
ՍԵՎԱՆՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷԼ ՏՎԵՑԻՆՔ
Բնապահպանների բողոքներն այդպես էլ չխանգարեցին, որ հայոց խորհրդարանը ընդունի Սեւանից կրկնակի` 360 մլն խմ ջրառ սահմանող փոփոխությունները, դրանք երեկ երկու ընթերցմամբ էլ ընդունվեցին, ընդ որում կողմ էր քվեարկել 80 պատգամավոր եւ միայն 4-ն էր դեմ այս «գյուղփրկիչ» իրադարձությանը: ԱԺ խմբակցությունների տեսակետները, որ երեկ հնչեցին, արժե այնուամենայնիվ ներկայացնել, չէ՞ որ եկող տարի նույնպես կառավարությունը մտնելու է Ազգային ժողով` ջրառի չափաքանակ սահմանելու, չիմանա՞նք ով ինչ է ասել:
ՀՅԴ խմբակցության կողմից երեկ առաջարկ հնչեցրեց նրա ղեկավարը` 2009 թվականի բյուջեում 4 անգամ ավելացնել Սեւանի պահպանման ծախսերը, բարելավել ոռոգման համակարգը, որն անբարեհույս վիճակում է եւ մեծ քանակությամբ ջրակորուստների պատճառ, Սեւանի բնապահպանական եւ վերարտադրության խնդիրները նորովի ձեւակերպել` այս ակնկալիքով էին դաշնակցական պատգամավորները կողմ քվեարկելու:
ՀՀԿ-ից Հակոբ Հակոբյանի կարծիքով` բուռն քննարկումները հաճախ ճիշտ ուղղությամբ չեն գնացել, պետք չէր հասնել մինչեւ բրոնզե դար, այլ ըստ էության խոսել ու չհիմնավորված կարծիքներ չհայտնել. մի խոսքով, ըստ նրա, մի նպատակ է հետապնդում կառավարությունը` ոռոգել եւ փրկել գյուղացու ստացած լավ բերքը: ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանի կարծիքով` Սեւանի հետ կապված եւ անցյալից եկող բոլոր տեսակի խնդիրները լուծելու համար լճի մասին նոր հայեցակարգ պետք է մշակել եւ ընդունել:
«Ժառանգության» տեսակետը հնչել էր դեռ նախորդ օրը` առաջարկը հիմնավոր չէ, խմբակցության պատգամավորները կասկած էին հայտնել եւ երեկ էլ երկրորդ ընթերցմամբ քննարկումների ժամանակ պնդեցին իրենց կասկածները, որ ջրառի իրական դրդապատճառները ափամերձ տարածքների կառույցների եւ էներգաարտադրողների շահերն են ներառում, կառավարությունը պետք է հետ վերցնի այս առաջարկը: Ազգային ժողովի նախագահի արտահերթ ելույթում էլ այսպիսի մտքեր կային, թե Սեւանի խնդիրները շարունակական ուշադրության հարթությունում պետք է պահել ԱԺ համապատասխան հանձնաժողովում, կարեւոր է, որ նոր ծրագիր լինի Սեւանի հետ կապված, որտեղ կերեւա, թե որքա՞ն անգամ ավելի գումար պետք է ուղղել նոր բյուջեով լճի պահպանությանը, որ ոչ ոք չի ուզում վնաս հասցնել Սեւանին եւ պարզունակ է այն հարցադրումը, թե ափամերձ շինությունների պահպանությանն է ուղղված ջրառը...
