
ՆԱԽԱԳԱՀԻ 100 ՕՐԸ
Սա պետության ղեկավարի առաջնային խնդիրներից է, չնայած «կադրերն են որոշում ամեն ինչ» թեզը ճշմարտության միայն մի երեսն է: Մեր հասարակությունն էլ (առանձնապես՝ ԶԼՄ-ները) արտահայտված հետաքրքրությամբ է հետեւում այս ոլորտին եւ ակտիվորեն քննարկում՝ գրեթե նույնացնելով դա պետականաշինության հետ: Իհարկե, այս դեպքում նպատակը շատ ավելի խորն է:
Արդեն առաջին իսկ դրսեւորումներից կարելի է նկատել, որ նոր նախագահի կադրային քաղաքականությունը տարբերվում է առաջին վարչակարգի քմահաճ ինքնավստահությունից (երբ նույնիսկ առանցքային նախարարներին հանկարծ այնպես էին հանում ասպարեզից, որ նրանք հեռուստատեսությունից էին իմանում այդ մասին) եւ երկրորդ վարչակարգի՝ մեծ մասամբ քաղաքական կոնյունկտուրայից կախվածությունից: Երրորդը պետք է ամենահաջողվածը լինի, եւ այս ուղղությամբ մեծ սպասելիքներ կան: Այստեղ սխալները պարզապես պարտավոր են ավելի պակաս լինել, քանի որ պետությունն արդեն որոշակի փորձ ունի:
Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականությունը աչքի է ընկնում հավասարակշռվածությամբ, տակտով եւ գիտակից մոտեցմամբ: Կարելի է հանգուցային կետերում բոլոր գտնվածներին փոխել, աղմուկ հանել, բայց տարվա վերջին տեսնել, որ մակրոտնտեսական ցուցանիշները անկում են ապրել (որպես կանոն այդպես էլ լինում է): 100 օրվա դրությամբ կադրային ինտենսիվ, սակայն շատ զգույշ եւ ռացիոնալ մոտեցում է ցուցաբերվում, այդ պատճառով տնտեսական եւ պետական աճի տեմպերը չդանդաղեցին փաստացի իշխանափոխությունից հետո: Սա շատ կարեւոր հանգամանք է: Հիշենք, ՀՀՇ-ի իշխանություն գալուց հետո ամբողջ 10 տարի ցնցումներ էին (օբյեկտիվ հանգամանքներով հանդերձ), 98-ի իշխանափոխությունից հետո միայն 2000-2001-ին սկսեցինք զգալ տնտեսական աճի արդյունքները: Դատելով այս 100 օրով, այս անգամ կարելի է հուսալ, որ նոր վարչակարգի հաստատման նման ցնցումներ չեն լինի, չնայած դարձյալ առկա լարման գործոններին (լարվածությունը նոր նախագահի օրոք դեպի նվազում է գնում, չնայած այն խթանելու շահագրգիռ ուժերի գործունեությանը):
Ոմանք նոր վարչակարգի կադրային փոփոխությունները անվանում են փոխատեղումներ (ռոկիրովկաներ): Պետք է նշենք՝ միայն դրական է, որ կադրերը չեն փոշիացվում: Սա փորձառու պետական գործչի ռազմավարություն է: Միայն անհույս հեղափոխականներին է հատուկ փորձառու, երկար տարիներ աշխատած կադրերին միանգամից հանել եւ տեղը անսպասելի, «շրխկան» նշանակումներ կատարել: Հետո ամեն ինչ ձախողել: Իսկական ղեկավարը միշտ կարողանում է յուրաքանչյուր կադրին իր տեղը դնել՝ աստիճանաբար բարձրացնելով կամ իջեցնելով, բայց ոչ երբեք՝ ինչ-որ էֆեկտների համար: Չպետք է մոռանալ, որ այստեղ գործում են նաեւ կազմակերպչական եւ քաղաքական դրդապատճառներ, որոնք չեզոքացնելու համար կամքից բացի նաեւ ժամանակ է պետք:
Համենայն դեպս, փորձված կադրերի եւ երիտասարդների գործունեության համակցումը նոր նախագահի մոտ շատ լավ եւ հարմոնիկ է ստացվում: Ամենակարեւորը, որ քաղաքականությունը տարվում է առանց համակարգի խարխլման եւ անհարկի ռիսկերի, նպաստելով զարգացումների հաջորդականությանը եւ կայունությանը:
Վարչապետի նշանակումը Հայաստանի պետական կազմակերպման համակարգում անկյունաքարային ելակետն է նախագահի համար: Ընդ որում՝ մինչ այդ Սերժ Սարգսյանն ինքն է աշխատել վարչապետի պաշտոնում, եւ ապահովել է ավելի մեծ տեղաշարժեր (համենայն դեպս, մենք կոմպետենտ ենք սա հաստատելու մայրաքաղաքի հարցում), նույնիսկ առանց այն հնարավորությունների (կադրային փոփոխություններ, տնտեսական բարեփոխումներ եւ այլն), որ այսօր տրված են վարչապետին:
Հասարակական էֆեկտի եւ քաղաքականության առումով այս ընտրությունը ճիշտ ընտրություն էր: Սակայն վարչապետի գործունեության ոլորտը անհամեմատ ավելի լայն է, քան բանկիրինը եւ աշխատելու մեթոդներն էլ շատ տարբեր՝ երբեմն սովորական նախարարը ավելի մոտ է կառավարման մեթոդներին, քան գլխավոր բանկիրը: Մեր պատմությունը մի անգամ ցույց է տվել, որ Կենտրոնական բանկի ղեկավարը միանգամից վարչապետ դառնալու դեպքում չի կարողանում պահանջվող արդյունավետությամբ տիրապետել կառավարման բոլոր օրինաչափություններին (Հայաստանում՝ Ա. Դարբինյանի օրինակը): Անցած 100 օրում այս համեմատության մեջ Տիգրան Սարգսյանը ավելի շահեկան է դրսեւորվում (կարող ենք բերել համեմատական փաստեր), չնայած երկու դեպքում էլ մամուլը արձանագրում է տեսական քննարկումների առատություն: Դրանց մեծ մասը հեռանկարային