
ԱՐՎԵՍՏԸ ԽՂՃԻՆ ԾԱՌԱՅԵՑՆԵԼՈՎ
Անհատականությունը, առավել եւս դրա վառ արտահայտվածությունը անհնար է որեւէ կերպ դրսեւորում չունենա: Տաղանդը, անկեղծությունը, նվիրումը, տարիների կուտակված արվեստային փորձն ու վարպետությունը, մտավորականի ներքին կեցվածքն ու ճշմարիտ դիրքորոշումը, նախանշում է արտիստի, արվեստագետի ճանապարհը: Այդպիսի մեկը ի բնե իրեն շնորհածը անխուսափելիորեն վերադարձնում է մարդկանց. այդպես է վարձահատույց լինում: Վարդան Պետրոսյանի անուրանալի շռայլ տաղանդը իրեն մշտապես սպասելի է դարձնում: Հայաստանյան բեմին նրա կրկին հայտնվելը տոնական անհանգստություն է առաջացնում, հատկապես այս վերջին՝ «Սեր եւ ատելություն» ներկայացումը, որտեղ պատնեշներ է փորձում ջնջել, որ շատ դժվար է, քանի որ խիզախություն է հարկավոր ներկայիս հայաստանյան բարդ իրավիճակում, մարդկային նկարագրերի ու հարաբերությունների անկայուն այս հարահոսում ջրբաժանային վիճակների լուծման առաջարկ անել՝ անգամ սիրո քարոզով:
Վարդան Պետրոսյանը 2 տարի առաջ Թեքեյան մշակութային միության երգիծանք անվանակարգի առաջին մրցանակակիրը դարձավ: Օգտվելով երեւանյան այս հյուրախաղերից՝ երեկ ՀԹՄՄ դահլիճում Վարդան Պետրոսյանին հանձնվեց պարգեւը: Մրցանակային պարգեւը եւ պատվո հուշատախտակը հանձնեց հանձնաժողովի նախագահ, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը: Մինչ այդ ՀԹՄՄ նախագահ Ռուբեն Միրզախանյանը հիշեցրեց, որ երկու տարի առաջ ԱՄՆ-ի Նյու Ջերսիից Իրմա Տեր-Ստեփանյանի առաջարկով հիմնվեց սոցիալ-քաղաքական երգիծանքի «Դավիթի պարսատիկեն» նոր մրցանակը` իր հոր` սփյուռքահայ հայտնի երգիծաբան Միհրան Տեր-Ստեփանյանի անունով: Իր տեսակի մեջ լինելով առաջինը` հայտերը բավական շատ են եղել, սակայն հանձնաժողովը միակարծիք մրցանակը շնորհել է Վարդան Պետրոսյանին:
Հակոբ Ավետիքյանը հիշեց գրաբարյան մի արտահայտություն, թե «ելանելն արեգակն՝ կորնչին աստղեր»: Նա մեկ անգամ եւս անդրադարձավ Միհրան Տեր-Ստեփանյանի քչերին ծանոթ երգիծական ոճին, պատմեց «Զարթօնքի» տարիներին` Գերսամ Ահարոնյանի հետ նրա մի խոսակցությունը, երբ խմբագիրը նյութ է նրանից պահանջել, իսկ երգիծաբանն ասել է. «Գերսամ, քովդ երկու հոդված ունիմ: Քու դեմ գրած եմ, տպե, որ նորը բերեմ»: Արժանավորի անունով մրցանակը գնում է արժանավորին»:
Երվանդ Ազատյանը Վարդան Պետրոսյանի արվեստով հիացողներից է եւ նախորդ օրվա արտիստի վերջին ներկայացման իր տպավորությունների մասին շատ ջերմ խոսեց. «Կարելի է նաեւ ծիծաղել եղեռնի թեմայով, ինչպես հրեաները առաջինը իրենց թերություններու վրա կծիծաղին: Վարդանը այդ բարդույթեն մեզ ազատած է, եւ այդ հնարանքը երգիծանքն է, որ իմաստության շողարձակումն է»: «Մարդ-թատրոն»՝ այսպես բնութագրեց արտիստին Հենրիկ Իգիթյանը, «երեւույթ, նոր տիպի դերասան, պլաստիկությամբ անգերազանցելի»: Արտիստին գովեստի խոսքեր ասաց նաեւ Երվանդ Ղազանչյանը. «Բացառիկ է: Հինգ տասնամյակ է շփվում եմ դերասանների հետ, այսպիսի շաղախ դեռ չեմ տեսել...»: «Վարդանը հոգեւոր հասունության հասնելով իբրեւ մարդ` դա դրսեւորեց արվեստում: Այնպիսի խորության է հասնում, որ արվեստը վերածում է հավատի», ասաց ռեժիսոր Արա Շիրինյանը:
Վարդան Պետրոսյանի խոսքը, ինչպես եւ ներկայացումների ժամանակ, գերեց իր զգացմունքային անկեղծությամբ: Խղճին անսացող դերասանը իր արվեստը ժողովրդին ծառայեցնելն է արտիստի բարձրագույն կոչումը համարում: Իրեն երջանիկ մարդ համարելով հանդերձ, այդ զգացումը լիակատար չի կարող վայելել, որովհետեւ հասարակությունը այսպիսին չէ:
Թերեւս, որոշակի մխիթարություն է, այո՛, արվեստի միջոցով այլոց կյանքը թեթեւացնել, ինչպես անում է արտիստը:
- ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
