
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՆՈՐԸՆՏՐՅԱԼ ԱՆԴԱՄՆԵՐ
Խորհրդային տարիներին հայազգի գիտնականները ե՛ւ գիտական վաստակով, ե՛ւ թվաքանակով զգալի կշիռ ունեին երկրի գիտությունների ակադեմիայում: Ընդ որում, նրանց գործունեությունը ընդգրկում էր իմացության ամենաբազմազան բնագավառները: Միշտ էլ կարելի էր սպասել նոր անունների երեւան գալուն:
Ցավոք, Խորհրդային Միության քայքայումից հետո այդ միտումը սկսում է թուլանալ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում: Համենայն դեպս նրա վերջին ընտրություններում այդ հաստատության իսկական անդամի եւ թղթակից անդամի պատվավոր կոչմանն արժանացան սոսկ մեկական հայազգի գիտնականներ:
Ֆիզիկական գիտությունների բաժանմունքում ակադեմիկոս ընտրվեց հայտնի ֆիզիկոս Ալեքսեյ Նորայրի Սիսակյանը:
Ալեքսեյ Սիսակյանը ծնվել է 1944-ի հոկտեմբերի 14-ին Մոսկվայում, գիտաշխատողների ընտանիքում: Հայրը՝ ակադեմիկոս Նորայր Մարտիրոսի Սիսակյանը (1907-1966), հայտնի գիտնական-կենսաքիմիկոս է, տիեզերական կենսաքիմիայի հիմնադիրներից մեկը, եղել է ԽՍՀՄ ներկայացուցիչը ՅՈւՆԵՍԿՕ-ի գործկոմում, ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի նախագահը: Մայրը՝ Վարվառա Պետրովնա Սիսակյան-Ալեքսեեւնան (1910-1990), պարարտանյութերի, ագրոքիմիայի, ագրոհողագիտության համամիութենական ինստիտուտի գիտնական ագրոքիմիկոս էր:
1962-ին դպրոցն արծաթե մեդալով ավարտելով՝ Ալեքսեյ Սիսակյանը ընդունվում է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետհամալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ: 1968-ին դիպլոմային նախագծի պաշտպանությունից հետո աշխատանքի է գործուղվում Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի տեսական ֆիզիկայի լաբորատորիա: Աշխատանքի ընթացքում ստաժորից հասել է լաբորատորիայի տնօրենի եւ ինստիտուտի փոխտնօրենի պաշտոններին: Գիտության զարգացման մեջ ունեցած վաստակի համար պարգեւատրվել է Պատվո եւ Բարեկամության շքանշաններով, հիշյալ ինստիտուտի մասնակից երկրների պարգեւներով, Լենինյան կոմերիտմիության, Ռուսաստանի ԳԱ մրցանակների դափնեկիր է:
Ա. Ն. Սիսակյանը մի շարք գիտական ընկերությունների եւ ակադեմիաների անդամ է, բազմաթիվ գիտական աշխատանքների, բանաստեղծական ժողովածուների, նշանավոր գիտնականներին նվիրված ակնարկների հեղինակ է: Ռուսաստանի եւ Հայաստանի գիտությունների ակադեմիաների իսկական անդամ Ա. Ն. Սիսակյանը 2005-ից Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի տնօրենն է:
Իսկ ահա ակադեմիայի նորաթուխ թղթակից անդամը, թերեւս, լայն ներկայացման կարիք չունի. նա բոլորիս քաջ ծանոթ նշանավոր բեւեռախույզ, հայտնի պառլամենտական ու ակտիվ հասարակական գործիչ Արթուր Չիլինգարովն է: Ընտրվել է Երկրի մասին բաժանմունքում:
Արթուր Չիլինգարովը ծնվել է 1939-ի սեպտեմբերի 25-ին, Լենինգրադ քաղաքում: 1963-ին ավարտել է Լենինգրադի ծովակալ Մակարովի անվան բարձրագույն ինժեներածովային ուսումնարանը «օվկիանոսագիտություն» մասնագիտության գծով: ԽՍՀՄ պետական մրցանակի է արժանացել Յամալ թերակղզու սառցի նավամատույցում բեռնաթափման մեթոդիկայի մշակման համար: 1985-ին Խորհրդային Միության հերոսի կոչում է ստացել «Միխայիլ Սոմով» նավի փրկարարական գիտարշավի հաջող անցկացման համար, 2008-ին ՌԴ հերոսի կոչում՝ ծայրահեղ պայմաններում դրսեւորած արիության եւ հերոսության, արկտիկական գիտարշավի հաջող իրականացման եւ 2007-ի օգոստոսին աշխարհում առաջին անգամ Հյուսիսային բեւեռի տակ սուզում կատարելու համար:
