
«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՂՆԵՐ ԿԱՆ, ՈՐՈՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ԱԿՕՍԻՆ» ՀԵՏԵՎԵԼՆ Է»
- Հասարակության մեջ երկու տեսակետ ձեւավորվեց: Առաջին՝ հասարակության մի հատվածն սկսեց կասկածանքով վերաբերվել 1915 թվականի եղելությունների շուրջը տարվող պետական քարոզչությանը, երկրորդ միտումն այն է, որ հարկավոր է հեռու մնալ այն ամենից, ինչն առնչվում է այդ թվականների իրադարձություններին: Երբ այդ խոսակցությունները տարվում են անձնական մակարդակով, ապա մարդիկ ավելի ազատ են արտահայտվում: Հակառակ պատկերն է, երբ խնդիրն արծարծվում է որեւէ հավաքույթում կամ ժողովում: - Ինչպե՞ս է ընթանում Հրանտ Դինքի սպանության դատավարությունը:
- Փոփոխություններ տեղի ունեցան ապրիլի սկզբին: Երկու ժանդարմներ ցուցմունք տվեցին, որ իրենց պետերը տեղյակ են եղել սպանությանը: Այս ցուցմունքներից հետո նոր փուլ է բացվել գործում: - Հրանտ Դինքի մահից կարճ ժամանակ անց հանրահայտ 301 հոդվածով մեղադրանք հարուցվեց որդու՝ Արադ Դինքի դեմ: 301-րդ հոդվածը շարունակո՞ւմ է սպառնալիք մնալ:
- Հրանտ Դինքի` «Ռոյթեր» գործակալությանը տված հարցազրույցը մենք իբրեւ լրատվություն տպագրել էինք «Ակօսում»: Այդ հարցազրույցում Հրանտ Դինքը գործածել էր «ցեղասպանություն» բառը: Այդ բառի գործածումն էլ լրատվության մեջ առիթ դարձավ դատավարության համար: Այդ օրերին Հրանտ Դինքը դեռ ողջ էր եւ «Ակօսի» պատասխանատու տնօրենն էր: Նրա մահից հետո նույն պաշտոնը ստանձնեց որդին` Արադ Դինքը եւ դատավարությունը շարունակվեց նրա անվամբ: Նա եւ լրագրի արտոնատեր Սարգիս Սերոբյանը դատապարտվեցին մեկ տարի բանտարկության: Պատիժը հետաձգված է, սակայն նույն 301-րդ հոդվածի համաձայն, եթե այլ հարցով մեկ անգամ եւս դատապարտվեն, պատիժն այլեւս հնարավոր չի լինի հետաձգել: Ներկայումս Արադ Դինքը հրաժարվել է «Ակօսի» իր պաշտոնից: Գրեթե ամեն օր նա մեզ հետ է, սակայն պաշտոնապես հրաժարվել է պաշտոնից, որպեսզի այլ դատավարության առիթ չստեղծվի:
Սակայն սա միակ դատավարությունը չէ: «Ակօսի» երկու լրագրող՝ Սարգիս Սերոբյանը եւ Արիս Նալճըն, տակավին դատավարության մեջ են 288 հոդվածով: Մենք լրատվություն էինք տպագրել Արադ Դինքի դատավարության մասին, որի հետեւանքով գործ հարուցվեց լրագրողների նկատմամբ: Դատախազությունում հատուկ ծառայողներ կան, որոնց պարտականությունը «Ակօսին» հետեւելն է: Սարգիս Սերոբյանի եւ Արիս Նալճըի գործը վարող դատավորը նույն անձն է, որ նույն հոդվածով մեկ տարի բանտարկության էր դատապարտել Հրանտ Դինքին: Մենք պահանջեցինք, որ դատավորը փոխվի, սակայն անարդյունք: Այժմ փորձում ենք ավելի բարձր ատյաններին դիմել դատավորի փոփոխության հարցով: Նոր դատավարություններից խուսափելու համար մեր նյութը չենք փոխում, սակայն ուշադրություն ենք դարձնում բառերի ընտրությանը: Մեր պարտականությունն այսօր «Ակօսի» տպագրությունը չկանգնեցնելն է: - Հրանտ Դինքի հետ մտերիմ ընկերներ էիք: Խմբագրի պաշտոնի ստանձնումը Ձեր ընտրությո՞ւնն էր, թե՞ պարտականություն ընկերոջ հիշատակի առջեւ:
