
«ՉԷԻ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՆԱԼՈՒ ԵՄ»
«Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի շրջանակներում անցկացվող «Գրողների համահայկական 4-րդ համաժողովին» մասնակցում էր նաեւ Ժակլին Չելիքը (Թուրքիա): Գրում է թուրքերենով կարճ պատմվածքներ, թուրքական մամուլում հանդես է գալիս գրաքննադատական հոդվածներով, որոնք հիմնականում վերաբերում են թուրք գրողներին: Սեւաչյա գանգրահեր գեղեցիկ արտաքինով Ժակլինը առաջին անգամն էր Հայաստանում եւ զարմացել էր ինքն իր վրա, թե ինչո՞ւ մինչեւ այժմ չէր այցելել «իմ հայրենիքը, որի մասին միայն գրություններով էի ծանոթացել: Երբ ինձ Հայաստան հրավիրեցին, տատանվում էի, քանի որ ես թուրքերենով եմ գրում, բայց եւ այնպես եկա, ու հպարտ եմ, որ հայրս հայ է ու ես ինձ այս այցից հետո ոչ թե 100 տոկոսով, այլ ավելին, ինձ լիարժեք հայ եմ զգում ու կրկին նշում, հպարտ եմ, որ հորիցս ժառանգել եմ հայի գեները: Ստամբուլում շատերը եկեղեցի զգուշավոր են մտնում, իսկ ես որեւէ խնդիր չունեմ, ես անկախ մարդ եմ եւ ազատ եմ իմ գործողություններում», պատմում էր Ժակլինը:
Կենսուրախ, կյանքով լի, ժպտադեմ Ժակլինը գտնում է, որ կարեւոր չէ, թե ով ինչ ազգի է եւ ինքը տարբեր ազգերի գրողների, բեմադրիչների, կինոռեժիսորների հետ մտերմություն է անում, բայց միշտ նշում է. «Ես հպարտ եմ, որ հայ եմ, որովհետեւ շատ հետաքրքրական ու դարավոր մշակույթ ունենք, որով աշխարհին ներկայանալու հնարավորություն ունենք եւ դրա համար եկա Հայաստան: Հիմա շատ եմ մտածում, երբ այս մեկ շաբաթը անցկացրի այստեղ, թե ինչո՞ւ իմ ծնողները, երբ ես փոքր էի, չեն եկել Հայաստան: Թո՛ղ նեղ վիճակում լինեինք, թո՛ղ աղքատ լինեինք, կարեւոր չէ, բայց Հայաստանի մեջ պետք է մեծանայինք...»:
Ժակլինը ծնվել է Տիգրանակերտում, որտեղ իր հայրը ամուսնացել է ասորուհու հետ: Երբ տեղափոխվել են Պոլիս, մշակույթների տարբերության խնդիր է առաջացել: «Ասորիները դպրոց չունեն ու թուրքական ոգով են կրթվում ու մեծանում եւ իրենց թուրք են համարում: Սա է մեր խնդիրը, որ ունենք ե՛ւ մորս, ե՛ւ ուրիշների հետ: Առաջ ես միշտ կատակում էի մորս հետ, որ ամուսնացել է հայի հետ ու հայուհի է ծնել: Սկզբում մայրս նեղանում էր, հետո սովորեց իմ կատակներին ու հիմա էլ չի զայրանում: Ես հայ եմ լրիվ ու լրիվ: Ստամբուլում ես ակտիվիստ եմ, թուրքի, քուրդի խնդիրների շուրջ բարձրաձայնողներից մեկն եմ, որ քննադատում եմ այն բոլորը, որ վերաբերում է մարդկության չարչարանքին, անօրինականությանը: Երբ ինձ 1915-ի ցեղասպանության մասին են հարցնում, ես ասում եմ դա քաղաքականություն է, այդքան մարդկանց մահը մեկ ու մի քանի օրերին չպետք է քաղաքական շարժառիթ դառնա, եղածը