
ԿՈՎԿԱՍԻ ՊԱՀԸ
Թեեւ մոտալուտ վտանգը տեսանելի էր, վրաց-ռուսական վերջին առճակատումը հիրավի ցնցեց բոլորիս: Չնայած ռազմատենչ կոչերի սաստկացմանը եւ զինված ուժերի հզորացմանը` ոչ ոք չէր պատկերացնում, որ ուղերձների շփոթը եւ խրթին օրակարգերը նման վերջաբան կունենան` պատճառ դառնալով այդչափ ավերածության, զոհերի եւ աշխարհաքաղաքական քաոսի:
Հարավային Օսիայի հակամարտությունը պետք չէ դիտարկել բացառապես վրաց-ռուսական հարաբերությունների ընդլայնված շրջանակի մեջ: Այն, ի վերջո, էթնիկ հակամարտություն է, եւ նման հակամարտությունները Կովկասում մի քանիսն են: Ուստի, պետք է հնչի որպես միջազգային հանրությանն ուղղված զգոնության կոչ: Եթե այսօր մտահոգություն է պատճառում խողովակաշարերի անվտանգությունը, ապա պատկերացրեք այն շատ ավելի իրական վտանգները, որոնք գլուխ կբարձրացնեն Լեռնային Ղարաբաղի կապակցությամբ` ադրբեջանա-հայկական հակամարտության բռնկման պարագայում: Հետեւապես, այս տարածաշրջանում առկա` էլ ավելի բարդ հակամարտությունների կարգավորման գործընթացում լուրջ հաջողության հասնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է արագորեն լուծել անվտանգության եւ կայունության` համեմատաբար ավելի դյուրին խնդիրները:
Եթե կնքվի ուժի օգտագործումը բացառող, պարտադրելի, կուռ եւ անխախտելի անվտանգության դաշնագիր, տարածաշրջանում առկա հակամարտությունները կդիտարկվեն լիովին այլ` ավելի մեծ վստահության եւ հանդուրժողականության համատեքստում: Քանի դեռ չկա անվտանգության դաշնագիր, հակամարտությունները ոչ միայն սառեցված չեն, այլեւ ուղեկցվում են սպառազինությունների կուտակմամբ` երեւույթ, որն ինքնին ապակայունացնող է, աղճատում է պետությունների բյուջեները եւ սասանում քաղաքացիական հասարակության բնականոն զարգացումը:
Մեր պետությունների եւ ժողովուրդների` Կովկասում մեկ ընդհանուր հովանու ներքո ապրելու պատմությունը շատ ավելի երկարատեւ է եւ հարուստ, քան բաժանման շրջանը: Այսօր բոլորս փայփայում ենք եվրոպական ինտեգրման միեւնույն տեսլականը: Հետեւաբար, մեզ միավորող տեսլականը շատ ավելի հզոր է եւ տոկուն, քան մեզ բաժանողը: Հենց եվրոինտեգրման ընդլայնված շրջանակում է, որ պետք է լուծվեն մեր հիմնախնդիրները:
Թեեւ Եվրոպայի հետ ինտեգրումը վիճելի չէ, բայց ՆԱՏՕ-ի ընդլայնումը տեղիք է տալիս որոշակի տարակարծությունների: Պատմությանը հայտնի չեն այնպիսի դեպքեր, երբ կոնկրետ թշնամուն պարտության մատնելու նպատակով ձեւավորված մեծ դաշինքներից որեւէ մեկը գոյատեւի իր առջեւ դրված խնդիրը լուծելուց հետո: Սա վերաբերում է թե՛ նապոլեոնյան պատերազմներին, թե՛ Առաջին, եւ թե՛ Երկրորդ աշխարհամարտերին:
Սառը պատերազմում Արեւմուտքի հաղթանակից հետո տեղի ունեցավ երկու բան: ՆԱՏՕ-ն փորձեց վերաիմաստավորել իր գոյությունը` ուշադրություն եւ միջոցներ կենտրոնացնելով այլ տարածաշրջաններում եւ լուծելով այլ հրատապ խնդիրներ: Ռուսաստանին «զսպելը» հայտարարված ծրագրերի մեջ չկար: ՆԱՏՕ-ն ստեղծեց նաեւ Եվրատլանտյան գործընկերության խորհուրդ, որին մասնակցելու հրավեր ստացան արեւելյան դաշինքի եւ նախկին Խորհրդային Միության բոլոր հանրապետությունները: Դա հեռատես մոտեցում էր` մնայուն դառնալու բոլոր նախադրյալներով: Չէ՞ որ հենց այդպես էին իրենց գործունեության արդյունավետությունը բարձրացրել ԵԱՀԿ-ն եւ Եվրոպայի խորհուրդը` իրենց կազմի մեջ ներառելով ԽՍՀՄ փլուզումից հետո անկախացած պետությունները: Իրենց ներգրավվածությունը եւ կենսունակությունն ապահովելուց զատ, նշված կազմակերպությունները վիթխարի օգուտ բերեցին մեր պետությունների աճին եւ զարգացմանը:
ՆԱՏՕ-ն, սակայն վաղուց հասած լինելով իր հռչակած նպատակին, ծրագրում էր շարունակել գործել նույն ոգով եւ նույնիսկ տարածվել: Հաշվի առնելով անվտանգության միջավայրի փոփոխությունները, ինչպես նաեւ անվտանգության ոլորտում Ռուսաստանի դյուրազգացությունը, այդ քայլը, ըստ երեւույթին, ռազմավարական սխալ էր: ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի բուռն ցանկությունը հասկանալի է: ՆԱՏՕ-ին անդամակցելու պարագայում Վրաստանին սպասող անվտանգության օգուտները, սակայն, կչեզոքացվեն Կովկասում բաժանարար գծի անցկացմամբ, որը հղի կլինի անվտանգության մարտահրավերներով:
Թերեւս եկել է Կովկասի պահը` պատմական հնարավորության տարածաշրջանի անվտանգության նոր դաշնագրի համատեքստում: Որպեսզի Բրյուսելը, Վաշինգտոնը եւ Մոսկվան հանդիպեն Թբիլիսիի, Երեւանի եւ Բաքվի հետ` ստեղծելու որեւէ ճամբարի մեջ չմտնող, անվտանգության կազմակերպություններին եւ հակադիր դաշինքներին չմասնակցող Կովկաս: Այդօրինակ դրական, ներգրավված եւ մասնակցային չեզոքությունը հնարավոր է եւ օրհնաբեր` բոլորին:
Դա առավելագույնս բխում է մեր խիստ դյուրավառ տարածաշրջանի շահերից: Վրաստան-Ռուսաստան հարթության վրա ԱՄՆ-Ռուսաստան առճակատման հետեւանքով կյանքը շատ կբարդանա ոչ միայն մեզ մոտ` Հայաստանում, այլ նաեւ Ադրբեջանում եւ Թուրքիայում:
Գոյապահպան անվտանգության այս հարցադրումների լույսի ներքո պետք է դիտարկել Կովկասի կայունության եւ համագործակցության հարթակ ձեւավորելու վերաբերյալ Թուրքիայի վերջին առաջարկը:
1999 թվականին շրջանառության մեջ դրվեց Կովկասի անվտանգության դաշնագրի գաղափարը: Վերջինս բարեհաճ ընդունելության արժանացավ, քանզի մեր տարածաշրջանում ուժի գործադրման մասին հիշողությունները դեռ թարմ էին, իսկ անվտանգության ապահովման միջոցների հրատապությունը` ակնհայտ: Ռուսական շահերի նկատմամբ դիմադրությունը դեռ չէր խորացել, եւ չկային միջնորդավորված լարվածության դրսեւորումներ: Նույնիսկ այդ մեղրամսի պայմաններում գաղափարը կյանքի չկոչվեց:
Այսօր կրկին ուժ է կիրառվել, թերեւս այդ պատճառով է նորից մակերես բարձրացել վերոհիշյալ գաղափարը: Այնուամենայնիվ, սառը պատերազմի փիլիսոփայությունն այսօր սպառնում է վերադառնալ` բաժանարար գծեր անցկացնելու այս լեռներում եւ ծայր աստիճան բարդացնելու տարածաշրջանային բոլոր հարաբերությունները կամ, ավելի ստույգ, այն, ինչ մնացել է այդ հարաբերություններից:
Հետեւաբար, Թուրքիայի առաջարկն անկասկած հետաքրքրական է, եւ ոչ ոք չի վիճարկում խնդրի հրատապությունը:
Սակայն, գաղափարը պետք է ճիշտ մշակել եւ ճիշտ իրագործել: Այստեղ առկա է վստահելիության խնդիրը: Մեր տարածաշրջանում նման փորձ արդեն կա` երբ լավ մտադրություններն անիրագործելի են դարձել հենց այն քաղաքական խնդիրների պատճառով, որոնց լուծման համար դրանք ձեւակերպվել են: Սեւծովյան տնտեսական համագործակցության ստեղծման նպատակն էր միավորել նրանց, ովքեր մինչ այդ չէին կարողանում գործակցել ոչ տնտեսական, ոչ այլ բնույթի խնդիրներ լուծելու ուղղությամբ: Սեւծովյան տնտեսական համագործակցության արդյունավետությունը սահմանափակ է եղել, քանզի Թուրքիան, ունենալով հեռատեսություն, այնուամենայնիվ չի դրսեւորել բավարար կամք` տեսլականն իրականության վերածելու համար, չկարողանալով այդ կառույցի միջոցով հարաբերություններ հաստատել Հայաստանի նման երկրի հետ` որի հետ նրա սահմանները մնում են փակ:
Առկա լարվածության պայմաններում այսօրվա առաջարկը պետք է լինի ավելի լուրջ եւ հավասարակշռված: Որեւէ մեկի մասնակցությունը չպետք է բացառվի: Անվտանգության հիմնախնդիրները միահյուսված են եւ պետք է լուծվեն անվտանգության դաշնագրի միջոցով, որը կունենա անվտանգության համապարփակ, ուժեղ բաղադրիչ:
Նախորդ շաբաթ Բաքու կատարած այցի ընթացքում Թուրքիայի վարչապետ Էրդողանը քննարկեց Թուրքիայի ծրագիրը եւ հրապարակայնորեն խոսեց Հայաստանի ներգրավման մասին: Գերազանց զուգադիպություն է, որ Թուրքիայի նախագահ Գյուլը Հայաստանի Հանրապետության նախագահից հրավեր է ստացել` միասին դիտելու ֆուտբոլի ազգային հավաքականների մասնակցությամբ մոտ օրերս տեղի ունենալիք խաղը: Սա պատեհ առիթ է, որպեսզի երկու հարեւանները քննարկեն անվտանգության ընդհանուր մարտահրավերները եւ ուղի հարթեն խաղաղության տարածաշրջան կերտելու համար:
- ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ
ԿՈՎԿԱՍԻ ՊԱՀԸ
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԹեեւ մոտալուտ վտանգը տեսանելի էր, վրաց-ռուսական վերջին առճակատումը հիրավի ցնցեց բոլորիս: Չնայած ռազմատենչ կոչերի սաստկացմանը եւ զինված ուժերի հզորացմանը` ոչ ոք չէր պատկերացնում, որ ուղերձների շփոթը եւ ...«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ԳՅՈՒԼԻՆ»
Հ. Չ. 1Այս վերնագրով թուրքական «Սթար» թերթը օգոստոսի 23-ի համարում անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ավստրիական «Ստանդարտ» թերթին տված հարցազրույցին: Ըստ «Սթարի», հարցազրույցում նախագահ Սարգսյանն ասել ...ՎԱՐՉԱՊԵՏ ԷՐԴՈՂԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ «ՈՏՔԻ Է ՀԱՆԵԼ» ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆ 13Այդ մասին օգոստոսի 22-ի համարում գրել է «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպության` Ազգայնական շարժում կուսակցության խոսափող «Ենի չաղ» թերթը, ըստ որի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջ քաշած «Կովկասյան ...ՕԲԱՄԱՅԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ԲԱՅԴԵՆԸ` ԱՄՆ-ՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ԴԵՍՊԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ
Հ. Չ.ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Բարաք Օբաման փոխնախագահ է ընտրել սենատոր Ջոզեֆ Բայդենին: Օբամայի ընտրությանն անդրադառնալիս, թուրքական հանրային հեռուստատեսությունը նշել էր, որ Բայդենը մոլի հայամետ է: «Միլիեթն» ...ՀԱՐԱՎՕՍԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ: ԴԱՍԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸՎրաստանի եւ Ռուսաստանի հովանավորությունը վայելող Հարավային Օսիայի միջեւ երկար ժամանակ առկախյալ վիճակը մի քանի ժամում վերածվեց իսկական պատերազմի եւ պատճառ դարձավ, որ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդիկ, ...ԵՎՐՈՊԱՆ ՍՊԱՍՈՒՄ Է ՄԵԴՎԵԴԵՎԻ ԱՐՁԱԳԱՆՔԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 3Ռուսաստանը խորհրդարանի երկու պալատների մակարդակով դիմել է երկրի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին` «Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հանրապետությունները» ճանաչելու խնդրանքով: Երեկ նախ արտահերթ լիագումար նիստում ...ՎՐԱՑԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՓՈԽԵՑԻՆ ՆԱԵՎ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ սկզբանե էլ համոզված էի, եւ հիմա էլ քանի գնում, համոզմունքս ավելի է ամրապնդվում, որ մարտի 1-ի վաղ առավոտյան ցուցարարներին ցրելը իշխանության սխալ քայլերից մեկն էր, որով որեւէ խնդիր ըստ էության չլուծվեց, ...ՎՐԱՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԿԱՊԸ ՍԿՍԵՑ ԳՈՐԾԵԼ
Ա.Մ.Ինչպես երեկ երեկոյան տեղեկացանք տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանից, երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի եւ Վրաստանի միջեւ, որն ընդհատված էր վերջին օրերին, վերջապես ...ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ԲԱՑԵԼՈՒ ԿՈՉ
Հայաստանի, Թուրքիայի, Վրաստանի, ԱՄՆ-ի հասարակական մի շարք կազմակերպություններ հանդես են եկել կոչով` հաշվի առնելով վրաց-օսական հակամարտության հետեւանքով ստեղծված տրանսպորտային, հաղորդակցության ուղիների ...ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ երեկ Հայաստանում արգելվեց Western Union միջազգային դրամական փոխանցումների համակարգի գործունեությունը: ԿԲ խորհուրդը մասնավորապես որոշել է արգելել Հայաստանում ...ՑԱՆԿԱԼԻ ԿԼԻՆԵՐ` ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՌԱՋԻՆԸ ՃԱՆԱՉԵՐ ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
Կ. Գ., Ստեփանակերտ«Ազգի» թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչելու Ռուսաստանի Դաշնության վերին եւ ստորին պալատների ընդունած որոշումները, ԼՂՀ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների ...«ՄԵՐԺԵՔ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ԴՐԱՄԱՀԱՎԱՔԸ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՄինչ դպրոցներում պարտադրված դրամահավաքի խնդրին անցնելը, Կամո Արեյանը ներկայացրեց 2008-2009 ուսումնական տարվա առանձնահատկություններն ու պետության իրականացրած միջոցառումները այն ավելի լավ անցկացնելու համար: ...ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ«Ազգի» խմբագրություն են դիմում շատ քաղաքացիներ ու խնդրել պարզաբանումներ տալ, թե մինչեւ 16 տարեկան ՀՀ քաղաքացիներին անձնագրեր տալու համար ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր, որպեսզի քաշքշուկից խուսափեն: ՀՀ ոստիկանության ...80-ԱՄՅԱ «ԿԱՄՈՒՐՋ»-Ն ԱՍԵԼԻՔ ՈՒՆԻ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԽորհրդային Վրաստանի գրողների միությունը (ՎԳՄ) հայ գրողների բաժանմունք ուներ, բաժանմունքն էլ նախորդ դարի 30-ականներից գրական պարբերական՝ «Կամուրջ» տարեգիրքը: Բաժանմունքն այսօր գոյություն չունի, տարեգիրը ...ՍՏԱՄԲՈՒԼԻ «ՄԱՐԱԼ» ՊԱՐԱԽՈՒՄԲԸ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԷՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՍտամբուլի «Մարալ» պարախումբը առաջին անգամ մայր հայրենիքում հանդես եկավ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի շրջանակներում: «Ազգը» հանդիպեց նրանց հետ ու տեղեկացավ, որ Պոլսի Բեյօղլուի Ս. Երրորդություն ...ԵՐԲ ՄԻԱՁՈՒԼՎՈՒՄ ԵՆ ՄԻՏՔՆ ՈՒ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ...
