
ՀԱՅ-ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՄՈՒՐՋ
Հայ-լիբանանյան մշակութային բարեկամության մերձեցման ու բարեկամ երկրների մշակութային երկխոսությունն օժանդակելու նպատակով օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ը Հայաստանում անցկացվում է լիբանանյան մշակույթի շաբաթ, որի ընթացքում հայ հանդիսատեսը կծանոթանա Լիբանանի արաբական եւ հայկական հարուստ մշակույթի հին ու նոր դրսեւորումներին, կհանդիպի ժամանակակից արվեստի ականավոր գործիչներին: Երեկ Նարեկացի արվեստի միությունում (ՆԱՄ) հայ եւ լիբանանցի արվեստի գործիչների մասնակցությամբ հանդիսավոր արարողությամբ տեղի ունեցավ լիբանանյան մշակույթի շաբաթի բացումը:
«Հայաստանի ու Լիբանանի ժողովուրդները խորագույն կապերով են կապված եւ կիսում են պատմության դառը եւ գեղեցիկ էջերը: Հայաստանում շատ բարձր են գնահատում Լիբանանի արվեստն ու մշակույթը: Մի քանի անգամ եղել եմ Լիբանանում եւ գիտեմ, որ այնտեղ էլ մեծ հետաքրքրություն կա Հայաստանի նկատմամբ: Այս երկմիասնությունը երկու ժողովուրդների փոխհարաբերությունների արտացոլումն է», բացման արարողության ժամանակ ասաց մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը:
«Ազգ»-ի ընթերցողները ծանոթ են լիբանանա-ամերիկյան բանաստեղծ Ժբրան Խալիլ Ժբրանի մշակութային ժառանգությանը, որի «Մարգարե»-ն աշխարհի ամենաընթերցվող գրքերի ցուցակում է եւ թարգմանվել է 120 լեզվով: Այս առնչությամբ ՀԳՄ-ն մշակութային շաբաթվա ընթացքում կկազմակերպի հուշ-ցերեկույթ նվիրված բանաստեղծի հիշատակին: «Շատ կարեւոր նշանակություն ունի մեզ համար այն փաստը, որ Հայաստանն էլ է մասնակցում բանաստեղծի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառումներին: Ուրախալի է, որ Հայաստանում արդեն թարգմանվում են բանաստեղծի բազմաթիվ ստեղծագործությունները, որոնցով հայ ընթերցողը կծանոթանա լիբանանյան պոեզիայի լավագույն գործերին», ասաց «Ժբրան Խալիլ Ժբրան» միջազգային միության նախագահ, գրող Հենրի Զագեյը: «Ֆեյհա» երգչախմբի ելույթները
Մշակութային շաբաթվա ընթացքում Երեւանում, Գյումրիում, Ստեփանակերտում ու Շուշիում համերգային ծրագրով հանդես կգա Լիբանանի «Ֆեյհա» երգչախումբը: Երգչախումբը հիմնադրվել է 2003-ին Պարգեւ Թասլաքյանի ղեկավարությամբ: Երգչախմբի երգացանկում ընդգրկված են արաբական, սիրիական, ֆրանսիական, հայկական երգեր: Գործունեության կարճ ժամանակահատվածում հասցրել է մասնակցել բազմաթիվ միջազգային փառատոների եւ արժանացել է բարձրագույն մրցանակների: Մասնավորապես 2007-ին Վարշավայի միջազգային երգչախմբային փառատոնում «Ֆեյհա»-ն արժանացել է գլխավոր մրցանակի, իսկ Պ. Թասլաքյանը հաղթող է ճանաչվել «Լավագույն խմբավար» անվանակարգում: Նույն թվականին թողարկվել է երգչախմբի առաջին ձայնասկավառակը:
«Ֆեյհա»-ի առաքելությունն է պահպանել ու տարածել հայկական ու արաբական երաժշտությունը, ինչը երգչախմբի յուրաքանչյուր անդամ կատարում է մեծ սիրով ու ջերմությամբ: Համոզված եմ, որ այս հանդիպումը ներշնչանքի ու ոգեշնչման նոր աղբյուր կհանդիսանա, ու երգչախումբը Հայաստանից կհեռանա հրաշալի տպավորություններով», ասում է Պարգեւ Թասլաքյանը: Խմբավարը նշում է, որ երգչախմբի անդամներն առանձնահատուկ քնքշությամբ են կատարում Կոմիտասի ու Կանաչյանի ստեղծագործությունները:
«Այնքան հստակ առոգանությամբ ու մաքուր հայերենով են երգում, որ երբեմն ես էլ եմ զարմանում, թե ինչպես կարող են արաբներն այդքան սրտառուչ կատարել օտարազգի կատարումները: Երգչախմբի անդամներից շատերի հետ ընկերություն եմ անում: Ինձ միշտ հրավիրում են իրենց համերգներին: Շատ բարձր եմ գնահատում նրանց արվեստը, խմբավարն էլ շատ մեծ ոգեւորությամբ է սովորեցնում, թե ինչպես ներկայացնել հայկական երգի նրբությունները», «Ազգ»-ի հետ առանձնազրույցում ասաց Բարսեղ Կանաչյանի դուստրը` Սեդա Կանաչյանը: «Թեպետ ապրում ենք...»
