
ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՒՅԼ ՉՏԱԼՈՒ ԵՐԿՐԻ ՏԵՐՊԵՏՐՈՍՅԱՆԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՈՒՄԸ
Այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը շարունակելու է հանրահավաքները մինչեւ այն պահը, երբ տեսնելով դրանց անարդյունավետությունը, հերթական անգամ դիմի փորձված մեթոդին՝ անկարգություններ հրահրելուն՝ ցանկալի է զոհերով, ինչպես եղավ մարտի 1-ին, մեր նախորդ հրապարակման մեջ նշել ենք: Հուլիսի 4-ի նրա կողմնակիցների հրավիրած հանրահավաքը եւ բողոքի գործողությունների շարունակման հայտարարությունները վկայում են այդ մասին: Տեսնելով, որ այդ օրվա «հուժկու» հանրահավաքի մասնակիցների թիվն ավելի քիչ է նախորդ «հուժկու» հանրահավաքի մասնակիցների թվից, հիմնականում ավագ սերնդի ՀՀՇ-ականների որդիներն ու արժանի հետնորդները՝ երիտասարդ ՀԺՇ-ականները գիշերային երթ կազմակերպեցին: Այն, որ դրանով խախտվում են մայրաքաղաքի այն փողոցների բնակիչների իրավունքները, որտեղով անցան երթի մասնակիցները, վերջիններս, մեղմ ասած, թքած ունեն: Ի վերջո, կարող են ասել, որ իրենք էլ իրականացնում են երթեր անցկացնելու իրենց սահմանադրական իրավունքը եւ իրենց իրավունքներն ավելի կարեւոր են, քան մյուսներինը: Այսինքն, մարդկանց հիշյալ զանգվածն արդեն վերջնականապես որդեգրել է այդ գործելակերպը եւ իրենց համարում է վերին ճշմարտություն, իսկ իրենց գործողությունները, այդ թվում` ոչ օրինական մեթոդներով՝ պայքար իրավունքների համար, ազատագրական պայքար եւ այլն եւ այլն: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ հեռու չէ այն օրը, երբ քաղաքում նոր անկարգություններ հրահրելը ՀՀՇ-ականների համար կդառնա օրինաչափ եւ տրամաբանական իրենց «պայքարի» ենթատեքստում: Պատրա՞ստ են գործող իշխանությունները թույլ չտալու երկրի հերթական ապակայունացումը:
Եթե վերոնշյալ հարցին փորձենք պատասխանել Հանրապետական կուսակցությունը ներկայացնող մի քանի պատգամավորների ինքնագոհ կեցվածքից ու հայտարարություններից` ոչ: Վերջիններս, մտահոգ լինելով միայն սեփական իշխանության պահպանմամբ, հրճվանքով խոսում են Լեւոն Տեր-Պետրոսյանի իբր «հանդուրժողական» տոնի, «կառուցողական» պայքարի կամ երկրից հեռանալու մտադրության մասին: Ցանկալին իրականության տեղ ներկայացնելով, երիտասարդ եւ ոչ երիտասարդ հանրապետականները բացարձակապես որեւէ քարոզչական եւ այլ աշխատանք չեն կատարում բացահայտելու համար ՀՀՇ-ականների՝ պետականությանը սպառնացող գործունեության իրական պատկերը: Ավելին, նրանք շողոքորթում են այդ նույն ՀՀՇ-ական մամուլին, որին մեծապես «պարտական» են իրենց դեմ ձեռնարկվող արշավի համար:
ՀՀԿ-ականներին թերեւս ավելի շատ մտահոգում է այն հանգամանքը, որ վարչապետ դարձավ Տիգրան Սարգսյանը, քան թե այն, որ ՀՀՇ-ական ռեւանշը կարող է կործանարար լինել երկրի համար: Կարծես թե որեւէ մեկը մեղավոր է, որ կուսակցության շարքերում բարձր պետական պաշտոն զբաղեցնելու ունակություններ ունի միայն Տիգրան Թորոսյանը, որ Անդրանիկ Մարգարյանից հետո վարչապետի պաշտոնի համար ավելի արժանավոր թեկնածու չկար, եւ Սերժ Սարգսյանը նոր վարչապետի նշանակմամբ կատարել է իր նախագահության ամենաճիշտ քայլը: Ի դեպ, անգամ նույն Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա շրջապատը ստիպված ընդունում են այդ փաստը, չմոռանալով, իհարկե, դա վերագրել իրենց «շարժմանը»:
Բանն այնտեղ է հասել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը շատ հանգիստ քնել էր մարտի 1-ի լույս 2-ի գիշերը, որը նախ հրահանգեց իր կողմնակիցներին ամրանալ ֆրանսիական դեսպանատան մատույցներում, ապա երբ իմացավ մարդկային զոհերի մասին, նոր միայն հրահանգեց ցրվել, որը չէր կարողանում զսպել իր ուրախությունը Սահմանադրական դատարանում հենց այն նույն օրը, երբ թաղում էին մարտի 1-ի զոհերին, իր կառավարման տարիներին բնորոշ այլանդակությունների եւ մարտի 1-ի զոհերի համար մեղադրում էր Ռոբերտ Քոչարյանին: Մինչդեռ չլիներ Ռոբերտ Քոչարյանի թեկուզ եւ ուշացած վճռականությունը, զոհերի թիվն ու անկարգությունների ծավալներն անհամեմատ ավելի կլինեին, չխոսելով արդեն այն մասին, թե դա ինչ ծանրագույն հետեւանքներ կունենար մեր պետության համար, թե ինչ քայլեր կձեռնարկեին այդ օրերին իրենց «դրսեւորած» եւ պատեհ առիթի սպասող մեր հարեւանները: Այն, որ Ռոբերտ Քոչարյանին են պարտական հանրապետականները նաեւ նրա համար, որ հետընտրական շրջանում կանխվեց իրենց կուսակցությունից «առնետավազքը» դեպի Լեւոն Տեր-Պետրոսյանի ճամբար, երեւի թե իրենք ամենից լավ գիտեն: Սակայն այսօր նրանցից եւ ոչ մեկը չի էլ փորձում հակադարձել Հայաստանի երկրորդ նախագահին ուղղված ՀՀՇ-ականների մեղադրանքներին:
Անշուշտ, ճիշտ չի լինի, որ Սերժ Սարգսյանն անձամբ պատասխանի ՀՀՇ-ի մեղադրանքներին, եւ ճիշտ չէր, որ ժամանակին նույն կերպ վարվում էր Ռոբերտ Քոչարյանը: Սակայն երկուսն էլ հավասարապես քարոզչության ոլորտում չունեն կամ չեն ցանկանում ունենալ պրոֆեսիոնալներ, որոնք կարողանային կտրուկ եւ համարժեք արձագանքել ստահոդ տեղեկատվությանը եւ հայտարարություններին: ՀՀԿ-ականներն էլ զբաղված են զուտ իրենց բիզնեսային կամ կարիերիստական շահերն առաջ տանելով: Մոտ կամ քիչ հեռու ապագայում նրանք կանգնելու են նույն իրավիճակի առաջ, որի առաջ կանգնած էին նախագահական ընտրություններին նախորդող եւ հաջորդող շրջանում: Անկախ այն բանից, որ Տիգրան Սարգսյանի գլխավորած նոր կառավարությունը ձգտում է արմատական քայլեր ձեռնարկել օրինականություն հաստատելու եւ հասարակական դժգոհությունը նվազեցնելու ուղղությամբ, հիշողություն չունեցողները չեն պակասելու մեր հասարակության թե՛ սոցիալապես ծանր վիճակում գտնվողների, թե՛ գործարարությամբ զբաղվողների, թե՛ բարձր աշխատավարձ ստացող պետական չինովնիկների մեջ, որոնք հերթական անգամ հոտային մոտեցմամբ կարձագանքեն սեփական պետությունը քանդելու տերպետրոսյանական կոչին: Այդ ժամանակ տեղին կլինի ՀՀԿ-ականներին հիշեցնել Լեւոն Տեր-Պետրոսյանի իբր Հայաստանից հեռանալու կամ երկխոսության պատրաստակամության մասին իրենց մեկնաբանությունները: Ասենք, որ մեր հասարակության համար առանձնապես ցավալի չի լինի, եթե իշխանական կուսակցությունը լինի ոչ թե ՀՀԿ-ն, այլ մեկ ուրիշը: Ցավալին կլինի հերթական անգամ պետություն կորցնելը կամ լավագույն դեպքում՝ Լեռնային Ղարաբաղը կորցնելն ու տարածաշրջանում երկրորդական պետություն դառնալը, ինչն իրականացնելու ուղղությամբ այդպես ջանում են Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իշխանության կարոտից տառապող ՀՀՇ-ն:
- ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԻ ԹԱՐԳՄԱՆԻՉՆ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎՆ ԷՐ
23Այցով Ղազախստանի մայրաքաղաքում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի միջեւ տեղի է ունեցել կարճատեւ հանդիպում: Ըստ «Ջիհան» գործակալության, Թուրքիայի նախագահը Սերժ Սարգսյանին ...ՀԱՅ-ՉԵԽԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՄԲ
Ա. Հ.«Հայ-չեխական հարաբերություններն ունեն ջերմ եւ բարեկամական բնույթ: Երկրների համագործակցությունը հաջողությամբ ընթանում է ինչպես երկկողմ ձեւաչափով, Հայաստան-Եվրոմիություն փոխգործակցության, այդ թվում` Եվրոպական ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԱՎ XX ԴԱՐԻ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԸ
Հարցազրույցը վարեց ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ, Մոսկվա 7- Ցեղասպանության խնդրի նկատմամբ աշխարհում հետաքրքրություն, անշուշտ, կա, բայց ես այդքան հրատապ չէի համարի: Այդ երեւույթը մեծապես բնորոշ էր XX դարին: Իհարկե, մինչ այդ էլ զանգվածային կոտորածների քիչ փաստեր ...ՀԱՅ ՈՐԲՈՒԿՆԵՐԻ ԿԱՏԱՐԻՆԵ ՄԱՅՐԻԿԸ
ԷՄՄԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրենԱզգերի ընկերակցության հանձնարարականով 1925-ի հունիսի 17-ին Հայաստան ժամանեց ընկերակցության գաղթականական հանձնաժողովի գերագույն կոմիսար, նորվեգացի խիզախ բեւեռախույզ, խաղաղության Նոբելյան մրցանակակիր, մեծ ...ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՆ ՏՊԱՎՈՐՎԱԾ Է
«Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները պետք է խմբավորեն չհամաձայնեցված հարցերում իրենց տեսակետները»: Այս մասին ԱՊԱ-ին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան` ավելացնելով, որ հուլիսի ...ՂԱՐԱԲԱՂԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ԻՐ ԲՐԵՆԴՆԵՐԸ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտՀՀ կառավարության պատվիրակության եռօրյա աշխատանքային այցը Արցախ նշանակալից էր ոչ միայն նրանով, որ գործադիր իշխանությունն առաջին անգամ էր նման ներկայացուցչական կազմով ժամանում, այլեւ քննարկված հարցերի նպատակամետությամբ: ...ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՒՅԼ ՉՏԱԼՈՒ ԵՐԿՐԻ ՏԵՐՊԵՏՐՈՍՅԱՆԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՈՒՄԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱյն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը շարունակելու է հանրահավաքները մինչեւ այն պահը, երբ տեսնելով դրանց անարդյունավետությունը, հերթական անգամ դիմի փորձված մեթոդին՝ անկարգություններ հրահրելուն՝ ցանկալի է զոհերով, ...ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԵՆ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶՆԵՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 288 թվականից հետեւելով մեր քաղաքական կյանքին, քաղաքագիտության դասագրքերը թերթելուն զուգահեռ, ես տեսա մեր քաղաքական կյանքի ողջ փայլն ու թշվառությունը գործնականում, քաղաքագիտության դասագրքերից ու քաղաքագիտության ...ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՑԸ ՔՈՂԱՐԿԵԼՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՍՊԱՍԱՐԿԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԸ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Հայաստանի ներքին պահվածքը, ժողովրդավարության դեֆիցիտը եւ լեգիտիմության բացն անմիջականորեն ազդում են մեր արտաքին հարաբերությունների վրա: Հնարավոր չէ ժողովրդավարական բացը քողարկելով սպասարկել ազգային շահը», ...ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՏԱՐԲԵՐ ՀԱՏՎԱԾՆԵՐՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՄայրաքաղաքի կենտրոնի բեռնաթափման քաղաքապետարանի նախատեսած միջոցառումները երեկ ներկայացրեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը: Նա նախ անդրադարձավ կենտրոնում ավտոտրանսպորտի ստորգետնյա կայանատեղերի ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ Է
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀունիսի 2-ին «Ազգ» օրաթերթին եւ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետ Հ. Հովսեփյանին քաղաքացուհի Աննա Մարտիրոսյանը հղել էր դիմում-խնդրանք՝ Աբովյանի փողոց թիվ 3 հասցեում իր սեփականությանը պատճառած ...«ԳԹԱՍՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՀԱԲԵՐՈՒՄ Է, ՆՎԻՐՈՒՄ, ՀՈԳՈՒ ԳՈՐԾ»
Զրուցեց ՕՎՍԱՆՆԱ ՄԱԴԱԹՅԱՆԸ- Ծնունդով լինելով սպիտակցի, տեսել եմ երկրաշարժը, օգնել մարդկանց՝ ինչով հնարավոր է: Երկրաշարժը փորձության ճանապարհ էր, որը պետք է անցնեի: Իմ կյանքի նպատակն է եղել հնարավորինս օգնել մարդկանց: Աղքատ կամ ...ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԳՈՀԱՐ` ԵՂՎԱՐԴԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ
ԱՆՈՒՇ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 1Երկհարկանի եկեղեցի նաեւ կա Եղվարդ քաղաքում` Ս. Աստվածածին եկեղեցին է, որ Լ. Ս. Խաչիկյանի «ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ» աշխատության մեջ հիշատակվում է նաեւ Ս. Նշան, Ս. Առաքելոց, Ս. Կուսանաց ...ՓԱՌԱՏՈՆ, ՈՐ ՍՏՈՒԳԱՏԵՍԻ ԷՐ ՆՄԱՆ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, Գյումրի-ԵրեւանՀայկական տարազով, բեմական հանդերձներով պատանիների ու պարմանուհիների բեմ ելնելու ոգեւորությունն ու սպասումն էր Գյումրիի թատրոնի հետնաբեմում հուլիսի 4-ին: Շիրակի մարզի 15 ինքնագործ եւ տարիներ առաջ պրոֆեսիոնալ ...ՄԵԿՆԱՐԿԵՑ ԳՐՈՂՆԵՐԻ IV ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ, Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, հանդիսավոր պայմաններում բացվեց «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի այս տարվա անդրանիկ միջոցառումը՝ «Գրողների համահայկական 4-րդ համաժողովը»: ...ԹՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԿԿԱՅԱՆԱՆ «ՀՐԱԶԴԱՆՈՒՄ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻնչպես հայտնի է, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտն ընթացիկ մրցաշրջանում վերանորոգվում է: Հիմնովին փոխվել է խաղադաշտի խոտածածկույթը, նոր տեսքի են բերվում տրիբունաները, օթյակները: Այդ իսկ պատճառով շուտով ...ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ԶՈՒՅԳԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖԻԴԵ-ն անցկացրել է օգոստոսի 28-ից սեպտեմբերի 18-ը Նալչիկում կայանալիք շախմատի աշխարհի կանանց առաջնության մասնակիցների 1-ին փուլի վիճակահանությունը: Առաջնությունն անցկացվելու է նոկաուտ համակարգով: Շախմատիստուհիները ...ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵՑ
Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը հաղորդում է, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Ռուբիկ Ափեյանի նախագահությամբ բավարարել է նախաքննության ...
ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ` ԿՈՒՅՐԵՐԻ ԵՎ ԹՈՒՅԼ ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՈՒՂՂՈՒՄ
«ԲԻՇՔԵԿՈՒՄ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԷ»
ԱՐՄԵՆ ԳՅՈՒԼԲՈՒԴԱՂՅԱՆՑԸ ԳԼԽԱՎՈՐԵՑ «ԲԱՆԱՆՑԸ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՁԱԽՈՂՈՒՄ
ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՅՍՕՐՎԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ ԱՎԵԼԻ ՎՃՌԱԿԱՆ Է ԼԻՆԵԼՈՒ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԻ ԹԱՐԳՄԱՆԻՉՆ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎՆ ԷՐ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՐՊԵՍ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆՈՐԱՀԱՅՏ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «ՌՈՒՄԲ-ՓԱՍՏԱԹՈՒՂԹ» Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԳՅՈՒԼԻ ԳՆԱԼԸ ԵՐԵՎԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԵՐԱՆԻ՜ ԳՆԱՐ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԲՈԼՈՐ ՄԱՀԱՑՈՒ ՄԵՂՔԵՐԻ ՄԵՋ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԵՑ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«ՈՐ ԲՈՒՅՈՒՔԱՆԸԹՆ ՈՒ ԲԱՇԲՈՒՂԸ ՍԱԲԱԹԱՅԱԿԱՆ ԵՆ, ԶԱՐՄԱՆԱԼԻ ՉԷ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾՈՎ 3 ԱՆՁ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԻՐ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԵՆ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶՆԵՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
- 1735 Եղվարդի ճակատամարտում թուրքերը ջախջախիչ պարտություն են կրում:
- 1807 Կնքվում է Տիլզիտի հաշտությունը Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