- Ես ինքս չեմ որոշել, պարզապես այդ շրջանում ինձ առաջարկեցին, եւ ես ընդունեցի: Հրանտ Դինքի հետ շատ մտերիմ էինք, գրեթե ամեն օր հանդիպում էինք: «Ակօսի» խնդիրները լավ գիտեի, խմբագիր լինելն ինձ համար դժվար չէ, դժվարը հոգեբանական բարդությունը հաղթահարելն է: - Ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան «Ակօսում» Հրանտ Դինքի մահից հետո:
- Ճնշումներն ավելի շատ կամ քիչ չդարձան: Կորուստը, իհարկե, մեծ է, սակայն կանգ չենք առնում եւ կարող եմ ասել, որ այս ընթացքում «Ակօսը» մեկ քայլ առաջ է: «Ակօսը» ստամբուլահայության ձայնն է: Այսօր մենք փորձում ենք ոչ միայն համայնքային լրատվություն տալ, այլեւ անդրադառնում ենք Թուրքիայի խնդիրներին: Մեր ցանկությունն է «Ակօսը» Հայաստանում եւս տպագրել, քանի որ թերթի նպատակներից մեկն էլ հայ-թուրքական հարաբերությունների լավացումն է: - Հրանտ Դինքի սպանությունը թուրք հասարակության մեջ մեծ հուզմունք առաջացրեց: Ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր:
- Խմբագրություն այցելությունները մինչ օրս շարունակվում են: Հիմնականում Հրանտ Դինքի ընկերներն են, կան հասարակ քաղաքացիներ եւս, ովքեր գալիս են եւ հայտնում իրենց աջակցությունը: - Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը Սերժ Սարգսյանին շնորհավորողներից առաջինն էր, ինչն էլ առիթ տվեց հայ-թուրքական հարաբերությունների լավացման մասին ենթադրություններին: Այս շրջանում հայ թուրքական հարաբերությունների լավացումը հնարավոր համարո՞ւմ եք:
- Իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության քաղաքականության մեջ հարաբերությունների լավացման միտում նկատվում է: Սակայն լավատեսության առիթ քիչ կա: Այդ կուսակցությունը ներկայումս դժվար օրեր է ապրում եւ այն ուժն այսօր չունի, որ կարողանա էական փոփոխություններ իրականացնել:
- ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ, Ստամբուլ-Երեւան
Քննարկում
HIMA.. HIMA գրել է:
Երբ գալիս է Սեպտեմբերը կամ ԽՈՇ ԳԱԼ ՄՒՆՍՒԶ ԱԲԴՈԻԼԱ ՓԱՇԱ
Հայաստանում այսօր դժվար թե գտնվի մեկը, որը չհասկանա, որ ներկայիս իշխանական վերնախավի եւ նրանց «արբանյակների» բոլոր գործողությունները՝ լինի դա ներքին, թե արտաքին քաղաքականության ասպարեզներում, ծառայում են միայն մեկ գերխնդրի. ամեն գնով պահպանել իշխանությունը: Եվ դա պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ մեզանից բոլորիցս առավել հստակ հենց իրենք են գիտակցում, թե ինչ է իրենց սպասում, եթե այսօր նրանք հանկարծ հեռանան (ավելի ճիշտ՝ հեռացվեն) իշխանությունից: Մեր խորին համոզմամբ՝ զուտ այդ, եւ միայն ու միայն հենց այդ համատեքստում պետք է ընկալել եւ հասկանալ նախագահի պաշտոնը զբաղեցնողի կողմից վերջերս արձակած «դիվանագիտական տոռնադոն»՝ իբր «գնդակը Թուրքիայի դաշտն ուղարկելը», ինչին ի պատասխան, ըստ սպասելիքների, Թուրքիայի նախագահն Անկարայից այդ «գնդակին հեծած», ուղիղ չվերթով կժամանի Հայաստան, վայրէջք կատարելով Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման մարզադաշտում: Դրանից առաջ բացելով, իհարկե, հայ-թուրքական սահմանը:
Մենք, փառք Աստծո, ոչ ոգեւորվել ենք «Իստանբուլը պիտի դառնա արյան ծով»-ով, ոչ էլ մի քանի բաժակից հետո պլնջոտել «Քելե լաո, քելե էրթանք մըր էրգիր»-ով: Մենք միշտ էլ կողմնակից ենք եղել մեր հարեւանների հետ դրկիցին համապատասխան հարաբերություններ կառուցելուն: Իսկ այդ հարաբերությունների ինչպիսին լինելը պայմանավորված է միայն ու միայն նրանով, թե ե՞րբ եւ ի՞նչ կարգավիճակում դու կթակես հարեւանիդ դուռը, նրա հանդեպ, նաեւ նրա կողմից, կատարած ի՞նչ քայլերից հետո կառաջարկես նրան քո բարեկամությունը: Պետությունների միջեւ նման քայլերը (իհարկե՝ «ազգի անունից») իրականացնում են պետության ղեկավարները: Ներկայիս Հայաստանի նման պետությունների պարագայում անխուսափելի է այն հարցը, թե ինչքանո՞վ են ամուր եւ կայուն այդ պետության ղեկավարի դիրքերը նախ սեփական պետության ներսում, եւ որքանով է նա ընդունված արտաքին աշխարհում: Հատկապես՝ աշխարհի հզորների կողմից: Հասկանալի է, որ ինչքան թույլ ես դու, այնքան «ներողամիտ», «մեծահոգի» եւ «բարյացակամ» կլինի քո հանդեպ քո ավելի հզոր հարեւանդ: Այդ առումով պետության ի՞նչ ղեկավար ունենք մենք ի դեմս Սերժ Սարգսյանի: Ներսում նա վայելում է ընդամենն իշխանական կերակրատաշտից ուղղակի, կամ էլ միջնորդավորված ձեւով օգտվողների աջակցությունը: Ինչը, նույնիսկ ամենաճոխ հաշվարկների դեպքում, չի կարող իրական հաղթանակ ապահովող քանակ կազմել: Դժգոհների թիվը չի նվազում, դժգոհության ալիքն էլ չի իջնում: Այնպես որ պետության ներսում իշխանության, եւ անձամբ Սերժ Սարգսյանի վիճակը շատ հեռու է թե ամուր, թե կայուն լինելուց: «Դրսի» առումով ոգեւորվելու առիթ նույնպես ոնց որ թե չի նշմարվում: Ամերիկան մինչ օրս դեռ չի շնորհավորել, Եվրոպան՝ որպես մի քանի «Տարզանների» դաստիարակությունը ստանձնած դայակ, դեռ չի ուզում դիմել դրանցից մեկի, այն է՝ մեր նկատմամբ, շատ կտրուկ «դաստիարակչական» միջոցների, իսկ Ռուսաստանի կողմից, մեր անձնական տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանի իշխանությունն իր երկրով ու պրոբլեմների փնջով հայտնվել է պարզապես մի վիճակում, որը ժողովուրդը բնութագրում է որպես «տշված»: Եվ այս վիճակում հայտնված Սերժ Սարգսյանն այսօր քայլ է ձեռնարկում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Սա իշխանական-պաշտոնական ձեւակերպմամբ: Իսկ մեր անձնական համոզմամբ` չունենալով սեփական երկրում ռեալ հենարան եւ զգալով նաեւ «դրսում» քաղաքական աջակցության բացակայությունը, իշխանությունը իր ձեռքում պահելու համար Հայաստանի նախագահը պարզապես դիմում է, որպես միակ ու վերջին հույս, Թուրքիայի աջակցությանը, այդ անձնական խնդրի լուծման համար ծխաշղարշ օգտագործելով Արեւմտյան տերությունների դեկլարատիվ ցանկություն-հայտարարությունները հայ-թուրքական հարաբերությունները կարգավորված տեսնելու վերաբերյալ: Իսկ թե ի՞նչ գնով, դժվար չէ եզրակացնել, քանզի շատ թարմ է դեռ հիշողությունն առ այն, թե ի՞նչ էր դառնում Հայաստանը, երբ նա իր առաջնորդների հոգածությամբ հայտնվում էր «Թուրքիո բարձր հովանու ներքո»:
Այս օրերին, երբ մի շարք մտավորական նշանակված անձինք՝ բեղ ու մորուքով, կամ առանց դորանց, փորձում են «մեկնաբանել» նախագահի սույն քայլի պատմական նշանակությունը, հնչում են նաեւ միամիտ հարցեր, թե «իսկ ի՞նչ են մտածում կոալիցիայի կուսակցությունները»: Թույլ տանք մեզ հանդես գալ հակընդդեմ հարցով. «իսկ ի՞նչ դիրքորոշում կարող է ունենալ մի կուսակցություն, որի ղեկավարը՝ հայտնի «քաղաքական խաբեբան», երկրի երեք նախագահներից երկուսի կողմից որակվել