ՄՈՒՐՃԻ ԵՎ ՍԱԼԻ ՄԻՋԵՎ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ 10Հանկարծ ու պարզվեց, որ այս պահին Հայաստանում երեք նախագահ կա` առաջին, երկրորդ, երրորդ, ոչ ավել, ոչ պակաս: Ճիշտ է, գործող նախագահը երրորդն է, սակայն, հասկանում եք, այդ չի նշանակում, որ նախորդ երկուսը նախագահ ...«ԱՄԵՆ ԻՆՉ ԿՈՐՈՇՎԻ, ԹԵ ԻՆՉՊԻՍԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԿԼԻՆԵՆ ԱՅԴ ՊԱՀԻՆ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ 2Վերջին շրջանում հայկական եւ թուրքական մամուլը սկսել է վերարծարծել հայ-թուրքական հարաբերությունների հարցը: Արծարծումները թուրքական մամուլի պարագայում կրում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հունիսի 23-ին Մոսկվայում ...«ՇՈՒՌ ՏՎԱԾ» ՆԱՑԻՈՆԱԼԻՍՏՆԵՐ
Ռ. Հ. 8Անհավատալի բաներ են տեղի ունենում Ռուսաստանում: Ամենածայրահեղական ու ագրեսիվ ռուս նացիոնալիստական կազմակերպություններից մեկը` Ապօրինի ներգաղթի դեմ շարժումը իր օրերս կայացած համագումարում որոշել է հրաժարվել ...ԲՐԱՅԶԱ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ԱԶԴԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 18 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Առաջիկա նախագահական ընտրությունները Ադրբեջանում չպետք է ներազդեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վրա, եւ ես հուսով եմ, որ գործընթացը ...«ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆԱԾ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՀԱԱԳԱՅԻ ՏՐԻԲՈՒՆԱ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԼեռնային Ղարաբաղի հարցում վերջին շրջանում մտահոգիչ իրադարձություններ են տեղի ունենում, ինչը կնպաստի թույլի հաշվին խնդիրը կարգավորելուն, եթե հիմա մենք չգնանք ճիշտ ուղղությամբ: Երեկ այսպիսի հայտարարությամբ ...ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ 100 ՕՐ, 1000-ԱՎՈՐ ՆՊԱՏԱԿՆԵՐ
Ս. Մ.Պաշտոնավարության հարյուր օրվա կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի մամլո գրասենյակը տարածել է նախագահի ուղերձը, ուր նա խոսում է ներքին եւ արտաքին քաղաքականության, անվտանգության եւ զինված ուժերի կատարելագործման, ...ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԳԻՏԻ, ԹԵ ԻՐ ՄԱՍԻՆ ՆՅՈՒԹԵՐՆ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՊԱՏՎԻՐՎՈՒՄ, ԵՎ ՀԱՎԱՏԱՑՆՈՒՄ Է, ՈՐ ԾԱԽՍԵՐՆ ԻԶՈՒՐ ԵՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵրեկ ասուլիս հրավիրած ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նախ այս ամառվա կեսին ամփոփեց խորհրդարանի գարնանային նստաշրջանի աշխատանքը, բայց հավանաբար ասուլիսի հրավիրման նպատակը լրագրողների հարցերին պատասխանելն էր ...ԼՈՒՐՋ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՏարածքային կառավարման նախարարությունում երեկ հյուրընկալվել էր Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը: Վերջինս խոսեց Շիրակի մարզում կառավարության հաստատած 2008-12-ին իրականացվելիք ծրագրերի մասին: Հունիսի 12-ին Գյումրիում ...ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱ ԷԼ ԾԱՌ ՊԻՏԻ ԿՏՐԵՆ... ՈՎ ԻՆՉ ԿՈՒԶԻ ԱՍԻ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԲացառիկ է երկիրս Հայաստան, իսկ Երեւանը` բացառիկության առումով ուղղակի գագաթնակետ: Ցավոք, բացառիկությունը տվյալ դեպքում չի տարբերում ո՛չ դրական, ո՛չ բացասական իրողություններ: Ու կարծես մեզանում սովորական ...ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 6 ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԵրեկ կառավարությունում տեղի ունեցավ Կայուն զարգացման ազգային խորհրդի նիստը: Այն բացեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, նշելով, որ ազգային խորհրդի աշխատանքների ակտիվացման համար հարկ է ընդլայնել նրա կազմը, ընդգրկելով ...ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ ՈՒ ԳԱՂԱՓԱՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ Է
