
ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԵՆ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶՆԵՐ
88 թվականից հետեւելով մեր քաղաքական կյանքին, քաղաքագիտության դասագրքերը թերթելուն զուգահեռ, ես տեսա մեր քաղաքական կյանքի ողջ փայլն ու թշվառությունը գործնականում, քաղաքագիտության դասագրքերից ու քաղաքագիտության օրենքներից անդին: Ճիշտ է, չի կարելի ասել, որ քաղաքագիտության ողջ արսենալն իր տեղական-գավառական դրսեւորումներով մերոնք չեն օգտագործել, սակայն այն, ինչ կատարվել է Հայաստանում, մերկապարանոց է, դասականության բոլոր կանոններից դուրս եւ պրիմիտիվ, շատ պրիմիտիվ բացատրություն ունի` ենթաշերտերից, նրբաշերտերից շատ ու շատ հեռու. բոլոր-բոլոր խմբերը, անկախ իրենց բարձրացրած շարժումներից, նրանց ուղղորդած հեղափոխական զանգվածների անկեղծության բալաստից, սեփական կյանքը փոխելու ազնիվ մղումներից, իրականում ձգտել են մեն-միակ բանի` իշխանության, եւ դա նախ եւ առաջ ոչ թե հանուն երկրի ու նրա ապագայի, այլ հանուն սեփական իշխանության եւ ամբիցիաների, հարազատների եւ շրջապատի բարեկեցության. մնացյալը` երկրի ճակատագիր, ժողովրդի ապրելակերպ, անգամ սրբապղծություն չթվա` Ղարաբաղի ճակատագիր, ստորադասվել են թիվ մեկ այդ մղումին: Իշխանություններից ոչ մեկն այլ մղումներով չի եկել ղեկի մոտ, ուրիշ բան, որ ղեկը ստանձնելու պատասխանատվությունն ակամա երաշխավոր է եղել նաեւ երկրի խնդիրների համար պատասխանատու զգալուն: Ինձ չտարհամոզեք` ի տարբերություն երիտասարդության, ես ամեն ինչ եւ ամենքին հիշում եմ, աշխատանքիս բերումով իմացել եմ իրար հետեւած բոլոր քայլերի տրամաբանությունը (կամ անտրամաբանությունն` ով գիտե), եւ չեք կարող սեթեւեթել` հանուն ժողովրդավարության, հանուն երկրի, հանուն մեր երեխաների ապագայի. մի ստեք` վերջինը գուցե, միայն ոչ թե ժողովրդի երեխաների, ասենք` աղբանոցը քրքրող մուրացիկի երեխաների, այլ սեփական երեխաների ապագայի, եւ դա ճիշտ է:
Մնացյալը կախված է եղել այս կամ այն ղեկավարի բարոյականության, խղճի, գիտելիքների ու սկզբունքների տոկոսային հարաբերությունից: Ու այն մարդուն, ով Արթուր Մկրտչյանի ԼՂ ԱԺ նախագահ ընտրվելիս Ղարաբաղ էր գնացել հայաստանցի մի խումբ բարձրաստիճանների հետ, եւ վերջիններիս Ղարաբաղ գնալու միակ նպատակը ընտրությունների արդյունքների վրա ազդելն ու Ռոբերտ Քոչարյանին Ղարաբաղի ԱԺ նախագահ դարձնելու նպատակ էր հետապնդում (դա այդ պահին չստացվեց` ղարաբաղցիների հաստատակամության պատճառով), դժվար է հավատացնել, որ 1998 թվականի իշխանափոխությունը ստվերային պայմանավորվածությունների արդյունք չէր:
Նույն կերպ ինձ դժվար է հավատացնել, որ այժմ, մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները չորս ամիս անց տեղի ունեցող հանրահավաքները Տեր-Պետրոսյանի հայրենասիրության եւ երկրի ճակատագիրն ավելի լավ ռելսերի վրա դնելու ցանկության հետեւանք են միայն, ու անկախ նրանից, որ, ասենք, Դավիթ Շահնազարյանին ճանաչում եւ հարգում եմ որպես իր տեսակի առավել լիարժեք ներկայացուցչի, դա նշանակում է, որ նա Տեր-Պետրոսյանի եւ նրա ընտանեկան-ընկերական շրջապատի հետ նույն կլանի ներկայացուցիչ չէ, եւ իր կլանի հետ չի ուզում վերադառնալ իշխանության` համատեղ հարմարություններով հանդերձ:
Ուրիշ բան, որ կա զանգված, ով դժգոհ է շատ ու շատ բաներից, եւ նրանք չգիտես ինչու համոզված են, որ Տեր-Պետրոսյանն ընդունակ է իրականացնելու փոփոխությունների իրենց ձգտումները: Ու ես հարգում եմ այդ զանգվածի` իրենց կյանքը փոխելու լիովին սահմանադրական ցանկությունը: Բայց դա չի նշանակում, որ ես թույլ պետք է տամ (իմ մասով, իհարկե, քանի որ հասարակ մահկանացու եմ եւ այդ սահմաններում միայն կարող եմ գործել), որ Տեր-Պետրոսյանն այս անգամ եւս խաբի չիմացողին իր գեղեցիկ ձեւակերպված խոստումներով: Ճիշտ է, եթե ժողովրդի մի մեծ զանգված ուզենա, որ իրեն հերթական անգամ խաբեն, ես եւ ինձ նմաններն այստեղ ոչինչ անել չենք կարող, ընդամենը պետք է նայենք, թե ինչպես են մարդիկ մի անգամ եւս խաբվում, սակայն անգամ հանրահավաքի մասնակիցների միջով շրջելիս կարելի է դասդասել, թե ովքեր են մասնակիցները. նախ` կազմակերպիչները բացառապես Տեր-Պետրոսյանի կողքին եղած 90-ականների սկզբի իր կողմնակիցներն են: Նրանց միացել են երիտասարդներ, որոնցից շատերի մասին հարցնելիս պարզվում է, որ էլի նրանց ծնողներն են կամ նախկին ՀՀՇ-ականներ, կամ Տեր-Պետրոսյանի օրոք պաշտոնյաներ են եղել: Եվ, իհարկե, մեր ժողովրդի ակտիվ զանգվածը, ով օրինական իր իրավունքը` իր անտանելի կյանքն ուղղելու հույսերը ժամանակին ուրիշներից, վերջում` Ս. Դեմիրճյանից կտրելուց հետո ի՞նչ աներ, հայացքն ուղղել է Տեր-Պետրոսյանին, խլացնելով ու խեղդելով անցյալի վատ հուշերը կապված այս գործչի հետ եւ մտածելով` մարդ ես, գուցե փոխվել է: Ահա այս է:
Եվ զարմանալի էլ չէ, որ վերջին հանրահավաքում Տեր-Պետրոսյանն օգտվեց նախկինում գերազանց աշխատած սխեմաներից. այն է` ամեն ինչում մեղավոր է նախկին նախագահը (իր հանդեպ նույն կերպ վարվեց, չէ՞, սեփական պատկերով եւ նմանությամբ կերտված «էլիտան»), իսկ այ, Ս. Սարգսյանին դեռեւս պետք չէ ձեռք տալ, նա դեռ գուցե պետք գա սեփական իշխանատենչական (իր կամ իր կլանի կողմնակիցներից մեկի) նկրտումները գոնե կիսով իրականացնելիս: Հիշո՞ւմ եք` ժամանակին ինչպես Վանո Սիրադեղյանին քավության նոխազ դարձնելու փորձ արվեց, կարծես նա բոլոր վատ բաները կարող էր անել միայնակ, Տեր-Պետրոսյանի գլխի վրայով: Ինչո՞ւ նույն կերպ չի կարելի վարվել հիմա, ու դրա համար ամենահարմար թեկնածուն արդեն գնացած նախագահն է, որն ի վերջո այնքան խեղճ չէ, իր գլխի ճարը կտեսնի: Ամենեւին չստանձնելով Քոչարյանի փաստաբանի դերը, որը պետք է որ անեին նոր նախագահի թիմում հարմարավետ տեղավորվել փորձող նրա նախկին թիմակիցները, ընդամենը մատնացույց ենք անում, որ քավության նոխազի ինստիտուտը բնավ մեր ժամանակներում չի հորինվել, եւ տարբեր քաղաքական համակարգերը հազարամյակների ընթացքում դա լավագույնս կիրառել են:
Սերժ Սարգսյանն էլ երկիրը ցնցումների չտանելու, եվրոպական պայմանագրերը իրականացնելու հրամայականի տակ է, ստիպված է, չէ՞, ինչ-որ զիջումների գնալ տարիներ առաջվա իր թիմակցի հանդեպ:
Այս բոլորն այսքան տխուր չէր լինի, եթե հանրահավաքի գնացողները, որ մեր եղբայրներն ու քույրերն են եւ բնավ ոչ թշնամու բանակից, այսքան լավ չտեղավորվեին վերեւներից գծվող սխեմաների մեջ, այսքան իրենց հիշողությունից չջնջեին անցյալը (գոնե ավագ հատվածը), թեեւ դա էլ հոգեբանությունը բացատրում է. մարդը կարողանում է գոյատեւել ու ոտքի կանգնել, եթե շրջափակում է իր ոչ դրական հիշողությունները եւ միայն ցանկալի հիշողությունների վրա կառուցում իր հետադարձ հայացքը: Այս դեպքում այդ սկզբունքն է աշխատում:
- ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Քննարկում
20/20 գրել է:
ORVA KARGAXOS:
Kani der haie Komitas e ergum, Narek e kardum, Zegaspanutiun e hishum- chi korchi, ail kmna HZOR!
