
ՀԱՅ-ՉԵԽԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՄԲ
«Հայ-չեխական հարաբերություններն ունեն ջերմ եւ բարեկամական բնույթ: Երկրների համագործակցությունը հաջողությամբ ընթանում է ինչպես երկկողմ ձեւաչափով, Հայաստան-Եվրոմիություն փոխգործակցության, այդ թվում` Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում, այնպես էլ բազմակողմ:
Հայաստանը ողջունում է ԵՄ արեւելյան գործընկերության նախաձեռնությունը եւ սպասում է այդ ուղղությամբ Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնություններին», հուլիսի 6-ին Չեխիայի ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգի եռօրյա այցի շրջանակներում հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում, Արմենպրեսի փոխանցմամբ, նշել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերություններում առկա հարցերի ողջ շրջանակը: Երկուստեք նշվել է իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը եւ ստորագրվել համաձայնագիր «Եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումից խուսափելու մասին», նաեւ` «Եվրոպական ինտեգրման բնագավառում արտգործնախարարությունների միջեւ համագործակցության հուշագիր»:
Արդեն շուրջ երկու տարի Հայաստանը մշտական դիվանագիտական ներկայություն ունի Պրահայում: 2009-ին Չեխիան ստանձնելու է նախագահությունը ԵՄ-ում, ինչը, Նալբանդյանի խոսքերով, հնարավորություն կընձեռի էլ ավելի խորացնեու փոխգործակցությունը:
Չեխիայի ԱԳ նախարար Շվարցենբերգն իր հերթին նշել է, որ Չեխիայի արտգործնախարարներից առաջինն է այցելում Հայաստան: Նրա տեղեկացմամբ, որոշվել է երկկողմ հարաբերություններում լրացնել բացը, առավել ակտիվ ընթացք տալ այն պայմանագրերի պատրաստմանը, որոնք դեռ չեն կնքվել երկու երկրների միջեւ: Շվարցենբերգը նշել է, որ գիտակցում է Հայաստանում դեսպանություն ունենալու անհրաժեշտությունը, սակայն ֆինանսական միջոցների սղության պատճառով Չեխիան հետաձգում է ինչպես Հայաստանում, այնպես էլ մի քանի այլ երկրներում դեսպանություն բացելու գործը:
Նալբանդյանը կարեւորել է Երեւանում հայ-չեխական գործարար համաժողովի անցկացումը որպես երկու երկրների գործարարների կապերի հաստատման ու գործընկերության ծավալման իրական միջոց: Նախարար Շվարցենբերգն էլ նշել է, որ իրեն ուղեկցում են էներգետիկայի, զբոսաշրջության, ֆինանսների, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառները ներկայացնող գործարարներ:
Պատասխանելով լրագրողների հարցերին` Նալբանդյանը նշել է, որ Հայաստանն իր օրակարգում Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հարց չունի: ՆԱՏՕ-ի հետ Հայաստանը բավական ակտիվորեն համագործակցում է: Երկիրն իրագործել է Անհատական գործընկերության գործողությունների երկամյա ծրագիրը, որի իրականացման ընթացքը դրական է գնահատվել կառույցի կողմից: Ներկայումս էլ մշակվում է Հայաստան-ՆԱՏՕ հաջորդ երկու տարվա գործակցության ծրագիրը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կգան աշնանը...
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Չեխիայի ԱԳ նախարար Շվարցենբերգը հայտարարել է, որ խաղաղ կարգավորումը խնդրի լուծման միակ ճիշտ ուղին է: Միաժամանակ, նրա խոսքերով, Չեխիան գտնում է, որ տարածքային ամբողջականության սկզբունքը պետք է հարգվի: Ինչ վերաբերում է ինքնորոշման հանրաքվե անցկացնելուն, ապա, ըստ Շվարցենբերգի, դեռեւս պետք է պարզել, թե կոնկրետ ովքեր պետք է մասնակցեն այդ հանրաքվեին:
Նալբանդյանը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները հիմնվում են ԵԱՀԿ երեք հիմնական սկզբունքների վրա: Ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության, դրանք են Նալբանդյանի ներկայացմամբ, Հելսինկիի Եզրափակիչ ակտի 2-րդ հոդվածը ուժ չկիրառելու մասին, 4-րդ հոդվածը տարածքային ամբողջականության եւ 8-րդ հոդվածը` ինքնորոշման իրավունքի կիրառման մասին:
Այդ հարցում միջազգային հանրության եւ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշումը արտահայտվել է մարտին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի ժամանակ, երբ Մինսկի խմբի համանախագահող երկրները դեմ արտահայտվեցին, Եվրոմիությունն էլ մեծ մասամբ ձեռնպահ մնաց:
Նալբանդյանը տեղեկացրել է նաեւ, որ հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն հավանաբար սեպտեմբերին: Հայաստանի ԱԳ նախարարը կրկին հավաստիացրել է, որ Բեռնար Ֆասիեի, Յուրի Մերզլյակովի եւ Մեթյու Բրայզայի հունիսին կայացած վերջին այցելությանը քննարկվել էին կողմերի մոտեցումները դեռեւս 2007 թվականի նոյեմբերին Մադրիդում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներին ներկայացված փաստաթղթի առնչությամբ:
«Այդ բանակցությունները շարունակվում են, եւ այդ մասին հայտարարվել է Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո: Նախագահները հանձնարարել են արտգործնախարարներին շարունակել բանակցությունները հենց այդ առաջարկությունների հիման վրա», նշել է Նալբանդյանը: Ըստ ԱԳ նախարարի, Հայաստանը մեկ անգամ չէ, որ պատրաստակամություն է հայտնել շարունակելու բանակցությունները հենց այդ առաջարկությունների հիման վրա: Նախարարն ավելացրել է. «Մենք կարող ենք բավարարվածություն հայտնել, որ վերջապես ադրբեջանական կողմը եւս հաստատել է, որ բանակցությունները շարունակվում են այդ առաջարկությունների հիման վրա»:
- Ա. Հ.
