
ՑՈՐԵՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՆԵՐՆ ԻՋԵԼ ԵՆ, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ՈՉ
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը երեկ այն եզրահանգման եկավ, որ ցորենի եւ ալյուրի շուկաներում ակնհայտ են գերիշխող դիրքի չարաշահման եւ հակամրցակցային համաձայնության երեւույթներ: Սակայն, հանձնաժողովն այս անգամ չպատժեց այս շուկաներում գերիշխող դիրք ունեցող եւ մյուս տնտեսվարողներին, որոշելով նախազգուշացնել նրանց 15-20 օրվա ընթացքում վերանայել վարքագիծը, որից հետո արդեն նմանատիպ երեւույթների առկայության դեպքում վարույթ կհարուցվի: Գնի չհիմնավորված բարձրացման եւ հակամրցակցային համաձայնությունների դեպքում օրենքը բավականին խիստ տուգանքներ է նախատեսում՝ ընկերության նախորդ տարվա ամբողջ հասույթի 2 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 300 մլն դրամ:
Հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ հրավիրվել էին այս ոլորտում գործող բոլոր խոշոր ընկերությունները՝ «Երեւանի ալրաղացը», «ՎԹ թրեյդը», «Մանչո գրուպը», «Սալեքս գրուպը», «Հայր եւ որդի Երիցյանները», «Ինվեստ ինտորգը», «Սանի գրեյնը», «Մանանա գրեյնը», «Արսեն եւ Երվանդը», «Վերֆարը»: Սակայն ներկայացել էին միայն «Մանանա գրեյնի», «Արսեն եւ Երվանդի» եւ «Վերֆարի» ներկայացուցիչները: Ցորենի եւ ալյուրի շուկաներում գերիշխող դիրք ունեն «Սալեքս գրուպը» եւ «Մանանա գրեյնը»: Քննարկման թեման էր միջազգային շուկայում վերջին 2 ամիսներին ցորենի եւ ալյուրի գնանկումը եւ հայաստանյան շուկայում դրա ոչ համարժեք արձագանքը:
Անդրադառնալով միջազգային շուկայում արձանագրված գներին, հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը հայտնեց, որ Փարիզի բորսայում ցորենի գինը նվազել է 10 եվրոյով, հասնելով 260 եվրոյի 1 տոննայի դիմաց: Ակնկալվում է, որ ցորենի համաշխարհային բերքն այս տարի 41 մլն տոննայով ավելի կլինի, քան անցյալ տարի էր, ինչն էլ բերում է դրա գնանկմանը:
Նշվեց, որ հայաստանյան շուկայում, ըստ Համաշխարհային բանկի վերլուծության, 2008-ի հունվար-մայիսին ներմուծման միջին գինը կազմել է 586 դոլար, մինչդեռ շուկայում իրացման գինը՝ 1273 դոլար: Սա ՀԲ համարել է սահմանափակ մրցակցության հետեւանք: Միաժամանակ, մաքսային պետական կոմիտեի տվյալներով, 2008-ի առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել ավելի քան 39 տոկոսով քիչ ցորեն: Եթե այդ միտումը պահպանվի, ապա տարեկան ցուցանիշներով սպասվում է, որ Հայաստան կներմուծվի մոտ 254 հազար տոննա ցորեն կամ անցյալ տարվա ցուցանիշի մոտ 60 տոկոսը:
Ի տարբերություն ցորենի, ալյուրի ներմուծումը Հայաստան այս տարվա առաջին կիսամյակում ավելացել է 8,5 անգամ եւ կազմել 6404 տոննա: Մաքսային արժեքների ցուցանիշներն այս տարվա առաջին վեց ամիսներին հետեւյալն են եղել՝ ցորենինը այս ընթացքում մնացել է անփոփոխ՝ կազմելով 78-98 դրամ 1 կգ համար, իսկ ալյուրինը՝ հունվարի 212 դրամ 1 կգ համար ցուցանիշից նվազել է մինչեւ 160 դրամի 1 կգ համար ցուցանիշի: Երկու խոշոր արտադրողների իրացման գներն այս նույն ընթացքում, նրանց ներկայացրած տեղեկատվության համաձայն, կազմել են՝ «Մանանա գրեյնինը»՝ 136-139 դրամ 1 կգ համար, «Սալեքս գրուպինը»՝ 130 դրամ: Սակայն, հակառակ այս տվյալների, «Սուրմալուի» եւ Նորքի տոնավաճառներում բարձր տեսակի ալյուրի իրացման գները կազմել են 270-274 դրամ 1 կգ համար: Ընկերությունների բացթողման գների եւ խանութներում իրացման գների միջեւ հանձնաժողովի մոնիտորինգը նույնպես մեծ տարբերություն է արձանագրել՝ 132-238 դրամ:
Պատասխանելով Աշոտ Շահնազարյանի հարցերին, թե որո՞նք են վերոնշյալ ցուցանիշների վերաբերյալ ընկերությունների պատճառաբանությունները, «Մանանա գրեյնի» եւ «Վերֆարի» ներկայացուցիչները նշեցին տեղափոխման բարձր գները, բեռնանավերի հաճախակի ուշացումներն ու դրա պատճառով իրենց վճարած մեծ տուգանքները: Սակայն հանձնաժողովի նախագահը նշեց, որ տրանսպորտային բաղադրիչն ընդամենը ապրանքի ինքնարժեքի 12 տոկոսն է կազմում: Այն դեպքում, երբ միջազգային շուկայում գներն իջել են մինչեւ 40 տոկոսի, իսկ Հայաստանում չեն փոխվել, դա ընդունելի հիմնավորում չհամարվեց: Ուստի հանձնաժողովը որոշեց նախազգուշացնել ընկերություններին եւ ժամանակ տալ, ինչի մասին վերը նշվեց:
- ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ 100 ՕՐԸ
ԱՆ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 2Սա պետության ղեկավարի առաջնային խնդիրներից է, չնայած «կադրերն են որոշում ամեն ինչ» թեզը ճշմարտության միայն մի երեսն է: Մեր հասարակությունն էլ (առանձնապես՝ ԶԼՄ-ները) արտահայտված հետաքրքրությամբ է հետեւում ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ. ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԵՌՆՈՒՄ
ՍԱՐԳԻՍ ՇԱՀԻՆՅԱՆ, «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության նախագահ, Հոդվածը թարգմանել է Պետրոս Քեշիշյանը ֆրանսերեն բնագրից: 4«Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցությունը (ՇՀԸ) ուրախ է, որ Շվեյցարիան է ընտրվել Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագիտական շփումների վերահաստատմանն ուղղված երկխոսության վայր: Ըստ երեւույթին 2008-ի հուլիսի 8-ին ...ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳԱՂՏՆԻ ՇՓՈՒՄՆԵՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
Հ. ՉԱՔՐՅԱՆ 2Հուլիսի 18-ի համարում «Հյուրիեթը» առանց մանրամասնելու հայտնել էր, թե հայ-թուրքական գաղտնի շփումներ են անցկացվել Շվեյցարիայի Բեռն քաղաքում: Թուրքական թերթի տեղեկությունը նախ լայն արձագանք գտավ ինչպես Հայաստանում, ...ԻՐԱՆԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Հ. Չ.Հուլիսի 18-ին պաշտոնական այցով Անկարայում գտնվող Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքին հեռախոսազրույց է ունեցել հայ գործընկերոջ՝ Էդվարդ Նալբանդյանի հետ: Այցի ավարտին միայն հայտնի դարձած հեռախոսազրույցի ...«ՀԱՊԿ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ՎՐԱ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐԻ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԴԵՊՔՈՒՄ ԿԳՈՐԾԱԴՐՎԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԵԽԱՆԻԶՄԸ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ Հայաստանում մեկնարկեց ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) հրամանատարաշտաբային «Ռուբեժ-2008» համատեղ զորավարժությունը: Բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության ...ԵՎՍ ՄԵԿ ՍՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ ՋԱՎԱԽՔՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի ակտիվիստները ձերբակալվել ու տեղափոխվել են Ախալցխա` Ախալքալաքում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ: «Ազգն» արդեն հրապարակել է հուլիսի 17-ին ...ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅԱՄԲ ՏԱՌԱՊՈՒՄ Է ՆԱԵՎ ԿՈՎԿԱՍԻ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԸ
1Ըստ Արմենպրեսի, Կովկասի մահմեդականների հոգեւոր վարչության առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն խիստ «մեղադրանքներ» եւ վիրավորանքներ է ուղղել հայերի հասցեին: Ըստ «Ազերիպրեսի», Լոս Անջելեսի կրոնական հանդուրժողականության ...ԸՍՏ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ՝ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ ՉՈՒՆԻ
Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, ասված է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ, որը տեղադրվել է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում: Հայտարարության մեջ նշվում է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի ...ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՆՈՐ ՏԵՂԱԿԱԼ