Ա. Ն. Չիլինգարովը խոշոր օվկիանոսագետ է, Արկտիկային, Անտարկտիկային եւ Համաշխարհային օվկիանոսին նվիրված բազմաթիվ աշխատությունների հեղինակ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, ՌԴ բնագիտության ակադեմիայի թղթակից անդամ, Բրիտանիայի թագավորական աշխարհագրական ընկերության իսկական անդամ եւ Հետազոտողների միջազգային ակումբի (ԱՄՆ) անդամ, ընտրվել է ռուսաստանցի բեւեռախույզների ընկերակցության նախագահ: ՌԴ 1-4-րդ գումարումների Դաշնային ժողովի Պետդումայի պատգամավոր է: Ամուսնացած է, ունի որդի եւ դուստր:
Ավելացնենք նաեւ, որ Չիլինգարովը Մոսկվայի հայ համայնքի ակտիվ գործիչներից է, Հայ եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի թեմական խորհրդի ատենապետը, Ռուսաստանի հայերի միության նախագահության անդամ:
- ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
Քննարկում
'.Tog kar neti na ov anmeg e' գրել է:
Bravo!
Hrashali hodvaz!
Miain te-
Haiastanum petk e pahel, zargaznel aid uggegnere!
mer Hai marde minchev erb piti urishi tune shenazni?
ՆԱԽԱԳԱՀ ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՆԻԻ ԱՎԵՐԱԿՆԵՐ
Հ. ՉԱՔՐՅԱՆԵրեկ Կարսում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պաշտոնական արարողությամբ դրեց Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարության թուրքական հատվածի սկիզբը: Արարողությանը մասնակցեցին Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահները: ...ԹՈՒՐՔԻԱՆ ԴԵՌ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ
Հ. Ծ.Խմբագրությանը հասցեագրված հաղորդագրության համաձայն, «Արդարության եւ ժողովրդավարության եվրոպահայերի դաշնությունը» վերջերս Եվրոհանձնաժողովի ընդարձակման գծով հանձնակատար Օլի Ռենին ուղարկած իր նամակով դարձյալ ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ՕԴՈՒԺԸ ԿՐԿԻՆ ՀԱՐՎԱԾԵԼ Է ԻՐԱՔՑԻ ՔՐԴԵՐԻՆ
Թուրքական ռազմօդանավերը հրթիռակոծել եւ ռմբակոծել են Իրաքի հյուսիսում գտնվող ՔԲԿ գրոհայինների հենակետերը: Թուրքիայի գլխավոր շտաբի երեկ տարածած հայտարարության մեջ նշվում է, որ թիրախ է դարձել ՔԲԿ 13 օբյեկտ, ...ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀ ՊՈՒՉԻ ԻՐԱՐԱՄԵՐԺ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան այս օրերին Հայաստանում տարբեր մակարդակով հանդիպումներ է ունենում: Հանդիպելով նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերը քննարկել են ԵԽԽՎ բանաձեւերում ...ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՆՏՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ՞Ն, ԹԵ՞ ՎՐԱՍՏԱՆԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 20Թերեւս վաղուց ժամանակն է, որ Ջավախքում տեղի ունեցող որեւէ երեւույթի, իրադարձության, միջադեպի առնչությամբ անարձագանք վիճակը սովորական դարձած լիներ: Բայց եւ այնպես, նման իրավիճակում, երբ Ջավախքում տեղի ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆՆԵՐԸ ՄՏԱՀՈԳ ԵՆ ՋԱՎԱԽՔՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿՈՎ
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հաղորդում են, որ Արմեն Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ժողովրդական պաշտպան Սոզար Սուբարիի հետ: Արմեն Հարությունյանն իր մտահոգությունն է հայտնել ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ ԸՆԴԴԵՄ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ԲԱՎԱՐԱՐՎԵՑ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՓետրվարի երկուսին «Առավոտ» օրաթերթում հրատարակված «Որոշումները պետք է վերանայվեն. վստահեցնում է Հրանտ Բագրատյանը» հոդվածում նախկին վարչապետն անդրադարձել է «Արդշինբանկի», «Ագրոբանկի» եւ «Հայխնայբանկի» ...ԻՆՉՊԻՍԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ
3Կառավարությունը երեկ հաստատեց ՀՀ պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առեւտրային կազմակերպությունների ծառայողական ավտոմեքենաների առանձին չափորոշիչները, սահմանելով, որ պաշտոնատար անձանց ...ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋԸ. ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ, ՄԱՐՏԻ 1-Ի ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ, ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ «ՀԻՊՆՈՍ» ԵՎ...
ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ 1Չնայած վերջին շրջանում Հանրային խորհրդի ստեղծման նպատակահարմարության վերաբերյալ քաղաքական եւ լրատվական դաշտում զգալի էր դեմ տեսակետը, այնուամենայնիվ, նախագահի հրամանագրով այդ մարմնի ստեղծման աշխատանքները ...700 ՀԶ. ԴՈԼԱՐԱՆՈՑ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱրտադրանքի վաճառքի 24 տոկոս աճ է գրանցել Երեւանի կոնյակի գործարանը 2007-2008 թթ. ֆինանսական տարում` այդ ցուցանիշը հասցնելով 4,2 մլն լիտրի եւ հատկապես վաճառքի ծավալների տպավորիչ աճ արձանագրելով Ռուսաստանում ...ԳՈՒՅՔ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԿՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՆ ՆԱԵՎ ԳՈՒՅՔ ՁԵՌՔԲԵՐՈՂՆԵՐԸ ԵՎ ՕՏԱՐՈՂՆԵՐԸ
Ա. Մ.Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման օրենքի համաձայն, այս տարի հայտարարագիր պետք է ներկայացնեն ոչ միայն պաշտոնատար եւ նրանց փոխկապակցված անձինք, այլեւ նրանք, ովքեր տարվա ընթացքում անշարժ ...236 ՄԼՆ ԴՐԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԷԿ-ԻՆ
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» կանոնադրական կապիտալի ավելացման մասին երեկ կառավարության ընդունած որոշման համաձայն, ՀՀ պետական բյուջեի համապատասխան ծախսային ծրագրով տրամադրվեց 236 մլն դրամ: Այդ գումարը ...ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄԸ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
Կառավարությունը երեկ հանձնարարեց հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, Երեւանի քաղաքապետին, մարզպետներին եւ այլ պետական մարմինների ղեկավարներին ի գիտություն ընդունել, որ եթե տվյալ մարմիններում ...ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ԽՈՇՈՐԱՑԱՎ
Կառավարության որոշմամբ խոշոր հարկ վճարողների հարկային տեuչությունը, ակցիզային հարկ վճարողների հարկային տեuչությունը, բանկերի եւ վարկային կազմակերպությունների հարկային տեuչությունը եւ հանքարտադրողների ...ՀԲԸ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Լոռի-ԵրեւանԵրեկ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում, Հայկական բարեգործական միության Հայ երիտասարդաց միության հովանու ներքո` առաջին սկաուտական եւ արենուշական խմբերը տվեցին իրենց միջոցառումների անցկացման մեկնարկը: Միջին ...ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԹՌԻՉՔՆԵՐԸ՝ ԲԱԱԼԲԵՔԻՑ ՄՈՆՊԵԼԻԵ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաՕգոստոսի 9-ին Հասմիկ Պապյանի աստվածային ձայնը կլսվի Բաալբեքի (Լիբանան) միջազգային փառատոնին: Բաքոսի տաճարում կկայանա համաշխարհային բեմում հանրահայտ մեր սոպրանոյի մենահամերգը՝ Բեյրութում ծնված, այժմ վիեննաբնակ ...ԱԶԳԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ... ԱՐՑԱԽԻ ՆԱՎԹՆ Է
