
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎՆ, ԱՆԿԱԽ ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԻՑ, ՊԵՏՔ Է ԳԻՏԱԿՑԻ ՊԱՀԻ ԼՐՋՈՒԹՅՈՒՆԸ
Ավետ Ադոնց, ԱԺ ԲՀԿ խմբակցություն, եվրոինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ.- Ռուսաստանի այս քայլը հնարավոր է, որ լրացուցիչ լարվածություն առաջացնի Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ, առհասարակ, միջազգային հանրության եւ Ռուսաստանի լարված հարաբերությունների առիթ դառնա. արդեն Ռուսաստանի այս քայլը քննադատում են ե՛ւ ԱՄՆ-ը, ե՛ւ եվրոպական կառույցները, ԵԱՀԿ-ն, Եվրոմիությունն արել են իրենց հայտարարությունները: Մինչեւ չլուծվի հակասությունը տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքների միջեւ, նմանատիպ խնդիրները տարբեր տարածաշրջաններում իրենց զարգացումը կստանան: Կոսովոյի, ինչպես նաեւ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչումն ակնհայտորեն մեզ ձեռնտու է, եթե առաջին հայացքով դատենք, շարժառիթները եւ նպատակները համընկնում են ԼՂՀ ժողովրդի նպատակներին, սակայն այդ երկրների անկախությունը Հայաստանի կողմից ճանաչելու մասին առայժմ խոսք գնալ չի կարող, մենք դեռ պետք է ճանաչենք ԼՂՀ-ն: Առայժմ պետք է սպասել, տեսնել, թե ինչպե՞ս են զարգանալու դեպքերը, մանավանդ մեծ լարվածություն կա սեւծովյան ավազանում, հիմա այնտեղ ՆԱՏՕ-ի նավերն են, մոտ 10 նավ: Պետք է հասկանալ, թե ինչպես են զարգանում դեպքերը:
Արտգործնախարարությունը իր կարծիքն ու գնահատականը կտա` դա պետության կարծիքը կլինի, պաշտոնապես արձագանքելու խնդիր կա տարածաշրջանային զարգացման առիթով, ԲՀԿ-ն իր հայտարարությունն արեց Հարավային Օսիայի զարգացումների մասին: Ռուսաստանի կողմից այս ճանաչման փաստի առթիվ եւս դեռ պետք է մի փոքր սպասել, ինչպես որ դանդաղում ենք Կոսովոյի հետ կապված, սա դիվանագիտական տեխնիկա է, քանի որ որեւէ հայտարարություն այսպիսի բարձր լարվածության իրավիճակում կարող է վճռորոշ դեր խաղալ, պետք է 10 անգամ մտածել, եւ 1 անգամ գործել:
Արմեն Աշոտյան. ՀՀԿ. - Հարավային Կովկասում ստեղծվում է նոր իրավիճակ, եւ այդ իրավիճակը Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին կարող է ինչպես առավելություն, այնպես էլ նոր մարտահրավերներ առաջադրել: Իհարկե, յուրաքանչյուր նախադեպ, երբ ամրագրվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հաղթանակ, Հայաստանում եւ ԼՂՀ-ում էմոցիոնալ դիտանկյունից շատ դրական է ընկալվում, եւ մի նոր կռվան է դառնում հայկական դիվանագիտության ձեռքերում` ԼՂ միջազգային ճանաչման հարցում, սակայն իրական աշխարհաքաղաքական վերլուծության տեսանկյունից մենք տեսնում ենք, որ այն, ինչ կատարեց Ռուսաստանը, նոր քաղաքական իրավիճակում, բավականին սպեցիֆիկ ֆոն է ստեղծում հենց ԼՂՀ ճանաչման համար: Ակնհայտ էր, որ ի սկզբանե Մերձդնեստրի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի խնդիրները Ռուսաստանի համար տարբերվում էին Լեռնային Ղարաբաղի խնդրից` նշված երեք խնդիրների «տերը» Ռուսաստանն էր, իսկ ԼՂՀ խնդրի տերը ՀՀ-ն է միջազգային ասպարեզում: Սա ինչպես որ առավելություններ է տալիս ԼՂ խնդրին, այնպես էլ նոր խնդիրներ մատուցում, որոնք հատուկ չէին մնացած երեքին: Ես կարծում եմ, որ Հայաստանը հիմա պատրաստ չէ ճանաչելու Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը, որովհետեւ մենք դեռ չենք ճանաչել ԼՂ անկախությունը, եւ խոսել մնացյալ երկուսի ճանաչման մասին` առանց ԼՂՀ ճանաչման, ժամանակավրեպ է: Կարծում եմ՝ Հայաստանը դա կարող էր անել, եթե Ռուսաստանը դիվանագիտական գործողություններ կատարեր նաեւ ԼՂՀ ճանաչման հարցում: Այսինքն՝ մենք կարող էինք ճանաչել Ռուսաստանի ճանաչած հանրապետությունները, եթե Ռուսաստանը ճանաչեր նաեւ ԼՂՀ-ն: Հաշվի առնելով վրացական