
ԳՐՈՂՆԵՐՆ ԱՄՓՈՓԵՑԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
«Ազգը» իր ընթերցողներին տեղեկացրել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի շրջանակներում անցկացվող հայ գրողների 4-րդ համաժողովի ընթացքի մասին: Համաժողովը լիագումար նիստով ամփոփեց աշխատանքները: Գրողները երախտագիտություն հայտնեցին կազմակերպիչներին Արցախում բարձր մակարդակով ընդունելության համար: Չմոռանալով նշել համաժողովի բացասական կողմերը, թերությունները, հույս հայտնեցին, որ 2010 թվականին հաջորդ համաժողովը, որը կգումարվի Արցախում, զերծ կլինի բացթողումներից: Արցախում բոլոր հանդիպումներին գրողներին ուղեկցում ու ելույթ էր ունենում գրող, հրապարակախոս Զորի Բալայանը եւ ուր էլ որ լինում էին հյուրերը, ստանում էին մանրակրկիտ բացատրություններ Արցախյան պատերազմի ու տվյալ վայրի մասին: Ուշագրավ էր Ստեփանակերտի «Սպայի տանը» ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի եւ բանակի հրամանատարական կազմի հետ հանդիպումը: Իսկ Վազգեն Սարգսյանի անվան զորամաս այցը հուզել էր բոլորին ու նրանք ջանում էին հայ զինվորի հետ զրուցել ու լուսանկարվել: Տպավորիչ էր նաեւ ԼՂՀ գրողների միության նախագահ, բանաստեղծ Վարդան Հակոբյանի ծննդյան 60-ամյակին կազմակերպված երեկոն, որի ընթացքում հոբելյարն ու հայ շատ գրողներ Արցախի նախագահ Բակո Սահակյանի ձեռամբ ստացան շքանշաններ, պարգեւներ, նվերներ:
Ամփոփիչ նիստի ընթացքում Լիբանանից Սարգիս Կիրակոսյանը համաժողովին ներկայացրեց մի առաջարկ-բանաձեւ, այն է՝ սփյուռքի գրողները կարողանան անդամակցել Հայաստանի գրողների միությանը եւ միությունը կոչվի Հայ գրողների միություն: Այդ հարցը տարակարծության տեղիք տվեց ու առաջարկվեց քննարկել հետագայում: ՀԳՄ վարչության քարտուղար Դավիթ Մուրադյանը տեղեկացրեց, որ նպատակադրվել են մեկ ընդհանուր համացանց բացել եւ ՀԳՄ-ը դառնալու է տեղեկատվական կենտրոն, որտեղ աշխարհի որ անկյունում էլ լինի հայ գրողը, տեղեկանա գրական կյանքին, տեղադրի իր մասին տեղեկություն ու իր գործերից: Վրաստանի գրողների միության նախագահ Ժորա Սնխչյանը առաջարկեց, որ հաջորդ համաժողովին չտարանջատեն երիտասարդ գրողներին, քանի որ այս համաժողովին դա լիարժեք արդյունք չտվեց: Համաժողովը ամփոփելով, ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը կարեւորեց նման հանդիպումներն ու գործնական շփումները, որոնք վեր են ածվում լուրջ գործընթացի ու նշեց. «Արդյունքում Շուշիում կբացվի «Արցախի գրողների ստեղծագործական տուն» եւ արդեն Արցախի իշխանությունները Ռեալական դպրոցի շենքը տրամադրել են գրողներին: Լուրը այնքան էր ոգեւորել գրողներին, որ նրանք խոստացան ամեն կերպ աջակցել, իսկ գրող Հովհաննես Մանուկյանը (ԱՄՆ) (գրական անունը Ալագյազ), 25.000 ԱՄՆ դոլար առաջին ներդրումը արեց: Համաժողովի աշխատանքները ավարտվեցին ՀԳՄ «Գրական վաստակի համար» երկու տասնյակ գրողներին եւ ՀՀ մշակույթի նախարարության 4 ոսկե մեդալների հանձնման արարողությամբ: Իսկ թե ի՞նչ կարծիք ունեին մասնակիցները եւ նախորդ համաժողովից մեկ քայլ առա՞ջ էր այս համաժողովը, «Ազգի» հարցի պատասխանները ներկայացնում ենք ստորեւ:
Սաթենիկ Մկրտչյան-արձակագիր, թարգմանիչ - «Նման համաժողովները պետք է հաճախակի լինեն` հենց դրանց արդյունքում են ստեղծվում նոր կապեր, ընդհանուր գործելու դաշտ: Ինչպես ամեն մի համաժողով, այս մեկն էլ ունեցավ լրացումներ կատարելու անհրաժեշտություն: Օրինակ, լավ չպահեցին իրենց երիտասարդ գրողները, որոնց այս ամենը հետաքրքրում էր միայն ինքնահաստատման պահով: Նրանք ե՛ւ խոսում էին, ե՛ւ խանգարում ու մի քիչ էլ հախուռն իրենց ներկայացնում: Բայց դա էլ, կարծում եմ, անցողիկ է եւ նրանց պետք է հրամցնել այն ամենը, ինչ որ իրենք որպես դաստիարակություն չեն անցել ու սովորեցնել այն ինչ, որ գրականությունից բաց են թողել»:
Շնորհիկ Շահինյան-արձակագիր - «Համաժողովը կայացած էր: Սակայն եթե համարենք, որ այն երիտասարդական միտում ունի, դա չի կարելի լիարժեք համարել, որովհետեւ այդքան լիարժեք ստեղծագործողներ չունենք, որ մի ամբողջ համաժողով նվիրենք: Համաժողովի բացմանը` Երեւանում եւ մյուս օրերին բացակայում էին միջին եւ ավագ սերնդի կայացած գրողները: Ասելիք ունեցող գրողներից քչերը մասնակցեցին, որը, ըստ իս, այդքան էլ դրական ներազդեցություն չի կարող ունենալ մեր գրական կյանքի վրա»:
Համբիկ Մարտիրոսյան արձակագիր, բանաստեղծ (Լիբանան) - «Դիմագրավում ենք այնպիսի շրջան, որ մեր լեզուն, մեր մշակույթը նույնիսկ մեր ինքնությունը վտանգված է գրեթե բոլոր մայրցամաքներում: Հայկական դպրոցները, վարժարանները հայտնվել են փակման վտանգի եզրին: Եթե շատ արագ տեր չկանգնենք մեր դարավոր մշակույթին, ազգային հարստությանը եւ մեր լեզվին` արագ կձուլվենք: Նախորդ համաժողովներին հայաստանցի շատ գրողներ էին մասնակցում եւ նրանց հետ շփումը մեզ օգտակար էր: Սակայն այս մեկին շատ քչերը մասնակցեցին եւ դա մեզ համար վիրավորական էր: Մենք այսօր ազգովին պիտի համախմբվենք ու կարեւոր հարցերի լուծման եզրեր գտնենք»:
«Ազդակ» օրաթերթի գրական բաժնի պատասխանատու, արձակագիր-բանաստեղծ Սարգիս Կիրակոսյան. «Այս համաժողովը, նախորդների համեմատությամբ, տարբեր բնույթ ու նկարագիր ունի: Եթե նախորդները ունեին հստակ մշակված զեկուցումներ, որոնք շատ «դռներ էին բացում» մասնակիցների համար, ապա այս մեկը տարբեր է` ազատ կարծիքի, ազատ քննարկման սկզբունքի վրա հիմնված, որը տվեց ե՛ւ արդյունք, ե՛ւ ունեցավ հետեւանք: Դրականը` ազատ արտահայտվելն էր, չնայած որ զեկուցողները հաճախ շեղվում էին թեմայից եւ ամեն մարդ խոսեց ամեն բանի մասին, մոռանալով բուն հարցը: Կարծում եմ, հաջորդ համաժողովը պետք է դուրս գա այս տիպի ընթացքից ու կենտրոնանա հատուկ աշխատանքային նիստերի վրա` փոքր խմբերով մշակեն կարեւոր հարցերը ու նոր ներկայացնեն ընդհանուր քննարկման: Դեռ նախորդ համաժողովին առաջարկել էի, որ աշխարհի հայ գրողների բանկ ստեղծվի ու մեկ համացանցով հասանելի լինի բոլորին»:
Հարություն Պերպերյան (Կանադա) - «Համաժողովի աշխատանքները անհավասար էին: Որոշ երկրների պատվիրակներ 3-4 զեկուցումներ ունեցան ու լուրջ քննարկումներ եղան: Երիտասարդ գրողների քննարկումներից այնքան էլ շատ բան չեն ակնկալում, չնայած որ նրանք ավելի անկեղծ էին արտահայտվում, նույնիսկ եթե իրար վիրավորում էին, դա էլ իր որոշակի արդյունքին էր հասնում, ու գտնում եմ, որ հենց այդ տարիքի գրողները նմանատիպ քննարկումներ պիտի անցկացնեին»:
- ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ
Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանության աշխատակազմին: Գոհունակությամբ ընդգծելով հայ-ֆրանսիական ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ 30-ԱՄՅԱԿԻ ՕՐԵՐԻՆ
