
ԵԽԽՎ-Ն՝ ԾԱՆՈԹ ԱՆԾԱՆՈԹԸ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Եվրոպայի խորհրդի երկու գլխավոր կանոնադրական մարմիններից մեկն է: Գործելով 1949 թվականից, Եվրոպայի միջազգային խորհրդարանական հնագույն հաստատությունն է, ունի խորհրդատվական գործառույթ (ի դեպ, մինչեւ 1974-ը հենց այդպես էլ կոչվել է՝ խորհրդատվական՝ կոնսուլտատիվ վեհաժողով):
ԵԽԽՎ-ն լիազորված է քննության առնելու Եվրոպայի խորհրդի իրավասության մեջ մտնող ցանկացած հարց:
Կազմված է վճռական ձայնի իրավունքով Եվրոպայի խորհրդի 47 անդամ պետությունների պատվիրակություններից: Վեհաժողովի նիստերում ելույթ ունենալու իրավունք ունեն հատուկ հրավիրյալ երկրների (այդ կարգավիճակը սահմանվել է 1989 թվականին) պատվիրակությունների անդամները: Նման կարգավիճակ ունի Բելառուսի խորհրդարանը, սակայն 1997թ. քաղաքական պատճառներով այն «սառեցվել է»: ԵԽԽՎ նստաշրջաններին կարող են մասնակցել նաեւ դիտորդ պետությունների (Վատիկան, Կանադա, Իսրայել, Մեքսիկա, ԱՄՆ ու Ճապոնիա) պատվիրակությունները:
Այժմ ԵԽԽՎ-ն ունի 318 անդամ (եւ նույնքան տեղակալ, որոնք պատվիրակների բացակայության պարագայում կարող են ելույթ ունենալ եւ քվեարկել), որոնց նշանակում կամ ընտրում են անդամ երկրների խորհրդարանները՝ պատգամավորների թվից: Յուրաքանչյուր երկրից ներկայացուցիչների ու փոխանորդների թիվը որոշվում է, հաշվի առնելով պետության բնակչության թիվն ու Եվրոպայի խորհրդի անդամության համար անդամավճարը: Այսպես, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանն ու Ֆրանսիան ունեն 18-ական տեղ, Իսպանիան եւ Ուկրաինան՝ 12-ական, իսկ, օրինակ, Սան-Մարինոն ու Անդորան՝ 2-ական ներկայացուցիչ: Հայաստանը, որի Եվրոպայի խորհրդի այս տարվա անդամավճարը կազմում է 241.199,52 եվրո (Եվրոպայի խորհրդի բյուջեի 0,12 տոկոսը), ԵԽԽՎ-ում ունի 4 ներկայացուցիչ ու նույնքան տեղակալ: Մեր հանրապետության պատվիրակության ղեկավարը ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն է:
ԵԽԽՎ-ի անդամներն իրավունք չունեն լինելու իրենց երկրների կառավարության կազմում: Ինչպես ներկայացուցիչներն, այնպես էլ փոխանորդները, որոնք պաշտոնապես մտցված են ԵԽԽՎ-ի հանձնաժողովների կազմի մեջ, դրանց աշխատանքներին մասնակցում են վճռական ձայնի իրավունքով ու հանձնաժողովներում կարող են ստանձնել տարբեր ղեկավար պաշտոններ:
Պատվիրակությունների անդամների լիազորությունները վավեր են ԵԽԽՎ տարեկան մեկ նստաշրջանի ընթացքում, որը անցկացվում է 4 փուլով՝ սովորաբար՝ հունվարի, ապրիլի, հունիսի ու սեպտեմբերի վերջին շաբաթում: Իբրեւ կանոն, ԵԽԽՎ-ն իր նիստերն անց է կացնում Ստրասբուրգ քաղաքում (Ֆրանսիա), Եվրոպայի խորհրդի նստավայրում:
Ավանդույթի համաձայն, անդամ պետությունների պատվիրակություններում տեղերը բաշխվում են ազգային խորհրդարանի եղած կուսակցական խմբակցությունների թվաքանակին համաչափ, այսինքն՝ ազգային պատվիրակությունները կազմված են այնպես, որ ապահովեն յուրաքանչյուր խորհրդարանի քաղաքական ուժերի արդար ներկայացուցչությունը: Այսօր ԵԽԽՎ-ի անդամներն աշխատում են հետեւյալ կուսակցական խմբերում (խմբակցություններում). Եվրոպական ժողովրդական կուսակցության, Սոցիալիստներ, Եվրոպական ժողովրդավարներ, Ժողովրդավարների ու ազատականների՝ հանուն Եվրոպայի դաշինք, Եվրոպական միավորված ձախ ուժեր: Կան պատգամավորներ, որոնք ունեն անկախ կարգավիճակ ու որեւէ խմբակցության անդամ չեն:
ԵԽԽՎ նստաշրջանն իր անդամների թվից, իբրեւ կանոն, 3 տարով ընտրում է վեհաժողովի նախագահ եւ 1 տարով՝ իր 20 տեղակալներին: ԵԽԽՎ նախագահը քննարկումներին մասնակցելու ու քվեարկելու իրավունք չունի:
ԵԽԽՎ-ի նախագահի կամ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի (ԵԽՆԿ) նախաձեռնությամբ եւ իրենց փոխհամաձայնության դեպքում կարող է գումարվել ԵԽԽՎ արտահերթ նստաշրջան: Եթե այլ որոշում չի կայացվում, նստաշրջանները բաց են հանրության համար: Մինչեւ 2010-ի հունվարը վեհաժողովի նախագահն է իսպանացի Լուիս Մարիա դը Պուչը: 2008 թ. հունվարից նրա տեղակալներից մեկն է Հայաստանի պատվիրակ Դավիթ Հարությունյանը:
Վեհաժողովի նախագահն ու իր տեղակալները, ինչպես նաեւ խորհրդակցական ձայնով քաղաքական խմբերի ղեկավարները կազմում են վեհաժողովի բյուրոն: Վերջինս հաստատում է նստաշրջանների օրակարգը, հանձնաժողովների նիստերի ժամանակացույցը, կապեր է պահպանում տարբեր երկրների խորհրդարանների ու միջազգային կազմակերպությունների հետ, քննարկում է հարցեր, որոնք սկզբունքային նշանակություն ունեն ԵԽԽՎ-ի քաղաքականությունը որոշելու համար:
ԵԽԽՎ-ն քննարկում եւ ընդունում է բանաձեւեր ու ԵԽՆԿ-ին ուղղված երաշխավորություններ, եզրակացություն է տալիս Եվրոպայի խորհրդի կոնվենցիաների նախագծերի եւ Եվրոպայի խորհրդի անդամակցության հայտերի վերաբերյալ: Առանցքային նշանակություն ունեցող որոշումներն, օրինակ, իրավական փաստաթղթերի նախագծերը կամ ԵԽՆԿ-ին ուղղված երաշխավորություններն ընդունվում են որակյալ մեծամասնությամբ, ձայների 2/3-ով, մնացած դեպքերում, այդ թվում՝ բանաձեւերն ընդունելիս, պահանջվում է պարզ մեծամասնություն:
Վեհաժողովի գործառույթներից է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ու նրա 2 տեղակալների, ինչպես նաեւ մարդու իրավունքների եվրոպական դատարանի անդամների ընտրությունը: ԵԽԽՎ-ն պարբերաբար դիտորդներ է ուղարկում տարբեր երկրներում անցկացվող ընտրություններին, անց է կացնում խորհրդաժողովներ:
Վեհաժողովի առօրյա աշխատանքն ապահովում է մշտական քարտուղարությունը, որի ղեկավարը՝ ԵԽԽՎ գլխավոր քարտուղարը (այժմ՝ իսպանացի Մաթեո Սորինա Բալֆեգոն) ի պաշտոնե Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի 2 տեղակալներից մեկն է: Նա ընտրվում է ԵԽԽՎ-ի կողմից 5 տարով:
Նստաշրջանների միջեւ ընկած ժամանակահատվածում ԵԽԽՎ-ի գործառույթներն իրականացնելու համար ձեւավորվում է վեհաժողովի մշտական հանձնախումբ, որի կազմում են ԵԽԽՎ-ի բյուրոյի անդամները, ազգային պատվիրակությունների ղեկավարներն ու, ի պաշտոնե, ֆունկցիոնալ հանձնաժողովների նախագահները:
Վեհաջողովի նստաշրջանի յուրաքանչյուր մասի աշխատանքների վերջին օրն արդյունքներն ամփոփելու ու ԵԽԽՎ-ի ու ԵԽՆԿ-ի միջեւ գործունեությունը համակարգելու համար գումարվում է համատեղ կոմիտեի նիստ: Կոմիտեի կազմում են ԵԽԽՎ նախագահը, բյուրոյի անդամները, անդամ պետությունների արտգործնախարարների ներկայացուցիչները եւ մեկական խորհրդարանական՝ բյուրոյի կազմում չընդգրկված ազգային պատվիրակություններից:
Ամեն նստաշրջանի սկզբում ԵԽԽՎ-ն կազմում է հանձնաժողովներ՝ համապատասխան հիմնահարցերն ուսումնասիրելու ու զեկուցում պատրաստելու համար: Դրանք են՝ ընդլայնված միացյալ հանձնաժողովը, քաղաքական հարցերի, իրավաբանական հարցերի ու մարդու իրավունքների, տնտեսական հարցերի ու զարգացման, սոցիալական, առողջապահության ու ընտանիքի հարցերի, մշակույթի, գիտության ու կրթության, շրջակա միջավայրի, գյուղատնտեսության, տեղական տարածքային հարցերի, ընթացակարգային կանոնների անձեռնմխելիության ու ինստիտուցիոնալ հարցերի, միգրացիայի, փախստականների ու ազգաբնակչության, կնոջ ու տղամարդու հնարավորությունների հավասարության, Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից պարտավորությունների կատարման (մոնիտորինգի) հանձնաժողովները:
Հանձնաժողովների մեծ մասում ընդգրկված են 82-ական պատգամավոր, բացառությամբ ընթացակարգային կանոնների ու անձեռնմխելիության հանձնաժողովի, ուր աշխատում է 52 հոգի: Հանձնաժողովները կազմավորվում են ազգային պատվիրակությունների կազմից՝ համաչափության սկզբունքով:
Առանձնահատուկ դեր է վերապահված մոնիտորինգի հանձնաժողովին, որը կազմավորում են կուսակցական խմբերը, եւ որը դիտարկում է Եվրոպայի խորհրդին անդամակցելիս պետությունների ստանձնած պարտավորությունների կատարումը:
Բյուրոյի որոշմամբ հանձնաժողովները վեհաժողովի անդամների առաջարկած թեմաներով զեկուցումներ են պատրաստում բանաձեւերի նախագծերի տեսքով: Դրանք քննարկում են այն հարցերը, որ իրենց փոխանցում են ԵԽԽՎ-ի բյուրոն ու մշտական հանձնախումբը, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ի որոշումներից բխող ձեռնարկվող միջոցները:
ԵԽԽՎ-ն համագործակցում է Եվրոպական խորհրդարանի, ԵԱՀԿ-ի ու ՆԱՏՕ-ի խորհրդարանական, ԱՊՀ միջխորհրդարանական, Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովների, առանձին երկրների խորհրդարանների հետ, քննության է առնում մի շարք միջազգային տնտեսական հաստատությունների (Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպություն, Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ ու Համաշխարհային բանկ) գործունեությունը: Վեհաժողովն ունի դիտորդի կարգավիճակ ՄԱԿ-ի համակարգի որոշ մասնագիտացված հիմնարկություններում, միջազգային ոչ կառավարական կազմակերպություններում: Պաշտոնական հարաբերություններ կան Միջխորհրդարանական միության հետ:
ԵԽԽՎ-ի պաշտոնական լեզուներն են անգլերենն ու ֆրանսերենը: Աշխատանքային լեզուներն են ռուսերենը, գերմաներենն ու իտալերենը:
Լուիս Մարիա դը Պուչը հուլիսի 29-ին կդառնա 63 տարեկան: Նա ծնվել է Իսպանիայի Կատալոնիայի մարզի Բասկարա քաղաքում: Ուսանել է Ժիրոնի ու Բարսելոնի համալսարաններում (ուր այժմ դասավանդում է), ավարտել է Փարիզի Սորբոնի համալսարանը ընդհանուր պատմություն մասնագիտությամբ: Կոնստանցայի (Ռումինիա) համալսարանի պատվո պրոֆեսոր է:
Կատալոնիայի սոցիալիստների կուսակցության անդամ է, եղել է Ֆրանկոյի բռնատիրության դեմ պայքարած ընդհատակյա շարժման ակտիվ անդամ: Քառորդ դար (1979-2004 թթ.) եղել է Իսպանիայի խորհդարանի՝ գլխավոր կորտեսների ստորին պալատի՝ պատգամավորների կոնգրեսի անդամ, միջազգային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ:
1993-97 եւ 2004-08 թթ. ղեկավարել է ԵԽԽՎ-ում Իսպանիայի խորհրդարանի պատվիրակությունը: 1993-96 թթ. ընտրվել է վեհաժողովի փոխնախագահ, 2002-05 թթ. ԵԽԽՎ-ի մշակույթի, գիտության ու կրթության հարցերի հանձնաժողովի, 2004 թ.՝ ԵԽԽՎ սոցիալիստների խմբի նախագահ:
1995-97 թթ. եղել է Արեւմտաեվրոպական միության վեհաժողովի քաղաքական կոմիտեի, 1997-2000 թթ.՝ այդ վեհաժողովի խորհրդի նախագահը:
2004-ին ընտրվել եւ մարտին վերընտրվել է Իսպանիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի կազմում: Այս տարվա հունվարին ընտրվել է ԵԽԽՎ-ի նախագահ, եւ , ինչպես նշեցինք, այդ պաշտոնը վարելու է 2 տարի:
Արդի պատմության ու քաղաքականության հարցերին նվիրված 15 գրքի, պատմության, մշակույթի ու քաղաքականության թեմաներով բազմաթիվ այլ հրապարակումների հեղինակ է:
Ամուսնացած է, ունի 2 դուստր: Տիրապետում է անգլերենին ու ֆրանսերենին:
- ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆ, Ստրասբուրգ-Երեւան
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԷՐԴՈՂԱՆԻ «ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃՈՒՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ԿՔՆՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-ԻՆ