է: Այնուամենայնիվ, Դիլիջանը ֆինանսական կենտրոն դարձնելու, կամ Հայաստանը նանոտեխնոլոգիաների ուղղությամբ ուղղորդելու միտումները մի քիչ էքստրավագանտ են հնչում մեր ժամանակների հրատապ խնդիրների շարքում (մանրամասն հանգամանքների քննությունը առանձին վերլուծության նյութ է): Օրինակ, բանկային համակարգը Երեւանում հասցրել է ստեղծել մեծ տնտեսական, ունեցվածքային բազա, որը նորից վերականգնել Դիլիջանում՝ հանուն հայեցակարգի, դժվար թե մեկը կարողանա հաստատել, որ այսօրվա անհրաժեշտություն է: Կառավարման անսխալականության ապահովման հարցում շատ կարեւոր գործոն է, որ հանրապետության նախագահը մնում է գործադիր իշխանության գլուխ: Այս ոլորտի ղեկավարման գործում Սերժ Սարգսյանը հոգնածության կամ ծուլանալու նշաններ չի ցուցաբերում, եւ դա մեծ օգնություն է նորընտիր վարչապետին:
Վարչապետի նշանակումը այս ընթացքում ցույց տվեց, որ նա կարողանում է ամբողջությամբ համագործակցված աշխատել նախագահի հետ, եւ այդ գործնական համագործակցությունը ստացվում է:
Պետք է նկատի ունենալ նաեւ, որ տնտեսությունն ինքնազարգացման հատկություն ունի, եւ ոչ թե այն զարգացնում են առանձին ղեկավարներ (դա խորհրդային ժամանակներում էր): Ղեկավարի իմաստությունն այն է, որ չխանգարի դրա զարգացմանը եւ ճիշտ ընկալի առաջնահերթությունները:
Ուշագրավ է ընդհանրապես ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ հարցը: Նախ, իհարկե, սխալ է դրանք անձնական հանգամանքներով պայմանավորելը: Մեր բոլոր բարձրագույն ղեկավարների մեջ Սերժ Սարգսյանը ամենաշատն է հաշվի նստում օբյեկտիվ իրականության հետ: Ոչ բավարար զարգացում ունեցող հասարակություններում, մակերեսային, քաղքենի մտածողության մեջ մաժորային նոտաներով փոփոխություններ կատարելը նաեւ ուժի եւ ազդեցիկության չափանիշ է դիտվում: Սերժ Սարգսյանը երկրի այն ղեկավարն է, որն ապացուցեց, որ քաղաքական եւ իրական ազդեցիկությունը կարելի է պահպանել նույնիսկ սահմանադրությամբ էականորեն կրճատված նախագահական լիազորությունների պայմաններում: Իրականում իսկական հեղինակությունը ոչ թե ամեն պատահած պահանջով աջ ու ձախ ինքնանպատակ ու ինքնագոհ փոփոխություններ կատարելն է, այլ աշխատողին՝ չաշխատողից, հեռանկարայինն անհեռանկարից, առաջնահերթն ու անհետաձգելին տեսնելու եւ զանազանելու կարողությունը: Ինչն այս պարագայում կիրառվում է, կարծում ենք, առավելագույնս: Մի փոքր ավելի «ջանասիրությունը» արդեն ի վիճակի է խախտել հավասարակշռությունը եւ լարված մթնոլորտ ստեղծել երկրում: Կարելի է կանխատեսել, որ աստիճանաբար Սերժ Սարգսյանի հաստատակամության նոր հետաքրքրական օրինակների եւս ականատես ենք լինելու: Բայց ամենակարեւորը ձեւավորված այն համոզմունքն է, որ դա չի կիրառվի անհարկի: Մեր ժողովուրդը մի քիչ սովոր է (եւ նույնիսկ սպասում, պահանջում է), որ ղեկավարը մեկ-մեկ «ձեռքը սեղանին խփի»: Պարզապես դա պետք է ակնհայտ, անվիճելի արդարամտության հողի վրա կատարվի: Եվ երբեմն էլ տպավորությունն ու իրականությունը շատ մեծ տարբերություններ են դրսեւորում:
Մեզ մոտ ընդունված պնդումը, որ հասարակությունը փոփոխություններ է պահանջում, դեռեւս ամբողջ ճշմարտությունը չէ: Ցնցող փոփոխություններ պահանջում են ինտրիգների սիրահարները: Վերջին տարիներին ակնհայտ է տնտեսական աճը: Իրադրության նրբությունն այն է, որ դա պահելը այսօր ավելի մեծ հերոսություն է, քան անընդհատ (եւ ինքնանպատակ) փոփոխությունների ձգտելը: Ժողովուրդն էլ, իհարկե, միշտ ուզում է, որ արագորեն իր «մեկը երկուս դառնա»: Սակայն մի հանգամանք էլ կա, որ գնալով ուժեղանում է՝ այսօր նա արդեն քիչ թե շատ որոշակի արժեքներ է կուտակել, դուրս է եկել լյումպենության շրջանից, եւ նախանձախնդիր է նաեւ դրանք պահպանելու հարցում: Այսինքն, ունեցածը, ձեռքբերածն ամրագրելու գործոնը գնալով գերակշիռ է դառնում երազանքների եւ էքսպերիմենտների համեմատ: Այս հարցում մենք մոտենում ենք կայացած հասարակություններին:
Այսօր մեզ ոչ այնքան ոգեւորում է օրինախախտության, կոռուպցիայի դեպքերի, չարաշահումների բավականին ինտենսիվ բացահայտումը, որքան համակարգը չխարխլելու նախագահի հնարավորությունները: Շատերը որոշակի ցավով, ափսոսանքով են արձանագրում, որ եթե սուբյեկտիվ հանգամանքները չլինեին (կապված Տեր-Պետրոսյանի քաղաքական ասպարեզ գալու եւ կազմակերպված միտինգային շարժման հետ), այս անգամ ունենալու էինք ամենահավասարակշռված եւ կշռադատված իշխանություն: Սակայն այս իրավիճակում էլ Սերժ Սարգսյանը ավելի շատ է կարողանում պահպանել ստաբիլությունը, քան կարելի էր սպասել: Արտաքուստ դա կարող է ոմանց նույնիսկ թվալ (կամ դիտավորյալ ներկայացվել որպես) ինչ-որ տեղ անգործություն: Իրականում ճիշտ հակառակն է՝ քչերը կարող էին նման վիճակում իրենց պահվածքով եւ գործունեությամբ հասարակությանը հետ պահել ցնցումներից:
Կան ուժեր, որոնց ձեռնտու է եւ ձգտում են Սերժ Սարգսյանին բերել բռնապետության, ավտորիտարիզմի ոլորտ: Բայց նոր նախագահի համար այդ բնավորությունը հատկանշական չէ առավել, քան իր նախորդների մոտ: Ժամանակները եւս փոխվել են: Այդ թվում եւ իր միջոցով՝ ազատության որոշ թթվածին է բաց թողնվել, ուժեղացվել է հասարակական հսկողությունը, ստեղծվել այս ոլորտում գործող հատուկ լիազորություններով կազմավորումներ եւ այլն: Էլ չենք խոսում քաղաքացիական հասարակության պահանջների նկատմամբ միջազգային վերաբերմունքի էական զարգացման մասին: Կոշտ կուրսի արդյունավետության հնարավորությունները այսօր շատ ավելի սահմանափակված են, քան երբեւէ: Կարելի է արձանագրել, որ Սերժ Սարգսյանի բնավորությունը ավելի համընկնում է ժամանակի ա՛յս միտումներին: Նոր նախագահի 100 օրը ցույց է տվել, որ ռեալ կերպով իրականացվում է նահանջ ավտորիտարիզմից: Այդ թվում, բացի գործունեության մեթոդներից, այն անսովորության աստիճան տեսանելի է արտաքին դրսեւորումներում: Մինչդեռ ավտորիտար տարբեր դրսեւորումները մի տեսակ առաջին դեմքերի ուժի ցուցադրման հատկանիշն են ոչ կայուն դեմոկրատական ավանդույթներ ունեցող երկրներում: Միայն առանձին ղեկավարների մոտ, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի, ընդհակառակը՝ հատկապես նախագահության ստանձնումից ի վեր, միշտ մեծահոգության եւ ժողովրդավարության ենք հանդիպում բոլոր հարաբերություններում: Դա իսկակա՛ն ուժի վկայությունն է: Մյուս կողմից, սա ոչ թե պոպուլիզմ է, այլ ժողովրդի հետ հարաբերվելու ձեւ: Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ նաեւ այս հարաբերություններում Սերժ Սարգսյանը բոլորովին չի զոհում սկզբունքները եւ արդարամտությունը (մեր հանրության մեջ այսպիսի մի հակում կա՝ սեփական գործը քննելիս ղեկավարից պահանջել առավելագույնը, չէ՞ որ նա ամեն ինչ կարող է՝ եթե ցանկանա ու հրահանգի): Այս ընթացքում առիթներ են եղել, երբ նախագահը հասկացրել է, որ ինքը թեպետ բարեսիրտ է, կամեցող, սակայն թույլ չի տալիս շահամոլական շահարկումներ եւ տիրապետում է իրական վիճակի փաստերին: Սա եւս վկայում է, որ նա ոչ թե պոպուլիստական, այլ խիստ, բայց՝ օբյեկտիվ ղեկավարության ձեւ է դավանում:
Մենք խոսեցինք կառավարման մեթոդների մասին: Երկրի նախագահի գործունեության հիմնական ոլորտներն են երկրի արտաքին եւ ներքին, այդ թվում՝ տնտեսական քաղաքականության իրականացումը: Ի՞նչ կարող են ասել այս մասին Սերժ Սարգսյանի նախագահության առաջին 100 օրերը: ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Այստեղ ժառանգած դրությունն այնքան լավ չէ, ինչպես պատկերացնել կարելի է արձանագրված երկնիշ աճով: Բանն այն է, որ վերջին, մասնավորապես, հինգ տարում տնտեսության իսկապես ծանրակշիռ աճը իրականացվել է ծայրահեղ լարումների եւ բոլոր պահուստների օգտագործման հաշվին: Հանրապետական խոշոր կառուցումները դանդաղել են (վերջինը Իրան-Հայաստան գազամուղն էր): Մեղրի-Քաջարան ճանապարհը այնպես արագ չի կառուցվում, ինչպես ժամանակին Սելիմի լեռնանցքի ճանապարհը: Գյուղատնտեսությունը շարունակում է պատուհասվել կարկուտից, իսկ միջոցառումների իրականացումը կանգ է առել: Տնտեսությունը ինտենսիվորեն սպասում է Հազարամյակների մարտահրավերի կամ նման ծրագրերի շտապ օգնության: Այսօր զարգացումը շարունակվում է հիմնականում մայրաքաղաքում: Այնպես որ զարգացման տեմպերը պահպանելն արդեն իսկ ձեռքբերում պետք է համարել,- սա քչերն են ընկալում: Եթե տարեվերջին մակրոտնտեսական ցուցանիշների անկում արձանագրվի (ինչի հեռանկարն իրական է, օբյեկտիվ), դա հոգեբանական եւ գաղափարախոսական (քարոզչական) անցանկալի ազդեցություն կարող է ունենալ: Մեծ կազմակերպվածություն եւ հնարամտություն, պարզապես տաղանդավոր մոտեցում է պետք ՝ ոչ թե աստղեր երկնքից իջեցնելու, այլ՝ իրադրությունը պահպանելու: Այստեղ է, որ հատուկ նշանակություն է ստանում երկրորդ սերնդի բարեփոխումների առաջադրված խնդիրը, որը, պետք է նշել, հասարակության լայն շրջանակներում պահանջվող ընկալումը չի գտել, քանի որ այն շատ ավելի նուրբ եւ մասնագիտական մոտեցում է պահանջում, քան այն խնդիրները, որ սովոր ենք ներկայացնել հասարակական քննարկման: Սակայն այդ բարեփոխումները մի փոքր ուշացել են, եւ բնականաբար ժամանակ են պահանջում՝ մշակելու, ներդրվելու եւ արդյունքներ ցույց տալու համար: Չմոռանանք, որ հանրապետության տնտեսության կառավարումը ընթանում է գլոբալ զարգացումների աննախադեպ աննպատակահարմար, գրեթե ճգնաժամային պայմաններում: Փաստորեն բոլոր երկրներում, այդ թվում՝ առաջատար, արձանագրվել է տնտեսական, սոցիալական կտրուկ եւ ազդեցիկ անկում:
Անդրադառնանք միայն այս 100 օրվա մի քանի պահերի, որոնք իրական ազդեցություն ունեցան գործընթացների կազմակերպման եւ հասարակական ներգործության տեսակետից:
Գազի գների պետական կարգավորման փաստը արտահայտիչ կերպով զսպեց գների անկառավարելի զարգացումը, որ հատկանշական էր մեզ համար երկար տարիներ: Ինչպես տեսնում ենք, գազի լիցքավորման կայանները այսօր էլ աշխատում են պետության կողմից առաջարկված գներով: Այսինքն՝ չեզոքացվեցին այս ժամանակների համար նախապատրաստված հիմնական «ստորջրյա խութերը»՝ կապված գազի սուբսիդավորման վերացման հետ: Ընդ որում՝ դեմոկրատական ուղղությամբ՝ ի հաշիվ բիզնեսի, եւ ոչ թե ժողովրդի: Ապացուցվեց, որ բիզնեսը այս դեպքում փորձում էր խաբել եւ գերշահույթներ ստանալ, դժվար առիթը օգտագործելով իր շահի համար: Սա լավ ապացույց էր ժողովրդի կողքին պետության կանգնած լինելու՝ իրական եւ ամենեւին ոչ պոպուլիստական:
Կամք եւ կարողություն դրսեւորվեց ողջ այս ընթացքում պահպանելու դրամի կայունությունը (չնայած անձամբ մենք անշարժ կուրսը ամենակարեւոր հանգամանքներից չենք համարում. սա առանձին հարց է):
Մայրաքաղաքում, որը տնտեսության առաջատարն է, աննախադեպ կառուցումներ են ընթանում: Նախորդ տարվա շինարարական ծրագրերը հաջորդաբար, նախատեսված ժամկետներում ավարտվելով, տեսանելի հավելում են բերելու վարչակարգի իմիջին: Հիշենք, որ երկրորդ նախագահի մեջբերումների մեջ եւս գերակշիռ երեւացող տեղ էին գրավում քաղաքի փողոցների որակապես նոր մակարդակը եւ լուսավորությունը: Դա հետեւողականորեն զարգացվում է, եւ այս տարի նոր խոշոր իրագործումներ են շարք մտնելու, որոնք բնականաբար, նկատելի դրական ազդեցություն կունենան քաղաքային միջավայրի փոփոխության եւ հասարակական տրամադրությունների վրա:
Երրորդ՝ երթեւեկության կարգավորման հարցում «ճեղքումը» արձանագրվելու է այս տարում (այս աշխատանքների ամենաարդյունավետ շրջանը համընկնում է Սերժ Սարգսյանի վարչապետության ստանձնման հետ): Քաղաքային անխափան հաղորդակցության ապահովումը շատ վտանգավոր, հասունացող հարց է, որ շատ առաջատար երկրներ չեն կարողացել լուծել: Մեզ մոտ կարեւոր, ազդու քայլեր են կատարվում այս ուղղությամբ: Օրերս հաստատվեց կենտրոնում ստորգետնյա բազմահարկ ավտոկայանատեղիների կառուցման եւս մեկ՝ աննախադեպ ծավալուն ծրագիր:
Այսօր մայրաքաղաքում սոցիալական շինարարությունը ամենաբարձր սահմաններին է հասել ողջ անկախության շրջանում: 4-րդ կարգի (քանդման ենթակա) վթարայնության շենքերի բնակիչների փոխհատուցման նպատակով նոր շենքերի կառուցումը այս տարի եւս առաջ է գնում նախատեսված տեմպով, եւ յուրաքանչյուր նոր շենքի հանձնում մեծ ուրախություն է դառնում բնակչության համար (անցյալ տարի նորամուտի արարողությանը մասնակցեց վարչապետ Սերժ Սարգսյանը): Շուտով 4-րդ կարգի վթարայինների փոխհատուցման խնդիրը ամբողջությամբ լուծված կլինի: Այս 100 օրվա սոցիալական շատ կարեւոր իրագործումներից էր երիտասարդ համալսարանականների բնակարանային խոշոր համալիրի հիմնադրումը, որը ապահովելու է նոր սերնդի կազմավորման եւ դաստիարակության գործում կարեւոր դեր ունեցող այս խավի ընտանիքների բնակարանով ապահովումը՝ շուկայականի կես գնով: Սա եւս կազմակերպվել է նախագահի անմիջական նախաձեռնությամբ: Մայրաքաղաքի բոլոր շենքերի վերելակների հիմնանորոգման իր նախադեպը չունեցող խոշոր ծրագիրը, որ ավարտվում է այս տարի, էական դեր կխաղա հասարակական բարեկեցության եւ ապահովության այդ գծով բարելավման եւ դժգոհությունների բացառման գործում:
Զգալի են տեղաշարժերը ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ոլորտում, որտեղ որոշ լճացման երեւույթներ էին սկսել դրսեւորվել: Թուրքիայի հետ հարաբերություններն ի վերջո հեռանկարներ են դրսեւորում: Պետք է հստակ պատկերացնել՝ ինչ մեծ փոփոխություն կբերի սահմանի բացումը: Սկսած տնտեսության, բիզնեսի զարգացումից մինչեւ սպառողական գների էժանացում, որ այսօր ամենահրատապ հարցերից է: Դրա համար շատերը («որքան վատ, այնքան լավ» սկզբունքի դավանողներից) ներքին դիմադրություն են փորձում ցուցաբերել:
Տեղաշարժերի նոր հույսեր են բացվում Ղարաբաղի հարցում: Վերջին 10 տարում տարվող քաղաքականությունը (այսպես կոչված «ստատուս քվոյի պահպանման») մի քիչ հասկանալի չէր, անորոշ էր, մի քիչ պարտիզանական, եւ միջազգային հանրության մեջ էլ չէր կարող շարունակաբար ընկալվել, եւ անընդհատ չէր կարող ձգվել այդպես, պիտի հանգեցներ կոնֆլիկտի միջազգային լուծման խնդրում ադրբեջանական կողմի ուժեղացման:
100 օրը ցույց տվեց, որ այս հարցում սկսել է գծագրվել նոր՝ Սերժ Սարգսյանի ձեռագիրը, որը ներառելով նախկին փորձի դրական կողմերը, նախատեսում է կարգավորման ուղղությամբ ակտիվ քայլեր՝ սառեցման իրեն արդեն սպառող քաղաքականության փոխարեն: Ակնհայտ է, որ քայլեր պետք է կատարել հարցի իրական լուծման ուղղությամբ, առանց նայելու՝ Տեր-Պետրոսյանի՞ տարբերակին է նման, թե ում՝ դա առայժմ «Մադրիդի» տարբերակ է կոչվում, եւ պետք է ոչ թե սպասել, այլ գործուն միջոցներ ձեռնարկել այն հնարավորինս հայանպաստ դարձնելու: Գործընթացի սառեցման փորձերը կարող են ի վերջո աններելի դառնալ՝ մեզնից վանելով միջազգային ուժերին: Սա շատ ծանր եւ պատասխանատու հանձնառություն է: Այստեղ պետք է մեծ կամք եւ ամուր պետական իշխանություն: Ժողովրդի «ըմբոստացման» իրական հիմքեր, կարծում ենք, չկան: Կան կազմակերպչական նախադրյալներ (գրգռելու), եւ պիտի հաշվի առնել դրանք: 100 օրում այստեղ թունելի վերջում լույս երեւաց երկար ընդմիջումից հետո: Սա եւս Սերժ Սարգսյանի իրատեսական, հավասարակշռված քաղաքականության վկայությունն է: Բոլոր դեպքերում այս 100 օրում տեղաշարժի ապահովման ակնկալիքն ավելի ակնհայտ էր, քան անցած 10 տարում եւ բարձր մակարդակի տասնյակ անարդյունք հանդիպումներում՝ ոչինչ չասող եւ ոչինչ չարձանագրած: Սա Հանրապետության նախագահի միջազգային հեղինակությունը եւ կշիռն էլ է բարձրացրել: Ամենադժվար խնդիրներից մեկն այն է, որ այս գործընթացը պետք է կարողանալ զուգակցել ներսում ժողովրդավարական գործընթացների գլխավոր գծի հետ, այն դեպքում, երբ դա որոշակի պահի, հնարավոր է, կամային եւ վճռական որոշում պահանջի [*]:
Նոր, նուրբ ձեռագիր է ցուցաբերում Սերժ Սարգսյանը ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ խնդիրներում: Կարելի է պնդել, որ անցած երեք ամիսներին ընդդիմության նկատմամբ ամենահավասարակշռված մոտեցումն է փորձ կատարվում ցուցաբերել մեր վերջին պետականության ողջ պատմության ընթացքում:
Քննարկումների նյութ է դարձել մերձեցումը արմատական ընդդիմության հետ: Սակայն այստեղ, կարծում ենք, վաղ է շատ ոգեւորվելը, քանի որ գործ ունենք ընդգծված հավասարակշիռ քաղաքական գործչի հետ: Պետք է նկատի ունենալ, որ որոշ լուծումների համանմանությունը դեռ չի նշանակում նրա ձեռքով լուծել հարցը: Սա քաղաքական մոտեցում չի լինի: Առավելագույնս՝ քաղաքական երկար պրոցես պահանջող հանգամանք է: Նկատելի է, որ նախագահը չի հանձնում նախաձեռնությունը ընդդիմադիր շարժմանը: Ընդհանրապես, համագործակցության հաստատումը ժամանակ է պահանջում եւ ստիպում է այդ ընթացքում ընդդիմությանը հավասարակշռել իր ելույթները (շատ եւ շուտ կլինի ասենք՝ կոնստրուկտիվ դարձնել):
Մյուս կողմից՝ քավության նոխազի տարբերակն էլ ավելի շատ լրագրողական վարկած է՝ դետեկտիվ սյուժե ընտրելու համար: Իրականում, կարծում ենք, այսօր դա օրակարգի խնդիր չէ եւ դրա քաղաքական հիմքը չկա: Ակնհայտորեն գծագրվում է, որ նախագահը տրամադիր է բոլորին ամնիստիա շնորհելու, բայց պիտի իմանա՝ դիմացը ինչ են խոստանում: Մարտի 1-ի փաստը իր գնահատականը պետք է ստանա, բայց չենք կարող սպասել, որ կբարդվի կողմերից մեկի վրա: Հանցագործությունների փաստը առկա է: Բայց եթե համաներումը ստանալու են եւ դրանով միայն ակտիվացնեն ապակառուցողական շարժումը՝ առանց ստրատեգիական համաձայնությունների, դա քաղաքական պրոցես չի լինի: Առանց այդ էլ այս հարցում պետք է տեսնել, որ նախագահը պատրաստակամ եւ ընդառաջող է: Պարզապես թույլ չի տալիս դիմացիններին մեկնաբանել դա իրենց ուժեղացմամբ («տեսա՞ք՝ ոնց բաց թողեց՝ վախեցավ»): Պայմանավորվածություններն այնպիսին պետք է լինեն մոտավորապես՝ որ հումանիստական վերաբերմունքով մոտիվացվի: Որովհետեւ դժվար է բացառել, որ 2008-ի ընդդիմադիր շարժումը ծրագրված հեղափոխություն էր: Ակնհայտ է: Դա ի՛ր ղեկավարած պետության իրողությունն է, որը պիտի լուծվի օրենքի եւ քաղաքական հավասարակշռության սկզբունքներով: Ամփոփում
100 օրվա համառոտ բնութագրականները.
