
ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳԱՂՏՆԻ ՇՓՈՒՄՆԵՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
Հուլիսի 18-ի համարում «Հյուրիեթը» առանց մանրամասնելու հայտնել էր, թե հայ-թուրքական գաղտնի շփումներ են անցկացվել Շվեյցարիայի Բեռն քաղաքում: Թուրքական թերթի տեղեկությունը նախ լայն արձագանք գտավ ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում, ապա եւ հաստատվեց:
Սակայն գաղտնի շփումների պարագայում կարեւորը ոչ այնքան դրանց արձագանքը, կամ հաստատումն է, որքան մանրամասներն են: Հուլիսի 19-ին հենց այդ շփումների մանրամասներին է անդրադարձել Նյու Յորքի «turkishny.com» կայքէջը: Ահա թե ինչ է գրել.
«Նախագահ Սերժ Սարգսյանի մեղմ ազդանշանները ուղղակի հանդիպումների առումով խթան էին շուրջ 10 տարի Հայաստանի հետ ոչ պաշտոնական շփումներ անցկացնող Թուրքիայի համար: Պարզվեց, որ արտգործնախարարության խորհրդական (համազոր է վարչության պետի պաշտոնին) Էրթուղրուլ Ափաքանն ու խորհրդականի Միջին Ասիայի եւ Կովկասի գծով տեղակալ Ունալ Չեւիքոզը իրենց հայ գործընկերների հետ մայիսին եւ հուլիսին շփումների երկու փուլ են անցկացրել:
Թեեւ արտգործնախարար Ալի Բաբաջանը հաստատեց Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ժամանակ առ ժամանակ անցկացվող շփումների փաստը, սակայն խուսափեց մանրամասնություններ հաղորդելուց: Ստացած տեղեկությունների համաձայն, Անկարան մտահոգված է, որ եթե այս գաղտնի շփումները հասարակական հնչեղություն ստանան, ապա դա կխթանի Ադրբեջանի հավանական հակազդեցությունը:
«Թրքիշ դեյլի նյուսի» ստացած տեղեկությունների համաձայն, Ափաքանի եւ Չեւիքոզի մասնակցությամբ Շվեյցարիայի Բեռն քաղաքում անցկացված գաղտնի շփումների ժամանակ կողմերն առկա խնդիրների լուծման ռազմավարության եւ մեխանիզմների հարցերում մեծապես եկել են համաձայնության:
Պարզվել է, որ հանդիպման օրակարգում մեկ հանձնաժողով ստեղծելու հարցի փոխարեն, դրվել են սահմանների, ցեղասպանության պնդումների, փոխհատուցման հարցի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների հանձնաժողովներ ստեղծելու խնդիրները: Ինչ վերաբերում է դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, ապա որոշվել է այդ հարցը առանձին քննարկել եւ քննարկման համար ստեղծել մի շարք հանձնաժողովներ: Հայաստանի նախորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մերժել էր ցեղասպանության պնդումների ուսումնասիրման համար պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկը: Քոչարյանը համառորեն պնդել էր, որ պետք է միջպետական հանձնաժողով ստեղծվի, այլ ոչ թե պատմաբանների: Այս անգամ, ինչպես նշում են դիվանագիտական աղբյուրները, ջանք է գործադրվում ստեղծելու խորհրդակցական այնպիսի մեխանիզմ, որն ընդունելի լինի երկու երկրների համար:
Ափաքանի եւ Չեւիքոզի մասնակցությամբ իրականացված հանդիպմանը առաջնահերթ նշանակությամբ քննարկվել է Թուրքիա-Հայաստան սահմանի բացման հարցը: Երկար ժամանակ ի վեր Եվրոմիությունն ու ԱՄՆ-ն Անկարային համոզում են, որ ցեղասպանության Հայաստանի թեզը միջազգային պլատֆորմներում թուլացնելու լավագույն ձեւը հայ-թուրքական սահմանի բացումն է»:
Վերջում «turkishny.com» կայքէջը հիշեցնում է սեպտեմբերի 6-ին նախատեսվող Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար նախագահ Սերժ Սարգսյանի Աբդուլլահ Գյուլին արած հրավերը եւ նշում է նախքան հանդիպումը՝ օգոստոսին հայ-թուրքական շփումների 3-րդ փուլի անցկացման հավանականության մասին:
- Հ. ՉԱՔՐՅԱՆ
Քննարկում
սատկելուեք հհշը բոզեր գրել է:
լավե վոր թուրքերի հետ հարաբերություները կլավանա ,դա մեր երկու երկրներին անհրաժեշտե,բայց ասումեն թուրկքի հետ ընկերությունարա,բայց փայտը ձեռքիցտ միգցի,դրանց հավատալ վստահել չիկարելի.
