
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՆՈՐ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ՄԻԱՆԱԼՈՒ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ
Ըստ նոր կարգի, ցանցին միանալու համար սահմանվել են նոր սակագներ: Ներկայացնելով նոր սպառողների՝ էլեկտրական ցանցին միանալու կարգը, մեր զրուցակիցը նախ նշեց, որ այն ընդունվել է ոլորտը հիմնովին կարգավորելու համար:
Նախկինում տեխնիկական պայմանների տրամադրումից հետո սպառողներն իրենց միջոցներով էին կառուցում օդային եւ մալուխային գծերը, ենթակայանները, տեղադրում տրանսֆորմատորները, ինչը հաճախ իրականացվում էր չլիցենզավորված կազմակերպությունների միջոցով, եւ չէին պահպանվում տեխնիկայի անվտանգության կանոնները, նորմատիվ պահանջները: Ըստ Կարեն Դարբինյանի, այսօր առկա սակագներն իրոք տարբերվում են նախկինից: Նախ՝ սակագները տարանջատված են ըստ լարման մակարդակների, սպառողների դասերի` բնակիչ բաժանորդ եւ հանրային բաժանորդ, եւ տարբերակված են ըստ գոտիների` Երեւան քաղաք եւ հանրապետության մարզեր:
Ո՞րն է նոր կարգի տարբերությունը նախկինից: Նախկինում ցանցին միանալու ցանկություն ունեցող նոր սպառողները, դիմելով ընկերությանը, ստանում էին միայն տեխնիկական պայմաններ եւ դրա համար վճարում 5000 դրամ: Այսօր, օրինակ, միաֆազ հոսանք անցկացնելու համար բնակիչ բաժանորդը Երեւան քաղաքում կվճարի 65 հազար դրամ, իսկ Երեւանից դուրս՝ 53 հազար դրամ: Նոր կարգով, սակայն, նախատեսված սակագների դիմաց բաժանորդին առաջարկվում են նոր ծառայություններ, դրանք իրականացնելու համար անհրաժեշտ են հավելյալ ծախսեր, որոնք կիրականացնի «Հայաստանի էլեկտրական ցանցերը»:
«Բացի այն, որ նոր բաժանորդի համար մեր ենթակայանից մինչեւ նրա բնակարանի, տան մուտքն ընկերությունն է անցկացնելու մալուխագծերը եւ կառուցելու անհրաժեշտ այլ պարագաները, նոր սակագների դեպքում բնակիչը վճարում է իրականացվող աշխատանքների` կառուցվող գծի նախագծային-նախահաշվային արժեքի ընդամենը 30-40 տոկոսը, մնացած գումարը ներդնում է ՀԷՑ ընկերությունը, եւ բնակիչը այդ գումարը փոխհատուցում է էլեկտրաէներգիա սպառելով 40 տարում, իսկ իրավաբանական անձինք, այսինքն հանրային բաժանորդները՝ 10 տարում, այդ ներդրումները էլեկտրաէներգիայի սակագնի մեջ ներառելու պայմանով», պարզաբանեց Կարեն Դարբինյանը: Ըստ ՀԷՑ-ի տեխնիկական գծով տնօրենի, եղել են դեպքեր, երբ հատկապես իրավաբանական անձինք, նախապես չեն համաձայնել այս սակագներին, բայց հետո, հաշվարկներ կատարելով, համոզվել են, որ եթե իրենք անցկացնեն նոր գիծը, դա ավելի թանկ կարժենա:
ՀԷՑ-ի տեխնիկական գծով տնօրենը հատուկ ընդգծեց, որ խոսքը բացառապես նոր բաժանորդի միացման մասին է: Տան անվանափոխության, առուվաճառքի եւ այլ դեպքերում, երբ արդեն իսկ կա բաժանորդ, ոչ մի վճարում նախատեսված չէ: Նորակառույց շենքի դեպքում էլ այդ վճարը կատարում է շինարարական կազմակերպությունը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ այս հարցը երկար քննարկվել է: «Չնայած ունեցած որոշ տարաձայնություններին, մենք կողմ էինք այս համակարգին անցնելուն: Այս կարգի միջոցով ընկերությունը հնարավորություն կունենա վերահսկելու կատարվող աշխատանքները, որպեսզի դրանք համապատասխանեն տեխնիկայի անվտանգության եւ այլ նորմատիվ կանոններին: Իսկ ինչ վերաբերում է մեր տարաձայնություններին հանձնաժողովի հետ, ապա դրանք վերաբերում էին քաղաքի կենտրոնին: Այսինքն, մենք կարծում ենք, որ քաղաքի կենտրոնում կառուցվող շինությունների միացման վճարը պիտի զգալիորեն տարբերվեր այլ բնակավայրերում միացման վճարներից: Սակայն հանձնաժողովը պնդեց, որ այդ սակագները լինեն միջինացված տարբերակով», ասաց ՀԷՑ-ի տեխնիկական գծով տնօրենը:
Միաժամանակ, Կարեն Դարբինյանի կարծիքով, նոր կարգի գործելու ընթացքում հնարավոր է փոփոխությունների անհրաժեշտություն: Օրինակ, նման փոփոխություն է կատարվել ժամանակավոր կացարանների նոր բաժանորդներին էլեկտրական ցանցին միացնելու հարցում: Հանձնաժողովն այս հարցը քննարկել է եւ հանգել այն եզրակացության, որ ժամանակավոր կացարաններին թույլ տրվի ցանցին միանալ նախկին պայմաններով: Այսինքն, համայնքապետի տեղեկանքի հիման վրա, որ տվյալ անձն ապրում է այս ժամանակավոր կացարանում, տրամադրվելու է միայն տեխնիկական պայման՝ 5 հազար դրամով եւ բաժանորդն ինքն իր միջոցներով անց է կացնելու էլեկտրականությունը, քանի որ հայտնի չէ, թե նոր բաժանորդը որքան է մնալու այդ կացարանում եւ ՀԷՑ-ը չի կարող ներդրումներ կատարել առանց դրանք հետ ստանալու հեռանկարի:
- Ա. Մ.
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՇՓՈՒՄՆԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԵՆ ԴԱԴԱՐԵԼ, ԺՆԵՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԷԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1Հարկային, մաքսային վարչարարության եւ ճանապարհային ոստիկանության բարեփոխումների առնչությամբ նախագահը համոզված է, որ կատարվածը ծանր եւ մեծ աշխատանքի սկիզբն է: «Սկսել ենք այն ոլորտներից, որոնք չափազանց էական ...ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՎԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 2Հունիսի 23-ին Մոսկվայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթում ասել էր. «Առաջիկայում ես մտադիր եմ նոր քայլեր ձեռնարկել հայ-թուրքական հարաբերությունները խթանելու ...ԹՇՆԱՄԱ՞ՆՔ, ԹԵ՞ ԲԱՐԵՀԱՃ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
Թարգմ. Հ. Ծ. 1Հունիսի 25-ին` չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի պետքարտուղարի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերով տեղակալ Դեյվիդ Կրամերը Երեւանի Մ. Նահանգների դեսպանատանը մամուլի ասուլիս տվեց, որի ժամանակ նա միաժամանակ ...ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ԵԽԽՎ-Ի ՆԱԽԱԳԱՀԸ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դե Պյուչը հուլիսի 22-25-ին պաշտոնական այցով կգտնվի Հայաստանում: Ըստ ԵԽ-ի տեղեկատվական գրասենյակի հաղորդագրության, ...ՊԵՏԵՐԲՈՒՐԳՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՔ
ԲԱՔՈՒ, 21 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի սկզբին Մոսկվայում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների միջեւ բանակցությունների համար հիմք կծառայի ղարաբաղյան հակամարտության կարգավորման այն աշխատանքը, որը երկու ...ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ՈՒ ԱՆՄԱՍՆԱԿԻՑ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ 1«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանի հանդիպումը լրագրողների հետ «Հայացք» ակումբում երեկ անհնարին էր դարձել, եւ ներկայացավ փոխնախագահ Մովսես Արիստակեսյանը: Նա անդրադարձավ կուսակցության ...ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԻՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ԵՎՍ 150 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ
15Նախագահ Սերժ Սարգսյանի կոչին ի պատասխան մեծ թվով հայ գործարարներ հայտարարել են Հայաստանում մեծաքանակ նոր ներդրումներ կատարելու մասին: Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ ...ԱԴԱՄԱՆԴԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
Ա. Մ.Ինչպես տեղեկացանք էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի բաժնից, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հուլիսի 20-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Հուլիսի 21-22-ին ...«ԲԱՄՈ» ՀՈԼԴԻՆԳԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԻՆ
6ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական հայտնի «Բամո» հոլդինգի նախագահ Մուրադ Մուրադյանը եւս արձագանքել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` «Բազե» համահայկական երիտասարդական հավաքում աշխարհասփյուռ հայությանը ...ՀԵԼԻՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ
ԳՅՈՒԼՆԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Քիմիական գիտությունների դոկտոր, Երեւանի Ա. Լ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչՄեծ հետաքրքրությամբ կարդացի «Ազգ» օրաթերթում տպագրված հոդվածը Համազասպյանի անհատական հելիոհամակարգերի մասին: Աշխատանքը հրատապ է համաշխարհային մասշտաբով եւ հատկապես կարեւոր է Հայաստանի արդյունաբերության ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ՝ 10,3 ՏՈԿՈՍ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸստ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների, այս տարվա հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի տնտեսական աճը կազմել է 10,3 տոկոս: Այսինքն, աճը դարձյալ ...ԻՆՉՊԵՍ ԵՆ ՆՈՐ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ՄԻԱՆԱԼՈՒ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ
Ա. Մ.Ըստ նոր կարգի, ցանցին միանալու համար սահմանվել են նոր սակագներ: Ներկայացնելով նոր սպառողների՝ էլեկտրական ցանցին միանալու կարգը, մեր զրուցակիցը նախ նշեց, որ այն ընդունվել է ոլորտը հիմնովին կարգավորելու ...ՀՈՒՆԻՍԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՆ ԿՐԿԻՆ ԱՇԽՈՒԺԱՑԱՎ
Այս տարվա հունիսին Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 14437 գործարք, ինչը 9,5 տոկոսով ավելի է մայիսին կատարված գործարքների համեմատ եւ 10,8 տոկոսով ավելի՝ անցած տարվա հունիսի համեմատ: Այս ...ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ, ՃԱՔԱԼՑՈՒՄ, ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԻ ԱՄՐԱՑՈՒՄ
Ա. Մ.Այս տարվա ընթացքում մինչեւ օգոստոս Երեւանում կասֆալտապատվի 330 հազար քմ ճանապարհ: Այս մասին երեկ Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց քաղաքապետարանի շինարարության եւ ...ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՕԳՆԱԿԱՆԸ ՀԵՌԱՑՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ քաղաքացի Շավարշ Ղարիբյանը հուլիսի 17-ին (2008 թվ.) ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ներկայացրել, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի օգնական Մհեր Բաղդասարյանը շուրջ 15 ժամ իրեն զրկել է ազատությունից: ...«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐՆ ՈՒ «ՋՐԱՀԱՐՍԻ» ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ընթացքում բարձրակարգ ֆիլմերի ցուցադրությունն ու համաշխարհային կինոգործիչների հետ հանդիպումների շնորհիվ Երեւանն ավելի քան յոթ օր դարձել էր մշակութային խաչմերուկների հանգրվան` ...ԱՄԱՌ, ԽԵՑԵԳՈՐԾԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԱմառային տապը կարծես խաշում է օրվա գույները, մարդու միտքն ու տրամադրությունը: Եվ շոգից ընդարմացած` այլ իրականություն ես ուզում, որ զովություն ու աշխուժություն բերի: Ցանկությունդ կատարվում է, երբ «Հայկական ...ՉԻՆԱՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ «ԱՇԽԱՐՀԻ ՇՈՒՐՋ՝ ՆՈՐ ԴԱՐՈՒՄ» ՀԱՄԵՐԳԱՇԱՐՈՎ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՈչինչ էլ չիմանայի Չինաստանի մասին՝ տեսած-ունկնդրածս համերգը կբավեր այդ երկիրը եթե ոչ սիրելու, ապա նվազագույնը՝ հարգելու համար: Օրերս Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում տերերը 7-12 տարեկան չինացի 20 երեխաներ ...ԴՈՐԱ ՍԱՔԱՅԱՆԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅՈՒՄ
Հ. Ծ.Գլենդեյլի հանրային գրադարանում տեղի է ունեցել հայագիտության եւ օտար լեզուների դասավանդման ասպարեզներում ճանաչված մասնագետ, նախկինում պետհամալսարանում ամբիոնի վարիչ եւ 1975-ից Կանադա տեղափոխված դոկտ. Դորա ...ՄԵՏԱԼՈՒՐԳԻ ԵՎ ՀԱՆՔԱՓՈՐԻ ՕՐԸ ՆՇՎԵՑ ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ, ԱԽԹԱԼԱՅՈՒՄ ԵՎ ՇԱՄԼՈՒՂՈՒՄ
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ2008-ին ՀՀ կառավարությունը, իր արձանագրային որոշմամբ, ամեն տարվա հուլիս ամսվա երրորդ կիրակին համարեց մետալուրգի եւ հանքափորի օր: Հուլիսի 20-ին Ալավերդի քաղաքում համաժողովրդական տոնախմբություններով նշվեց ...ԱՌԱՋԻՆ ՀԱՅ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ1952-ի հելսինկյան օլիմպիադան առաջինն էր խորհրդային մարզիկների համար: 1951-ի ապրիլին ԽՍՀՄ-ում հիմնվեց ազգային օլիմպիական կոմիտե, որը նույն տարում դարձավ ՄՕԿ-ի անդամ: Հուլիսի 19-ին մեկնարկած օլիմպիական ...ՎԵՑ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԵրեւանցի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը կմասնակցի Հունգարիայի Պակս քաղաքում կայանալիք Մարքս Գեորգիի 6-րդ հուշամրցաշարին, որը ՖԻԴԵ-ի 15-րդ կարգի է: Հուլիսի 25-ից օգոստոսի 4-ը կայանալիք 2 շրջանով մրցաշարում ...«ՈՒԼԻՍԸ» ՀԱՄԱԼՐՈՒՄ Է ԿԱԶՄԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖուտբոլի Հայաստանի առաջնությունում այժմ ընդմիջում է: Մասնակից թիմերը նախապատրաստվում են առաջնության 3-րդ շրջանին, որը կմեկնարկի օգոստոսի 2-ին: Միաժամանակ ակումբները ձգտում են համալրել կազմը: Մասնավորապես ...ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂԵԿՑԵՑ ՓԱՇԻԿՅԱՆԻՆ
Արման Փաշիկյանի հաղթանակով ավարտվեց Մարտունիում անցկացված շախմատի միջազգային մրցաշարը, որի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 6 հազար դոլար էր: Հետաքրքրական է, որ ավարտական 2 տուրերի բոլոր պարտիաները խաղաղ ...
ՌՈՒՍԱԿԱՆ ԾԱՂՐ` Какой привет, такой ответ ՈՃՈՎ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«ԿՈՎԿԱՍԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԼԱՏՖՈՐՄԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԿՈՂՄ Է ՆԱԵՎ ՆԱԽԱԳԱՀ ԳՅՈՒԼԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՌՈՒՍԱՀԱՅ ԿԱՊԻՏԱԼԸ ԿՓՈԽԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՔԸ
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆՓՈՐՁԵԼ ԵՆ ՊԱՅԹԵՑՆԵԼ ՎՐԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԿԱՊՈՂ ԿԱՄՈՒՐՋԸ
«ՌԵՆԿՈՆ» ԿԿԱՌՈՒՑԻ ՆՈՐ ՀԵԾԱՆՎԱՀՐԱՊԱՐԱԿ ԵՎ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ
ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԵՄ

ՀԱՅ ԱՐԻՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ

ՄՈՒՐՃԻ ԵՎ ՍԱԼԻ ՄԻՋԵՎ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԻՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ԵՎՍ 150 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ

ԳՈՐԾԱՐԱՐ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՆԵՐԴՆԵԼ 250 ՄԼՆ ԴՈԼԱՐ

ԿԳԱ՞ ԱՐԴՅՈՔ ԳՅՈՒԼԸ ԵՐԵՎԱՆ

«ՇՈՒՌ ՏՎԱԾ» ՆԱՑԻՈՆԱԼԻՍՏՆԵՐ
Ռ. Հ.
ՍԽԱԼ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԵՊ
Թարգմ.՝ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ «ԷՐԵԲՈՒՆԻ» ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՎ ԱՆՀԱՄԱՉԱՓ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ
Թարգմ. Հ. Ծ.
- 1956 Շահագործման է հանձնվում Երևանի կայարանի նոր շենքը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