Երկրի հավասարակշռության պահպանում (այդ թվում՝ տնտեսական զարգացման ոլորտում), բարեփոխումների հետեւողական եւ հանդարտ իրականացում՝ թույլ չտալով լճացում:
Ցնցումների տակտով, հեռատես եւ հավասարակշիռ բացառում՝ առանց արժանապատվության կորստի:
Ամենասրված իրադրության մեջ՝ ազգային համերաշխության ուղղության աստիճանական իրականացում: Արտաքուստ չերեւացող շատ մեծ բաներ են կատարվել: Փոխըմբռնման, լսելու եւ բարյացակամության կուրս է հայտարարվել: Հնարավոր է եղել խուսափել մեծ առճակատումներից, լարվածությունը ոչ թե աճել է, այլ՝ նվազել:
Առաջին անգամ տեսնում ենք ինտրիգայնության արմատից մերժում: Թե չէ սովորել էինք, երբ կայունություն էինք հաստատում ինտրիգների կամ կոշտ ուժի միջոցով:
Պետական կառավարման համակարգերում օրինականության բարձրացում: Դեռ քչերին է հասու՝ այս կարճ ժամանակամիջոցում ինչեր են կատարվել մաքսային, հարկային, ճանապարհային ոստիկանության եւ մյուս մարմիններում՝ միայն «վերեւից» բարի կամքի դրսեւորման հետեւանքով: Չնայած փաստերն առկա են, հանրային կարծիքը իներցիոն բնույթ ունի՝ ժողովուրդը բավական թերահավատ է դարձել: Այս վերափոխումները, հետեւողականության պահպանման պայմաններում, կբերեն հանրային կարծիքի շատ ցանկալի փոփոխության եւ պետություն-հասարակություն փոխադարձ վստահության հաստատման: Հիմնական պրոբլեմները
Տնտեսության առանձին ճյուղերը վերցնել օլիգարխներից, ինչպես Պուտինն արեց: Առնվազն՝ այստեղ վերաբաշխում եւ պետական հսկողություն է պետք:
Գտնել աշխարհաքաղաքական նեգատիվ զարգացումների հակակշիռներ, տնտեսության զարգացումը շարունակելու ուղիներ: Հստակ, իրական, շոշափելի դարձնել եւ իրագործել բարեփոխումների երկրորդ փուլը:
Դիմակայել ներքաղաքական ինտրիգներին: Աշնանը հնարավոր հարձակումը քաղաքական ուժերի կողմից հետ մղել եւ տանել ցանկալի հուն:
Ղարաբաղի ծանր հարցի լուծումը ՀՀ երրորդ նախագահին է բաժին ընկել:
Այս թեմաներից յուրաքանչյուրը առանձին-առանձին վերլուծման կարիք ունի:
Անձնական կտրվածքում նախագահության 100 օրը էական սրբագրումներ մտցրեց Սերժ Սարգսյան պետական-քաղաքական գործչի կենսագրության մեջ: Շատ հատկանիշներ, որ առկա էին նրա գործունեության ողջ ժամանակահատվածում, դիտարկվում էին այն համակարգերի կոնտեքստում, որտեղ ծառայում էր նա (նույնիսկ վարչապետության շրջանում), եւ որպես սուբյեկտ հասարակության համար միանգամից տեսանելի դարձան, ընդգծվեցին հատկապես առաջին դեմքի կարգավիճակով:
Դեռեւս վարչապետության օրոք հանրային լայն խավերի համար գծագրվել էր, եւ այս 100 օրում իրականում դրսեւորվեց, որ որպես ղեկավար, աշխատանքների կազմակերպիչ նախագահը սրտաբաց է, բարյացակամ, խաղաղասեր, օրինապաշտ, ուղղամիտ: Նա ժողովրդի հետ խոսում է պարզ ու հասկանալի լեզվով: Աշխարհը դիտում է Սերժ Սարգսյանին որպես ստաբիլ, կանխատեսելի, փորձառու, ինտելիգենտ գործչի: Կադրերի եւ կողմերի հավասարակշռման հմտություններին տիրապետում է լավագույնս: Կարողանում է դրությունը գնահատել եւ դրանից ելնող ադեկվատ քայլեր ձեռնարկել՝ առանց կանխակալ կարծիքների:
Այս վերլուծությունում հավանաբար ամենաշատ օգտագործված հասկացությունը հավասարակշռվածությունն է: Իսկապես, դա կարելի է համարել նոր նախագահի վարած քաղաքականության հիմնական բնութագրականը:
Սերժ Սարգսյանը աստիճանաբար հաստատում է այն տեսակետը, որ ինքը բոլոր կառուցողական ուժերին է ձեռնտու,- թե՛ դրսում, թե՛ ներսում: Իհարկե, բացարձակ այդպիսի բան չի լինում, սակայն քաղաքական հնարավորության սահմաններում նա կարողանում է հասնել դրան, թե՛ կողմնակիցներին, թե՛ հակառակորդներին բացատրելի վարքագծով: Տիպիկ օպտիմալ քաղաքականության իրականացնող է: * Արցախի հարցում բոլոր ուղղություններով դեռեւս բազմաթիվ մանրամասն քննարկման խնդիրներ կան, որտեղ պետք է մի ամբողջ վերլուծական ապարատ աշխատի: Օրինակ, կարող է գործընթացի ընթացքում հարց առաջանալ՝ այսպես կոչված չճանաչված պետությունների առաջին լուծողը եթե մենք լինենք՝ դա շահավե՞տ է, թե հակառակը: Հակառակ դեպքում եթե տեսնում ենք, որ մեր կորուստները շատ կարող են լինել, պետք է հարցը կապել անկախությունների հետսովետական մյուս դրսեւորումների հետ (Աբխազիա, Մերձդնեստր եւ այլն), դիտարկելով դա որպես միասնական պրոցես: Բոլոր դեպքերում պետք է նախաձեռնություն ցուցաբերել, քանի որ «ջայլամի քաղաքականությունը» ի վերջո մի օր շատ վտանգավոր հետեւանքների կարող է հանգեցնել:
- ԱՆ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Քննարկում
hay գրել է:
Շատ օբյեկտիվ հոդվածա. Մանրամասը վերլուծված.
ARAM գրել է:
Մնումա ,իմանաս, թե ի՞նչա ուտում ու տանես տունդ պահես.
