
ՉԻ ԿԱՐՈՂ ԱՆՃԱՆԱՉ ԼԻՆԵԼ ՄԻ ԲԱՆ, ՈՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԵՎ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՆ Ի ՏԵՍ
Սույն օրենքը անխափան գործում է ինչպես բնության մեջ, այնպես էլ հասարակական-քաղաքական ասպարեզում: Գուցեեւ կարելի է ձեւացնել, թե այս կամ այն երեւույթը օրինականության եւ ընդունելության դաշտից դուրս է, բայց լիովին ժխտել ու անտեսել, որ չկա, գոյություն չունի այդ «ապօրինին» ու մերժվածը, նշանակում է տրվել ինքնախաբեության ու պատրանքների: Միջազգային հանրակցությունը, ի դեմս իր պետական-քաղաքական վերնախավերի, դեռեւս ջանում է հենց այդպես վարվել ԼՂՀ-ի հետ, որը գոյություն ունի արդեն շուրջ 17 տարի, կայանում է որպես պետություն իր տարածքով, բնակչությամբ ու համարժեք կառույցներով, զարգացող տնտեսությամբ եւ ռազմական ներուժով: Եթե քաղաքական այդ անհեռանկար «կուրությունը» դեռ շարունակում է մարսվել իբրեւ միջազգային կանոններով արդարացվող բլեֆ, ապա տնտեսական բնագավառի համար նման մոտեցումն ակնհայտ վնասակար հարված է՝ ե՛ւ միջազգային բիզնեսի, ե՛ւ տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից: Տնտեսությունը չափազանց պրագմատիկ ոլորտ է, այնտեղ քաղաքական անհիմն ռեւերանսները երկար ժամանակ տոն տալ չեն կարող, շուտով վրա է հասնում պահը՝ հարկ է գործել իրատեսորեն ու խելամտորեն (իմա՝ շահավետորեն), հաշվի առնելով առկա անուրանալի ու անժխտելի գործոնները: Երեւի սխալ չի լինի կանխատեսել, որ ԼՂՀ միջազգային ճանաչումը իրագործվելու է տնտեսական ճանապարհով՝ խոշոր ընկերությունների ու կորպորացիաների՝ Արցախի հետ ուղղակի գործակցության շնորհիվ, դա ամրագրելով, ըստ էության, որպես ճանաչման փաստ: Իսկ հայտնի է, որ շատ հաճախ լիարժեք քաղաքականությունը հետեւում է տնտեսական անշրջանցելի կապերին, որոնց միջոցով են, մեծ մասամբ, երկրների միջեւ նպատակային փոխհարաբերություններ ձեւավորվում: Կարծես թե ԼՂՀ պարագայում եւս այդ կանոնը լինելու է նրա ճանաչման գլխավոր ազդակներից մեկը: Նայենք փաստերին՝ հակառակորդի իսկ մատուցած տվյալների հիման վրա: Վերջերս պաշտոնական Բաքվին սպասարկող ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հրապարակել է Ղարաբաղին վերաբերող տեղեկությունների շատ հետաքրքրական մի երկար շարք: Ըստ նշյալ գործակալության՝ միջազգային հեռահաղորդակցական մի քանի տասնյակ ընկերություններ իրենց զբոսաշրջային SIM-քարտերում (travel sim card) Լեռնային Ղարաբաղը նշում են որպես անկախ պետություն կամ՝ Հայաստանի մաս: Դրանք ամերիկյան, բրիտանական, ռուսական եւ այլ երկրների, նաեւ՝ համատեղ, հանրահայտ ընկերություններ են, որոնք գործում են բացառապես տնտեսական շահավետության եւ առկա իրողությունների ստույգ հաշվառմամբ: Բացի դրանից, այդ եւ այլ ընկերություններ ռոումինգային հատուկ պայմանագրեր ունեն մասնավորապես «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության հետ եւ իրենց էլեկտրոնային կայքէջերում Լեռնային Ղարաբաղը դարձյալ նշում են անկախ պետության կամ Հայաստանի կազմում գտնվող միավորման կարգավիճակով: Բնականաբար, Ադրբեջանի համապատասխան կառույցներն ամենատարբեր ճանապարհներով ջանում են ազդել «ղարաբաղամետ» այդ ընկերությունների վրա եւ կանխել ԼՂՀ ճանաչումը տնտեսական ասպարեզում: Բայց, ընդհանուր առմամբ, շռայլվում են ապարդյուն ջանքեր, քանի որ միջազգային առողջ բիզնեսը հաջողությամբ հաղթահարում է քաղաքական շաբլոնն ու զեղծարարությունը եւ ողջամտորեն ոտք է դնում այնտեղ, ուր կա տնտեսական շահ ստանալու համար պետական անհրաժեշտ ապահովագրություն:
ԼՂՀ-ն միջազգային ամենատարբեր խոշոր ընկերությունների համար կարող է հանդես գալ որպես լավ գործընկեր, դառնալ համագործակցության շահավետ օբյեկտ՝ իր տնտեսական կարողություններով ու հեռանկարով: Իսկ տնտեսական ճանաչումից մինչեւ քաղաքականը, իրոք, շատ կարճ տարածություն է, որ պետք է կտրեն քաղաքական ելակետերին ընդառաջ կատարվող շարժումով նաեւ:
Մեզ համար խորհելու նյութ է մնում այն, թե ինչպես է, որ մինչ օրս ԼՂՀ-ն չեն ճանաչել միջազգային հասարակական-քաղաքական առանձին կազմակերպություններ ու կառույցներ (ոչ կառավարական, որ համեմատաբար ազատ գործելու հնարավորություն ունեն): Այդ կառույցներն իրենց հերթին բավական ղարաբաղամետ կդարձնեն միջազգային մթնոլորտը, ինչը ԼՂՀ-ի հետ արդեն տնտեսական առնչություններով շաղկապված պետություններին հնարավորություն կտա համապատասխան փաստաթղթերով վավերացնելու ակնհայտն ու անհերքելին. կա ԼՂՀ-ն եւ նրա հետ բնականորեն հարաբերվել է պետք:
- ՀՐԱՆՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ, Ստեփանակերտ
ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ
Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանության աշխատակազմին: Գոհունակությամբ ընդգծելով հայ-ֆրանսիական ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ 30-ԱՄՅԱԿԻ ՕՐԵՐԻՆ
Ընթացիկ ամսվա առաջին 10 օրերին ԱՊՀ երկրների լրատվական դաշտը ներկայացնող 20 հոգանոց մի պատվիրակություն այցելեց Չինաստան՝ այդ երկրի արտգործնախարարության հրավերով: Թեեւ այցը կազմակերպվել էր օգոստոսին սկսվող ...ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՎ ԱՆՀԱՄԱՉԱՓ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ
Թարգմ. Հ. Ծ. 3Եվրոպայի, Ասիայի, Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի մարտավարական խաչմերուկում գտնվող Թուրքիան իր մեկ միլիոնից ավելի բանակով Եվրոպայում խոշորագույնը, իսկ ՆԱՏՕ-ի անդամ երկրների շարքում երկրորդն է համարվում: ...ՑԽԻՆՎԱԼԻՑ ՀԵՌԱՑՆՈ՞ՒՄ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, ԻՍԿ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԴԻՎԵՐՍԻԱՅԻ՞
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱրդեն 16 տարի ռուս խաղաղապահների ներկայությամբ են տարբերակվում վրաց-հարավօսական հակամարտության գոտու իրադարձություններում ռուսաստանյան շահերի առկայությունն ու դրսեւորումները: Այս տարի այդ ժամկետը բնավ ...ՎՐԱՑԻՆԵՐԸ ԳՐԵԹԵ ԲԱՑԱՐՁԱԿ ՎՍՏԱՀՈՒՄ ԵՆ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻՆ
Ա. Հ.Վրաստանի պատրիարքարանը ամենամեծ վստահությունն է վայելում երկրի բնակչության մոտ բոլոր գերատեսչությունների ու հասարակական ինստիտուտների համեմատությամբ: 512 մասնակիցների օգնությամբ նման արդյունքներ է հրապարակել ...ՀԱՅ ՍՊԱՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Հուլիսի 15-ին տեղի կունենա «Immediate Response-2008» համատեղ միջազգային զորավարժությունների բացման պաշտոնական արարողությունը: Ինչպես հաղորդել է Վրաստանի պաշտպանական նախարարությունը, վրաց-ամերիկյան համատեղ ...ԺԱՆԴԱՐՄԵՐԻԱՆ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ Է ԵՂԵԼ ԴԻՆՔԻ ՄԱՀԱՓՈՐՁԻ ՄԱՍԻՆ
Հրանտ Դինքի դեմ կատարված ոճրագործությունն ուսումնասիրելու համար Թուրքիայի խորհրդարանում ստեղծված հանձնաժողովի ընդունած եզրակացության մեջ ասվում է, որ Տրապիզոնի եւ Ստամբուլի անվտանգության ու ժանդարմերիայի ...ԱԼԻԵՎԻ ՈՒ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻ ՓՈԽԱՐԵՆ ԽՈՍՈՒՄ Է ԱԳՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱդրբեջանական պաշտոնյաների հայտարարություններն ավելի հաճախ ներքին սպառման են ու լրջության առանձնակի պաշարով չեն առանձնանում, եթե դիտարկվում են դրսից: Բայց երբեմն դրանք այնքան պարադոքսալ ու անհասկանալի ...ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ
Սեպտեմբերին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նախատեսված Երեւանի համայնքներում: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջի, սեպտեմբերի 7-ին մայրաքաղաքի Էրեբունի, ...«ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿՆ ԻՐ ԱՌՋԵՎ ԴՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ Է»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Տավուշ-ԵրեւանՀՀ վարչապետի եւ պաշտպանության նախարարի մտահղացմամբ նախատեսված զինված ուժերի բարեփոխումների շրջանակներում «Պատիվ ունեմ ներկայանալու» խորագրով հերթական միջոցառումը շաբաթ օրը տեղի ունեցավ Տավուշի մարզի Իջեւան ...ՀԱՄԱՐԲԵՐԳԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԱԺ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ
Մ. Խ.Երեկ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց մարտի 1-2-ի իրադարձությունները քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամների հետ, հանդիպմանը մասնակցել է նաեւ ...Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԲՈՂՈՔԵԼ Է Թ. ՀԱՄԱՐԲԵՐԳԻՆ
9ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգի հետ: Տեր-Պետրոսյանի գրասենյակից հաղորդում են, որ Համարբերգն առաջին նախագահին ...ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԵՄ
3Համաժողովրդական շարժման կենտրոնը նախաձեռնում է ստորագրահավաք` Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի դատարանում պատասխանատվության ենթարկելու պահանջով: Այդ մասին հայտարարել է շարժման ներկայացուցիչ ...10 ՄԼՆ ԵՎՐՈ 3-ՐԴ ԲՋՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 16-ին կքննարկի բջջային երրորդ օպերատորի` հայաստանյան շուկա մուտք գործելու լիցենզիայի տրամադրման միջազգային մրցույթի համար մշակված փաթեթը: Ըստ ...ՉԻ ԿԱՐՈՂ ԱՆՃԱՆԱՉ ԼԻՆԵԼ ՄԻ ԲԱՆ, ՈՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԵՎ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՆ Ի ՏԵՍ
ՀՐԱՆՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ, ՍտեփանակերտՍույն օրենքը անխափան գործում է ինչպես բնության մեջ, այնպես էլ հասարակական-քաղաքական ասպարեզում: Գուցեեւ կարելի է ձեւացնել, թե այս կամ այն երեւույթը օրինականության եւ ընդունելության դաշտից դուրս է, բայց ...ԾԻՐԱՆԻ ԱՌԱՏ ԲԵՐՔ՝ ՈՐՏԵ՞Ղ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԾիրանի բերքն այս տարի բավական առատ եղավ, եւ այդ մասին կանխատեսումներն արվում էին դեռ մայիսից: Այժմ Արարատյան դաշտի ծիրանը սպառվելուն մոտ է, նրա հիմնական ծավալներն արդեն վաճառվել են, որոշ մասն էլ մթերվել ...«ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ» ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅ ՄԱՐԴՈՒ ԷՈՒԹՅՈՒՆՆ Է
Հ. Հ.«Վավերագրական կինոն մութ հայելի է, որտեղ մենք մեզ ենք փնտրում ու տեսնում: Ներկայացված ֆիլմերն ընդհանրություն ունեն: Նրանց միավորում է սերը դեպի հայրենիքը: Հայի էության որոնումներն ու հաստատումը», երեկ ...ԳՐՈՂՆԵՐՆ ԱՄՓՈՓԵՑԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ«Ազգը» իր ընթերցողներին տեղեկացրել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի շրջանակներում անցկացվող հայ գրողների 4-րդ համաժողովի ընթացքի մասին: Համաժողովը լիագումար նիստով ամփոփեց աշխատանքները: ...ԿԵՉԱՌԻՍ ԵԿԵՂԵՑՈՒ ՄՈՏԱԿԱՅՔՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՀՆԱԳՈՒՅՆ ԲԵՐԴ