է որպես դավաճան, իսկ որոշ դրվագներով էլ՝ ավելի խիստ ու որոշակի՝ որպես արդեն պետական դավաճանություն կատարող անձ: Մի անձ, որը զբաղեցնելով երկրի խորհրդարանի խոսնակի աթոռը, հայտարարում էր, թե «Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի այնպես, որ բավարարված լինեն հայ եւ ադրբեջանական ժողովուրդների շահերը: Մի կուսակցություն, որի առավել կարկառուն դեմքերից մեկն այդպես էլ չի կարողանում ձերբազատվել իրեն շատ ամուր կպած «կաթի փոշու գող» պիտակից»: Կամ ի՞նչ դիրքորոշում եք սպասում այսօր ազգային ցուցանակով քաղաքական դուքյանի վերածված կոալիցիայի մյուս անդամից: Դա էլ ասենք, որ «Թուրքիո հետ առողջ եւ շահավետ ձեւով հարաբերակցելուն ծիրին մեջ» այդ կուսակցությունն ունի մեծ փորձ եւ անուրանալի վաստակ, ինչպիսիք են, զորօրինակ, Ադանայի կոտորածը, Բաթումի եւ Ալեքսանդրապոլի պայմանագրերը, Կարսի հերոսական հանձնումը: Էլ չթվարկենք: Ինքնին հասկանալի է դառնում, որ հայ-թուրքական հարաբերությունների «այսօրվան ծիրին մեջ» այդ կուսակցությունը շատ օգտակար կարող է լինել իրենց ներկայիս նախագահի համար:
Բա ժողովու՞րդը: Դեհ, մեր ժողովրդին էլ Աստված տվել՝ չի խնայել: Վերջին երկու-երեք հարյուր տարիների ընթացքում՝ ցայսօր, մենք ազգովին «ցիկլի մեջ ընկած», տանջվում ենք մեկ դիլեմայի վրա. «ռուսի պոչը բռնել, թե թուրքի քամակը յուղել»: Առիթն էլ, ինչպես տեսնում ենք, իրեն-իրեն է գալիս: Ինչպես միշտ է լինում նման դեպքերում, ժողովրդական բանահյուսությունը շատ առաջ է ընկնում բուն իրադարձություններից: Լուրեր են պտտվում, որ արդեն սկսվել են Աբդուլլահ Գյուլին պատշաճ մակարդակով դիմավորելու«նախապատրաստական աշխատանքները»: Ըստ այդ «պտտվող լուրերի», Գյուլը Հայաստան է մուտք գործելու Գյումրիի վրայով, քանզի այդ քաղաքն ունի թուրքերին համապատասխան ձեւով ու մակարդակով դիմավորելու անհրաժեշտ փորձ: Ասում են հիմա որոնողական աշխատանքներ են ընթանում այն անձանց հայտնաբերման ուղղությամբ, որոնց նախնիները ժամանակին աղ ու հացով դիմավորել են Քյազիմ Կարաբեքիր փաշային:
Հենց դրանք էլ աղ ու հացով դիմավորելու են Աբդուլլահ-փաշային, որը, ըստ չճշտված տվյալների, Հայաստան է գալու Քյազիմ Կարաբեքիրի հայտնի վագոնով: Հացը, համաձայն խիստ գաղտնի տեղեկության արտահոսքի, թխելու է հավատավոր մի ՕԵԿ-կան պատգամավոր-հրուշակեղենագործ, որը Գյումրիում հայտնի է «Բուլկի» եւ «Պերանիկ» մասնագիտական մականուններով: Բարձր հյուրի մոտ իր դեմքը պահելու համար, ըստ այդ նույն «պտտվող լուրերի», Գյումրիի քաղաքապետը՝ երկրի նախագահի հանձնարարությամբ, մի քանի քասիդ է անգիր անելու Ղուրանից, որտեղից էլ դրանք մեջբերում է անելու բարձր հյուրի հետ զրուցելու ժամանակ: Նախատեսվում է նաեւ բացել թուրքերենի արագացված դասընթացներ: Հաշվի առնելով բարձր հյուրի արեւելյան խառնվածքն ու նախասիրությունները, նրա հանգրվանը Երեվանում նույնպես հայտնի է. որեւիցե կասկածից վեր է, որ դա լինելու է հայտնի համբավ ունեցող ՎԱԼԵՄ համալիրը:
«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՂՆԵՐ ԿԱՆ, ՈՐՈՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ԱԿՕՍԻՆ» ՀԵՏԵՎԵԼՆ Է»
