
ՀԱՅ ՈՐԲՈՒԿՆԵՐԻ ԿԱՏԱՐԻՆԵ ՄԱՅՐԻԿԸ
Ազգերի ընկերակցության հանձնարարականով 1925-ի հունիսի 17-ին Հայաստան ժամանեց ընկերակցության գաղթականական հանձնաժողովի գերագույն կոմիսար, նորվեգացի խիզախ բեւեռախույզ, խաղաղության Նոբելյան մրցանակակիր, մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենը` տեղում քննելու իր անունը կրող անձնագրով Եվրոպայի երկրներում ապաստան փնտրող հարյուր հազարավոր հայ գաղթականների գոնե մի փոքր մասին Հայաստանում տեղավորելու եւ նրանց համար տանելի կենսապայմաններ ստեղծելու հարցը:
Մոտ կես ամիս Նանսենի հանձնախումբը աշխատեց Հայաստանում, եւ Ազգերի ընկերակցության հերթական նիստում իր հաշվետու զեկուցումն ընթերցելիս Նանսենը չմոռացավ ցավով հիշատակել, որ Հայաստանում տեսել է «ամենամեծ որբանոցներն աշխարհում»: Ալեքսանդրապոլում տեղակայված Մերձավոր Արեւելքի Ամերիկյան նպաստամատույց կոմիտեի` Սեւերսկու, Կազաչի պոստի, Պոլիգոնների որբանոցներն իրենց ստվարածավալությամբ ե՛ւ վշտացրել էին նրան, ե՛ւ հավատ ներշնչել, որ ուշիմ, խելացի հայացքներով, աշխատասեր այդ փոքրիկները հետագայում կկարողանան շենացնել ու հզորացնել իրենց երկիրը:
Եթե Նանսենը Հայաստան այցելեր 1924-ի ամռանը, ապա աշխարհի ամենամեծ որբանոցների կողքին կտեսներ նաեւ մի փոքրիկ ու համեստ հաստատություն եւս` իր հայրենակցուհի Կատարինե Բոդիլ Բյորնի խնամքի տակ գտնվող «Լուսաղբյուր» անունը կրող նորվեգական որբանոցը, ուր ապաստանած 33 հայ որբուկների համար բարի ու քնքշասիրտ այդ կինը դարձել էր բոլորից սիրված «Կատարինե մայրիկ»:
Ո՞վ էր Բոդիլ Բյորնը եւ ինչո՞ւ էր իր մարդասիրական գործունեության համար հատկապես ընտրել Հայաստանը:
ՀԽՍՀ արտաքին գործերի նախարարության պահանջով օտարահպատակների լրացրած անձնական հարցաթերթից տեղեկանում ենք (հարցաթերթը լրացվել է 1923-ի դեկտեմբերի 5-ին), որ նա ծնվել է Նորվեգիայի Կրագյորո քաղաքում` նավատեր Հենրիխ Բյորնի ընտանիքում, 1871-ի հունվարի 27-ին, որ Հայաստան է ժամանել 1922-ի գարնանը Կոստանդնուպոլսից, 4 ամիս ապրել է Երեւանում, 1922-ի օգոստոսին սեփական միջոցներով որբանոց է հիմնել Ալեքսանդրապոլում, ուր եւ աշխատում է: Խոսում է անգլերեն, գերմաներեն, նորվեգերեն, հայերեն եւ շատ քիչ` թուրքերեն:
Ընդամենը այսքանը: Կցկտուր տեղեկություններ, որոնք ինձ հետաքրքրող հարցերի պատասխանը այդպես էլ չէին ամբողջացնի, եթե չլսեի Բոդիլ Բյորնի թոռ Յուսի Ֆլեմինգ Բյորնի զրույցները իր տատիկի հետաքրքրական եւ մի քիչ էլ անսովոր կյանքի պատմության մասին:
Յուսիին ես կատակով «նորվեհայ» եմ ասում: Երբ իմ աղքատիկ անգլերենով նրան պատմեցի, թե ինչու մեր լեզվում ունենք «սփյուռքահայ», «ամերիկահայ», «ֆրանսահայ» եւ էլի տասնյակների հասնող նմանատիպ բառեր, նա անմիջապես հասկացավ եւ եռանդով թափահարեց գլուխը` հաստատելով, որ ինքն ընդունում է իր «նորվեհայ» լինելը:
Տատիկի մասին Յուսին պատմում էր Օսլոյից Կրագյորո ձգվող ճանապարհին:
Յուսին առաջին անգամ Հայաստան է այցելել 2004 թվականին, ինչպես ինքն էր ասում` միայն հետաքրքրասիրությունից դրդված: Ուղղակի ցանկացել էր տեսնել իր հոր պատմական հայրենիքը: Հետո նա սիրել է Հայաստանը, Երեւանը, Դիլիջանի անտառները, անգամ Ծաղկաձորի դահուկավազքի ուղիները, սիրել է հայերին, որոնց մեջ ինչ- որ ձգողական բան է տեսնում, անբացատրելի մի բան, եւ երբեմն ինձնից էլ էր պահանջում այն հարցի պատասխանը, թե ինչու այդպես սիրեց Հայաստանը:
Հասնում ենք Կրագյորո` Նորվեգիայի հարավում գտնվող ամառանոցային փոքրիկ քաղաքը: Քաղաքի կենտրոնական մասում գտնվող գեղեցիկ շենքը, ուր այժմ տեղավորված է քաղաքապետարանը, ժամանակին պատկանել է հարուստ նավատեր Հենրիխ Բյորնին, եւ հենց այդ շենքում է ծնվել ու իր մանկությունն անցկացրել Կատարինեն:
«Ես հիշում եմ տատիկիս իբրեւ վերին աստիճանի ուժեղ բնավորության, նպատակաուղղվածության մարմնացման», պատմում էր Յուսին, եւ ես արդեն շատ բնական էի ընդունում պատմության շարունակությունը, որ թողնելով հարուստ ու բարեկեցիկ կյանքը` նա միսիոներուհու առաքելությամբ 20-րդ դարի սկզբին հայտնվում է ոչ այնքան ապահով այնպիսի մի վայրում, ինչպիսին Անատոլիան էր:
Դարասկզբին Արեւմտյան Հայաստանում հայերի զանգվածային կոտորածների ականատեսը դառնալով` Բոդիլ Բյորնը ավելի շատ սկսում է զբաղվել անապաստան որբերի ճակատագրով, իր անձնական միջոցներով խնամում եւ ստույգ կորստից փրկում է հարյուրավոր անօթեւան երեխաների:
Ահա այստեղ էլ` Մուշում, 1917-ին Կատարինեն որդեգրում է 1915-ին ծնված եւ ահեղ սպանդից փրկված հայ մանչուկ Ռաֆայելին, իր հետ տանում Նորվեգիա, ուր նրան մկրտում է` տալով իր աշխարհահռչակ հայրենակցի անունը: Ֆրիտյոֆ-Ռաֆայելը մնում է նրա միակ զավակը, քանի որ Կատարինեն չի ամուսնանում եւ ընտանիք չի կազմում:
Յուսին Ֆրիտյոֆ-Ռաֆայելի որդին է` կիսով չափ հայ, կիսով չափ ֆինն (մայրը ֆիննուհի է), ինքը տիպիկ նորվեգացի, ինձ համար` «նորվեհայ»:
Կատարինեն շուտով վերադառնում է Մերձավոր Արեւելք, հայ որբերի խնամքով զբաղվում Սիրիայի, Լիբանանի, Պոլսի որբանոցներում, իսկ 1922-ին Պոլսից անցնում Հայաստան, Ալեքսանդրապոլում հիմնում իր որբանոցը` 7-ամյա Ֆրիտյոֆին թողնելով Բեյրութի ֆրանսիական դպրոցում:
Մինչ Կրագյորո գնալը Նորվեգիայի թագավորական արխիվում ես արդեն տեսել էի միսիոներուհի Բոդիլ Բյորնի` Թուրքիայից Նորվեգիա ուղարկած ամենամյա հաշվետվությունների եւ օրագրերի տետրերը, իսկ արխիվի գլխավոր ֆոնդապահը ինձ պատմել էր, թե ինչ սահմռկեցուցիչ տեղեկություններ կան հայերի սպանդի անմիջական ականատեսի ուղարկած այդ գրառումներում: Տեսել էի նաեւ Յուսիի ընտանեկան արխիվում խնամքով պահպանվող Բոդիլ Բյորնի եւ փոքրիկ Ֆրիտյոֆի 2 տարվա նամակագրությունը` Ալեքսանդրապոլից Բեյրութ եւ հակառակը: Հատկապես հուզիչ էին Բեյրութից գրված «նամակները» (սրանք նոր սովորած տառերի, առաջին բառերի եւ տողերի մանկական գունազարդ նկարներով բացիկներ էին հիշեցնում): Իսկ Բոդիլ Բյորնը, հոգալով Ալեքսանդրապոլի որբուկների խնամքը, չէր մոռացել հոգեզավակին գոնե հեռվից հղել սիրո եւ կարոտի հավաստիացումներ, իր մայրական խորհուրդները, հայտնել իր հպարտությունը նրա մասին ստացած գովեստի խոսքերի առիթով:
Ցավոք, Կատարինեի որբախնամ գործունեությունը 1924-ի վերջին Խորհրդային Հայաստանի կառավարությունը կասեցրեց: Բացատրությունը մեկն էր. փոքր որբանոցները լուծարվում էին, որբերին տեղափոխում էին Ամերկոմի որբանոցներ, իսկ նրանց զբաղեցրած շենքերը օգտագործվում էին այլ կարիքների համար:
Համառ եւ հետեւողական Կատարինեն որոշում է հեշտությամբ չհանձնվել եւ հայերենով նամակ է հղում Ժողկոմխորհի նախագահին` խնդրելով հնարավորություն տալ շարունակելու իր գործը:
Նամակի վրա կա մակագրություն` թողնել անհետեւանք:
Ահա այսպես է ավարտվում Կատարինե Բոդիլ Բյորնի մարդասիրական առաքելությունը Հայաստանում, թեեւ նա այդպես էլ չի հանձնվում եւ մինչեւ 1934-ը շարունակում է աշխատել Սիրիայի հայ գաղթօջախի որբախնամ հաստատություններում:
Յուսի Ֆլեմինգ Բյորնը իր տատիկի կյանքի զարմանալի եւ ուսանելի պատմությունը ֆիլմի է վերածել: Ֆիլմի նկարահանումների ժամանակ նա եղել է իր հոր ծննդավայր Մուշում, Սիրիայում, Գյումրիում, օգտվել է նաեւ Հայաստանի ազգային արխիվի տրամադրած լուսանկարներից ու փաստաթղթերից: «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում կցուցադրվի նաեւ Կատարինե Բոդիլ Բյորնի մարդասիրական գործունեության մասին պատմող փաստագրական կարճամետրաժ ֆիլմը, նորվեգուհի բարերարի հիշատակին նվիրված արարողություններ կկատարվեն նաեւ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:
Ես ուրախ եմ, որ Յուսին ավարտի հասցրեց իր այս մտահղացումը եւ հաջողություն եմ մաղթում նրա հաջորդ ձեռնարկմանը, որն այնքան էլ դյուրին չէ նրա համար:
Յուսին ինքնուսույցով փորձում է հաղթահարել հայոց լեզվի` անհաղթահարելի թվացող խութերն ու խոչընդոտները` բողոքելով, որ հայերենը շատ դժվար լեզու է, սակայն ես համոզված եմ, կանցնի որոշ ժամանակ, ես ու իմ «նորվեհայ» բարեկամը կզրուցենք մեր մայրենիով:
- ԷՄՄԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրեն
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԻ ԹԱՐԳՄԱՆԻՉՆ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎՆ ԷՐ
23Այցով Ղազախստանի մայրաքաղաքում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի միջեւ տեղի է ունեցել կարճատեւ հանդիպում: Ըստ «Ջիհան» գործակալության, Թուրքիայի նախագահը Սերժ Սարգսյանին ...ՀԱՅ-ՉԵԽԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՄԲ
Ա. Հ.«Հայ-չեխական հարաբերություններն ունեն ջերմ եւ բարեկամական բնույթ: Երկրների համագործակցությունը հաջողությամբ ընթանում է ինչպես երկկողմ ձեւաչափով, Հայաստան-Եվրոմիություն փոխգործակցության, այդ թվում` Եվրոպական ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԱՎ XX ԴԱՐԻ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԸ
Հարցազրույցը վարեց ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ, Մոսկվա 7- Ցեղասպանության խնդրի նկատմամբ աշխարհում հետաքրքրություն, անշուշտ, կա, բայց ես այդքան հրատապ չէի համարի: Այդ երեւույթը մեծապես բնորոշ էր XX դարին: Իհարկե, մինչ այդ էլ զանգվածային կոտորածների քիչ փաստեր ...ՀԱՅ ՈՐԲՈՒԿՆԵՐԻ ԿԱՏԱՐԻՆԵ ՄԱՅՐԻԿԸ
ԷՄՄԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրենԱզգերի ընկերակցության հանձնարարականով 1925-ի հունիսի 17-ին Հայաստան ժամանեց ընկերակցության գաղթականական հանձնաժողովի գերագույն կոմիսար, նորվեգացի խիզախ բեւեռախույզ, խաղաղության Նոբելյան մրցանակակիր, մեծ ...ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՆ ՏՊԱՎՈՐՎԱԾ Է
«Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները պետք է խմբավորեն չհամաձայնեցված հարցերում իրենց տեսակետները»: Այս մասին ԱՊԱ-ին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան` ավելացնելով, որ հուլիսի ...ՂԱՐԱԲԱՂԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ԻՐ ԲՐԵՆԴՆԵՐԸ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտՀՀ կառավարության պատվիրակության եռօրյա աշխատանքային այցը Արցախ նշանակալից էր ոչ միայն նրանով, որ գործադիր իշխանությունն առաջին անգամ էր նման ներկայացուցչական կազմով ժամանում, այլեւ քննարկված հարցերի նպատակամետությամբ: ...ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՒՅԼ ՉՏԱԼՈՒ ԵՐԿՐԻ ՏԵՐՊԵՏՐՈՍՅԱՆԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՈՒՄԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱյն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը շարունակելու է հանրահավաքները մինչեւ այն պահը, երբ տեսնելով դրանց անարդյունավետությունը, հերթական անգամ դիմի փորձված մեթոդին՝ անկարգություններ հրահրելուն՝ ցանկալի է զոհերով, ...ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԵՆ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶՆԵՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 288 թվականից հետեւելով մեր քաղաքական կյանքին, քաղաքագիտության դասագրքերը թերթելուն զուգահեռ, ես տեսա մեր քաղաքական կյանքի ողջ փայլն ու թշվառությունը գործնականում, քաղաքագիտության դասագրքերից ու քաղաքագիտության ...ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՑԸ ՔՈՂԱՐԿԵԼՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՍՊԱՍԱՐԿԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԸ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Հայաստանի ներքին պահվածքը, ժողովրդավարության դեֆիցիտը եւ լեգիտիմության բացն անմիջականորեն ազդում են մեր արտաքին հարաբերությունների վրա: Հնարավոր չէ ժողովրդավարական բացը քողարկելով սպասարկել ազգային շահը», ...ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՏԱՐԲԵՐ ՀԱՏՎԱԾՆԵՐՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՄայրաքաղաքի կենտրոնի բեռնաթափման քաղաքապետարանի նախատեսած միջոցառումները երեկ ներկայացրեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը: Նա նախ անդրադարձավ կենտրոնում ավտոտրանսպորտի ստորգետնյա կայանատեղերի ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ Է
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀունիսի 2-ին «Ազգ» օրաթերթին եւ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետ Հ. Հովսեփյանին քաղաքացուհի Աննա Մարտիրոսյանը հղել էր դիմում-խնդրանք՝ Աբովյանի փողոց թիվ 3 հասցեում իր սեփականությանը պատճառած ...«ԳԹԱՍՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՀԱԲԵՐՈՒՄ Է, ՆՎԻՐՈՒՄ, ՀՈԳՈՒ ԳՈՐԾ»
Զրուցեց ՕՎՍԱՆՆԱ ՄԱԴԱԹՅԱՆԸ- Ծնունդով լինելով սպիտակցի, տեսել եմ երկրաշարժը, օգնել մարդկանց՝ ինչով հնարավոր է: Երկրաշարժը փորձության ճանապարհ էր, որը պետք է անցնեի: Իմ կյանքի նպատակն է եղել հնարավորինս օգնել մարդկանց: Աղքատ կամ ...ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԳՈՀԱՐ` ԵՂՎԱՐԴԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ
ԱՆՈՒՇ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 1Երկհարկանի եկեղեցի նաեւ կա Եղվարդ քաղաքում` Ս. Աստվածածին եկեղեցին է, որ Լ. Ս. Խաչիկյանի «ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ» աշխատության մեջ հիշատակվում է նաեւ Ս. Նշան, Ս. Առաքելոց, Ս. Կուսանաց ...ՓԱՌԱՏՈՆ, ՈՐ ՍՏՈՒԳԱՏԵՍԻ ԷՐ ՆՄԱՆ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, Գյումրի-ԵրեւանՀայկական տարազով, բեմական հանդերձներով պատանիների ու պարմանուհիների բեմ ելնելու ոգեւորությունն ու սպասումն էր Գյումրիի թատրոնի հետնաբեմում հուլիսի 4-ին: Շիրակի մարզի 15 ինքնագործ եւ տարիներ առաջ պրոֆեսիոնալ ...ՄԵԿՆԱՐԿԵՑ ԳՐՈՂՆԵՐԻ IV ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ, Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, հանդիսավոր պայմաններում բացվեց «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի այս տարվա անդրանիկ միջոցառումը՝ «Գրողների համահայկական 4-րդ համաժողովը»: ...ԹՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԿԿԱՅԱՆԱՆ «ՀՐԱԶԴԱՆՈՒՄ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻնչպես հայտնի է, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտն ընթացիկ մրցաշրջանում վերանորոգվում է: Հիմնովին փոխվել է խաղադաշտի խոտածածկույթը, նոր տեսքի են բերվում տրիբունաները, օթյակները: Այդ իսկ պատճառով շուտով ...ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ԶՈՒՅԳԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖԻԴԵ-ն անցկացրել է օգոստոսի 28-ից սեպտեմբերի 18-ը Նալչիկում կայանալիք շախմատի աշխարհի կանանց առաջնության մասնակիցների 1-ին փուլի վիճակահանությունը: Առաջնությունն անցկացվելու է նոկաուտ համակարգով: Շախմատիստուհիները ...ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵՑ
Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը հաղորդում է, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Ռուբիկ Ափեյանի նախագահությամբ բավարարել է նախաքննության ...
ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՅՍՕՐՎԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ ԱՎԵԼԻ ՎՃՌԱԿԱՆ Է ԼԻՆԵԼՈՒ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԻ ԹԱՐԳՄԱՆԻՉՆ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎՆ ԷՐ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՐՊԵՍ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆՈՐԱՀԱՅՏ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «ՌՈՒՄԲ-ՓԱՍՏԱԹՈՒՂԹ» Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԳՅՈՒԼԻ ԳՆԱԼԸ ԵՐԵՎԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԵՐԱՆԻ՜ ԳՆԱՐ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԲՈԼՈՐ ՄԱՀԱՑՈՒ ՄԵՂՔԵՐԻ ՄԵՋ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԵՑ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«ՈՐ ԲՈՒՅՈՒՔԱՆԸԹՆ ՈՒ ԲԱՇԲՈՒՂԸ ՍԱԲԱԹԱՅԱԿԱՆ ԵՆ, ԶԱՐՄԱՆԱԼԻ ՉԷ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾՈՎ 3 ԱՆՁ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԻՐ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԵՆ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶՆԵՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
- 1735 Եղվարդի ճակատամարտում թուրքերը ջախջախիչ պարտություն են կրում:
- 1807 Կնքվում է Տիլզիտի հաշտությունը Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

