍԻՍՅԱՆԻմ կյանքի ճանապարհին բախտ եմ ունեցել մոտիկից առնչվելու, աշխատելու մշակույթի, արվեստի, գիտության, գրականության, երկրի կառավարման ու պաշտպանության փառահեղ մեծությունների հետ, որոնք անհատականություններ էին ...ԱԶԳԱՅԻՆ ՅՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹԻՎՆ ՈՂԲ. ՎԱՐԴԳԷՍ ՊԱԼԵԱՆԻ
ՍԳԱԿԻՐՎստահաբար Մ. Նահանգներու մայրաքաղաք Ուաշինկթընի հայ համայնքը երբեւիցէ տեսած չէր նման յուղարկաւորութիւն մը բովանդակ իր պատմութեան ընթացքին: Օգոստոս 15-16 շաբաթավերջը ողբացեալ Վարդգէս Պալեանին վերջին յարգանքը ...ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՈՒՄ ԵՆ ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻՆ
Ն. ՄՄամուլի ազգային ակումբում երեկ հյուրընկալվել էր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Ամփոփելով ընդունելության քննությունների արդյունքները` նա դժգոհություն հայտնեց դպրոցների տված գիտելիքներից: Ռեկտորի խոսքերով` ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ 230 ՄԱՐԴ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 1Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հրաժարվել է սեպտեմբերի 6-ին կայանալիք Հայաստան-Թուրքիա ընտրական մրցախաղի իրեն հասանելիք տոմսերից՝ նշելով, որ իրենց երկրպագուները Երեւան չեն մեկնելու: Թուրքական ...ՆՈՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ ԲԻԼԲԱՈՅՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԲիլբաոյում մեկնարկում է շախմատի «Մեծ սաղավարտ» մրցանակի շարքին պատկանող, ՖԻԴԵ-ի 22-րդ կարգին դասվող գերմրցաշարը 6 ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ: Նրանց թվում է Լեւոն Արոնյանը, որը վերջերս ...ՍԿՍՎԵԼ Է ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆալչիկում ընթացող շախմատի աշխարհի կանանց առաջնությունում կայացան 2-րդ փուլի առաջին հանդիպումները: Լիլիթ Մկրտչյանը 23-րդ քայլին հաշտություն կնքեց լեհ Աննա Գասիկի հետ: Իսկ ահա Կատերինե Ռոհանյանն անհաջող ...ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՋՆԱԳԾՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄոնրեալի շախմատի մրցաշարի հերթական երկու տուրերում Վարուժան Հակոբյանը զգալիորեն վատթարացրեց մրցաշարային իրավիճակը` վաստակելով ընդամենը կես միավոր: 7-րդ տուրում նա սպիտակներով պարտվեց Իգոր Նատաֆին, իսկ ...ԿՐԿԻՆ ԻՎԱՆՉՈՒԿԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄոսկվայում ավարտված Միխայիլ Տալի հուշամրցաշարի ավարտից հետո, որի հաղթող էր ճանաչվել Վասիլի Իվանչուկը, կայացավ Տալի գավաթի խաղարկությունը կայծակնային մրցախաղից: Ընտրական մրցախաղերին մասնակցեցին նաեւ հայ ...
ԹՐՔԱՀԱՅԻ ԵՐԱԶԸ ԻՐԱԿԱՆԱՑԱԾ
Հ. Ծ.ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ԵՆ
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆՆՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ՕՐԵՐ»-Ի ԷՋԵՐՈՒՄ
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՄԵԿ ՀԱՐԿԻ ՏԱԿ
Հ. Հ.ԽՈՐԵՆԱՑՈՒ 5-ՐԴ ԴԱՐԻ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄ ԱԼԲԵՐՏ ՄՈՒՇԵՂՅԱՆԻ ՄԵՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
ԼՈԶԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆ ԱՐԴԱՐԱՑՐԵՑ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
«ԲՈԼՈՐՍ ՄԻԵՎՆՈՒՅՆ ՀՈՂԻ ԶԱՎԱԿՆԵՐՆ ԵՆՔ»
Հ. Չ.
ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՌԱՋԻՆ ԶՈՀԸ
Հիրամ Ջոնսոն
ՋԱՎԱԽՔԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԹԵԺ ԿԵ՞Տ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅՈՒՄ

ՍՈՉԻ ԿԱՏԱՐԱԾ ՄԵԿՕՐՅԱ ԱՅՑՆ ԱՎԱՐՏՎԵՑ

«ՄԵԴՎԵԴԵՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԷԼ ԱՎԵԼԻ ԿԲԱՐԴԱՑՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԱՐԵՎՄՈՒՏՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Հարցազրույցը վարեց ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ
ՆԱՏՕ-Ի 18 ՌԱԶՄԱՆԱՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՓԵՐԻ ՄՈՏ

ԱՆԿԱՐԱՅԻ ԱՆԴՐԿՈՒԼԻՍՆԵՐՈՒՄ ՄԵԾ ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ ՆԱԽԱԳԱՀ ԳՅՈՒԼԻ ԵՐԵՎԱՆ ԺԱՄԱՆԵԼՈՒ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ՀԱՐԱՎՕՍԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԲՈՒՆ ԽՆԴԻՐԸ ՍԵՎ ԾՈՎԻ ՎԵՐԱԾՈՒՄՆ ԷՐ «ԱՄԵՐԻԿՅԱՆ ԼՃԻ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
- 1804 Ռուսական զորքերը վերացնում են Երևանի բերդի պաշարումը և վերադառնում Վրաստան:
- 1826 Շամխորի ճակատամարտում ռուսական բանակը հաղթանակ է տանում պարսիկների դեմ` գեներալ Վ. Գ. Մադաթովի հրամանատարությամբ:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

