
ՄՐՑԱՍՊԱՐԵԶ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ «ԲԱՆԱՆՑՆ» ՈՒ «ԱՐԱՐԱՏԸ»
Այսօր եվրոգավաթների խաղարկությունում մեկնարկի դուրս կգան «Արարատն» ու «Բանանցը»: «Արարատը» Աբովյանում կհյուրընկալի շվեյցարական «Բելինցոնային», իսկ «Բանանցը» մրցակցի դաշտում կմրցի ավստրիական «Զալցբուրգի» հետ:
«Բանանցին» ավելի ուժեղ մրցակից է բաժին հասել: «Զալցբուրգն» Ավստրիայի ուժեղագույն ակումբներից մեկն է, որին վերջին երկու մրցաշրջաններում մարզում էր իտալացի Ջովանի Տրապատոնին: Առաջին իսկ տարում նրա գլխավորությամբ «Զալցբուրգը» նվաճեց երկրի չեմպիոնի տիտղոսը, իսկ անցած մրցաշրջանում գրավեց 2-րդ տեղը: Ընդհանուր առմամբ «Զալցբուրգը» չորս անգամ դարձել է Ավստրիայի չեմպիոն, նույնքան անգամ էլ նվաճել է երկրի գավաթը: Նոր մրցաշրջանում թիմի ղեկը ստանձնել է Կո Ադրիանսեն:
«Զալցբուրգի» չորս ֆուտբոլիստներ մասնակցեցին Եվրոպայի առաջնությանը: Ռենե Աուֆհաուզերը եւ Քրիստոֆ Լյայտգերը Ավստրիայի հավաքականի անդամներ են: Նիկո Կովաչը Խորվաթիայի հավաքականի ավագն է, իսկ Յոհան Ֆոնլանտենը հանդես է գալիս Շվեյցարիայի ընտրանում:
«Բանանցի» համար հերթական մեկնարկը 6-րդն է: 2003-ից թիմը մասնակցում է ՈւԵՖԱ-ի գավաթի մրցաշարին: 2005-ին «Բանանցին» առաջին անգամ հաջողվեց հաղթահարել առաջին փուլի արգելքը: Երեւանում զիջելով Թբիլիսիի «Լոկոմոտիվին» (2-3), «Բանանցը» հյուրընկալվելիս հաղթեց 2-0 հաշվով ու մտավ հաջորդ փուլ: Անցած մրցաշրջանում «Բանանցին» բաժին էր ընկել շվեյցարական «Յանգ Բոյզը»: Երեւանում գրանցվեց ոչ-ոքի (1-1), իսկ ահա հյուրընկալվելիս «Բանանցը» պարտվեց խոշոր՝ 0-4 հաշվով:
Ընթացիկ մրցաշրջանում «Բանանցն» աչքի չի ընկնում կայուն մրցելույթներով: Առաջնության ընթացքում մարզիչները հրաժարվեցին Արամ Հակոբյանի, Ռոմեո Ջենեբյանի ու Անդրեյ Չերեւկոյի ծառայություններից: Փոխարենը թիմ է հրավիրվել բելառուսցի Մաքսիմ Ցիգալկոն, որը հանդես էր գալիս Ղազախստանի «Կայսարում»: Ի դեպ, բելառուսցի հարձակվողի նորամուտը թիմի կազմում շատ հաջող էր: «Միկայի» հետ խաղում նա 2 գոլի հեղինակ դարձավ: Դժվար է իհարկե գուշակել, թե արդյոք կհաջողվի՞ հաղթահարել ավստրիական արգելապատնեշը:
«Արարատին» այսօր եւս դժվարին փորձություն է սպասում: Ճիշտ է, «Բելինցոնան» անցած մրցաշրջանում հանդես էր գալիս առաջին խմբում եւ միայն անցումային խաղերում հաղթելով «Սանկտ Գալենին» (2-0, 3-2), իրավունք է ստացել այս տարի խաղալու բարձրագույն խմբում, սակայն թիմը բավական լավ համալրում է ստացել: Մասնավորապես «Ռոմայի» մի քանի ֆուտբոլիստներ վարձավճարով խաղում են շվեյցարական ակումբում, որն իտալական ակումբի դուստր թիմն է: «Բելինցոնան» գլխավոր մարզիչ Մարկո Շալիբաումի գլխավորությամբ ՈւԵՖԱ-ի գավաթի ուղեգիր է նվաճել որպես Շվեյցարիայի գավաթի եզրափակիչի մասնակից: Եզրափակիչում թիմը 1-4 հաշվով զիջել է երկրի չեմպիոն «Բազելին»:
Վերջին շրջանում արարատցիների ելույթները մտահոգում են թիմի երկրպագուներին: Եթե մեկնարկում «Արարատը» 7 անընդմեջ հաղթանակ էր տոնել, ապա վերջին 7 խաղում վաստակեց ընդամենը 8 միավոր: Ֆուտբոլիստների գործողություններում հոգնածություն է զգացվում, խաղային անկումն առկա է: Կհաջողվի՞ արդյոք արարատցիներին այսօր իրենց լավագույն հատկանիշները դրսեւորել: Միայն այդ դեպքում է հնարավոր հաջողություն ակնկալել:
Անկախացումից հետո «Արարատն» առաջինն էր, որ Հայաստանը ներկայացրեց եվրոգավաթներում: Ճիշտ է, նորամուտը հաջող չէր: 1994-ի ՈւԵՖԱ-ի գավաթի մրցաշարում «Արարատը» զիջեց Սոֆիայի ԲԿՄԱ-ին (0-3, 0-0): Իսկ ահա հաջորդ տարի գավաթակիրների գավաթի խաղարկությունում արարատցիները հաջողությամբ հաղթահարեցին լեհական ԳԿՍ-ի դիմադրությունը (0-2, 2-0, 5-4՝ 11մ) եւ մտան երկրորդ փուլ: Դրանից հետո եւս երկու անգամ արարատցիները հաղթահարել են առաջին փուլի արգելքը:
Տարեց ֆուտբոլասերներն, իհարկե, լավ են հիշում «Արարատի» մրցելույթներն անցյալ դարի 70-ականներին, երբ մեր ֆուտբոլիստները հաջող էին հանդես գալիս նաեւ եվրոպական ասպարեզում: 1972-75-ին եվրոպական գավաթների մրցաշարերում անցկացրած 16 խաղերից 11-ում «Արարատը» հաղթել էր, 2-ն ավարտել էր ոչ-ոքի, կրել էր ընդամենը 3 պարտություն, խփել էր 37 գոլ, բաց թողել 15 գնդակ: Ամենամեծ հաջողությանը թիմը հասել էր 1974/75-ի չեմպիոնների գավաթի խաղարկությունում՝ հասնելով մինչեւ քառորդ եզրափակիչ: Իսկ ամենանշանակալին, իհարկե, Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ տարած հաղթանակն էր շնորհիվ Արկադի Անդրեասյանի խփած միակ գոլի: Հուսանք, որ այսօր «Արարատն» արժանապատիվ խաղ կցուցադրի եւ կրկին կուրախացնի երկրպագուներին:
- ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԱՐՑԱԽԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՀՈՒՍԱԼԻՈՐԵՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը հիմնականում գոհ է առաջին կիսամյակում ՊԲ-ում կատարված աշխատանքից: Այս մասին արտահայտվելով երեկ կայացած մամուլի ասուլիսում, նախարարը ...«ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍՏԵՂԾԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԵՐԱՇԽ ԴԱՐՁՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 3«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը երեկ «Հայացք» ակումբում անդրադարձավ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրելու համար Ազգային ժողովում ստեղծված հանձնաժողովի ...ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ` ՓԱՍՏԱՐԿՆԵՐ «ԿՈՂՄ» ԵՎ «ԴԵՄ»
ՄԱՆՈՒԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավարԽմբերից մեկն ամենաբազմամարդն է: Խոսքն «անտեղյակ քաղաքացիների» մասին է: Հասարակ քաղաքացիների մեծամասնությունը անկարող է պատասխանել այն պարզ հարցին, թե ինչի եւ ում համար է ստեղծվում հանրային խորհուրդը: ...ՀԱՅ ԱՐԻՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ
20Հայ արիական միաբանության «Ոգու պահապաններ» ուսանողական եւ երիտասարդական կազմակերպությունը տարածել է հայտարարություն նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված, որում ասվում է. «Թուրքիան մեր թիվ 1 թշնամին է: Եվ քանի ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԵՆՏՐՈ՞Ն
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԵրեկ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը առողջապահական ոլորտի մասնագետներին տրամադրեց ավելի քան 1,5 ժամ` լսելով ՀՀ առողջապահության ոլորտում հավակնոտ մի ծրագիր` ամփոփ մատուցմամբ, ...ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄՈՒՏՔԸ ԿԲԱՐՁՐԱՑՆԻ ՈՐԱԿԸ ԵՎ ԿՆՎԱԶԵՑՆԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ
Ա. Մ.Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ հաստատեց Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորի մրցութային փաստաթղթերի փաթեթը: Ինչպես հարցի ներկայացման ժամանակ հայտնեց հանձնաժողովի հեռահաղորդակցության ...ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ` ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱՎԵՏ ՈԼՈՐՏ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՏնտեսական լրագրողների ակումբի նախաձեռնությամբ ու համագործակցությամբ երեկ «Լաթար» համալիրում տեղի ունեցավ «Ներդրումները մարդկային կապիտալում. առկա վիճակն ու հիմնախնդիրները» թեմայով կլոր սեղան: Գործարար, ...ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ ՀՀ տնտեսական մրցակցային պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում քննարկվեցին անբարեխիղճ մրցակցությանը, մրցակցային օրենքի խախտմանը վերաբերող հարցեր: «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը ...ՍԵՄԻՆԱՐ՝ ՈՐՈՇԵԼՈՒ «ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԴՐԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ»
Ս. Մ.«Համաձայն Հայաստանի 1991-1998 արտաքին միգրացիայի գործընթացներին վերաբերող հետազոտության, վերը նշված ժամանակաընթացքում արտագաղթել են շուրջ 760-780,000 անձինք: Այս քանակը կազմում է անկախության ժամանակահատվածի ...ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՌԻՍԿԵՐՆ ԱՃՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻՆ ԶՈՒԳԸՆԹԱՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀամաշխարհային բանկի երեւանյան գրասենյակում երեկ ներկայացվեց «Հայաստան. տնտեսական մոնիտորինգ» զեկույցը, որն անդրադարձ էր Հայաստանի տնտեսության 2008-ի առաջին կիսամյակի արդյունքներին: Զեկույցը ներկայացրին ...ԴԻՄԱՍՏՎԵՐ. ԱՐԱ ԴԱՐԶԻ
Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸԼեյբորիստական կուսակցության բժիշկը կարող է ուժեղ դեղամիջոց առաջարկել, բայց իր գործընկերներն ու հիվանդները կարող են չընդունել այն: Վիրաբույժ Արա Դարզին սիրում է Փինք Ֆլոյդ լսել եւ պատրաստվում է առողջապահության ...ՍՓՅՈՒՌՔԸ ՇԱՏ ՉԼՈՒԾՎԱԾ ՀԱՐՑԵՐ ՈՒՆԻ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ, ԾաղկաձորՀՀ ԱԳՆ սփյուռքի հարցերով նորաստեղծ կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը Ծաղկաձորում հանդիպեց «Գրողների 4-րդ համահայկական համաժողովի» մասնակիցներին՝ ժամանած 17 երկրներից: Հանդիպման նպատակը՝ տեղեկանալ այն ...ԻՐԱԿԱՆՆ ՈՒ ՊԱՏՐԱՆՔԸ ՎԱՎԵՐԱԳԻՐՆԵՐԻ ՀԱՅԱՑՔՈՎ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԿանադացի ռեժիսոր Կարլ Վալիքեն ոգեշնչվել է Միքելանջելո Անտոնիոնիի «Բլու-ափ» ֆիլմից` ընտրելով լուսանկարչության ուղին: Ութսունականներին Վալիքեն սկսեց ճանապարհորդել: Լուսանկարում ու նկարահանում էր բնության ...«ՉԵՄ ՍԻՐՈՒՄ, ԵՐԲ ԻՆՁ ԱՐԳԵԼՈՒՄ ԵՆ»
