
ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ` ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱՎԵՏ ՈԼՈՐՏ
Տնտեսական լրագրողների ակումբի նախաձեռնությամբ ու համագործակցությամբ երեկ «Լաթար» համալիրում տեղի ունեցավ «Ներդրումները մարդկային կապիտալում. առկա վիճակն ու հիմնախնդիրները» թեմայով կլոր սեղան: Գործարար, բիզնես կառավարման դոկտոր Ռադիկ Վանունցը ներկայացրեց «Ռադվան տեխնոլոգիա» ընկերությունը, որ գործում է 2004-ից:
Ըստ Վանունցի, վերջին տարիներին ընկերության՝ բարձր տեխնոլոգիաների բնագավառում կատարած հետազոտությունները հնարավոր են դարձրել դրանց կիրառումը արտադրության մեջ, մասնավորապես ռազմական նշանակության վարժասարքերի ոլորտում: Ընկերությունը զբաղվում է նաեւ էներգետիկայի ոլորտի, մասնավորապես՝ փոքր ՀԷԿ-երի կառուցման ու վերակառուցման հարցերով եւ այլն: Ընկերության մասնակցությամբ է Հայաստանում հիմնադրվել նաեւ բիզնեսի կառավարման ոլորտի կադրերի վերապատրաստմանն ուղղված Աբել Աղանբեկյանի անվան կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցը:
«Ռադվան տեխնոլոգիա» ընկերությունը կարեւոր տեղ է հատկացնում մարդկային կապիտալում կատարվող ներդրումներին: Այդ առնչությամբ իրագործվող ծրագրերի բաղկացուցիչ մասերից են ներդրումային ծրագրեր մշակող խմբերի ներուժի բացահայտումն ու այդ ներուժի արդյունավետ օգտագործումը, որի նպատակով էլ այս տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսներին անցկացվելու է մրցույթ: Ռադիկ Վանունցի խոսքերով, հավանական է, որ այդուհետեւ անցկացվի նաեւ ներդրումային ֆորում, իսկ մինչ այդ մրցույթի հաղթողները կստանան 1,4 մլն, 800 հզ. եւ 600 հզ. դրամական պարգեւներ` պայմանով, որ այդ գումարները կտնօրինեն աշխատանքի անցնելուց հետո:
Տնտեսագիտության թեկնածու Դավիթ Հախվերդյանը կլոր սեղանի ընթացքում ներկայացրեց քննարկման թեմայի կարեւորությունն ու արդիականությունը: Ըստ այդմ, մշտապես ընդգծվում է, թե Հայաստանի մրցակցային առավելություններից մեկը որակավորված աշխատուժն է, իսկ դա ենթադրում է ներդրումներ մարդկային կապիտալում: Ըստ Հախվերդյանի, այս առնչությամբ վիճակագրությունը Հայաստանում մտահոգիչ է: Միեւնույն ժամանակ, օրենսդրական որոշակի ապահովվածության ու որոշ ծրագրերի իրագործման ֆոնին Հայաստանում, ասենք, դեռեւս չկա վենչուրային հիմնադրամ, որեւէ այդ կարգի ծրագիր չի իրականացվում:
Ամեն դեպքում, ամեն ինչ պետության վրա բարդելն էլ ելք չէ, ինչին համաձայնեց նաեւ կլոր սեղանի մասնակից էկոնոմիկայի փոխնախարար Վահրամ Ղուշչյանը: Կառավարությունը, ըստ փոխնախարարի, լուրջ ծրագրեր ունի ներդրումային ու գործարար միջավայրի բարելավման առումով, հատկապես ընթացակարգերի, վարչարարության պարզեցման կտրվածքով: Ղուշչյանը կարեւորեց կրթություն-արտադրություն կապը, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ցուցանիշը:
Ընդհանուր առմամբ, քննարկման ընթացքում ընդգծվեց, որ մարդկային կապիտալի մեջ ներդրումները նաեւ պետության մասնակցության հարց են, բայց գործարարների կողմից եւս պետք է համապատասխան վերաբերմունք լինի, քանի որ հաճախ են հենց Հայաստանում գրանցվում գյուտեր, որոնք այդպես էլ արտադրություն չեն մտնում:
- Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՐՑԱԽԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՀՈՒՍԱԼԻՈՐԵՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը հիմնականում գոհ է առաջին կիսամյակում ՊԲ-ում կատարված աշխատանքից: Այս մասին արտահայտվելով երեկ կայացած մամուլի ասուլիսում, նախարարը ...«ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍՏԵՂԾԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԵՐԱՇԽ ԴԱՐՁՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 3«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը երեկ «Հայացք» ակումբում անդրադարձավ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրելու համար Ազգային ժողովում ստեղծված հանձնաժողովի ...ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ` ՓԱՍՏԱՐԿՆԵՐ «ԿՈՂՄ» ԵՎ «ԴԵՄ»
ՄԱՆՈՒԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավարԽմբերից մեկն ամենաբազմամարդն է: Խոսքն «անտեղյակ քաղաքացիների» մասին է: Հասարակ քաղաքացիների մեծամասնությունը անկարող է պատասխանել այն պարզ հարցին, թե ինչի եւ ում համար է ստեղծվում հանրային խորհուրդը: ...ՀԱՅ ԱՐԻՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ
20Հայ արիական միաբանության «Ոգու պահապաններ» ուսանողական եւ երիտասարդական կազմակերպությունը տարածել է հայտարարություն նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված, որում ասվում է. «Թուրքիան մեր թիվ 1 թշնամին է: Եվ քանի ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԵՆՏՐՈ՞Ն
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԵրեկ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը առողջապահական ոլորտի մասնագետներին տրամադրեց ավելի քան 1,5 ժամ` լսելով ՀՀ առողջապահության ոլորտում հավակնոտ մի ծրագիր` ամփոփ մատուցմամբ, ...ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄՈՒՏՔԸ ԿԲԱՐՁՐԱՑՆԻ ՈՐԱԿԸ ԵՎ ԿՆՎԱԶԵՑՆԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ
Ա. Մ.Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ հաստատեց Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորի մրցութային փաստաթղթերի փաթեթը: Ինչպես հարցի ներկայացման ժամանակ հայտնեց հանձնաժողովի հեռահաղորդակցության ...ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ` ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱՎԵՏ ՈԼՈՐՏ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՏնտեսական լրագրողների ակումբի նախաձեռնությամբ ու համագործակցությամբ երեկ «Լաթար» համալիրում տեղի ունեցավ «Ներդրումները մարդկային կապիտալում. առկա վիճակն ու հիմնախնդիրները» թեմայով կլոր սեղան: Գործարար, ...ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ ՀՀ տնտեսական մրցակցային պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում քննարկվեցին անբարեխիղճ մրցակցությանը, մրցակցային օրենքի խախտմանը վերաբերող հարցեր: «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը ...ՍԵՄԻՆԱՐ՝ ՈՐՈՇԵԼՈՒ «ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԴՐԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ»
Ս. Մ.«Համաձայն Հայաստանի 1991-1998 արտաքին միգրացիայի գործընթացներին վերաբերող հետազոտության, վերը նշված ժամանակաընթացքում արտագաղթել են շուրջ 760-780,000 անձինք: Այս քանակը կազմում է անկախության ժամանակահատվածի ...ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՌԻՍԿԵՐՆ ԱՃՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻՆ ԶՈՒԳԸՆԹԱՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀամաշխարհային բանկի երեւանյան գրասենյակում երեկ ներկայացվեց «Հայաստան. տնտեսական մոնիտորինգ» զեկույցը, որն անդրադարձ էր Հայաստանի տնտեսության 2008-ի առաջին կիսամյակի արդյունքներին: Զեկույցը ներկայացրին ...ԴԻՄԱՍՏՎԵՐ. ԱՐԱ ԴԱՐԶԻ
Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸԼեյբորիստական կուսակցության բժիշկը կարող է ուժեղ դեղամիջոց առաջարկել, բայց իր գործընկերներն ու հիվանդները կարող են չընդունել այն: Վիրաբույժ Արա Դարզին սիրում է Փինք Ֆլոյդ լսել եւ պատրաստվում է առողջապահության ...ՍՓՅՈՒՌՔԸ ՇԱՏ ՉԼՈՒԾՎԱԾ ՀԱՐՑԵՐ ՈՒՆԻ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ, ԾաղկաձորՀՀ ԱԳՆ սփյուռքի հարցերով նորաստեղծ կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը Ծաղկաձորում հանդիպեց «Գրողների 4-րդ համահայկական համաժողովի» մասնակիցներին՝ ժամանած 17 երկրներից: Հանդիպման նպատակը՝ տեղեկանալ այն ...ԻՐԱԿԱՆՆ ՈՒ ՊԱՏՐԱՆՔԸ ՎԱՎԵՐԱԳԻՐՆԵՐԻ ՀԱՅԱՑՔՈՎ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԿանադացի ռեժիսոր Կարլ Վալիքեն ոգեշնչվել է Միքելանջելո Անտոնիոնիի «Բլու-ափ» ֆիլմից` ընտրելով լուսանկարչության ուղին: Ութսունականներին Վալիքեն սկսեց ճանապարհորդել: Լուսանկարում ու նկարահանում էր բնության ...«ՉԵՄ ՍԻՐՈՒՄ, ԵՐԲ ԻՆՁ ԱՐԳԵԼՈՒՄ ԵՆ»