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԻ ԹԱՐԳՄԱՆԻՉՆ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎՆ ԷՐ
23Այցով Ղազախստանի մայրաքաղաքում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի միջեւ տեղի է ունեցել կարճատեւ հանդիպում: Ըստ «Ջիհան» գործակալության, Թուրքիայի նախագահը Սերժ Սարգսյանին ...ՀԱՅ-ՉԵԽԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՄԲ
Ա. Հ.«Հայ-չեխական հարաբերություններն ունեն ջերմ եւ բարեկամական բնույթ: Երկրների համագործակցությունը հաջողությամբ ընթանում է ինչպես երկկողմ ձեւաչափով, Հայաստան-Եվրոմիություն փոխգործակցության, այդ թվում` Եվրոպական ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԱՎ XX ԴԱՐԻ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԸ
Հարցազրույցը վարեց ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ, Մոսկվա 7- Ցեղասպանության խնդրի նկատմամբ աշխարհում հետաքրքրություն, անշուշտ, կա, բայց ես այդքան հրատապ չէի համարի: Այդ երեւույթը մեծապես բնորոշ էր XX դարին: Իհարկե, մինչ այդ էլ զանգվածային կոտորածների քիչ փաստեր ...ՀԱՅ ՈՐԲՈՒԿՆԵՐԻ ԿԱՏԱՐԻՆԵ ՄԱՅՐԻԿԸ
ԷՄՄԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրենԱզգերի ընկերակցության հանձնարարականով 1925-ի հունիսի 17-ին Հայաստան ժամանեց ընկերակցության գաղթականական հանձնաժողովի գերագույն կոմիսար, նորվեգացի խիզախ բեւեռախույզ, խաղաղության Նոբելյան մրցանակակիր, մեծ ...ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՆ ՏՊԱՎՈՐՎԱԾ Է
«Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները պետք է խմբավորեն չհամաձայնեցված հարցերում իրենց տեսակետները»: Այս մասին ԱՊԱ-ին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան` ավելացնելով, որ հուլիսի ...ՂԱՐԱԲԱՂԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ԻՐ ԲՐԵՆԴՆԵՐԸ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտՀՀ կառավարության պատվիրակության եռօրյա աշխատանքային այցը Արցախ նշանակալից էր ոչ միայն նրանով, որ գործադիր իշխանությունն առաջին անգամ էր նման ներկայացուցչական կազմով ժամանում, այլեւ քննարկված հարցերի նպատակամետությամբ: ...ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՒՅԼ ՉՏԱԼՈՒ ԵՐԿՐԻ ՏԵՐՊԵՏՐՈՍՅԱՆԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՈՒՄԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱյն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը շարունակելու է հանրահավաքները մինչեւ այն պահը, երբ տեսնելով դրանց անարդյունավետությունը, հերթական անգամ դիմի փորձված մեթոդին՝ անկարգություններ հրահրելուն՝ ցանկալի է զոհերով, ...ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԵՆ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶՆԵՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 288 թվականից հետեւելով մեր քաղաքական կյանքին, քաղաքագիտության դասագրքերը թերթելուն զուգահեռ, ես տեսա մեր քաղաքական կյանքի ողջ փայլն ու թշվառությունը գործնականում, քաղաքագիտության դասագրքերից ու քաղաքագիտության ...ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՑԸ ՔՈՂԱՐԿԵԼՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՍՊԱՍԱՐԿԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԸ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Հայաստանի ներքին պահվածքը, ժողովրդավարության դեֆիցիտը եւ լեգիտիմության բացն անմիջականորեն ազդում են մեր արտաքին հարաբերությունների վրա: Հնարավոր չէ ժողովրդավարական բացը քողարկելով սպասարկել ազգային շահը», ...ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՏԱՐԲԵՐ ՀԱՏՎԱԾՆԵՐՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՄայրաքաղաքի կենտրոնի բեռնաթափման քաղաքապետարանի նախատեսած միջոցառումները երեկ ներկայացրեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը: Նա նախ անդրադարձավ կենտրոնում ավտոտրանսպորտի ստորգետնյա կայանատեղերի ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ Է
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀունիսի 2-ին «Ազգ» օրաթերթին եւ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետ Հ. Հովսեփյանին քաղաքացուհի Աննա Մարտիրոսյանը հղել էր դիմում-խնդրանք՝ Աբովյանի փողոց թիվ 3 հասցեում իր սեփականությանը պատճառած ...«ԳԹԱՍՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՀԱԲԵՐՈՒՄ Է, ՆՎԻՐՈՒՄ, ՀՈԳՈՒ ԳՈՐԾ»