Չգիտենք` խորհրդարանական ուժերից ո՞վ էր ավելի անկեղծ, ո՞վ` քաղաքական դիվիդենտների համար էր հանուն Սեւանի «ջանում», սակայն այս քննարկումներն, այնուամենայնիվ, բացահայտեցին մի շարք մտահոգիչ փաստեր, որոնց լուծումը հրամայական է Սեւանից ջրառի չափերից անկախ. նախ` որ Հայաստանի ոռոգման համակարգը շատ վատ վիճակում է` պատճառ դառնալով մեծ ջրակորուստների, ոռոգման ջուրը պարզապես անարդյունավետ օգտագործելու համար: Տարբեր գնահատականներով՝ ջրակորուստները կազմում են 50-70 տոկոս. լավ, Սեւանի թանկարժեք ջուրը բաց ենք թողնում, որ կորցնե՞նք: Չեն նորոգվել հատկապես Ապարանի եւ Ազատի ջրամբարները` մեծ ջրակորուստների տեղիք տալով: Բացի այդ` բացահայտվեց մի այլ վտանգ, այնուամենայնիվ Սեւանի ջուրը այնքան էլ պիտանի չէ ոռոգման համար եւ կարող է Արարատյան դաշտի հողերի աղակալման պատճառ դառնալ: Սեւանի ափամերձ տարածքները չեն մաքրվում ջրի մեջ մնացած եւ նեխող օրգանական նյութերից, ինչը կարող է վտանգի տակ դնել Սեւանի կենդանական աշխարհը, ինչպես նաեւ բավական արագ նպաստավոր հող ստեղծել Սեւանի ճահճացման համար: Իսկ որ ճանապարհը կարող է Սեւանի բարձրացող ջրերի տակ մնալ` երբ Սեւանի մակարդակի բարձրացման խնդիր էին դնում 8 տարի առաջ, այն ժամանակ գիտեին, եւ հիմա էլ ուշ չէ գումարներ հայթայթել ճանապարհի հատկապես ափամերձ հատվածները տեղափոխելու:
Եվ բացի այս` այդպես էլ որեւէ հիմնավոր հակափաստարկ չհնչեց, թե ափամերձ տարածքների տերերի լոբբիինգն այս նոր ջրառի հետ որեւէ կապ չունի:
Մյուս կողմից էլ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը պատգամավորներին հանգստացրեց, թե արդեն սեպտեմբերին Հայաստանի նախագահի հրամանագրով Սեւանի հիմնահարցերով զբաղվող մի հանձնաժողով է ստեղծվելու, որը բոլոր խնդիրներն է ուսումնասիրելու եւ առաջարկներ մշակելու, ստեղծվելու է նաեւ ջրամբարաշինության հայեցակարգ, մի խոսքով` ԱԺ-ում քննարկումների ընթացքում վեր հանված պրոբլեմներով զբաղվելու են:
Երեկ ամբողջությամբ ընդունվեց այն օրենսդրական փաթեթը, որով նաեւ հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառում է նախատեսվում տոնավաճառներում եւ վաճառքի այլ վայրերում:
Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Ահարոն Չիլինգարյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ փաթեթի հիմնական ուղղվածությունը փոքր բիզնեսի համար ավելի հարմարավետ ու մեղմ պայմաններ ստեղծելն է, վարչարարության մեղմացում է լինելու, սա հիմնական առավելությունն է: Փոքրերը կկարողանան ավելի հեշտ տնտեսվարել: Ավելացված արժեքի հարկ վճարելու շեմ սահմանվեց 58, 35 մլն դրամի շրջանառությունը: Փոքր բիզնեսի համար տուգանքների խստացում առայժմ չի կատարվել, դա տեղի կունենա միայն 2010 թվականի սկզբից. հին չափով տուգանքը` 75 հազար դրամ առաջին անգամվա խախտման համար, պահպանվել է, բայց հարկային ծառայությունը պարտավորություն է վերցրել, որ ծառայությունների շրջանակը կմեծացնի` մարդկանց ուսուցանելու, օգնելու, պրոֆիլակտիկ աշխատանք տանելու, որպեսզի նրանք իմանան ինչպես օգտվել: Մի խոսքով` նախ կզգուշացնեն, հետո կկիրառեն տուգանքը փոքր բիզնեսի համար: Իսկ հարկային ծառայության հետաքրքրությունը նախ ֆիսկալ է, ապա` որ տնտեսության մեջ, առեւտրում շղթան աշխատի` ՀԴՄ դրած փոքր տնտեսվարողները ճնշեն մատակարարների վրա ու վերջիններիս ստիպեն փաստաթղթերով աշխատել:
Տեսնենք, թե կդիմանա՞ն փոքրերը այդպիսի «մեծ պատասխանատվությանը»:
- ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՊԿ -ՆԱՏՕ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՍԱՌԵՑՎԱԾ Է
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀայաստանը, ի դեմս պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ համաձայն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնների, հերթական միջնստաշրջանային ժամանակահատվածում ստանձնեց ՀԱՊԿ պաշտպանության ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՈՒՆԵՑԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՄեր տարածաշրջանում ուժի կիրառումն անիմաստ է որեւէ խնդիր լուծելու համար, փաստում է ՀՅԴ բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը: Երեկ վերջինս հյուրընկալվելով «Իրավունք դե ֆակտո» ակումբում` անդրադարձավ Վրաստանում ...ԱԲԽԱԶՆԵՐԸ ԵՎ ՀԱՐԱՎՕՍԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԻՐԵՆՑ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ
Երեկ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի մայրաքաղաքներ` Սուխումիում եւ Ցխինվալիում տեղի է ունեցել բնակչության հավաք, որի ժամանակ ընդունվել է դիմում ուղղված Ռուսաստանի նախագահին, Դաշնային Խորհրդին եւ Պետդումային ...ԲՈՒՐՋԱՆԱՁԵՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԵՂԾՈՒՄ
Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեի կարծիքով, Միխեիլ Սաակաշվիլին այժմ կորցնում է Վրաստանի աջակցությունը: Ուստի նա մտադիր է շուտով ստեղծել սեփական քաղաքական կուսակցությունը, որը ընդդիմադիր ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱՏՈՒ ՀԱՅԱԼԻ ԵՂԲԱՅՐԸ
Օգոստոսի 20-ին Ստամբուլում, ինչպես նշել է Թուրքիայի հանրային հեռուստատեսությունը, ձերբակալվել է Հրանտ Դինքի սպանության պատվիրատու Յասին Հայալի ավագ եղբայր Օսմանը: Մինչ այդ նա ցուցմունք է տվել, թե սպանության ...ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՊԱՅԹՅՈՒՆ ԻԶՄԻՐՈՒՄ
Հ. Չ.Երեկ Իզմիրի Բուջա թաղում անվտանգության ուժերին սպասարկող ավտոմեքենաների երթի պահին տեղի է ոնեցել ուժգին պայթյուն, որի հետեւանքով տուժել է երեք մեքենա, իսկ ուղեւորներից 18-ը վիրավորվել են: Վիրավորվածներից ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ
Ա. Մ.Նկատի ունենալով 2008-ի սեպտեմբերի 6-ին կայանալիք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին թուրք ֆուտբոլասերների ժամանման հնարավորությունը, կառավարությունը երեկ Հայաստանի ոստիկանության պետին եւ ազգային անվտանգության ...«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՉԱՓԱԶԱՆՑ ՎԱՏ»
Նախագահի նստավայրից հաղորդում են, որ Սերժ Սարգսյանը հարկային եւ մաքսային համակարգի ղեկավար կազմին է ներկայացրել կառավարությանն առընթեր նորաստեղծ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին: ...ԳՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԱՌԱՋԻՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ա. Մ.Ինչպես տեղեկացանք տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հաղորդագրությունից, հակամրցակցային համաձայնություններն ու գների չհիմնավորված բարձրացումները կանխելու նպատակով, հանձնաժողովի նախագահ ...ՍԵՎԱՆՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷԼ ՏՎԵՑԻՆՔ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԲնապահպանների բողոքներն այդպես էլ չխանգարեցին, որ հայոց խորհրդարանը ընդունի Սեւանից կրկնակի` 360 մլն խմ ջրառ սահմանող փոփոխությունները, դրանք երեկ երկու ընթերցմամբ էլ ընդունվեցին, ընդ որում կողմ էր քվեարկել ...ԻՐԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ՆԵՐԿՐՎԱԾ ԲԵՌՆԵՐԸ ԵՐԵՎԱՆ ԿՀԱՍՑՎԵՆ ԱՎՏՈՇԱՐԱՍՅՈՒՆՈՎ