փաստ է, թողնենք, որ... Հայությունը այսօր ուրիշ ցավեր էլ ունի եւ ուրիշի ցավերին պետք է անդրադառնա, քանի որ հենց հայը գիտի ինչ է ցավը: Հարցի լուծումը, որը արդեն մոտ մեկ դար է, չարչրկվում է, անպայման պիտի լուծվի, քանի որ հայի նման ազգային մշակույթ, որը դարերից է եկել ու դարեր է գնալու, ուրիշ ազգեր չունեն եւ հենց դրանով էլ մենք աշխարհին մեզ ճանաչել ենք տալիս ու հենց դրանով էլ լուծվելու է ցեղասպանության հարցը` վկան մեր կանգուն եկեղեցիներն են, վանքերը, խաչքարերը, որքան էլ որ փորձեն դրանք ավերել, կամ էլ վերափոխել ու թուրքականացնել, միեւնույն է դա հայինն է, հայկական է...»: - Ժակլին, քո քննադատական հոդվածների համար երբեւէ չե՞ն ահաբեկել քեզ:
- Մեկ օր «Ռադիկալ» թերթի մեջ մի կին թուրք գրող իմ գրվածքին անդրադարձավ, նշելով, որ ես «ուրիշ եմ»: Ո՞ւր պիտի գնանք, եթե արդարության մասին չխոսենք` գուցե դրախտի ու դժոխքի մեջտեղում կմնանք: Ասեմ, որ Ստամբուլում սոցիալիստ-դեմոկրատները հայերի հանդեպ միշտ լավ են տրամադրված ու շատ հարցերում օգնում են, բայց վատ մտածողներն ավելի շատ են, որովհետեւ, երբ դրական մի արձագանք է հնչում հայերի հասցեին, պատուհաններից դրոշակներ են կախում ու այդ կերպ իրենց դժգոհությունը արտահայտում: Ճիշտը որ ասեմ, ինձ ուզում են իրենց «շապիկը հագցնել», ես չեմ ուզում այդ «շապիկը» հագնել, ես չեմ հագնի, չեմ ենթարկվի: Ես իմ ճամփան ունեմ եւ հենց այդ ճամփան բռնած քայլելու եմ: Իմ գործելակերպին իրենք շատ լավ տեղյակ են: Որքան էլ որ հայերս անհանգիստ ենք, ինչ-որ տեղ կվախնանք, միեւնույն է մենք ամուր ենք մնալու մեր բնակատեղերին: Մեր արմատները մեզ ուժ են տալիս: Ես գրող եմ ու անդրդվելի: Երվանդ Կոբելյանը մեզ ասում է «ծառատնկված»: Սակայն որքան էլ որ ուրիշ հողի վրա մեզ տնկեն` չի կպնի, եթե արմատները այդ հողի մեջ չեն: Իսկ մեր արմատները շատ խորն են ու դրանք արմատախիլ անել չի ստացվի»:
Այն մեկ շաբաթը, որ անցկացրի Ժակլինի հետ, շատ տպավորիչ էր: Պետք էր տեսնել, թե ինչ գորովանքով, ուշադրությամբ զննում էր շրջապատը, որսում ամեն մի հայաշունչ բառ ու նախադասություն, անգամ եթե դժվարությամբ էր հասկանում, գրառում էր տպավորությունները: Զարմանալի էր, որ մեկ շաբաթում նրա «լեզուն բացվեց» ու արդեն անկաշկանդ խոսում է հայերեն, երգում ու պարում, թռչկոտում քարայծի պես քարերի ու բլուրների վրա եւ երկու ձեռքը պարզած բղավում. «Սա իմ հայրենիքն է, իմ Հայաստան աշխարհը, որը սրտիցս ոչ մեկը չի կարող պոկել, ողջույն քեզ իմ երկիր»: Իսկ ես խանդով նայում էի նրան ու երազում. կգա՞ մի օր, որ ես էլ Արեւմտյան Հայաստանի բլուրների կամ Արարատի լանջին այդպես բղավեմ, որ ձայնս հասնի պապերիս օրրանին...
- ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՆԻԻ ԱՎԵՐԱԿՆԵՐ
Հ. ՉԱՔՐՅԱՆԵրեկ Կարսում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պաշտոնական արարողությամբ դրեց Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարության թուրքական հատվածի սկիզբը: Արարողությանը մասնակցեցին Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահները: ...ԹՈՒՐՔԻԱՆ ԴԵՌ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ
Հ. Ծ.Խմբագրությանը հասցեագրված հաղորդագրության համաձայն, «Արդարության եւ ժողովրդավարության եվրոպահայերի դաշնությունը» վերջերս Եվրոհանձնաժողովի ընդարձակման գծով հանձնակատար Օլի Ռենին ուղարկած իր նամակով դարձյալ ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ՕԴՈՒԺԸ ԿՐԿԻՆ ՀԱՐՎԱԾԵԼ Է ԻՐԱՔՑԻ ՔՐԴԵՐԻՆ
Թուրքական ռազմօդանավերը հրթիռակոծել եւ ռմբակոծել են Իրաքի հյուսիսում գտնվող ՔԲԿ գրոհայինների հենակետերը: Թուրքիայի գլխավոր շտաբի երեկ տարածած հայտարարության մեջ նշվում է, որ թիրախ է դարձել ՔԲԿ 13 օբյեկտ, ...ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀ ՊՈՒՉԻ ԻՐԱՐԱՄԵՐԺ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան այս օրերին Հայաստանում տարբեր մակարդակով հանդիպումներ է ունենում: Հանդիպելով նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերը քննարկել են ԵԽԽՎ բանաձեւերում ...ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՆՏՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ՞Ն, ԹԵ՞ ՎՐԱՍՏԱՆԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 20Թերեւս վաղուց ժամանակն է, որ Ջավախքում տեղի ունեցող որեւէ երեւույթի, իրադարձության, միջադեպի առնչությամբ անարձագանք վիճակը սովորական դարձած լիներ: Բայց եւ այնպես, նման իրավիճակում, երբ Ջավախքում տեղի ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆՆԵՐԸ ՄՏԱՀՈԳ ԵՆ ՋԱՎԱԽՔՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿՈՎ
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հաղորդում են, որ Արմեն Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ժողովրդական պաշտպան Սոզար Սուբարիի հետ: Արմեն Հարությունյանն իր մտահոգությունն է հայտնել ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ ԸՆԴԴԵՄ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ԲԱՎԱՐԱՐՎԵՑ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՓետրվարի երկուսին «Առավոտ» օրաթերթում հրատարակված «Որոշումները պետք է վերանայվեն. վստահեցնում է Հրանտ Բագրատյանը» հոդվածում նախկին վարչապետն անդրադարձել է «Արդշինբանկի», «Ագրոբանկի» եւ «Հայխնայբանկի» ...ԻՆՉՊԻՍԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ
3Կառավարությունը երեկ հաստատեց ՀՀ պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առեւտրային կազմակերպությունների ծառայողական ավտոմեքենաների առանձին չափորոշիչները, սահմանելով, որ պաշտոնատար անձանց ...ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋԸ. ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ, ՄԱՐՏԻ 1-Ի ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ, ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ «ՀԻՊՆՈՍ» ԵՎ...
ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ 1Չնայած վերջին շրջանում Հանրային խորհրդի ստեղծման նպատակահարմարության վերաբերյալ քաղաքական եւ լրատվական դաշտում զգալի էր դեմ տեսակետը, այնուամենայնիվ, նախագահի հրամանագրով այդ մարմնի ստեղծման աշխատանքները ...700 ՀԶ. ԴՈԼԱՐԱՆՈՑ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱրտադրանքի վաճառքի 24 տոկոս աճ է գրանցել Երեւանի կոնյակի գործարանը 2007-2008 թթ. ֆինանսական տարում` այդ ցուցանիշը հասցնելով 4,2 մլն լիտրի եւ հատկապես վաճառքի ծավալների տպավորիչ աճ արձանագրելով Ռուսաստանում ...ԳՈՒՅՔ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԿՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՆ ՆԱԵՎ ԳՈՒՅՔ ՁԵՌՔԲԵՐՈՂՆԵՐԸ ԵՎ ՕՏԱՐՈՂՆԵՐԸ
