
ՕՆՆԻԿ ՍԱՐԳԻՍՅԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԿՀԱՏՈՐՅԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
Երեկ գրողների տան դահլիճում բեյրութահայ գրող, հրապարակագիր Արամ Սեփեթճյանը հիշեց 1967-ի մի խոսակցություն, երբ «Շիրակ» ամսագրի իր խմբագրապետը, սփյուռքահայ առաջին սերնդի մտավորականնեից Օննիկ Սարգիսյանն ասել է. «Հիմա ես ձեզի հետ եմ, մի քանի տարի հետո կրնամ չըլլալ: Հարյուր գիրք խմբագրած եմ, բայց ես գիրք չեմ գրած: Չձգեք իմ ժառանգությունս»: Անցել է երեք տասնամյակ: Օննիկ Սարգիսյանի մասին սփյուռքի եւ արմատներով արեւմտահայ մեր հայաստանաբնակ մտավորականների բազմաթիվ գրություններում կարդացել ենք որոշ կարծիքներ: Բայց ահա Բեյրութում վերջերս լույս տեսած նրա «Գրաքննադատական երկեր» ու «Գիր եւ ճանապարհ» երկու հրաշալի հատորներն ամբողջացնում են նրա գրական գործունեությունը եւ պատկերացում տալիս իր մարդկային նկարագրի մասին: Ա հատորը կազմել, խմբագրել եւ առաջաբանը հեղինակել են Արամ Սեփեթճյանը եւ Ազատ Եղիազարյանը, գրքի տպագրությունը հովանավորել են հեղինակի հարազատները: Ա հատորի չորս բաժիններն ամփոփում են՝ Գրականագիտական ակնարկներ, Դիմանկար եւ փորձ, Գրադատություն, Գրական ակնարկներ եւ ճշդումներ խորագրերը: «Գիր եւ ճանապարհ» Բ հատորը (խմբագիր եւ կազմող Արամ Սեփեթճյան) բաղկացած է պատմվածքներից եւ արձակ էջերից, դիմանկարի փորձերից, գրական, մշակութային էջերից եւ հոդվածներից:
Սասունի Մաղենք գյուղում 1914-ին է ծնվել Օննիկ Սարգիսյանը, եղել Մելգոնյան հաստատության սան՝ աշակերտելով Հակոբ Օշականին, Վահան Թեքեյանին: Ուսուցչություն արել է Հալեպի եւ Քեսաբի հայկական վարժարաններում, կազմել դասագրքեր: Բեյրութում եղել է ՀԲԸՄիության Դեմիրճյան վարժարանի տնօրեն, հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Հովակիմյան-Մանուկյան վարժարանում, անդամակցել է ԹՄՄ վարչությանը, եղել է ատենապետ: Տարիներ շարունակ վարել է «Շիրակ» գրական ամսագրի խմբագրապետի պաշտոնը: Իր գործունեությամբ ստեղծել է ինքնատիպ մտավորական մթնոլորտ, որում կրթվել են սերունդներ, «Շիրակի» շուրջը համախմբել է գրական տաղանդներին, բեյրութահայ մտավորական սերուցքին:
Օննիկ Սարգիսյանի երկհատորյակի առիթով երեկ գրողների տանը տեղի ունեցավ հանդիպում: Սուրեն Դանիելյանի ներածականին հաջորդեց Կարպիս Սուրենյանի խոսքը, որ հիշեց անցյալի համատեղ տարիները Մելգոնյան կրթարանում, վարժարանական մթնոլորտը, որտեղ ձեւավորվել էին գիտակցական, մտածողական որոշակի վիճակներ, վերաբերմունք ու գնահատական: 1946-ից Սուրենյանը ներգաղթում է Հայաստան՝ հանդիպելով խորհրդային մութ ու դժնի բազում խութերի, անցյալի՝ իր համար լուսավոր մոլորակը մնաց փակ՝ խորհրդային կարծր վարագույրից անթափանց. «Այս հատորներից կարելի է հասկանալ, թե ինչպիսի գրական գործունեություն է տեղի ունեցել այդ շրջանում, եւ «Շիրակը» ինչ դեր է կատարել: Այս գրքերի շնորհիվ ապագայի պատմաբանը պատկերացում կարող է կազմել ժամանակի գրական միջավայրի մասին»: Սարգիսյանի գրական ժառանգությանն անդրադարձավ նաեւ Նորայր Ադալյանը: Բարեկիրթ ու ազնվաշուք հայերենով արտահայտվեց կոմպոզիտոր, խմբավար Սեպուհ Աբգարյանը՝ գնահատելով նրա գիտակից, բարձր մշակութային ու մտավոր ավանդապահությունը: Նմանապես Երվանդ Ազատյանը ներկայացրեց Օննիկ Սարգիսյանին որպես սասունցուն բնորոշ կամային ոգով օժտված մարդու, արտաքին եւ հոգեկան բարեմասնություններով օրինակելի անձնավորության, գրական, թատերական ճաշակ եւ հմտություն սերմանած ուսուցչի:
Տարիների ընթացքում սփյուռքի մամուլի էջերում ցաքուցրիվ ժառանգության այս ամփոփումը հիրավի հոգու պարտք է, որ արժանապատվորեն կատարել է Արամ Սեփեթճյանը եւ գնահատելի է, որովհետեւ ինքը՝ Օննիկ Սարգիսյանը, ինչպես ներկաներն ասացին, իր գործերի հանդեպ անփույթ ու անտարբեր է եղել: Նրա երկհատորյակները արժանավոր տեղ կգտնեն հայ մշակույթի անդաստանում, որն, ինչպես Ա. Սեփեթճյանն ասաց. «Խորան մըն է, ուր կուգան իրենց պարտքը մատուցելու անսքեմ, անվեղարավոր մեր երախտավորները»:
- ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ, ԸՍՏ ՀԱՄԱՐԲԵՐԳԻ, ՄՆՈՒՄ Է ԱՆԲԱՎԱՐԱՐ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Եթե վաղը լիներ իմ զեկույցը մոնիտորինգի հանձնաժողովին, ապա կներկայացվեր, որ ԵԽԽՎ բանաձեւը լիարժեք չի իրականացվել», երեկ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի` Հայաստան հերթական այցի ավարտին ...ՍԽԱԼ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԵՊ
Թարգմ.՝ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ 11Ստորեւ թարգմանաբար ներկայացվող Սթիվեն Քոհենի հոդվածը առաջինն է «Ռուսաստանը հակահարված է տալիս» ընդհանուր խորագրի ներքո «Ինտերնեշնըլ հերալդ թրիբյուն» թերթի հուլիսի 2-ի համարում տպագրված երկու հոդվածներից, ...ԸՆԴԴԵՄ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՔՍԱՆԵՆԳ ՓՈԽԱԴՐՄԱՆ
1ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների ...ԿԳԱ՞ ԱՐԴՅՈՔ ԳՅՈՒԼԸ ԵՐԵՎԱՆ
10Թուրքիայի նախագահական պալատի գլխավոր քարտուղար Մուստաֆա Իսենը հայտարարել է, որ սեպտեմբերի 6-ին տեղի ունենալիք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլի հանդիպումը դիտելու համար Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Երեւան ...ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՄԱՐ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔ Է
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է ԶԼՄ-ներում ակտիվորեն շրջանառվող` ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
1Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տարածել է Արմեն Հարությունյանի նամակները ուղղված Հայաստանի հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին եւ Վայոց ձորի մարզի դատախազ Հովհաննես Պալյանին: Նամակներում ...ՀԺԿ-Ի ԱՌԱՋՆՈՐԴԸ ԴԺԳՈՀ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԻՑ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ«Հայացք» ակումբում երեկ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը հույս հայտնեց, որ ԵԽ մարդու իրավունքի հարցերի հանձնակատար Թոմաս Համարբերգը օբյեկտիվ զեկույց կպատրաստի Հայաստանի մասին եւ կնպաստի երկրում ստեղծված ...Ի՞ՆՉՆ Է ԼԱՎՆ ՈՒ Ի՞ՆՉՆ Է ՎԱՏԸ
ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱյս հոդվածում ես կփորձեմ հակիրճ ներկայացնել հիշյալ հետազոտության առանցքային դրույթները: Կարծում եմ` զարգացման հարցերով հետաքրքրված ընթերցողը կգտնի դրանցում որոշ հարցերի պատասխաններ կամ ներկայացված գաղափարներն ...«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԸ» ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ ԹՈՂԱՐԿԵՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ«Հայռուսգազարդ» ընկերության անվանական արժեկտրոնային պարտատոմսերի 2-րդ թողարկման շնորհանդեսը երեկ տեղի ունեցավ ընկերությունում, ներկա էին տնտեսական ոլորտը ներկայացնող նախարարներ, բանկերի ներկայացուցիչներ, ...ԱՋԱԿՑՈՒՄ Է ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՀայ հոգեւոր երաժշտության պետական կենտրոնը փառատոն-համերգաշար է իրականացրել Լոռու մարզում հուլիսի 3-5-ը մշակույթի նախարարության աջակցությամբ: Համերգաշարի շրջանակներում Սուրբ Գեղարդ վանքի երգչախումբը հայ ...ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅ Է
Հ. Ծ.Ուիլմինգտոնում (Դելավեր նահանգ, ԱՄՆ) տեղակայված Հումանիտար գիտությունների ամերիկյան համալսարանի տնօրենների վարչությունը վերջերս հայտարարել է, որ համալսարանի պրեզիդենտ է նշանակել ճանաչված հայազգի մտավորական, ...ԵՐԱԶԻՑ ԾՆՎԱԾ ԵՐԳԸ
Հ. Հ.«Ուրախություն արեւի տակ»: Սա նոյեմբերի 22-ին Կիպրոսում կայանալիք «Մանկական եվրատեսիլ-2008» միջազգային մրցույթ-փառատոնի խորագիրն է: Այս տարի մրցույթին մասնակցելու են եվրոպական երկրների տասնվեց պատանիներ: ...ԻՐԱՆԱԿԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՉԻՆԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆՈՒՄ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻրանցի ռեժիսոր Աբոլֆազլ Սաֆարիի «Մարգարտի երազը», «Ո՞ւր է իմ Աստվածը», «Պարսից ծոց» ֆիլմերում արտահայտված է իրանական կինեմատոգրաֆի ժամանակակից գիտակցությունն ու զգոնությունը: Ֆիլմերում Սաֆարին տալիս է ...ՀԵՔԻԱԹԱՍԱՑՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ
Ն. Պ.Վայրկյանով կյանք արժեւորող մեր օրերում հեքիաթի մասին խոսելն է կասկածելի թվում, ուր մնաց հեքիաթասացության առօրյա անհրաժեշտությունը գործնականորեն ընդգծելը: Սակայն դա չի խանգարում աներկբա պնդել, որ հեքիաթասացությունը ...«ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆ» ՄԵԴԱԼ՝ ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունեց սփյուռքահայ գրականագետ, հասարակական գործիչ Երվանդ Ազատյանին ու նրան հանձնեց «Մարշալ Բաղրամյան» մեդալը՝ երիտասարդությանն ազգային-հայրենասիրական ...ՀՈՒԼԻՍԻ 13-Ի ՏՎՅԱԼՆԵՐՈՎ՝ ԲՈՒՀԵՐ Է ԴԻՄԵԼ 7245 ՀՈԳԻ
Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ, հուլիսի 13-ի տվյալներով, դիմում-հայտ է ներկայացրել 7245 դիմորդ: Ըստ Արմենպրեսի, նրանց մեծ մասը` 2821 դիմորդ, պետպատվերով տեղերի համար դիմել ...ՕՆՆԻԿ ՍԱՐԳԻՍՅԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԿՀԱՏՈՐՅԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԵրեկ գրողների տան դահլիճում բեյրութահայ գրող, հրապարակագիր Արամ Սեփեթճյանը հիշեց 1967-ի մի խոսակցություն, երբ «Շիրակ» ամսագրի իր խմբագրապետը, սփյուռքահայ առաջին սերնդի մտավորականնեից Օննիկ Սարգիսյանն ...ԿԱԼԱՆՎԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՄԵՂԱՎՈՐ ՉԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ, ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՉԵՆ... ԵՎ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՂԲԱՅՐՆԵՐՆ ԵՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 2Մարտի 1-2-ի դեպքերը քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երեկվա նիստում ստեղծված աշխատանքային խմբերը պատմեցին քրեակատարողական հիմնարկներ` իրենց կալանված գործընկերներ Հակոբ Հակոբյանին, Սասուն Միքայելյանին, ...ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ
Մ. Խ.Մարտի 1-2-ի իրադարձությունները քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի պահանջով Հայաստանի գլխավոր դատախազն ամեն երկուշաբթի տեղեկատվություն է ուղարկելու հանձնաժողովին` այդ իրադարձություններին առնչվող քննչական ...
ՆՈՐԱ ԱՐՄԱՆԻ. «ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՍԵՐ ԵՄ ՏԱՆՈՒՄ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱԹՈՌԱԿՌԻ՞Վ ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԱՐԹՈՒՐ ՂՈՒԿԱՍՅԱՆ. «ՓԱՌԱՏՈՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՔԱՂԱՔՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«ԲՈԼՈՐՍ ԷԼ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹՈՌՆԵՐՆ ԵՆՔ»
ԳԱՐԵԳԻՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԼԱՎՆ ԷՐ, ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԷԼ ՎԱՏԸ ՉԷ
Ն. Պ.
ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԵՄ

«ՆԱԽԱԳԱՀԸ ՊԵՏՔ Է ԳՆԱ ԱՅԴ ԽԱՂԻՆ»
Հ. Չ.
ԿԳԱ՞ ԱՐԴՅՈՔ ԳՅՈՒԼԸ ԵՐԵՎԱՆ

ՍԽԱԼ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԵՊ
Թարգմ.՝ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ
Ժ. ՍԵՖԻԼՅԱՆ. «ՀԱՄԱՄԻՏ ՉԵՄ, ԹԵ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍՏՎԵՐԱՅԻՆ ՂԵԿԱՎԱՐՆ Է, ՍԱԿԱՅՆ... ԱՅԴ ՄԱՐԴՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՉԻ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԱՌԱՆՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՈԴՎԱԾԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ՏԱՐԱԾԵԼ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԼՈՒՐԵՐ

ՎԻԶԱՆԵՐԻ ԵՎ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՎ ԱՆՀԱՄԱՉԱՓ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ
Թարգմ. Հ. Ծ.
- 1826 Պարսկական զորքերը ներխուժում են Ղարաբաղ, Շորագյալ և Փամբակ. սկսվում է ռուս-պարսկական երկրորդ պատերազմը:
- 1915 Դեսպան Մորգենթաուն Միացյալ նահանգների դեպարտամենտին պարզորեն նկարագրել է Երիտթուրքերի քաղաքականությունը որպես «ցեղի բնաջնջման» արշավ: Միացյալ նահանգների պետական քարտուղար Ռոբերտ Լենսինգը տեղեկացրեց նրան, որ «դեպարտամենտը ընդունել է իր գործընթացը, այն է` կանգնեցնել հայկական հալածումը»:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

