
ԴԺԳՈՒՅՆ ԽԱՂ, ՕՐԻՆԱՉԱՓ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Եվրոգավաթների մասնակից Հայաստանի երեք թիմերի մրցակիցներից թերեւս ամենաթույլը շվեյցարական «Բելինցոնան» էր, որն անցյալ մրցաշրջանում հանդես էր գալիս առաջին խմբի առաջնությունում եւ միայն այս տարի է իրավունք ստացել մասնակցելու ինչպես ուժեղագույնների մրցավեճին, այնպես էլ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը: Սակայն առաջնության երկրորդ շրջանում «Արարատի» անկայուն մրցելույթները մտահոգության խիստ տեղիք էին տվել եւ կասկածի տակ դրել հաջողության հասնելու հնարավորությունը: Գուցե հենց դա էլ բուքմեյքերներին առիթ էր տվել ավելի բարձր գնահատել «Բելինցոնայի» հաղթելու հնարավորությունները՝ հաղթանակը գնահատելով 2,45 գործակցով: «Արարատի» հաղթանակը գնահատվում էր 2,55 գործակցով, իսկ ոչ-ոքին՝ 3,10:
Երեկ Աբովյանում կայացած հանդիպումը պետք է պատկերացում տար հյուրերի իրական ուժի եւ հնարավորությունների մասին, ինչպես նաեւ պատասխան տար ֆուտբոլասերներին հուզող հարցին՝ որքանո՞վ էր արարատցիներին հաջողվել կարգավորել խաղն ու դրսեւորել խաղային ունակությունները: Հանդիպումը ցույց տվեց, որ «Արարատի» մրցակիցը թեեւ միջին մակարդակի թիմ է, սակայն խաղային ունակություններով, հաղթանակի հասնելու վճռականությամբ ու կամային որակներով հյուրերը գերազանցեցին արարատցիներին: Նրանք աչքի ընկան արագաշարժությամբ, եզրային սուր ճեղքումներով՝ գրոհների ժամանակ օգտագործելով դաշտի ողջ լայնությունը: Շվեյցարացիների կազմում հատկապես աչքի էր ընկնում բրազիլացի բարձրահասակ հարձակվող Ֆրանսիսկո Ներին: Իսկ արարատցիները հիմնականում հարձակումները կազմակերպում էին աջ եզրից, օգտագործելով դաշտի շատ փոքր հատվածը: Նրանք փորձում էին հյուրերի պաշտպանությունը ճեղքել կենտրոնով, ուր մրցակիցը մեծ ուժեր էր կենտրոնացրել: Հաճախակի արարատցիները տարվում էին անհատական խաղով եւ կորցնում գնդակը: Նման պայմաններում, բնական է, որ արարատցիներին չհաջողվեց վտանգավոր պահեր ստեղծել հյուրերի դարպասին: Առաջին խաղակեսում նրանց դարպասին ընդամենը 3 հարված կատարվեց, այն էլ՝ տուգանայինից Մարկոսի կատարմամբ, որոնք, սակայն, շեղ էին:
Իսկ ահա «Բելինցոնան» շատ ակտիվ սկսեց հանդիպումը եւ արդեն 2-րդ րոպեին կարող էր բացել հաշիվը, սակայն պաշտպանները վերջին պահին գնդակը հանեցին անկյունային: Հյուրերն իրենց արագաշարժության հաշվին հաճախակի էին շրջանցում «Արարատի» պաշտպաններին ու վտանգավոր պահեր ստեղծում դաշտի տերերի դարպասին: Դրանցից մեկի ժամանակ էլ 22-րդ րոպեին դաշտի կենտրոնից գնդակը հյուրերը փոխանցեցին տուգանային հրապարակ: Սերմետերի գլխի հարվածից հետո գնդակը դիպչելով դարպասի ձողին, հետ եկավ եւ վրա հասած Ալեսանդրո Մանջիարատին ընթացքից հուժկու հարվածով գրավեց «Արարատի» դարպասը:
Բաց թողած գոլից հետո էլ արարատցիներին ոչ մի կերպ չհաջողվեց կարգավորել խաղը: Գրոհները միօրինակ էին, կազմակերպվում էին փոքր ուժերով, հիմնականում գնդակը փոխանցվում էր Մարկոսին, որին հյուրերը աչալրջորեն էին հսկում: Իսկ ահա առաջին խաղակեսի վերջին րոպեին «Բելինցոնան» կարող էր երկրորդ անգամ գրավել «Արարատի» դարպասը: Կրկին օգտվելով պաշտպանների անվստահ խաղից, Սերմետերը քիչ էր մնացել գնդակն ուղարկեր անպաշտպան դարպասը:
Ընդմիջումից հետո արարատցիների գործողություններում որոշ աշխուժություն մտցրին խաղադաշտ մտած Սարգիս Մովսիսյանն ու Կարեն Նավոյանը: Հատկապես ակտիվ էր Մովսիսյանը, որն անընդհատ ձախ թեւում փորձում էր ճեղքել պաշտպանությունը: Իհարկե, արարատցիների ակտիվությանը նպաստեց նաեւ մրցակիցը, որը 2-րդ խաղակեսում հետ քաշվեց եւ գործում էր հակագրոհների ոճով: 57-րդ րոպեին Մարկոսը ձախ թեւից հարվածի դուրս բերեց Մովսիսյանին, սակայն մրցակցի դարպասապահը մի փոքր շուտ հասավ գնդակին: Քիչ անց փորձեց դարպասը հեռահար հարվածով գրավել Մարկոսը, սակայն մի փոքր շեղ ստացվեց: Այնուհետեւ արարատցիները կորցրին դարպասը գրավելու երկու իրական պահը: 66-րդ րոպեին մոտ տարածությունից վրիպեց Արթուր Մինասյանը, իսկ խաղավարտից 7 րոպե առաջ հսկողությունից դուրս մնացած Մովսիսյանը փոխանակ գրավելու դարպասը, փոխանցում կատարեց Մարկոսին եւ գոլային պահը ի չիք դարձավ:
Այսպիսով, արարատցիները չկարողացան սեփական հարկի տակ առավելության հասնել մի թիմի նկատմամբ, որն այս մրցաշրջանում առաջին անգամ է հանդես գալու Շվեյցարիայի բարձրագույն խմբի առաջնությունում: Մինչդեռ «Արարատը» ներկայում Հայաստանի առաջնության առաջատարն է: Խաղը պերճախոս ցույց տվեց երկու առաջնությունների իրական մակարդակը, նաեւ մեկ անգամ եւս ապացուցեց, որ «Արարատում» խաղային անկումը շարունակվում է, ֆուտբոլիստները կարծես հոգնած լինեն, ֆիզիկապես չեն դիմանում խաղի լարվածությանը: Հենց դրա հետեւանքներից մեկն էլ այն էր, որ խաղի ընթացքում որոշ ֆուտբոլիստներ ձգեցին մկանները:
Հուլիսի 31-ին կայանալիք պատասխան խաղից առաջ «Արարատը» հայտնվեց չափազանց ծանր իրավիճակում: Եթե հյուրընկալվելիս էլ արարատցիները նման դժգույն խաղ ցուցադրեն, ապա ոչ միայն չեն կարողանա ռեւանշի հասնել, այլեւ կրկին խաղադաշտը կթողնեն գլխիկոր: Վերջում ավելացնենք, որ «Բելինցոնան» Հայաստան էր ժամանել իր մոտ 100 երկրպագուներով, որոնք Աբովյանի մարզադաշտում բավական ակտիվորեն, վզնոցներն ու դրոշակները թափահարելով, զանազան երգերով ու բացականչություններով ոգեւորում էին իրենց սիրելի թիմին: Խաղից հետո էլ շվեյցարացի ֆուտբոլիստներն ամբողջ կազմով իրենց շնորհակալությունը հայտնեցին հավատարիմ երկրպագուներին:
- ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՂՆԵՐ ԿԱՆ, ՈՐՈՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ԱԿՕՍԻՆ» ՀԵՏԵՎԵԼՆ Է»
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ, Ստամբուլ-Երեւան 1- Հասարակության մեջ երկու տեսակետ ձեւավորվեց: Առաջին՝ հասարակության մի հատվածն սկսեց կասկածանքով վերաբերվել 1915 թվականի եղելությունների շուրջը տարվող պետական քարոզչությանը, երկրորդ միտումն այն է, որ ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ «ԷՐԵԲՈՒՆԻ» ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ
14Հայաստանի կառավարությունը երեկ որոշեց «Էրեբունի-Պլազա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից 10 տարի ժամկետով վարձակալել Երեւան քաղաքի Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող «Էրեբունի-Պլազա» հյուրանոցի ...ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԳյուղատնտեսության նախարարությունը կառավարության հանձնարարությամբ մշակում է գյուղատնտեսության զարգացման եւ հիմնական պարենամթերքների գծով ինքնաբավության բարձրացման ազգային ծրագիր, որի նպատակն է գտնել ուղիներ, ...ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀՍՏԱԿԵՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՍՏՎԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑ
Ա. Մ.Հարկային պետական ծառայությունը երեկ հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ մասնավորապես կոչ է արել հարկատուներին աշխատել վստահության մթնոլորտում: Հայտարարության մեջ նշվում է, որ հուլիսի 1-ից հաշվետվությունների ...«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍԸ»` ԿԱՆԱՆՑ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԻՔՆԵՐՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
Գ. Մ.Բազմաբնույթ ծրագրեր իրականացնելիս «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը բացահայտել է մասնագիտական ուսուցման կարիքը որպես աղքատ եւ մեկուսացված ընտանիքների տնտեսական որոշակի կայունության ...ԿՀԵՇՏԱՆԱ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