Գունային հարուստ ու ինքնատիպ լուծումներով են հագեցած լիբանանահայ նկարիչ Րաֆֆի Անտոնյանի կտավները, որոնք պատկերում են հայկական ավանդական ծիսակարգերը, նախնիների` մուսալեռցիների ավանդույթներն ու առօրյա կյանքը: Հայաստանում լիբանանյան մշակույթի շաբաթվա շրջանակներում բացման արարողությունից հետո ՆԱՄ-ում տեղի ունեցավ Րաֆֆի Անտոնյանի առաջին անհատական ցուցահանդեսը:
«Կտավներում հիմնականում ներկայացված են իմ հուշերը, հիշողությունները: Բազմաթիվ աշխատանքներում ներկայացրել եմ ծնողներիս պատմությունները: Թեպետ ապրում ենք Հայաստանից շատ հեռու, բայց հոգով ու սրտով հայերի հետ ենք», ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ ասաց նկարիչը:
- ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ՄԵԴՎԵԴԵՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԷԼ ԱՎԵԼԻ ԿԲԱՐԴԱՑՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԱՐԵՎՄՈՒՏՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Հարցազրույցը վարեց ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ 12- Ես հավատացած եմ, որ մենք չենք կարողանա ճիշտ դիրքորոշում ընդունել, եթե օբյեկտիվ գնահատական չտանք ներկայիս իրականությանը: Խոսքը Աբխազիայի կամ Օսիայի մասին չէ: Խոսքը Ռուսաստան-ԱՄՆ եւ Ռուսաստան-Եվրոպա ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎՆ, ԱՆԿԱԽ ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԻՑ, ՊԵՏՔ Է ԳԻՏԱԿՑԻ ՊԱՀԻ ԼՐՋՈՒԹՅՈՒՆԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1Ավետ Ադոնց, ԱԺ ԲՀԿ խմբակցություն, եվրոինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ.- Ռուսաստանի այս քայլը հնարավոր է, որ լրացուցիչ լարվածություն առաջացնի Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ, առհասարակ, միջազգային հանրության ...ՌՈՒՍԱԿԱՆ ԾԱՂՐ` Какой привет, такой ответ ՈՃՈՎ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչումը Ռուսաստանի կողմից հիմնական ու հրատապ թեմա է մնում ոչ միայն իրենց դժգոհությունն արտահայտող եվրոպական տերությունների ու առայժմ դիրքորոշման որոշակիացման չգնացող երկրների ...ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 2Այն, ինչ կատարվեց եւ կատարվում է մեր տարածաշրջանում, սառը գնահատական է ստանում ՀՀ-ի կողմից, եւ այս պահին դա այնքան էլ ճիշտ չէ: Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի ճանաչումը տարածաշրջանում թվում է, թե կարելի ...ԱՎԵԼԻ ՔԱՆ ՄԵԿ ԱՄԻՍ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ ՋԱՎԱԽՔԻ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՌԱԴԻՈՆ»
«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքին պատկանող Ջավախքի «Երիտասարդական ռադիոյի» շենքը հուլիսի 18-ից մինչ օրս գտնվում է վրացական ուժային կառույցների հսկողության ներքո. արգելված է շենք մուտք գործելը, ...ՕԲԱՄԱՅԻՆ ՍԱՏԱՐՈՂ ՀԱՅԵՐԸ ԳՈՀ ԵՆ ԲԱՅԴԵՆԻՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԻՑ
«Հայերն Օբամայի համար» կազմակերպությունը դրականորեն է արձագանքել Բարաք Օբամայի՝ սենատոր Ջոզեֆ Բայդենի թեկնածությունը փոխնախագահի պաշտոնին առաջադրելու հայտարարությանը: Կազմակերպությունը հաղորդագրություն ...ՆԱՏՕ-Ի 18 ՌԱԶՄԱՆԱՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՓԵՐԻ ՄՈՏ
6Մոսկովյան «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի տեղեկությունների համաձայն, ՆԱՏՕ-ն շտապ կարգով Սեւ ծովում ռազմանավեր է կուտակում: Դրանք զինված են մասնավորապես միջուկային մարտագլխիկով հրթիռներով: Երկուշաբթի օրը ...ՀԱՐԱՎՕՍԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԸՍՏ ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱԶԻՄԻՐՈՎԻ, «ՏԱՔ ԳԼՈՒԽՆԵՐԻՆ ՍԱՌԸ ՑՆՑՈՒՂ ԷԻՆ»