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԲնակարանի մի փոքրիկ անկյունում են ծնվել նկարչուհի Արեւիկ Մկրտչյանի բազմաթիվ ստեղծագործություններ: Այդ փոքրիկ «արվեստանոցում» իշխող գունային բազմազանությունը, ժպտացող ու լացող կերպարների առատությունն ու ...ՊԵԿԻՆՅԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԳԻՐԿՆ ԱՆՑԱՎ
Օլիմպիադայի ավարտական երկու օրերին մեդալները վիճարկեցին խաղային մարզաձեւերի ներկայացուցիչները: Առավել հաջող հանդես եկան ամերիկացիները` նվաճելով 6 մեդալ (երեքական ոսկե եւ արծաթե մեդալ): Ռուսներն ու բրազիլացիները ...HSBC ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՆ ՍԵՎԱՆԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՌԱԳԱՍՏԱՆԱՎԵՐԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԺամանակին Սեւանն առագաստանավային սպորտի հայաստանյան գլխավոր կենտրոնն էր, որտեղ մարզվում եւ մրցումներ էին անցկացնում այդ մարզաձեւի ներկայացուցիչները: Եվ ահա որոշվել է վերականգնել բարի ավանդույթները: «Էյչ ...ՀԱՅ ՊԱՏԱՆԻՆԵՐԸ 5-ՐԴ ՏԵՂՈՒՄ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՊալանգայում ավարտվեց ֆուտբոլի մինչեւ 17 տարեկանների պատանեկան հավաքականների ընկերական մրցաշարը: Խմբային մրցաշարի վերջին խաղում ՀՀ հավաքականն իր անդրանիկ հաղթանակը տոնեց` 3-2 հաշվով հաղթելով Լիտվայի 2-րդ ...
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ԱՆԿԱՐԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԴԱՐՁԱԿՄԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԶԱՏՈՒԼԻՆ. «ԼՂՀ-Ի ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱՐ ՄՐՑԱՆԱԿ ԿԱ` 7 ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ»
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ
«ՀՐԱՎԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ ՍՈՍԿ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴԻՏԵԼԸ ՉԷ
Հ. Չ.
ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉԻՔ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ԷՐԴՈՂԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ «ՈՏՔԻ Է ՀԱՆԵԼ» ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԱՐԳԵԼՎԵՑ

ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ «ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺՎՈՒՄ ԵՆ» ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴՐՈՇՈՎ ՈՒ ԶԻՆԱՆՇԱՆՈՎ ՏԵՏՐԵՐ՝ ՀԱՅ ԱՇԱԿԵՐՏԻ ՀԱՄԱՐ
ՄԱՐԻԱՄ ԱԹՈՅԱՆ
ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ ԴԵՄ
Հ. Չ.
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ԳՅՈՒԼԻՆ»
Հ. Չ.
ԹՈՒՐՔԻԱՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՐՑՈՒՄ ԴԻՄԱԿԱՅՈՒՄ Է ԱՄՆ-Ի ՃՆՇՈՒՄՆԵՐԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՇՆՈՐՀԱԿԱԼ ԼԻՆԻ ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒՆ, ՆԱ ԲԱՑԵԼ Է ՊԱՆԴՈՐԱՅԻ ԱՐԿՂԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
- 1854 Արևմտահայերի ներքին կյանքին վերաբերող կանոնադրության առաջին տարբերակի կազմումն ավարտվում է, ներկայացվում պատրիարքին, որը և, որոշ ժամանակ պահելով, մերժում է:
- 1915 Թուրքերի կողմից կտտանքների ենթարկվելով սպանվեց հայ բանաստեղծ, գրական հասարակական գործիչ Դանիել Վարուժանը: (Ծնվ. 1884թ.-ին):
- 1919 Սարիղամիշում հայկական բանակը պարտության մատնեց Մուստաֆա Քեմալի զորքին:
- 1926 Անգարայի բանտում կախաղան բարձրացվեցին «Իթթիհատ» թուրքական քաղաքական կուսակցության պարագլուխներին և հայ ժողովրդի ջարդարարներին:
- 1926 Բացվում է Արզնի առողջարանը:
- 1945 Վախճանվեց ավստրիացի վիպասան Ֆրանց Վերֆելը: 1933 թ.-ին նա գրել է «Մուսա լեռան քառասուն օրը» ամենատարածված դյուցազնական պատմությունը՝ թուրքերի կողմից հայերի ցեղասպանության մասին: (Ծնվ.1890թ.-ին):
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

