
ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ` ՓԱՍՏԱՐԿՆԵՐ «ԿՈՂՄ» ԵՎ «ԴԵՄ»
Խմբերից մեկն ամենաբազմամարդն է: Խոսքն «անտեղյակ քաղաքացիների» մասին է: Հասարակ քաղաքացիների մեծամասնությունը անկարող է պատասխանել այն պարզ հարցին, թե ինչի եւ ում համար է ստեղծվում հանրային խորհուրդը: Անորոշ, մշուշապատ են խորհրդի նպատակների ու խնդիրների մասին նաեւ իշխանության օղակներում գերիշխող պատկերացումները: ՀԽ-ն, իհարկե, կարող է ստեղծվել առանց հասարակայնության լայն իրազեկվածության, սակայն առանց նրա զանգվածային աջակցության երբեք հնարավոր չի լինի ՀԽ-ի, քաղաքացիների եւ հասարակական կազմակերպությունների ռեալ ներգրավումը պետական քաղաքականության մշակման գործում:
Երկրորդ խմբին կարելի է դասել «օտարացած մարդկանց»: Այսինքն` նրանց, ովքեր անվստահությամբ են վերաբերվում ոչ միայն գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանություններին, քաղաքական եւ հասարակական կազմակերպություններին, այլեւ քաղաքականությանն առհասարակ: Օտարացածների քաղաքական անվստահությունը վերաճել է անվստահության որեւէ նոր կառույցի կամ գաղափարի գործնական նպատակահարմարության նկատմամբ: Դրա պատճառը, նախ եւ առաջ, այն է, որ օտարացած քաղաքացիներից շատերը չափազանց ցածր են գնահատում հանրային խորհրդի միջոցով իշխանությունների վրա ազդելու իրենց հնարավորությունները: Օտարացած հայը համոզված է, որ «իր կարծիքը որեւէ նշանակություն չունի իշխանությունների համար»: Նա իրեն զգում է ինչպես այն մարդը, որը բաժնետերերի ժողով է ներկայացել իր միակ արժեթղթով, մինչդեռ ամեն ինչ որոշում են խոշոր բաժնետերերը:
Երրորդ խումբը «թերահավատների կամ սկեպտիկների» խումբն է, նրանք, ովքեր հավատ չեն ընծայում կենսահույզ հարցերի լուծմանը հանրությանը ներգրավելու իշխանական կոչերին: Նրանք վաղուց վարժվել ու բազմիցս համոզվել են, որ իշխանությունը հենց որ փորձում է կազմակերպել իր իսկ գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողություն, միշտ էլ ստացվում է ինչ-որ «բուտաֆորիա», շինծու մի բան: «Թերահավատները» բերում են նաեւ այլ հակափաստարկներ: Ոմանց կարծիքով, «ՀԽ-ն զուտ խորհրդակցական մարմին է, նրա բոլոր որոշումները ներկայացվելու են միայն եզրակացությունների, առաջարկությունների տեսքով: Դրանց միջոցով, անշուշտ, կարելի է ազդեցության փորձեր նախաձեռնել, խորհուրդներ տալ իշխանություններին, բայց ոչ պահանջել, կարելի է հարցեր քննարկել, սակայն ոչ ազդել վճիռների կայացման վրա»: Այդ խմբի մասն են «վերլուծաբանները»: Նրանց կարծիքով, իշխանությունների գործունեության վերահսկողությունը, օրինագծերի անկախ փորձաքննությունը, նախ եւ առաջ, խորհրդարանի, նրա խմբակցությունների եւ հանձնաժողովների հիմնարար գործառույթներն են: Երկրորդ՝ ներկայիս ԱԺ-ն, փաստորեն, թերանում է իր այդ սահմանադրական գործառույթների կատարման մեջ: Երրորդ՝ ՀԽ-ի հավաքագրման բյուրոկրատական մեխանիզմը ոչ մի հույս չի ներշնչում, թե այդ կառույցի մեջ կընդգրկվեն ժողովրդի մեջ վստահության բարձր վարկ ունեցող մտավորականներ: Հիմնավորված մտավախություն ունենք, որ ՀԽ-ի «վերջնական ցուցակը» կկազմվի «վերեւներում»:
Չկա այնպիսի վիճակագրություն, որը ցույց տար, թե «վերեւներում» ինչպես է տեղի ունենում այսօր ՀԽ-ի կազմի հավաքագրումը, թե ովքեր են անդրկուլիսյան խաղերի իսկական պատվիրատուները: Թե, ի վերջո, ով է ռեժիսորը եւ անդրկուլիսյան խաղերի այն վարպետը, որը յուրացրել է ստվերում մնալու արվեստը, արտաքուստ խուսափում է ամեն մի հասարակական տեսանելիությունից, սակայն իրականում զբաղեցնում է հավաքագրման «գորշ կարդինալի» գաղտնադիրքը:
Չորրորդ խումբը «արդարության մարտիկների» խումբն է: Ոչ անհայտ Հրանտ Բագրատյանը հեգնում է` «Հանրային խորհուրդն արվեստագետների համար է»: Այնուհետեւ հավելում է. «...Երբ երկրում մոտ հարյուր քաղբանտարկյալ կա, ի՞նչ հանրային խորհրդի մասին է խոսվում: Դա արվում է, որպեսզի Եվրոպայի առաջ արդարանան»: «Մեծ ռեֆորմատորին» այդպես էլ չի հաջողվում հաղթահարել քաղաքական վրեժխնդրության եւ սեփական անսխալականության բարդույթները: Իսկ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության ատենապետ Նարեկ Գալստյանը ծաղրի է վերածում խորհրդի գաղափարը` «Դա ինձ համար աննորմալ է: Ի՞նչ իմաստ ունի ստեղծել եւս մեկ Հայաստան: Ստացվում է` առաջին Հայաստանում կլինեն սիրուն կլոր սեղաններ, որտեղ մարդիկ նստած դեմ-դիմաց կխոսեն, իսկ այն մյուս Հայաստանում` դուրս կգան մարդկանց ձերբակալելու, քաղմասներ տանելու, ծեծելու-ահաբեկելու ...»:
Հինգերորդ խմբի մեջ կարելի է ներառել «համակիր մտավորականությանը»: Նրանց, ում համար հանրային խորհուրդը հասարակական լայն շերտի կարծիքը լսելու լավագույն հարթակ է, եւ հանրային խորհրդի մեջ ներկայացված պետք է լինի ազգի մտավոր եւ քաղաքացիական սերուցքը: Այն կարող է խորհրդական ու խորհրդատու, ծրագրեր ներկայացնող ու քննարկող, ընդունող ու մերժող լուրջ քաղաքացիական ուժ լինել: Ռոբերտ Ամիրխանյանի կարծիքով` «Հասարակական պալատ կամ խորհուրդ ստեղծելը միաբանության փորձ է»: Իսկ գրաքննադատ Ավիկ Իսահակյանի` հասարակական խորհրդի նպատակն է, որպեսզի հավաքվեն տարբեր բնագավառների մոտ 100 ներկայացուցիչներ, որոնց միտքը, կարծիքը կարող են ազդեցություն թողնել հայ հասարակության վրա: Նրա կարծիքով, «կարող են ընդգրկվել մշակույթի, արվեստի, գրականության, գյուղատնտեսության, առողջապահության, բիզնեսի եւ այլ ոլորտների ներկայացուցիչներ: Մարդիկ, որոնք հանրապետությունում հեղինակություն են վայելում եւ իրենց ողջ կյանքով ապացուցել են, որ ծառայում են հայրենիքին»:
Այս հարցում մենք միակը չենք: Ֆրանսիայում պետկառույցներին կից գործում է Տնտեսական եւ սոցիալական խորհուրդ: Նրա մեջ մտնում են բիզնեսի, ազատ մամուլի եւ այլ ոլորտների ներկայացուցիչներ, 40 տեղ հատկացված է հեղինակավոր գիտնականներին, հասարակական-քաղաքական գործիչներին եւ մշակույթի մեծահամբավ այրերին: Խորհրդում քննարկվում են բոլոր օրինագծերը եւ օրենսդրական առաջարկությունները, տրվում է դրանց փորձագիտական եզրակացությունը: Խորհուրդը քաղաքացիական հասարակության շահագրգիռ խմբերը եւ պետիշխանության մարմինները կապող օղակ է, որը թույլ է տալիս նվազեցնել ազդեցիկ խմբերի ճնշումները, կարգավորել խմբային շահերը եւ հասարակական հայտերի հոսքերը` պետության ներքին քաղաքականությունն ապահովելով աջակցության ռեսուրսով:
Որոշ ընդհանրացումներ կատարենք:
Հարցերի հարցն է` ինչպե՞ս եւ ի՞նչ եղանակով ապահովել պետության եւ քաղաքացիական հասարակության հակադարձ կապը, ինչպե՞ս հասարակայնության ակտիվ եւ գրագետ հատվածին ներգրավել կարեւոր որոշումների քննարկման եւ ընդունման գործընթացի մեջ: Ելքը «Հասարակական պալատի» ռուսական մոդելի տեղայնացման մեջ է: Պետության եւ քաղաքացիական հասարակության միջեւ կնքված սոցիալական պայմանագրի մեջ է, որով հանրային խորհուրդն իրականացնելու է պետական իշխանության մարմինների գործունեության նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունն, ինչպես նաեւ կարեւորագույն օրինագծերի, ծրագրերի անկախ հասարակական փորձաքննությունը: Նրա հասարակական ազդեցության մակարդակը կախված կլինի բազմաթիվ գործոններից եւ, առաջին հերթին, նրանցից, թե ի՞նչ մարդիկ կներգրավվեն, ի՞նչ ռեսուրսներով կապահովվի ՀԽ-ի գործունեությունը: Վերջապես, խորհուրդը կլինի անկա՞խ կառույց, թե՞ կգործի ՀՀ նախագահին կամ ԱԺ-ին կից:
Հանրային խորհուրդը չպետք է ներկառուցվի, ներհյուսվի քաղաքական իշխանության համակարգի մեջ: Խորհրդի ուժը ոչ այնքան իշխանական լիազորությունների, որքան քաղաքացիական հասարակության տարբեր խմբերի ու ինստիտուտների շահերի հեղինակավոր ներկայացուցչության եւ փոխհավասարակշռման մեջ է: Ընդ որում, ՀԽ-ն ոչ այնքան փորձագետների ընտրանին պետք է ներկայացնի, որքան հայ ժողովրդի բոլոր շերտերի շահերը, տրամադրություններն ու հույսերը հնչունավորող հեղինակավոր մարդկանց: Միայն այս դեպքում խորհուրդը կդառնա լայն երկխոսության հրապարակ, որտեղ կներկայացվեն ու կքննարկվեն ազգաշահ քաղաքացիական նախաձեռնություններ:
Քաղաքացիական վերահսկողության անարդյունավետության հիմնապատճառը փորձագետները համարում են Հայաստանում պետական մարմինների գործունեության իրական հասարակական վերահսկողության բացակայությունը: Իսկ տեղեկությունները, որ մամուլի կամ հասարակական կազմակերպությունների սեփականությունն են դառնում, ավելի հաճախ հիշեցնում են շշուկներ կամ բամբասանքներ: Իսկ այն, ինչը քողարկված է հասարակական աչքից, հնարավոր չէ վերահսկել: Խորհրդային ժամանակներում ամեն ինչ կոշտ հսկողության տակ էր, ինչ-որ բան կարելի էր քննարկել միայն խոհանոցում: Այսօր ամեն ինչ կարելի է քննարկել, մերկացնել մամուլում, սակայն ոչ մեկը դրան ուշադրություն չի դարձնում: Եվ ամենակարեւորը` չկա համապետական ծրագրերի կատարման վերահսկողության եւ մոնիտորինգի համակարգ, որը ծրագրերը կարող է վերահսկել ոչ միայն դրանց վերջնական արդյունքով, այլեւ իրականացման բոլոր փուլերում:
ՀԽ-ի հեղինակությունն ու վարկը այնքանով մեծ կլինեն, որքան խնդրահարույց հարցերի քննարկումը հաջողվի փոխադրել տեղեկատվական դաշտ: Հրապարակային քննարկումները կդժվարացնեն կյանքի աղաղակող փաստերի քողածածկման հնարավորությունները: Նույն նպատակին կարող է եւ պետք է ծառայի «Ինտերնետ» միջազգային համակարգչային ցանցում հանրային խորհրդի կայքի ստեղծումը:
Ազգային օրենսդրության մեջ չկա այնպիսի հասկացությունների բացատրությունն, ինչպիսին են «հասարակական նախաձեռնությունը», «հասարակական վերահսկողությունը», «անկախ հասարակական փորձաքննությունը»: Իրավաբանական տեսանկյունից պարզ չէ, թե ինչով պետք է զբաղվի հանրային խորհուրդը: Տեսականորեն նրա ամեն մի քայլը կարող է անօրինական ճանաչվել, քանի որ չկա օրենք ՀԽ-ի եւ նրա կանոնակարգի մասին:
Որոշ փորձագետներ խոսում են ՀԽ-ն կիսախորհրդարանի վերածվելու վտանգից. «Հանրային խորհուրդը` որոշակի հանգամանքներում, կարող է կաթվածահար անել Հաշվիչ պալատի, բուն խորհրդարանի գործունեությունը»: Ուրիշներն ավելի հեռուն են գնում. «Բոլոր այն իրավունքներն ու հնարավորությունները, որոնք վերապահվում են հանրային խորհրդին, ըստ սահմանադրության, պատկանում են քաղաքացիների հասարակական կազմակերպություններին: ՀԽ-ի ստեղծումը ոչ այլ ինչ է, քան ՀԿ-ի վրա պետական վերահսկողությունն ուժեղացնելու փորձ»:
Մենք գտնում ենք, որ ՀԽ-ն չի հավակնում փոխարինել խորհրդարանին, նրա կառույցներին կամ էլ կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների գործունեությունը չի կարելի նույնացնել կառավարության հետ ձեւական համագործակցությանը: ՀԽ-ն կոչված է ապահովելու պետքաղաքականության մշակման գործին մտավոր եւ քաղաքացիական սերուցքի ռեալ մասնակցության, տարբեր շերտախմբերի շահերի ու ջանքերի համախմբման, կոորդինացման բարձր մակարդակ: ՀԽ-ի գործունեությունը կախված է պետքաղաքականությանը հասարակական աջակցության, վստահության ռեսուրսից, նրանից, ինչը ամերիկացի քաղաքագետ Տ. Խիրշմանն անվանում է «սոցիալական կապիտալ»:
«Հասարակական պալատի» ռուսական փորձը ցույց է տալիս, որ չինովնիկներին ուղղված նամակներն այնուհետեւ վերահասցեագրվում են պալատին: Այն սկսել է վերածվել բողոք-գանգատների մի փառահեղ «կեղտահորի»` ամիսներով քաղաքացիների նամակներին ընթացք չի տրվում: Լրջորեն պետք է մտածել ՀԽ հասցեագրվելիք նամակ-գանգատների արագ արձագանքման մեխանիզմների մշակման մասին:
Չպետք է շրջանցել ՀԽ-ի բյուրոկրատական վերասերման վտանգի հնարավորությունը: Դժվար չէ պատկերացնել մի վիճակ, երբ չինովնիկությունը` զինվելով հասարակական վերահսկողության գաղափարով, կարող է այնպես այն փոխակերպել, որ հետագայում դժվար կլինի պարզել, թե ով իսկապես ձգտում է ուժեղացնել հասարակական վերահսկողությունը պետապարատի գործունեության նկատմամբ, իսկ ով այդ թեման օգտագործում է այլ նպատակներով:
Այսօր ՀԽ-ի շուրջը բանավեճերի հիմնական հարցն է` ինչպե՞ս է իշխանությունը ձգտում օգտագործել հանրային խորհուրդը եւ ինչպիսի՞ն կլինի նրա կազմը: Ինչպես մեզ թվում է, ՀՀ նախագահը փորձում է խթանել իշխանության մարմինների գործունեության քաղաքացիական վերահսկողության համակարգի ձեւավորման գործընթացը, նպատակ ունենալով մեղմացնելու իշխանությունների եւ ժողովրդի փոխօտարացածությունը, նպաստավոր հող ստեղծելու իշխող վերնախավի նորացման եւ քաղաքական նոր գծի մշակման համար:
Ակնկալում ենք, որ ՀԽ-ում ներկայացված կլինեն հայ հասարակության այն ուժերը, որոնք վայելում են բնակչության մեծամասնության իրական վստահությունն ու աջակցությունը: Խորհուրդը պետք է ունակ լինի ներկայացնելու եւ պաշտպանելու հասարակության լայն շերտերի շահերը: ՀՀ նախագահից, պետական կառուցվածքներից, քաղաքական կուսակցություններից, հասարակական կազմակերպություններից եւ շարքային քաղաքացիներից պահանջվում է քաղաքական կամք եւ բարոյական խիզախություն: Այն վեր է հոռի քաղաքական բարքերին կուրորեն հետեւելու անպատասխանատու վարքագծից: Եթե դա մոռանանք, ապա հայ հասարակության առողջացման գործընթացը գնալով կթուլանա եւ, ի վերջո, կվերասերվի: Եթե այդպես ստացվի, դա վատ համբավ կբերի մեր իշխանություններին, նրա վրա երեսպաշտության խարան կդնի:
- ՄԱՆՈՒԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար
ԱՐՑԱԽԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՀՈՒՍԱԼԻՈՐԵՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը հիմնականում գոհ է առաջին կիսամյակում ՊԲ-ում կատարված աշխատանքից: Այս մասին արտահայտվելով երեկ կայացած մամուլի ասուլիսում, նախարարը ...«ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍՏԵՂԾԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԵՐԱՇԽ ԴԱՐՁՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 3«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը երեկ «Հայացք» ակումբում անդրադարձավ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրելու համար Ազգային ժողովում ստեղծված հանձնաժողովի ...ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ` ՓԱՍՏԱՐԿՆԵՐ «ԿՈՂՄ» ԵՎ «ԴԵՄ»
ՄԱՆՈՒԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավարԽմբերից մեկն ամենաբազմամարդն է: Խոսքն «անտեղյակ քաղաքացիների» մասին է: Հասարակ քաղաքացիների մեծամասնությունը անկարող է պատասխանել այն պարզ հարցին, թե ինչի եւ ում համար է ստեղծվում հանրային խորհուրդը: ...ՀԱՅ ԱՐԻՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ
20Հայ արիական միաբանության «Ոգու պահապաններ» ուսանողական եւ երիտասարդական կազմակերպությունը տարածել է հայտարարություն նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված, որում ասվում է. «Թուրքիան մեր թիվ 1 թշնամին է: Եվ քանի ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԵՆՏՐՈ՞Ն
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԵրեկ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը առողջապահական ոլորտի մասնագետներին տրամադրեց ավելի քան 1,5 ժամ` լսելով ՀՀ առողջապահության ոլորտում հավակնոտ մի ծրագիր` ամփոփ մատուցմամբ, ...ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄՈՒՏՔԸ ԿԲԱՐՁՐԱՑՆԻ ՈՐԱԿԸ ԵՎ ԿՆՎԱԶԵՑՆԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ
Ա. Մ.Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ հաստատեց Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորի մրցութային փաստաթղթերի փաթեթը: Ինչպես հարցի ներկայացման ժամանակ հայտնեց հանձնաժողովի հեռահաղորդակցության ...ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ` ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱՎԵՏ ՈԼՈՐՏ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՏնտեսական լրագրողների ակումբի նախաձեռնությամբ ու համագործակցությամբ երեկ «Լաթար» համալիրում տեղի ունեցավ «Ներդրումները մարդկային կապիտալում. առկա վիճակն ու հիմնախնդիրները» թեմայով կլոր սեղան: Գործարար, ...ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ ՀՀ տնտեսական մրցակցային պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում քննարկվեցին անբարեխիղճ մրցակցությանը, մրցակցային օրենքի խախտմանը վերաբերող հարցեր: «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը ...ՍԵՄԻՆԱՐ՝ ՈՐՈՇԵԼՈՒ «ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԴՐԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ»
Ս. Մ.«Համաձայն Հայաստանի 1991-1998 արտաքին միգրացիայի գործընթացներին վերաբերող հետազոտության, վերը նշված ժամանակաընթացքում արտագաղթել են շուրջ 760-780,000 անձինք: Այս քանակը կազմում է անկախության ժամանակահատվածի ...ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՌԻՍԿԵՐՆ ԱՃՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻՆ ԶՈՒԳԸՆԹԱՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀամաշխարհային բանկի երեւանյան գրասենյակում երեկ ներկայացվեց «Հայաստան. տնտեսական մոնիտորինգ» զեկույցը, որն անդրադարձ էր Հայաստանի տնտեսության 2008-ի առաջին կիսամյակի արդյունքներին: Զեկույցը ներկայացրին ...ԴԻՄԱՍՏՎԵՐ. ԱՐԱ ԴԱՐԶԻ
Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸԼեյբորիստական կուսակցության բժիշկը կարող է ուժեղ դեղամիջոց առաջարկել, բայց իր գործընկերներն ու հիվանդները կարող են չընդունել այն: Վիրաբույժ Արա Դարզին սիրում է Փինք Ֆլոյդ լսել եւ պատրաստվում է առողջապահության ...ՍՓՅՈՒՌՔԸ ՇԱՏ ՉԼՈՒԾՎԱԾ ՀԱՐՑԵՐ ՈՒՆԻ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ, ԾաղկաձորՀՀ ԱԳՆ սփյուռքի հարցերով նորաստեղծ կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը Ծաղկաձորում հանդիպեց «Գրողների 4-րդ համահայկական համաժողովի» մասնակիցներին՝ ժամանած 17 երկրներից: Հանդիպման նպատակը՝ տեղեկանալ այն ...ԻՐԱԿԱՆՆ ՈՒ ՊԱՏՐԱՆՔԸ ՎԱՎԵՐԱԳԻՐՆԵՐԻ ՀԱՅԱՑՔՈՎ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԿանադացի ռեժիսոր Կարլ Վալիքեն ոգեշնչվել է Միքելանջելո Անտոնիոնիի «Բլու-ափ» ֆիլմից` ընտրելով լուսանկարչության ուղին: Ութսունականներին Վալիքեն սկսեց ճանապարհորդել: Լուսանկարում ու նկարահանում էր բնության ...«ՉԵՄ ՍԻՐՈՒՄ, ԵՐԲ ԻՆՁ ԱՐԳԵԼՈՒՄ ԵՆ»