Սարգիս գրել է:- 20/20
ORVA KARGAXOS:Kani der haie Komitas e ergum, Narek e kardum, Zegaspanutiun e hishum- chi korchi, ail kmna HZOR!
ԿԵՑՑԵ՛Ս:- 20/20
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԻ ԹԱՐԳՄԱՆԻՉՆ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎՆ ԷՐ
23Այցով Ղազախստանի մայրաքաղաքում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի միջեւ տեղի է ունեցել կարճատեւ հանդիպում: Ըստ «Ջիհան» գործակալության, Թուրքիայի նախագահը Սերժ Սարգսյանին ...ՀԱՅ-ՉԵԽԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՄԲ
Ա. Հ.«Հայ-չեխական հարաբերություններն ունեն ջերմ եւ բարեկամական բնույթ: Երկրների համագործակցությունը հաջողությամբ ընթանում է ինչպես երկկողմ ձեւաչափով, Հայաստան-Եվրոմիություն փոխգործակցության, այդ թվում` Եվրոպական ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԱՎ XX ԴԱՐԻ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԸ
Հարցազրույցը վարեց ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ, Մոսկվա 7- Ցեղասպանության խնդրի նկատմամբ աշխարհում հետաքրքրություն, անշուշտ, կա, բայց ես այդքան հրատապ չէի համարի: Այդ երեւույթը մեծապես բնորոշ էր XX դարին: Իհարկե, մինչ այդ էլ զանգվածային կոտորածների քիչ փաստեր ...ՀԱՅ ՈՐԲՈՒԿՆԵՐԻ ԿԱՏԱՐԻՆԵ ՄԱՅՐԻԿԸ
ԷՄՄԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրենԱզգերի ընկերակցության հանձնարարականով 1925-ի հունիսի 17-ին Հայաստան ժամանեց ընկերակցության գաղթականական հանձնաժողովի գերագույն կոմիսար, նորվեգացի խիզախ բեւեռախույզ, խաղաղության Նոբելյան մրցանակակիր, մեծ ...ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՆ ՏՊԱՎՈՐՎԱԾ Է
«Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները պետք է խմբավորեն չհամաձայնեցված հարցերում իրենց տեսակետները»: Այս մասին ԱՊԱ-ին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան` ավելացնելով, որ հուլիսի ...ՂԱՐԱԲԱՂԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ԻՐ ԲՐԵՆԴՆԵՐԸ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտՀՀ կառավարության պատվիրակության եռօրյա աշխատանքային այցը Արցախ նշանակալից էր ոչ միայն նրանով, որ գործադիր իշխանությունն առաջին անգամ էր նման ներկայացուցչական կազմով ժամանում, այլեւ քննարկված հարցերի նպատակամետությամբ: ...ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՒՅԼ ՉՏԱԼՈՒ ԵՐԿՐԻ ՏԵՐՊԵՏՐՈՍՅԱՆԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՈՒՄԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱյն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը շարունակելու է հանրահավաքները մինչեւ այն պահը, երբ տեսնելով դրանց անարդյունավետությունը, հերթական անգամ դիմի փորձված մեթոդին՝ անկարգություններ հրահրելուն՝ ցանկալի է զոհերով, ...ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԵՆ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶՆԵՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 288 թվականից հետեւելով մեր քաղաքական կյանքին, քաղաքագիտության դասագրքերը թերթելուն զուգահեռ, ես տեսա մեր քաղաքական կյանքի ողջ փայլն ու թշվառությունը գործնականում, քաղաքագիտության դասագրքերից ու քաղաքագիտության ...ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՑԸ ՔՈՂԱՐԿԵԼՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՍՊԱՍԱՐԿԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԸ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Հայաստանի ներքին պահվածքը, ժողովրդավարության դեֆիցիտը եւ լեգիտիմության բացն անմիջականորեն ազդում են մեր արտաքին հարաբերությունների վրա: Հնարավոր չէ ժողովրդավարական բացը քողարկելով սպասարկել ազգային շահը», ...ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՏԱՐԲԵՐ ՀԱՏՎԱԾՆԵՐՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՄայրաքաղաքի կենտրոնի բեռնաթափման քաղաքապետարանի նախատեսած միջոցառումները երեկ ներկայացրեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը: Նա նախ անդրադարձավ կենտրոնում ավտոտրանսպորտի ստորգետնյա կայանատեղերի ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ Է