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ, Ստամբուլ-Երեւան 1- Հասարակության մեջ երկու տեսակետ ձեւավորվեց: Առաջին՝ հասարակության մի հատվածն սկսեց կասկածանքով վերաբերվել 1915 թվականի եղելությունների շուրջը տարվող պետական քարոզչությանը, երկրորդ միտումն այն է, որ ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ «ԷՐԵԲՈՒՆԻ» ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ
14Հայաստանի կառավարությունը երեկ որոշեց «Էրեբունի-Պլազա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից 10 տարի ժամկետով վարձակալել Երեւան քաղաքի Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող «Էրեբունի-Պլազա» հյուրանոցի ...ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԳյուղատնտեսության նախարարությունը կառավարության հանձնարարությամբ մշակում է գյուղատնտեսության զարգացման եւ հիմնական պարենամթերքների գծով ինքնաբավության բարձրացման ազգային ծրագիր, որի նպատակն է գտնել ուղիներ, ...ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀՍՏԱԿԵՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՍՏՎԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑ
Ա. Մ.Հարկային պետական ծառայությունը երեկ հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ մասնավորապես կոչ է արել հարկատուներին աշխատել վստահության մթնոլորտում: Հայտարարության մեջ նշվում է, որ հուլիսի 1-ից հաշվետվությունների ...«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍԸ»` ԿԱՆԱՆՑ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԻՔՆԵՐՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
Գ. Մ.Բազմաբնույթ ծրագրեր իրականացնելիս «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը բացահայտել է մասնագիտական ուսուցման կարիքը որպես աղքատ եւ մեկուսացված ընտանիքների տնտեսական որոշակի կայունության ...ԿՀԵՇՏԱՆԱ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
2Կառավարության նիստում երեկ հաստատվեց մի շարք օրենքների փոփոխությունների փաթեթը, որտեղ սահմանվել են ֆինանսական կազմակերպությունների համար հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներով հաշվետվություններ ...ՍԵՎԱՆԻՑ ՏԱՐԵԿԱՆ ԿՎԵՐՑՎԻ 170 ՄԼՆ ԽՄ ՆԵՐԿԱՅԻՍ 150 ՄԼՆ ԽՄ-Ի ՓՈԽԱՐԵՆ
Սեւան-Հրազդան էներգետիկ, ինքնահոս եւ ոռոգման մեխանիկական համակարգերից սնվող հողատարածքների ոռոգումն ապահովելու նպատակով, կառավարության երեկվա որոշմամբ լճից ջրառի ծավալն ավելացվեց 20 մլն խմ-ով եւ տարեկան ...ԳՈՐԾԱՐԱՐ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՆԵՐԴՆԵԼ 250 ՄԼՆ ԴՈԼԱՐ
39Նախագահ Սերժ Սարգսյանը «Բազե» համահայկական երիտասարդական հավաքում ուղերձով դիմեց ՀՀ քաղաքացիներին եւ աշխարհասփյուռ հայորդիներին` կոչ անելով ավելի ակտիվ ու նախաձեռնող լինել հայրենիքի շենացման նախաձեռնություններում ...Ի՞ՆՉ ԵՆ ՇՆՉՈՒՄ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ
ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, «Հրազդան» թերթի խմբագիրՀեռուստալրագրողը համառորեն կրկնում է. - Ի՞նչ եք կարծում, մեր քաղաքի օդը մաքու՞ր է: - Մաքուր է, մաքուր,- կարճ կապում է զրուցակիցը` պատասխանից ակնհայտորեն խուսափողի փութկոտությամբ: - Ձեզ չի՞ անհանգստացնում ...ՀԱՄՇԵՆ. ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԻԿ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆՀամշենահայերի մասին հասարակության ունեցած տեղեկությունները կցկտուր են ու թերի: Այդպես էլ կշարունակվի, եթե հայկականության այս յուրահատուկ պատառիկը պարբերաբար ու հանգամանալից չներկայացվի հասարակությանը ...ԶՈՐԱՅՐ ԽԱԼԱՓՅԱՆ
ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ 1Կյանքից հեռացավ անվանի արձակագիր եւ դրամատուրգ, «Ոսկե եղեգն» նախագահական մրցանակի դափնեկիր Զորայր Խալափյանը՝ գրող, որ նշանակալի ավանդ ունի հայ գրականության վերջին մի քանի տասնամյակների զարգացումներում: ...ՄՐՑԱՆԱԿ՝ ԱՆՆԱ ՄԵԼԻՔՅԱՆԻ «ՋՐԱՀԱՐՍ»-ԻՆ
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Կարլովի Վարի-ՊրահաԿարլովի Վարիի 43-րդ միջազգային կինոփառատոնում մոսկվաբնակ Աննա Մելիքյանի «Ջրահարս» ֆիլմն արժանացավ Չեխական հեռուստատեսության «Անկախ տեսախցիկ» մրցանակին: Թեեւ հայազգի կինոռեժիսորի նոր ֆիլմը ցուցադրվեց մրցութային ...ՀՈԲԵԼՅԱՐԸ՝ ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ
Այսօր լրանում է մեր նշանավոր արձակագիր եւ թատերագիր Պերճ Զեյթունցյանի ծննդյան 70-ամյակը: Սիրելի գրողը, որ նաեւ հրաշալի հրապարակագիր է (վկա՛ մեր եւ այլ թերթերում ստորագրած նրա բազմաթիվ հոդվածները), վերջին ...«ՎԻՎԱՍԵԼԸ» ՍՏԱՆՁՆԵԼ Է «ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆ-2008»-Ի ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գրասենյակից հաղորդում են, որ բջջային կապի օպերատոր «Վիվասելը» ստանձնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2008»-ի հովանավորությունը: Իր պաշտոնական ...ՍՈՒՐԲ ՆՇԱՆԸ` ՍՈՒՐԲ ՆԻԿՈՂԱՅՈ՞Ս
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀայկական եկեղեցիների հարցը Վրաստանում դարձել է օրահարց, մինչդեռ վրաց իշխանությունները նախընտրում են գոնե ներկա պահին խուսափելու տարբերակը` փոխանակ հարցին լուծում տալու: «Վիճահարույց» որակված 6 հայկական ...ՎԱՂՎԱ «ԱԶԳ. ՄՇԱԿՈՒՅԹ-ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ»
Մ. Բ.Հետաքրքրական եւ ուշագրավ տպավորություններ չինաստանյան 10-օրյա ուղեւորությունից: Ծայրագույն Արեւելքի էկզոտիկա, դիտարկումներ կյանքի ու մշակույթի ամենատարբեր ասպեկտների, բնութենապաշտության փիլիսոփայությամբ-Հակոբ ...ՋԵՐՄՈՒԿՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ ԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՍԱՀՈՒՂԻ
Ա. Մ.Կառավարության պահուստային ֆոնդից Վայոց ձորի մարզպետարանին 2008-ի ինն ամսում կհատկացվի 270 մլն դրամ: Դրանից 70 մլն դրամը Ջերմուկ քաղաքի ճոպանուղու տարածքի բարեկարգման, 200 մլն դրամը` Ջերմուկի նոր դահուկային ...ԴԺԳՈՒՅՆ ԽԱՂ, ՕՐԻՆԱՉԱՓ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԵվրոգավաթների մասնակից Հայաստանի երեք թիմերի մրցակիցներից թերեւս ամենաթույլը շվեյցարական «Բելինցոնան» էր, որն անցյալ մրցաշրջանում հանդես էր գալիս առաջին խմբի առաջնությունում եւ միայն այս տարի է իրավունք ...ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԵՌԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄարտունիում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում 5 տուրից հետո եռիշխանություն է հաստատվել: 3,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանն ու բելառուսցի Սերգեյ Ցիգալկոն: ...