
ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԲԱՑԱՌՈՒՄ
Հետընտրական զարգացումների ու Հայաստանում ստեղծված ճգնաժամային իրավիճակը գնահատելու եւ անհրաժեշտ լուծումներ գտնելու նպատակով օրերս ՀՅԴ գերագույն մարմինը նախատեսված ժամանակից շուտ Վանաձորում ժողով էր հրավիրել, որտեղ ընդունած որոշումներն ու Դաշնակցության գալիք երկու տարվա ծրագրերը երեկ ՄԱԱ-ում ներկայացրեց ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը: Վերջինս ելույթը սկսեց երկրում ստեղծված իրավիճակի բուն պատճառները ներկայացնելով:
«Հասարակական ճգնաժամի սրման կարեւորագույն բաղադրիչը հետընտրական լարվածությունն է, որի շուրջը բազմաթիվ քննարկումներ են ընթացել: Անհրաժեշտություն կա, որ ստեղծված հանձնաժողովը ջանքեր գործադրի, որ իր վերջնական եզրակացությունը հասարակության համար ընդունելի լինի եւ վստահություն առաջանա իր աշխատանքների նկատմամբ: Շատ կարեւոր է, որ նրանք հետամուտ լինեն մարտյան դեպքերի ամբողջական բացահայտմանը»: Երկխոսություն ընդդիմության հետ
Ըստ Արմեն Ռուստամյանի, երկրում առկա կառուցողական երկխոսության բացակայությունը նույնպես նպաստում է հասարակական ճգնաժամի խորացմանը: Բանախոսը նշում է, որ ստեղծված պայմաններում պետք է շարժվել ընդհանուրի տրամադրությամբ:
«Ներքաղաքական, ներհասարակական առումով պետք է ժողովրդավարական փոփոխություններ իրականացնենք` միաժամանակ պահելով երկրի անվտանգությունը, ներքաղաքական կայունությունը: Դա հնարավոր է իրականացնել միայն երկխոսության միջոցով, որն էլ կհաստատի ժողովրդավարական կայունությունը»:
Ինչ վերաբերում է իշխանություն-ընդդիմություն երկխոսությանը, Ռուստամյանը հավելեց. «Իշխանությունները հնարավորության սահմաններում ամեն ինչ անում են, որպեսզի տեղի ունենա երկխոսություն: Սակայն ընդդիմությունն անընդհատ մերժում է ընդհանուր եզրեր գտնելու իշխանության ցանկությունը: Նեղ կուսակցական շահերը չեն կարող նպաստել երկրի զարգացմանն ու երկխոսության առաջացմանը, որի հնարավորություններն այսօր ունենք: 1609 եւ 1620 բանաձեւերը ճանապարհային քարտեզներ են, որոնք կարագացնեն ժողովրդավարության կարգավորումը, կհաղթահարեն հետընտրական ճգնաժամը: Վա՞տ կլինի, որ իրականացնենք 1620 բանաձեւի պահանջներն ու հունվարին հայտարարվի, որ Հայաստանը կատարել է արծարծված հարցերը»: Կոալիցիա
«Կոալիցիոն համագործակցության մակարդակից գոհ ենք: Այս հարցադրումը կատարել ենք ԳՄ-ի ժողովի ժամանակ, քննարկել` համոզվելով, որ կոալիցիային միանալու Դաշնակցության որոշումը արդարացված է: Ստեղծված իրավիճակում դա լավագույն լուծումն էր: Փոփոխություններ կատարելու եւ միաժամանակ կայունությունը պահպանելու առումով ընկալում եւ հասկացողություն գտանք կոալիցիա ձեւավորած գործընկերների մեջ: Մյուս կողմը «պայքար-պայքարը» ինքնանպատակ դարձնելով, եղածն էլ կարող է կորցնել»: Սա թերեւս փաստում է այն ասեկոսեների ստահոդ լինելը, թե Դաշնակցությունը միանում է ընդդիմությանը: Հայ-թուրքական հարաբերություն
Հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված ՀՅԴ-ն մի շարք սկզբունքներ է որդեգրել: «Հայաստանի համար անընդունելի է Թուրքիայի ներկայացրած նախապայմանների բովանդակությունը, որն ավելի շատ նման է վերջնագրի: Իսկ վերջնագրով խոսում են հակամարտող կողմի հետ: Ցեղասպանությունը չպետք է դառնա սակարկության առարկա: Այն անցյալի հիշողություն չէ, որ համարենք պատմաբանների խնդիր: Պետք է ստեղծել միջկառավարական հանձնաժողով եւ բարձր մակարդակներում քննարկել խոչընդոտներն ու դրանց լուծման ուղիներ որոնել»: Ինչ վերաբերում է Աբդուլլահ Գյուլի հնարավոր Հայաստան այցելությանը` Արմեն Ռուստամյանի կարծիքը համընկնում է Ռոբերտ Քոչարյանի տեսակետի հետ: Սակայն, եթե Գյուլը ժամանի Հայաստան, դաշնակցականները «քաղաքակիրթ» կերպով կարտահայտեն իրենց տեսակետները ցեղասպանության ճանաչման ու Թուրքիայի առաջադրած նախապայմանների վերաբերյալ: «Հանգիստ ու քաղաքակիրթ պայմաններում կներկայացնենք մեր պահանջները` ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ չեզոք դիրք գրավել ԼՂՀ-ի հետ Ադրբեջանի հարցերի կարգավորման գործում»:
- ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԷՐԴՈՂԱՆԻ «ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃՈՒՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ԿՔՆՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-ԻՆ
Հ. Չ.Թուրքիայի սահմանադրական դատարանը որոշել է երկրում իշխող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության կասեցման գործի քննումն սկսել հուլիսի 28-ին: Այս որոշումն ընդունվել ...ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏՎԵԼ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՀԱԼԱՉՕՂԼՈՒՆ
Հ. Չ. 3Երեկ Աթաթուրքի անվան մշակույթի, լեզվի եւ պատմության գերագույն խորհրդի որոշմամբ պաշտոնից ազատվել է Թուրքական պատմական ընկերության նախագահ, դոկտ., պրոֆ. Յուսուֆ Հալաչօղլուն: Որոշումը հրապարակվել է «Պաշտոնական ...ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԻՐ ԶԵԿՈՒՅՑԸ
Թուրքիայի ազգային մեծ ժողովի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի որոշմամբ «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործի ուսումնասիրման նպատակով ստեղծված ենթահանձնաժողովը ամիսներ տեւած ...ԵԽԽՎ-Ն՝ ԾԱՆՈԹ ԱՆԾԱՆՈԹԸ
ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆ, Ստրասբուրգ-ԵրեւանԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Եվրոպայի խորհրդի երկու գլխավոր կանոնադրական մարմիններից մեկն է: Գործելով 1949 թվականից, Եվրոպայի միջազգային խորհրդարանական հնագույն հաստատությունն է, ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՄԻ ՇԱՐՔ ՀՈՒԶՈՂ ՀԱՐՑԵՐ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀ ԴԸ ՊՈՒՉԻ ՀԵՏ
Մ. Խ. 4Երեկ Ազգային ժողովի քաղաքական ուժերի եւ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամների հետ հանդիպումներ է ունեցել ԵԽԽՎ նախագահ Լյուիս Մարիա դը Պուչը: ԱԺ լրատվական ծառայության հաղորդագրությունից պարզ է դառնում, ...ՆԱՏՕ-ԱԿԱՆ ՄԱՇՎԱԾ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ
Թարգմ. Հ. ԾՈԻԼԻԿՅԱՆԸԿոմունիզմի տապալումով վերացան Ռուսաստանի եւ Արեւմուտքի հակամարտության պատճառները: Ռուսաստանը թեւակոխեց իր հետագա զարգացման նոր` եվրոպական ժողովրդավարության շրջանը: Շատ ոլորտներում Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի ...ԿԱՐԱՋԻՉ՝ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈ՞ՐԾ, ԹԵ՞ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ
ԱՐԾՐՈՒՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆԵթե ավելի կոնկրետ՝ սերբերը ձերբակալել են մի սերբի ու պատրաստվում են նրան կանգնեցնել ռազմական դատարանի առջեւ: Կարաջիչը մեղադրվում է Բոսնիայում պատերազմական հանցագործություններ իրականացնելու մեջ: Եթե դրա ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԸ ՆՈՒՅՆՆ Է
