
ՄՐՑԱՆԱԿ՝ ԱՆՆԱ ՄԵԼԻՔՅԱՆԻ «ՋՐԱՀԱՐՍ»-ԻՆ
Կարլովի Վարիի 43-րդ միջազգային կինոփառատոնում մոսկվաբնակ Աննա Մելիքյանի «Ջրահարս» ֆիլմն արժանացավ Չեխական հեռուստատեսության «Անկախ տեսախցիկ» մրցանակին: Թեեւ հայազգի կինոռեժիսորի նոր ֆիլմը ցուցադրվեց մրցութային ծրագրից դուրս՝ Անկախների ֆորում ծրագրում, սակայն Չեխական հեռուստատեսության ժյուրին որոշեց իր մրցանակը հանձնել «Ջրահարս» ֆիլմին, որն արդեն տարբեր մրցանակների էր արժանացել Բեռլինի, Սոֆիայի, Սոչիի կինոփառատոներում, իսկ ամերիկյան Սանդանսի կինոփառատոնում նվաճել էր գլխավոր մրցանակը: Ֆիլմի նկատմամբ այնքան մեծ էր հետաքրքրությունը, որ մի քանի օր առաջ արդեն սպառվել էին բոլոր տոմսերը: «Ջրահարսի» ցուցադրությունից հետո տեղի ունեցավ հանդիպում հեղինակի՝ Աննա Մելիքյանի հետ, ով անկաշկանդ մթնոլորտում պատասխանեց ներկաներին հետաքրքրող բոլոր հարցերին: Ֆիլմի սյուժեն ռուսական գավառից Մոսկվայում հայտնված երիտասարդ աղջնակի կյանքի պատմությունն է՝ կոլորիտային միջադեպերով եւ անկանխատեսելի վերջաբանով: Ֆիլմի ավարտը այնքան էր հուզել ներկաներից մեկին, որ բեմադրիչին երջանիկ ավարտ հուշեց: Աննա Մելիքյանը չթաքցրեց, որ պրոդյուսերներն էլ են փորձել խորհուրդ տալ երջանիկ ավարտի մասին, սակայն սցենարը սկսել էր գրել վերջից եւ ֆիլմն այլ ավարտ չէր կարող ունենալ: Մեզ հետ զրույցում ֆիլմի կինոբեմադրիչն ու սցենարի համահեղինակը չթաքցրեց, որ «Ջրահարսում» շատ պահեր իր անձնականից է, բայց ոչ ինքնակենսագրական բնույթի եւ նկարահանելիս երբեք էլ չէր մտածել, որ այն կարող է փառատոներում նման գնահատականների արժանանալ: Իսկ սցենարը գրել է հատուկ իր ընկերուհի Մաշա Շալաեւայի համար, ով գլխավոր դերակատարուհին է եւ, որի հետ սովորել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտում: Ի դեպ, Աննա Մելիքյանի ֆիլմը կցուցադրվի նաեւ Երեւանում բացված «Ոսկե Ծիրան» 5-րդ միջազգային կինոփառատոնում: Ինչպես իր առաջին ֆիլմը՝ «Մարսը» (2004 թ.), այնպես էլ «Ջրահարսը» նկարահանվել են ռուսական Սենթրալ Փարթնըրշիփ կինոընկերության եւ ՌԴ մշակույթի նախարարության աջակցությամբ: Արդեն երկու տարի է, ինչ Աննայի ամուսինն է Սենթըրլ Փարթնըրշիփ ընկերության նախագահ Ռուբեն Դիշդիշյանը, ում մասին մենք տարիներ առաջ գրել ենք «Օրեր» ամսագրում: (Մեր զրույցը Աննա Մելիքյանի հետ կարդացեք «Օրեր» ամսագրի առաջիկա համարում):
Իսկ փառատոնը ինչպես միշտ հարուստ էր ե՛ւ նոր ֆիլմերով, ե՛ւ հետաքրքրական այլ միջոցառումներով, որոնք առողջարանային Կարլովի Վարին մեկ շաբաթում վերափոխում են կինոսիրահարների երիտասարդական ճամբարի: Արդեն իսկ հայտնի է, որ ցուցադրված 235 ֆիլմերը դիտել են մոտ 11 հազար այցելուներ:
Հուլիսի 4-12-ը անցկացված կինոփառատոնի գլխավոր հյուրը ամերիկյան հայտնի դերասան Ռոբերտ դե Նիրոն էր, որին էլ հանձնվեց Բյուրեղապակյա գլոբուս մրցանակը՝ համաշխարհային կինոարվեստին բերած ավանդի համար: Կինոփառատոնի գլխավոր ֆիլմ ճանաչվեց եւ Բյուրեղապակյա գլոբուսին ու 30 հազար դոլարի արժանացավ դանիացի բեմադրիչ Հենրիկ Ռուբեն Գենցը՝ իր «Անչափ երջանիկ» ֆիլմի համար, իսկ լավագույն կինոբեմադրիչ ճանաչվեց ռուս Ալեքսեյ Ուչիտելը՝ իր «Գերին» ֆիլմով: Ժյուրիի հատուկ մրցանակը՝ 20 հազար դոլար տրվեց ինդոնեզական «Լուսանկարիչը» ֆիլմին, որը ստացավ նաեւ էկումենիկ ժյուրիի մրցանակը, թեեւ իրապես արժանի էր նաեւ գլխավոր մրցանակի:
- ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Կարլովի Վարի-Պրահա
«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՂՆԵՐ ԿԱՆ, ՈՐՈՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ԱԿՕՍԻՆ» ՀԵՏԵՎԵԼՆ Է»
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ, Ստամբուլ-Երեւան 1- Հասարակության մեջ երկու տեսակետ ձեւավորվեց: Առաջին՝ հասարակության մի հատվածն սկսեց կասկածանքով վերաբերվել 1915 թվականի եղելությունների շուրջը տարվող պետական քարոզչությանը, երկրորդ միտումն այն է, որ ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ «ԷՐԵԲՈՒՆԻ» ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ
14Հայաստանի կառավարությունը երեկ որոշեց «Էրեբունի-Պլազա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից 10 տարի ժամկետով վարձակալել Երեւան քաղաքի Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող «Էրեբունի-Պլազա» հյուրանոցի ...ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԳյուղատնտեսության նախարարությունը կառավարության հանձնարարությամբ մշակում է գյուղատնտեսության զարգացման եւ հիմնական պարենամթերքների գծով ինքնաբավության բարձրացման ազգային ծրագիր, որի նպատակն է գտնել ուղիներ, ...ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀՍՏԱԿԵՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՍՏՎԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑ
Ա. Մ.Հարկային պետական ծառայությունը երեկ հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ մասնավորապես կոչ է արել հարկատուներին աշխատել վստահության մթնոլորտում: Հայտարարության մեջ նշվում է, որ հուլիսի 1-ից հաշվետվությունների ...«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍԸ»` ԿԱՆԱՆՑ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԻՔՆԵՐՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
Գ. Մ.Բազմաբնույթ ծրագրեր իրականացնելիս «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը բացահայտել է մասնագիտական ուսուցման կարիքը որպես աղքատ եւ մեկուսացված ընտանիքների տնտեսական որոշակի կայունության ...ԿՀԵՇՏԱՆԱ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
2Կառավարության նիստում երեկ հաստատվեց մի շարք օրենքների փոփոխությունների փաթեթը, որտեղ սահմանվել են ֆինանսական կազմակերպությունների համար հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներով հաշվետվություններ ...ՍԵՎԱՆԻՑ ՏԱՐԵԿԱՆ ԿՎԵՐՑՎԻ 170 ՄԼՆ ԽՄ ՆԵՐԿԱՅԻՍ 150 ՄԼՆ ԽՄ-Ի ՓՈԽԱՐԵՆ
Սեւան-Հրազդան էներգետիկ, ինքնահոս եւ ոռոգման մեխանիկական համակարգերից սնվող հողատարածքների ոռոգումն ապահովելու նպատակով, կառավարության երեկվա որոշմամբ լճից ջրառի ծավալն ավելացվեց 20 մլն խմ-ով եւ տարեկան ...ԳՈՐԾԱՐԱՐ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՆԵՐԴՆԵԼ 250 ՄԼՆ ԴՈԼԱՐ
39Նախագահ Սերժ Սարգսյանը «Բազե» համահայկական երիտասարդական հավաքում ուղերձով դիմեց ՀՀ քաղաքացիներին եւ աշխարհասփյուռ հայորդիներին` կոչ անելով ավելի ակտիվ ու նախաձեռնող լինել հայրենիքի շենացման նախաձեռնություններում ...Ի՞ՆՉ ԵՆ ՇՆՉՈՒՄ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ
ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, «Հրազդան» թերթի խմբագիրՀեռուստալրագրողը համառորեն կրկնում է. - Ի՞նչ եք կարծում, մեր քաղաքի օդը մաքու՞ր է: - Մաքուր է, մաքուր,- կարճ կապում է զրուցակիցը` պատասխանից ակնհայտորեն խուսափողի փութկոտությամբ: - Ձեզ չի՞ անհանգստացնում ...ՀԱՄՇԵՆ. ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԻԿ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆՀամշենահայերի մասին հասարակության ունեցած տեղեկությունները կցկտուր են ու թերի: Այդպես էլ կշարունակվի, եթե հայկականության այս յուրահատուկ պատառիկը պարբերաբար ու հանգամանալից չներկայացվի հասարակությանը ...ԶՈՐԱՅՐ ԽԱԼԱՓՅԱՆ
ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ 1Կյանքից հեռացավ անվանի արձակագիր եւ դրամատուրգ, «Ոսկե եղեգն» նախագահական մրցանակի դափնեկիր Զորայր Խալափյանը՝ գրող, որ նշանակալի ավանդ ունի հայ գրականության վերջին մի քանի տասնամյակների զարգացումներում: ...ՄՐՑԱՆԱԿ՝ ԱՆՆԱ ՄԵԼԻՔՅԱՆԻ «ՋՐԱՀԱՐՍ»-ԻՆ
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Կարլովի Վարի-ՊրահաԿարլովի Վարիի 43-րդ միջազգային կինոփառատոնում մոսկվաբնակ Աննա Մելիքյանի «Ջրահարս» ֆիլմն արժանացավ Չեխական հեռուստատեսության «Անկախ տեսախցիկ» մրցանակին: Թեեւ հայազգի կինոռեժիսորի նոր ֆիլմը ցուցադրվեց մրցութային ...ՀՈԲԵԼՅԱՐԸ՝ ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ
Այսօր լրանում է մեր նշանավոր արձակագիր եւ թատերագիր Պերճ Զեյթունցյանի ծննդյան 70-ամյակը: Սիրելի գրողը, որ նաեւ հրաշալի հրապարակագիր է (վկա՛ մեր եւ այլ թերթերում ստորագրած նրա բազմաթիվ հոդվածները), վերջին ...«ՎԻՎԱՍԵԼԸ» ՍՏԱՆՁՆԵԼ Է «ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆ-2008»-Ի ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գրասենյակից հաղորդում են, որ բջջային կապի օպերատոր «Վիվասելը» ստանձնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2008»-ի հովանավորությունը: Իր պաշտոնական ...ՍՈՒՐԲ ՆՇԱՆԸ` ՍՈՒՐԲ ՆԻԿՈՂԱՅՈ՞Ս
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀայկական եկեղեցիների հարցը Վրաստանում դարձել է օրահարց, մինչդեռ վրաց իշխանությունները նախընտրում են գոնե ներկա պահին խուսափելու տարբերակը` փոխանակ հարցին լուծում տալու: «Վիճահարույց» որակված 6 հայկական ...ՎԱՂՎԱ «ԱԶԳ. ՄՇԱԿՈՒՅԹ-ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ»
Մ. Բ.Հետաքրքրական եւ ուշագրավ տպավորություններ չինաստանյան 10-օրյա ուղեւորությունից: Ծայրագույն Արեւելքի էկզոտիկա, դիտարկումներ կյանքի ու մշակույթի ամենատարբեր ասպեկտների, բնութենապաշտության փիլիսոփայությամբ-Հակոբ ...ՋԵՐՄՈՒԿՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ ԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՍԱՀՈՒՂԻ
Ա. Մ.Կառավարության պահուստային ֆոնդից Վայոց ձորի մարզպետարանին 2008-ի ինն ամսում կհատկացվի 270 մլն դրամ: Դրանից 70 մլն դրամը Ջերմուկ քաղաքի ճոպանուղու տարածքի բարեկարգման, 200 մլն դրամը` Ջերմուկի նոր դահուկային ...ԴԺԳՈՒՅՆ ԽԱՂ, ՕՐԻՆԱՉԱՓ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԵվրոգավաթների մասնակից Հայաստանի երեք թիմերի մրցակիցներից թերեւս ամենաթույլը շվեյցարական «Բելինցոնան» էր, որն անցյալ մրցաշրջանում հանդես էր գալիս առաջին խմբի առաջնությունում եւ միայն այս տարի է իրավունք ...ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԵՌԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄարտունիում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում 5 տուրից հետո եռիշխանություն է հաստատվել: 3,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանն ու բելառուսցի Սերգեյ Ցիգալկոն: ...ԴԵԼ ԲՈՍԿԵՆ ԳԼԽԱՎՈՐԵՑ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի եւս մեկ մրցակից՝ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի ընտրանին նոր գլխավոր մարզիչ ունեցավ: Հավաքականի ղեկը ստանձնել է անվանի մարզիչ Վիսենտե դել Բոսկեն, ...ԼԵՎՈՆ ՉԱԽՄԱԽՉՅԱՆԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ 9 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 1Ռուսաստանի ԶԼՄ-ները լայնորեն տարփողեցին ՌԴ խորհրդարանի վերին պալատի նախկին սենատոր Լեւոն Չախմախչյանին 9 տարով ազատազրկելու լուրը: Չարագուշակ տպավորություն էր թողնում հայկական ազգանունների թվարկումը՝ Չախմախչյան, ...
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԼԱՎՆ ԷՐ, ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԷԼ ՎԱՏԸ ՉԷ
Ն. Պ.
ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԵՄ

ՀԱՅ ԱՐԻՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ

ԳՈՐԾԱՐԱՐ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՆԵՐԴՆԵԼ 250 ՄԼՆ ԴՈԼԱՐ

ԿԳԱ՞ ԱՐԴՅՈՔ ԳՅՈՒԼԸ ԵՐԵՎԱՆ

ՍԽԱԼ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԵՊ
Թարգմ.՝ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ
Ժ. ՍԵՖԻԼՅԱՆ. «ՀԱՄԱՄԻՏ ՉԵՄ, ԹԵ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍՏՎԵՐԱՅԻՆ ՂԵԿԱՎԱՐՆ Է, ՍԱԿԱՅՆ... ԱՅԴ ՄԱՐԴՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՉԻ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԱՌԱՆՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՈԴՎԱԾԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ «ԷՐԵԲՈՒՆԻ» ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՎ ԱՆՀԱՄԱՉԱՓ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ
Թարգմ. Հ. Ծ.
- 1894 Ծնվեց հայ արձակագիր, դրամատուրգ և բանաստեղծ Վահան Թոթովենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1914 Տարոնի և Սասունի Կ. Կոմիտեները երեք պետությունների հյուպատոսներին ներկայացրեցին բարենորոգումների ծրագիր:
- 1938 Ծնվեց արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը:
- 1988 Խորհրդային Միության Գերագույն Խորհուրդը հիմք ընդունելով Խորհրդային սահմանադրության 78-րդ հոդվածը՝ (միացյալ հանրապետությունների տարածքային փոփոխությունների արգելումն առանց իր համաձայնության) հերքեց 1988 02 20-ի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայաստանին վերամիավորվելու խնդրագիրը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

