
ՑԽԻՆՎԱԼԻՑ ՀԵՌԱՑՆՈ՞ՒՄ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, ԻՍԿ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԴԻՎԵՐՍԻԱՅԻ՞
Արդեն 16 տարի ռուս խաղաղապահների ներկայությամբ են տարբերակվում վրաց-հարավօսական հակամարտության գոտու իրադարձություններում ռուսաստանյան շահերի առկայությունն ու դրսեւորումները: Այս տարի այդ ժամկետը բնավ էլ հանգիստ իրողության պայմաններում չէ, որ նշվում է:
Մասնավորապես, ինչպես վրացական, այնպես էլ հարավօսական կողմից բարիկադավորման միջոցառումներ հիշեցնող գործողություններ են իրականացվում, ընդ որում, հաճախակիացել են փոխհրաձգությունները: Վերջին օրերի քննարկման հիմնական թեման էլ դարձել է հուլիսի 3-ի լույս 4-ի գիշերը Ցխինվալում տեղի ունեցած մի քանի պայթյունը, որ օսական կողմի մեկնաբանությամբ` վրացական ականանետերի գործարկման հետեւանք է:
Ինչեւէ, երեկ GHN հրապարակած տեղեկության համաձայն, իրավիճակը բավականին լուրջ է, քանի որ ռազմական ավտոտեխնիկայով Հարավային Օսիայից տարհանում են երեխաների` Հյուսիսային Օսիայի ուղղությամբ: Ըստ այդ տեղեկության, Ցխինվալում հայտարարվել է ոչ պաշտոնական տարհանում, վրացական կողմի մեկնաբանությամբ` թերեւս ռազմական գործողություններ սկսելու պատճառով:
Մյուս կողմից, վրացական լրատվամիջոցներից «Գրուզիա-օնլայն»-ը արդեն աբխազական հակամարտության գոտու առնչությամբ խոսում է Ռուսաստանի կողմից չեչեն զինծառայողների օգտագործմամբ սադրանքների հավանականության մասին:
Կայքէջի փոխանցմամբ, վրացական կողմին հայտնի է դարձել Ռուսաստանի` Վրաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելու հավանական սցենարը, որի համաձայն իբր չեչեն զինծառայողները վրացական հատուկ ծառայության համազգեստով պիտի հարձակվեն ռուսական խաղաղապահների վրա, որին կհետեւի բախումը:
Դրան, ըստ հրապարակման, իբր կհետեւի հեռուստապրոպագանդան, թե վրացական կողմից եղել է դաժան հարձակում` զոհերով, որին ի պատասխան էլ ռուսական կողմը կգրոհի Կոդորի կիրճը` վերահսկողության տակ պահելու ոչ միայն Կոդորի կիրճը, այլեւ Զուգդիդին:
Առավել տարօրինակ է, որ օգոստոսի 14-ը նշվում է որպես այդ սցենարով հարձակման ամսաթիվ: Հիշեցնենք, որ հենց այդ օրն է 1992 թվականին սկսվել պատերազմը Վրաստանի եւ Աբխազիայի միջեւ:
Ամեն դեպքում, փորձագետների մատուցմամբ, այդպիսի ռազմական բախումն այնքան էլ հավանականություն չունի դառնալու իրականություն, բայց վերջին օրերի իրադարձությունները ոչ միայն Ցխինվալում, այլեւ Աբխազիայում տեղի ունեցած պայթյուններն ու փոխհրաձգությունն այդ հակամարտության գոտում վկայում են, որ ռուս-վրացական հարաբերությունները հերթական ճգնաժամն են ապրում: «Ազգն» արդեն տեղեկացրել է, որ Վրաստանը խորհրդակցության համար հետ է կանչել Ռուսաստանում իր դեսպանին ու դեռ հայտնի չէ, թե դիվանագետը երբ կվերադառնա իր լիազորությունների իրագործմանը ՌԴ-ում:
Այս ամենի համատեքստում օրախնդիր է մնում Ռուսաստան-Վրաստան հակազդեցության հիմնական հարցը` ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության ուղղվածությունը, որի առնչությամբ վրացական վերլուծաբանների շրջանում ավելի հաճախակիանում են երկրի ոչ թե ՆԱՏՕ-ական, այլ ավելի չեզոք դիրքորոշման ապագա հավանականության մասին դատողությունները: Ու չնայած Միացյալ Նահանգները, թեկուզ ի դեմս դեռեւս նախորդ շաբաթավերջին Վրաստան այցելած ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի, հայտարարում է, թե Վրաստանը կարող է լիահույս նայել իր հյուսիսատլանտյան հեռանկարներին, հենց Վրաստանում առավել հաճախ խոսում են չեզոքությամբ իրավիճակից ելք գտնելու մասին:
Հետաքրքրական է, որ իր տարածքային ամբողջականության համար պայքարող Վրաստանում նույն ՆԱՏՕ-ին անդամակցությունը կարող է դիտարկվել որպես Աբխազիան անդառնալիորեն կորցնելու իրողություն այն դեպքում, երբ հակամարտության լուծումը հավանական է համարվում Վրաստան-Ռուսաստան-ԱՄՆ-Եվրոմիություն կամ ավելի պարզեցված տարբերակով՝ Վրաստան-Ռուսաստան-ՆԱՏՕ կողմերի միջնորդությամբ ու մասնակցությամբ:
Եվ եթե այս ամենին ավելացնենք, որ Վրաստանի նոր արտգործնախարարն էլ վերջերս բավականին յուրօրինակ հայտարարություն արեց առանց Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցության ոչ իրատեսական լինելու մասին, ուրեմն կարելի է հավանական համարել, որ Վրաստանը ամենայն զգուշավորությամբ փորձում է դիտարկել ՆԱՏՕ-ին անդամակցելու փոխարեն հնարավոր համարվող քայլերի առնչությամբ սեփական բարեկամների ռեակցիան:
- Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ
Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանության աշխատակազմին: Գոհունակությամբ ընդգծելով հայ-ֆրանսիական ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ 30-ԱՄՅԱԿԻ ՕՐԵՐԻՆ
Ընթացիկ ամսվա առաջին 10 օրերին ԱՊՀ երկրների լրատվական դաշտը ներկայացնող 20 հոգանոց մի պատվիրակություն այցելեց Չինաստան՝ այդ երկրի արտգործնախարարության հրավերով: Թեեւ այցը կազմակերպվել էր օգոստոսին սկսվող ...ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՎ ԱՆՀԱՄԱՉԱՓ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ
Թարգմ. Հ. Ծ. 3Եվրոպայի, Ասիայի, Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի մարտավարական խաչմերուկում գտնվող Թուրքիան իր մեկ միլիոնից ավելի բանակով Եվրոպայում խոշորագույնը, իսկ ՆԱՏՕ-ի անդամ երկրների շարքում երկրորդն է համարվում: ...ՑԽԻՆՎԱԼԻՑ ՀԵՌԱՑՆՈ՞ՒՄ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, ԻՍԿ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԴԻՎԵՐՍԻԱՅԻ՞
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱրդեն 16 տարի ռուս խաղաղապահների ներկայությամբ են տարբերակվում վրաց-հարավօսական հակամարտության գոտու իրադարձություններում ռուսաստանյան շահերի առկայությունն ու դրսեւորումները: Այս տարի այդ ժամկետը բնավ ...ՎՐԱՑԻՆԵՐԸ ԳՐԵԹԵ ԲԱՑԱՐՁԱԿ ՎՍՏԱՀՈՒՄ ԵՆ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻՆ
Ա. Հ.Վրաստանի պատրիարքարանը ամենամեծ վստահությունն է վայելում երկրի բնակչության մոտ բոլոր գերատեսչությունների ու հասարակական ինստիտուտների համեմատությամբ: 512 մասնակիցների օգնությամբ նման արդյունքներ է հրապարակել ...ՀԱՅ ՍՊԱՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Հուլիսի 15-ին տեղի կունենա «Immediate Response-2008» համատեղ միջազգային զորավարժությունների բացման պաշտոնական արարողությունը: Ինչպես հաղորդել է Վրաստանի պաշտպանական նախարարությունը, վրաց-ամերիկյան համատեղ ...ԺԱՆԴԱՐՄԵՐԻԱՆ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ Է ԵՂԵԼ ԴԻՆՔԻ ՄԱՀԱՓՈՐՁԻ ՄԱՍԻՆ
Հրանտ Դինքի դեմ կատարված ոճրագործությունն ուսումնասիրելու համար Թուրքիայի խորհրդարանում ստեղծված հանձնաժողովի ընդունած եզրակացության մեջ ասվում է, որ Տրապիզոնի եւ Ստամբուլի անվտանգության ու ժանդարմերիայի ...ԱԼԻԵՎԻ ՈՒ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻ ՓՈԽԱՐԵՆ ԽՈՍՈՒՄ Է ԱԳՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱդրբեջանական պաշտոնյաների հայտարարություններն ավելի հաճախ ներքին սպառման են ու լրջության առանձնակի պաշարով չեն առանձնանում, եթե դիտարկվում են դրսից: Բայց երբեմն դրանք այնքան պարադոքսալ ու անհասկանալի ...ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ
Սեպտեմբերին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նախատեսված Երեւանի համայնքներում: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջի, սեպտեմբերի 7-ին մայրաքաղաքի Էրեբունի, ...«ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿՆ ԻՐ ԱՌՋԵՎ ԴՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ Է»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Տավուշ-ԵրեւանՀՀ վարչապետի եւ պաշտպանության նախարարի մտահղացմամբ նախատեսված զինված ուժերի բարեփոխումների շրջանակներում «Պատիվ ունեմ ներկայանալու» խորագրով հերթական միջոցառումը շաբաթ օրը տեղի ունեցավ Տավուշի մարզի Իջեւան ...ՀԱՄԱՐԲԵՐԳԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԱԺ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ
Մ. Խ.Երեկ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց մարտի 1-2-ի իրադարձությունները քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամների հետ, հանդիպմանը մասնակցել է նաեւ ...Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԲՈՂՈՔԵԼ Է Թ. ՀԱՄԱՐԲԵՐԳԻՆ
9ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգի հետ: Տեր-Պետրոսյանի գրասենյակից հաղորդում են, որ Համարբերգն առաջին նախագահին ...ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԵՄ
3Համաժողովրդական շարժման կենտրոնը նախաձեռնում է ստորագրահավաք` Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի դատարանում պատասխանատվության ենթարկելու պահանջով: Այդ մասին հայտարարել է շարժման ներկայացուցիչ ...10 ՄԼՆ ԵՎՐՈ 3-ՐԴ ԲՋՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 16-ին կքննարկի բջջային երրորդ օպերատորի` հայաստանյան շուկա մուտք գործելու լիցենզիայի տրամադրման միջազգային մրցույթի համար մշակված փաթեթը: Ըստ ...ՉԻ ԿԱՐՈՂ ԱՆՃԱՆԱՉ ԼԻՆԵԼ ՄԻ ԲԱՆ, ՈՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԵՎ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՆ Ի ՏԵՍ
ՀՐԱՆՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ, ՍտեփանակերտՍույն օրենքը անխափան գործում է ինչպես բնության մեջ, այնպես էլ հասարակական-քաղաքական ասպարեզում: Գուցեեւ կարելի է ձեւացնել, թե այս կամ այն երեւույթը օրինականության եւ ընդունելության դաշտից դուրս է, բայց ...ԾԻՐԱՆԻ ԱՌԱՏ ԲԵՐՔ՝ ՈՐՏԵ՞Ղ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԾիրանի բերքն այս տարի բավական առատ եղավ, եւ այդ մասին կանխատեսումներն արվում էին դեռ մայիսից: Այժմ Արարատյան դաշտի ծիրանը սպառվելուն մոտ է, նրա հիմնական ծավալներն արդեն վաճառվել են, որոշ մասն էլ մթերվել ...«ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ» ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅ ՄԱՐԴՈՒ ԷՈՒԹՅՈՒՆՆ Է
Հ. Հ.«Վավերագրական կինոն մութ հայելի է, որտեղ մենք մեզ ենք փնտրում ու տեսնում: Ներկայացված ֆիլմերն ընդհանրություն ունեն: Նրանց միավորում է սերը դեպի հայրենիքը: Հայի էության որոնումներն ու հաստատումը», երեկ ...ԳՐՈՂՆԵՐՆ ԱՄՓՈՓԵՑԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ«Ազգը» իր ընթերցողներին տեղեկացրել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի շրջանակներում անցկացվող հայ գրողների 4-րդ համաժողովի ընթացքի մասին: Համաժողովը լիագումար նիստով ամփոփեց աշխատանքները: ...ԿԵՉԱՌԻՍ ԵԿԵՂԵՑՈՒ ՄՈՏԱԿԱՅՔՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՀՆԱԳՈՒՅՆ ԲԵՐԴ