Ա. Մ.Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման օրենքի համաձայն, այս տարի հայտարարագիր պետք է ներկայացնեն ոչ միայն պաշտոնատար եւ նրանց փոխկապակցված անձինք, այլեւ նրանք, ովքեր տարվա ընթացքում անշարժ ...236 ՄԼՆ ԴՐԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԷԿ-ԻՆ
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» կանոնադրական կապիտալի ավելացման մասին երեկ կառավարության ընդունած որոշման համաձայն, ՀՀ պետական բյուջեի համապատասխան ծախսային ծրագրով տրամադրվեց 236 մլն դրամ: Այդ գումարը ...ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄԸ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
Կառավարությունը երեկ հանձնարարեց հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, Երեւանի քաղաքապետին, մարզպետներին եւ այլ պետական մարմինների ղեկավարներին ի գիտություն ընդունել, որ եթե տվյալ մարմիններում ...ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ԽՈՇՈՐԱՑԱՎ
Կառավարության որոշմամբ խոշոր հարկ վճարողների հարկային տեuչությունը, ակցիզային հարկ վճարողների հարկային տեuչությունը, բանկերի եւ վարկային կազմակերպությունների հարկային տեuչությունը եւ հանքարտադրողների ...ՀԲԸ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Լոռի-ԵրեւանԵրեկ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում, Հայկական բարեգործական միության Հայ երիտասարդաց միության հովանու ներքո` առաջին սկաուտական եւ արենուշական խմբերը տվեցին իրենց միջոցառումների անցկացման մեկնարկը: Միջին ...ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԹՌԻՉՔՆԵՐԸ՝ ԲԱԱԼԲԵՔԻՑ ՄՈՆՊԵԼԻԵ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաՕգոստոսի 9-ին Հասմիկ Պապյանի աստվածային ձայնը կլսվի Բաալբեքի (Լիբանան) միջազգային փառատոնին: Բաքոսի տաճարում կկայանա համաշխարհային բեմում հանրահայտ մեր սոպրանոյի մենահամերգը՝ Բեյրութում ծնված, այժմ վիեննաբնակ ...ԱԶԳԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ... ԱՐՑԱԽԻ ՆԱՎԹՆ Է
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ք. ՍտեփանակերտՂարաբաղի երաժշտական համույթները միշտ չէ, որ կարողանում են մասնակցել միջազգային փառատոների: Պատճառը միայն երկրի չճանաչված լինելը չէ, հաճախ արտերկիր մշակութային միջոցառումների մեկնելու խոչընդոտը ֆինանսականն ...«ՉԷԻ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՆԱԼՈՒ ԵՄ»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ«Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի շրջանակներում անցկացվող «Գրողների համահայկական 4-րդ համաժողովին» մասնակցում էր նաեւ Ժակլին Չելիքը (Թուրքիա): Գրում է թուրքերենով կարճ պատմվածքներ, թուրքական ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՆՈՐԸՆՏՐՅԱԼ ԱՆԴԱՄՆԵՐ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 1Խորհրդային տարիներին հայազգի գիտնականները ե՛ւ գիտական վաստակով, ե՛ւ թվաքանակով զգալի կշիռ ունեին երկրի գիտությունների ակադեմիայում: Ընդ որում, նրանց գործունեությունը ընդգրկում էր իմացության ամենաբազմազան ...ԱՇԽԱՏԱՆՔԸ` ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ, ՆՊԱՏԱԿԸ` ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ԵՐԱԶԱՆՔԸ` 1 ՄԻԼԻՈՆ ԻՐԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆՄասնագիտությամբ տնտեսագետ ճապոնացի Դաիսուկե Նականիշին հեծանվով ճամփորդելու եւ միջազգային բարեկամության պահանջի կախվածություն ունեցավ առաջին իսկ ճամփորդությունից հետո: Դա 1990-ին էր, նա դեռ ուսանող էր: ...ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ԼՈՒՍԱԲԱՆԵԼ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆՀաշմանդամության ինտեգրումը հասարակության լայն շրջանակներին քաղաքակրթության հրամայականն է մեր ժամանակներում: Մարդասիրական այս նպատակը քաղաքակիրթ կամ քաղաքակրթվող երկրներում հատուկ եւ բազմակողմանի ուշադրության ...ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՐՎԵՍՏԱՆՈՑՆԵՐԸ ԿՄԻԱՎՈՐՎԵՆ