տրանզիտային միջանցքի կարեւորությունը եւ այդ միջանցքի խափանման հետեւանքով առ այսօր մեզ մոտ եղած խնդիրները, որոնք արդեն տեսանելի են, կարծում եմ, որ Հայաստանի շահերից չի բխում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի միակողմանի ճանաչումը` առանց Ռուսաստանի կամ մի շարք այլ երկրների կողմից ԼՂՀ ճանաչման: Հայաստանով եւ ԼՂՀ-ով դեռ չի անցնում աշխարհաքաղաքական ճակատամարտի խրամատը, բայց մենք գտնվում ենք մերձճակատային գոտում, եւ ես վստահ չեմ, որ այդ խնդիրները չեն տարածվի նաեւ Հայաստանի եւ ԼՂՀ վրա, ուստի, կարծում եմ, մեր արտաքին դիվանագիտությունը կարող է նաեւ կանգնել իր որդեգրած սկզբունքի` բազմավեկտոր կոմպլեմենտար քաղաքականության փոփոխության պարտադրանքի առջեւ, որովհետեւ եթե այդ վեկտորների` ուժի կենտրոնների միջեւ, ինչպիսիք Ռուսաստանը, Եվրոմիությունը եւ ԱՄՆ-ն են, գնում է աշխարհաքաղաքական շատ սուր պայքար, դժվար կլինի պահել կոմպլեմենտար քաղաքականությունը եւ փորձել համադրել գերտերությունների շահերը Հայաստանում եւ ԼՂՀ-ում, այն, ինչ երկար ժամանակ Հայաստանին հաջողվում էր:
Ղարաբաղյան պետության միջազգային լեգիտիմացման խնդիրը` ԼՂՀ ճանաչումը ամենահեշտ քայլն է, որ կարող է անել Հայաստանը, բայց այդ դեպքում եթե մի քանի տերությունների, այդ թվում` գերտերությունների կողմից նույնը չլինի, ապա ճանաչման գործընթացն իր մեռյալ կետից չի շարժվի:
Իսկ Ռուսաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս օրակարգի կարեւորության առումով ռուսական քաղաքական էլիտային թույլ չի տալիս նույն կերպ վարվել Ղարաբաղի հարցում, որովհետեւ ռուս-ադրբեջանական եւ ռուս-վրացական հարաբերությունները տարբեր են, Ադրբեջանի իշխանություններն ի տարբերություն Վրաստանի իշխանությունների, վարեցին բազմակողմանի քաղաքականություն, հստակ գերադասելով սեփական քաղաքական շահը: Ադրբեջանն այս տեսակետից կարեւոր է Ռուսաստանի համար, Ադրբեջանի քաղաքական վերնախավը դեռ չի «ջղայնացրել» Ռուսաստանին այն աստիճան, որ Ռուսաստանը դիմի ԼՂՀ-ն ճանաչելու քայլին:
Մեզանից այս պահին պահանջվում է սպասողական ակտիվ կեցվածք, գուցե ստվերային-կուլուարային բանակցություններ` տարբեր քաղաքական կենտրոնների հետ, իրավիճակի զարգացմանը համապատասխան կողմնորոշում: Գործընթացը նոր է սկսել, դժվարանում եմ ասել, թե ի՞նչ աստիճանի կսրվի իրավիճակը տարածաշրջանում: Կսրվի, անխոս, եւ մենք նոր քաղաքական մոտեցումների կարիք կունենանք: Տնտեսապես էլ նոր ծանր իրավիճակ է ստեղծվում: Այստեղ շատ կարեւոր է, որ գոնե երկրի ներսում քաղաքական վերնախավը, անկախ իր ճամբարային պատկանելությունից, գիտակցի այս նոր իրավիճակը եւ չփորձի արտաքին մարտահրավերներին գումարել նոր ներքին սրացումներ, որոնք ուղղակի կարող են պետականության համար կործանարար լինել:
Լարիսա Ալավերդյան, «Ժառանգություն».- Նրանց, որոնք խոսում են ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքի հակասության մասին, հիշեցնեմ, որ որեւէ հակասություն չկա այս ճանաչման փաստում. խոսքն այն մասին չէ, որ Հարավային Օսիան կամ Աբխազիան պայքարում են ինքնորոշման իրավունքի համար առաջին անգամ: Այդ երկու միավորներն արդեն իսկ ունեցել եւ Խորհրդային Միությունում իրականացրել են իրենց ինքնորոշման իրավունքը, որը Վրաստանը ոտնահարեց: Կա նախադեպ Կոսովոն` Սերբիայի տարածքում, այնինչ Հարավային Օսիան եւ Աբխազիան կայացել են իրենց պատմական տարածքների վրա: Իսկ մեր խնդրին զուգահեռելով` ես համարում եմ, որ Հայաստանն ունի չմարված պարտքեր ԼՂՀ ճանաչման ուղղությամբ, Հայաստանն առնվազն ինչ-որ քայլ պետք է անի դեպի ճանաչումը: Եթե մենք շարունակենք «ոչ ձեզ, ոչ մեզ» քաղաքականությունը ԼՂՀ վերաբերյալ, կունենանք 0-ներ: (Լ. Ալավերդյանը հիշեցրեց, որ դեռ անցյալ տարի ԱԺ-ն պետք է քննարկեր եւ ընդուներ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությունը` ԼՂՀ-ն ճանաչելու վերաբերյալ, որի դեպքում այսօր այլ վիճակ կունենայինք):
- ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Քննարկում
MI HOGNATS HAY գրել է:
ԱՊՐԵՔ ՏԻԿԻՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ:ՇԱՏ ՃԻՇՏ ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆ Է:
«ՄԵԴՎԵԴԵՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԷԼ ԱՎԵԼԻ ԿԲԱՐԴԱՑՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԱՐԵՎՄՈՒՏՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Հարցազրույցը վարեց ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ 12- Ես հավատացած եմ, որ մենք չենք կարողանա ճիշտ դիրքորոշում ընդունել, եթե օբյեկտիվ գնահատական չտանք ներկայիս իրականությանը: Խոսքը Աբխազիայի կամ Օսիայի մասին չէ: Խոսքը Ռուսաստան-ԱՄՆ եւ Ռուսաստան-Եվրոպա ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎՆ, ԱՆԿԱԽ ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԻՑ, ՊԵՏՔ Է ԳԻՏԱԿՑԻ ՊԱՀԻ ԼՐՋՈՒԹՅՈՒՆԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1Ավետ Ադոնց, ԱԺ ԲՀԿ խմբակցություն, եվրոինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ.- Ռուսաստանի այս քայլը հնարավոր է, որ լրացուցիչ լարվածություն առաջացնի Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ, առհասարակ, միջազգային հանրության ...ՌՈՒՍԱԿԱՆ ԾԱՂՐ` Какой привет, такой ответ ՈՃՈՎ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչումը Ռուսաստանի կողմից հիմնական ու հրատապ թեմա է մնում ոչ միայն իրենց դժգոհությունն արտահայտող եվրոպական տերությունների ու առայժմ դիրքորոշման որոշակիացման չգնացող երկրների ...ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 2Այն, ինչ կատարվեց եւ կատարվում է մեր տարածաշրջանում, սառը գնահատական է ստանում ՀՀ-ի կողմից, եւ այս պահին դա այնքան էլ ճիշտ չէ: Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի ճանաչումը տարածաշրջանում թվում է, թե կարելի ...ԱՎԵԼԻ ՔԱՆ ՄԵԿ ԱՄԻՍ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ ՋԱՎԱԽՔԻ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՌԱԴԻՈՆ»
«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքին պատկանող Ջավախքի «Երիտասարդական ռադիոյի» շենքը հուլիսի 18-ից մինչ օրս գտնվում է վրացական ուժային կառույցների հսկողության ներքո. արգելված է շենք մուտք գործելը, ...ՕԲԱՄԱՅԻՆ ՍԱՏԱՐՈՂ ՀԱՅԵՐԸ ԳՈՀ ԵՆ ԲԱՅԴԵՆԻՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԻՑ
«Հայերն Օբամայի համար» կազմակերպությունը դրականորեն է արձագանքել Բարաք Օբամայի՝ սենատոր Ջոզեֆ Բայդենի թեկնածությունը փոխնախագահի պաշտոնին առաջադրելու հայտարարությանը: Կազմակերպությունը հաղորդագրություն ...ՆԱՏՕ-Ի 18 ՌԱԶՄԱՆԱՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՓԵՐԻ ՄՈՏ
6Մոսկովյան «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի տեղեկությունների համաձայն, ՆԱՏՕ-ն շտապ կարգով Սեւ ծովում ռազմանավեր է կուտակում: Դրանք զինված են մասնավորապես միջուկային մարտագլխիկով հրթիռներով: Երկուշաբթի օրը ...ՀԱՐԱՎՕՍԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԸՍՏ ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱԶԻՄԻՐՈՎԻ, «ՏԱՔ ԳԼՈՒԽՆԵՐԻՆ ՍԱՌԸ ՑՆՑՈՒՂ ԷԻՆ»
Ա. Հ.«Կասկած չունեմ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում միջնորդական առաքելությամբ հանդես եկող ԵԱՀԿ Մինսկի խումբը կշարունակի իր գործունեությունը, եւ չեմ կարծում, որ ստեղծված բարդությունները լուրջ ...ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Հարցազրույցը վարեց ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, Հյուպատոսի մամլո քարտուղար- Արդեն մի քանի տարի է աշխատանք է տարվում Իսպանիային ներկայացնելու, որ Հայաստանը մի երկիր է, որն ունի բոլոր հատկանշական պայմանները, որպեսզի Իսպանիայի բնակիչները ճանապարհորդեն Հայաստան՝ ինչպես երկիրը ճանաչելու, ...ԴԻՏԱՐԿՈՒՄ ԼՂՀ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ
ԵԱՀԿ առաքելությունը, ԼՂՀ իշխանությունների հետ վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, պլանային դիտարկում է իրականացրել Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Աղդամ-Բարդա ճանապարհահատվածում: ...ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ
ԼՂՀ անկախության հռչակման 17-րդ տարեդարձի կապակցությամբ Ստեփանակերտում նախատեսվում են տոնական միջոցառումներ: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրեց տոնական միջոցառումների համակարգման կառավարական հանձնաժողովի անդամ ...«ՎԱԼԵՏՏԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ ԹՈՂԱՐԿԵՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ«Վալետտա» ընկերությունը երեկ հայտարարեց պարտատոմսերի նոր թողարկման մասին: Մասնավորապես, «Նովոստի» գործակալության մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ընկերության ֆինանսական տնօրենի ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐ ԴԱՌՆԱԼՈՒՆ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԵՆ ԵՐԵՔ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ա. Մ.Ինչպես տեղեկացանք տրանսպորտի եւ կապի նախարարության հաղորդագրությունից, Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորի գործունեության լիցենզիա եւ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստանալու ...ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ. «ԴԺՎԱՐ Է ՄԻ ԵՐԳ ԳՐԵԼ...»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ 1Օրերս իր համերգի ընթացքում, հավանաբար ոչ առաջին անգամ, բայց լիովին անկեղծ ու հանգիստ ասաց Ռուբեն Հախվերդյանն ու ստացավ շինծու երգերի քանակությունից հոգնած ունկնդիր-հանդիսատեսի համաձայնությունը: Ինչպես ...ՊԻՐՈՇԿԱ ՋՈԹՅԱՆ-ԿՐԱՅՉԻՐ. «ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՍ` ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ«Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային 3-րդ փառատոնի հրավերով Հայաստանում բանասեր-թարգմանիչ Պիրոշկա Ջոթյան-Կրայչիրը (Հունգարիա-Դորոգ): Նա 11 տարի ապրել է Հայաստանում եւ աշխատել ՀԳԱ-ի պատմության ...ՀԱՅ-ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՄՈՒՐՋ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀայ-լիբանանյան մշակութային բարեկամության մերձեցման ու բարեկամ երկրների մշակութային երկխոսությունն օժանդակելու նպատակով օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ը Հայաստանում անցկացվում է լիբանանյան մշակույթի շաբաթ, ...ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅՈՑ «ՎԱՐՔ ՍՐԲՈՑ»-Ի ՎՐԱՑԱԿԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Հայոց «Վարք սրբոցի»-ի վրացական խմբագրությունը» աշխատությունը: ...ԱՄԵՐԻԿԱԲՆԱԿ ՆՈՐՋՈՒՂԱՅԵՑԻՆԵՐԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ ՀԱՆՁՆԵՑԻՆ 534 ԹԵՐԹԱՆՈՑ «ՃԱՌԸՆՏԻՐԸ»
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԽոջա Մահտեսի Զաքարի պատվերով 17-րդ դարում Նոր Ջուղայում գրված «Ճառընտիրը» (գրիչ տեր Վարդան) 60 տարի սրբորեն պահպանվել էր ամերիկաբնակ նորջուղայեցի Եղիա Հովհաննիսյանի տանը, դարձել ընտանիքի ամենաթանկ մասունքը, ...ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-6-Ը ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՀԱՅ-ԲԵԼԳԻԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ
Հայ-բելգիական մշակույթի օրերի շրջանակներում Երեւանում Ժողովրդական արվեստի պետական թանգարանում սեպտեմբերի 2-6-ն անցկացվելու է «Երկխոսություն» խորագրով հայ եւ բելգիացի նկարիչների ցուցահանդես` բելգիացի արվեստագետների ...ԱՄՆ ՍԵՆԱՏԻ ՈՐՈՇՄԱՄԲ 2008-Ը ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ՏԱՐԻ
Կալիֆոռնիայից սենատոր Դեյվ Քոգդիլը Սենատին է ներկայացրել հռչակավոր ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանին եւ վերջին 100 տարվա ընթացքում ամերիկահայերի` Կալիֆոռնիայում կատարած ներդրումները պատվելու բանաձեւ: Օրենսդիր ...ՕԾՎԵՑ ՆՈՎՈԿՈՒԶՆԵՑԿԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻՆ
Հ. Հ.Օգոստոսի 24-ին Նովոկուզնեցկ քաղաքի հայ համայնքում օծվեց արդեն մի քանի տարի կառուցվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Պաշտոնական տվյալներով` այդ տարածաշրջանում բնակվում են ավելի քան տասներկու հազար հայեր, ...ՌԱՖԱՅԵԼ ՎԱՀԱՆՅԱՆԸ ՀԻՍՈՒՆ ՏՈԿՈՍԱՆՈՑ ԱՐԴՅՈՒՆՔ ՈՒՆԻ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱնտվերպենի շախմատի մրցաշարի 4-րդ տուրն անհաջող էր Ռաֆայել Վահանյանի համար: Նա սեւերով զիջեց հոլանդացի Յան Թիմանին: 4 տուրից հետո Վահանյանը 2 միավորով 6-րդ տեղում է: Աղյուսակը շարունակում է գլխավորել ...ԱՐՈՆՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԲԻԼԲԱՈՅԻ ԳԵՐՄՐՑԱՇԱՐԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայ շախմատիստների առաջատար Լեւոն Արոնյանը կմասնակցի սեպտեմբերի 2-13-ը Բիլբաոյում կայանալիք շախմատի գերմրցաշարին: Ինչպես հայտնի է, ՖԻԴԵ-ն որոշել է թենիսի «Մեծ սաղավարտ» մրցանակի օրինակով շախմատային գերմրցաշարերի ...ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԹուրքիայի Մերսին քաղաքում վերջնագիծը հատեց մինչեւ 16 տարեկանների շախմատի համաշխարհային օլիմպիադան: Օլիմպիական պարգեւները վիճարկող 26 թիմերի մեջ էր նաեւ Հայաստանի հավաքականը, որը 24 միավորով զբաղեցրեց ...
ՉԱԽԱԼՅԱՆԻ ԳՈՐԾԸ` ԱԿՆՀԱՅՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱՅՍՕՐՎԱ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՏԵՂ ՉԿԱ՞ ՄԵՐ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ՏԱՐԻՆ
Հարցազրույցը վարեց ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՎԱՅՐ ԴՆԵԼ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«ԼՈՒՖԹ» ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԼՈԶԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆ ԱՐԴԱՐԱՑՐԵՑ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉԻՔ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ԷՐԴՈՂԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ «ՈՏՔԻ Է ՀԱՆԵԼ» ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԱՐԳԵԼՎԵՑ

ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ «ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺՎՈՒՄ ԵՆ» ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴՐՈՇՈՎ ՈՒ ԶԻՆԱՆՇԱՆՈՎ ՏԵՏՐԵՐ՝ ՀԱՅ ԱՇԱԿԵՐՏԻ ՀԱՄԱՐ
ՄԱՐԻԱՄ ԱԹՈՅԱՆ
ՋԱՎԱԽՔԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԹԵԺ ԿԵ՞Տ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ԳՅՈՒԼԻՆ»
Հ. Չ.
«ՄԵԴՎԵԴԵՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԷԼ ԱՎԵԼԻ ԿԲԱՐԴԱՑՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԱՐԵՎՄՈՒՏՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Հարցազրույցը վարեց ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ
ՆԱՏՕ-Ի 18 ՌԱԶՄԱՆԱՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՓԵՐԻ ՄՈՏ

- 1795 Երևանի խանը բերդը հանձնում է Աղա-Մուհամադ շահին:
- 1828 Ռուսական զորքերը գրավում են Բայազետը:
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

