
«ՉԵՄ ՍԻՐՈՒՄ, ԵՐԲ ԻՆՁ ԱՐԳԵԼՈՒՄ ԵՆ»
«Տասնյոթ տարեկան էի, երբ առաջին անգամ ֆիլմ նկարահանեցի: Հրաշալի զգացողություն էր: Կարեւորում եմ պատկերի ճարտարապետությունը: Ֆիլմ չեմ նկարահանում, այն պատրաստում եմ: Կա յոթ գույն, յոթ հնչյուն, բայց նրանք դարեր շարունակ հիացրել ու հուզել են մարդկանց: Կինոն էլ է այդպիսին` մարդկանց գրավում է, զարմացնում, կախարդում: Պատկերը զգացմունքի ազատությունն է: Կադրը, որ ես անվանում եմ հրաշագործ-կախարդական, երկրորդ անգամ չի կարող կրկնվել, պետք է որսալ այդ պահը», սա ֆրանսիացի նշանավոր ռեժիսոր Կատրին Բրեյայի խոսքերից է: Բրեյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրերից է: Փառատոնի յոթ օրվա ընթացքում կտեսնենք նրա «Հին սիրուհին», «Սիրավեպ» ու էլի բազմաթիվ ֆիլմեր, որոնք հանդիսատեսի համար բացում են կին ստեղծագործողի նոր ու երեւակայական աշխարհը: Երեկ տիկնիկային թատրոնում դերասանուհին անցկացրեց վարպետության դաս` հայ ապագա ռեժիսորներին ու իր արվեստի երկրպագուներին հաղորդակից դարձնելով կնոջ ուժեղ բնավորությանն ու քնքշությանը:
«Փորձում եմ փշրել համադրումներն ու գտնել զուգորդումներ: Սիրում եմ համր կինոն, ուր համադրումները կարեւոր չեն:
Իրերին նայում եմ «մանրադիտակով», եթե սիրային տեսարան կա` իմ հայացքը պետք է լինի երկու մարմինների միջեւ: Երբ որեւէ տեսարան եմ հավանում, դեմքս ծածկում եմ շղարշով, որպեսզի թաքցնեմ իմ ուրախությունը, հրճվանքը: Իմ ֆիլմերը պետք է միայնակ դիտել, որպեսզի օտարները չտեսնեն քո զգացմունքները, հրճվանքի ու հաճույքի ակնթարթները: Դերասաններին հնարավոր չէ կառավարել: Նրանց կախարդում եմ եւ այդ կախարդանքից էլ ծնվում է ֆիլմը: Արվեստը հաղթահարված տառապանք է, որ վերածվում է ոգեշնչման: Վան Գոգը կտրեց իր ականջը, որպեսզի հասնի արվեստի, տառապանքի ու մարդկային հոգու բարձունքին», ասում է նա: Բրեյայի ֆիլմերում գերակշռում են սիրային տեսարանները, ինչի պատճառով կինոռեժիսորը վստահեցնում է, որ հանդիսատեսը իր ֆիլմերը կա՛մ պաշտում է, կա՛մ ատում: Թե «ինչու է Բրեյան սիրում նկարահանել բաց տեսարաններով ֆիլմեր» հարցին ռեժիսորը պատասխանեց` «Որովհետեւ դա արգելված է, իսկ ես չեմ սիրում, երբ ինձ արգելում են», եզրափակեց նա խորհուրդ տալով երիտասարդ ռեժիսորներին շատ մասնակցել մոնտաժային աշխատանքներին, ճանաչել ու բացահայտել իրենց:
- Հ. Հ.
ԱՐՑԱԽԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՀՈՒՍԱԼԻՈՐԵՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը հիմնականում գոհ է առաջին կիսամյակում ՊԲ-ում կատարված աշխատանքից: Այս մասին արտահայտվելով երեկ կայացած մամուլի ասուլիսում, նախարարը ...«ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍՏԵՂԾԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԵՐԱՇԽ ԴԱՐՁՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 3«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը երեկ «Հայացք» ակումբում անդրադարձավ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրելու համար Ազգային ժողովում ստեղծված հանձնաժողովի ...ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ` ՓԱՍՏԱՐԿՆԵՐ «ԿՈՂՄ» ԵՎ «ԴԵՄ»
ՄԱՆՈՒԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավարԽմբերից մեկն ամենաբազմամարդն է: Խոսքն «անտեղյակ քաղաքացիների» մասին է: Հասարակ քաղաքացիների մեծամասնությունը անկարող է պատասխանել այն պարզ հարցին, թե ինչի եւ ում համար է ստեղծվում հանրային խորհուրդը: ...ՀԱՅ ԱՐԻՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ
20Հայ արիական միաբանության «Ոգու պահապաններ» ուսանողական եւ երիտասարդական կազմակերպությունը տարածել է հայտարարություն նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված, որում ասվում է. «Թուրքիան մեր թիվ 1 թշնամին է: Եվ քանի ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԵՆՏՐՈ՞Ն
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԵրեկ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը առողջապահական ոլորտի մասնագետներին տրամադրեց ավելի քան 1,5 ժամ` լսելով ՀՀ առողջապահության ոլորտում հավակնոտ մի ծրագիր` ամփոփ մատուցմամբ, ...ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄՈՒՏՔԸ ԿԲԱՐՁՐԱՑՆԻ ՈՐԱԿԸ ԵՎ ԿՆՎԱԶԵՑՆԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ
Ա. Մ.Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ հաստատեց Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորի մրցութային փաստաթղթերի փաթեթը: Ինչպես հարցի ներկայացման ժամանակ հայտնեց հանձնաժողովի հեռահաղորդակցության ...ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ` ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱՎԵՏ ՈԼՈՐՏ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՏնտեսական լրագրողների ակումբի նախաձեռնությամբ ու համագործակցությամբ երեկ «Լաթար» համալիրում տեղի ունեցավ «Ներդրումները մարդկային կապիտալում. առկա վիճակն ու հիմնախնդիրները» թեմայով կլոր սեղան: Գործարար, ...ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ ՀՀ տնտեսական մրցակցային պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում քննարկվեցին անբարեխիղճ մրցակցությանը, մրցակցային օրենքի խախտմանը վերաբերող հարցեր: «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը ...ՍԵՄԻՆԱՐ՝ ՈՐՈՇԵԼՈՒ «ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԴՐԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ»
Ս. Մ.«Համաձայն Հայաստանի 1991-1998 արտաքին միգրացիայի գործընթացներին վերաբերող հետազոտության, վերը նշված ժամանակաընթացքում արտագաղթել են շուրջ 760-780,000 անձինք: Այս քանակը կազմում է անկախության ժամանակահատվածի ...ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՌԻՍԿԵՐՆ ԱՃՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻՆ ԶՈՒԳԸՆԹԱՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀամաշխարհային բանկի երեւանյան գրասենյակում երեկ ներկայացվեց «Հայաստան. տնտեսական մոնիտորինգ» զեկույցը, որն անդրադարձ էր Հայաստանի տնտեսության 2008-ի առաջին կիսամյակի արդյունքներին: Զեկույցը ներկայացրին ...ԴԻՄԱՍՏՎԵՐ. ԱՐԱ ԴԱՐԶԻ
Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸԼեյբորիստական կուսակցության բժիշկը կարող է ուժեղ դեղամիջոց առաջարկել, բայց իր գործընկերներն ու հիվանդները կարող են չընդունել այն: Վիրաբույժ Արա Դարզին սիրում է Փինք Ֆլոյդ լսել եւ պատրաստվում է առողջապահության ...ՍՓՅՈՒՌՔԸ ՇԱՏ ՉԼՈՒԾՎԱԾ ՀԱՐՑԵՐ ՈՒՆԻ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ, ԾաղկաձորՀՀ ԱԳՆ սփյուռքի հարցերով նորաստեղծ կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը Ծաղկաձորում հանդիպեց «Գրողների 4-րդ համահայկական համաժողովի» մասնակիցներին՝ ժամանած 17 երկրներից: Հանդիպման նպատակը՝ տեղեկանալ այն ...ԻՐԱԿԱՆՆ ՈՒ ՊԱՏՐԱՆՔԸ ՎԱՎԵՐԱԳԻՐՆԵՐԻ ՀԱՅԱՑՔՈՎ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԿանադացի ռեժիսոր Կարլ Վալիքեն ոգեշնչվել է Միքելանջելո Անտոնիոնիի «Բլու-ափ» ֆիլմից` ընտրելով լուսանկարչության ուղին: Ութսունականներին Վալիքեն սկսեց ճանապարհորդել: Լուսանկարում ու նկարահանում էր բնության ...«ՉԵՄ ՍԻՐՈՒՄ, ԵՐԲ ԻՆՁ ԱՐԳԵԼՈՒՄ ԵՆ»
Հ. Հ.«Տասնյոթ տարեկան էի, երբ առաջին անգամ ֆիլմ նկարահանեցի: Հրաշալի զգացողություն էր: Կարեւորում եմ պատկերի ճարտարապետությունը: Ֆիլմ չեմ նկարահանում, այն պատրաստում եմ: Կա յոթ գույն, յոթ հնչյուն, բայց նրանք ...ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ ՀԱՐԵՎԱՆ ԵՎ ՄԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԻրանի Իսլամական Հանրապետության տարածքում այսօր պահպանվում է շուրջ 400 հայկական եկեղեցի, որոնք արձանագրված են պարսկերեն հրատարակված տեղեկատու քարտեզին: Այս մասին երեկ «Ուրբաթ» ակումբում ասաց հուշարձանագետ ...ՄՐՑԱՍՊԱՐԵԶ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ «ԲԱՆԱՆՑՆ» ՈՒ «ԱՐԱՐԱՏԸ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱյսօր եվրոգավաթների խաղարկությունում մեկնարկի դուրս կգան «Արարատն» ու «Բանանցը»: «Արարատը» Աբովյանում կհյուրընկալի շվեյցարական «Բելինցոնային», իսկ «Բանանցը» մրցակցի դաշտում կմրցի ավստրիական «Զալցբուրգի» ...«ՓՅՈՒՆԻԿԸ» ԿՁԳՏԻ ՌԵՎԱՆՇԻ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀՀ չեմպիոն «Փյունիկը» պարտությամբ սկսեց չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլը` Կիպրոսում 0-1 հաշվով զիջելով «Անորտոսիսին»: Դաշտի տերերը զգալի առավելություն ունեին: Երեք անգամ հյուրերին գոլից փրկեց ...
ՓՈՔՐ ԱԶԳԻ ՄԵԾ ԲԵՌԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼՈՒ ԺԱՄԸ ՍՊԱՍՎԱԾԻՑ ԵՐԵՎԻ ՇՈՒՏ ԳԱ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտՆՈՐ ԲԱԺԱՆԱՐԱՐ ԳԾԵՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԼԱՎՆ ԷՐ, ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԷԼ ՎԱՏԸ ՉԷ
Ն. Պ.
ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԵՄ

ՀԱՅ ԱՐԻՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ

ԿԳԱ՞ ԱՐԴՅՈՔ ԳՅՈՒԼԸ ԵՐԵՎԱՆ

ՍԽԱԼ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԵՊ
Թարգմ.՝ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ
Ժ. ՍԵՖԻԼՅԱՆ. «ՀԱՄԱՄԻՏ ՉԵՄ, ԹԵ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍՏՎԵՐԱՅԻՆ ՂԵԿԱՎԱՐՆ Է, ՍԱԿԱՅՆ... ԱՅԴ ՄԱՐԴՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՉԻ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԱՌԱՆՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՈԴՎԱԾԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՎԻԶԱՆԵՐԻ ԵՎ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՎ ԱՆՀԱՄԱՉԱՓ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ
Թարգմ. Հ. Ծ.
ԹՈՄԱՍ ՀԱՄԱՐԲԵՐԳԸ ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ
ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆ, Ստրասբուրգ-Երեւան
- 1844 Կ. Պոլսում ստեղծվում է Ազգային ժողով՝ բաղկացած 16 ամիրաներից և 14 արհեստավորներից:
- 1862 Միքայել Նալբանդյանը բանտարկվեց և նետվեց Պետրոպավլովյան զնդանը:
- 1959 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության նախագահ Կ. Ե. Վորոշիլովը Հայկական ԽՍՀ-ին հանձնեց Լենինի շքանշան:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