2Կառավարության նիստում երեկ հաստատվեց մի շարք օրենքների փոփոխությունների փաթեթը, որտեղ սահմանվել են ֆինանսական կազմակերպությունների համար հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներով հաշվետվություններ ...ՍԵՎԱՆԻՑ ՏԱՐԵԿԱՆ ԿՎԵՐՑՎԻ 170 ՄԼՆ ԽՄ ՆԵՐԿԱՅԻՍ 150 ՄԼՆ ԽՄ-Ի ՓՈԽԱՐԵՆ
Սեւան-Հրազդան էներգետիկ, ինքնահոս եւ ոռոգման մեխանիկական համակարգերից սնվող հողատարածքների ոռոգումն ապահովելու նպատակով, կառավարության երեկվա որոշմամբ լճից ջրառի ծավալն ավելացվեց 20 մլն խմ-ով եւ տարեկան ...ԳՈՐԾԱՐԱՐ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՆԵՐԴՆԵԼ 250 ՄԼՆ ԴՈԼԱՐ
39Նախագահ Սերժ Սարգսյանը «Բազե» համահայկական երիտասարդական հավաքում ուղերձով դիմեց ՀՀ քաղաքացիներին եւ աշխարհասփյուռ հայորդիներին` կոչ անելով ավելի ակտիվ ու նախաձեռնող լինել հայրենիքի շենացման նախաձեռնություններում ...Ի՞ՆՉ ԵՆ ՇՆՉՈՒՄ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ
ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, «Հրազդան» թերթի խմբագիրՀեռուստալրագրողը համառորեն կրկնում է. - Ի՞նչ եք կարծում, մեր քաղաքի օդը մաքու՞ր է: - Մաքուր է, մաքուր,- կարճ կապում է զրուցակիցը` պատասխանից ակնհայտորեն խուսափողի փութկոտությամբ: - Ձեզ չի՞ անհանգստացնում ...ՀԱՄՇԵՆ. ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԻԿ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆՀամշենահայերի մասին հասարակության ունեցած տեղեկությունները կցկտուր են ու թերի: Այդպես էլ կշարունակվի, եթե հայկականության այս յուրահատուկ պատառիկը պարբերաբար ու հանգամանալից չներկայացվի հասարակությանը ...ԶՈՐԱՅՐ ԽԱԼԱՓՅԱՆ
ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ 1Կյանքից հեռացավ անվանի արձակագիր եւ դրամատուրգ, «Ոսկե եղեգն» նախագահական մրցանակի դափնեկիր Զորայր Խալափյանը՝ գրող, որ նշանակալի ավանդ ունի հայ գրականության վերջին մի քանի տասնամյակների զարգացումներում: ...ՄՐՑԱՆԱԿ՝ ԱՆՆԱ ՄԵԼԻՔՅԱՆԻ «ՋՐԱՀԱՐՍ»-ԻՆ
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Կարլովի Վարի-ՊրահաԿարլովի Վարիի 43-րդ միջազգային կինոփառատոնում մոսկվաբնակ Աննա Մելիքյանի «Ջրահարս» ֆիլմն արժանացավ Չեխական հեռուստատեսության «Անկախ տեսախցիկ» մրցանակին: Թեեւ հայազգի կինոռեժիսորի նոր ֆիլմը ցուցադրվեց մրցութային ...ՀՈԲԵԼՅԱՐԸ՝ ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ
Այսօր լրանում է մեր նշանավոր արձակագիր եւ թատերագիր Պերճ Զեյթունցյանի ծննդյան 70-ամյակը: Սիրելի գրողը, որ նաեւ հրաշալի հրապարակագիր է (վկա՛ մեր եւ այլ թերթերում ստորագրած նրա բազմաթիվ հոդվածները), վերջին ...«ՎԻՎԱՍԵԼԸ» ՍՏԱՆՁՆԵԼ Է «ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆ-2008»-Ի ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գրասենյակից հաղորդում են, որ բջջային կապի օպերատոր «Վիվասելը» ստանձնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2008»-ի հովանավորությունը: Իր պաշտոնական ...ՍՈՒՐԲ ՆՇԱՆԸ` ՍՈՒՐԲ ՆԻԿՈՂԱՅՈ՞Ս
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀայկական եկեղեցիների հարցը Վրաստանում դարձել է օրահարց, մինչդեռ վրաց իշխանությունները նախընտրում են գոնե ներկա պահին խուսափելու տարբերակը` փոխանակ հարցին լուծում տալու: «Վիճահարույց» որակված 6 հայկական ...ՎԱՂՎԱ «ԱԶԳ. ՄՇԱԿՈՒՅԹ-ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ»
Մ. Բ.Հետաքրքրական եւ ուշագրավ տպավորություններ չինաստանյան 10-օրյա ուղեւորությունից: Ծայրագույն Արեւելքի էկզոտիկա, դիտարկումներ կյանքի ու մշակույթի ամենատարբեր ասպեկտների, բնութենապաշտության փիլիսոփայությամբ-Հակոբ ...ՋԵՐՄՈՒԿՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ ԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՍԱՀՈՒՂԻ
Ա. Մ.Կառավարության պահուստային ֆոնդից Վայոց ձորի մարզպետարանին 2008-ի ինն ամսում կհատկացվի 270 մլն դրամ: Դրանից 70 մլն դրամը Ջերմուկ քաղաքի ճոպանուղու տարածքի բարեկարգման, 200 մլն դրամը` Ջերմուկի նոր դահուկային ...ԴԺԳՈՒՅՆ ԽԱՂ, ՕՐԻՆԱՉԱՓ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԵվրոգավաթների մասնակից Հայաստանի երեք թիմերի մրցակիցներից թերեւս ամենաթույլը շվեյցարական «Բելինցոնան» էր, որն անցյալ մրցաշրջանում հանդես էր գալիս առաջին խմբի առաջնությունում եւ միայն այս տարի է իրավունք ...ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԵՌԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄարտունիում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում 5 տուրից հետո եռիշխանություն է հաստատվել: 3,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանն ու բելառուսցի Սերգեյ Ցիգալկոն: ...ԴԵԼ ԲՈՍԿԵՆ ԳԼԽԱՎՈՐԵՑ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի եւս մեկ մրցակից՝ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի ընտրանին նոր գլխավոր մարզիչ ունեցավ: Հավաքականի ղեկը ստանձնել է անվանի մարզիչ Վիսենտե դել Բոսկեն, ...ԼԵՎՈՆ ՉԱԽՄԱԽՉՅԱՆԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ 9 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 1Ռուսաստանի ԶԼՄ-ները լայնորեն տարփողեցին ՌԴ խորհրդարանի վերին պալատի նախկին սենատոր Լեւոն Չախմախչյանին 9 տարով ազատազրկելու լուրը: Չարագուշակ տպավորություն էր թողնում հայկական ազգանունների թվարկումը՝ Չախմախչյան, ...
«ԵՐԿՈՒ ՀԱՅ ԲԺԻՇԿ ԿՈՒՐԱՑՐԵԼ ԵՆ 15 ՀԱԶԱՐ ԹՈՒՐՔԻ»
Հ. ՉԱՔՐՅԱՆԱՐՄԵՆ ԳՅՈՒԼԲՈՒԴԱՂՅԱՆՑԸ ԳԼԽԱՎՈՐԵՑ «ԲԱՆԱՆՑԸ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«ԿԱՐՄԻՐ ՍԱՏԱՆԱՆԵՐԸ» ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱՄԵՆԱԱՆՀԱՐՄԱՐ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՑ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԼԱՎՆ ԷՐ, ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԷԼ ՎԱՏԸ ՉԷ
Ն. Պ.
ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԵՄ

ՀԱՅ ԱՐԻՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ

ԳՈՐԾԱՐԱՐ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՆԵՐԴՆԵԼ 250 ՄԼՆ ԴՈԼԱՐ

ԿԳԱ՞ ԱՐԴՅՈՔ ԳՅՈՒԼԸ ԵՐԵՎԱՆ

ՍԽԱԼ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԵՊ
Թարգմ.՝ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ
Ժ. ՍԵՖԻԼՅԱՆ. «ՀԱՄԱՄԻՏ ՉԵՄ, ԹԵ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍՏՎԵՐԱՅԻՆ ՂԵԿԱՎԱՐՆ Է, ՍԱԿԱՅՆ... ԱՅԴ ՄԱՐԴՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՉԻ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԱՌԱՆՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՈԴՎԱԾԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ «ԷՐԵԲՈՒՆԻ» ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՎ ԱՆՀԱՄԱՉԱՓ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ
Թարգմ. Հ. Ծ.
- 1894 Ծնվեց հայ արձակագիր, դրամատուրգ և բանաստեղծ Վահան Թոթովենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1914 Տարոնի և Սասունի Կ. Կոմիտեները երեք պետությունների հյուպատոսներին ներկայացրեցին բարենորոգումների ծրագիր:
- 1938 Ծնվեց արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը:
- 1988 Խորհրդային Միության Գերագույն Խորհուրդը հիմք ընդունելով Խորհրդային սահմանադրության 78-րդ հոդվածը՝ (միացյալ հանրապետությունների տարածքային փոփոխությունների արգելումն առանց իր համաձայնության) հերքեց 1988 02 20-ի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայաստանին վերամիավորվելու խնդրագիրը:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

