
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԵՆՏՐՈ՞Ն
Երեկ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը առողջապահական ոլորտի մասնագետներին տրամադրեց ավելի քան 1,5 ժամ` լսելով ՀՀ առողջապահության ոլորտում հավակնոտ մի ծրագիր` ամփոփ մատուցմամբ, դրա մասին հարցեր ու զեկույցներ:
Հանդիպման ընթացքում վարչապետը խոսեց ֆինանսական աննախադեպ աջակցության մասին, որ ՀՀ կառավարությունը առաջիկա 3 տարիներին կտրամադրի առողջապահության ոլորտին: Նա տեղեկացրեց, որ ներկայացվող ծրագրի իրականացման գործում ներգրավելու են նաեւ միջազգային կազմակերպություններ եւ սփյուռքահայ բժիշկներին միավորող կառույցներ, արտասահմանյան մասնավոր կառույցներ, որոնք պատրաստ կլինեն ներդրումներ անել ՀՀ նշյալ ոլորտների կառույցներում:
ՀՀ առողջապահության նախարարության ծրագրերի իրագործման գրասենյակի ղեկավար Ս. Խաչատրյանը ներկայացրեց 8 կենտրոնների ստեղծման ծրագրերը, նշելով, որ կառավարության որոշմամբ ընդունված ծրագրով նախատեսված է մշակել Հայաստանը տարածաշրջանային առողջապահական կենտրոն դարձնելու ռազմավարություն եւ դրան նպաստող միջոցառումների ծրագիր: Այդ նպատակով 2008-ի մայիսի 4-ին հանրապետության վարչապետն առողջապահության նախարարին հանձնարարել էր ստեղծել աշխատանքային խումբ եւ մեկամսյա ժամկետում մշակել առողջապահական համազգային նախագծի հայեցակարգը, այն քննարկելով ոլորտի մասնագետների ու շահագրգիռ ՀԿ-ների հետ:
Ըստ ամենայնի, համազգային նախագծի հայեցակարգը ներառում է գերակա համարվող ութ կենտրոնների ստեղծում: Կառավարություն ներկայացվող ծրագրով 8 կենտրոնների ստեղծումը նախատեսվում է իրականացնել ունեցած այս կամ այն բժշկական հիմնարկության բազայի հիման վրա: Այդ կենտրոնները տարածաշրջանային լուրջ նշանակության պետք է լինեն եւ նկատելի համարվեն արտասահմանյան հայտնի կենտրոնների կողքին` իրենց մատուցած առողջապահական ծառայությունների քանակով եւ որակով:
Նորաստեղծ ուռուցքաբանական, վերականգնողական (ռեաբիլիտացիոն), բժշկական, ականջի խխունջային իմպլանտացիայի, ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի եւ ցողունային բջիջների փոխպատվաստման, սրտանոթային վիրաբուժության, անպտղության ախտորոշման ու բուժման, վիրահատական (էնդոսկոպիկ) ռեպրոդուկտոլոգիայի, ստոմատոլոգիական եւ Ջերմուկի ռեաբիլիտացիոն-առողջարանային տարածաշրջանային կենտրոնների մասին առողջապահության ոլորտի պատասխանատու մասնագետները ե՛ւ դրական, ե՛ւ թերահավատ կարծիքներ արտահայտեցին, մանավանդ որ կոնկրետ նշված ուղղությունները զարգացնելու էին մեկական պետական բուժհիմնարկի հենքով: Թերեւս սրա մասին էր ակնարկում առողջապահության նախկին նախարար պարոն Նազարեթյանը. «Առողջապահության մեջ մոնոպոլիան երբեք լավ բանի չի բերել» երկիմաստ արտահայտությամբ: Մյուս կողմից էլ այս կամ այն բժշկական հիմնարկությանը նախապատվություն տալն ունի իր ծանրակշիռ բացատրությունը` որոշ, հատկապես մասնավոր հիմնարկություններ, արդեն ամրապնդված քայլեր են անում իրենց ճյուղերում` թե՛ մասնագիտական ունակություններով համալրված կադրերի, թե՛ տեխնիկական բազայի, թե՛ մատուցած ծառայությունների որակի առումով: Այնուամենայնիվ, վարչապետը հանդիպման սկզբում հորդորեց հավաքվածներին` զգալ իրենց որպես նախագծի սեփականատեր:
Ներկաներից ոմանք անկեղծությամբ նշեցին, որ ծրագիրը, բացի հավակնոտ լինելուց, պետք է նաեւ իրատեսական լինի: Մասնավորապես, բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Գոհար Քալյանը, համաձայնելով առողջապահության նախկին նախարար Էմիլ Գաբրիելյանի հետ, մտավախություն հայտնեց միանգամից տարածաշրջանային նշանակության կենտրոն ստեղծելու մտքից: « Ոտքերս մեր վերմակի չափով մեկնենք», խոհեմաբար խորհուրդ տվեց տիկինը, տարածաշրջանային որակումը առայժմ հանրապետականով փոխելը ակնարկելով:
Ի վերջո, տարածաշրջանային որակումը պետք է ենթադրել ոչ այնքան պիտակի տեսքով, որքան արվելիք աշխատանքի, որը դեռ ապագայի խնդիր է: Իսկ այդ ապագան չի գա այնքան ժամանակ, քանի դեռ բուժսպասարկման որակը չի դարձել «տարածաշրջանային» ուշադրության արժանի: Դրա համար պետք է ոչ միայն ունենալ բարձրակարգ բուժսպասարկում եւ ենթադրելի բարձր արդյունք (որը մեր առողջապահական որոշ կառույցներ արդեն ունեն), այլեւ ստեղծել այն կենցաղային եւ նամանավանդ իրավաբանական պայմանները, որ արտասահմանցին իր սրտի փոխպատվաստման, ոսկրածուծի կամ ստոմատոլոգիական խնդիրները Հայաստանում աշխատող մասնագետին վստահելուց բացի, կարողանա հասնել երկիր, բուժման ընթացքում բնակվել այստեղ եւ անգամ բացասական կամ զրոյական արդյունք ստանալու դեպքում ունենա այնպիսի օրենսդրական պաշտպանվածություն, ինչպիսին կունենա եվրոպական որեւէ երկրի համբավավոր կլինիկայում: Չէ՞ որ լինում են դեպքեր, երբ արդյունքից դժգոհ հիվանդը կարող է ցանկություն հայտնել դատի տալ բուժկազմակերպությանը: Այս մասին խոսեց առողջապահական ոլորտում հայտնի հեռուստամեկնաբան Դավիթ Պետրոսյանը:
Ողջ այս հանդիպման ընթացքում համեստ կարողություններ եւ առողջապահական խնդիրներ ունեցող հայաստանցի քաղաքացիների առողջապահության մասին խոսք անգամ չեղավ` բացառությամբ ՀՀ գլխավոր օնկոլոգ Հայրապետ Գալստյանի եւ մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի ելույթների: Նրանցից առաջինը հարցնում էր, թե ի՞նչ պետք է արվի 2012 թվականին, երբ հանրապետությունը կունենա ուռուցք ունեցող 8000 նոր հիվանդներ (բացի կրկնվող հիվանդներից), իսկ բուժսպասարկում կարող է իրականացնել միայն 8000-ի 11 տոկոսին: Ռազմիկ Աբրահամյանի խոսքն, իհարկե, ավելի շնորհակալական երանգ ուներ, որ ծննդօգնության վերջին որոշումների արդյունքում, իրենց մոտ «շարժ է նկատվում»:
Այսպես թե այնպես, 8 կենտրոնների կազմակերպման ծրագիրը երկու շաբաթից ավելի է, ինչ առողջապահության ոլորտի պատասխանատուների ձեռքին է եւ նոր քննարկումների եւ առաջարկների համար բաց է: Համենայն դեպս, այդպես հավաստեց ՀՀ վարչապետը:
- ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԱՐՑԱԽԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՀՈՒՍԱԼԻՈՐԵՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը հիմնականում գոհ է առաջին կիսամյակում ՊԲ-ում կատարված աշխատանքից: Այս մասին արտահայտվելով երեկ կայացած մամուլի ասուլիսում, նախարարը ...«ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍՏԵՂԾԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԵՐԱՇԽ ԴԱՐՁՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 3«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը երեկ «Հայացք» ակումբում անդրադարձավ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրելու համար Ազգային ժողովում ստեղծված հանձնաժողովի ...ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ` ՓԱՍՏԱՐԿՆԵՐ «ԿՈՂՄ» ԵՎ «ԴԵՄ»
ՄԱՆՈՒԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավարԽմբերից մեկն ամենաբազմամարդն է: Խոսքն «անտեղյակ քաղաքացիների» մասին է: Հասարակ քաղաքացիների մեծամասնությունը անկարող է պատասխանել այն պարզ հարցին, թե ինչի եւ ում համար է ստեղծվում հանրային խորհուրդը: ...ՀԱՅ ԱՐԻՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ
20Հայ արիական միաբանության «Ոգու պահապաններ» ուսանողական եւ երիտասարդական կազմակերպությունը տարածել է հայտարարություն նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված, որում ասվում է. «Թուրքիան մեր թիվ 1 թշնամին է: Եվ քանի ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԵՆՏՐՈ՞Ն
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԵրեկ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը առողջապահական ոլորտի մասնագետներին տրամադրեց ավելի քան 1,5 ժամ` լսելով ՀՀ առողջապահության ոլորտում հավակնոտ մի ծրագիր` ամփոփ մատուցմամբ, ...ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄՈՒՏՔԸ ԿԲԱՐՁՐԱՑՆԻ ՈՐԱԿԸ ԵՎ ԿՆՎԱԶԵՑՆԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ
Ա. Մ.Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ հաստատեց Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորի մրցութային փաստաթղթերի փաթեթը: Ինչպես հարցի ներկայացման ժամանակ հայտնեց հանձնաժողովի հեռահաղորդակցության ...ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ` ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱՎԵՏ ՈԼՈՐՏ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՏնտեսական լրագրողների ակումբի նախաձեռնությամբ ու համագործակցությամբ երեկ «Լաթար» համալիրում տեղի ունեցավ «Ներդրումները մարդկային կապիտալում. առկա վիճակն ու հիմնախնդիրները» թեմայով կլոր սեղան: Գործարար, ...ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ ՀՀ տնտեսական մրցակցային պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում քննարկվեցին անբարեխիղճ մրցակցությանը, մրցակցային օրենքի խախտմանը վերաբերող հարցեր: «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը ...ՍԵՄԻՆԱՐ՝ ՈՐՈՇԵԼՈՒ «ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԴՐԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ»
Ս. Մ.«Համաձայն Հայաստանի 1991-1998 արտաքին միգրացիայի գործընթացներին վերաբերող հետազոտության, վերը նշված ժամանակաընթացքում արտագաղթել են շուրջ 760-780,000 անձինք: Այս քանակը կազմում է անկախության ժամանակահատվածի ...ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՌԻՍԿԵՐՆ ԱՃՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻՆ ԶՈՒԳԸՆԹԱՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀամաշխարհային բանկի երեւանյան գրասենյակում երեկ ներկայացվեց «Հայաստան. տնտեսական մոնիտորինգ» զեկույցը, որն անդրադարձ էր Հայաստանի տնտեսության 2008-ի առաջին կիսամյակի արդյունքներին: Զեկույցը ներկայացրին ...ԴԻՄԱՍՏՎԵՐ. ԱՐԱ ԴԱՐԶԻ
Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸԼեյբորիստական կուսակցության բժիշկը կարող է ուժեղ դեղամիջոց առաջարկել, բայց իր գործընկերներն ու հիվանդները կարող են չընդունել այն: Վիրաբույժ Արա Դարզին սիրում է Փինք Ֆլոյդ լսել եւ պատրաստվում է առողջապահության ...ՍՓՅՈՒՌՔԸ ՇԱՏ ՉԼՈՒԾՎԱԾ ՀԱՐՑԵՐ ՈՒՆԻ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ, ԾաղկաձորՀՀ ԱԳՆ սփյուռքի հարցերով նորաստեղծ կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը Ծաղկաձորում հանդիպեց «Գրողների 4-րդ համահայկական համաժողովի» մասնակիցներին՝ ժամանած 17 երկրներից: Հանդիպման նպատակը՝ տեղեկանալ այն ...ԻՐԱԿԱՆՆ ՈՒ ՊԱՏՐԱՆՔԸ ՎԱՎԵՐԱԳԻՐՆԵՐԻ ՀԱՅԱՑՔՈՎ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԿանադացի ռեժիսոր Կարլ Վալիքեն ոգեշնչվել է Միքելանջելո Անտոնիոնիի «Բլու-ափ» ֆիլմից` ընտրելով լուսանկարչության ուղին: Ութսունականներին Վալիքեն սկսեց ճանապարհորդել: Լուսանկարում ու նկարահանում էր բնության ...«ՉԵՄ ՍԻՐՈՒՄ, ԵՐԲ ԻՆՁ ԱՐԳԵԼՈՒՄ ԵՆ»