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ք. ՍտեփանակերտՂարաբաղի երաժշտական համույթները միշտ չէ, որ կարողանում են մասնակցել միջազգային փառատոների: Պատճառը միայն երկրի չճանաչված լինելը չէ, հաճախ արտերկիր մշակութային միջոցառումների մեկնելու խոչընդոտը ֆինանսականն ...«ՉԷԻ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՆԱԼՈՒ ԵՄ»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ«Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի շրջանակներում անցկացվող «Գրողների համահայկական 4-րդ համաժողովին» մասնակցում էր նաեւ Ժակլին Չելիքը (Թուրքիա): Գրում է թուրքերենով կարճ պատմվածքներ, թուրքական ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՆՈՐԸՆՏՐՅԱԼ ԱՆԴԱՄՆԵՐ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 1Խորհրդային տարիներին հայազգի գիտնականները ե՛ւ գիտական վաստակով, ե՛ւ թվաքանակով զգալի կշիռ ունեին երկրի գիտությունների ակադեմիայում: Ընդ որում, նրանց գործունեությունը ընդգրկում էր իմացության ամենաբազմազան ...ԱՇԽԱՏԱՆՔԸ` ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ, ՆՊԱՏԱԿԸ` ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ԵՐԱԶԱՆՔԸ` 1 ՄԻԼԻՈՆ ԻՐԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆՄասնագիտությամբ տնտեսագետ ճապոնացի Դաիսուկե Նականիշին հեծանվով ճամփորդելու եւ միջազգային բարեկամության պահանջի կախվածություն ունեցավ առաջին իսկ ճամփորդությունից հետո: Դա 1990-ին էր, նա դեռ ուսանող էր: ...ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ԼՈՒՍԱԲԱՆԵԼ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆՀաշմանդամության ինտեգրումը հասարակության լայն շրջանակներին քաղաքակրթության հրամայականն է մեր ժամանակներում: Մարդասիրական այս նպատակը քաղաքակիրթ կամ քաղաքակրթվող երկրներում հատուկ եւ բազմակողմանի ուշադրության ...ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՐՎԵՍՏԱՆՈՑՆԵՐԸ ԿՄԻԱՎՈՐՎԵՆ
Կառավարության երեկվա որոշմամբ «Հուշարձանների վերականգնման «Շիրակ» արվեստանոց», «Հուշարձանների վերականգնման «Գուգարք» արվեստանոց», «Հուշարձանների վերականգնման «Տավուշ» արվեստանոց», «Հուշարձանների վերականգնման ...«ԻՆՉ ԵՄ ՈՒԶՈՒՄ ԵՍ» ԿԱՄ «Ի՞ՆՉ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԸ»
UNICEF-ը եւ «Ազգ» օրաթերթը 10-16 տարեկան դպրոցականների համար հայտարարում են շարադրության մրցույթ` «Ինչ եմ ուզում ես» կամ «Ի՞նչ են ուզում երեխաները» վերնագրով: Հաղթողները անվճար կմասնակցեն «Ժուռնալիստիկայի ...ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴԸ 8-ՐԴՆ ԷՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖրանսիայի Ամիեն քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության հերթական օրը մրցահարթակ դուրս եկան մինչեւ 62 կգ քաշային ծանրորդները: Հայաստանը ներկայացնող Ռոման Հարությունյանը երկամարտի 231 ...ԱՌՋԵՎՈՒՄ ԳՐԱՆ ՊՐԻԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայաստանի շախմատիստների առաջատար Լեւոն Արոնյանը շուտով կրկին կնստի խաղասեղանի շուրջը: Նա կմասնակցի հուլիսի 31-ից օգոստոսի 14-ը Սոչիում կայանալիք շախմատի Գրան Պրիի խաղարկությանը: Արոնյանի մրցակիցները կլինեն ...ՎԱՂԸ «ԱԶԳԻ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ
Մ. Խ.«Ազգի» թղթակցի` «Ճշմարտության մենաշնորհը ոչ իշխանությանն է, ոչ ընդդիմությանը» վերնագրված երկխոսությունը սփյուռքահայ հանրածանոթ մտավորական Երվանդ Ազատյանի հետ: «Ազգի» խմբագիր Հակոբ Ավետիքյանի ուղեգրությունն ...