Ընթացիկ ամսվա առաջին 10 օրերին ԱՊՀ երկրների լրատվական դաշտը ներկայացնող 20 հոգանոց մի պատվիրակություն այցելեց Չինաստան՝ այդ երկրի արտգործնախարարության հրավերով: Թեեւ այցը կազմակերպվել էր օգոստոսին սկսվող ...ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՎ ԱՆՀԱՄԱՉԱՓ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ
Թարգմ. Հ. Ծ. 3Եվրոպայի, Ասիայի, Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի մարտավարական խաչմերուկում գտնվող Թուրքիան իր մեկ միլիոնից ավելի բանակով Եվրոպայում խոշորագույնը, իսկ ՆԱՏՕ-ի անդամ երկրների շարքում երկրորդն է համարվում: ...ՑԽԻՆՎԱԼԻՑ ՀԵՌԱՑՆՈ՞ՒՄ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, ԻՍԿ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԴԻՎԵՐՍԻԱՅԻ՞
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱրդեն 16 տարի ռուս խաղաղապահների ներկայությամբ են տարբերակվում վրաց-հարավօսական հակամարտության գոտու իրադարձություններում ռուսաստանյան շահերի առկայությունն ու դրսեւորումները: Այս տարի այդ ժամկետը բնավ ...ՎՐԱՑԻՆԵՐԸ ԳՐԵԹԵ ԲԱՑԱՐՁԱԿ ՎՍՏԱՀՈՒՄ ԵՆ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻՆ
Ա. Հ.Վրաստանի պատրիարքարանը ամենամեծ վստահությունն է վայելում երկրի բնակչության մոտ բոլոր գերատեսչությունների ու հասարակական ինստիտուտների համեմատությամբ: 512 մասնակիցների օգնությամբ նման արդյունքներ է հրապարակել ...ՀԱՅ ՍՊԱՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Հուլիսի 15-ին տեղի կունենա «Immediate Response-2008» համատեղ միջազգային զորավարժությունների բացման պաշտոնական արարողությունը: Ինչպես հաղորդել է Վրաստանի պաշտպանական նախարարությունը, վրաց-ամերիկյան համատեղ ...ԺԱՆԴԱՐՄԵՐԻԱՆ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ Է ԵՂԵԼ ԴԻՆՔԻ ՄԱՀԱՓՈՐՁԻ ՄԱՍԻՆ
Հրանտ Դինքի դեմ կատարված ոճրագործությունն ուսումնասիրելու համար Թուրքիայի խորհրդարանում ստեղծված հանձնաժողովի ընդունած եզրակացության մեջ ասվում է, որ Տրապիզոնի եւ Ստամբուլի անվտանգության ու ժանդարմերիայի ...ԱԼԻԵՎԻ ՈՒ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻ ՓՈԽԱՐԵՆ ԽՈՍՈՒՄ Է ԱԳՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱդրբեջանական պաշտոնյաների հայտարարություններն ավելի հաճախ ներքին սպառման են ու լրջության առանձնակի պաշարով չեն առանձնանում, եթե դիտարկվում են դրսից: Բայց երբեմն դրանք այնքան պարադոքսալ ու անհասկանալի ...ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ
Սեպտեմբերին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նախատեսված Երեւանի համայնքներում: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջի, սեպտեմբերի 7-ին մայրաքաղաքի Էրեբունի, ...«ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿՆ ԻՐ ԱՌՋԵՎ ԴՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ Է»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Տավուշ-ԵրեւանՀՀ վարչապետի եւ պաշտպանության նախարարի մտահղացմամբ նախատեսված զինված ուժերի բարեփոխումների շրջանակներում «Պատիվ ունեմ ներկայանալու» խորագրով հերթական միջոցառումը շաբաթ օրը տեղի ունեցավ Տավուշի մարզի Իջեւան ...ՀԱՄԱՐԲԵՐԳԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԱԺ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ
Մ. Խ.Երեկ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց մարտի 1-2-ի իրադարձությունները քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամների հետ, հանդիպմանը մասնակցել է նաեւ ...Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԲՈՂՈՔԵԼ Է Թ. ՀԱՄԱՐԲԵՐԳԻՆ
9ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգի հետ: Տեր-Պետրոսյանի գրասենյակից հաղորդում են, որ Համարբերգն առաջին նախագահին ...ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԵՄ
3Համաժողովրդական շարժման կենտրոնը նախաձեռնում է ստորագրահավաք` Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի դատարանում պատասխանատվության ենթարկելու պահանջով: Այդ մասին հայտարարել է շարժման ներկայացուցիչ ...10 ՄԼՆ ԵՎՐՈ 3-ՐԴ ԲՋՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 16-ին կքննարկի բջջային երրորդ օպերատորի` հայաստանյան շուկա մուտք գործելու լիցենզիայի տրամադրման միջազգային մրցույթի համար մշակված փաթեթը: Ըստ ...ՉԻ ԿԱՐՈՂ ԱՆՃԱՆԱՉ ԼԻՆԵԼ ՄԻ ԲԱՆ, ՈՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԵՎ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՆ Ի ՏԵՍ
ՀՐԱՆՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ, ՍտեփանակերտՍույն օրենքը անխափան գործում է ինչպես բնության մեջ, այնպես էլ հասարակական-քաղաքական ասպարեզում: Գուցեեւ կարելի է ձեւացնել, թե այս կամ այն երեւույթը օրինականության եւ ընդունելության դաշտից դուրս է, բայց ...ԾԻՐԱՆԻ ԱՌԱՏ ԲԵՐՔ՝ ՈՐՏԵ՞Ղ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԾիրանի բերքն այս տարի բավական առատ եղավ, եւ այդ մասին կանխատեսումներն արվում էին դեռ մայիսից: Այժմ Արարատյան դաշտի ծիրանը սպառվելուն մոտ է, նրա հիմնական ծավալներն արդեն վաճառվել են, որոշ մասն էլ մթերվել ...«ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ» ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅ ՄԱՐԴՈՒ ԷՈՒԹՅՈՒՆՆ Է
Հ. Հ.«Վավերագրական կինոն մութ հայելի է, որտեղ մենք մեզ ենք փնտրում ու տեսնում: Ներկայացված ֆիլմերն ընդհանրություն ունեն: Նրանց միավորում է սերը դեպի հայրենիքը: Հայի էության որոնումներն ու հաստատումը», երեկ ...ԳՐՈՂՆԵՐՆ ԱՄՓՈՓԵՑԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ«Ազգը» իր ընթերցողներին տեղեկացրել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի շրջանակներում անցկացվող հայ գրողների 4-րդ համաժողովի ընթացքի մասին: Համաժողովը լիագումար նիստով ամփոփեց աշխատանքները: ...ԿԵՉԱՌԻՍ ԵԿԵՂԵՑՈՒ ՄՈՏԱԿԱՅՔՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՀՆԱԳՈՒՅՆ ԲԵՐԴ
Ծաղկաձորում գործում են 20-ից ավելի մեծ ու փոքր հյուրանոցներ, նույնքան էլ ներկայումս կառուցվում են: Ինչպես Արմենպրեսին ասաց Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանը, զբոսաշրջային յուրաքանչյուր սեզոնին 5-7 ...ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ. «...ՈՐՊԵՍԶԻ ԿԱՊՎԻ ԿԱՄՈՒՐՋԸ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԴիլիջանՇնորհալի երեխաների հանգստի կազմակերպման, ժամանակակից արվեստին ու պատմամշակութային ժառանգությանը ծանոթացնելու, Հայաստանի տարբեր մարզերի, Արցախի ու Ջավախքի երեխաների միջեւ բարեկամական ու մշակութային կապեր ...