Հ. Հ.«Տասնյոթ տարեկան էի, երբ առաջին անգամ ֆիլմ նկարահանեցի: Հրաշալի զգացողություն էր: Կարեւորում եմ պատկերի ճարտարապետությունը: Ֆիլմ չեմ նկարահանում, այն պատրաստում եմ: Կա յոթ գույն, յոթ հնչյուն, բայց նրանք ...ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ ՀԱՐԵՎԱՆ ԵՎ ՄԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԻրանի Իսլամական Հանրապետության տարածքում այսօր պահպանվում է շուրջ 400 հայկական եկեղեցի, որոնք արձանագրված են պարսկերեն հրատարակված տեղեկատու քարտեզին: Այս մասին երեկ «Ուրբաթ» ակումբում ասաց հուշարձանագետ ...ՄՐՑԱՍՊԱՐԵԶ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ «ԲԱՆԱՆՑՆ» ՈՒ «ԱՐԱՐԱՏԸ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱյսօր եվրոգավաթների խաղարկությունում մեկնարկի դուրս կգան «Արարատն» ու «Բանանցը»: «Արարատը» Աբովյանում կհյուրընկալի շվեյցարական «Բելինցոնային», իսկ «Բանանցը» մրցակցի դաշտում կմրցի ավստրիական «Զալցբուրգի» ...«ՓՅՈՒՆԻԿԸ» ԿՁԳՏԻ ՌԵՎԱՆՇԻ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀՀ չեմպիոն «Փյունիկը» պարտությամբ սկսեց չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլը` Կիպրոսում 0-1 հաշվով զիջելով «Անորտոսիսին»: Դաշտի տերերը զգալի առավելություն ունեին: Երեք անգամ հյուրերին գոլից փրկեց ...
ՀԱՊԿ-Ի ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԸՆԴՈՒՆԵՑԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ
ԵՄ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ՆԱԽԱԳԱՀԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ
ԳՅՈՒԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԼԸ ԴԵՌ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԻ ՉԷ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՎԱՂԸ ՆՇՎՈՒՄ Է ԳԱԶԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏՈՂԻ ՏՈՆԸ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԼԱՎՆ ԷՐ, ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԷԼ ՎԱՏԸ ՉԷ
Ն. Պ.
ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԵՄ

ՀԱՅ ԱՐԻՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ

ԿԳԱ՞ ԱՐԴՅՈՔ ԳՅՈՒԼԸ ԵՐԵՎԱՆ

ՍԽԱԼ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԵՊ
Թարգմ.՝ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ
Ժ. ՍԵՖԻԼՅԱՆ. «ՀԱՄԱՄԻՏ ՉԵՄ, ԹԵ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍՏՎԵՐԱՅԻՆ ՂԵԿԱՎԱՐՆ Է, ՍԱԿԱՅՆ... ԱՅԴ ՄԱՐԴՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՉԻ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԱՌԱՆՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՈԴՎԱԾԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՎԻԶԱՆԵՐԻ ԵՎ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՎ ԱՆՀԱՄԱՉԱՓ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ
Թարգմ. Հ. Ծ.
ԹՈՄԱՍ ՀԱՄԱՐԲԵՐԳԸ ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ
ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆ, Ստրասբուրգ-Երեւան
- 1844 Կ. Պոլսում ստեղծվում է Ազգային ժողով՝ բաղկացած 16 ամիրաներից և 14 արհեստավորներից:
- 1862 Միքայել Նալբանդյանը բանտարկվեց և նետվեց Պետրոպավլովյան զնդանը:
- 1959 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության նախագահ Կ. Ե. Վորոշիլովը Հայկական ԽՍՀ-ին հանձնեց Լենինի շքանշան:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