ՇՕՍ-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՈՂՔԻՆ, ՎՐԱՍՏԱՆՆ ԷԼ` ԱՆՀԱՊԱՂ ՆԱՏՕ-ՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ՃԱՄՓԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵՎՐՈՊԱՆ ՍՊԱՍՈՒՄ Է ՄԵԴՎԵԴԵՎԻ ԱՐՁԱԳԱՆՔԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՕԾՎԵՑ ՆՈՎՈԿՈՒԶՆԵՑԿԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻՆ
Հ. Հ.ՆԱՏՕ-Ի 18 ՌԱԶՄԱՆԱՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՓԵՐԻ ՄՈՏ
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՀԱՍՏԱՏՈՒՄ ՍՈՒԽՈՒՄԻ ՈՒ ՑԽԻՆՎԱԼԻ ՀԵՏ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՄՈՒՐՃԻ ԵՎ ՍԱԼԻ ՄԻՋԵՎ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԻՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ԵՎՍ 150 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ

ԳՈՐԾԱՐԱՐ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՆԵՐԴՆԵԼ 250 ՄԼՆ ԴՈԼԱՐ

«ՇՈՒՌ ՏՎԱԾ» ՆԱՑԻՈՆԱԼԻՍՏՆԵՐ
Ռ. Հ.
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ «ԷՐԵԲՈՒՆԻ» ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ

ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՆՏՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ՞Ն, ԹԵ՞ ՎՐԱՍՏԱՆԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ. ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԵՌՆՈՒՄ
ՍԱՐԳԻՍ ՇԱՀԻՆՅԱՆ, «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության նախագահ, Հոդվածը թարգմանել է Պետրոս Քեշիշյանը ֆրանսերեն բնագրից:
ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳԱՂՏՆԻ ՇՓՈՒՄՆԵՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ԻՆՉՊԻՍԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ

ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏՎԵԼ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՀԱԼԱՉՕՂԼՈՒՆ
Հ. Չ.
- 1826 Շուշվա բերդի երկու ամիս տևողությամբ հերոսական պաշտպանության սկիզբը:
- 1897 Խանասորի պատժական արշավանքը Մազրիկ ցեղի դեմ:
- 1922 Չեկայի շենքի առջև Ստեփան Ծաղիկյանը, Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը տապալեցին Ջեմալ փաշային:
- 1922 Թիֆլիսում Պետրոս Տեր Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը ահաբեկեցին ծովային նախարար՝ Ջեմալ փաշային:
- 1928 Խորհրդային Հայաստան է ժամանում պրոլետարական գրող Մաքսիմ Գորկին:
- 1930 ՀամԿ(բ)Կ Կենտկոմը որոշում է ընդունում ընդհանուր պարտադիր տարրական ուսուցում մտցնելու մասին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