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԼՂՀ արտգործնախարարությունում երեկ նշեցին գերատեսչության ստեղծման 15-ամյակը: Թեպետ միջոցառումը հագեցած չէր հանդիսավորությամբ, կառավարության նիստերի դահլիճում կազմակերպված նիստում կարեւորվեց ԱԳՆ անցած ճանապարհը: ...ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆՆ ԱՄՓՈՓԵՑ ԻՐ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ 100 ՕՐԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՊաշտոնավարության 100 օրվա կապակցությամբ երեկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրեց եւ ամփոփեց ՊՆ-ի աշխատանքները եւ վերջին 100 օրվա ընթացքում ձեռք բերված հաջողությունները: Սեյրան Օհանյանը մինչեւ ...ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԵՎՍ ՍՈՒՏ ՉԻ՞ ԽՈՍԻ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆախօրեին գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ հայտարարել է, որ այս տարվա ծիրանի բերքը կազմել է 70-75 հազար տոննա: Այս հայտարարությունը մեզ համար բավականին ...ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԲԱՑԱՌՈՒՄ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀետընտրական զարգացումների ու Հայաստանում ստեղծված ճգնաժամային իրավիճակը գնահատելու եւ անհրաժեշտ լուծումներ գտնելու նպատակով օրերս ՀՅԴ գերագույն մարմինը նախատեսված ժամանակից շուտ Վանաձորում ժողով էր հրավիրել, ...Ա. ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
Գլխավոր դատախազի մամուլի ծառայությունից հաղորդում են, որ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ Շ. Տիգրանյանի ...ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Ա. Մ.«Մոսկվայի տանը» երեկ բացվեց «Դրինքս էքսպո» (Drinks expo) խմիչքների մասնագիտացված միջազգային ցուցահանդեսը, որն առաջինն էր իր տեսակի մեջ: Միջոցառումը կազմակերպել էր «Պրոմ էքսպո» ընկերությունը: Ներկայացված ...«ՎՈՎԱՆ» ՀԻԱՑՐԵՑ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ«Ազգն» արդեն գրել է Հայաստանում համշենահայության շաբաթ միջոցառումների մասին, բայց համշենահայության հոգեւոր զարթոնքի մասին մեր հրապարակումը գրելիս չէինք ենթադրում, որ կբացահայտենք հայի մի յուրահատուկ ...ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ «ԱՄԱՌԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ»
Հ. Ծ.Այս տարվա հունիսի 15-ին մեկնարկած Ամերիկայի հայկական համագումարի «Ամառային ուսանողական ծրագիրը» հաջողությամբ շարունակվում է իրականացվել Երեւանում: Ըստ կազմակերպության հաղորդագրության, 8 մասնակիցներ, բացի ...«ՀԱՅԿԱԶԵԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԷՍԻ» 28-ՐԴ ՀԱՏՈՐԸ
Հ. Ծ.Խմբագրությունում ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ «Հայկազեան Հայագիտական Հանդէսի» հերթական 28-րդ հատորի լույս ընծայման առթիվ հուլիսի 16-ին Հայկազյան համալսարանի հանդիսասրահում տեղի է ունեցել ...ՍՏԵՂԾՎԵԼ Է Վ. ՉԱԽԱԼՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ
«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքից հաղորդում են, որ Վահագն Չախալյանի եւ նրա հոր ու անչափահաս եղբոր ձերբակալությամբ անհանգստացած եւ նրանց պաշտպանության քայլեր ձեռնարկելու համար ստեղծվել է «Ի պաշտպանություն ...ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՀԱՄՇԵՆԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆՀամշենահայերի կամ համշենցիների մշակութային առանձնահատկություններին էր նվիրված գիտաժողովը, որ երեկ կայացավ «Կոնգրես» հյուրանոցում: Այն մասնակիցներին նորանոր գիտելիքներով զինեց հայկականությունը պահպանած ...«ԻՆՉ ԵՄ ՈՒԶՈՒՄ ԵՍ» ԿԱՄ «Ի՞ՆՉ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԸ»