ՆԱԽԱԳԱՀԻ 100 ՕՐԸ
ԱՆ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 2Սա պետության ղեկավարի առաջնային խնդիրներից է, չնայած «կադրերն են որոշում ամեն ինչ» թեզը ճշմարտության միայն մի երեսն է: Մեր հասարակությունն էլ (առանձնապես՝ ԶԼՄ-ները) արտահայտված հետաքրքրությամբ է հետեւում ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ. ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԵՌՆՈՒՄ
ՍԱՐԳԻՍ ՇԱՀԻՆՅԱՆ, «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության նախագահ, Հոդվածը թարգմանել է Պետրոս Քեշիշյանը ֆրանսերեն բնագրից: 4«Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցությունը (ՇՀԸ) ուրախ է, որ Շվեյցարիան է ընտրվել Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագիտական շփումների վերահաստատմանն ուղղված երկխոսության վայր: Ըստ երեւույթին 2008-ի հուլիսի 8-ին ...ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳԱՂՏՆԻ ՇՓՈՒՄՆԵՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
Հ. ՉԱՔՐՅԱՆ 2Հուլիսի 18-ի համարում «Հյուրիեթը» առանց մանրամասնելու հայտնել էր, թե հայ-թուրքական գաղտնի շփումներ են անցկացվել Շվեյցարիայի Բեռն քաղաքում: Թուրքական թերթի տեղեկությունը նախ լայն արձագանք գտավ ինչպես Հայաստանում, ...ԻՐԱՆԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Հ. Չ.Հուլիսի 18-ին պաշտոնական այցով Անկարայում գտնվող Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքին հեռախոսազրույց է ունեցել հայ գործընկերոջ՝ Էդվարդ Նալբանդյանի հետ: Այցի ավարտին միայն հայտնի դարձած հեռախոսազրույցի ...«ՀԱՊԿ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ՎՐԱ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐԻ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԴԵՊՔՈՒՄ ԿԳՈՐԾԱԴՐՎԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԵԽԱՆԻԶՄԸ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ Հայաստանում մեկնարկեց ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) հրամանատարաշտաբային «Ռուբեժ-2008» համատեղ զորավարժությունը: Բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության ...ԵՎՍ ՄԵԿ ՍՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ ՋԱՎԱԽՔՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի ակտիվիստները ձերբակալվել ու տեղափոխվել են Ախալցխա` Ախալքալաքում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ: «Ազգն» արդեն հրապարակել է հուլիսի 17-ին ...ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅԱՄԲ ՏԱՌԱՊՈՒՄ Է ՆԱԵՎ ԿՈՎԿԱՍԻ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԸ
1Ըստ Արմենպրեսի, Կովկասի մահմեդականների հոգեւոր վարչության առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն խիստ «մեղադրանքներ» եւ վիրավորանքներ է ուղղել հայերի հասցեին: Ըստ «Ազերիպրեսի», Լոս Անջելեսի կրոնական հանդուրժողականության ...ԸՍՏ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ՝ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ ՉՈՒՆԻ
Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, ասված է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ, որը տեղադրվել է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում: Հայտարարության մեջ նշվում է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի ...ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՆՈՐ ՏԵՂԱԿԱԼ