«ՓՅՈՒՆԻԿԻՆ» ԼՈՒՐՋ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱյսօր Լառնակայում Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը» չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի անդրանիկ հանդիպումը կանցկացնի Կիպրոսի «Անորտոսիսի» հետ: Մրցակիցը բավական ուժեղ է: «Անորտոսիսը» Կիպրոսի ...ՄԱՐԶՉԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ «ՄԻԿԱՅՈՒՄ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը դեռ նոր է հատել «հասարակածը», սակայն մասնակից 8 թիմերից 4-ում արդեն փոխվել են գլխավոր մարզիչները: Մարզչական հերթական փոփոխությունը տեղի ունեցավ «Միկայում»: ...ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄԵՆԱՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է
1Gallup-ը հետազոտություններ է կատարել աշխարհի մի շարք երկրներում՝ պարզելու ինքնասպանությունների պատճառը: Ըստ հետազոտությունների արդյունքների, ինչքան ուժեղ է հավատը, այնքան քիչ են ինքնասպանությունները: ...
ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՐՑՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է
Ն. Մ.ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՈՒՇԱՑԵԼ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ«ԵՐԵՎԱՆՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻ»
Ա. Մ.ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՂԱՐԱԲԱՂԻ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՆԴԵՊ ՄՈՏԵՑՈՒՄՆ ԱՆՓՈՓՈԽ Է ՄՆԱՑԵԼ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԼԱՎՆ ԷՐ, ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԷԼ ՎԱՏԸ ՉԷ
Ն. Պ.
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԻ ԹԱՐԳՄԱՆԻՉՆ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎՆ ԷՐ

ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԵՄ

«ՆԱԽԱԳԱՀԸ ՊԵՏՔ Է ԳՆԱ ԱՅԴ ԽԱՂԻՆ»
Հ. Չ.
Ժ. ՍԵՖԻԼՅԱՆ. «ՀԱՄԱՄԻՏ ՉԵՄ, ԹԵ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍՏՎԵՐԱՅԻՆ ՂԵԿԱՎԱՐՆ Է, ՍԱԿԱՅՆ... ԱՅԴ ՄԱՐԴՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՉԻ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԱՌԱՆՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՈԴՎԱԾԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ՏԱՐԱԾԵԼ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԼՈՒՐԵՐ

ՎԻԶԱՆԵՐԻ ԵՎ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՎ ԱՆՀԱՄԱՉԱՓ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ
Թարգմ. Հ. Ծ.
ԹՈՄԱՍ ՀԱՄԱՐԲԵՐԳԸ ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ
ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆ, Ստրասբուրգ-Երեւան
- 1852 Ծնվեց «Կիլիկյան ընկերություն» բարեգործական կազմակերպության հիմնադիրներից Մինաս Շերազը: (Վախճ. 1929 թ.):
- 1860 Մ. Գ. Տեյրմենջյանը Կ. Պոլսում սկսեց հրատարակել «Արևելյան Դար» երկշաբաթաթերթը (մինչև 1862 թ.):
- 1872 Ծնվեց բանաստեղծ և գրական քննադատ Արշակ Չոբանյանը: (Վախճ. 1954 թ.-ին):
- 1899 Ավարտվեց Թիֆլիս-Կարս երկաթուղու շինարարությունը:
- 1965 Հելսինքիում կայացած խաղաղության կողմնակիցների համաշխարհային վեհաժողովը դատապարտեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած 1915-ի ցեղասպանությունը:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