Հ. Չ.Թուրքիայի սահմանադրական դատարանը որոշել է երկրում իշխող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության կասեցման գործի քննումն սկսել հուլիսի 28-ին: Այս որոշումն ընդունվել ...ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏՎԵԼ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՀԱԼԱՉՕՂԼՈՒՆ
Հ. Չ. 3Երեկ Աթաթուրքի անվան մշակույթի, լեզվի եւ պատմության գերագույն խորհրդի որոշմամբ պաշտոնից ազատվել է Թուրքական պատմական ընկերության նախագահ, դոկտ., պրոֆ. Յուսուֆ Հալաչօղլուն: Որոշումը հրապարակվել է «Պաշտոնական ...ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԻՐ ԶԵԿՈՒՅՑԸ
Թուրքիայի ազգային մեծ ժողովի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի որոշմամբ «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործի ուսումնասիրման նպատակով ստեղծված ենթահանձնաժողովը ամիսներ տեւած ...ԵԽԽՎ-Ն՝ ԾԱՆՈԹ ԱՆԾԱՆՈԹԸ
ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆ, Ստրասբուրգ-ԵրեւանԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Եվրոպայի խորհրդի երկու գլխավոր կանոնադրական մարմիններից մեկն է: Գործելով 1949 թվականից, Եվրոպայի միջազգային խորհրդարանական հնագույն հաստատությունն է, ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՄԻ ՇԱՐՔ ՀՈՒԶՈՂ ՀԱՐՑԵՐ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀ ԴԸ ՊՈՒՉԻ ՀԵՏ
Մ. Խ. 4Երեկ Ազգային ժողովի քաղաքական ուժերի եւ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամների հետ հանդիպումներ է ունեցել ԵԽԽՎ նախագահ Լյուիս Մարիա դը Պուչը: ԱԺ լրատվական ծառայության հաղորդագրությունից պարզ է դառնում, ...ՆԱՏՕ-ԱԿԱՆ ՄԱՇՎԱԾ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ
Թարգմ. Հ. ԾՈԻԼԻԿՅԱՆԸԿոմունիզմի տապալումով վերացան Ռուսաստանի եւ Արեւմուտքի հակամարտության պատճառները: Ռուսաստանը թեւակոխեց իր հետագա զարգացման նոր` եվրոպական ժողովրդավարության շրջանը: Շատ ոլորտներում Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի ...ԿԱՐԱՋԻՉ՝ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈ՞ՐԾ, ԹԵ՞ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ
ԱՐԾՐՈՒՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆԵթե ավելի կոնկրետ՝ սերբերը ձերբակալել են մի սերբի ու պատրաստվում են նրան կանգնեցնել ռազմական դատարանի առջեւ: Կարաջիչը մեղադրվում է Բոսնիայում պատերազմական հանցագործություններ իրականացնելու մեջ: Եթե դրա ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԸ ՆՈՒՅՆՆ Է
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԼՂՀ արտգործնախարարությունում երեկ նշեցին գերատեսչության ստեղծման 15-ամյակը: Թեպետ միջոցառումը հագեցած չէր հանդիսավորությամբ, կառավարության նիստերի դահլիճում կազմակերպված նիստում կարեւորվեց ԱԳՆ անցած ճանապարհը: ...ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆՆ ԱՄՓՈՓԵՑ ԻՐ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ 100 ՕՐԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՊաշտոնավարության 100 օրվա կապակցությամբ երեկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրեց եւ ամփոփեց ՊՆ-ի աշխատանքները եւ վերջին 100 օրվա ընթացքում ձեռք բերված հաջողությունները: Սեյրան Օհանյանը մինչեւ ...ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԵՎՍ ՍՈՒՏ ՉԻ՞ ԽՈՍԻ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆախօրեին գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ հայտարարել է, որ այս տարվա ծիրանի բերքը կազմել է 70-75 հազար տոննա: Այս հայտարարությունը մեզ համար բավականին ...ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԲԱՑԱՌՈՒՄ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀետընտրական զարգացումների ու Հայաստանում ստեղծված ճգնաժամային իրավիճակը գնահատելու եւ անհրաժեշտ լուծումներ գտնելու նպատակով օրերս ՀՅԴ գերագույն մարմինը նախատեսված ժամանակից շուտ Վանաձորում ժողով էր հրավիրել, ...Ա. ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
Գլխավոր դատախազի մամուլի ծառայությունից հաղորդում են, որ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ Շ. Տիգրանյանի ...ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Ա. Մ.«Մոսկվայի տանը» երեկ բացվեց «Դրինքս էքսպո» (Drinks expo) խմիչքների մասնագիտացված միջազգային ցուցահանդեսը, որն առաջինն էր իր տեսակի մեջ: Միջոցառումը կազմակերպել էր «Պրոմ էքսպո» ընկերությունը: Ներկայացված ...«ՎՈՎԱՆ» ՀԻԱՑՐԵՑ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ«Ազգն» արդեն գրել է Հայաստանում համշենահայության շաբաթ միջոցառումների մասին, բայց համշենահայության հոգեւոր զարթոնքի մասին մեր հրապարակումը գրելիս չէինք ենթադրում, որ կբացահայտենք հայի մի յուրահատուկ ...ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ «ԱՄԱՌԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ»
Հ. Ծ.Այս տարվա հունիսի 15-ին մեկնարկած Ամերիկայի հայկական համագումարի «Ամառային ուսանողական ծրագիրը» հաջողությամբ շարունակվում է իրականացվել Երեւանում: Ըստ կազմակերպության հաղորդագրության, 8 մասնակիցներ, բացի ...«ՀԱՅԿԱԶԵԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԷՍԻ» 28-ՐԴ ՀԱՏՈՐԸ
Հ. Ծ.Խմբագրությունում ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ «Հայկազեան Հայագիտական Հանդէսի» հերթական 28-րդ հատորի լույս ընծայման առթիվ հուլիսի 16-ին Հայկազյան համալսարանի հանդիսասրահում տեղի է ունեցել ...ՍՏԵՂԾՎԵԼ Է Վ. ՉԱԽԱԼՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ
«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքից հաղորդում են, որ Վահագն Չախալյանի եւ նրա հոր ու անչափահաս եղբոր ձերբակալությամբ անհանգստացած եւ նրանց պաշտպանության քայլեր ձեռնարկելու համար ստեղծվել է «Ի պաշտպանություն ...ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՀԱՄՇԵՆԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆՀամշենահայերի կամ համշենցիների մշակութային առանձնահատկություններին էր նվիրված գիտաժողովը, որ երեկ կայացավ «Կոնգրես» հյուրանոցում: Այն մասնակիցներին նորանոր գիտելիքներով զինեց հայկականությունը պահպանած ...«ԻՆՉ ԵՄ ՈՒԶՈՒՄ ԵՍ» ԿԱՄ «Ի՞ՆՉ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԸ»
UNICEF-ը եւ «Ազգ» օրաթերթը 10-16 տարեկան դպրոցականների համար հայտարարում են շարադրության մրցույթ` «Ինչ եմ ուզում ես» կամ «Ի՞նչ են ուզում երեխաները» վերնագրով: Հաղթողները անվճար կմասնակցեն «Ժուռնալիստիկայի ...ՕԼԻՄՊՈՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԳՐՈՀՆ ԷԼ ՊՍԱԿՎԵՑ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱլբերտ Ազարյանի՝ օլիմպիական բարձունքի երկրորդ գրոհն էլ պսակվեց հաջողությամբ: Ինչպես եւ Մելբուռնում, Հռոմում էլ Ազարյանն անգերազանցելի էր օղակների վրա վարժություններում: Թիմային պայքարում կրկին հիմնական ...