Վարչապետի համապատասխան հրամանով ստեղծված օպերատիվ շտաբը Երեւանից Մեղրի է ուղարկել անհրաժեշտ քանակով մեքենաների շարասյուն՝ Իրանի տարածքով Հայաստան ներկրված բեռները Երեւան հասցնելու նպատակով: Ինչպես Արմենպրեսի ...ՀԱՅԱՍՏԱՆ ԲԵՌՆԵՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՀԱՐՑՈՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Գորի-Թբիլիսի երկաթգծի` Գորիից 40 կիլոմետր դեպի Թբիլիսի գտնվող մասամբ ավերված երկաթուղային կամրջի մոտ Հայաստան տեղափոխման են սպասում 107 վագոն ցորեն, 10 վագոն վառելանյութ եւ 50 վագոն խառն ապրանքներ: Այս ...ՆՈՐԱԳՈՒՅՆ «ՊԱՆԴՈՐԱՅԻ ԱՐԿՂ»
ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՄեզ` տրտմության մեջ թաղված ու ծիծաղի կարոտ հեռուստադիտողներիս ինչ գնով էլ լինի, զվարճացնելու, ծիծաղ հարուցելու նպատակով ու մղումով, մի քանի հեռուստաալիքներ կաշվից դուրս են գալիս, եւ քանի որ արդյունքը ...«ԿԱՄԱՐԻ» ՎԵՑԵՐՈՐԴԸ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ«Կամար» հանդեսի (Բեյրութ) 6-րդ համարի խմբագրականում անդրադարձ է արված Շահան Շահնուրի` 1915-ից ընդամենը 10 տարի անց հնչեցրած ազգային նահանջի տագնապին՝ նկատելով, որ ներկա իրողությունների պարագաներում հայ ...ՀԱԼՎՈՒՄ ԷՐ ԻՐ ԻՍԿ ԽԱՆԴԱՎԱՌՈՒԹՅՈՒՆԻՑ
Հ. Ծ.Մեր թերթի օգոստոսի 20-ի համարում նշելով արձակուրդի օրերին պատահած ցավալի կորուստների մասին, խոստացել էինք ավելի հանգամանորեն անդրադառնալ դրանց: Տեղեկություններ քաղելով «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի ...ԱՆԱՂԱՐՏ ՊԱՀԵՆՔ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՇարունակվում է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական 3-րդ մշակութային փառատոնը հանրապետության մարզերում եւ Արցախում: Արդեն 7 մարզերում եւ Արցախում կայացել է «Բարեկամություն» համերգային ծրագիրը, որին մասնակցել ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴՐՈՇՈՎ ՈՒ ԶԻՆԱՆՇԱՆՈՎ ՏԵՏՐԵՐ՝ ՀԱՅ ԱՇԱԿԵՐՏԻ ՀԱՄԱՐ
ՄԱՐԻԱՄ ԱԹՈՅԱՆ 8Սա Ադրբեջանի Հանրապետության պետական օրհներգի առաջին տողն է: Օրհներգը զետեղված է այս տետրի կազմի վերջին էջում: Բոլորիս է հայտնի, որ նմանատիպ՝ հատկապես թուրքական արտադրության տետրեր վաղուց են Հայաստան ներմուծվում: ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի ժուռնալիստների միությունը իր մտահոգությունն է հայտնում վերջին շրջանում լրագրողների նկատմամբ բռնության կիրառման հաճախակի դարձած դեպքերի կապակցությամբ, մանավանդ որ այդ արարքները, լրագրողների համոզմամբ, ...ՄԱՅՐ ՏԱՃԱՐՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՍՐԲԱԼՈՒՅՍ ՄՅՈՒՌՈՆԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՔԱՌԱՍՆՕՐՅԱ ՇՐՋԱՆԸ
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում սկսվել է սրբալույս մյուռոնի պատրաստության քառասնօրյա շրջանը: Օգոստոսի 19-ի երեկոյան ժամերգությունից հետո կատարվել է մասնավոր արարողություն Ամենայն հայոց կաթողիկոսի ...ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՆՇՎԵՑ ՄԵԾ ԽԱՆԴԱՎԱՌՈՒԹՅԱՄԲ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի հաղթանակը Թուրքիայի իրենց հասակակիցների նկատմամբ մեծ ոգեւորություն էր առաջացրել հայ ֆուտբոլասերների շրջանում: Խաղից անմիջապես հետո Երեւանի կենտրոնական փողոցներում ...ԵՆՈՔՅԱՆԻՆ ՉՀԱՋՈՂՎԵՑ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵԼ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱզատ ոճի ըմբիշներն ավարտեցին ելույթները Պեկինի օլիմպիադայում: Մեր հավաքականի վերջին պատվիրակը՝ Հարություն Ենոքյանն իր երկու թիմակիցների համեմատ ավելի հաջող հանդես եկավ եւ հնարավորություն էր ստացել պայքարելու ...