
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՇՓՈՒՄՆԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԵՆ ԴԱԴԱՐԵԼ, ԺՆԵՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԷԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է
Հարկային, մաքսային վարչարարության եւ ճանապարհային ոստիկանության բարեփոխումների առնչությամբ նախագահը համոզված է, որ կատարվածը ծանր եւ մեծ աշխատանքի սկիզբն է: «Սկսել ենք այն ոլորտներից, որոնք չափազանց էական ու կարեւոր են մեր ժողովրդի համար եւ որոնք իմ նախընտրական ծրագրի առաջնայնություններից էին», երեկ իր պաշտոնավարության 100-րդ օրվա առթիվ կայացած մամլո ասուլիսում ասաց ՀՀ նախագահը: Ըստ Սերժ Սարգսյանի, կարեւոր է, որ գոհ լինի ոչ միայն ինքը, այլեւ հասարակությունը: Կադրային նոր փոփոխությունների առումով նախագահը գտնում է, որ դա միշտ էլ սպասելի է: «Վերադասավորումները ընդհանուր առմամբ համարում եմ չավարտված: Հիմնական նշանակումները կատարվել են, ես իմ պահանջները ձեւակերպել եմ պետական պաշտոնյաների հանդեպ եւ ովքեր կկատարեն այդ պահանջները, շարունակելու են աշխատել: Իսկ ովքեր ոչ` նրանց կփոխարինեն ուրիշները»:
«Համակարգում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր 100 տոկոսով կողմ են բարեփոխումներին, ովքեր պատրաստ են ազնվորեն աշխատել: Ես հստակ գիտակցում էի, որ դժգոհողներին ավելանալու էին նոր դժգոհողներ, որոնց ձեռքում կենտրոնացված են լծակներ, ֆինանսներ եւ այլն: Բայց մյուս կողմից էլ վստահ եմ, որ մեծամասնությունը մեր կողմում է...», կոռուպցիայի ու հովանավորչության դեմ պայքարի առումով այսպիսին է նախագահի մոտեցումը: Հայաստան-Թուրքիա... Սարգսյան-Քոչարյան...
«Ազգը» հետաքրքրվեց, թե որքանով են համապատասխանում իրականությանը հայ-թուրքական գաղտնի բանակցությունների մասին թուրքական մամուլի հրապարակումները: «Ինչ վերաբերում է գաղտնի շփումներին կամ ընդհանրապես հայ-թուրքական շփումներին, ապա այդ շփումները երբեք չեն դադարել: Մշտապես պետական պաշտոնյաները, դիվանագետները շփվել են եւ ես որեւէ սենսացիա չեմ տեսնում, որ Ժնեւում եւս հանդիպել են հայ եւ թուրք դիվանագետներ»:
Հայկական կողմը պատրա՞ստ է սպասելու Անկարային ուղղված հրավերի պատասխանին, Սարգսյանը կարեւորեց ոչ թե ժամկետը, այլ հայկական եւ թուրքական հասարակություններում նշմարվող միտումները` քննարկելու առկա խնդիրները: «Չնայած որոշ թուրք քաղաքական գործիչների եւ պաշտոնյաների հայտարարություններին, թե հարաբերությունների բարելավումը ձեռնտու է միայն Հայաստանին, ես այդպես չեմ կարծում: Բարելավումը փոխշահավետ կլինի»: Ռոբերտ Քոչարյանի հայտարարության վերաբերյալ, թե իր ղեկավարելու դեպքում Թուրքիայի նախագահը հրավեր չէր ստանա, եւ արդյոք կա՞ն հակասություններ իր եւ Քոչարյանի միջեւ, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Կարծում եմ, Քոչարյանի հայտարարությունը որեւէ քննադատություն չի պարունակում, ուղղակի նախագահ Քոչարյանն իր անհամաձայնությունն է հայտնել իմ կոնկրետ քայլի նկատմամբ: Նախկինում էլ բոլոր հարցերում չէ, որ մենք միակարծիք ենք եղել եւ ես նախընտրել եմ իմ կարծիքը հայտնել ոչ հրապարակավ: Ես հարգում եմ նրա` հրապարակավ իր կարծիքը հայտնելու որոշումը: Ինչ վերաբերում է խոր հակասություններին, շատ երկար տարիներ բազմաթիվ մարդիկ փորձել են հակասություններ, տարաձայնություններ գտնել իմ եւ Քոչարյանի միջեւ: Ընդ որում, այդ մարդիկ եղել են ոչ միայն ընդդիմության ներկայացուցիչներ, այլեւ մարդիկ, որ գտնվել են իշխանության մեջ, բայց բավարարված չեն եղել իրենց դիրքով, միգուցե ոմանք ինձ համարել են իրենց հակառակորդ, մշտապես փորձել են բաժանել, գժտեցնել մեզ: Դա նրանց չի հաջողվել: Հիմա էլ նույնն է շարունակվում: Այդ մարդիկ ուղղակի չկարողացան հասկանալ, որ իրենց ջանքերը զուր են»:
«Պետության կառավարումը բիզնեսի կառավարում չէ, որտեղ հնարավոր է գործադիր տնօրենի նշանակում, իսկ սեփականության իրավունքը կարելի է պահել ու ղեկավարել», իբր Քոչարյանի կողմից երկիրը դեռեւս կառավարվելու մասին հարցին այսպես արձագանքեց նախագահը, ավելացնելով, որ որոշումներ կայացնելիս խորհրդակցում է ինչպես Քոչարյանի, այնպես էլ կոալիցիոն գործընկերների, մասնագետների հետ: Ռուսաստան, Իրան, Վրաստան, ԱՄՆ...
«Մենք իրավունք չունենք մեր դաշնակիցներից, մեր բարեկամներից պահանջելու փչացնել հարաբերությունները այն երկրների հետ, ում հետ մենք բարեկամական հարաբերությունների մեջ չենք», խոսելով Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ֆոնին Հայաստանի դիրքորոշման մասին` նշեց Սարգսյանը, կարեւորելով, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները չբարելավվեն հայ-ռուսական հարաբերությունների հաշվին: Ըստ Սարգսյանի, այս համատեքստում մեկնաբանություններ անողները երկու բան են մոռանում, նախ, որեւէ երկրի նախագահ չի կարող չճանաչել պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը այնպես, ինչպես չի կարող չճանաչել ազգերի ինքնորոշման սկզբունքը: Ընդ որում, պրոպագանդվող նույն այդ ձեւակերպումներն առաջին անգամ ռուս-ադրբեջանական փաստաթղթերում տեղ են գտել դեռեւս 1997-ին:
Հայաստանի արտաքին քաղաքականության աշխուժացման, նաեւ Իրան-Իսրայել-ԱՄՆ համատեքստում միջնորդի դերով հանդես գալու առնչությամբ Սարգսյանը նախ նշեց. «Իրանը մեզ համար կարեւոր գործընկեր է, ոչ միայն աշխարհաքաղաքական առումով, այլեւ, որ ունենք լավ գործընկերություն, մեծ հայկական համայնք, ընդհանուր պատմություն... Իսրայելում ապրում են տասնյակ հազարավոր հայեր, ունենք ընդհանուր եզրեր ունեցող ողբերգություն... Միացյալ Նահանգների հետ մենք լավ գործընկերներ ենք, ԱՄՆ-ը մեր բարեկամ երկրներից մեկն է, այնտեղ 1 մլն-ից ավելի հայ է ապրում եւ՝ իհարկե, մենք չէինք ցանկանա հետագա բարդացումներ: Բայց, մյուս կողմից՝ չեմ կարծում, որ սա այն դեպքն է, երբ Հայաստանը պետք է հանդես գա միջնորդի առաքելությամբ եւ իր ծառայությունները առաջարկի: Եթե այդ երկրներից որեւէ մեկը կամ միասին վերցրած հարկ կհամարեն օգտագործել Հայաստանի հնարավորութունները, միայն ուրախ կլինենք ունենալ մեր ներդրումները խաղաղության պահպանման գործում: ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները չափազանց շատ կարեւոր են, Միացյալ Նահանգները անկախացումից հետո հսկայական մարդասիրական ու ֆինանսական օժանդակություն են մեզ ցուցաբերել, իրականացնում ենք ծրագրեր, ԱՄՆ-ը ՄԽ-ի համանախագահ է եւ այսօր էլ խորացնում ենք մեր հարաբերությունները: Վստահ եմ, որ մի քանի ամսից՝ ԱՄՆ-ի ընտրություններից հետո մենք շարունակելու ենք խորացնել մեր հարաբերությունները»:
Ռուսաստանի հետ այսօր Հայաստանը ունի այնպիսի լավ հարաբերություններ, ինչպիսին հնարավոր է ունենալ երկու երկրների միջեւ: «Շատ հարցերում մենք Ռուսաստանի հետ ունենք համանման մոտեցումներ, ինչը դյուրացնում է համագործակցությունը միջազգային կառույցներում: Մեդվեդեւի սպասվող այցն էլ Հայաստան կնպաստի դրան», կարեւորեց հանրապետության նախագահը: Հարեւան Վրաստանի հետ հարաբերությունների մասին «Ազգի» հարցին էլ Սարգսյանը պատասխանեց. «Հարաբերությունները խորացնելու ենք նաեւ Վրաստանի հետ: Մենք չափազանց կարեւորում ենք կայունությունը Վրաստանում, որովհետեւ Վրաստանը այն երկու երկրներից մեկն է, որոնց վրայով Հայաստանը կապվում է արտաքին աշխարհին: Կարծում եմ, որ մոտակա ամիսներին մենք պաշտոնական շփումներ կունենանք Վրաստանի նախագահի հետ»: Մարտյան իրադարձություններ, երկխոսություն...
Մարտյան իրադարձություններից հետո ձերբակալվածներին ու կալանավորվածներին ազատ արձակելու առնչությամբ Սարգսյանը ընդգծեց, որ ինտենսիվ զբաղվում է այդ հարցով: Եվս մեկ անգամ հայտարարեց, որ դրական է գնահատում դատախազության եւ դատարանների գործունեությունը` այն մարդկանց հանդեպ մեղմություն ցուցաբերելու առումով, որոնց հանցանքը մեծ չէ: «Բայց, մյուս կողմից էլ, մենք իրավունք չունենք մատների արանքից նայելու այս իրադարձություններին եւ չտեսնելու այն մարդկանց, ովքեր ծանր հանցանք են գործել, ովքեր կազմակերպել են զանգվածային անկարգություններ, ջարդել, փշրել, ձեռք են բարձրացրել ուրիշի սեփականության վրա: Եթե մենք չափից դուրս մեղմ լինենք, դրանով շատ վատ ծառայություն մատուցած կլինենք մեր հասարակությանն ու երկրին: Շատ մարդիկ ապագայում կգայթակղվեն այդպիսի արարքներով, եւ կհամարեն, որ յուրաքանչյուր ընտրությունից հետո եւ ընդհանրապես կարելի է ուժի միջոցով խնդիրներ լուծել: Սա մենք պետք է բացառենք եւ բացառելու ենք»:
Բոլորի նախագահ լինելու Սարգսյանի հայտարարության ու ընդդիմության հետ երկխոսության առումով նախագահը նշեց. «Ես հիմա էլ եմ կարծում, որ բոլորի նախագահն եմ, նաեւ այն մարդկանց, ովքեր ինձ իրենց նախագահը չեն համարում»: Սարգսյանն ավելացրեց, որ երկխոսության առնչությամբ հասարակության ընկալումն այնքան էլ ճիշտ չէ: «Երբ ասում եմ երկխոսություն, նկատի ունեմ երկխոսություն ժողովրդի հետ, երկխոսություն հասարակության ներսում, երկխոսություն պետություն-հասարակություն ֆորմատով: Եվ ոչ թե երկխոսություն հանրապետության նախագահի եւ որեւէ անհատի միջեւ: Այդպիսի պրոցեսները շարունակական պետք է լինեն եւ երբեք չպետք է համարել, որ երկխոսության որեւէ ֆորմատ ուշացած է: Ես միշտ իմ աշխատասենյակում եմ...»: Ակնարկելով ՀՀ առաջին նախագահի առաջարկը, Ս. Սարգսյանը նշեց. «Եթե մարդկանց նպատակը նոր ընտրությունների անցկացումն է, ինչի՞ մասին պիտի երկխոսենք, թե ե՞րբ անցկացնենք այդ ընտրությունները: Ես արդեն հոգնել եմ ընտրություններից», կրկին երկխոսության թեմային անդրադառնալով ասաց նախագահը, հավելելով, որ համապետական ընտրություններ կլինեն իր ժամանակին՝ 4 տարի անց: ԼՂ հարց եւ... ոչ միայն
«Ես Լեռնային Ղարաբաղի խնդրում մնում եմ այն դիրքորոշմանը, որին եղել եմ սկսած 94-93 թթ. Որեւէ լուրջ փոփոխություն չի եղել իմ դիրքորոշման մեջ եւ այն ես պահպանելու եմ շատ երկար»: Ադրբեջանի ռազմատենչության պատասխանն, ըստ Սարգսյանի, այն է, որ քանի դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել, երկրում առնվազն երկու պաշտոնյա` նախագահն ու պաշտպանության նախարարը պետք է համարեն, որ հենց վաղը կարող է պատերազմ սկսվել եւ ջանքեր գործադրել: «Մեր ամենից հզոր փաստարկը մեր բանակն է, մեր զինված ուժերը, եւ մենք ջանք չենք խնայելու, որ զինված ուժերը լինեն մարտունակ: Ես մեկ անգամ եմ հանդիպել նախագահ Ալիեւի հետ, եւ իմ տպավորությամբ խնդրի խաղաղ լուծման միջոցները չեն սպառվել»: Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից բողոքելու առնչությամբ էլ Սերժ Սարգսյանը նշեց. «Եթե ադրբեջանցիները բողոքում են Մինսկի խմբի աշխատանքներից, ապա հայկական կողմը կարող է հանգիստ լինել»:
- ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՇՓՈՒՄՆԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԵՆ ԴԱԴԱՐԵԼ, ԺՆԵՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԷԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1Հարկային, մաքսային վարչարարության եւ ճանապարհային ոստիկանության բարեփոխումների առնչությամբ նախագահը համոզված է, որ կատարվածը ծանր եւ մեծ աշխատանքի սկիզբն է: «Սկսել ենք այն ոլորտներից, որոնք չափազանց էական ...ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՎԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 2Հունիսի 23-ին Մոսկվայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթում ասել էր. «Առաջիկայում ես մտադիր եմ նոր քայլեր ձեռնարկել հայ-թուրքական հարաբերությունները խթանելու ...ԹՇՆԱՄԱ՞ՆՔ, ԹԵ՞ ԲԱՐԵՀԱՃ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
Թարգմ. Հ. Ծ. 1Հունիսի 25-ին` չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի պետքարտուղարի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերով տեղակալ Դեյվիդ Կրամերը Երեւանի Մ. Նահանգների դեսպանատանը մամուլի ասուլիս տվեց, որի ժամանակ նա միաժամանակ ...ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ԵԽԽՎ-Ի ՆԱԽԱԳԱՀԸ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դե Պյուչը հուլիսի 22-25-ին պաշտոնական այցով կգտնվի Հայաստանում: Ըստ ԵԽ-ի տեղեկատվական գրասենյակի հաղորդագրության, ...ՊԵՏԵՐԲՈՒՐԳՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՔ
ԲԱՔՈՒ, 21 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի սկզբին Մոսկվայում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների միջեւ բանակցությունների համար հիմք կծառայի ղարաբաղյան հակամարտության կարգավորման այն աշխատանքը, որը երկու ...ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ՈՒ ԱՆՄԱՍՆԱԿԻՑ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ 1«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանի հանդիպումը լրագրողների հետ «Հայացք» ակումբում երեկ անհնարին էր դարձել, եւ ներկայացավ փոխնախագահ Մովսես Արիստակեսյանը: Նա անդրադարձավ կուսակցության ...ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԻՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ԵՎՍ 150 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ
15Նախագահ Սերժ Սարգսյանի կոչին ի պատասխան մեծ թվով հայ գործարարներ հայտարարել են Հայաստանում մեծաքանակ նոր ներդրումներ կատարելու մասին: Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ ...ԱԴԱՄԱՆԴԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
Ա. Մ.Ինչպես տեղեկացանք էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի բաժնից, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հուլիսի 20-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Հուլիսի 21-22-ին ...«ԲԱՄՈ» ՀՈԼԴԻՆԳԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԻՆ
6ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական հայտնի «Բամո» հոլդինգի նախագահ Մուրադ Մուրադյանը եւս արձագանքել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` «Բազե» համահայկական երիտասարդական հավաքում աշխարհասփյուռ հայությանը ...ՀԵԼԻՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ
ԳՅՈՒԼՆԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Քիմիական գիտությունների դոկտոր, Երեւանի Ա. Լ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչՄեծ հետաքրքրությամբ կարդացի «Ազգ» օրաթերթում տպագրված հոդվածը Համազասպյանի անհատական հելիոհամակարգերի մասին: Աշխատանքը հրատապ է համաշխարհային մասշտաբով եւ հատկապես կարեւոր է Հայաստանի արդյունաբերության ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ՝ 10,3 ՏՈԿՈՍ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸստ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների, այս տարվա հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի տնտեսական աճը կազմել է 10,3 տոկոս: Այսինքն, աճը դարձյալ ...ԻՆՉՊԵՍ ԵՆ ՆՈՐ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ՄԻԱՆԱԼՈՒ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ
Ա. Մ.Ըստ նոր կարգի, ցանցին միանալու համար սահմանվել են նոր սակագներ: Ներկայացնելով նոր սպառողների՝ էլեկտրական ցանցին միանալու կարգը, մեր զրուցակիցը նախ նշեց, որ այն ընդունվել է ոլորտը հիմնովին կարգավորելու ...ՀՈՒՆԻՍԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՆ ԿՐԿԻՆ ԱՇԽՈՒԺԱՑԱՎ
Այս տարվա հունիսին Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 14437 գործարք, ինչը 9,5 տոկոսով ավելի է մայիսին կատարված գործարքների համեմատ եւ 10,8 տոկոսով ավելի՝ անցած տարվա հունիսի համեմատ: Այս ...ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ, ՃԱՔԱԼՑՈՒՄ, ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԻ ԱՄՐԱՑՈՒՄ
Ա. Մ.Այս տարվա ընթացքում մինչեւ օգոստոս Երեւանում կասֆալտապատվի 330 հազար քմ ճանապարհ: Այս մասին երեկ Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց քաղաքապետարանի շինարարության եւ ...ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՕԳՆԱԿԱՆԸ ՀԵՌԱՑՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ քաղաքացի Շավարշ Ղարիբյանը հուլիսի 17-ին (2008 թվ.) ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ներկայացրել, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի օգնական Մհեր Բաղդասարյանը շուրջ 15 ժամ իրեն զրկել է ազատությունից: ...«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐՆ ՈՒ «ՋՐԱՀԱՐՍԻ» ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ընթացքում բարձրակարգ ֆիլմերի ցուցադրությունն ու համաշխարհային կինոգործիչների հետ հանդիպումների շնորհիվ Երեւանն ավելի քան յոթ օր դարձել էր մշակութային խաչմերուկների հանգրվան` ...ԱՄԱՌ, ԽԵՑԵԳՈՐԾԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԱմառային տապը կարծես խաշում է օրվա գույները, մարդու միտքն ու տրամադրությունը: Եվ շոգից ընդարմացած` այլ իրականություն ես ուզում, որ զովություն ու աշխուժություն բերի: Ցանկությունդ կատարվում է, երբ «Հայկական ...ՉԻՆԱՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ «ԱՇԽԱՐՀԻ ՇՈՒՐՋ՝ ՆՈՐ ԴԱՐՈՒՄ» ՀԱՄԵՐԳԱՇԱՐՈՎ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՈչինչ էլ չիմանայի Չինաստանի մասին՝ տեսած-ունկնդրածս համերգը կբավեր այդ երկիրը եթե ոչ սիրելու, ապա նվազագույնը՝ հարգելու համար: Օրերս Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում տերերը 7-12 տարեկան չինացի 20 երեխաներ ...ԴՈՐԱ ՍԱՔԱՅԱՆԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅՈՒՄ
Հ. Ծ.Գլենդեյլի հանրային գրադարանում տեղի է ունեցել հայագիտության եւ օտար լեզուների դասավանդման ասպարեզներում ճանաչված մասնագետ, նախկինում պետհամալսարանում ամբիոնի վարիչ եւ 1975-ից Կանադա տեղափոխված դոկտ. Դորա ...ՄԵՏԱԼՈՒՐԳԻ ԵՎ ՀԱՆՔԱՓՈՐԻ ՕՐԸ ՆՇՎԵՑ ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ, ԱԽԹԱԼԱՅՈՒՄ ԵՎ ՇԱՄԼՈՒՂՈՒՄ
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ2008-ին ՀՀ կառավարությունը, իր արձանագրային որոշմամբ, ամեն տարվա հուլիս ամսվա երրորդ կիրակին համարեց մետալուրգի եւ հանքափորի օր: Հուլիսի 20-ին Ալավերդի քաղաքում համաժողովրդական տոնախմբություններով նշվեց ...ԱՌԱՋԻՆ ՀԱՅ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ1952-ի հելսինկյան օլիմպիադան առաջինն էր խորհրդային մարզիկների համար: 1951-ի ապրիլին ԽՍՀՄ-ում հիմնվեց ազգային օլիմպիական կոմիտե, որը նույն տարում դարձավ ՄՕԿ-ի անդամ: Հուլիսի 19-ին մեկնարկած օլիմպիական ...ՎԵՑ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԵրեւանցի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը կմասնակցի Հունգարիայի Պակս քաղաքում կայանալիք Մարքս Գեորգիի 6-րդ հուշամրցաշարին, որը ՖԻԴԵ-ի 15-րդ կարգի է: Հուլիսի 25-ից օգոստոսի 4-ը կայանալիք 2 շրջանով մրցաշարում ...«ՈՒԼԻՍԸ» ՀԱՄԱԼՐՈՒՄ Է ԿԱԶՄԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖուտբոլի Հայաստանի առաջնությունում այժմ ընդմիջում է: Մասնակից թիմերը նախապատրաստվում են առաջնության 3-րդ շրջանին, որը կմեկնարկի օգոստոսի 2-ին: Միաժամանակ ակումբները ձգտում են համալրել կազմը: Մասնավորապես ...ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂԵԿՑԵՑ ՓԱՇԻԿՅԱՆԻՆ
Արման Փաշիկյանի հաղթանակով ավարտվեց Մարտունիում անցկացված շախմատի միջազգային մրցաշարը, որի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 6 հազար դոլար էր: Հետաքրքրական է, որ ավարտական 2 տուրերի բոլոր պարտիաները խաղաղ ...
ՕԲԱՄԱՅԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ԲԱՅԴԵՆԸ` ԱՄՆ-ՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ԴԵՍՊԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ
Հ. Չ.ՎԱՐՉԱՊԵՏ ԷՐԴՈՂԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ «ՈՏՔԻ Է ՀԱՆԵԼ» ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆ«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ԳՅՈՒԼԻՆ»
Հ. Չ.ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ԲԱՑԵԼՈՒ ԿՈՉ
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՀԱՍՏԱՏՈՒՄ ՍՈՒԽՈՒՄԻ ՈՒ ՑԽԻՆՎԱԼԻ ՀԵՏ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԵՄ

ՀԱՅ ԱՐԻՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ

ՄՈՒՐՃԻ ԵՎ ՍԱԼԻ ՄԻՋԵՎ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԻՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ԵՎՍ 150 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ

ԳՈՐԾԱՐԱՐ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՆԵՐԴՆԵԼ 250 ՄԼՆ ԴՈԼԱՐ

ԿԳԱ՞ ԱՐԴՅՈՔ ԳՅՈՒԼԸ ԵՐԵՎԱՆ

«ՇՈՒՌ ՏՎԱԾ» ՆԱՑԻՈՆԱԼԻՍՏՆԵՐ
Ռ. Հ.
ՍԽԱԼ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԵՊ
Թարգմ.՝ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ «ԷՐԵԲՈՒՆԻ» ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՎ ԱՆՀԱՄԱՉԱՓ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ
Թարգմ. Հ. Ծ.
- 1956 Շահագործման է հանձնվում Երևանի կայարանի նոր շենքը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