ՆԱԽԱԳԱՀԻ 100 ՕՐԸ
ԱՆ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 2Սա պետության ղեկավարի առաջնային խնդիրներից է, չնայած «կադրերն են որոշում ամեն ինչ» թեզը ճշմարտության միայն մի երեսն է: Մեր հասարակությունն էլ (առանձնապես՝ ԶԼՄ-ները) արտահայտված հետաքրքրությամբ է հետեւում ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ. ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԵՌՆՈՒՄ
ՍԱՐԳԻՍ ՇԱՀԻՆՅԱՆ, «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության նախագահ, Հոդվածը թարգմանել է Պետրոս Քեշիշյանը ֆրանսերեն բնագրից: 4«Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցությունը (ՇՀԸ) ուրախ է, որ Շվեյցարիան է ընտրվել Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագիտական շփումների վերահաստատմանն ուղղված երկխոսության վայր: Ըստ երեւույթին 2008-ի հուլիսի 8-ին ...ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳԱՂՏՆԻ ՇՓՈՒՄՆԵՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
Հ. ՉԱՔՐՅԱՆ 2Հուլիսի 18-ի համարում «Հյուրիեթը» առանց մանրամասնելու հայտնել էր, թե հայ-թուրքական գաղտնի շփումներ են անցկացվել Շվեյցարիայի Բեռն քաղաքում: Թուրքական թերթի տեղեկությունը նախ լայն արձագանք գտավ ինչպես Հայաստանում, ...ԻՐԱՆԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Հ. Չ.Հուլիսի 18-ին պաշտոնական այցով Անկարայում գտնվող Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքին հեռախոսազրույց է ունեցել հայ գործընկերոջ՝ Էդվարդ Նալբանդյանի հետ: Այցի ավարտին միայն հայտնի դարձած հեռախոսազրույցի ...«ՀԱՊԿ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ՎՐԱ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐԻ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԴԵՊՔՈՒՄ ԿԳՈՐԾԱԴՐՎԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԵԽԱՆԻԶՄԸ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ Հայաստանում մեկնարկեց ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) հրամանատարաշտաբային «Ռուբեժ-2008» համատեղ զորավարժությունը: Բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության ...ԵՎՍ ՄԵԿ ՍՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ ՋԱՎԱԽՔՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի ակտիվիստները ձերբակալվել ու տեղափոխվել են Ախալցխա` Ախալքալաքում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ: «Ազգն» արդեն հրապարակել է հուլիսի 17-ին ...ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅԱՄԲ ՏԱՌԱՊՈՒՄ Է ՆԱԵՎ ԿՈՎԿԱՍԻ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԸ
1Ըստ Արմենպրեսի, Կովկասի մահմեդականների հոգեւոր վարչության առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն խիստ «մեղադրանքներ» եւ վիրավորանքներ է ուղղել հայերի հասցեին: Ըստ «Ազերիպրեսի», Լոս Անջելեսի կրոնական հանդուրժողականության ...ԸՍՏ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ՝ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ ՉՈՒՆԻ
Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, ասված է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ, որը տեղադրվել է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում: Հայտարարության մեջ նշվում է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի ...ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՆՈՐ ՏԵՂԱԿԱԼ
2Կառավարության լրատվական ծառայությունից հաղորդում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Դավիթ Մուրադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ:ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Արա Աբրահամյանի նախագահությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի հայերի միության վարչության նիստը, որի ժամանակ ՌՀՄ-ի նախագահը բարձր է գնահատել ՀՀ նախագահի ուղերձը ողջ հայությանը: Այս առումով նիստի մասնակիցներն ...ՑՈՐԵՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՆԵՐՆ ԻՋԵԼ ԵՆ, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ՈՉ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՏնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը երեկ այն եզրահանգման եկավ, որ ցորենի եւ ալյուրի շուկաներում ակնհայտ են գերիշխող դիրքի չարաշահման եւ հակամրցակցային համաձայնության երեւույթներ: Սակայն, ...ՁԵՎԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ«Ազգը» երեք անգամ անդրադարձել է քաղաքացուհի Աննա Մարտիրոսյանի դիմում-բողոքին, թե ինչպես Աբովյան փողոցի թիվ 3 հասցեում, իր սեփականությանը կից, խախտելով բոլոր քաղաքաշինական նորմերը, կառուցվում է 18 հարկանի ...ԲԱՑ ՆԱՄԱԿ «ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՊՐՆ ՍԵՐԺ ՊՈՊՈՖՖԻՆ
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆԻմ բնակած շենքը (Երեւան, Շենգավիթ համայնք, Ս. Տարոնցու փող. 1), մասնավորաբար նրա վերին հարկերը ավելի քան 10 օր զրկված են ջրից: Յուրահատուկ սպորտաձեւի է վերածվել հարեւանների հետ դույլերով ջուր կրելը 5-6 ...ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է ՆԵՐԿՐՎԵԼ 20 ՀԱԶ. 50 ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
Այս տարվա առաջին կիսամյակում հանրապետություն է ներկրվել 20 հազ. 50 ավտոմեքենա` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 4000-ով ավելի: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին կառավարությանն առընթեր մաքսային ...ԱՐԵՎԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԿԱՐԵՎՈՐ ԵՎ ՀՐԱՏԱՊ