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտՏիգրանակերտի պեղումներն սկսելու պահից ակնկալվում էր որ այդտեղ կհայտնաբերվեն հայերեն արձանագրություններ: Սպասումներն արդարացան. բառացիորեն օրերս արշավախմբի անդամները գտել են նման արձանագրություն: Գտածոն ...ԱՐՎԵՍՏԸ ԽՂՃԻՆ ԾԱՌԱՅԵՑՆԵԼՈՎ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԱնհատականությունը, առավել եւս դրա վառ արտահայտվածությունը անհնար է որեւէ կերպ դրսեւորում չունենա: Տաղանդը, անկեղծությունը, նվիրումը, տարիների կուտակված արվեստային փորձն ու վարպետությունը, մտավորականի ...ՎԻՄ ՎԵՆԴԵՐՍ. «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ» ԼՈՒՐՋ, ՈՉ ԾԱՆՐ ՈՒ ՉՊԱՐՏԱԴՐՈՂ ՓԱՌԱՏՈՆ Է
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՕրերս Հայաստանում Գերմանիայի դեսպան Անդրեա Վիկտորինը ընդունելություն էր կազմակերպել ի պատիվ գերմանացի ռեժիսոր Վիմ Վենդերսի, որ մասնակցում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին: «Ազգի» հետ զրույցում ...ԴԱՐԻՈՒՇ ՄԵՀՐՋՈՒԻԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԻՑ
Հ. Հ.Մեհրջուին իրանական ժամանակակից կինոյի ամենանշանավոր դեմքերից է: 1969-ին նկարահանած «Կովը» խաղարկային կինոնկարը նրան բերեց միջազգային ճանաչում: 1971-ին ֆիլմը գաղտնի դուրս բերվելով Իրանից, մասնակցեց Վենետիկի ...ԱՅՍ ՏԱՐՎԱ ՓՈՐՁԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՏԱ ԵԿՈՂ ՏԱՐՎԱ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՍԱՀՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այս տարվա միասնական քննությունների ընթացքում դրական տեղաշարժեր են նկատվում: Դժգոհություններ չեն եղել թեստերի ...«ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԾՐԱԳԻՐ»
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, ԳյումրիԱշխարհում փոքր ու մեծ շատ գործեր ծնվում են մարդկային հոգուց բխող սիրուց: Ամերիկացի Ռիչարդ Նայը, որն առաջին անգամ Հայաստան է այցելել 1992 թվականին, սիրում է Գյումրին եւ այժմ եկել ու սկսել է իրականացնել ...ԳԵՐՄԱՆԱՑԻ ՌԵԺԻՍՈՐԸ ԿՓՈՐՁԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԻՐԱՆ ԱՃԵՑՆԵԼ ԻՐ ԵՐԿՐՈՒՄ
Ինչ վերաբերում է ուղղակի հայկական ծիրանին, ապա, Վենդերսի խոսքերով, մոտ մեկ շաբաթ լինելով Հայաստանում. «կերել եմ մի քանի հարյուր ծիրան, ուտում եմ առավոտյան, կեսօրին: Հայկական ծիրանը շատ համեղ է»: Վիմ Վենդերսին ...ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ
ԵՄԱ ամենամյա մրցանակներին այսօր արժանացան «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը, «Ռադիո հայ» ռադիոկայանը եւ Ստեփանակերտի մամուլի ակումբը: Ակումբի փոխնախագահ Ավետ Դեմուրյանի խոսքերով` ԵՄԱ-ն, հետեւելով ԶԼՄ-ների ...10-ԱՄՅԱ ԼԱՐԱՆ ՀԱՂԹԵԼ Է «ՍԼԱՎՅԱՆՍԿԻ ԲԱԶԱՐՈՒՄ»
Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի հաղորդագրության համաձայն, Բելառուսի Վիտեբսկ քաղաքում անցկացվող «Սլավյանսկի բազար» ավանդական փառատոնի մանկական մրցույթում հաղթանակ է տարել ռուսաստանաբնակ 10-ամյա հայուհի ...ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ՈՒ ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐ ՀԱՅ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՕգոստոսի 8-ին Պեկինում կտրվի ամառային 29-րդ օլիմպիական խաղերի մեկնարկը, որին նախապատրաստվում են նաեւ Հայաստանի 25 մարզիկներ: Երեկ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը օլիմպիադայի մասնակից հայ մարզիկներին հավաստագրեր ...