2Կառավարության լրատվական ծառայությունից հաղորդում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Դավիթ Մուրադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ:ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Արա Աբրահամյանի նախագահությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի հայերի միության վարչության նիստը, որի ժամանակ ՌՀՄ-ի նախագահը բարձր է գնահատել ՀՀ նախագահի ուղերձը ողջ հայությանը: Այս առումով նիստի մասնակիցներն ...ՑՈՐԵՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՆԵՐՆ ԻՋԵԼ ԵՆ, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ՈՉ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՏնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը երեկ այն եզրահանգման եկավ, որ ցորենի եւ ալյուրի շուկաներում ակնհայտ են գերիշխող դիրքի չարաշահման եւ հակամրցակցային համաձայնության երեւույթներ: Սակայն, ...ՁԵՎԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ«Ազգը» երեք անգամ անդրադարձել է քաղաքացուհի Աննա Մարտիրոսյանի դիմում-բողոքին, թե ինչպես Աբովյան փողոցի թիվ 3 հասցեում, իր սեփականությանը կից, խախտելով բոլոր քաղաքաշինական նորմերը, կառուցվում է 18 հարկանի ...ԲԱՑ ՆԱՄԱԿ «ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՊՐՆ ՍԵՐԺ ՊՈՊՈՖՖԻՆ
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆԻմ բնակած շենքը (Երեւան, Շենգավիթ համայնք, Ս. Տարոնցու փող. 1), մասնավորաբար նրա վերին հարկերը ավելի քան 10 օր զրկված են ջրից: Յուրահատուկ սպորտաձեւի է վերածվել հարեւանների հետ դույլերով ջուր կրելը 5-6 ...ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է ՆԵՐԿՐՎԵԼ 20 ՀԱԶ. 50 ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
Այս տարվա առաջին կիսամյակում հանրապետություն է ներկրվել 20 հազ. 50 ավտոմեքենա` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 4000-ով ավելի: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին կառավարությանն առընթեր մաքսային ...ԱՐԵՎԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԿԱՐԵՎՈՐ ԵՎ ՀՐԱՏԱՊ
ՊԱՎԵԼ ԲԱՐՍԵՂՅԱՆ, Տեխնիկական գիտությունների դոկտոր, «Numetrics Management Systems» ամերիկյան ընկերության փոխպրեզիդենտԱրեւային տեխնոլոգիաները կարող են ինչ-որ չափով մեղմել համաշխարհային էներգետիկ ճգնաժամը, որի շունչն ավելի ու ավելի է զգացվում մեր առօրյա կյանքում: Սա պրոբլեմ է ամբողջ աշխարհի համար եւ սկսում է պատշաճ ուշադրության ...ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ «ՄԹՆՇԱՂԻ ԱՆՈՒՐՋՆԵՐԸ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆ 100 ՏԱՐԵԿԱՆ Է
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Գանձա-ԵրեւանՋավախք այցելությունները ավելի հաճախ ջավախահայության իրականությանն առնչվելու հնարավորություն են, քան իրադարձություններին, դեպքերին անդրադառնալու առիթ կամ միջոց: Հունիսի 20-ին Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի ...ԲԱԽԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ 2-ՐԴ ՄՐՑԱՆԱԿԸ ԴԱՎԻԹ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաՀուլիսի 8-19 Լայպցիգում կայացած Յոհան Սեբաստիան Բախ միջազգային 16-րդ մրցույթում Ռոստոկի երաժշտության եւ թատրոնի բարձրագույն դպրոցի սան 21-ամյա թավջութակահար Դավիթ Մելքոնյանը, ինչպես նաեւ ճապոնացի Թորու ...ՊԱՏՎԱՎՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ
Հ. Ծ.Կահիրեի (Եգիպտոս) Հայկական բարեգործական ընդհանուր միության պաշտոնաթերթ` «Տեղեկատու» (խմբագիր` Արաքսի Տեօվլեթյան) պարբերականի նոր շրջանի 47-րդ համարը տեղեկացնում է, որ Եգիպտոսի մոտ Ավստրիայի ընդհանուր ...«ԻՆՉ ԵՄ ՈՒԶՈՒՄ ԵՍ» ԿԱՄ «Ի՞ՆՉ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԸ»
UNICEF-ը եւ «Ազգ» օրաթերթը 10-16 տարեկան դպրոցականների համար հայտարարում են շարադրության մրցույթ` «Ինչ եմ ուզում ես» կամ «Ի՞նչ են ուզում երեխաները» վերնագրով: Հաղթողները անվճար կմասնակցեն «Ժուռնալիստիկայի ...ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