ՎԵՐՋԻՆ ՓՈՐՁԱՄՐՑՈՒՄՆԵՐԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՉորեքշաբթին ՖԻՖԱ-ի խաղացանկով ազգային հավաքականների համար ընկերական հանդիպումների անցկացման օր էր: Ցավոք, ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիային չհաջողվեց մեր ընտրանու համար մրցակից գտնել, թեեւ այդ ուղղությամբ ...ՀԱՅ ՆԻԶԱԿԱՆԵՏՈՐԴԸ ԳՐԱՎԵՑ ՎԵՐՋԻՆ ՏԵՂԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԵրեկ Պեկինի օլիմպիադայում մրցասպարեզ դուրս եկավ Հայաստանի օլիմպիական հավաքականի վերջին պատվիրակը՝ նիզականետորդ Մելիք Ջանոյանը: Որակավորման մրցումներում նա ընդգրկված էր «B» խմբում, որտեղ լավագույն արդյունքի ...ՉԻՆ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ
1Պեկինի օլիմպիական խաղերում պարզապես հրաշալի են հանդես գալիս չին մարզիկները: Նրանց գերազանց մրցելույթները շատերի մոտ կասկած են հարուցել, թե արդյոք դա արգելված խթանիչների օգտագործմամբ չի՞ պայմանավորված: ...ՎԱՂՎԱ «ԱԶԳԻ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ- ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ
Մ. Խ.Խաչատուր Դադայանի հրապարակումը Հայաստանի տնտեսության մեջ Ռուսաստանի հայ գործարարների կապիտալի ներգրավման վերաբերյալ: Արա Սանճյանը քողազերծում է 1958 թվականին Բեյրութում հայ համայնքի տարբեր հատվածների ...
KILLER QUEEN-Ը ՌԻՆԳ ԴՈՒՐՍ ԿԳԱ ԱՆԱՍՏԱՍԻԱ ՏՈԿՏԱՈՒԼՈՎԱՅԻ ԴԵՄ
Ան. Հ., ԳերմանիաՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ
ԽՈՐԵՆ ԳԵՎՈՐԸ ՄԻՋԻՆՔԱՇԱՅԻՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ ԴԵՄ ԳՈՐԾԸ «ԾԱՆՐԱՑՆՈՒՄ ԵՆ», ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՆ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԲԱԺԱՆՎԵՑԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
«ՀՐԱՎԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ ՍՈՍԿ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴԻՏԵԼԸ ՉԷ
Հ. Չ.
ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ «ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺՎՈՒՄ ԵՆ» ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴՐՈՇՈՎ ՈՒ ԶԻՆԱՆՇԱՆՈՎ ՏԵՏՐԵՐ՝ ՀԱՅ ԱՇԱԿԵՐՏԻ ՀԱՄԱՐ
ՄԱՐԻԱՄ ԱԹՈՅԱՆ
ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ ԴԵՄ
Հ. Չ.
ԹՈՒՐՔԻԱՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՐՑՈՒՄ ԴԻՄԱԿԱՅՈՒՄ Է ԱՄՆ-Ի ՃՆՇՈՒՄՆԵՐԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՇՆՈՐՀԱԿԱԼ ԼԻՆԻ ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒՆ, ՆԱ ԲԱՑԵԼ Է ՊԱՆԴՈՐԱՅԻ ԱՐԿՂԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆՉԻՆ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ

Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՀԱՐԱՎՕՍԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ

ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ «ԶԱՄԱՆԻ» ՀԱՐՑԻՆ

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ-100
ՄԵԼՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ
- 1892 Նոր Նախիջևանում մահացավ հայ նշանավոր բանաստեղծ Ռաֆայել Պատկանյանը: (Ծնվ. 1830թ.-ին):
- 1894 Կարսի մարզի Հաջիքենդ գյուղում ծնվեց նավատորմի ծովակալ Իվան Ստեփանի Իսակովը: (Վախճ. 1967թ.-ին):
- 1921 Հայաստանի արհեստական միությունների առաջին համագումարի բացումը Երևանում:
- 1939 Ֆաշիստական զորքերի Լեհաստան ներխուժելու նախօրյակին Ա. Հիտլերը հայտարարեց. «Ո՞վ է ի վերջո, այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»:
- 1993 Հակահարձակման անցած ԼՂՀ Պաշտպանական բանակի հարվածների տակ ադրբեջանական ջախջախված զորքերը թողեցին Ֆիզուլի քաղաքը:
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

