
ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ
Երեկ ՀՀ տնտեսական մրցակցային պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում քննարկվեցին անբարեխիղճ մրցակցությանը, մրցակցային օրենքի խախտմանը վերաբերող հարցեր:
«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը 2008-ի հունիսին դիմել էր ՏՄՊՊ Հանձնաժողովին` հայտնելով, որ 2008-ի հունիսի 3-ից «Տեսակետ» ընկերությունը հրատարակում է «Իրավունք de facto» թերթը, որի անվանումը շփոթության աստիճան նման է տասնամյակներ շարունակ «ՍԻՄ»-ի կողմից հրատարակվող «Իրավունք» պաշտոնաթերթին: Համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության գրության` 2008-ի հունիսի 10-ին Հայկ Բաբուխանյանը, իսկ հունիսի 18-ին` «Տեսակետը» ներկայացրել են հայտեր, համապատասխանաբար` «Իրավունք» բառը եւ «Իրավունք de facto» արտահայտությունը որպես ապրանքային նշաններ գրանցելու համար, որոնք դեռեւս գտնվում են քննարկման փուլում: Մտավոր սեփականության գործակալության եզրակացության համաձայն, վերոհիշյալ թերթերի անվանումները շփոթելու աստիճան նման են:
Բաբուխանյանի ներկայացմամբ` «Իրավունքը» լույս է տեսնում 1989-ից եւ ճանաչելի է հանրությանը: Թերթը ունի ապրանքանիշ, վստահության վարկանիշ եւ կարծիք հայտնեց, որ անբարեխիղճ դրսեւորում է «Իրավունքի» ապրանքանիշի անվան տակ սպառողին ներկայացնել այլ ապրանք: Բաբուխանյանը պահանջում էր ապահովել «Իրավունքի» գործունեությունը, բարեխիղճ մրցակցությունը տեղեկատվական դաշտում:
«Տեսակետի» ներկայացուցիչ Նիկոլայ Հակոբյանը նշեց, որ թերթի անունն ընտրելիս որեւէ այլ թերթի անվանմանը նմանեցնելու նպատակ չեն ունեցել եւ մտադիր են անվանման մեջ այնպիսի ձեւափոխություններ մտցնել, որ շփոթության խնդիրն ընդհանրապես դուրս գա. «Կարեւորել ենք de facto-ի իմաստը: Կարծում եմ, արտաքին տեսքը փոխելով տարբերություն կմտցնենք` վերացնելով շփոթության աստիճանը»:
Հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը կատարվածը որակեց անբարեխիղճ մրցակցության երեւույթ. նախազգուշացրեց «Տեսակետ» ընկերությանը՝ խախտումը 20 օրվա ընթացքում վերացնել եւ հետագայում բացառելու հանձնարարություն տվեց:
Մսամթերքի շուկայում մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման առնչությամբ վարույթ է հարուցվել «Առավոտ» օրաթերթի` ««Գեղարդը» ռեկորդային գնե՞ր է սահմանել» հրապարակման հիման վրա, համաձայն որի ընկերությունը (ապրիլին) մի քանի օրում կտրուկ թանկացրել էր արտադրատեսակների գները: Վարույթը հարուցվել է` հաշվի առնելով, որ «Գեղարդ» մսամթերքի կոմբինատը շուկայում գերիշխող դիրք է զբաղեցնում:
Հարուցված վարույթի ընթացքում պարզվել է, որ գնի չհիմնավորված բարձրացման երեւույթներ են առկա: Չնայած վարույթի ընթացքում արտադրատեսակների գներն իջեցվել են, սակայն մոնիտորինգի տվյալներով, դրանք չեն հասել մինչեւ թանկացումը եղած մակարդակին: Առանձին ապրանքատեսակների ինքնարժեքների այն բաղադրիչները, որոնց վերագրվում է ընդհանուր ապրանքատեսակի թանկացումը, դեռեւս անհրաժեշտ է հիմնավորել: Գերիշխող ընկերության` այս տարվա առաջին կիսամյակի վարքագծի` մրցակցային կանոններին համապատասխանությունը ուսումնասիրելու, ապրանքատեսակների ինքնարժեքում ընդգրկված բաղադրիչների թանկացման հիմնավորումները պարզելու նպատակով նոր վարույթ հարուցվեց:
- ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ԱՐՑԱԽԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՀՈՒՍԱԼԻՈՐԵՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը հիմնականում գոհ է առաջին կիսամյակում ՊԲ-ում կատարված աշխատանքից: Այս մասին արտահայտվելով երեկ կայացած մամուլի ասուլիսում, նախարարը ...«ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍՏԵՂԾԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԵՐԱՇԽ ԴԱՐՁՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 3«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը երեկ «Հայացք» ակումբում անդրադարձավ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրելու համար Ազգային ժողովում ստեղծված հանձնաժողովի ...ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ` ՓԱՍՏԱՐԿՆԵՐ «ԿՈՂՄ» ԵՎ «ԴԵՄ»
ՄԱՆՈՒԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավարԽմբերից մեկն ամենաբազմամարդն է: Խոսքն «անտեղյակ քաղաքացիների» մասին է: Հասարակ քաղաքացիների մեծամասնությունը անկարող է պատասխանել այն պարզ հարցին, թե ինչի եւ ում համար է ստեղծվում հանրային խորհուրդը: ...ՀԱՅ ԱՐԻՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ
20Հայ արիական միաբանության «Ոգու պահապաններ» ուսանողական եւ երիտասարդական կազմակերպությունը տարածել է հայտարարություն նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված, որում ասվում է. «Թուրքիան մեր թիվ 1 թշնամին է: Եվ քանի ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԵՆՏՐՈ՞Ն
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԵրեկ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը առողջապահական ոլորտի մասնագետներին տրամադրեց ավելի քան 1,5 ժամ` լսելով ՀՀ առողջապահության ոլորտում հավակնոտ մի ծրագիր` ամփոփ մատուցմամբ, ...ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄՈՒՏՔԸ ԿԲԱՐՁՐԱՑՆԻ ՈՐԱԿԸ ԵՎ ԿՆՎԱԶԵՑՆԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ
Ա. Մ.Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ հաստատեց Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորի մրցութային փաստաթղթերի փաթեթը: Ինչպես հարցի ներկայացման ժամանակ հայտնեց հանձնաժողովի հեռահաղորդակցության ...ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ` ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱՎԵՏ ՈԼՈՐՏ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՏնտեսական լրագրողների ակումբի նախաձեռնությամբ ու համագործակցությամբ երեկ «Լաթար» համալիրում տեղի ունեցավ «Ներդրումները մարդկային կապիտալում. առկա վիճակն ու հիմնախնդիրները» թեմայով կլոր սեղան: Գործարար, ...ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ ՀՀ տնտեսական մրցակցային պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում քննարկվեցին անբարեխիղճ մրցակցությանը, մրցակցային օրենքի խախտմանը վերաբերող հարցեր: «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը ...ՍԵՄԻՆԱՐ՝ ՈՐՈՇԵԼՈՒ «ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԴՐԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ»
Ս. Մ.«Համաձայն Հայաստանի 1991-1998 արտաքին միգրացիայի գործընթացներին վերաբերող հետազոտության, վերը նշված ժամանակաընթացքում արտագաղթել են շուրջ 760-780,000 անձինք: Այս քանակը կազմում է անկախության ժամանակահատվածի ...ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՌԻՍԿԵՐՆ ԱՃՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻՆ ԶՈՒԳԸՆԹԱՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀամաշխարհային բանկի երեւանյան գրասենյակում երեկ ներկայացվեց «Հայաստան. տնտեսական մոնիտորինգ» զեկույցը, որն անդրադարձ էր Հայաստանի տնտեսության 2008-ի առաջին կիսամյակի արդյունքներին: Զեկույցը ներկայացրին ...ԴԻՄԱՍՏՎԵՐ. ԱՐԱ ԴԱՐԶԻ
Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸԼեյբորիստական կուսակցության բժիշկը կարող է ուժեղ դեղամիջոց առաջարկել, բայց իր գործընկերներն ու հիվանդները կարող են չընդունել այն: Վիրաբույժ Արա Դարզին սիրում է Փինք Ֆլոյդ լսել եւ պատրաստվում է առողջապահության ...ՍՓՅՈՒՌՔԸ ՇԱՏ ՉԼՈՒԾՎԱԾ ՀԱՐՑԵՐ ՈՒՆԻ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ, ԾաղկաձորՀՀ ԱԳՆ սփյուռքի հարցերով նորաստեղծ կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը Ծաղկաձորում հանդիպեց «Գրողների 4-րդ համահայկական համաժողովի» մասնակիցներին՝ ժամանած 17 երկրներից: Հանդիպման նպատակը՝ տեղեկանալ այն ...ԻՐԱԿԱՆՆ ՈՒ ՊԱՏՐԱՆՔԸ ՎԱՎԵՐԱԳԻՐՆԵՐԻ ՀԱՅԱՑՔՈՎ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԿանադացի ռեժիսոր Կարլ Վալիքեն ոգեշնչվել է Միքելանջելո Անտոնիոնիի «Բլու-ափ» ֆիլմից` ընտրելով լուսանկարչության ուղին: Ութսունականներին Վալիքեն սկսեց ճանապարհորդել: Լուսանկարում ու նկարահանում էր բնության ...«ՉԵՄ ՍԻՐՈՒՄ, ԵՐԲ ԻՆՁ ԱՐԳԵԼՈՒՄ ԵՆ»
Հ. Հ.«Տասնյոթ տարեկան էի, երբ առաջին անգամ ֆիլմ նկարահանեցի: Հրաշալի զգացողություն էր: Կարեւորում եմ պատկերի ճարտարապետությունը: Ֆիլմ չեմ նկարահանում, այն պատրաստում եմ: Կա յոթ գույն, յոթ հնչյուն, բայց նրանք ...ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ ՀԱՐԵՎԱՆ ԵՎ ՄԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԻրանի Իսլամական Հանրապետության տարածքում այսօր պահպանվում է շուրջ 400 հայկական եկեղեցի, որոնք արձանագրված են պարսկերեն հրատարակված տեղեկատու քարտեզին: Այս մասին երեկ «Ուրբաթ» ակումբում ասաց հուշարձանագետ ...ՄՐՑԱՍՊԱՐԵԶ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ «ԲԱՆԱՆՑՆ» ՈՒ «ԱՐԱՐԱՏԸ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱյսօր եվրոգավաթների խաղարկությունում մեկնարկի դուրս կգան «Արարատն» ու «Բանանցը»: «Արարատը» Աբովյանում կհյուրընկալի շվեյցարական «Բելինցոնային», իսկ «Բանանցը» մրցակցի դաշտում կմրցի ավստրիական «Զալցբուրգի» ...«ՓՅՈՒՆԻԿԸ» ԿՁԳՏԻ ՌԵՎԱՆՇԻ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀՀ չեմպիոն «Փյունիկը» պարտությամբ սկսեց չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլը` Կիպրոսում 0-1 հաշվով զիջելով «Անորտոսիսին»: Դաշտի տերերը զգալի առավելություն ունեին: Երեք անգամ հյուրերին գոլից փրկեց ...
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԼԱՎՆ ԷՐ, ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԷԼ ՎԱՏԸ ՉԷ
Ն. Պ.
ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԵՄ

ՀԱՅ ԱՐԻՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ

ԿԳԱ՞ ԱՐԴՅՈՔ ԳՅՈՒԼԸ ԵՐԵՎԱՆ

ՍԽԱԼ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԵՊ
Թարգմ.՝ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ
Ժ. ՍԵՖԻԼՅԱՆ. «ՀԱՄԱՄԻՏ ՉԵՄ, ԹԵ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍՏՎԵՐԱՅԻՆ ՂԵԿԱՎԱՐՆ Է, ՍԱԿԱՅՆ... ԱՅԴ ՄԱՐԴՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՉԻ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԱՌԱՆՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՈԴՎԱԾԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՎԻԶԱՆԵՐԻ ԵՎ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՎ ԱՆՀԱՄԱՉԱՓ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ
Թարգմ. Հ. Ծ.
ԹՈՄԱՍ ՀԱՄԱՐԲԵՐԳԸ ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ
ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆ, Ստրասբուրգ-Երեւան
- 1844 Կ. Պոլսում ստեղծվում է Ազգային ժողով՝ բաղկացած 16 ամիրաներից և 14 արհեստավորներից:
- 1862 Միքայել Նալբանդյանը բանտարկվեց և նետվեց Պետրոպավլովյան զնդանը:
- 1959 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության նախագահ Կ. Ե. Վորոշիլովը Հայկական ԽՍՀ-ին հանձնեց Լենինի շքանշան:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