Ծաղկաձորում գործում են 20-ից ավելի մեծ ու փոքր հյուրանոցներ, նույնքան էլ ներկայումս կառուցվում են: Ինչպես Արմենպրեսին ասաց Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանը, զբոսաշրջային յուրաքանչյուր սեզոնին 5-7 ...ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ. «...ՈՐՊԵՍԶԻ ԿԱՊՎԻ ԿԱՄՈՒՐՋԸ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԴիլիջանՇնորհալի երեխաների հանգստի կազմակերպման, ժամանակակից արվեստին ու պատմամշակութային ժառանգությանը ծանոթացնելու, Հայաստանի տարբեր մարզերի, Արցախի ու Ջավախքի երեխաների միջեւ բարեկամական ու մշակութային կապեր ...«ՓՅՈՒՆԻԿԻՆ» ԼՈՒՐՋ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱյսօր Լառնակայում Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը» չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի անդրանիկ հանդիպումը կանցկացնի Կիպրոսի «Անորտոսիսի» հետ: Մրցակիցը բավական ուժեղ է: «Անորտոսիսը» Կիպրոսի ...ՄԱՐԶՉԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ «ՄԻԿԱՅՈՒՄ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը դեռ նոր է հատել «հասարակածը», սակայն մասնակից 8 թիմերից 4-ում արդեն փոխվել են գլխավոր մարզիչները: Մարզչական հերթական փոփոխությունը տեղի ունեցավ «Միկայում»: ...ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄԵՆԱՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է
1Gallup-ը հետազոտություններ է կատարել աշխարհի մի շարք երկրներում՝ պարզելու ինքնասպանությունների պատճառը: Ըստ հետազոտությունների արդյունքների, ինչքան ուժեղ է հավատը, այնքան քիչ են ինքնասպանությունները: ...
ՅԱՆ ՊՈՈՒԼՍԵՆ. «ՄԵՆՔ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՑ ՉԵՆՔ ՎԱԽԵՆՈՒՄ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«ԿՈՎԿԱՍԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
«ԱՐՄԹԵՔ ԿՈՆԳՐԵՍԻ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆ Է
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ«ԳՅՈՒԼԻ ԱՅՑԻՑ ՇԱՏ ԲԱՆ ՉՊԵՏՔ Է ՍՊԱՍԵԼ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՈՉԻՆՉ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԼԱՎՆ ԷՐ, ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԷԼ ՎԱՏԸ ՉԷ
Ն. Պ.
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԻ ԹԱՐԳՄԱՆԻՉՆ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎՆ ԷՐ

ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԵՄ

«ՆԱԽԱԳԱՀԸ ՊԵՏՔ Է ԳՆԱ ԱՅԴ ԽԱՂԻՆ»
Հ. Չ.
Ժ. ՍԵՖԻԼՅԱՆ. «ՀԱՄԱՄԻՏ ՉԵՄ, ԹԵ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍՏՎԵՐԱՅԻՆ ՂԵԿԱՎԱՐՆ Է, ՍԱԿԱՅՆ... ԱՅԴ ՄԱՐԴՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՉԻ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԱՌԱՆՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՈԴՎԱԾԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ՏԱՐԱԾԵԼ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԼՈՒՐԵՐ

ՎԻԶԱՆԵՐԻ ԵՎ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՎ ԱՆՀԱՄԱՉԱՓ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ
Թարգմ. Հ. Ծ.
ԹՈՄԱՍ ՀԱՄԱՐԲԵՐԳԸ ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ
ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆ, Ստրասբուրգ-Երեւան
- 1852 Ծնվեց «Կիլիկյան ընկերություն» բարեգործական կազմակերպության հիմնադիրներից Մինաս Շերազը: (Վախճ. 1929 թ.):
- 1860 Մ. Գ. Տեյրմենջյանը Կ. Պոլսում սկսեց հրատարակել «Արևելյան Դար» երկշաբաթաթերթը (մինչև 1862 թ.):
- 1872 Ծնվեց բանաստեղծ և գրական քննադատ Արշակ Չոբանյանը: (Վախճ. 1954 թ.-ին):
- 1899 Ավարտվեց Թիֆլիս-Կարս երկաթուղու շինարարությունը:
- 1965 Հելսինքիում կայացած խաղաղության կողմնակիցների համաշխարհային վեհաժողովը դատապարտեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած 1915-ի ցեղասպանությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