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀունիսի 2-ին «Ազգ» օրաթերթին եւ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետ Հ. Հովսեփյանին քաղաքացուհի Աննա Մարտիրոսյանը հղել էր դիմում-խնդրանք՝ Աբովյանի փողոց թիվ 3 հասցեում իր սեփականությանը պատճառած ...«ԳԹԱՍՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՀԱԲԵՐՈՒՄ Է, ՆՎԻՐՈՒՄ, ՀՈԳՈՒ ԳՈՐԾ»
Զրուցեց ՕՎՍԱՆՆԱ ՄԱԴԱԹՅԱՆԸ- Ծնունդով լինելով սպիտակցի, տեսել եմ երկրաշարժը, օգնել մարդկանց՝ ինչով հնարավոր է: Երկրաշարժը փորձության ճանապարհ էր, որը պետք է անցնեի: Իմ կյանքի նպատակն է եղել հնարավորինս օգնել մարդկանց: Աղքատ կամ ...ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԳՈՀԱՐ` ԵՂՎԱՐԴԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ
ԱՆՈՒՇ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 1Երկհարկանի եկեղեցի նաեւ կա Եղվարդ քաղաքում` Ս. Աստվածածին եկեղեցին է, որ Լ. Ս. Խաչիկյանի «ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ» աշխատության մեջ հիշատակվում է նաեւ Ս. Նշան, Ս. Առաքելոց, Ս. Կուսանաց ...ՓԱՌԱՏՈՆ, ՈՐ ՍՏՈՒԳԱՏԵՍԻ ԷՐ ՆՄԱՆ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, Գյումրի-ԵրեւանՀայկական տարազով, բեմական հանդերձներով պատանիների ու պարմանուհիների բեմ ելնելու ոգեւորությունն ու սպասումն էր Գյումրիի թատրոնի հետնաբեմում հուլիսի 4-ին: Շիրակի մարզի 15 ինքնագործ եւ տարիներ առաջ պրոֆեսիոնալ ...ՄԵԿՆԱՐԿԵՑ ԳՐՈՂՆԵՐԻ IV ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ, Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, հանդիսավոր պայմաններում բացվեց «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի այս տարվա անդրանիկ միջոցառումը՝ «Գրողների համահայկական 4-րդ համաժողովը»: ...ԹՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԿԿԱՅԱՆԱՆ «ՀՐԱԶԴԱՆՈՒՄ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻնչպես հայտնի է, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտն ընթացիկ մրցաշրջանում վերանորոգվում է: Հիմնովին փոխվել է խաղադաշտի խոտածածկույթը, նոր տեսքի են բերվում տրիբունաները, օթյակները: Այդ իսկ պատճառով շուտով ...ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ԶՈՒՅԳԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖԻԴԵ-ն անցկացրել է օգոստոսի 28-ից սեպտեմբերի 18-ը Նալչիկում կայանալիք շախմատի աշխարհի կանանց առաջնության մասնակիցների 1-ին փուլի վիճակահանությունը: Առաջնությունն անցկացվելու է նոկաուտ համակարգով: Շախմատիստուհիները ...ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵՑ
Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը հաղորդում է, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Ռուբիկ Ափեյանի նախագահությամբ բավարարել է նախաքննության ...
ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Հարցազրույցը վարեց ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, Հյուպատոսի մամլո քարտուղարՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎՆ, ԱՆԿԱԽ ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԻՑ, ՊԵՏՔ Է ԳԻՏԱԿՑԻ ՊԱՀԻ ԼՐՋՈՒԹՅՈՒՆԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՅՍՕՐՎԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ ԱՎԵԼԻ ՎՃՌԱԿԱՆ Է ԼԻՆԵԼՈՒ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԻ ԹԱՐԳՄԱՆԻՉՆ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎՆ ԷՐ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՐՊԵՍ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆՈՐԱՀԱՅՏ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «ՌՈՒՄԲ-ՓԱՍՏԱԹՈՒՂԹ» Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԳՅՈՒԼԻ ԳՆԱԼԸ ԵՐԵՎԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԵՐԱՆԻ՜ ԳՆԱՐ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԲՈԼՈՐ ՄԱՀԱՑՈՒ ՄԵՂՔԵՐԻ ՄԵՋ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԵՑ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«ՈՐ ԲՈՒՅՈՒՔԱՆԸԹՆ ՈՒ ԲԱՇԲՈՒՂԸ ՍԱԲԱԹԱՅԱԿԱՆ ԵՆ, ԶԱՐՄԱՆԱԼԻ ՉԷ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾՈՎ 3 ԱՆՁ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԻՐ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԵՆ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶՆԵՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
- 1735 Եղվարդի ճակատամարտում թուրքերը ջախջախիչ պարտություն են կրում:
- 1807 Կնքվում է Տիլզիտի հաշտությունը Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