Զրուցեց ՕՎՍԱՆՆԱ ՄԱԴԱԹՅԱՆԸ- Ծնունդով լինելով սպիտակցի, տեսել եմ երկրաշարժը, օգնել մարդկանց՝ ինչով հնարավոր է: Երկրաշարժը փորձության ճանապարհ էր, որը պետք է անցնեի: Իմ կյանքի նպատակն է եղել հնարավորինս օգնել մարդկանց: Աղքատ կամ ...ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԳՈՀԱՐ` ԵՂՎԱՐԴԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ
ԱՆՈՒՇ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 1Երկհարկանի եկեղեցի նաեւ կա Եղվարդ քաղաքում` Ս. Աստվածածին եկեղեցին է, որ Լ. Ս. Խաչիկյանի «ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ» աշխատության մեջ հիշատակվում է նաեւ Ս. Նշան, Ս. Առաքելոց, Ս. Կուսանաց ...ՓԱՌԱՏՈՆ, ՈՐ ՍՏՈՒԳԱՏԵՍԻ ԷՐ ՆՄԱՆ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, Գյումրի-ԵրեւանՀայկական տարազով, բեմական հանդերձներով պատանիների ու պարմանուհիների բեմ ելնելու ոգեւորությունն ու սպասումն էր Գյումրիի թատրոնի հետնաբեմում հուլիսի 4-ին: Շիրակի մարզի 15 ինքնագործ եւ տարիներ առաջ պրոֆեսիոնալ ...ՄԵԿՆԱՐԿԵՑ ԳՐՈՂՆԵՐԻ IV ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ, Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, հանդիսավոր պայմաններում բացվեց «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի այս տարվա անդրանիկ միջոցառումը՝ «Գրողների համահայկական 4-րդ համաժողովը»: ...ԹՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԿԿԱՅԱՆԱՆ «ՀՐԱԶԴԱՆՈՒՄ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻնչպես հայտնի է, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտն ընթացիկ մրցաշրջանում վերանորոգվում է: Հիմնովին փոխվել է խաղադաշտի խոտածածկույթը, նոր տեսքի են բերվում տրիբունաները, օթյակները: Այդ իսկ պատճառով շուտով ...ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ԶՈՒՅԳԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖԻԴԵ-ն անցկացրել է օգոստոսի 28-ից սեպտեմբերի 18-ը Նալչիկում կայանալիք շախմատի աշխարհի կանանց առաջնության մասնակիցների 1-ին փուլի վիճակահանությունը: Առաջնությունն անցկացվելու է նոկաուտ համակարգով: Շախմատիստուհիները ...ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵՑ
Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը հաղորդում է, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Ռուբիկ Ափեյանի նախագահությամբ բավարարել է նախաքննության ...
ՀԱՅ-ԲԵԼԳԻԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՎՐԱՑ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻԱՅՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԳՅՈՒԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԼԸ ԴԵՌ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԻ ՉԷ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՅՍՕՐՎԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ ԱՎԵԼԻ ՎՃՌԱԿԱՆ Է ԼԻՆԵԼՈՒ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԻ ԹԱՐԳՄԱՆԻՉՆ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎՆ ԷՐ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՐՊԵՍ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆՈՐԱՀԱՅՏ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «ՌՈՒՄԲ-ՓԱՍՏԱԹՈՒՂԹ» Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԳՅՈՒԼԻ ԳՆԱԼԸ ԵՐԵՎԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԵՐԱՆԻ՜ ԳՆԱՐ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԲՈԼՈՐ ՄԱՀԱՑՈՒ ՄԵՂՔԵՐԻ ՄԵՋ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԵՑ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«ՈՐ ԲՈՒՅՈՒՔԱՆԸԹՆ ՈՒ ԲԱՇԲՈՒՂԸ ՍԱԲԱԹԱՅԱԿԱՆ ԵՆ, ԶԱՐՄԱՆԱԼԻ ՉԷ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾՈՎ 3 ԱՆՁ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԻՐ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԵՆ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶՆԵՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
- 1735 Եղվարդի ճակատամարտում թուրքերը ջախջախիչ պարտություն են կրում:
- 1807 Կնքվում է Տիլզիտի հաշտությունը Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