2Կառավարության լրատվական ծառայությունից հաղորդում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Դավիթ Մուրադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ:ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Արա Աբրահամյանի նախագահությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի հայերի միության վարչության նիստը, որի ժամանակ ՌՀՄ-ի նախագահը բարձր է գնահատել ՀՀ նախագահի ուղերձը ողջ հայությանը: Այս առումով նիստի մասնակիցներն ...ՑՈՐԵՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՆԵՐՆ ԻՋԵԼ ԵՆ, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ՈՉ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՏնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը երեկ այն եզրահանգման եկավ, որ ցորենի եւ ալյուրի շուկաներում ակնհայտ են գերիշխող դիրքի չարաշահման եւ հակամրցակցային համաձայնության երեւույթներ: Սակայն, ...ՁԵՎԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ«Ազգը» երեք անգամ անդրադարձել է քաղաքացուհի Աննա Մարտիրոսյանի դիմում-բողոքին, թե ինչպես Աբովյան փողոցի թիվ 3 հասցեում, իր սեփականությանը կից, խախտելով բոլոր քաղաքաշինական նորմերը, կառուցվում է 18 հարկանի ...ԲԱՑ ՆԱՄԱԿ «ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՊՐՆ ՍԵՐԺ ՊՈՊՈՖՖԻՆ
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆԻմ բնակած շենքը (Երեւան, Շենգավիթ համայնք, Ս. Տարոնցու փող. 1), մասնավորաբար նրա վերին հարկերը ավելի քան 10 օր զրկված են ջրից: Յուրահատուկ սպորտաձեւի է վերածվել հարեւանների հետ դույլերով ջուր կրելը 5-6 ...ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է ՆԵՐԿՐՎԵԼ 20 ՀԱԶ. 50 ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
Այս տարվա առաջին կիսամյակում հանրապետություն է ներկրվել 20 հազ. 50 ավտոմեքենա` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 4000-ով ավելի: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին կառավարությանն առընթեր մաքսային ...ԱՐԵՎԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԿԱՐԵՎՈՐ ԵՎ ՀՐԱՏԱՊ
ՊԱՎԵԼ ԲԱՐՍԵՂՅԱՆ, Տեխնիկական գիտությունների դոկտոր, «Numetrics Management Systems» ամերիկյան ընկերության փոխպրեզիդենտԱրեւային տեխնոլոգիաները կարող են ինչ-որ չափով մեղմել համաշխարհային էներգետիկ ճգնաժամը, որի շունչն ավելի ու ավելի է զգացվում մեր առօրյա կյանքում: Սա պրոբլեմ է ամբողջ աշխարհի համար եւ սկսում է պատշաճ ուշադրության ...ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ «ՄԹՆՇԱՂԻ ԱՆՈՒՐՋՆԵՐԸ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆ 100 ՏԱՐԵԿԱՆ Է
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Գանձա-ԵրեւանՋավախք այցելությունները ավելի հաճախ ջավախահայության իրականությանն առնչվելու հնարավորություն են, քան իրադարձություններին, դեպքերին անդրադառնալու առիթ կամ միջոց: Հունիսի 20-ին Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի ...ԲԱԽԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ 2-ՐԴ ՄՐՑԱՆԱԿԸ ԴԱՎԻԹ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաՀուլիսի 8-19 Լայպցիգում կայացած Յոհան Սեբաստիան Բախ միջազգային 16-րդ մրցույթում Ռոստոկի երաժշտության եւ թատրոնի բարձրագույն դպրոցի սան 21-ամյա թավջութակահար Դավիթ Մելքոնյանը, ինչպես նաեւ ճապոնացի Թորու ...ՊԱՏՎԱՎՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ
Հ. Ծ.Կահիրեի (Եգիպտոս) Հայկական բարեգործական ընդհանուր միության պաշտոնաթերթ` «Տեղեկատու» (խմբագիր` Արաքսի Տեօվլեթյան) պարբերականի նոր շրջանի 47-րդ համարը տեղեկացնում է, որ Եգիպտոսի մոտ Ավստրիայի ընդհանուր ...«ԻՆՉ ԵՄ ՈՒԶՈՒՄ ԵՍ» ԿԱՄ «Ի՞ՆՉ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԸ»