«Հայաստան» համահայկական հիմնադրամից հաղորդում են, որ Տիգրան Թորոսյանը Ազգային Ժողովի նախագահի ֆոնդից երեք միլիոն դրամ նպատակային հատկացում է կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Գումարն ամբողջությամբ ...ՕՂԱԿՆԵՐԻ ԱՐՔԱՆ, ՀԱՅԱԶԳԻ ՌՈՒՍ ԶԱՎԱԿՆ ՈՒ ՌԻՆԳԻ ԱՍՊԵՏԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ1956-ի նոյեմբերի 22-ին Մելբուռնի «Կրիկենտ Գրաունդ» մարզադաշտում հանդիսավորությամբ տրվեց 16-րդ ամառային օլիմպիական խաղերի մեկնարկը: Կանաչ մայրցամաք էին ժամանել 68 երկրների ավելի քան 550 մարզիկներ, որոնք ...ԿԿԱՅԱՆԱ՞ ՌԵՎԱՆՇԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱյսօր Աբովյանում ՀՀ չեմպիոն «Փյունիկը» չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում կհյուրընկալի Կիպրոսի «Անորտոսիսին»: Խաղը կսկսվի 18.30-ին: Հանդիպումը կսպասարկի Գերմանիայի մրցավարական ...Գ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ ՏԱՐԱԾԵԼ Է ԿԵՂԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ «ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության համաձայն, մեղադրյալ Գուրգեն Եղիազարյանը հայտարարել է, թե երկաթյա «ոզնիներ» պատվիրելու ...ԵՂԱՆԱԿԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Հուլիսի 23-ին անձրեւի հավանականությունը փոքր է: Երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-18մ/վրկ: Ջերմաստիճանը գիշերը` +22...+24, ցերեկը` +35...+37 աստիճան:
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ԲԱՑԵԼՈՒ ԿՈՉ
«ՎԱԼԵՏՏԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ ԹՈՂԱՐԿԵՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՕԲԱՄԱՅԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ԲԱՅԴԵՆԸ` ԱՄՆ-ՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ԴԵՍՊԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ
Հ. Չ.ՍՏԱՄԲՈՒԼԻ «ՄԱՐԱԼ» ՊԱՐԱԽՈՒՄԲԸ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԷՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀԱՆԴԻՊՄԱՆ ՀՐԱՎԵՐԻ ՄԵՐԺՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՆՈՒՅՆՊԵՍ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՄՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՁԵՌՔՈՒՄ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ՀԱՅ ԱՐԻՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ

ՄՈՒՐՃԻ ԵՎ ՍԱԼԻ ՄԻՋԵՎ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԻՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ԵՎՍ 150 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ

ԳՈՐԾԱՐԱՐ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՆԵՐԴՆԵԼ 250 ՄԼՆ ԴՈԼԱՐ

ԿԳԱ՞ ԱՐԴՅՈՔ ԳՅՈՒԼԸ ԵՐԵՎԱՆ

«ՇՈՒՌ ՏՎԱԾ» ՆԱՑԻՈՆԱԼԻՍՏՆԵՐ
Ռ. Հ.
ՍԽԱԼ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԵՊ
Թարգմ.՝ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ «ԷՐԵԲՈՒՆԻ» ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ. ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԵՌՆՈՒՄ
ՍԱՐԳԻՍ ՇԱՀԻՆՅԱՆ, «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության նախագահ, Հոդվածը թարգմանել է Պետրոս Քեշիշյանը ֆրանսերեն բնագրից:
ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳԱՂՏՆԻ ՇՓՈՒՄՆԵՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
- 535 Հուստինիանոս կայսեր Էդիկտը հայոց ժառանգական իրավունքի մասին:
- 1828 Ռուսական զորքերը գրավում են Ախալքալաքը:
- 1908 Երիտթուրքերի հեղաշրջումը Թուրքիայում, սահմանադրության վերականգնումը:
- 1993 ԼՂՀ պաշտպանության բանակը դուրս շպրտեց թշնամուն Աղդամ քաղաքից:
- 1993 Արցախում բնակվող հայ բնակչության դեմ երկար ժամանակ շարունակվող հրետանային ռմբակոծություններից պաշտպանվելու համար Արցախի ուժերը ստեղծեցին (ավարտեցին 1993 09 04) Աղդամի, Ջիբրայիլի և Հորադիզի պաշտպանական գոտիները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