Հ. Հ.«Տասնյոթ տարեկան էի, երբ առաջին անգամ ֆիլմ նկարահանեցի: Հրաշալի զգացողություն էր: Կարեւորում եմ պատկերի ճարտարապետությունը: Ֆիլմ չեմ նկարահանում, այն պատրաստում եմ: Կա յոթ գույն, յոթ հնչյուն, բայց նրանք ...ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ ՀԱՐԵՎԱՆ ԵՎ ՄԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԻրանի Իսլամական Հանրապետության տարածքում այսօր պահպանվում է շուրջ 400 հայկական եկեղեցի, որոնք արձանագրված են պարսկերեն հրատարակված տեղեկատու քարտեզին: Այս մասին երեկ «Ուրբաթ» ակումբում ասաց հուշարձանագետ ...ՄՐՑԱՍՊԱՐԵԶ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ «ԲԱՆԱՆՑՆ» ՈՒ «ԱՐԱՐԱՏԸ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱյսօր եվրոգավաթների խաղարկությունում մեկնարկի դուրս կգան «Արարատն» ու «Բանանցը»: «Արարատը» Աբովյանում կհյուրընկալի շվեյցարական «Բելինցոնային», իսկ «Բանանցը» մրցակցի դաշտում կմրցի ավստրիական «Զալցբուրգի» ...«ՓՅՈՒՆԻԿԸ» ԿՁԳՏԻ ՌԵՎԱՆՇԻ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀՀ չեմպիոն «Փյունիկը» պարտությամբ սկսեց չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլը` Կիպրոսում 0-1 հաշվով զիջելով «Անորտոսիսին»: Դաշտի տերերը զգալի առավելություն ունեին: Երեք անգամ հյուրերին գոլից փրկեց ...
ՕԲԱՄԱՅԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ԲԱՅԴԵՆԸ` ԱՄՆ-ՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ԴԵՍՊԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ
Հ. Չ.ԲԵՆԶԻՆԻ ՇՈՒԿԱՆ ԿԿԱՅՈՒՆԱՆԱ 3-4 ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՆԱԽԱՊԵՍ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒՆ ԶԵՐԾ ՄՆԱԼ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Հ. ՉԱՔՐՅԱՆՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ՀԱՅ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՏՎԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԼԱՎՆ ԷՐ, ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԷԼ ՎԱՏԸ ՉԷ
Ն. Պ.
ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԵՄ

ՀԱՅ ԱՐԻՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ

ԿԳԱ՞ ԱՐԴՅՈՔ ԳՅՈՒԼԸ ԵՐԵՎԱՆ

ՍԽԱԼ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԵՊ
Թարգմ.՝ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ
Ժ. ՍԵՖԻԼՅԱՆ. «ՀԱՄԱՄԻՏ ՉԵՄ, ԹԵ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍՏՎԵՐԱՅԻՆ ՂԵԿԱՎԱՐՆ Է, ՍԱԿԱՅՆ... ԱՅԴ ՄԱՐԴՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՉԻ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԱՌԱՆՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՈԴՎԱԾԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՎԻԶԱՆԵՐԻ ԵՎ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՎ ԱՆՀԱՄԱՉԱՓ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ
Թարգմ. Հ. Ծ.
ԹՈՄԱՍ ՀԱՄԱՐԲԵՐԳԸ ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ
ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆ, Ստրասբուրգ-Երեւան
- 1844 Կ. Պոլսում ստեղծվում է Ազգային ժողով՝ բաղկացած 16 ամիրաներից և 14 արհեստավորներից:
- 1862 Միքայել Նալբանդյանը բանտարկվեց և նետվեց Պետրոպավլովյան զնդանը:
- 1959 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության նախագահ Կ. Ե. Վորոշիլովը Հայկական ԽՍՀ-ին հանձնեց Լենինի շքանշան:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