UNICEF-ը եւ «Ազգ» օրաթերթը 10-16 տարեկան դպրոցականների համար հայտարարում են շարադրության մրցույթ` «Ինչ եմ ուզում ես» կամ «Ի՞նչ են ուզում երեխաները» վերնագրով: Հաղթողները անվճար կմասնակցեն «Ժուռնալիստիկայի ...ՕԼԻՄՊՈՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԳՐՈՀՆ ԷԼ ՊՍԱԿՎԵՑ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱլբերտ Ազարյանի՝ օլիմպիական բարձունքի երկրորդ գրոհն էլ պսակվեց հաջողությամբ: Ինչպես եւ Մելբուռնում, Հռոմում էլ Ազարյանն անգերազանցելի էր օղակների վրա վարժություններում: Թիմային պայքարում կրկին հիմնական ...«ՓՅՈՒՆԻԿԸ» ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՊԱՅՔԱՐԻՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«Փյունիկին» չհաջողվեց հաղթահարել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը: Երեկ Աբովյանում կայացած խաղում Հայաստանի չեմպիոնը կրկին պարտություն կրեց՝ այս անգամ 0-2 հաշվով: Առաջին խաղակեսում ...ՍՄԲԱՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖրանսիայի Ամիեն քաղաքում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում են նաեւ հայ ծանրորդները: Առաջինը մրցասպարեզ դուրս եկավ մինչեւ 50 կգ քաշային, 15-ամյա Սմբատ Մարգարյանը: ...«ՄԻԿԱՆ» ՌԵՎԱՆՇԻ ՀԱՍԱՎ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԵրեկ կայացավ առաջնությունում հետաձգված «Բանանց»-«Միկա» հանդիպումը, որը պետք է տեղի ունենար Աբովյանում, սակայն մարզադաշտի զբաղված լինելու պատճառով խաղը տեղափոխվեց «Միկայի» մարզադաշտ: Առաջին շրջանում «Բանանցը» ...
ՆԱՀԱՆՋ 3 ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՎ
ԱՐՄԵՆ ԳՅՈՒԼԲՈՒԴԱՂՅԱՆՑԸ ԳԼԽԱՎՈՐԵՑ «ԲԱՆԱՆՑԸ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԵՐԵՎԱՆ-ԹԲԻԼԻՍԻ ՏԵՍԱԿԱՄՈՒՐՋ ՀԱՅ ԵՎ ՎՐԱՑ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ«ՄԻԿԱՆ» ՈՒԺԵՂ ԿԱԶՄՈՎ ԿՆԵՐԿԱՅԱՆԱ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱՉԱԼՐՋՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՑՅԱԼԻՑ
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
ՀԱՅ ԱՐԻՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ

ՄՈՒՐՃԻ ԵՎ ՍԱԼԻ ՄԻՋԵՎ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԳՈՐԾԱՐԱՐ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՆԵՐԴՆԵԼ 250 ՄԼՆ ԴՈԼԱՐ

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԻՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ԵՎՍ 150 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ

«ՇՈՒՌ ՏՎԱԾ» ՆԱՑԻՈՆԱԼԻՍՏՆԵՐ
Ռ. Հ.
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ «ԷՐԵԲՈՒՆԻ» ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ. ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԵՌՆՈՒՄ
ՍԱՐԳԻՍ ՇԱՀԻՆՅԱՆ, «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության նախագահ, Հոդվածը թարգմանել է Պետրոս Քեշիշյանը ֆրանսերեն բնագրից:
ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳԱՂՏՆԻ ՇՓՈՒՄՆԵՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏՎԵԼ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՀԱԼԱՉՕՂԼՈՒՆ
Հ. Չ.
«ԲԱՄՈ» ՀՈԼԴԻՆԳԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԻՆ

- 1783 Գևորգիևսկի ամրոցում պայմանագիր է կնքվում Ռուսաստանի և Վրաստանի միջև, որով վերջինս մտնում է Ռուսաստանի հովանավորության ներքո:
- 1854 Քյուրուկ-Դարայի ճակատամարտը:
- 1862 Կ. Պոլսից Հաճըն մեկնեց Եղիա Տնտեսյանը, որը կապեր հաստատեց ապստամբ զեյթունցիների հետ:
- 1870 Թերեքի մարզի Ղզլար քաղաքում ծնվեց լենինյան գվարդիայի ականավոր ներկայացուցիչ Իսահակ Լալայանցը: (Վախճ. 1933թ.-ին, Մոսկվայում):
- 1923 Ստորագրվեց Լոզանի հաշտության պայմանագիրը: Այն փոխարինեց Սևրի պայմանագրին, մոռացության տալով հայկական հարցը:
- 1927 Տեղի է ունենում Ձորագէսի հանդիսավոր հիմնադրումը:
- 1957 ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդին առընթեր ստեղծվում է ռադիոհաղորդման և հեռուստատեսության պետական կոմիտե:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