ԴԵԼ ԲՈՍԿԵՆ ԳԼԽԱՎՈՐԵՑ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի եւս մեկ մրցակից՝ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի ընտրանին նոր գլխավոր մարզիչ ունեցավ: Հավաքականի ղեկը ստանձնել է անվանի մարզիչ Վիսենտե դել Բոսկեն, ...ԼԵՎՈՆ ՉԱԽՄԱԽՉՅԱՆԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ 9 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 1Ռուսաստանի ԶԼՄ-ները լայնորեն տարփողեցին ՌԴ խորհրդարանի վերին պալատի նախկին սենատոր Լեւոն Չախմախչյանին 9 տարով ազատազրկելու լուրը: Չարագուշակ տպավորություն էր թողնում հայկական ազգանունների թվարկումը՝ Չախմախչյան, ...
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՀԱՍՏԱՏՈՒՄ ՍՈՒԽՈՒՄԻ ՈՒ ՑԽԻՆՎԱԼԻ ՀԵՏ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀԱՅԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԱՅՍՕՐ ԱՌԱՋՆԱՅԻՆ Է
Մ. Մ.«ՄԵՐԺԵՔ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ԴՐԱՄԱՀԱՎԱՔԸ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ. «ԴԺՎԱՐ Է ՄԻ ԵՐԳ ԳՐԵԼ...»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԱՄՆ ՍԵՆԱՏԻ ՈՐՈՇՄԱՄԲ 2008-Ը ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ՏԱՐԻ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԼԱՎՆ ԷՐ, ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԷԼ ՎԱՏԸ ՉԷ
Ն. Պ.
ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԵՄ

ՀԱՅ ԱՐԻՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ

ԳՈՐԾԱՐԱՐ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՆԵՐԴՆԵԼ 250 ՄԼՆ ԴՈԼԱՐ

ԿԳԱ՞ ԱՐԴՅՈՔ ԳՅՈՒԼԸ ԵՐԵՎԱՆ

ՍԽԱԼ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԵՊ
Թարգմ.՝ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ
Ժ. ՍԵՖԻԼՅԱՆ. «ՀԱՄԱՄԻՏ ՉԵՄ, ԹԵ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍՏՎԵՐԱՅԻՆ ՂԵԿԱՎԱՐՆ Է, ՍԱԿԱՅՆ... ԱՅԴ ՄԱՐԴՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՉԻ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԱՌԱՆՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՈԴՎԱԾԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ «ԷՐԵԲՈՒՆԻ» ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՎ ԱՆՀԱՄԱՉԱՓ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ
Թարգմ. Հ. Ծ.
- 1894 Ծնվեց հայ արձակագիր, դրամատուրգ և բանաստեղծ Վահան Թոթովենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1914 Տարոնի և Սասունի Կ. Կոմիտեները երեք պետությունների հյուպատոսներին ներկայացրեցին բարենորոգումների ծրագիր:
- 1938 Ծնվեց արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը:
- 1988 Խորհրդային Միության Գերագույն Խորհուրդը հիմք ընդունելով Խորհրդային սահմանադրության 78-րդ հոդվածը՝ (միացյալ հանրապետությունների տարածքային փոփոխությունների արգելումն առանց իր համաձայնության) հերքեց 1988 02 20-ի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայաստանին վերամիավորվելու խնդրագիրը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