UNICEF-ը եւ «Ազգ» օրաթերթը 10-16 տարեկան դպրոցականների համար հայտարարում են շարադրության մրցույթ` «Ինչ եմ ուզում ես» կամ «Ի՞նչ են ուզում երեխաները» վերնագրով: Հաղթողները անվճար կմասնակցեն «Ժուռնալիստիկայի ...ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
«Հայաստան» համահայկական հիմնադրամից հաղորդում են, որ Տիգրան Թորոսյանը Ազգային Ժողովի նախագահի ֆոնդից երեք միլիոն դրամ նպատակային հատկացում է կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Գումարն ամբողջությամբ ...ՕՂԱԿՆԵՐԻ ԱՐՔԱՆ, ՀԱՅԱԶԳԻ ՌՈՒՍ ԶԱՎԱԿՆ ՈՒ ՌԻՆԳԻ ԱՍՊԵՏԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ1956-ի նոյեմբերի 22-ին Մելբուռնի «Կրիկենտ Գրաունդ» մարզադաշտում հանդիսավորությամբ տրվեց 16-րդ ամառային օլիմպիական խաղերի մեկնարկը: Կանաչ մայրցամաք էին ժամանել 68 երկրների ավելի քան 550 մարզիկներ, որոնք ...ԿԿԱՅԱՆԱ՞ ՌԵՎԱՆՇԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱյսօր Աբովյանում ՀՀ չեմպիոն «Փյունիկը» չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում կհյուրընկալի Կիպրոսի «Անորտոսիսին»: Խաղը կսկսվի 18.30-ին: Հանդիպումը կսպասարկի Գերմանիայի մրցավարական ...Գ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ ՏԱՐԱԾԵԼ Է ԿԵՂԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ «ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության համաձայն, մեղադրյալ Գուրգեն Եղիազարյանը հայտարարել է, թե երկաթյա «ոզնիներ» պատվիրելու ...ԵՂԱՆԱԿԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Հուլիսի 23-ին անձրեւի հավանականությունը փոքր է: Երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-18մ/վրկ: Ջերմաստիճանը գիշերը` +22...+24, ցերեկը` +35...+37 աստիճան:
ՆԱՐԴՈՒ ՆՈՐ ՏԱՐԱՏԵՍԱԿ՝ ԵՌԱՆԱՐԴԻ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՃԱՆԱՉԵԼՈՎ ԱԲԽԱԶԻԱՆ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՆ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆՀԱՅ-ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՄՈՒՐՋ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ` ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ծաղկաձոր-ԵրեւանՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՀԱՍՏԱՏՈՒՄ ՍՈՒԽՈՒՄԻ ՈՒ ՑԽԻՆՎԱԼԻ ՀԵՏ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱՅ ԱՐԻՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ

ՄՈՒՐՃԻ ԵՎ ՍԱԼԻ ՄԻՋԵՎ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԻՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ԵՎՍ 150 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ

ԳՈՐԾԱՐԱՐ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՆԵՐԴՆԵԼ 250 ՄԼՆ ԴՈԼԱՐ

ԿԳԱ՞ ԱՐԴՅՈՔ ԳՅՈՒԼԸ ԵՐԵՎԱՆ

«ՇՈՒՌ ՏՎԱԾ» ՆԱՑԻՈՆԱԼԻՍՏՆԵՐ
Ռ. Հ.
ՍԽԱԼ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԵՊ
Թարգմ.՝ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ «ԷՐԵԲՈՒՆԻ» ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ. ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԵՌՆՈՒՄ
ՍԱՐԳԻՍ ՇԱՀԻՆՅԱՆ, «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության նախագահ, Հոդվածը թարգմանել է Պետրոս Քեշիշյանը ֆրանսերեն բնագրից:
ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳԱՂՏՆԻ ՇՓՈՒՄՆԵՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
- 535 Հուստինիանոս կայսեր Էդիկտը հայոց ժառանգական իրավունքի մասին:
- 1828 Ռուսական զորքերը գրավում են Ախալքալաքը:
- 1908 Երիտթուրքերի հեղաշրջումը Թուրքիայում, սահմանադրության վերականգնումը:
- 1993 ԼՂՀ պաշտպանության բանակը դուրս շպրտեց թշնամուն Աղդամ քաղաքից:
- 1993 Արցախում բնակվող հայ բնակչության դեմ երկար ժամանակ շարունակվող հրետանային ռմբակոծություններից պաշտպանվելու համար Արցախի ուժերը ստեղծեցին (ավարտեցին 1993 09 04) Աղդամի, Ջիբրայիլի և Հորադիզի պաշտպանական գոտիները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

