
Ի՞ՆՉՆ Է ԼԱՎՆ ՈՒ Ի՞ՆՉՆ Է ՎԱՏԸ
Այս հոդվածում ես կփորձեմ հակիրճ ներկայացնել հիշյալ հետազոտության առանցքային դրույթները: Կարծում եմ` զարգացման հարցերով հետաքրքրված ընթերցողը կգտնի դրանցում որոշ հարցերի պատասխաններ կամ ներկայացված գաղափարներն առնվազն առիթ կդառնան սեփական մտորումների եւ եզրահանգումների համար:
Հետազոտության հիմնական եզրակացություններից մեկը բավականին պարզ է հնչում. տնտեսական աճը կարեւոր է, այն նախադրյալ է, սակայն ոչ բավարար պայման՝ հասարակական զարգացման այլ խնդիրների լուծման համար: Որքան աղքատ է երկիրը, այնքան ավելի մեծ կենսական նշանակություն ունի տնտեսական աճը, քանի որ վերջինիս բացակայությունը կամ անբավարար մակարդակն ինքնին ի չիք է դարձնում մնացած խնդիրների լուծումը:
Հետազոտության եզրակացությունները հիմնականում չեն հակասում «Վաշինգտոնյան կոնսենսուսի» հայեցակարգին, որը 1980-ականների վերջից տեսական հիմք դարձավ զանազան զարգացող երկրների տնտեսական բարեփոխումների իրականացման համար: Զեկույցը հաստատում է մակրոտնտեսական կայունության, առեւտրի ու շուկաների դերի կարեւորությունը տնտեսական զարգացման համար: Այնուամենայնիվ, այնպիսի հարցերի շեշտադրումները, ինչպիսիք են պետական ունեցվածքի սեփականաշնորհումը, առեւտրի եւ կապիտալի շուկայի ազատականացումը, փոքր-ինչ տարբերվում են հիշյալ հայեցակարգի հիմնադրույթներից: Զեկույցում ընդգծվում է, որ թվարկված միջոցառումների իրականացումից հետո անգամ կառավարության դերը տնտեսական քաղաքականության ձեւավորման եւ իրականացման հարցում որեւէ կերպ չի սահմանափակվում: Ավելին, կառավարումը ձեռք է բերում նոր բնույթ՝ պահանջելով ներազդման ավելի բարդ ու կատարելագործված մեթոդներ եւ գործիքներ:
Զեկույցն արժեւորվում է նրանով, որ ներկայացված են նաեւ թվային տվյալներ պարունակող որոշ առաջարկություններ: Այսպես, ենթադրվում է, որ սոցիալական խնդիրների պատշաճ մակարդակի իրականացումը պահանջում է տնտեսական զարգացման բարձր տեմպերի պահպանում առնվազն 15-20 տարիների ընթացքում: Ներդրումների մակարդակը պետք է կազմի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) առնվազն 25 տոկոսը, որից 5-7 տոկոսը պետք է ուղղվի ենթակառուցվածքների զարգացմանը: Առողջապահության եւ կրթության կարիքների համար խորհուրդ է տրվում հատկացնել ՀՆԱ-ի առնվազն 7-8 տոկոսը: Այս ծախսերի ֆինանսավորումը առաջարկվում է իրականացնել տեղական խնայողությունների հաշվին, ինչն իր հերթին կանխորոշում է դրամավարկային քաղաքականությունը: Ծայրաստիճան կարեւոր է առաջադեմ տեխնոլոգիաների ներմուծումը, մրցակցության քաջալերումը, աշխատանքի շուկայի ճկունության ապահովումը եւ բնապահպանական միջոցառումների իրականացումը:
Զեկույցը հատուկ ուշադրություն է դարձրել մի շարք հիմնախնդիրների վրա, որոնց շուրջը տեսական բանավեճերը տակավին շարունակվում են: Այդպիսի հարցերից են արդյունաբերական քաղաքականության իրականացման հնարավորությունն ու նպատակահարմարությունը, տարադրամի փոխարժեքի կարգավորման ռեժիմի ընտրությունը, կապիտալի շուկայի ազատականացման աստիճանը, եւ այլն: Այս նյութի ծավալը հնարավորություն չի տալիս անդրադառնալու թվարկված բոլոր հարցերին, սակայն դրանցից մի քանիսի վրա ինձ թույլ կտամ հատուկ կանգ առնել:
Համաձայն զեկույցի հեղինակների, քաղաքական եւ տնտեսական գործոնները որոշիչ դեր են խաղում երկրի երկարաժամկետ եւ կայուն զարգացման հեռանկարների համար: Փորձագետները վերլուծել են ցուցանիշների հետեւյալ չորս խմբերը. երկրի աշխարհագրությունը, գործող ինստիտուտները, ղեկավարությունը եւ հասարակությունում առկա սոցիալական համերաշխությունը:
Նշված խմբերից ամենաշոշափելին, անշուշտ, երկրի աշխարհագրությունն է, որը պարունակում է այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են բնական ռեսուրսների ապահովվածությունը, ելքը դեպի ծով եւ բնակչության քանակը: Նշյալ գործոնների առկայությունը, անտարակույս, բարերար ազդեցություն կարող է ունենալ երկրի զարգացման համար: Սակայն վերլուծությունը ցույց է տալիս, որ հարուստ բնական պաշարների գոյությունը ինքնին դեռ զարգացման երաշխիք չէ: Հավասար այլ պայմանների պարագայում երկարաժամկետ զարգացման առավել բարձր ցուցանիշներ են արձանագրել սակավառեսուրս երկրները: Դա է վկայում Աֆրիկայի եւ Հարավային Ամերիկայի բնական պաշարներով հարուստ երկրների զարգացման արդյունքների համեմատությունը ասիական այնպիսի պետությունների հետ, ինչպիսիք են Ճապոնիան, Հարավային Կորեան, Տայվանը (ՉԺՀ) եւ Սինգապուրը: Երկրների երկրորդ խումբն է, որն ի տարբերություն առաջինի, արձանագրել է զարգացման աննախադեպ արդյունքներ՝ բնական հարստությունների գրեթե իսպառ բացակայության պայմաններում:
Համաձայն վերլուծաբանների, ինստիտուցիոնալ հենքն է կանխորոշում ռեսուրսներով հարուստ երկրի կայուն զարգացման եւ տվյալ հասարակության բարեկեցության հեռանկարները: Արդյունավետ ինստիտուտները նպաստում են այնպիսի քաղաքականության իրականացմանը, որը խթանում է կայուն տնտեսական աճն ու ազգային հարստության կուտակումը: Թույլ եւ անարդյունավետ ինստիտուտները բերում են բնական պաշարների պարզ շահագործման՝ ի շահ սեփականատերերի նեղ խմբի եւ ի վնաս երկրի տեւական զարգացման հեռանկարների: Ինստիտուտների գործունեության որակն իր հերթին որոշվում է դրանք ստեղծող անձանց աշխարհայացքով եւ ընկալումով: Զեկույցի հեղինակները վկայում են, որ զարգացող երկրների ինստիտուտների որակը հակառակ համեմատական է տվյալ երկրի վերնախավի կոռումպացվածությանը եւ ուղիղ համեմատական՝ հասարակության առջեւ նրանց պատասխանատու եւ հաշվետու լինելու մակարդակին:
Հատկանշական է, որ ինստիտուտների որակը պայմանավորված չէ հետազոտվող երկրի քաղաքական համակարգի բնույթով: Տնտեսությունում, ինչպես եւ քաղաքականությունում, առավել կարեւոր է զսպումների եւ հակակշիռների առկայությունը, ինչը բնավ տվյալ պետական համակարգի ժողովրդավարականության ածանցյալը չէ: Զեկույցը չի վիճարկում, որ տնտեսապես առավել զարգացած երկրներն իրոք ավելի ժողովրդավարական են: Սակայն, որոշ ավտորիտար ռեժիմներ, համեմատած ժողովրդավարական կարգերի հետ, ունեցել են տեւական զարգացման ավելի բարձր ցուցանիշներ: Սա հաստատում է հասարակագիտության այն թեզը, որ ժողովրդավարության հաստատման համար անհրաժեշտ է եկամուտների բավականին բարձր մակարդակ՝ մեկ շնչի համար առնվազն 6000 ԱՄՆ դոլար: Եկամուտների ավելի ցածր մակարդակի դեպքում ժողովրդավարությունն ու տնտեսական աճը բացառում են միմյանց եւ որպես հետեւանք աղքատ երկրները ուշ թե շուտ գլորվում են դեպի ավելի ավտորիտար համակարգերը:
Զեկույցը մեկ անգամ եւս հաստատում է, որ կայուն տնտեսական զարգացման ապահովման համար խիստ կարեւոր է երկրի քաղաքական ղեկավարության դերը: Տեւական տնտեսական զարգացման խնդիրների լուծման համար անհրաժեշտ է, որ իշխանությունների բոլոր կառույցներում ընդգրկված լինեն անկողմնակալ եւ նվիրյալ ղեկավարներ՝ լիդերներ: Վերջիններս պետք է ի վիճակի լինեն մշակելու ապագայի վերաբերյալ հավակնոտ եւ միաժամանակ իրատեսական գաղափարներ, ապահովել այդ գաղափարների նկատմամբ հասարակության հնարավորինս լայն զանգվածների համաձայնությունն ու համախմբումը դրանց բարեհաջող իրականացման համար: Հետազոտության արդյունքներն ընդգծում են, թե որքան կարեւոր է առաջնորդների նվիրվածությունը պետական եւ ոչ թե կուսակցական կամ անձնական շահերին: Ինչպես վկայում է զեկույցը, հաջողության հասած բոլոր երկրները կոռուպցիոն ռիսկերը հնարավորինս նվազեցնելու նպատակով պարտադիր ապահովել են ղեկավարության ու պետծառայողների բավարար, եթե չասենք՝ բարձր վարձատրությունը:
Ըստ զեկույցի, տնտեսական աճի դինամիկայի եւ որակի վրա ազդեցություն ունեցող մեկ այլ ցուցանիշներից է երկրի զարգացման ռազմավարության եւ նրա ապագայի վերաբերյալ տեսակետների նկատմամբ հասարակական կոնսենսուսի մակարդակը: Այս ցուցանիշը մասնագետները դիտում են որպես հասարակության տարբեր ընկերային խմբերի շահերի համընկնման (կոնվերգենցիայի) բնութագիր:
Զեկույցի հեղինակները պնդում են, որ ուղեղների արտահոսքը տվյալ երկրի ինստիտուտների նկատմամբ վստահության ամենահավաստի արտահայտիչն է: Նրանց կարծիքով, հատկապես բարձր վստահությունն է խթանում եւ ազատություն տալիս՝ օժտված անձանց` ունակությունների եւ տաղանդի դրսեւորման համար: Պատահական չէ, որ ուղեղների արտահոսքի բարձր մակարդակը գրանցվել է այն երկրներում, որտեղ չի հաջողվել ապահովել կայուն տնտեսական աճ:
Զեկույցը հատուկ ուշադրություն է հատկացրել այսպես կոչված «առավել խոցելի» երկրներին, որոնց շարքին են դասվում մասնավորապես փոքր երկրները: Ըստ զեկույցի հեղինակների, ազգային տնտեսության փոքր ծավալը ծայրաստիճան բարդացնում է դրա բազմազանեցումը: Դա իր հերթին այդ կարգի երկրներին մեծ կախման մեջ է դնում արտաքին գործոններից եւ մասնավորապես տնտեսական շոկերից: Ադպիսի երկրներին խորհուրդ է տրվում հնարավորինս լայն կերպով ինտեգրվել համաշխարհային տնտեսության մեջ, ձեւավորել տարածաշրջանային ակումբներ եւ կառավարության որոշ գործառույթներ հանձնել մասնավոր հատվածին:
Զեկույցը, ենթակառույցների զարգացման կարեւորությունը հաստատելուց բացի, վերլուծություն եւ որոշ խորհրդատվություն է ներկայացրել նաեւ ենթակառույցների զարգացման համար տրամադրվող ծախսերի օպտիմալ ծավալների ընտրության առնչությամբ: Նշելով որեւէ համընդհանուր մեծություն սահմանելու բարդությունը, զեկույցը, այնուամենայնիվ, զարգացող երկրների համապատասխան ծախսերի վերլուծության հիման վրա ներկայացնում է որոշ վիճակագրական ընդհանրացումներ: Այսպես, առաջարկվում է ՀՆԱ-ի 4 տոկոսը նախատեսել ենթակառուցվածքների զարգացման ներդրումների եւ մոտավորապես այդքան էլ արդեն իսկ գոյություն ունեցող ենթակառուցվածքների արդյունավետ կենսագործունեությունն ապահովելու նպատակի համար: Ի դեպ, ենթակառուցվածքի վերականգնողական արժեքը զգալի տարբերվում է ըստ ոլորտների:
Քանի որ ենթակառուցվածքի պահպանումն ու զարգացումը պահանջում են մշտական եւ զգալի ծախսեր, ապա մյուս կարեւոր հարցը դրանց ֆինանսավորման օպտիմալ աղբյուրների որոշումն է: Ինչպես վկայում է փորձը, հիմնական բեռն ընկնում է հանրային ֆինանսների վրա, որոնց հաշվին եւ իրականացվում են ենթակառուցվածքներին վերաբերող ծրագրերը: Իսկ եթե տվյալ ոլորտը սեփականաշնորհված է, ապա այդ ծախսերը արտահայտվում են ծառայությունների գնի մեջ, ինչն ի վերջո որոշում է այդ ծառայությունների մատչելիությունը բնակչության եւ հատկապես նրա ամենաաղքատ շերտերի համար:
Ուշագրավ է, որ որոշ երկրներում տրանսպորտային հաղորդակցության բարելավումը հակասական հետեւանքներ է ունեցել ներքին շրջանների զարգացման վրա: Դա բացատրվում է տեղական արտադրությունը պաշտպանող եւ տեղի բնակչության զբաղվածության խնդրի լուծմանը նպաստող «բնական առեւտրային սահմանների» վերացմամբ՝ տրանսպորտային հաղորդակցության բարելավմամբ: Այսպիսի պատճառահետեւանքային կապ նկատվել է հատկապես այն երկրներում, որտեղ բնակչության եկամուտների մակարդակը խիստ տարբերվում է ըստ շրջանների:
Զեկույցի հեղինակները խորհրդատվություն են ներկայացրել ընդհանուր եկամուտների այն չափաբաժնի վերաբերյալ, որը բնակչության աղքատ խավերն ի վիճակի են հատկացնել ենթակառուցվածքային համապատասխան ծառայություններից օգտվելու հնարավորությունն ունենալու համար: Այդ շեմը կազմում է 5 տոկոս՝ ջրամատակարարման ու կոյուղու ծառայությունների վճարման եւ 6 տոկոս՝ էլեկտրաէներգիայի ծախսերի համար: Համաձայն հաշվարկների, ենթակառուցվածքային ծառայությունների ծախսերը, ընդհանուր առմամբ, չպետք է գերազանցեն բնակչության աղքատ խավերի եկամուտների 15 տոկոսը:
Զեկույցը հատուկ ուշադրություն է հատկացրել տարադրամի փոխարժեքի մրցողունակության ապահովման խնդրին, որի բարեհաջող լուծումը, ըստ մի շարք տնտեսագետների, նախադրյալ էր Հարավ-արեւելյան Ասիայի տնտեսական հրաշքի կայացման համար: Միաժամանակ Լատինական Ամերիկայի երկրների փոխարժեքի անմրցողունակությունը պատճառ դարձավ ընթացիկ գործողությունների հաշվեկշռի մեծ դեֆիցիտի գոյացման, ինչն իր հերթին 1980-ականներին այդ երկրներում հանգեցրել էր ճգնաժամի: Տարադրամի փոխարժեքի անմրցողունակությունը վատթարացնում է իրավիճակը հատկապես այն երկրներում, որոնք հակված են այսպես կոչված՝ «հոլանդական հիվանդության»: Հումքի բուռն արտահանումը հանգեցնում է ազգային արժույթի ամրապնդմանը՝ նպաստելով ներմուծման զարգացմանն ու ճնշելով արդյունաբերական արտադրությունն ու արտահանումը: Իրադարձությունների նման զարգացումն ի վերջո կործանարար ազդեցություն է թողնում ողջ տնտեսության վրա: Ինչպես վկայում են զեկույցի հեղինակները, տարադրամի մրցողունակ փոխարժեքի ապահովումը եւ համապատասխան արժութային քաղաքականության իրականացումը խիստ կարեւոր են այն երկրների համար, ուր հումքի արտահանումը հատկապես կարեւոր նշանակություն ունի:
Հետաքրքրական է, որ զեկույցի հեղինակները ներկայացրել են ոչ միայն այն միջոցառումները, որոնք հարկ է իրականացնել, այլեւ այն, ինչ չի կարելի անել՝ վնասակար գաղափարները: Վերջինիս թվում են էներգետիկայի սուբսիդավորումը, զբաղվածության խնդրի լուծումը պետական բյուրոկրատիայի ընդլայնման հաշվին, բյուջետային դեֆիցիտի ագրեսիվ կրճատումը, սղաճը սանձելու նպատակով գների վերահսկման մեխանիզմների ներդրումը, երկրի տնտեսության ճյուղերի երկարաձգված պաշտպանությունը միջազգային մրցակցությունից, բնապահպանական գործողությունների կարեւորության թերագնահատումը, պետական ծառայողների անբավարար վարձատրումը, բանկային կառավարման եւ վերահսկման թերությունների առկայությունը, ազգային արժույթի չափազանց ամրապնդումը, այն պարագայում, երբ տնտեսությունը պատրաստ չէ անցնելու ավելի բարձր արտադրողականության: Բնականաբար, զեկույցում ներկայացված սխալների ցանկն ամբողջական չէ: Ուստի սթափ վերլուծությունը նախադրյալ է օպտիմալ տնտեսական քաղաքականության մշակման համար:
Կարելի է ընդհանրացնել, որ զեկույցի եզրակացությունները հուսադրող են. զարգացող երկրները սկզբունքորեն ի վիճակի են ապահովելու կյանքի բավականին բարձր չափանիշներ: Միեւնույն ժամանակ, մեկ անգամ եւս հաստատվում է, որ այդ բարդ խնդրի լուծումը պահանջում է հասարակության բոլոր տարրերի ներդրումն ու ջանքերը:
- ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ, ԸՍՏ ՀԱՄԱՐԲԵՐԳԻ, ՄՆՈՒՄ Է ԱՆԲԱՎԱՐԱՐ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Եթե վաղը լիներ իմ զեկույցը մոնիտորինգի հանձնաժողովին, ապա կներկայացվեր, որ ԵԽԽՎ բանաձեւը լիարժեք չի իրականացվել», երեկ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի` Հայաստան հերթական այցի ավարտին ...ՍԽԱԼ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԵՊ
Թարգմ.՝ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ 11Ստորեւ թարգմանաբար ներկայացվող Սթիվեն Քոհենի հոդվածը առաջինն է «Ռուսաստանը հակահարված է տալիս» ընդհանուր խորագրի ներքո «Ինտերնեշնըլ հերալդ թրիբյուն» թերթի հուլիսի 2-ի համարում տպագրված երկու հոդվածներից, ...ԸՆԴԴԵՄ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՔՍԱՆԵՆԳ ՓՈԽԱԴՐՄԱՆ
1ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների ...ԿԳԱ՞ ԱՐԴՅՈՔ ԳՅՈՒԼԸ ԵՐԵՎԱՆ
10Թուրքիայի նախագահական պալատի գլխավոր քարտուղար Մուստաֆա Իսենը հայտարարել է, որ սեպտեմբերի 6-ին տեղի ունենալիք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլի հանդիպումը դիտելու համար Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Երեւան ...ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՄԱՐ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔ Է
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է ԶԼՄ-ներում ակտիվորեն շրջանառվող` ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
1Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տարածել է Արմեն Հարությունյանի նամակները ուղղված Հայաստանի հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին եւ Վայոց ձորի մարզի դատախազ Հովհաննես Պալյանին: Նամակներում ...ՀԺԿ-Ի ԱՌԱՋՆՈՐԴԸ ԴԺԳՈՀ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԻՑ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ«Հայացք» ակումբում երեկ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը հույս հայտնեց, որ ԵԽ մարդու իրավունքի հարցերի հանձնակատար Թոմաս Համարբերգը օբյեկտիվ զեկույց կպատրաստի Հայաստանի մասին եւ կնպաստի երկրում ստեղծված ...Ի՞ՆՉՆ Է ԼԱՎՆ ՈՒ Ի՞ՆՉՆ Է ՎԱՏԸ
ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱյս հոդվածում ես կփորձեմ հակիրճ ներկայացնել հիշյալ հետազոտության առանցքային դրույթները: Կարծում եմ` զարգացման հարցերով հետաքրքրված ընթերցողը կգտնի դրանցում որոշ հարցերի պատասխաններ կամ ներկայացված գաղափարներն ...«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԸ» ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ ԹՈՂԱՐԿԵՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ«Հայռուսգազարդ» ընկերության անվանական արժեկտրոնային պարտատոմսերի 2-րդ թողարկման շնորհանդեսը երեկ տեղի ունեցավ ընկերությունում, ներկա էին տնտեսական ոլորտը ներկայացնող նախարարներ, բանկերի ներկայացուցիչներ, ...ԱՋԱԿՑՈՒՄ Է ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՀայ հոգեւոր երաժշտության պետական կենտրոնը փառատոն-համերգաշար է իրականացրել Լոռու մարզում հուլիսի 3-5-ը մշակույթի նախարարության աջակցությամբ: Համերգաշարի շրջանակներում Սուրբ Գեղարդ վանքի երգչախումբը հայ ...ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅ Է
Հ. Ծ.Ուիլմինգտոնում (Դելավեր նահանգ, ԱՄՆ) տեղակայված Հումանիտար գիտությունների ամերիկյան համալսարանի տնօրենների վարչությունը վերջերս հայտարարել է, որ համալսարանի պրեզիդենտ է նշանակել ճանաչված հայազգի մտավորական, ...ԵՐԱԶԻՑ ԾՆՎԱԾ ԵՐԳԸ
Հ. Հ.«Ուրախություն արեւի տակ»: Սա նոյեմբերի 22-ին Կիպրոսում կայանալիք «Մանկական եվրատեսիլ-2008» միջազգային մրցույթ-փառատոնի խորագիրն է: Այս տարի մրցույթին մասնակցելու են եվրոպական երկրների տասնվեց պատանիներ: ...ԻՐԱՆԱԿԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՉԻՆԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆՈՒՄ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻրանցի ռեժիսոր Աբոլֆազլ Սաֆարիի «Մարգարտի երազը», «Ո՞ւր է իմ Աստվածը», «Պարսից ծոց» ֆիլմերում արտահայտված է իրանական կինեմատոգրաֆի ժամանակակից գիտակցությունն ու զգոնությունը: Ֆիլմերում Սաֆարին տալիս է ...ՀԵՔԻԱԹԱՍԱՑՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ
Ն. Պ.Վայրկյանով կյանք արժեւորող մեր օրերում հեքիաթի մասին խոսելն է կասկածելի թվում, ուր մնաց հեքիաթասացության առօրյա անհրաժեշտությունը գործնականորեն ընդգծելը: Սակայն դա չի խանգարում աներկբա պնդել, որ հեքիաթասացությունը ...«ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆ» ՄԵԴԱԼ՝ ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունեց սփյուռքահայ գրականագետ, հասարակական գործիչ Երվանդ Ազատյանին ու նրան հանձնեց «Մարշալ Բաղրամյան» մեդալը՝ երիտասարդությանն ազգային-հայրենասիրական ...ՀՈՒԼԻՍԻ 13-Ի ՏՎՅԱԼՆԵՐՈՎ՝ ԲՈՒՀԵՐ Է ԴԻՄԵԼ 7245 ՀՈԳԻ
Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ, հուլիսի 13-ի տվյալներով, դիմում-հայտ է ներկայացրել 7245 դիմորդ: Ըստ Արմենպրեսի, նրանց մեծ մասը` 2821 դիմորդ, պետպատվերով տեղերի համար դիմել ...ՕՆՆԻԿ ՍԱՐԳԻՍՅԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԿՀԱՏՈՐՅԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԵրեկ գրողների տան դահլիճում բեյրութահայ գրող, հրապարակագիր Արամ Սեփեթճյանը հիշեց 1967-ի մի խոսակցություն, երբ «Շիրակ» ամսագրի իր խմբագրապետը, սփյուռքահայ առաջին սերնդի մտավորականնեից Օննիկ Սարգիսյանն ...ԿԱԼԱՆՎԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՄԵՂԱՎՈՐ ՉԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ, ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՉԵՆ... ԵՎ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՂԲԱՅՐՆԵՐՆ ԵՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 2Մարտի 1-2-ի դեպքերը քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երեկվա նիստում ստեղծված աշխատանքային խմբերը պատմեցին քրեակատարողական հիմնարկներ` իրենց կալանված գործընկերներ Հակոբ Հակոբյանին, Սասուն Միքայելյանին, ...ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ
Մ. Խ.Մարտի 1-2-ի իրադարձությունները քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի պահանջով Հայաստանի գլխավոր դատախազն ամեն երկուշաբթի տեղեկատվություն է ուղարկելու հանձնաժողովին` այդ իրադարձություններին առնչվող քննչական ...
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԼԱՎՆ ԷՐ, ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԷԼ ՎԱՏԸ ՉԷ
Ն. Պ.
ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԵՄ

«ՆԱԽԱԳԱՀԸ ՊԵՏՔ Է ԳՆԱ ԱՅԴ ԽԱՂԻՆ»
Հ. Չ.
ԿԳԱ՞ ԱՐԴՅՈՔ ԳՅՈՒԼԸ ԵՐԵՎԱՆ

ՍԽԱԼ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԵՊ
Թարգմ.՝ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ
Ժ. ՍԵՖԻԼՅԱՆ. «ՀԱՄԱՄԻՏ ՉԵՄ, ԹԵ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍՏՎԵՐԱՅԻՆ ՂԵԿԱՎԱՐՆ Է, ՍԱԿԱՅՆ... ԱՅԴ ՄԱՐԴՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՉԻ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԱՌԱՆՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՈԴՎԱԾԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ՏԱՐԱԾԵԼ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԼՈՒՐԵՐ

ՎԻԶԱՆԵՐԻ ԵՎ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՎ ԱՆՀԱՄԱՉԱՓ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ
Թարգմ. Հ. Ծ.
- 1826 Պարսկական զորքերը ներխուժում են Ղարաբաղ, Շորագյալ և Փամբակ. սկսվում է ռուս-պարսկական երկրորդ պատերազմը:
- 1915 Դեսպան Մորգենթաուն Միացյալ նահանգների դեպարտամենտին պարզորեն նկարագրել է Երիտթուրքերի քաղաքականությունը որպես «ցեղի բնաջնջման» արշավ: Միացյալ նահանգների պետական քարտուղար Ռոբերտ Լենսինգը տեղեկացրեց նրան, որ «դեպարտամենտը ընդունել է իր գործընթացը, այն է` կանգնեցնել հայկական հալածումը»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

