
ԾԻՐԱՆԻ ԱՌԱՏ ԲԵՐՔ՝ ՈՐՏԵ՞Ղ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ծիրանի բերքն այս տարի բավական առատ եղավ, եւ այդ մասին կանխատեսումներն արվում էին դեռ մայիսից: Այժմ Արարատյան դաշտի ծիրանը սպառվելուն մոտ է, նրա հիմնական ծավալներն արդեն վաճառվել են, որոշ մասն էլ մթերվել կամ արտահանվել է: Հայտնի է, որ ծիրանի բերքը հիմնականում ստացվում է հենց Արարատյան դաշտից, իսկ նախալեռնային գոտու (Աշտարակ, Կոտայք, Վայոց ձոր եւ այլն) բերքը, որն այժմ վաճառվում է շուկայում, սովորաբար անհամեմատ քիչ է իր ծավալներով:
Խոսելով առատ բերքի մասին, գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները, մասնավորապես փոխնախարար Սամվել Ավետիսյանն ու բուսաբուծության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը նշում են, որ այն կկազմի 100 հազար տոննա: Համեմատության համար նշենք, որ անցյալ տարի, երբ ծիրանի բերքը խիստ ցածր էր, որպես պաշտոնական ցուցանիշ նշվեց 25 հազար տոննան: Ընդ որում, գյուղատնտեսության նախարարությունը որոշ ժամանակ նշում էր 35 հազար տոննա բերքի մասին, բայց ազգային վիճակագրական ծառայության տեղեկագրում, ի վերջո, արձանագրվեց 25 հազար տոննան: Փաստորեն, կարող ենք եզրակացնել, որ այս տարվա բերքը 4 անգամ գերազանցո՞ւմ է անցյալ տարվանին: Այս հարցին պատասխանելու համար բավարար չէ միայն թվաբանական գործողություն կատարելը, քանի որ անգամ պաշտոնական ցուցանիշներում հաճախ միմյանց հակասող թվեր են հայտնվում, իսկ ոլորտի մասնագետներից շատերը, ոչ առանց հիմնավորումների, լուրջ կասկածներ են արտահայտում գյուղնախարարության տվյալների նկատմամբ:
Նախ նշենք, որ գյուղնախարարության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանն այս տարվա մայիսի 12-ին լրագրողներին ասել էր, որ այս տարի ծիրանի ակնկալվող բերքը կկազմի 55-60 հազար տոննա: Սակայն արդեն հուլիսի սկզբներին նույն Գառնիկ Պետրոսյանն արդեն խոսեց 100 հազար տոննա ակնկալվող ծիրանի բերքի մասին: Սա արդեն իսկ կասկած է առաջացնում այս տվյալի ճշմարտացիության նկատմամբ, քանի որ լուրջ մասնագիտական կանխատեսումներ անելիս հնարավոր չէ 40 տոկոսով սխալվել: Առավել եւս, որ անցած մեկ ամսվա ընթացքում ոչ մի այնպիսի եղանակային կամ այլ իրադարձություն տեղի չէր ունեցել, որը պետք է նպաստեր բերքի ավելացմանը կամ կորստին: Ավելին, եղանակային ոչ բարենպաստ փոփոխությունները եթե շատ հաճախ բերում են բերքի կորստի, ապա լավ եղանակը չէր կարող 1 ամսում ծիրանի բերքն ավելացնել 40 հազար տոննայով: Սա առնվազն ծիծաղ է առաջացնում:
100 հազար տոննա բերքին չեն հավատում նաեւ մասնագետները: Եվ ահա թե ինչու: Գյուղնախարարության տվյալներով, Հայաստանում ծիրանի այգիները կազմում են 9 հազար հա տարածք, մինչդեռ մասնագետների տեղեկություններով այդ տարածքը կազմում է 5-6 հազար հա: 1 հա-ից լավ բերքի ժամանակ ստացվում է 12-13 տոննա ծիրան: Եթե հիմք ընդունենք գյուղնախարարության տվյալները, ապա 100 հազար տոննան այս տարվա լավ բերքի պայմաններում հնարավոր կարող է թվալ, իսկ եթե ոչ պաշտոնական տվյալները` ապա առավելագույնը ծիրանի բերքն այս տարի կկազմի 75 հազար տոննա: Ի դեպ, այս ցուցանիշը շատ ավելի իրատեսական է թվում, քան 100 հազար տոննան: Եվ դա ոչ միայն այն պատճառով, որ գյուղնախարարությունը նախ 60 հազար տոննա էր նշել, ապա ուռճացնելով դարձրել 100 հազար տոննա:
Տարեկան առատ բերքի պարագայում Հայաստանում 1 շնչի սպառած ծիրանի քանակը լավագույն դեպքում չի գերազանցում 10 կգ-ը: Այսինքն, Հայաստանի 3 մլն բնակիչները սպառում են 30 հազար տոննա ծիրան: Սրան պետք է ավելացնենք, արտահանվող ծիրանի ծավալները, որոնք, դարձյալ ըստ գյուղնախարարության տվյալների, այս պահին փոքր-ինչ գերազանցում են 5 հազար տոննան: Եթե նկատի ունենանք, որ այս մրգի սեզոնն արդեն ավարտվում է, ապա պարզ է, որ այս ծավալները կարող են ավելանալ առավելագույնը 1-2 հազար տոննայով: Այս առումով այս տարին աննպաստ եղավ, քանզի դեպի Ռուսաստան գնացող ճանապարհների հետ կապված բարդությունները թույլ չտվեցին մեծ քանակի ծիրան արտահանել: Անգամ թուրքական բեռնատարներով ծիրանի փոխադրումները դեպի թուրքական նավահանգիստներ, ապա` Ռուսաստան, էապես չփոխեցին իրավիճակը: Մինչդեռ ակնկալվում էր այս տարի արտահանել 15-20 հազար տոննա ծիրան: Մի խոսքով, եթե վերեւում նշված 30 հազար տոննային ավելացնենք արտահանվելիք՝ լավագույն դեպքում 7 հազար տոննան, կստանանք 37 հազար տոննա ծիրան: Սրան էլ ավելացնենք մթերվող ծիրանի քանակները, որոնց մասին որոշ մանրամասներ ներկայացնենք:
Համաձայն մթերող ձեռնարկությունների եւ գյուղնախարարության տվյալների, ներկա պահին մթերված ծիրանի ծավալները 5 հազար տոննայից փոքր-ինչ ավելի են: Առաջիկայում 2-3 հազար տոննայից ավելի չի մթերվի, հասնելով 8 հազար տոննայի: Երեք խոշոր ընկերություններից Արտաշատի պահածոների գործարանը` («Արտֆուդը») մթերել է 2 հազար տոննա ծիրան, Վեդիի «Բորոդինո» պահածոների գործարանը նույնպես 2 հազար տոննա, «Նոյան» հյութերի գործարանը՝ մոտ 1000 տոննա: Ընդհանուր առմամբ գյուղմթերքների վերամշակում իրականացնող 15 ձեռնարկություններից մնացածը մթերում է անհամեմատ ավելի փոքր՝ առավելագույնը 100 տոննա քանակներով:
Հետաքրքրական են մթերման գները, որոնք այս տարի անհամեմատ ցածր են անցյալ տարվա սակավաբերք տարվա համեմատ: Մթերման գները տատանվում են 40-70 դրամի միջակայքում: Ընդ որում, գյուղացիներին մթերող կազմակերպություններն անմիջապես վճարում են 40 դրամ 1 կգ-ի համար, իսկ ավելի բարձր վճարում են միայն երկու-երեք ամիս հետո վճարելու պայմանով: Միաժամանակ, մթերող ձեռնարկություններն անմիջականորեն եւ ավելի բարձր վճարում են այսպես կոչված գործակալներին, որոնք ֆիզիկական անձինք են եւ շրջելով գյուղից գյուղ, գյուղացիներից գնում են ավելի փոքր քանակներով ծիրանը: Ասենք, 50 կգ ծիրան հանձնելու համար գյուղացին չի գնա ձեռնարկություն եւ այդ քանակի ծիրանը նրանից եւ մյուս փոքր քանակներով վաճառողներից գնում են այդ գործակալները: Վերջիններս գնում են նաեւ մեծաքանակ բերք ունեցողներից, որոնք պարզապես չեն ցանկանում կամ չեն կարողանում մթերող ձեռնարկություն տանել սեփական բերքը: Ձեռնարկությունների համար ավելի շահավետ է գործ ունենալ մի քանի գործակալների հետ, քան թե հարյուրավոր գյուղացիների: Ինչեւէ: Եթե սպառվող եւ արտահանվող ծիրանի բերքի մոտ 37 հազար տոննա ծավալին ավելացնենք եւս 8 հազար տոննա, կստացվի 45 հազար տոննա:
Մնում է վերոնշյալ 45 հազար տոննային ավելացնել բնակչության կողմից պահածոյացվող (ջեմեր, մուրաբաներ, հյութեր եւ այլն) ծիրանը, որը չի կարող գերազանցել 15-20 հազար տոննան, այն պարզ պատճառով, որ սեզոնի ընթացքում 1 շնչի կերած ծիրանի միջին քանակն ավելի քիչ չի կարող լինել, քան պահածոյացվողը: Այսինքն, կունենանք մոտ 60-65 հազար տոննա ծիրան: Առատ բերքի պայմաններում չի բացառվում որ դրա մի մասը չհավաքվի եւ մնա ծառերի տակ կամ սպառման համար ոչ պիտանի դառնա տեղափոխելիս ու վաճառելիս: Այսինքն, կրկնում ենք, ամենալավատեսական հաշվարկներով, ծիրանի ամենաառատ բերքը չի կարող գերազանցել 75 հազար տոննան: Այս ցուցանիշը նաեւ համընկնում է