«ՓՅՈՒՆԻԿԸ» ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՊԱՅՔԱՐԻՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«Փյունիկին» չհաջողվեց հաղթահարել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը: Երեկ Աբովյանում կայացած խաղում Հայաստանի չեմպիոնը կրկին պարտություն կրեց՝ այս անգամ 0-2 հաշվով: Առաջին խաղակեսում ...ՍՄԲԱՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖրանսիայի Ամիեն քաղաքում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում են նաեւ հայ ծանրորդները: Առաջինը մրցասպարեզ դուրս եկավ մինչեւ 50 կգ քաշային, 15-ամյա Սմբատ Մարգարյանը: ...«ՄԻԿԱՆ» ՌԵՎԱՆՇԻ ՀԱՍԱՎ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԵրեկ կայացավ առաջնությունում հետաձգված «Բանանց»-«Միկա» հանդիպումը, որը պետք է տեղի ունենար Աբովյանում, սակայն մարզադաշտի զբաղված լինելու պատճառով խաղը տեղափոխվեց «Միկայի» մարզադաշտ: Առաջին շրջանում «Բանանցը» ...
GOEAST-Ի ՖԻԼՄԱՇԱՐԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱՆՆԱ ՄԵԼԻՔՅԱՆԻ «ՋՐԱՀԱՐՍՈՎ»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաՀԵՌԱԿԱ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Հ. Ծ.ԱՆԱԿՈՆԴԱՆ ԵՎ ՆՐԱ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԸ
ԼԵՎՈՆ Ղ. ՇԻՐԻՆՅԱՆ, Քաղաքագիտության դոկտորԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՌԱՋԻԿԱ ՆԻՍՏԸ ԲՈՒՌՆ Է ԼԻՆԵԼՈՒ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՆՎԻՐՅԱԼ ԶԱՎԱԿԸ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
ՎԼԱԴԻՄԻՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ
ՀԱՅ ԱՐԻՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ

ՄՈՒՐՃԻ ԵՎ ՍԱԼԻ ՄԻՋԵՎ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԳՈՐԾԱՐԱՐ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՆԵՐԴՆԵԼ 250 ՄԼՆ ԴՈԼԱՐ

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԻՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ԵՎՍ 150 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ

«ՇՈՒՌ ՏՎԱԾ» ՆԱՑԻՈՆԱԼԻՍՏՆԵՐ
Ռ. Հ.
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ «ԷՐԵԲՈՒՆԻ» ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ. ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԵՌՆՈՒՄ
ՍԱՐԳԻՍ ՇԱՀԻՆՅԱՆ, «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության նախագահ, Հոդվածը թարգմանել է Պետրոս Քեշիշյանը ֆրանսերեն բնագրից:
ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳԱՂՏՆԻ ՇՓՈՒՄՆԵՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏՎԵԼ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՀԱԼԱՉՕՂԼՈՒՆ
Հ. Չ.
«ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍՏԵՂԾԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԵՐԱՇԽ ԴԱՐՁՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
- 1783 Գևորգիևսկի ամրոցում պայմանագիր է կնքվում Ռուսաստանի և Վրաստանի միջև, որով վերջինս մտնում է Ռուսաստանի հովանավորության ներքո:
- 1854 Քյուրուկ-Դարայի ճակատամարտը:
- 1862 Կ. Պոլսից Հաճըն մեկնեց Եղիա Տնտեսյանը, որը կապեր հաստատեց ապստամբ զեյթունցիների հետ:
- 1870 Թերեքի մարզի Ղզլար քաղաքում ծնվեց լենինյան գվարդիայի ականավոր ներկայացուցիչ Իսահակ Լալայանցը: (Վախճ. 1933թ.-ին, Մոսկվայում):
- 1923 Ստորագրվեց Լոզանի հաշտության պայմանագիրը: Այն փոխարինեց Սևրի պայմանագրին, մոռացության տալով հայկական հարցը:
- 1927 Տեղի է ունենում Ձորագէսի հանդիսավոր հիմնադրումը:
- 1957 ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդին առընթեր ստեղծվում է ռադիոհաղորդման և հեռուստատեսության պետական կոմիտե:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

