
ՂԱՐԱԲԱՂԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ԻՐ ԲՐԵՆԴՆԵՐԸ
ՀՀ կառավարության պատվիրակության եռօրյա աշխատանքային այցը Արցախ նշանակալից էր ոչ միայն նրանով, որ գործադիր իշխանությունն առաջին անգամ էր նման ներկայացուցչական կազմով ժամանում, այլեւ քննարկված հարցերի նպատակամետությամբ:
Ժամանման առաջին օրը պատվիրակությանը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, ընդունեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության համաձայն, Բակո Սահակյանի եւ Տիգրան Սարգսյանի առանձնազրույցից հետո քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով: Նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի վարչապետի այցը ԼՂՀ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ ձեւավորվող այն ողջունելի ավանդույթը, երբ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց աշխատանքային այցերը սկսում են Արցախից, նոր լիցք կհաղորդեն երկու հայկական պետությունների փոխհարաբերություններին եւ փոխգործակցությանը:
Տիգրան Սարգսյանն իր հերթին ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները` ի դեմս կառավարության, կանեն ամեն ինչ Արցախին աջակցելու համար:
Այդ հանդիպումից անմիջապես հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, Տիգրան Սարգսյանն ասել է, որ պետք է հստակ ձեւակերպվեն անելիքները, որպեսզի դրանք ճշտագույնս իրագործվեն: Միեւնույն ժամանակ, վարչապետը գոհունակություն է հայտնել ԼՂՀ-ում տիրող փոխըմբռնման մթնոլորտի, օրինապաշտ վերաբերմունքի եւ կազմակերպվածության առթիվ, ինչը նաեւ ուսանելի կողմեր ունի:
Հաջորդ օրը երկու կառավարությունների համատեղ նիստում լայն շրջանակով արծարծվել են համագործակցության բազմաթիվ հարցեր: ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն անդրադարձել է այն առաջնահերթություններին, որոնք գերակա են հանրապետության տնտեսական զարգացման ծրագրերում: Դրանք վերաբերում էին, մասնավորապես, գյուղատնտեսության եւ էներգետիկայի ոլորտներին: Վարչապետի խոսքով, Ղարաբաղն ունի ռեսուրսներ` արտադրելու 600-700 միլիոն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա, ինչը թույլ կտա ոչ միայն էլեկտրաէներգիա ներկրողից վերածվել արտահանողի, այլեւ զարգացնել հանրապետության էներգատար արտադրաճյուղերը:
Գյուղատնտեսության ներկա վիճակը եւ հեռանկարային ծրագրերը ներկայացրեց ԼՂՀ փոխվարչապետ, գյուղատնտեսության նախարար Արմո Ծատրյանը: Նրա խոսքով, Ղարաբաղը որպես ագրարային երկիր, իրական հնարավորություններ ունի ոլորտը զարգացնելու: Ցավոք, արցախյան պատերազմի հետեւանքով գյուղատնտեսությունը մեծապես տուժել է: Եթե, օրինակ, նախորդ դարի 80-ական թվականներին Ղարաբաղում մեկ շնչի հաշվով արտադրվում էր մոտ մեկ տոննա խաղող, ապա հիմա այդ ցուցանիշը մի քանի անգամ նվազել է: Նույնը կարելի է ասել նաեւ հացահատիկի եւ անասնապահության բնագավառների մասին: Այսօր գյուղատնտեսության ոլորտում մեծ ներդրումներ անելու անհրաժեշտություն կա, եւ այս առումով Հայաստանի Հանրապետության աջակցությունը հրատապ է դառնում: ՀՀ գյուղնախարարը խոստացավ գործնականում օժանդակել Արցախի գյուղատնտեսության վերականգնման ծրագրերին` մատնանշելով կոնկրետ պայմանավորվածություններ, որոնք ձեռք են բերվել երկու գերատեսչությունների ղեկավարների` նախօրոք ունեցած քննարկումներում:
Ոլորտային խնդիրների իրենց դիտարկումներով հանդես եկան նաեւ կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության եւ մյուս գերատեսչությունների պատասխանատուները: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն, օրինակ, ընդգծեց Արցախի էներգետիկ ներուժը: Լեռնային Ղարաբաղն ունակ է իր պահանջարկից եռակի ավելի էլեկտրաէներգիա արտադրելու: Նման ներուժ աշխարհում ոչ մի երկիր չունի, համոզմունք հայտնեց նախարարը, հավելելով, որ դրա իրականացման համար պետք է նախ ստեղծել համապատասխան իրավատնտեսական բազա, որպեսզի ներդնողները վստահ լինեն իրենց ձեռնարկումներում:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տարակուսանք հայտնեց, որ առ այսօր ստեղծագործական բուհերն Արցախում մասնաճյուղեր չունեն: Նրա կարծիքով, կինոինդուստրիան Ղարաբաղում լուրջ հեռանկարներ ունի, որի բազան Արցախի պատմամշակութային հարստությունն է: Նա նպատակահարմար գտավ առաջիկայում Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի մասնաճյուղի բացումը Ստեփանակերտում:
ՀՀ վարչապես Տիգրան Սարգսյանը համապարփակ գնահատական տալով Արցախի տնտեսական զարգացման ռազմավարական նշանակությանը, նշեց որ ԼՂՀ-ի տնտեսական հզորության ամրապնդումը պետք է դառնա հայության խնդիրը, ուստի անհրաժեշտ է օգտագործել հայ ժողովրդի ողջ ներուժը: Հարկ է առաջին հերթին ցույց տալ այն ուղիները, որտեղ կարելի է ներդրումներ կատարել, միաժամանակ պետք է ակնհայտ լինի, որ Ղարաբաղում բիզնեսը ձեռնտու է, նշեց նա: Հեռանկարային ոլորտներից Տ. Սարգսյանն առանձնացրեց գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը, շեշտելով, որ ոչ միայն տարածաշրջանում, այլեւ աշխարհում Ղարաբաղը կարող է եւ պետք է ունենա բրենդներ:
Անդրադառնալով սակագնային քաղաքականությանը, ՀՀ վարչապետը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում տարվող քաղաքականությունը պայմանավորված է միջազգային հարաբերություններով, եւ դա պետք է ըմբռնելի լինի նաեւ Ղարաբաղում:
Պատվիրակության ծրագրերում ուրույն տեղ էր գրավում Շուշիի զարգացման ծրագիրը: Այս նպատակադրությամբ ՀՀ կառավարության անդամները ղարաբաղյան գործընկերների հետ եղան «Շուշիի վերածնունդ» հիմնադրամի «Արվեստի, արհեստների եւ զբոսաշրջության» կենտրոնում, որտեղ քննարկվեցին Արցախի հինավուրց մայրաքաղաքի ռազմավարական խնդիրներ: Շրջագայելով Շուշիում, պատվիրակության անդամներն այցելեցին նաեւ «Արցախբանկի» նորակառույց շենք եւ «Մարիամյան վարժարան»` ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին: Հաջորդ օրվա այցերը՝ Ասկերանի եւ Մարտունու շրջաններ, կապված էին այդտեղ նոր ջրատարների բացման արարողությունների հետ:
ՀՀ պատվիրակության այցի շրջանակներում, հուլիսի 5-ին ԼՂՀ Ազգային Ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հայաստանյան մասնագետների հանդիպումը ԼՂՀ կրթության, մշակույթի եւ լրատվության ոլորտների պատասխանատուների հետ: Քննարկումների գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշակույթի զարգացումն էր` իբրեւ երկրի ճանաչման անտրոհելի պայման: Թեմայի շրջանակում, մասնավորապես, զեկուցողներից մեկը` Երեւանի գեղագիտական կենտրոնի տնօրեն Հենրիկ Իգիթյանը հավաստիացրեց, որ մոտ ապագայում Ստեփանակերտում կլինի նույնատիպ կենտրոն: Իսկ «Ռադիոհայի» տնօրեն Արամ Մկրտչյանն ուրախությամբ փաստեց, որ իրենց ռադիոկայանի հեռարձակումն Արցախում արդեն իսկ իրողություն է:
- ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԻ ԹԱՐԳՄԱՆԻՉՆ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎՆ ԷՐ
23Այցով Ղազախստանի մայրաքաղաքում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի միջեւ տեղի է ունեցել կարճատեւ հանդիպում: Ըստ «Ջիհան» գործակալության, Թուրքիայի նախագահը Սերժ Սարգսյանին ...ՀԱՅ-ՉԵԽԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՄԲ
Ա. Հ.«Հայ-չեխական հարաբերություններն ունեն ջերմ եւ բարեկամական բնույթ: Երկրների համագործակցությունը հաջողությամբ ընթանում է ինչպես երկկողմ ձեւաչափով, Հայաստան-Եվրոմիություն փոխգործակցության, այդ թվում` Եվրոպական ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԱՎ XX ԴԱՐԻ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԸ
Հարցազրույցը վարեց ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ, Մոսկվա 7- Ցեղասպանության խնդրի նկատմամբ աշխարհում հետաքրքրություն, անշուշտ, կա, բայց ես այդքան հրատապ չէի համարի: Այդ երեւույթը մեծապես բնորոշ էր XX դարին: Իհարկե, մինչ այդ էլ զանգվածային կոտորածների քիչ փաստեր ...ՀԱՅ ՈՐԲՈՒԿՆԵՐԻ ԿԱՏԱՐԻՆԵ ՄԱՅՐԻԿԸ
ԷՄՄԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրենԱզգերի ընկերակցության հանձնարարականով 1925-ի հունիսի 17-ին Հայաստան ժամանեց ընկերակցության գաղթականական հանձնաժողովի գերագույն կոմիսար, նորվեգացի խիզախ բեւեռախույզ, խաղաղության Նոբելյան մրցանակակիր, մեծ ...ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՆ ՏՊԱՎՈՐՎԱԾ Է
«Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները պետք է խմբավորեն չհամաձայնեցված հարցերում իրենց տեսակետները»: Այս մասին ԱՊԱ-ին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան` ավելացնելով, որ հուլիսի ...ՂԱՐԱԲԱՂԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ԻՐ ԲՐԵՆԴՆԵՐԸ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտՀՀ կառավարության պատվիրակության եռօրյա աշխատանքային այցը Արցախ նշանակալից էր ոչ միայն նրանով, որ գործադիր իշխանությունն առաջին անգամ էր նման ներկայացուցչական կազմով ժամանում, այլեւ քննարկված հարցերի նպատակամետությամբ: ...ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՒՅԼ ՉՏԱԼՈՒ ԵՐԿՐԻ ՏԵՐՊԵՏՐՈՍՅԱՆԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՈՒՄԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱյն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը շարունակելու է հանրահավաքները մինչեւ այն պահը, երբ տեսնելով դրանց անարդյունավետությունը, հերթական անգամ դիմի փորձված մեթոդին՝ անկարգություններ հրահրելուն՝ ցանկալի է զոհերով, ...ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԵՆ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶՆԵՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 288 թվականից հետեւելով մեր քաղաքական կյանքին, քաղաքագիտության դասագրքերը թերթելուն զուգահեռ, ես տեսա մեր քաղաքական կյանքի ողջ փայլն ու թշվառությունը գործնականում, քաղաքագիտության դասագրքերից ու քաղաքագիտության ...ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՑԸ ՔՈՂԱՐԿԵԼՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՍՊԱՍԱՐԿԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԸ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Հայաստանի ներքին պահվածքը, ժողովրդավարության դեֆիցիտը եւ լեգիտիմության բացն անմիջականորեն ազդում են մեր արտաքին հարաբերությունների վրա: Հնարավոր չէ ժողովրդավարական բացը քողարկելով սպասարկել ազգային շահը», ...ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՏԱՐԲԵՐ ՀԱՏՎԱԾՆԵՐՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՄայրաքաղաքի կենտրոնի բեռնաթափման քաղաքապետարանի նախատեսած միջոցառումները երեկ ներկայացրեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը: Նա նախ անդրադարձավ կենտրոնում ավտոտրանսպորտի ստորգետնյա կայանատեղերի ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ Է
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀունիսի 2-ին «Ազգ» օրաթերթին եւ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետ Հ. Հովսեփյանին քաղաքացուհի Աննա Մարտիրոսյանը հղել էր դիմում-խնդրանք՝ Աբովյանի փողոց թիվ 3 հասցեում իր սեփականությանը պատճառած ...«ԳԹԱՍՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՀԱԲԵՐՈՒՄ Է, ՆՎԻՐՈՒՄ, ՀՈԳՈՒ ԳՈՐԾ»
Զրուցեց ՕՎՍԱՆՆԱ ՄԱԴԱԹՅԱՆԸ- Ծնունդով լինելով սպիտակցի, տեսել եմ երկրաշարժը, օգնել մարդկանց՝ ինչով հնարավոր է: Երկրաշարժը փորձության ճանապարհ էր, որը պետք է անցնեի: Իմ կյանքի նպատակն է եղել հնարավորինս օգնել մարդկանց: Աղքատ կամ ...ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԳՈՀԱՐ` ԵՂՎԱՐԴԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ
ԱՆՈՒՇ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 1Երկհարկանի եկեղեցի նաեւ կա Եղվարդ քաղաքում` Ս. Աստվածածին եկեղեցին է, որ Լ. Ս. Խաչիկյանի «ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ» աշխատության մեջ հիշատակվում է նաեւ Ս. Նշան, Ս. Առաքելոց, Ս. Կուսանաց ...ՓԱՌԱՏՈՆ, ՈՐ ՍՏՈՒԳԱՏԵՍԻ ԷՐ ՆՄԱՆ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, Գյումրի-ԵրեւանՀայկական տարազով, բեմական հանդերձներով պատանիների ու պարմանուհիների բեմ ելնելու ոգեւորությունն ու սպասումն էր Գյումրիի թատրոնի հետնաբեմում հուլիսի 4-ին: Շիրակի մարզի 15 ինքնագործ եւ տարիներ առաջ պրոֆեսիոնալ ...ՄԵԿՆԱՐԿԵՑ ԳՐՈՂՆԵՐԻ IV ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ, Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, հանդիսավոր պայմաններում բացվեց «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի այս տարվա անդրանիկ միջոցառումը՝ «Գրողների համահայկական 4-րդ համաժողովը»: ...ԹՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԿԿԱՅԱՆԱՆ «ՀՐԱԶԴԱՆՈՒՄ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻնչպես հայտնի է, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտն ընթացիկ մրցաշրջանում վերանորոգվում է: Հիմնովին փոխվել է խաղադաշտի խոտածածկույթը, նոր տեսքի են բերվում տրիբունաները, օթյակները: Այդ իսկ պատճառով շուտով ...ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ԶՈՒՅԳԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖԻԴԵ-ն անցկացրել է օգոստոսի 28-ից սեպտեմբերի 18-ը Նալչիկում կայանալիք շախմատի աշխարհի կանանց առաջնության մասնակիցների 1-ին փուլի վիճակահանությունը: Առաջնությունն անցկացվելու է նոկաուտ համակարգով: Շախմատիստուհիները ...ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵՑ
Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը հաղորդում է, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Ռուբիկ Ափեյանի նախագահությամբ բավարարել է նախաքննության ...
«ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼ»
ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ ԵՆ ԲՅՈՒՋԵ-2009-Ի՝ ՄԱՐԶԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԸ
Ա. Մ.ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԲԵՐՎԵԼ ՊՐԱԳՄԱՏԻԿՈՐԵՆ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտՇՎԵՅՑԱՐԻԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱ՞Տ ՆՄԱՆ ԵՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ12 ԱԶՆԻՎ ՄԱՐԴ, 12 ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ, 12 ՀԱՅՐԵՆԱՍԵՐ...
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՅՍՕՐՎԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ ԱՎԵԼԻ ՎՃՌԱԿԱՆ Է ԼԻՆԵԼՈՒ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԻ ԹԱՐԳՄԱՆԻՉՆ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎՆ ԷՐ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՐՊԵՍ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆՈՐԱՀԱՅՏ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «ՌՈՒՄԲ-ՓԱՍՏԱԹՈՒՂԹ» Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԳՅՈՒԼԻ ԳՆԱԼԸ ԵՐԵՎԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԵՐԱՆԻ՜ ԳՆԱՐ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԲՈԼՈՐ ՄԱՀԱՑՈՒ ՄԵՂՔԵՐԻ ՄԵՋ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԵՑ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«ՈՐ ԲՈՒՅՈՒՔԱՆԸԹՆ ՈՒ ԲԱՇԲՈՒՂԸ ՍԱԲԱԹԱՅԱԿԱՆ ԵՆ, ԶԱՐՄԱՆԱԼԻ ՉԷ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾՈՎ 3 ԱՆՁ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԻՐ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԵՆ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶՆԵՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
- 1735 Եղվարդի ճակատամարտում թուրքերը ջախջախիչ պարտություն են կրում:
- 1807 Կնքվում է Տիլզիտի հաշտությունը Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