«ԲԱՆԱՆՑԸ» ԽԱՅՏԱՌԱԿ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻնչպես նշել էինք, ՈւԵՖԱ-ի գավաթի մրցաշարում «Բանանցին» ուժեղ մրցակից էր բաժին հասել հանձին ավստրիական «Զալցբուրգի»: Ուստի հաջողության հասնելու «Բանանցի» հնարավորությունները շատ ցածր էին գնահատվում: Բուքմեյքերները ...ՓԱՇԻԿՅԱՆԸ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄարտունու շախմատի մրցաշարի 7-րդ տուրից հետո 5,5 միավորով միանձնյա առաջատարի դերը ստանձնեց Արման Փաշիկյանը: Վերջին երկու տուրերում Արմանը հաղթեց Լեւան Պանցուլայային ու Ավետիք Գրիգորյանին: Առաջատարից կես ...ՀԱՅ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԹԻՄԸ ՉՈՐՐՈՐԴՆ ԷՐ
ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ՀՀ լրագրողների ֆուտբոլային թիմի ավագ, «Արարատ մեգեզին» ամսագրի թղթակիցԲելառուսի թիմի հաղթանակով ավարտվեց ԱՊՀ լրագրողների միջեւ ամենամյա ֆուտբոլային մրցաշարը, որը կայացավ Բրյանսկում: Մրցաշարի կազմակերպիչներն էին Բրյանսկ մարզի եւ քաղաքի Երիտասարդության քաղաքականության, ֆիզիկական ...ԱՆՀԵՏԵՎԱՆՔ ՊԱՅԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՆՎԱԾ ՈՍՏԻԿԱՆ ՋԱՎԱԽՔՈՒՄ
Ա. Հ.Ախալքալաքում շուրջ երկու տասնյակ մարդ է բերման ենթարկվել ոստիկանություն այն բանից հետո, երբ պայթյուն է տեղի ունեցել շրջանի ոստիկանապետի տնից ոչ շատ հեռու: Նման հաղորդագրություն է երեկ տարածել «Ջավախք» ...ԵՂԱՆԱԿԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վրկ: Ջերմաստիճանը գիշերը` +21...+23, ցերեկը` +34...+36 աստիճան:
ՀԱՅ-ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՄՈՒՐՋ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԼԱՎՆ ԷՐ, ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԷԼ ՎԱՏԸ ՉԷ
Ն. Պ.
ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԵՄ

ՀԱՅ ԱՐԻՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ

ՄՈՒՐՃԻ ԵՎ ՍԱԼԻ ՄԻՋԵՎ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԳՈՐԾԱՐԱՐ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՆԵՐԴՆԵԼ 250 ՄԼՆ ԴՈԼԱՐ

ԿԳԱ՞ ԱՐԴՅՈՔ ԳՅՈՒԼԸ ԵՐԵՎԱՆ

«ՇՈՒՌ ՏՎԱԾ» ՆԱՑԻՈՆԱԼԻՍՏՆԵՐ
Ռ. Հ.
ՍԽԱԼ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԵՊ
Թարգմ.՝ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՈԴՎԱԾԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ «ԷՐԵԲՈՒՆԻ» ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ

- 1854 Ռուսական զորքերը գրավում են Բայազետը:
- 1874 Ցարական կառավարությունը լրացուցիչ կանոններ հրատարակեց հայկական դպրոցների համար, ըստ որոնց հայկական դպրոցները մնում են հայ եկեղեցու տնօրինության տակ:
- 1890 Կ. Պոլսում հնչակյանները կազմակերպեցին «Գում-Գափու»-ի ցույցը:
- 1908 Մահացավ Եղիա Դեմիրճիպաշյանը: (Ծնվ. 1851 թ.):
- 1914 Սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը:
- 1918 Վ. Ի. Լենինի ստորագրողթյամբ հրապարակվում է Խորհրդային Ռուսաստանի կառավարության որոշումը Ռուսաստանում գոյություն ունեցող հայ բուրժուա-նացիոնալիստական հակահեղափոխական կազմակերպությունների՝ ազգային խորհուրդների, կոմիտեների, պաշտպանության խորհրդի և հայկական բուրժուական այլ կազմակերպությունների լիկվիդացման մասին:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը մտնում են Մեղրի: Զանգեզուրը միացվում է Խորհրդային Հայաստանին:
- 1921 Հայերի կողմից Կ. Պոլսում տապալվեց Բաքվի հայերի ջարդարար Ջիվանշիրին:
- 1971 Մահացավ բանաստեղծ Սողոմոն Տարոնցին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

