
ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԳԻՏԻ, ԹԵ ԻՐ ՄԱՍԻՆ ՆՅՈՒԹԵՐՆ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՊԱՏՎԻՐՎՈՒՄ, ԵՎ ՀԱՎԱՏԱՑՆՈՒՄ Է, ՈՐ ԾԱԽՍԵՐՆ ԻԶՈՒՐ ԵՆ
Երեկ ասուլիս հրավիրած ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նախ այս ամառվա կեսին ամփոփեց խորհրդարանի գարնանային նստաշրջանի աշխատանքը, բայց հավանաբար ասուլիսի հրավիրման նպատակը լրագրողների հարցերին պատասխանելն էր ավելի շատ, հատկապես որ ԱԺ նախագահին մամուլը շարունակում է իր տարբեր հրապարակումներով «փոխարինել» Հովիկ Աբրահամյանով: «Ազգը» խնդրեց անդրադառնալ մամուլում շրջանառվող այդ վարկածին, ըստ որի Հանրապետական կուսակցությունում այդպիսի քաղաքական որոշում է կայացվել: Նա չցանկանալով այդ վարկածը մեկնաբանել, անդրադարձ արեց ընդհանրապես վերջին շրջանում տարբեր լրատվամիջոցների հրապարակումներին. «Կարծում եմ` 9 տարի միասին աշխատել ենք, եւ տեսել եք իմ աշխատանքի ոճը: Ես շատ լավ գիտեմ՝ այդ նյութերն ինչպես են պատվիրվում, ինչպես են պատրաստվում, բայց ես երբեք ստի, կեղծիքի, բամբասանքների ուղղությամբ որեւէ մեկնաբանություն չեմ անում, 9 տարի էս երկրում աշխատել եմ, եւ մարդիկ տեսել են իմ հնարավորությունները, իմ աշխատանքի ոճը, ինչ նպատակներ եմ հետապնդում իմ աշխատանքի ընթացքում: Այնպես որ, կարծում եմ, այդ ամենը իզուր է, իզուր ծախսեր են արվում, չեմ կարծում, թե դրանք նպատակին կհասնեն: Բոլորը շատ լավ գիտեն ով ով է, ինչ է անում... Գիտեք, գիտեք (լրագրողների` «Չգիտենք»-ին ի պատասխան), հիանալի գիտեք, Հայաստանում բոլորը վաղուց էդ ամեն ինչին ծանոթ են, անգամ լրագրողների անուն-ազգանուններն էլ կարեւոր չեն, որ գրվում են էդ նյութերի տակ, ես լրագրողների հետ կապված որեւէ խնդիր չունեմ»:
Ավելի ուշ դիտարկմանը, թե այդպիսի հրապարակումներով վարկաբեկվում են խորհրդարանը, երկրի նախագահի ինստիտուտը, Հանրապետական կուսակցությունը, ինչո՞ւ այդ կառույցները չեն արձագանքում, Տ. Թորոսյանը պատասխանեց, որ եթե բոլոր անհեթեթություններին արձագանքեն, դա շատ թանկ կնստի բոլորի վրա, իսկ կեղծ տեղեկություններ տարածողները միայն իրենց հիշողությունն են փչացնում: Բացի այդ` եթե Հանրապետականը արծարծվող հարցի մասին ասելիք ունենա, կասի, քանի դեռ չի ասել` պետք չէ գուշակություններ անել, հետո էլ մեկնաբանել այդ գուշակությունները:
Նախագահի 100 օրը գնահատելու լրագրողի առաջարկին ի պատասխան ԱԺ նախագահը նկատեց, որ արմատական փոփոխությունների համար այդ ժամկետը կարճ է, բացի այդ՝ այն սկսվեց մարտյան չարաբաստիկ իրադարձություններով, ինչը լուրջ խնդիր էր եւ պետք է գնահատվի այս 100 օրվա արդյունքների ժամանակ: Թեեւ հաջողվել է երկրում լարվածությունը նվազեցնել, սակայն ակնհայտ է բոլորի համար, որ լարվածություն դեռեւս կա, եւ առջեւում լուրջ աշխատանք կա անելու` լիովին վերացնելու համար:
Ըստ Թորոսյանի՝ ակնհայտ է նաեւ, որ այս իրադարձությունները որոշակի ազդեցություն ունեցան այս 100 օրվա ընթացքի վրա, սակայն վստահ է, որ կառավարությունն ու Ազգային ժողովն այս ընթացքում բնականոն աշխատել են, որը նույնպես երկրի նախագահի 100 օրվա աշխատանքի շրջագծում է: Լուրջ հարցադրումներ են արվել, լուրջ ծրագրեր են առաջադրվել, եւ առջեւում մեծ ծավալի ամենօրյա աշխատանք է սպասվում այդ ծրագրերի իրագործման համար. «Մենք շատ հետաքրքրական մի ժամանակահատվածում ենք գտնվում, մի կողմից Հայաստանի առջեւ բացվել են որակապես նոր զարգացումներ ապահովելու հնարավորություններ, մյուս կողմից՝ կան լուրջ մարտահրավերներ տարբեր ուղղություններով: Եվ ժամանակահատվածը, որ պիտի ցույց տա, թե մենք ո՞ր ճանապարհով ենք գնալու` չափազանց կարճ է: Ես կարծում եմ` դա 6-7 ամիս ժամանակ է, ոչ ավելի»:
ԱԺ երեք նոր հանձնաժողովների ստեղծման վերաբերյալ Տ. Թորոսյանն ասել է, թե դա իր հետ բերում է նաեւ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն` սկսած ավտոմեքենաներից, վերջացրած առանձնասենյակների համապատասխան կահավորումով, բայց այդ ծախսերի համար լրացուցիչ գումար չեն խնդրել կառավարությունից, ծախսերն արվելու են խնայողությունների հաշվին:
ԵԱՀԿ խորհրդարանական հանձնաժողովում մեր պատվիրակությունն ունի 3 տեղ, բայց վեհաժողովը նաեւ թույլ է տվել փոխարինող անդամներ ունենալ, ինչը հնարավորություն է տալիս ավելի մեծ թվով մարդկանց ընդգրկելու պատվիրակության մեջ: Համալրում է արվել՝ 1 տեղ հատկացվել է «Ժառանգություն» խմբակցությանը` Լարիսա Ալավերդյանն արդեն ընդգրկվել է պատվիրակության մեջ, 1 տեղ ՀՅԴ-ին (մինչեւ հաջորդ նստաշրջան կառաջարկի): Իսկ 4+4 կազմը, որ եղել է ԵԽԽՎ-ում, պահպանվել է:
Ի պատասխան «Ազգի» այն հարցին, թե մինչեւ սեպտեմբերի 11-ը ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը կկարողանա՞ բավարար աշխատանք տանել այնպես, որ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը փոխի իր կարծիքը, Տ. Թորոսյանն ասաց, թե պարոն Համարբերգը ասել է, որ միջազգային փորձագետների ներգրավելու համար անհրաժեշտ է դեպքերի փաստագրական շարադրանք, այս ուղղությամբ ինչ-ինչ առաջարկներ է արել, որոնք դեռեւս քննարկման փուլում են. «Ես համոզված եմ, որ հետագա աշխատանքները լինելու են հանձնաժողովի շրջանակում, իհարկե, հանձնաժողովը կարող է ունենալ աջակից խմբեր եւ այլն, սա հետագա քննարկման եւ արդյունավետ վճիռներ ընդունելու խնդիր է, բայց, կարծում եմ, հանձնաժողովը լիարժեք հնարավորություն կունենա առաջիկայում աշխատելու»: Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովի անդամները հետ են կանչված աշխատանքը շարունակելու համար, նա հուսով էր, որ մինչեւ սեպտեմբերի 11-ը իրավիճակը կփոխվի, միջազգային փորձագետները կմիանան մեր հանձնաժողովին` հետագա աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով:
ԱԺ նախագահի կարծիքով` հանիրավի հանձնաժողովի նկատմամբ ստեղծվել կամ ստեղծվում է ոչ այնքան բարենպաստ կարծիք, մինչդեռ հանձնաժողովում պետք է աշխատել եւ հնարավորություն տալ հանձնաժողովին աշխատելու, ապա՝ արդյունքները գնահատել: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են, որ հանձնաժողովի զեկույցը լինի վստահելի, թող ներգրավվեն հանձնաժողովի աշխատանքներում, խորհուրդ տվեց ԱԺ նախագահը:
Լրագրողի հարցին, թե ձերբակալված պատգամավորները 4 ամիս պահվում են կալանքի տակ, իսկ նրանց հանդեպ քննչական գործողություններ չեն իրականացվում, դա ինչպե՞ս է գնահատում, Տ. Թորոսյանը պատասխանել է, թե ոչ մի պատգամավոր չի ցանկանա, որ իր գործընկերները հայտնվեն ազատազրկման մեջ, ինքը շատ կուզենար, որ իր ընկերները ազատության մեջ լինեին, որ նրանց չմեղադրեին որեւէ բանի մեջ: Բայց նաեւ ասաց, որ տեղյակ է ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամների եւ կալանված պատգամավորների հանդիպումների մանրամասներին, նաեւ Հայաստանի դատախազից տեղեկություն ունի, որ լուրջ հիմքեր կան կալանված պատգամավորների խափանման միջոցը չփոխելու, ինչպես նաեւ մեղադրանք ներկայացնելու համար, ընդ որում՝ դա տեղի կունենա շատ մոտիկ ժամանակում: Դրանից ավելին նա չասաց:
- ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՄՈՒՐՃԻ ԵՎ ՍԱԼԻ ՄԻՋԵՎ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ 10Հանկարծ ու պարզվեց, որ այս պահին Հայաստանում երեք նախագահ կա` առաջին, երկրորդ, երրորդ, ոչ ավել, ոչ պակաս: Ճիշտ է, գործող նախագահը երրորդն է, սակայն, հասկանում եք, այդ չի նշանակում, որ նախորդ երկուսը նախագահ ...«ԱՄԵՆ ԻՆՉ ԿՈՐՈՇՎԻ, ԹԵ ԻՆՉՊԻՍԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԿԼԻՆԵՆ ԱՅԴ ՊԱՀԻՆ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ 2Վերջին շրջանում հայկական եւ թուրքական մամուլը սկսել է վերարծարծել հայ-թուրքական հարաբերությունների հարցը: Արծարծումները թուրքական մամուլի պարագայում կրում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հունիսի 23-ին Մոսկվայում ...«ՇՈՒՌ ՏՎԱԾ» ՆԱՑԻՈՆԱԼԻՍՏՆԵՐ
Ռ. Հ. 8Անհավատալի բաներ են տեղի ունենում Ռուսաստանում: Ամենածայրահեղական ու ագրեսիվ ռուս նացիոնալիստական կազմակերպություններից մեկը` Ապօրինի ներգաղթի դեմ շարժումը իր օրերս կայացած համագումարում որոշել է հրաժարվել ...ԲՐԱՅԶԱ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ԱԶԴԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 18 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Առաջիկա նախագահական ընտրությունները Ադրբեջանում չպետք է ներազդեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վրա, եւ ես հուսով եմ, որ գործընթացը ...«ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆԱԾ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՀԱԱԳԱՅԻ ՏՐԻԲՈՒՆԱ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԼեռնային Ղարաբաղի հարցում վերջին շրջանում մտահոգիչ իրադարձություններ են տեղի ունենում, ինչը կնպաստի թույլի հաշվին խնդիրը կարգավորելուն, եթե հիմա մենք չգնանք ճիշտ ուղղությամբ: Երեկ այսպիսի հայտարարությամբ ...ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ 100 ՕՐ, 1000-ԱՎՈՐ ՆՊԱՏԱԿՆԵՐ
