
ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ, ԸՍՏ ՀԱՄԱՐԲԵՐԳԻ, ՄՆՈՒՄ Է ԱՆԲԱՎԱՐԱՐ
«Եթե վաղը լիներ իմ զեկույցը մոնիտորինգի հանձնաժողովին, ապա կներկայացվեր, որ ԵԽԽՎ բանաձեւը լիարժեք չի իրականացվել», երեկ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի` Հայաստան հերթական այցի ավարտին կազմակերպված ասուլիսում հայտարարեց Թոմաս Համարբերգը: Երեք օրում նա փորձել է գնահատել ԵԽԽՎ հատկապես վերջին` 1620 բանաձեւի կատարման ընթացքը:
«Ես որոշ պատասխաններ ստացել եմ, որոշ հարցերի պատասխանների էլ սպասում եմ եւ զեկուցելու եմ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովին սեպտեմբերի 11-ին», նշեց հանձնակատարը: Տարբեր հանդիպումներից հետո հրապարակված որոշ հաղորդագրությունների եւ իրեն վերագրվող հայտարարությունների առնչությամբ նա հստակեցրեց, որ ինքը կցանկանար ներկայացնել իր կարծիքները եւ առանց իր թույլտվության ոչ մեկը չպետք է օգտագործի մեկ ուրիշի ասածը այն մասին, թե ինքն ինչ կարող է ասած լինել հանդիպումներում:
Ըստ Համարբերգի, իրեն վերագրվածի զգալի մասը ճշգրիտ, ստույգ չէ: Համարբերգը հանդիպել է քաղաքական գործիչների, Հայաստանի նախագահին, գլխավոր դատախազին, արդարադատության նախարարին, փոխարտգործնախարարին, Լեւոն Տեր-Պետրոսյանին, խորհրդարանի մի շարք անդամների, ԱԺ նախագահին, եղել է ազատազրկման վայրերում, խոսել բավական թվով կալանավորվածների հետ, հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: «Դեռ լրացուցիչ անելիքներ կան ապահովելու մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ԵԽ-ի ակնկալիքների կատարումը», այսպիսին է Համարբերգի ընդհանուր տպավորությունը:
Ի պատասխան հարցի, թե ինչու կալանավորվածներին քաղբանտարկյալ չեն անվանում, Համարբերգը տեղեկացրեց, որ այս այցի ընթացքում բազմաթիվ քննարկումներ են եղել, թե արդյոք կալանվածներից ոմանք քաղաքակա՞ն պատճառներով են: «Ես մտահոգություն եմ հայտնել, որ քաղաքականապես ակտիվներից կամ այդպիսին համարվածներից ոմանք 4 ամսից ավելի կալանքի տակ են», նշեց Համարբերգը, ավելացնելով, որ մտահոգիչ է նաեւ այդ գործերը դատարան դեռեւս չուղարկելու պարագան:
Անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ասուլիսում ներկայացված հատուկ քննչական ծառայության ղեկավարի հանձնարարականին՝ ուղղված Վայոց ձորի գլխավոր դատախազին, հանձնակատարը նշեց, որ այդ փաստաթուղթը խորապես կուսումնասիրի եւ ներկա դրությամբ կարող է ասել, որ փաստաթղթի բովանդակությունը մտահոգում է իրեն: Մարտի 1-2-ի իրադարձությունների սպանությունների բացահայտման աշխատանքի առնչությամբ հանձնակատարը ասաց, որ առաջընթաց միգուցե կա, բայց շատ դանդաղ է ու ներկա փուլում քննության չի ենթարկվել իրավապահ համակարգի որեւէ աշխատակցի գործողություն:
Այդ հանձնաժողովում սեփական փորձագետի հնարավոր մասնակցությունը հանձնակատարը բաց հարց համարեց, նշելով, որ դեռեւս քննարկվում է քննությունը վստահելիորեն անցկացնելու հարցը: Ընդ որում, Համարբերգը նշեց, որ չի կարող դրսից փորձագետների մասնակցություն ապահովել, եթե ինքը համոզված չէ, որ քննության ընթացակարգը վստահելի է եւ հուսալի: Դրան ավելի ուշ կվերադառնան:
Միայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա մեղադրական դատավճիռներ կայացնելու առնչությամբ էլ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը կարեւորեց ԵԽԽՎ հունիսյան բանաձեւում այդ մասին ձեւակերպումը, հստակությամբ, որ որեւէ մեղադրական դատավճիռ չպետք է կայացվի միայն ոստիկանական ցուցմունքների հիման վրա, հատկապես այնպիսի իրավիճակում, երբ շատերը իրավապահներին ընկալում են ցուցարարներին հակառակ կողմ եւ առանձնակի կարեւորություն է ստանում այլ ապացույցների առկայությունը:
«Ես անկախ եմ ԵԽԽՎ-ից, նրանք էլ՝ ինձանից: Ես չեմ կարող հրահանգել նրանց, թե ինչպես վարվել` կիրառե՞լ պատժամիջոցներ, թե ոչ...»: Ամեն դեպքում, ե՞րբ կկիրառվեն պատժամիջոցները, Համարբերգը չանդրադարձավ, միայն ավելացրեց, որ մոնիտորինգի հանձնաժողովը կհավաքվի սեպտեմբերին, եւ ակնկալվում է, որ ԵԽԽՎ բանաձեւի լիարժեք իրագործումը կապահովվի հնարավորինս շուտ:
«Լրացուցիչ անելիքներ կան, որպեսզի բանաձեւի մի քանի պահանջներ բավարարվեն: Ես փորձել եմ երեք օրվա ընթացքում հնարավորին շատ տեղեկություններ ստանալ ու փաստեր հավաքել: Բայց այս պահից մինչեւ սեպտեմբերի 11-ը իմ եւ իշխանությունների ու ընդդիմության միջեւ կլինեն լրացուցիչ նամակագրական կապ եւ տեղեկությունների փոխանակում: Եթե վաղը լիներ իմ զեկույցը մոնիտորինգի հանձնաժողովին, ապա կներկայացվեր, որ բանաձեւը լիարժեք չի իրականացվել»:
Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներին մասնակից դառնալուց ընդդիմության հրաժարվելու կապակցությամբ էլ հանձնակատարը հիշատակեց ԵԽԽՎ բանաձեւը, որի որոշ հատվածներում խոսք կա ուղղված ընդդիմությանը, ընդ որում, Եվրոպայի խորհուրդը կողմնակալ չէ, ուստի ե՛ւ ընդդիմությանը, ե՛ւ իշխանությանը ԵԽԽՎ-ն կոչ է արել մոտենալ ու փորձել երկխոսություն ծավալել: Իսկ կոնկրետ խորհրդարանական հիշատակված հանձնաժողովը Համարբերգի հույսն է, որ անցկացվող քննությունը կլինի անկախ, թափանցիկ եւ վստահելի: Ավելին Համարբերգը չմանրամասնեց:
Հյուսիսային պողոտայում նստացույց անողներին այցելելու-չայցելելու առումով Համարբերգը ուղղակի պատասխան չտվեց, միայն նշեց, որ որոշ երկրներում գնում է տեսության ցուցարարներին, եթե դա համարում է մարդու իրավունքների առումով կարեւոր:
ԼՏՊ-ի հայտարարությունների կապակցությամբ էլ, թե եվրոչինովնիկները գործարքի են գնացել հայաստանյան իշխանությունների հետ՝ ապրիլյան 1609 բանաձեւից հետո ընդունելով հունիսյան 1620 բանաձեւը, Համարբերգն ուղղակի հայտարարեց, որ նման գործարք չկա:
- Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ, ԸՍՏ ՀԱՄԱՐԲԵՐԳԻ, ՄՆՈՒՄ Է ԱՆԲԱՎԱՐԱՐ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Եթե վաղը լիներ իմ զեկույցը մոնիտորինգի հանձնաժողովին, ապա կներկայացվեր, որ ԵԽԽՎ բանաձեւը լիարժեք չի իրականացվել», երեկ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի` Հայաստան հերթական այցի ավարտին ...ՍԽԱԼ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԵՊ
Թարգմ.՝ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ 11Ստորեւ թարգմանաբար ներկայացվող Սթիվեն Քոհենի հոդվածը առաջինն է «Ռուսաստանը հակահարված է տալիս» ընդհանուր խորագրի ներքո «Ինտերնեշնըլ հերալդ թրիբյուն» թերթի հուլիսի 2-ի համարում տպագրված երկու հոդվածներից, ...ԸՆԴԴԵՄ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՔՍԱՆԵՆԳ ՓՈԽԱԴՐՄԱՆ
1ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների ...ԿԳԱ՞ ԱՐԴՅՈՔ ԳՅՈՒԼԸ ԵՐԵՎԱՆ
10Թուրքիայի նախագահական պալատի գլխավոր քարտուղար Մուստաֆա Իսենը հայտարարել է, որ սեպտեմբերի 6-ին տեղի ունենալիք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլի հանդիպումը դիտելու համար Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Երեւան ...ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՄԱՐ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔ Է