Հ. Հ.«Տասնյոթ տարեկան էի, երբ առաջին անգամ ֆիլմ նկարահանեցի: Հրաշալի զգացողություն էր: Կարեւորում եմ պատկերի ճարտարապետությունը: Ֆիլմ չեմ նկարահանում, այն պատրաստում եմ: Կա յոթ գույն, յոթ հնչյուն, բայց նրանք ...ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ ՀԱՐԵՎԱՆ ԵՎ ՄԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԻրանի Իսլամական Հանրապետության տարածքում այսօր պահպանվում է շուրջ 400 հայկական եկեղեցի, որոնք արձանագրված են պարսկերեն հրատարակված տեղեկատու քարտեզին: Այս մասին երեկ «Ուրբաթ» ակումբում ասաց հուշարձանագետ ...ՄՐՑԱՍՊԱՐԵԶ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ «ԲԱՆԱՆՑՆ» ՈՒ «ԱՐԱՐԱՏԸ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱյսօր եվրոգավաթների խաղարկությունում մեկնարկի դուրս կգան «Արարատն» ու «Բանանցը»: «Արարատը» Աբովյանում կհյուրընկալի շվեյցարական «Բելինցոնային», իսկ «Բանանցը» մրցակցի դաշտում կմրցի ավստրիական «Զալցբուրգի» ...«ՓՅՈՒՆԻԿԸ» ԿՁԳՏԻ ՌԵՎԱՆՇԻ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀՀ չեմպիոն «Փյունիկը» պարտությամբ սկսեց չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլը` Կիպրոսում 0-1 հաշվով զիջելով «Անորտոսիսին»: Դաշտի տերերը զգալի առավելություն ունեին: Երեք անգամ հյուրերին գոլից փրկեց ...
ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՐՑՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է
Ն. Մ.ԱԼԻ ԲԻՐԻՆՋԻՆ՝ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ԲԺԻՇԿԸ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է: ՋԵԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԱՐՎԵՍՏԸ
Հ. Ծ.ԸՍՏ «ՍԵՐՈՒՆԴ» ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ՋԱՎԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ «ՕՐՀԱՍԱԿԱՆ» Է
ՆԱԻՐԻ ՄՈԻՐԱԴՅԱՆԼԵՎՈՆ ԽԱՉԻԿՅԱՆԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ԿԵՐՏԵԼ Է ՆԱԽՆՅԱՑ ՕՐԻՆԱԿՈՎ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԼԱՎՆ ԷՐ, ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԷԼ ՎԱՏԸ ՉԷ
Ն. Պ.
ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԵՄ

ՀԱՅ ԱՐԻՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ

ԿԳԱ՞ ԱՐԴՅՈՔ ԳՅՈՒԼԸ ԵՐԵՎԱՆ

ՍԽԱԼ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԵՊ
Թարգմ.՝ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ
Ժ. ՍԵՖԻԼՅԱՆ. «ՀԱՄԱՄԻՏ ՉԵՄ, ԹԵ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍՏՎԵՐԱՅԻՆ ՂԵԿԱՎԱՐՆ Է, ՍԱԿԱՅՆ... ԱՅԴ ՄԱՐԴՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՉԻ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԱՌԱՆՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՈԴՎԱԾԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՎԻԶԱՆԵՐԻ ԵՎ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՎ ԱՆՀԱՄԱՉԱՓ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ
Թարգմ. Հ. Ծ.
ԹՈՄԱՍ ՀԱՄԱՐԲԵՐԳԸ ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ
ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆ, Ստրասբուրգ-Երեւան
- 1844 Կ. Պոլսում ստեղծվում է Ազգային ժողով՝ բաղկացած 16 ամիրաներից և 14 արհեստավորներից:
- 1862 Միքայել Նալբանդյանը բանտարկվեց և նետվեց Պետրոպավլովյան զնդանը:
- 1959 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության նախագահ Կ. Ե. Վորոշիլովը Հայկական ԽՍՀ-ին հանձնեց Լենինի շքանշան:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