ոչ թե 9 հազար հա ծիրանի այգիների, այլ 5-6 հազար հա լինելու տվյալի հետ: Այդ դեպքում արդեն 1 հա-ից առատ բերքի՝ 12-13 տոննայի դեպքում 75 հազար տոննայի մոտ ծիրանի բերքի ցուցանիշը իրականությանն ավելի մոտ է թվում: Մյուս կողմից, այդ ցուցանիշը ավելի մոտ է նաեւ գյուղնախարարության՝ նախապես կանխատեսվող 60 հազար տոննա ցուցանիշին: Հետեւաբար, պետք է փաստել, որ մի կողմից՝ գյուղնախարարությունը պարզապես ցանկանում է, ուռճացնելով ծիրանի բերքի ցուցանիշները, ցանկալին իրականության տեղ ներկայացնել, մյուս կողմից՝ նախարարությունը տվյալները ստանում է գյուղերի համայնքապետարաններից, որոնց տրամադրած տեղեկատվության ճշմարտացիությունը շատ մեծ կասկածների տեղիք է տալիս: Դա էլ իր հերթին բավականին խոցելի է դարձնում գյուղատնտեսության պաշտոնական ցուցանիշներն ընդհանրապես:
- ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ
Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանության աշխատակազմին: Գոհունակությամբ ընդգծելով հայ-ֆրանսիական ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ 30-ԱՄՅԱԿԻ ՕՐԵՐԻՆ
Ընթացիկ ամսվա առաջին 10 օրերին ԱՊՀ երկրների լրատվական դաշտը ներկայացնող 20 հոգանոց մի պատվիրակություն այցելեց Չինաստան՝ այդ երկրի արտգործնախարարության հրավերով: Թեեւ այցը կազմակերպվել էր օգոստոսին սկսվող ...ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՎ ԱՆՀԱՄԱՉԱՓ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ
Թարգմ. Հ. Ծ. 3Եվրոպայի, Ասիայի, Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի մարտավարական խաչմերուկում գտնվող Թուրքիան իր մեկ միլիոնից ավելի բանակով Եվրոպայում խոշորագույնը, իսկ ՆԱՏՕ-ի անդամ երկրների շարքում երկրորդն է համարվում: ...ՑԽԻՆՎԱԼԻՑ ՀԵՌԱՑՆՈ՞ՒՄ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, ԻՍԿ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԴԻՎԵՐՍԻԱՅԻ՞
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱրդեն 16 տարի ռուս խաղաղապահների ներկայությամբ են տարբերակվում վրաց-հարավօսական հակամարտության գոտու իրադարձություններում ռուսաստանյան շահերի առկայությունն ու դրսեւորումները: Այս տարի այդ ժամկետը բնավ ...ՎՐԱՑԻՆԵՐԸ ԳՐԵԹԵ ԲԱՑԱՐՁԱԿ ՎՍՏԱՀՈՒՄ ԵՆ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻՆ
Ա. Հ.Վրաստանի պատրիարքարանը ամենամեծ վստահությունն է վայելում երկրի բնակչության մոտ բոլոր գերատեսչությունների ու հասարակական ինստիտուտների համեմատությամբ: 512 մասնակիցների օգնությամբ նման արդյունքներ է հրապարակել ...ՀԱՅ ՍՊԱՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Հուլիսի 15-ին տեղի կունենա «Immediate Response-2008» համատեղ միջազգային զորավարժությունների բացման պաշտոնական արարողությունը: Ինչպես հաղորդել է Վրաստանի պաշտպանական նախարարությունը, վրաց-ամերիկյան համատեղ ...ԺԱՆԴԱՐՄԵՐԻԱՆ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ Է ԵՂԵԼ ԴԻՆՔԻ ՄԱՀԱՓՈՐՁԻ ՄԱՍԻՆ
Հրանտ Դինքի դեմ կատարված ոճրագործությունն ուսումնասիրելու համար Թուրքիայի խորհրդարանում ստեղծված հանձնաժողովի ընդունած եզրակացության մեջ ասվում է, որ Տրապիզոնի եւ Ստամբուլի անվտանգության ու ժանդարմերիայի ...ԱԼԻԵՎԻ ՈՒ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻ ՓՈԽԱՐԵՆ ԽՈՍՈՒՄ Է ԱԳՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱդրբեջանական պաշտոնյաների հայտարարություններն ավելի հաճախ ներքին սպառման են ու լրջության առանձնակի պաշարով չեն առանձնանում, եթե դիտարկվում են դրսից: Բայց երբեմն դրանք այնքան պարադոքսալ ու անհասկանալի ...ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ
Սեպտեմբերին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նախատեսված Երեւանի համայնքներում: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջի, սեպտեմբերի 7-ին մայրաքաղաքի Էրեբունի, ...«ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿՆ ԻՐ ԱՌՋԵՎ ԴՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ Է»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Տավուշ-ԵրեւանՀՀ վարչապետի եւ պաշտպանության նախարարի մտահղացմամբ նախատեսված զինված ուժերի բարեփոխումների շրջանակներում «Պատիվ ունեմ ներկայանալու» խորագրով հերթական միջոցառումը շաբաթ օրը տեղի ունեցավ Տավուշի մարզի Իջեւան ...ՀԱՄԱՐԲԵՐԳԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԱԺ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ
Մ. Խ.Երեկ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց մարտի 1-2-ի իրադարձությունները քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամների հետ, հանդիպմանը մասնակցել է նաեւ ...Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԲՈՂՈՔԵԼ Է Թ. ՀԱՄԱՐԲԵՐԳԻՆ
9ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգի հետ: Տեր-Պետրոսյանի գրասենյակից հաղորդում են, որ Համարբերգն առաջին նախագահին ...ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԵՄ
3Համաժողովրդական շարժման կենտրոնը նախաձեռնում է ստորագրահավաք` Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի դատարանում պատասխանատվության ենթարկելու պահանջով: Այդ մասին հայտարարել է շարժման ներկայացուցիչ ...10 ՄԼՆ ԵՎՐՈ 3-ՐԴ ԲՋՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 16-ին կքննարկի բջջային երրորդ օպերատորի` հայաստանյան շուկա մուտք գործելու լիցենզիայի տրամադրման միջազգային մրցույթի համար մշակված փաթեթը: Ըստ ...ՉԻ ԿԱՐՈՂ ԱՆՃԱՆԱՉ ԼԻՆԵԼ ՄԻ ԲԱՆ, ՈՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԵՎ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՆ Ի ՏԵՍ
ՀՐԱՆՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ, ՍտեփանակերտՍույն օրենքը անխափան գործում է ինչպես բնության մեջ, այնպես էլ հասարակական-քաղաքական ասպարեզում: Գուցեեւ կարելի է ձեւացնել, թե այս կամ այն երեւույթը օրինականության եւ ընդունելության դաշտից դուրս է, բայց ...ԾԻՐԱՆԻ ԱՌԱՏ ԲԵՐՔ՝ ՈՐՏԵ՞Ղ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԾիրանի բերքն այս տարի բավական առատ եղավ, եւ այդ մասին կանխատեսումներն արվում էին դեռ մայիսից: Այժմ Արարատյան դաշտի ծիրանը սպառվելուն մոտ է, նրա հիմնական ծավալներն արդեն վաճառվել են, որոշ մասն էլ մթերվել ...«ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ» ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅ ՄԱՐԴՈՒ ԷՈՒԹՅՈՒՆՆ Է
Հ. Հ.«Վավերագրական կինոն մութ հայելի է, որտեղ մենք մեզ ենք փնտրում ու տեսնում: Ներկայացված ֆիլմերն ընդհանրություն ունեն: Նրանց միավորում է սերը դեպի հայրենիքը: Հայի էության որոնումներն ու հաստատումը», երեկ ...ԳՐՈՂՆԵՐՆ ԱՄՓՈՓԵՑԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ«Ազգը» իր ընթերցողներին տեղեկացրել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի շրջանակներում անցկացվող հայ գրողների 4-րդ համաժողովի ընթացքի մասին: Համաժողովը լիագումար նիստով ամփոփեց աշխատանքները: ...ԿԵՉԱՌԻՍ ԵԿԵՂԵՑՈՒ ՄՈՏԱԿԱՅՔՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՀՆԱԳՈՒՅՆ ԲԵՐԴ