Կառավարության երեկվա որոշմամբ «Հուշարձանների վերականգնման «Շիրակ» արվեստանոց», «Հուշարձանների վերականգնման «Գուգարք» արվեստանոց», «Հուշարձանների վերականգնման «Տավուշ» արվեստանոց», «Հուշարձանների վերականգնման ...«ԻՆՉ ԵՄ ՈՒԶՈՒՄ ԵՍ» ԿԱՄ «Ի՞ՆՉ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԸ»
UNICEF-ը եւ «Ազգ» օրաթերթը 10-16 տարեկան դպրոցականների համար հայտարարում են շարադրության մրցույթ` «Ինչ եմ ուզում ես» կամ «Ի՞նչ են ուզում երեխաները» վերնագրով: Հաղթողները անվճար կմասնակցեն «Ժուռնալիստիկայի ...ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴԸ 8-ՐԴՆ ԷՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖրանսիայի Ամիեն քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության հերթական օրը մրցահարթակ դուրս եկան մինչեւ 62 կգ քաշային ծանրորդները: Հայաստանը ներկայացնող Ռոման Հարությունյանը երկամարտի 231 ...ԱՌՋԵՎՈՒՄ ԳՐԱՆ ՊՐԻԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայաստանի շախմատիստների առաջատար Լեւոն Արոնյանը շուտով կրկին կնստի խաղասեղանի շուրջը: Նա կմասնակցի հուլիսի 31-ից օգոստոսի 14-ը Սոչիում կայանալիք շախմատի Գրան Պրիի խաղարկությանը: Արոնյանի մրցակիցները կլինեն ...ՎԱՂԸ «ԱԶԳԻ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ
Մ. Խ.«Ազգի» թղթակցի` «Ճշմարտության մենաշնորհը ոչ իշխանությանն է, ոչ ընդդիմությանը» վերնագրված երկխոսությունը սփյուռքահայ հանրածանոթ մտավորական Երվանդ Ազատյանի հետ: «Ազգի» խմբագիր Հակոբ Ավետիքյանի ուղեգրությունն ...
ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ. «ՀԱՅ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ Է»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾՆԵՐԸ 76-Ն ԵՆ
ՊԱՏԿԵՐԱՊԱՏՈՒՄԻ ՓԱՌԱՏՈՆԻ «ՈՍԿԵ ՆՈՒՌ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ
Մ. Բ.ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԱՐԵՎԱԾԱՂԻԿ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹԸ
Հ. Հ.ՈՉ ՄԻԱՅՆ ԽՈՍՔՈՎ, ԱՅԼԵՎ` ԳՈՐԾՈՎ
Զրուցեց ՕՎՍԱՆՆԱ ՄԱԴԱԹՅԱՆԸ
ՄՈՒՐՃԻ ԵՎ ՍԱԼԻ ՄԻՋԵՎ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԳՈՐԾԱՐԱՐ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՆԵՐԴՆԵԼ 250 ՄԼՆ ԴՈԼԱՐ

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԻՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ԵՎՍ 150 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ

«ՇՈՒՌ ՏՎԱԾ» ՆԱՑԻՈՆԱԼԻՍՏՆԵՐ
Ռ. Հ.
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ «ԷՐԵԲՈՒՆԻ» ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ

ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՆՏՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ՞Ն, ԹԵ՞ ՎՐԱՍՏԱՆԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ. ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԵՌՆՈՒՄ
ՍԱՐԳԻՍ ՇԱՀԻՆՅԱՆ, «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության նախագահ, Հոդվածը թարգմանել է Պետրոս Քեշիշյանը ֆրանսերեն բնագրից:
ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳԱՂՏՆԻ ՇՓՈՒՄՆԵՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ԻՆՉՊԻՍԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ

ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏՎԵԼ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՀԱԼԱՉՕՂԼՈՒՆ
Հ. Չ.
- 1826 Շուշվա բերդի երկու ամիս տևողությամբ հերոսական պաշտպանության սկիզբը:
- 1897 Խանասորի պատժական արշավանքը Մազրիկ ցեղի դեմ:
- 1922 Չեկայի շենքի առջև Ստեփան Ծաղիկյանը, Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը տապալեցին Ջեմալ փաշային:
- 1922 Թիֆլիսում Պետրոս Տեր Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը ահաբեկեցին ծովային նախարար՝ Ջեմալ փաշային:
- 1928 Խորհրդային Հայաստան է ժամանում պրոլետարական գրող Մաքսիմ Գորկին:
- 1930 ՀամԿ(բ)Կ Կենտկոմը որոշում է ընդունում ընդհանուր պարտադիր տարրական ուսուցում մտցնելու մասին:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