ՊԱՎԵԼ ԲԱՐՍԵՂՅԱՆ, Տեխնիկական գիտությունների դոկտոր, «Numetrics Management Systems» ամերիկյան ընկերության փոխպրեզիդենտԱրեւային տեխնոլոգիաները կարող են ինչ-որ չափով մեղմել համաշխարհային էներգետիկ ճգնաժամը, որի շունչն ավելի ու ավելի է զգացվում մեր առօրյա կյանքում: Սա պրոբլեմ է ամբողջ աշխարհի համար եւ սկսում է պատշաճ ուշադրության ...ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ «ՄԹՆՇԱՂԻ ԱՆՈՒՐՋՆԵՐԸ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆ 100 ՏԱՐԵԿԱՆ Է
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Գանձա-ԵրեւանՋավախք այցելությունները ավելի հաճախ ջավախահայության իրականությանն առնչվելու հնարավորություն են, քան իրադարձություններին, դեպքերին անդրադառնալու առիթ կամ միջոց: Հունիսի 20-ին Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի ...ԲԱԽԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ 2-ՐԴ ՄՐՑԱՆԱԿԸ ԴԱՎԻԹ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաՀուլիսի 8-19 Լայպցիգում կայացած Յոհան Սեբաստիան Բախ միջազգային 16-րդ մրցույթում Ռոստոկի երաժշտության եւ թատրոնի բարձրագույն դպրոցի սան 21-ամյա թավջութակահար Դավիթ Մելքոնյանը, ինչպես նաեւ ճապոնացի Թորու ...ՊԱՏՎԱՎՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ
Հ. Ծ.Կահիրեի (Եգիպտոս) Հայկական բարեգործական ընդհանուր միության պաշտոնաթերթ` «Տեղեկատու» (խմբագիր` Արաքսի Տեօվլեթյան) պարբերականի նոր շրջանի 47-րդ համարը տեղեկացնում է, որ Եգիպտոսի մոտ Ավստրիայի ընդհանուր ...«ԻՆՉ ԵՄ ՈՒԶՈՒՄ ԵՍ» ԿԱՄ «Ի՞ՆՉ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԸ»
UNICEF-ը եւ «Ազգ» օրաթերթը 10-16 տարեկան դպրոցականների համար հայտարարում են շարադրության մրցույթ` «Ինչ եմ ուզում ես» կամ «Ի՞նչ են ուզում երեխաները» վերնագրով: Հաղթողները անվճար կմասնակցեն «Ժուռնալիստիկայի ...ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
«Հայաստան» համահայկական հիմնադրամից հաղորդում են, որ Տիգրան Թորոսյանը Ազգային Ժողովի նախագահի ֆոնդից երեք միլիոն դրամ նպատակային հատկացում է կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Գումարն ամբողջությամբ ...ՕՂԱԿՆԵՐԻ ԱՐՔԱՆ, ՀԱՅԱԶԳԻ ՌՈՒՍ ԶԱՎԱԿՆ ՈՒ ՌԻՆԳԻ ԱՍՊԵՏԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ1956-ի նոյեմբերի 22-ին Մելբուռնի «Կրիկենտ Գրաունդ» մարզադաշտում հանդիսավորությամբ տրվեց 16-րդ ամառային օլիմպիական խաղերի մեկնարկը: Կանաչ մայրցամաք էին ժամանել 68 երկրների ավելի քան 550 մարզիկներ, որոնք ...ԿԿԱՅԱՆԱ՞ ՌԵՎԱՆՇԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱյսօր Աբովյանում ՀՀ չեմպիոն «Փյունիկը» չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում կհյուրընկալի Կիպրոսի «Անորտոսիսին»: Խաղը կսկսվի 18.30-ին: Հանդիպումը կսպասարկի Գերմանիայի մրցավարական ...Գ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ ՏԱՐԱԾԵԼ Է ԿԵՂԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ «ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության համաձայն, մեղադրյալ Գուրգեն Եղիազարյանը հայտարարել է, թե երկաթյա «ոզնիներ» պատվիրելու ...ԵՂԱՆԱԿԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Հուլիսի 23-ին անձրեւի հավանականությունը փոքր է: Երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-18մ/վրկ: Ջերմաստիճանը գիշերը` +22...+24, ցերեկը` +35...+37 աստիճան:
ԴԻՏԱՐԿՈՒՄ ԼՂՀ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ
ՕԲԱՄԱՅԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ԲԱՅԴԵՆԸ` ԱՄՆ-ՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ԴԵՍՊԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ
Հ. Չ.ՇՕՍ-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՈՂՔԻՆ, ՎՐԱՍՏԱՆՆ ԷԼ` ԱՆՀԱՊԱՂ ՆԱՏՕ-ՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ՃԱՄՓԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ, ՍՊԱՍՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՇՈՒՆՆ ՈՒ... ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԵՐՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱՆԿԱՐԱՅԻ ԱՆԴՐԿՈՒԼԻՍՆԵՐՈՒՄ ՄԵԾ ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ ՆԱԽԱԳԱՀ ԳՅՈՒԼԻ ԵՐԵՎԱՆ ԺԱՄԱՆԵԼՈՒ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ՀԱՅ ԱՐԻՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ

ՄՈՒՐՃԻ ԵՎ ՍԱԼԻ ՄԻՋԵՎ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԻՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ԵՎՍ 150 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ

ԳՈՐԾԱՐԱՐ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՆԵՐԴՆԵԼ 250 ՄԼՆ ԴՈԼԱՐ

ԿԳԱ՞ ԱՐԴՅՈՔ ԳՅՈՒԼԸ ԵՐԵՎԱՆ

«ՇՈՒՌ ՏՎԱԾ» ՆԱՑԻՈՆԱԼԻՍՏՆԵՐ
Ռ. Հ.
ՍԽԱԼ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԵՊ
Թարգմ.՝ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ «ԷՐԵԲՈՒՆԻ» ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ. ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԵՌՆՈՒՄ
ՍԱՐԳԻՍ ՇԱՀԻՆՅԱՆ, «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության նախագահ, Հոդվածը թարգմանել է Պետրոս Քեշիշյանը ֆրանսերեն բնագրից:
ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳԱՂՏՆԻ ՇՓՈՒՄՆԵՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
- 535 Հուստինիանոս կայսեր Էդիկտը հայոց ժառանգական իրավունքի մասին:
- 1828 Ռուսական զորքերը գրավում են Ախալքալաքը:
- 1908 Երիտթուրքերի հեղաշրջումը Թուրքիայում, սահմանադրության վերականգնումը:
- 1993 ԼՂՀ պաշտպանության բանակը դուրս շպրտեց թշնամուն Աղդամ քաղաքից:
- 1993 Արցախում բնակվող հայ բնակչության դեմ երկար ժամանակ շարունակվող հրետանային ռմբակոծություններից պաշտպանվելու համար Արցախի ուժերը ստեղծեցին (ավարտեցին 1993 09 04) Աղդամի, Ջիբրայիլի և Հորադիզի պաշտպանական գոտիները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