Ծաղկաձորում գործում են 20-ից ավելի մեծ ու փոքր հյուրանոցներ, նույնքան էլ ներկայումս կառուցվում են: Ինչպես Արմենպրեսին ասաց Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանը, զբոսաշրջային յուրաքանչյուր սեզոնին 5-7 ...ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ. «...ՈՐՊԵՍԶԻ ԿԱՊՎԻ ԿԱՄՈՒՐՋԸ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԴիլիջանՇնորհալի երեխաների հանգստի կազմակերպման, ժամանակակից արվեստին ու պատմամշակութային ժառանգությանը ծանոթացնելու, Հայաստանի տարբեր մարզերի, Արցախի ու Ջավախքի երեխաների միջեւ բարեկամական ու մշակութային կապեր ...«ՓՅՈՒՆԻԿԻՆ» ԼՈՒՐՋ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱյսօր Լառնակայում Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը» չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի անդրանիկ հանդիպումը կանցկացնի Կիպրոսի «Անորտոսիսի» հետ: Մրցակիցը բավական ուժեղ է: «Անորտոսիսը» Կիպրոսի ...ՄԱՐԶՉԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ «ՄԻԿԱՅՈՒՄ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը դեռ նոր է հատել «հասարակածը», սակայն մասնակից 8 թիմերից 4-ում արդեն փոխվել են գլխավոր մարզիչները: Մարզչական հերթական փոփոխությունը տեղի ունեցավ «Միկայում»: ...ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄԵՆԱՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է
1Gallup-ը հետազոտություններ է կատարել աշխարհի մի շարք երկրներում՝ պարզելու ինքնասպանությունների պատճառը: Ըստ հետազոտությունների արդյունքների, ինչքան ուժեղ է հավատը, այնքան քիչ են ինքնասպանությունները: ...
«ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎՆԵՐ» ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԼԱՎՆ ԷՐ, ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԷԼ ՎԱՏԸ ՉԷ
Ն. Պ.
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԻ ԹԱՐԳՄԱՆԻՉՆ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎՆ ԷՐ

ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԵՄ

«ՆԱԽԱԳԱՀԸ ՊԵՏՔ Է ԳՆԱ ԱՅԴ ԽԱՂԻՆ»
Հ. Չ.
Ժ. ՍԵՖԻԼՅԱՆ. «ՀԱՄԱՄԻՏ ՉԵՄ, ԹԵ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍՏՎԵՐԱՅԻՆ ՂԵԿԱՎԱՐՆ Է, ՍԱԿԱՅՆ... ԱՅԴ ՄԱՐԴՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՉԻ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԱՌԱՆՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՈԴՎԱԾԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ՏԱՐԱԾԵԼ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԼՈՒՐԵՐ

ՎԻԶԱՆԵՐԻ ԵՎ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՎ ԱՆՀԱՄԱՉԱՓ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ
Թարգմ. Հ. Ծ.
ԹՈՄԱՍ ՀԱՄԱՐԲԵՐԳԸ ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ
ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆ, Ստրասբուրգ-Երեւան
- 1852 Ծնվեց «Կիլիկյան ընկերություն» բարեգործական կազմակերպության հիմնադիրներից Մինաս Շերազը: (Վախճ. 1929 թ.):
- 1860 Մ. Գ. Տեյրմենջյանը Կ. Պոլսում սկսեց հրատարակել «Արևելյան Դար» երկշաբաթաթերթը (մինչև 1862 թ.):
- 1872 Ծնվեց բանաստեղծ և գրական քննադատ Արշակ Չոբանյանը: (Վախճ. 1954 թ.-ին):
- 1899 Ավարտվեց Թիֆլիս-Կարս երկաթուղու շինարարությունը:
- 1965 Հելսինքիում կայացած խաղաղության կողմնակիցների համաշխարհային վեհաժողովը դատապարտեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած 1915-ի ցեղասպանությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