Ծաղկաձորում գործում են 20-ից ավելի մեծ ու փոքր հյուրանոցներ, նույնքան էլ ներկայումս կառուցվում են: Ինչպես Արմենպրեսին ասաց Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանը, զբոսաշրջային յուրաքանչյուր սեզոնին 5-7 ...ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ. «...ՈՐՊԵՍԶԻ ԿԱՊՎԻ ԿԱՄՈՒՐՋԸ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԴիլիջանՇնորհալի երեխաների հանգստի կազմակերպման, ժամանակակից արվեստին ու պատմամշակութային ժառանգությանը ծանոթացնելու, Հայաստանի տարբեր մարզերի, Արցախի ու Ջավախքի երեխաների միջեւ բարեկամական ու մշակութային կապեր ...«ՓՅՈՒՆԻԿԻՆ» ԼՈՒՐՋ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱյսօր Լառնակայում Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը» չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի անդրանիկ հանդիպումը կանցկացնի Կիպրոսի «Անորտոսիսի» հետ: Մրցակիցը բավական ուժեղ է: «Անորտոսիսը» Կիպրոսի ...ՄԱՐԶՉԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ «ՄԻԿԱՅՈՒՄ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը դեռ նոր է հատել «հասարակածը», սակայն մասնակից 8 թիմերից 4-ում արդեն փոխվել են գլխավոր մարզիչները: Մարզչական հերթական փոփոխությունը տեղի ունեցավ «Միկայում»: ...ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄԵՆԱՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է
1Gallup-ը հետազոտություններ է կատարել աշխարհի մի շարք երկրներում՝ պարզելու ինքնասպանությունների պատճառը: Ըստ հետազոտությունների արդյունքների, ինչքան ուժեղ է հավատը, այնքան քիչ են ինքնասպանությունները: ...
ՆԻԿԱՐԱԳՈՒԱՆ ՃԱՆԱՉԵՑ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՊԿ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՇԱՀԵՑԻՆ ՇԱՏԵՐԸ, ԿՈՐՑՐԵՑ ՎՐԱՍՏԱՆԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԳԱԼ ԵՐԵՎԱՆ
ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՈՉԻՆՉ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԼԱՎՆ ԷՐ, ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԷԼ ՎԱՏԸ ՉԷ
Ն. Պ.
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԻ ԹԱՐԳՄԱՆԻՉՆ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎՆ ԷՐ

ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԵՄ

«ՆԱԽԱԳԱՀԸ ՊԵՏՔ Է ԳՆԱ ԱՅԴ ԽԱՂԻՆ»
Հ. Չ.
Ժ. ՍԵՖԻԼՅԱՆ. «ՀԱՄԱՄԻՏ ՉԵՄ, ԹԵ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍՏՎԵՐԱՅԻՆ ՂԵԿԱՎԱՐՆ Է, ՍԱԿԱՅՆ... ԱՅԴ ՄԱՐԴՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՉԻ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԱՌԱՆՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՈԴՎԱԾԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ՏԱՐԱԾԵԼ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԼՈՒՐԵՐ

ՎԻԶԱՆԵՐԻ ԵՎ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՎ ԱՆՀԱՄԱՉԱՓ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ
Թարգմ. Հ. Ծ.
ԹՈՄԱՍ ՀԱՄԱՐԲԵՐԳԸ ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ
ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆ, Ստրասբուրգ-Երեւան
- 1852 Ծնվեց «Կիլիկյան ընկերություն» բարեգործական կազմակերպության հիմնադիրներից Մինաս Շերազը: (Վախճ. 1929 թ.):
- 1860 Մ. Գ. Տեյրմենջյանը Կ. Պոլսում սկսեց հրատարակել «Արևելյան Դար» երկշաբաթաթերթը (մինչև 1862 թ.):
- 1872 Ծնվեց բանաստեղծ և գրական քննադատ Արշակ Չոբանյանը: (Վախճ. 1954 թ.-ին):
- 1899 Ավարտվեց Թիֆլիս-Կարս երկաթուղու շինարարությունը:
- 1965 Հելսինքիում կայացած խաղաղության կողմնակիցների համաշխարհային վեհաժողովը դատապարտեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած 1915-ի ցեղասպանությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