Հ. Հ.«Տասնյոթ տարեկան էի, երբ առաջին անգամ ֆիլմ նկարահանեցի: Հրաշալի զգացողություն էր: Կարեւորում եմ պատկերի ճարտարապետությունը: Ֆիլմ չեմ նկարահանում, այն պատրաստում եմ: Կա յոթ գույն, յոթ հնչյուն, բայց նրանք ...ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ ՀԱՐԵՎԱՆ ԵՎ ՄԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԻրանի Իսլամական Հանրապետության տարածքում այսօր պահպանվում է շուրջ 400 հայկական եկեղեցի, որոնք արձանագրված են պարսկերեն հրատարակված տեղեկատու քարտեզին: Այս մասին երեկ «Ուրբաթ» ակումբում ասաց հուշարձանագետ ...ՄՐՑԱՍՊԱՐԵԶ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ «ԲԱՆԱՆՑՆ» ՈՒ «ԱՐԱՐԱՏԸ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱյսօր եվրոգավաթների խաղարկությունում մեկնարկի դուրս կգան «Արարատն» ու «Բանանցը»: «Արարատը» Աբովյանում կհյուրընկալի շվեյցարական «Բելինցոնային», իսկ «Բանանցը» մրցակցի դաշտում կմրցի ավստրիական «Զալցբուրգի» ...«ՓՅՈՒՆԻԿԸ» ԿՁԳՏԻ ՌԵՎԱՆՇԻ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀՀ չեմպիոն «Փյունիկը» պարտությամբ սկսեց չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլը` Կիպրոսում 0-1 հաշվով զիջելով «Անորտոսիսին»: Դաշտի տերերը զգալի առավելություն ունեին: Երեք անգամ հյուրերին գոլից փրկեց ...
«ԱՄԵՐԻԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՈՉԻՆՉ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաՌՈՄԱՆ ԲԵՐԵԶՈՎՍԿԻ. «ԿԱՇԽԱՏԵՄ ՆՊԱՍՏԵԼ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՄԱՍԻՆ Է ՄՏԱԾՈՒՄ` ՎՐԱՑԱԿԱՆ «ՍՈՈՒՍՈՎ»
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄԵՂՔԵՐԸ ՔԱՎԵԼՈՒ ԵՎ ՍԽԱԼՆԵՐՆ ՈՒՂՂԵԼՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՀԸ
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԼԱՎՆ ԷՐ, ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԷԼ ՎԱՏԸ ՉԷ
Ն. Պ.
ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԵՄ

ՀԱՅ ԱՐԻՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ

ԿԳԱ՞ ԱՐԴՅՈՔ ԳՅՈՒԼԸ ԵՐԵՎԱՆ

ՍԽԱԼ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԵՊ
Թարգմ.՝ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ
Ժ. ՍԵՖԻԼՅԱՆ. «ՀԱՄԱՄԻՏ ՉԵՄ, ԹԵ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍՏՎԵՐԱՅԻՆ ՂԵԿԱՎԱՐՆ Է, ՍԱԿԱՅՆ... ԱՅԴ ՄԱՐԴՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՉԻ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԱՌԱՆՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՈԴՎԱԾԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՎԻԶԱՆԵՐԻ ԵՎ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՎ ԱՆՀԱՄԱՉԱՓ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ
Թարգմ. Հ. Ծ.
ԹՈՄԱՍ ՀԱՄԱՐԲԵՐԳԸ ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ
ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆ, Ստրասբուրգ-Երեւան
- 1844 Կ. Պոլսում ստեղծվում է Ազգային ժողով՝ բաղկացած 16 ամիրաներից և 14 արհեստավորներից:
- 1862 Միքայել Նալբանդյանը բանտարկվեց և նետվեց Պետրոպավլովյան զնդանը:
- 1959 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության նախագահ Կ. Ե. Վորոշիլովը Հայկական ԽՍՀ-ին հանձնեց Լենինի շքանշան:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