Ա. Հ.«Կասկած չունեմ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում միջնորդական առաքելությամբ հանդես եկող ԵԱՀԿ Մինսկի խումբը կշարունակի իր գործունեությունը, եւ չեմ կարծում, որ ստեղծված բարդությունները լուրջ ...ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Հարցազրույցը վարեց ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, Հյուպատոսի մամլո քարտուղար- Արդեն մի քանի տարի է աշխատանք է տարվում Իսպանիային ներկայացնելու, որ Հայաստանը մի երկիր է, որն ունի բոլոր հատկանշական պայմանները, որպեսզի Իսպանիայի բնակիչները ճանապարհորդեն Հայաստան՝ ինչպես երկիրը ճանաչելու, ...ԴԻՏԱՐԿՈՒՄ ԼՂՀ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ
ԵԱՀԿ առաքելությունը, ԼՂՀ իշխանությունների հետ վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, պլանային դիտարկում է իրականացրել Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Աղդամ-Բարդա ճանապարհահատվածում: ...ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ
ԼՂՀ անկախության հռչակման 17-րդ տարեդարձի կապակցությամբ Ստեփանակերտում նախատեսվում են տոնական միջոցառումներ: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրեց տոնական միջոցառումների համակարգման կառավարական հանձնաժողովի անդամ ...«ՎԱԼԵՏՏԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ ԹՈՂԱՐԿԵՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ«Վալետտա» ընկերությունը երեկ հայտարարեց պարտատոմսերի նոր թողարկման մասին: Մասնավորապես, «Նովոստի» գործակալության մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ընկերության ֆինանսական տնօրենի ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐ ԴԱՌՆԱԼՈՒՆ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԵՆ ԵՐԵՔ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ա. Մ.Ինչպես տեղեկացանք տրանսպորտի եւ կապի նախարարության հաղորդագրությունից, Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորի գործունեության լիցենզիա եւ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստանալու ...ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ. «ԴԺՎԱՐ Է ՄԻ ԵՐԳ ԳՐԵԼ...»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ 1Օրերս իր համերգի ընթացքում, հավանաբար ոչ առաջին անգամ, բայց լիովին անկեղծ ու հանգիստ ասաց Ռուբեն Հախվերդյանն ու ստացավ շինծու երգերի քանակությունից հոգնած ունկնդիր-հանդիսատեսի համաձայնությունը: Ինչպես ...ՊԻՐՈՇԿԱ ՋՈԹՅԱՆ-ԿՐԱՅՉԻՐ. «ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՍ` ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ«Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային 3-րդ փառատոնի հրավերով Հայաստանում բանասեր-թարգմանիչ Պիրոշկա Ջոթյան-Կրայչիրը (Հունգարիա-Դորոգ): Նա 11 տարի ապրել է Հայաստանում եւ աշխատել ՀԳԱ-ի պատմության ...ՀԱՅ-ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՄՈՒՐՋ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀայ-լիբանանյան մշակութային բարեկամության մերձեցման ու բարեկամ երկրների մշակութային երկխոսությունն օժանդակելու նպատակով օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ը Հայաստանում անցկացվում է լիբանանյան մշակույթի շաբաթ, ...ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅՈՑ «ՎԱՐՔ ՍՐԲՈՑ»-Ի ՎՐԱՑԱԿԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Հայոց «Վարք սրբոցի»-ի վրացական խմբագրությունը» աշխատությունը: ...ԱՄԵՐԻԿԱԲՆԱԿ ՆՈՐՋՈՒՂԱՅԵՑԻՆԵՐԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ ՀԱՆՁՆԵՑԻՆ 534 ԹԵՐԹԱՆՈՑ «ՃԱՌԸՆՏԻՐԸ»
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԽոջա Մահտեսի Զաքարի պատվերով 17-րդ դարում Նոր Ջուղայում գրված «Ճառընտիրը» (գրիչ տեր Վարդան) 60 տարի սրբորեն պահպանվել էր ամերիկաբնակ նորջուղայեցի Եղիա Հովհաննիսյանի տանը, դարձել ընտանիքի ամենաթանկ մասունքը, ...ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-6-Ը ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՀԱՅ-ԲԵԼԳԻԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ
Հայ-բելգիական մշակույթի օրերի շրջանակներում Երեւանում Ժողովրդական արվեստի պետական թանգարանում սեպտեմբերի 2-6-ն անցկացվելու է «Երկխոսություն» խորագրով հայ եւ բելգիացի նկարիչների ցուցահանդես` բելգիացի արվեստագետների ...ԱՄՆ ՍԵՆԱՏԻ ՈՐՈՇՄԱՄԲ 2008-Ը ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ՏԱՐԻ
Կալիֆոռնիայից սենատոր Դեյվ Քոգդիլը Սենատին է ներկայացրել հռչակավոր ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանին եւ վերջին 100 տարվա ընթացքում ամերիկահայերի` Կալիֆոռնիայում կատարած ներդրումները պատվելու բանաձեւ: Օրենսդիր ...ՕԾՎԵՑ ՆՈՎՈԿՈՒԶՆԵՑԿԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻՆ
Հ. Հ.Օգոստոսի 24-ին Նովոկուզնեցկ քաղաքի հայ համայնքում օծվեց արդեն մի քանի տարի կառուցվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Պաշտոնական տվյալներով` այդ տարածաշրջանում բնակվում են ավելի քան տասներկու հազար հայեր, ...ՌԱՖԱՅԵԼ ՎԱՀԱՆՅԱՆԸ ՀԻՍՈՒՆ ՏՈԿՈՍԱՆՈՑ ԱՐԴՅՈՒՆՔ ՈՒՆԻ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱնտվերպենի շախմատի մրցաշարի 4-րդ տուրն անհաջող էր Ռաֆայել Վահանյանի համար: Նա սեւերով զիջեց հոլանդացի Յան Թիմանին: 4 տուրից հետո Վահանյանը 2 միավորով 6-րդ տեղում է: Աղյուսակը շարունակում է գլխավորել ...ԱՐՈՆՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԲԻԼԲԱՈՅԻ ԳԵՐՄՐՑԱՇԱՐԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայ շախմատիստների առաջատար Լեւոն Արոնյանը կմասնակցի սեպտեմբերի 2-13-ը Բիլբաոյում կայանալիք շախմատի գերմրցաշարին: Ինչպես հայտնի է, ՖԻԴԵ-ն որոշել է թենիսի «Մեծ սաղավարտ» մրցանակի օրինակով շախմատային գերմրցաշարերի ...ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԹուրքիայի Մերսին քաղաքում վերջնագիծը հատեց մինչեւ 16 տարեկանների շախմատի համաշխարհային օլիմպիադան: Օլիմպիական պարգեւները վիճարկող 26 թիմերի մեջ էր նաեւ Հայաստանի հավաքականը, որը 24 միավորով զբաղեցրեց ...
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԴԻՄԱՆԿԱՐԸ՝ ԳԵՐՄԱՆԱՑՈՒ ՈՍՊՆՅԱԿՈՎ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՎԱՂՎԱ «ԱԶԳ. ՄՇԱԿՈՒՅԹ-ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ»
Մ. Բ.ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՆԱԽԱԳԻԾԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԸ` ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՆԵՐ
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ
ԼՈԶԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆ ԱՐԴԱՐԱՑՐԵՑ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉԻՔ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ԷՐԴՈՂԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ «ՈՏՔԻ Է ՀԱՆԵԼ» ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԱՐԳԵԼՎԵՑ

ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ «ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺՎՈՒՄ ԵՆ» ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴՐՈՇՈՎ ՈՒ ԶԻՆԱՆՇԱՆՈՎ ՏԵՏՐԵՐ՝ ՀԱՅ ԱՇԱԿԵՐՏԻ ՀԱՄԱՐ
ՄԱՐԻԱՄ ԱԹՈՅԱՆ
ՋԱՎԱԽՔԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԹԵԺ ԿԵ՞Տ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ԳՅՈՒԼԻՆ»
Հ. Չ.
«ՄԵԴՎԵԴԵՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԷԼ ԱՎԵԼԻ ԿԲԱՐԴԱՑՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԱՐԵՎՄՈՒՏՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Հարցազրույցը վարեց ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ
ՆԱՏՕ-Ի 18 ՌԱԶՄԱՆԱՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՓԵՐԻ ՄՈՏ

- 1795 Երևանի խանը բերդը հանձնում է Աղա-Մուհամադ շահին:
- 1828 Ռուսական զորքերը գրավում են Բայազետը:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