Ս. Մ.Պաշտոնավարության հարյուր օրվա կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի մամլո գրասենյակը տարածել է նախագահի ուղերձը, ուր նա խոսում է ներքին եւ արտաքին քաղաքականության, անվտանգության եւ զինված ուժերի կատարելագործման, ...ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԳԻՏԻ, ԹԵ ԻՐ ՄԱՍԻՆ ՆՅՈՒԹԵՐՆ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՊԱՏՎԻՐՎՈՒՄ, ԵՎ ՀԱՎԱՏԱՑՆՈՒՄ Է, ՈՐ ԾԱԽՍԵՐՆ ԻԶՈՒՐ ԵՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵրեկ ասուլիս հրավիրած ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նախ այս ամառվա կեսին ամփոփեց խորհրդարանի գարնանային նստաշրջանի աշխատանքը, բայց հավանաբար ասուլիսի հրավիրման նպատակը լրագրողների հարցերին պատասխանելն էր ...ԼՈՒՐՋ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՏարածքային կառավարման նախարարությունում երեկ հյուրընկալվել էր Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը: Վերջինս խոսեց Շիրակի մարզում կառավարության հաստատած 2008-12-ին իրականացվելիք ծրագրերի մասին: Հունիսի 12-ին Գյումրիում ...ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱ ԷԼ ԾԱՌ ՊԻՏԻ ԿՏՐԵՆ... ՈՎ ԻՆՉ ԿՈՒԶԻ ԱՍԻ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԲացառիկ է երկիրս Հայաստան, իսկ Երեւանը` բացառիկության առումով ուղղակի գագաթնակետ: Ցավոք, բացառիկությունը տվյալ դեպքում չի տարբերում ո՛չ դրական, ո՛չ բացասական իրողություններ: Ու կարծես մեզանում սովորական ...ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 6 ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԵրեկ կառավարությունում տեղի ունեցավ Կայուն զարգացման ազգային խորհրդի նիստը: Այն բացեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, նշելով, որ ազգային խորհրդի աշխատանքների ակտիվացման համար հարկ է ընդլայնել նրա կազմը, ընդգրկելով ...ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ ՈՒ ԳԱՂԱՓԱՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ Է
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտՏիգրանակերտի պեղումներն սկսելու պահից ակնկալվում էր որ այդտեղ կհայտնաբերվեն հայերեն արձանագրություններ: Սպասումներն արդարացան. բառացիորեն օրերս արշավախմբի անդամները գտել են նման արձանագրություն: Գտածոն ...ԱՐՎԵՍՏԸ ԽՂՃԻՆ ԾԱՌԱՅԵՑՆԵԼՈՎ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԱնհատականությունը, առավել եւս դրա վառ արտահայտվածությունը անհնար է որեւէ կերպ դրսեւորում չունենա: Տաղանդը, անկեղծությունը, նվիրումը, տարիների կուտակված արվեստային փորձն ու վարպետությունը, մտավորականի ...ՎԻՄ ՎԵՆԴԵՐՍ. «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ» ԼՈՒՐՋ, ՈՉ ԾԱՆՐ ՈՒ ՉՊԱՐՏԱԴՐՈՂ ՓԱՌԱՏՈՆ Է
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՕրերս Հայաստանում Գերմանիայի դեսպան Անդրեա Վիկտորինը ընդունելություն էր կազմակերպել ի պատիվ գերմանացի ռեժիսոր Վիմ Վենդերսի, որ մասնակցում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին: «Ազգի» հետ զրույցում ...ԴԱՐԻՈՒՇ ՄԵՀՐՋՈՒԻԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԻՑ
Հ. Հ.Մեհրջուին իրանական ժամանակակից կինոյի ամենանշանավոր դեմքերից է: 1969-ին նկարահանած «Կովը» խաղարկային կինոնկարը նրան բերեց միջազգային ճանաչում: 1971-ին ֆիլմը գաղտնի դուրս բերվելով Իրանից, մասնակցեց Վենետիկի ...ԱՅՍ ՏԱՐՎԱ ՓՈՐՁԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՏԱ ԵԿՈՂ ՏԱՐՎԱ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՍԱՀՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այս տարվա միասնական քննությունների ընթացքում դրական տեղաշարժեր են նկատվում: Դժգոհություններ չեն եղել թեստերի ...«ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԾՐԱԳԻՐ»
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, ԳյումրիԱշխարհում փոքր ու մեծ շատ գործեր ծնվում են մարդկային հոգուց բխող սիրուց: Ամերիկացի Ռիչարդ Նայը, որն առաջին անգամ Հայաստան է այցելել 1992 թվականին, սիրում է Գյումրին եւ այժմ եկել ու սկսել է իրականացնել ...ԳԵՐՄԱՆԱՑԻ ՌԵԺԻՍՈՐԸ ԿՓՈՐՁԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԻՐԱՆ ԱՃԵՑՆԵԼ ԻՐ ԵՐԿՐՈՒՄ
Ինչ վերաբերում է ուղղակի հայկական ծիրանին, ապա, Վենդերսի խոսքերով, մոտ մեկ շաբաթ լինելով Հայաստանում. «կերել եմ մի քանի հարյուր ծիրան, ուտում եմ առավոտյան, կեսօրին: Հայկական ծիրանը շատ համեղ է»: Վիմ Վենդերսին ...ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ
ԵՄԱ ամենամյա մրցանակներին այսօր արժանացան «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը, «Ռադիո հայ» ռադիոկայանը եւ Ստեփանակերտի մամուլի ակումբը: Ակումբի փոխնախագահ Ավետ Դեմուրյանի խոսքերով` ԵՄԱ-ն, հետեւելով ԶԼՄ-ների ...10-ԱՄՅԱ ԼԱՐԱՆ ՀԱՂԹԵԼ Է «ՍԼԱՎՅԱՆՍԿԻ ԲԱԶԱՐՈՒՄ»
Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի հաղորդագրության համաձայն, Բելառուսի Վիտեբսկ քաղաքում անցկացվող «Սլավյանսկի բազար» ավանդական փառատոնի մանկական մրցույթում հաղթանակ է տարել ռուսաստանաբնակ 10-ամյա հայուհի ...ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ՈՒ ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐ ՀԱՅ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՕգոստոսի 8-ին Պեկինում կտրվի ամառային 29-րդ օլիմպիական խաղերի մեկնարկը, որին նախապատրաստվում են նաեւ Հայաստանի 25 մարզիկներ: Երեկ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը օլիմպիադայի մասնակից հայ մարզիկներին հավաստագրեր ...«ԲԱՆԱՆՑԸ» ԽԱՅՏԱՌԱԿ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻնչպես նշել էինք, ՈւԵՖԱ-ի գավաթի մրցաշարում «Բանանցին» ուժեղ մրցակից էր բաժին հասել հանձին ավստրիական «Զալցբուրգի»: Ուստի հաջողության հասնելու «Բանանցի» հնարավորությունները շատ ցածր էին գնահատվում: Բուքմեյքերները ...ՓԱՇԻԿՅԱՆԸ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄարտունու շախմատի մրցաշարի 7-րդ տուրից հետո 5,5 միավորով միանձնյա առաջատարի դերը ստանձնեց Արման Փաշիկյանը: Վերջին երկու տուրերում Արմանը հաղթեց Լեւան Պանցուլայային ու Ավետիք Գրիգորյանին: Առաջատարից կես ...ՀԱՅ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԹԻՄԸ ՉՈՐՐՈՐԴՆ ԷՐ
ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ՀՀ լրագրողների ֆուտբոլային թիմի ավագ, «Արարատ մեգեզին» ամսագրի թղթակիցԲելառուսի թիմի հաղթանակով ավարտվեց ԱՊՀ լրագրողների միջեւ ամենամյա ֆուտբոլային մրցաշարը, որը կայացավ Բրյանսկում: Մրցաշարի կազմակերպիչներն էին Բրյանսկ մարզի եւ քաղաքի Երիտասարդության քաղաքականության, ֆիզիկական ...ԱՆՀԵՏԵՎԱՆՔ ՊԱՅԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՆՎԱԾ ՈՍՏԻԿԱՆ ՋԱՎԱԽՔՈՒՄ
Ա. Հ.Ախալքալաքում շուրջ երկու տասնյակ մարդ է բերման ենթարկվել ոստիկանություն այն բանից հետո, երբ պայթյուն է տեղի ունեցել շրջանի ոստիկանապետի տնից ոչ շատ հեռու: Նման հաղորդագրություն է երեկ տարածել «Ջավախք» ...ԵՂԱՆԱԿԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վրկ: Ջերմաստիճանը գիշերը` +21...+23, ցերեկը` +34...+36 աստիճան:
ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ ԵՆ ԲՅՈՒՋԵ-2009-Ի՝ ՄԱՐԶԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԸ
Ա. Մ.ԱԳՆ-Ն ԼՂ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՏԵՍՆՈՒՄ Է ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՁԵՎԱՉԱՓՈՒՄ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ, ՈՒ ՆԱԵՎ` ՀՀԿ-Ի...
Մ. Խ.ԳՈՐԾԱՏՈՒՆ ՃԻՇՏ Է ԳՐԵԹԵ ՄԻՇՏ
Ա. Բ.«ՄԻԿԱՆ» ՈՒԺԵՂ ԿԱԶՄՈՎ ԿՆԵՐԿԱՅԱՆԱ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԼԱՎՆ ԷՐ, ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԷԼ ՎԱՏԸ ՉԷ
Ն. Պ.
ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԵՄ

ՀԱՅ ԱՐԻՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ

ՄՈՒՐՃԻ ԵՎ ՍԱԼԻ ՄԻՋԵՎ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԳՈՐԾԱՐԱՐ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՆԵՐԴՆԵԼ 250 ՄԼՆ ԴՈԼԱՐ

ԿԳԱ՞ ԱՐԴՅՈՔ ԳՅՈՒԼԸ ԵՐԵՎԱՆ

«ՇՈՒՌ ՏՎԱԾ» ՆԱՑԻՈՆԱԼԻՍՏՆԵՐ
Ռ. Հ.
ՍԽԱԼ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԵՊ
Թարգմ.՝ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՈԴՎԱԾԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ «ԷՐԵԲՈՒՆԻ» ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ

- 1854 Ռուսական զորքերը գրավում են Բայազետը:
- 1874 Ցարական կառավարությունը լրացուցիչ կանոններ հրատարակեց հայկական դպրոցների համար, ըստ որոնց հայկական դպրոցները մնում են հայ եկեղեցու տնօրինության տակ:
- 1890 Կ. Պոլսում հնչակյանները կազմակերպեցին «Գում-Գափու»-ի ցույցը:
- 1908 Մահացավ Եղիա Դեմիրճիպաշյանը: (Ծնվ. 1851 թ.):
- 1914 Սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը:
- 1918 Վ. Ի. Լենինի ստորագրողթյամբ հրապարակվում է Խորհրդային Ռուսաստանի կառավարության որոշումը Ռուսաստանում գոյություն ունեցող հայ բուրժուա-նացիոնալիստական հակահեղափոխական կազմակերպությունների՝ ազգային խորհուրդների, կոմիտեների, պաշտպանության խորհրդի և հայկական բուրժուական այլ կազմակերպությունների լիկվիդացման մասին:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը մտնում են Մեղրի: Զանգեզուրը միացվում է Խորհրդային Հայաստանին:
- 1921 Հայերի կողմից Կ. Պոլսում տապալվեց Բաքվի հայերի ջարդարար Ջիվանշիրին:
- 1971 Մահացավ բանաստեղծ Սողոմոն Տարոնցին:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