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է ԶԼՄ-ներում ակտիվորեն շրջանառվող` ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
1Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տարածել է Արմեն Հարությունյանի նամակները ուղղված Հայաստանի հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին եւ Վայոց ձորի մարզի դատախազ Հովհաննես Պալյանին: Նամակներում ...ՀԺԿ-Ի ԱՌԱՋՆՈՐԴԸ ԴԺԳՈՀ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԻՑ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ«Հայացք» ակումբում երեկ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը հույս հայտնեց, որ ԵԽ մարդու իրավունքի հարցերի հանձնակատար Թոմաս Համարբերգը օբյեկտիվ զեկույց կպատրաստի Հայաստանի մասին եւ կնպաստի երկրում ստեղծված ...Ի՞ՆՉՆ Է ԼԱՎՆ ՈՒ Ի՞ՆՉՆ Է ՎԱՏԸ
ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱյս հոդվածում ես կփորձեմ հակիրճ ներկայացնել հիշյալ հետազոտության առանցքային դրույթները: Կարծում եմ` զարգացման հարցերով հետաքրքրված ընթերցողը կգտնի դրանցում որոշ հարցերի պատասխաններ կամ ներկայացված գաղափարներն ...«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԸ» ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ ԹՈՂԱՐԿԵՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ«Հայռուսգազարդ» ընկերության անվանական արժեկտրոնային պարտատոմսերի 2-րդ թողարկման շնորհանդեսը երեկ տեղի ունեցավ ընկերությունում, ներկա էին տնտեսական ոլորտը ներկայացնող նախարարներ, բանկերի ներկայացուցիչներ, ...ԱՋԱԿՑՈՒՄ Է ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՀայ հոգեւոր երաժշտության պետական կենտրոնը փառատոն-համերգաշար է իրականացրել Լոռու մարզում հուլիսի 3-5-ը մշակույթի նախարարության աջակցությամբ: Համերգաշարի շրջանակներում Սուրբ Գեղարդ վանքի երգչախումբը հայ ...ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅ Է
Հ. Ծ.Ուիլմինգտոնում (Դելավեր նահանգ, ԱՄՆ) տեղակայված Հումանիտար գիտությունների ամերիկյան համալսարանի տնօրենների վարչությունը վերջերս հայտարարել է, որ համալսարանի պրեզիդենտ է նշանակել ճանաչված հայազգի մտավորական, ...ԵՐԱԶԻՑ ԾՆՎԱԾ ԵՐԳԸ
Հ. Հ.«Ուրախություն արեւի տակ»: Սա նոյեմբերի 22-ին Կիպրոսում կայանալիք «Մանկական եվրատեսիլ-2008» միջազգային մրցույթ-փառատոնի խորագիրն է: Այս տարի մրցույթին մասնակցելու են եվրոպական երկրների տասնվեց պատանիներ: ...ԻՐԱՆԱԿԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՉԻՆԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆՈՒՄ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻրանցի ռեժիսոր Աբոլֆազլ Սաֆարիի «Մարգարտի երազը», «Ո՞ւր է իմ Աստվածը», «Պարսից ծոց» ֆիլմերում արտահայտված է իրանական կինեմատոգրաֆի ժամանակակից գիտակցությունն ու զգոնությունը: Ֆիլմերում Սաֆարին տալիս է ...ՀԵՔԻԱԹԱՍԱՑՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ
Ն. Պ.Վայրկյանով կյանք արժեւորող մեր օրերում հեքիաթի մասին խոսելն է կասկածելի թվում, ուր մնաց հեքիաթասացության առօրյա անհրաժեշտությունը գործնականորեն ընդգծելը: Սակայն դա չի խանգարում աներկբա պնդել, որ հեքիաթասացությունը ...«ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆ» ՄԵԴԱԼ՝ ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունեց սփյուռքահայ գրականագետ, հասարակական գործիչ Երվանդ Ազատյանին ու նրան հանձնեց «Մարշալ Բաղրամյան» մեդալը՝ երիտասարդությանն ազգային-հայրենասիրական ...ՀՈՒԼԻՍԻ 13-Ի ՏՎՅԱԼՆԵՐՈՎ՝ ԲՈՒՀԵՐ Է ԴԻՄԵԼ 7245 ՀՈԳԻ
Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ, հուլիսի 13-ի տվյալներով, դիմում-հայտ է ներկայացրել 7245 դիմորդ: Ըստ Արմենպրեսի, նրանց մեծ մասը` 2821 դիմորդ, պետպատվերով տեղերի համար դիմել ...ՕՆՆԻԿ ՍԱՐԳԻՍՅԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԿՀԱՏՈՐՅԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԵրեկ գրողների տան դահլիճում բեյրութահայ գրող, հրապարակագիր Արամ Սեփեթճյանը հիշեց 1967-ի մի խոսակցություն, երբ «Շիրակ» ամսագրի իր խմբագրապետը, սփյուռքահայ առաջին սերնդի մտավորականնեից Օննիկ Սարգիսյանն ...ԿԱԼԱՆՎԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՄԵՂԱՎՈՐ ՉԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ, ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՉԵՆ... ԵՎ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՂԲԱՅՐՆԵՐՆ ԵՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 2Մարտի 1-2-ի դեպքերը քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երեկվա նիստում ստեղծված աշխատանքային խմբերը պատմեցին քրեակատարողական հիմնարկներ` իրենց կալանված գործընկերներ Հակոբ Հակոբյանին, Սասուն Միքայելյանին, ...ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ
Մ. Խ.Մարտի 1-2-ի իրադարձությունները քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի պահանջով Հայաստանի գլխավոր դատախազն ամեն երկուշաբթի տեղեկատվություն է ուղարկելու հանձնաժողովին` այդ իրադարձություններին առնչվող քննչական ...
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտՌՈՒՍԱԿԱՆ ԾԱՂՐ` Какой привет, такой ответ ՈՃՈՎ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀԱՐԱՎՕՍԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ: ԴԱՍԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԱՐԱԳԱՆ ԿԳՈՐԾԻ՞ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտՆՈՐԱԳՈՒՅՆ «ՊԱՆԴՈՐԱՅԻ ԱՐԿՂ»
ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԼԱՎՆ ԷՐ, ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԷԼ ՎԱՏԸ ՉԷ
Ն. Պ.
ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԵՄ

«ՆԱԽԱԳԱՀԸ ՊԵՏՔ Է ԳՆԱ ԱՅԴ ԽԱՂԻՆ»
Հ. Չ.
ԿԳԱ՞ ԱՐԴՅՈՔ ԳՅՈՒԼԸ ԵՐԵՎԱՆ

ՍԽԱԼ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԵՊ
Թարգմ.՝ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ
Ժ. ՍԵՖԻԼՅԱՆ. «ՀԱՄԱՄԻՏ ՉԵՄ, ԹԵ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍՏՎԵՐԱՅԻՆ ՂԵԿԱՎԱՐՆ Է, ՍԱԿԱՅՆ... ԱՅԴ ՄԱՐԴՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՉԻ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԱՌԱՆՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՈԴՎԱԾԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ՏԱՐԱԾԵԼ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԼՈՒՐԵՐ

ՎԻԶԱՆԵՐԻ ԵՎ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՎ ԱՆՀԱՄԱՉԱՓ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ
Թարգմ. Հ. Ծ.
- 1826 Պարսկական զորքերը ներխուժում են Ղարաբաղ, Շորագյալ և Փամբակ. սկսվում է ռուս-պարսկական երկրորդ պատերազմը:
- 1915 Դեսպան Մորգենթաուն Միացյալ նահանգների դեպարտամենտին պարզորեն նկարագրել է Երիտթուրքերի քաղաքականությունը որպես «ցեղի բնաջնջման» արշավ: Միացյալ նահանգների պետական քարտուղար Ռոբերտ Լենսինգը տեղեկացրեց նրան, որ «դեպարտամենտը ընդունել է իր գործընթացը, այն է` կանգնեցնել հայկական հալածումը»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

