
ՀԱՅԸ ԵՎ ՀԱՅԸ
Տագնապի եւ ճակատագրական կործանման հեռանկարին դիմաց երբեմն պէտք է կանգ առնել եւ հարց տալ, թէ ո՞վ է հայը, ի՞նչ է անոր ճակատագիրը, ի՞նչ կ՚ուզէ իր անձէն եւ ի՞նչ կ՚ակնկալէ այս աշխարհէն: Այս հարցադրումներուն դիմաց մենք կ՚ունենանք մէկ պատասխան՝ հայը հանճարեղ է անհատապես եւ ոչ այնքան՝ հաւաքաբար: Եւ այդ հակասութիւնը միշտ առաջնորդած է զինք ինքնակործանման:
Ու դեռ հայը ստեղծագործող է, տնտեսական փայլուն միտք է, արի զինուորական է եւ փայլուն ռազմագէտ ու հրամանատար, երբ օտարի լուծին է ենթակայ: Ու դեռ հայը իր բախտին, իր ճակատագրին, իր հաւանական փրկութեան առաջին թշնամին է:
Չմոռնանք, որ Մեծն Տիգրանի փառքին ու կայսրութեան անկման ձգտող հռոմէական զօրքերու սատարողը նոյնինքն Արքայից Արքայի որդին էր: Չմոռնանք, որ Բիւզանդիոնի Մօրիկ կայսրը հայկական ծագում ունէր, նոյնպէս ռազմական հրամանատար Փիլարտոսը, երբ Բիւզանդիոնի սահմանագլուխներուն հայկական պետականութիւնը, հայկական իշխանապետութիւնները սելճուքեան սպառնալիքի տակ էին: Եվ անոնք կործանեցին հայկական պետականութիւնը եւ 1452-ին աղէտը հասցուցին Բիւզանդիոն ու Կոստանդնուպոլիս: Ու դեռ չմոռնանք, որ միջնադարեան հայ մշակույթի պայծառ ոստան Անի քաղաքի բերդի բանալին մեր Վեստ Սարգիսն է, որ յանձնեց օտարին:
Չմոռնանք նաեւ, որ 1918-ի փետրուարին, երբ Զօր. Անդրանիկ Էրզրումի մէջ հայրենի հողի մէկ պատմական բեկորը կ՚ուզէր պաշտպանել, ռուսական դասալիք բանակէն աւար մնացած հարուստ զինամթերքով ու պաշարներով, իր արեւելահայ կամաւորները լքեցին ճակատը, առյաւէտ թուրքին բաժին թողելով պատմական այդ հողը:
Ու դեռ առաջին հանրապետութեան բարիքները չվայելած՝ արտաքին գրոհներուն չափ նոյնքան ներքին պառակտումները մեզ առաջնորդեցին նորահաստատ հանրապետութեան վախճանումին:
Մեր ներքին հակասութիւնները, միասնական կամքի բացակայութիւնը, արտաքին աղէտի դիմաց անհասկանալի զգայազրկութիւնը՝ միշտ ականահարած են պետականութիւն կառուցելու եւ հաւանական մեծութեան ձգտելու մեր ազգի ազնիւ փառասիրությունը:
Բայց միւս կողմէ միշտ հպարտացած ենք մեր առեւտրականներով, ռազմական հանճարներով ու մասնագէտներով, որոնք սատարած են օտար պետութեանց: Մեր ճարտարապետներ Սինանն ու Տրդատը փայլուն ծառայութիւններ մատուցած են աշխարհի ճարտարապետական փառքին: Հայը Օսմանեան կայսրութեան սատարած է Տիւզեաններով, Գազազ Արթին ամիրաներով, դիւանագէտ Նորատունկեաններով, իսկ Ռուսական կայսրութեան ու Սովետական հզօր երկրի սահմաններէն ներս Լազարեաններով, Մանթաշովներով, Բաղրամեաններով, Սաֆարեաններով, Միկոյեաններով եւ Իսակովներով:
Սակայն, երբ տարուած ենք մեր ներքին պայքարներով՝ երբեք չենք յիշած Հռոմի ծերակոյտին մէջ անընդհատ հնչող զգօնութեան կոչերը, թէ «Աննիբալը դռանն է»: Եւ Աննիբալները միշտ եղած են մեր դռանը եւ այսօր ալ կը շարունակեն մնալ:
Մեր փոքրիկ, խեղճացած եւ անյուսօրէն մաքառող երկրին սպառնացող Աննիբալները դեռ արթուն են մեր դռանը եւ անհաւատալին՝ մեր երկրի վերջնական կործանումը, իրենց համար հաւատալի եւ իրական ծրագիր է միայն: Թուրքերը, ազերիները եւ անոնց ետեւ կանգնող ուժերը մեր այսօրուան Աննիբալներն են: Ամէն հայու մէջ Արշակ Բ արքայ մը կը բնակի, որ կ՚ուզէ թագաւոր դառնալ իր հողին վրայ: Ցաւը, սակայն, այն է, որ մեր երկրին նեղ սահմանները տեղ չեն թողուր այդքան թիւով արքայական յաւակնություններու:
Սակայն ո՞վ պիտի հնչեցնէ զգօնութեան ձայնը այսօր, ո՞վ պիտի բացայայտէ, թէ «Աննիբալը դռանն է» եւ կոչ ուղղէ հաւաքական զօրաշարժի ընդդեմ արտաքին Աննիբալներուն:
Մեր պատմական Արցախի սահմանները շատ դիւրաբեկ են այսօր եւ աւելի հեշտ կը թուի խախտել մեր երկրի արտաքին սահմանները, քան այն անանցանելի պատերը, որոնք բարձրացած են մեր հողին վրայ, մարդոց հոգիներէն ու միտքերէն ներս:
Արդեօք հայուն մէջ գոյութիւն ունեցող այդ երկու հայերու անհասկացողութիւնը մեր ազգային յաւիտենական ողբերգութի՞ւնն է, որ պիտի տանի մեզ պատմականօրէն կրկնուող ճակատագրի կործանման:
Մեր սուրբ հողին, մեր ժողովուրդի պատմական այս վերջին կռուանին համար չկայ ուրիշ փրկութիւն եւ չկայ ելք, եթէ հայուն անհատական հանճարը չխօսի անոր հաւաքական տխմարութեան հետ, եթէ հայը հայով չամբողջանայ եւ անհատ հայուն հանճարը չտիրապետէ հաւաքական հայուն կամքին ու միտքին:
- ԵՐՈՒԱՆԴ ԱԶԱՏԵԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ ՉԵՆՔ ԳԻՏԱԿՑՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 3Սահմանադրության օրը շատ ազգեր նշում են իբրեւ տոն: Հայաստանում եւս Սահմանադրության օրը տոն է: Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն, օրինակ, այսօր նշում է այդ տոնը, հրավիրյալներով, ֆուրշեթի ...ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԻՐ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 5Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում ներկայացրեց իր գլխավորած երկու կառույցների կատարած աշխատանքներն ու ծրագրերը: Խոսելով ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ԱՍՏԱՆԱ
Նախագահի նստավայրից հաղորդում են, որ Սերժ Սարգսյանը հուլիսի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Աստանա: Հայաստանի նախագահը կմասնակցի Ղազախստանի մայրաքաղաքի 10-ամյակի առիթով Աստանա ժամանած պետությունների ղեկավարների ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՐՊԵՍ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆՈՐԱՀԱՅՏ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 95Ադրբեջանը երկրորդն էր ԱՊՀ երկրների մեջ (Ղազախստանից հետո), որտեղ պաշտոնական այցով եղավ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Եվ եթե նկատի ունենանք, որ ուղեւորության մեջ մտցված են նաեւ Թուրքմենստանն ու ...ԵԱՀԿ ԽՎ-Ի ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼՈՒ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՄԱՆԸ
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահը պատրաստ է հնարավոր բոլոր ջանքերը գործադրելու «սառեցված» ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: «Մենք ջանում ենք այդ հիմնախնդիրը լուծել ընդհանուր ...«ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ ԱԽՈՌԻ ԵՆ ՎԵՐԱԾԵԼ, ՔԱՆԴՈՒՄ ԵՆ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԸ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ«Ազգը» դեռեւս հունիսի 3-ի համարում «Սասունցիները հայերի միություն են ստեղծել Թուրքիայում» վերնագրով նշել է, որ նրանք պահանջում են իրենց իրավունքների վերականգնումը Սասունի հայկական եկեղեցիների եւ գերեզմանների ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ԹԱՅՄՍԻ» ՕՆԼԱՅՆՈՒՄ
Հ. Ծ.Պատմաբանների, լրագրողների եւ գիտաշխատողների ուշադրությունը հրավիրելով անգլիական հեղինակավոր «Թայմս» թերթի օնլայն հրապարակումներին (The Times:http//archive.timesonline.co.uk/tol/archive/#), Ժան Էսքիյանը ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԲՈԼՈՐ ՄԱՀԱՑՈՒ ՄԵՂՔԵՐԻ ՄԵՋ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԵՑ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 7Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման մարտավարությունը փոխվում է. մինչեւ օգոստոսի 1-ը` հաջորդ մեծ հանրահավաքը, հուլիսին այլեւս հանրահավաքներ չեն լինելու, այլ լինելու են նստացույցեր, պիկետներ, երթեր եւ այլ ...ՆԵՐԴՐՎԵԼ ԵՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Կ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնը ղարաբաղյան գործընկեր գերատեսչությունում ներդրել է աշխատանք փնտրողների ու գործատուների հաշվառման, հաշմանդամների հաշվառման, ...ԵՐԵՎԱՆՅԱՆ ԵՐԹԵՎԵԿՆ ՈՒ ԵՂԱՆԱԿՈՎ, ԺԱՄԱՆԱԿՈՎ ԹԵԼԱԴՐՎԱԾ ԳԱԶ ՈՒ ԲԵՆԶԻՆԻ ԳՆԵՐԸ...
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՄեգապոլիսի բոլոր հատկանիշները Երեւանն աստիճանաբար սեփականացնում է: Եվ այդ սթրեսածին իրականությունում աննկատ չէ կանոնազուրկ երթեւեկի դերակատարությունը: Ու որքան էլ հակասական է, սակայն երեւանյան ամբիցիոզ ...«ՀԱՅՓՈՍՏԻ» ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ԵՐԿՈՒ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Ա. Մ.Գյումրիում երեկ «Հայփոստը» վերաբացեց վերանորոգված երկու նոր՝ թիվ 3 եւ թիվ 15 փոստային բաժանմունքները: Վերանորոգված բաժանմունքները կունենան արագընթաց ինտերնետ կապ, որը փոստային բաժանմունքի տարածքում հասանելի ...ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ԴԺԳՈՀԵՑԻՆ ԱԱՀ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՈՒՇԱՑՈՒՄԻՑ ԵՎ ՊԱՏԺԻՉ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԶարգացման հայկական գործակալությունում (ԶՀԳ) երեկ քննարկվեցին Հայաստանում հարկային վարչարարության կատարելագործման վերաբերյալ կառույցի ներկայացուցիչների եւ գործարարների առաջարկները: Գործակալության տնօրեն ...ԱՆՎԱՆԻ ԳԻՏՆԱԿԱՆՆ ՈՒ ԱՐԺԱՆԱՎՈՐ ՄԱՐԴԸ
ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆԱկադեմիկոս Լյուդվիկ Միրզոյանի (1923-99) անունն անբաժանելի է թե՛ Բյուրականի աստղադիտարանի ու աստղաֆիզիկայի զարգացման, թե՛ Հայաստանի ողջ գիտության պատմությունից: Մայիսի 1-ին լրացավ այդ անվանի գիտնականի ...ԷՄԻԼ ԳԱԶԱԶԻ ՀՈՐԻՆՎԱԾՔՆԵՐԻ ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԺամանակակից արվեստի թանգարանի նորակառույց սրահի առաջին հարկում շարունակվում է ծնունդով գյումրեցի Էմիլ Գազազի գեղանկարչական աշխատանքների ցուցադրությունը: Տարիներ արդեն նա ապրում եւ աշխատում է ԱՄՆ-ում: ...«ՇՈՒՇԻ» ՊԱՐԱԽՄԲԻ 15-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՆյու Յորքի (ԱՄՆ) սուրբ Վարդան Մայր տաճարի «Շուշի» պարախումբը հիմնադրվել է 1992-ին գեղարվեստական ղեկավար ու բալետմայստեր Սեդա Պասկալյան-Քանդարջյանի ջանքերով: Սկզբնական շրջանում պարային համույթը բաղկացած ...«ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՄԵԿՆԱՐԿԸ՝ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 4-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՎ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ասուլիսի ընթացքում նշեց, որ Գրողների 4-րդ համահայկական համաժողովով կտրվի «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի մեկնարկը հուլիսի 7-ին, որին անմիջապես ...ԴԻՄԱՆԿԱՐՆ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Հ. Հ.ՆՓԱԿ-ի երեկվա ցուցահանդեսի նպատակն էր ի մի բերել 90-ականներից մինչ օրս ձեւավորված դիմանկարային զարգացումները, որոնք արվեստագետների եւ նորարար կենտրոնների համագործակցության արդյունք են: «Ինչ է դիմանկարը՝ ...ԲԱՑԱՀԱՅՏԵՔ ԿՆՈՋ ԱՇԽԱՐՀԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀայ կինն այսօր դարձել է ավելի կրթված ու գործունյա, մեծ տեղ է հատկացնում իր արտաքինին ու հետաքրքրություններին` միաժամանակ պահպանելով հայ կնոջը բնորոշ նվիրվածությունն ընտանիքին: Այսօր նա կարողանում է համատեղել ...ՀԱՅԸ ԵՎ ՀԱՅԸ
ԵՐՈՒԱՆԴ ԱԶԱՏԵԱՆՏագնապի եւ ճակատագրական կործանման հեռանկարին դիմաց երբեմն պէտք է կանգ առնել եւ հարց տալ, թէ ո՞վ է հայը, ի՞նչ է անոր ճակատագիրը, ի՞նչ կ՚ուզէ իր անձէն եւ ի՞նչ կ՚ակնկալէ այս աշխարհէն: Այս հարցադրումներուն ...ԷԴԳԱՐ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ ԿԽԱՂԱ «ՆԵՅՄԵԳԵՆՈՒՄ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«Ազգն» արդեն տեղեկացրել է, որ Ամստերդամի «Այաքսը» տրանսֆերի է հանել Էդգար Մանուչարյանին: Եվ ահա հայտնի դարձավ, որ հայ ֆուտբոլիստը մեկ տարվա վարձավճարով հանդես է գալու Հոլանդիայի առաջնության մասնակից մեկ ...ՊԵՏՐՈՍ ՄԵԾԻ ՇՔԱՆՇԱՆ ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԿոլումբիացի բռնցքամարտիկ Էդիսոն Միրանդային նոկաուտով հաղթելուց հետո Արթուր Աբրահամը ժամանել է Հայաստան: Պրոֆեսիոնալ ռինգում նրա տոնած 27-րդ հաղթանակի առիթով ՌԴ պաշտպանության, անվտանգության եւ իրավակարգի ...ԲԱՐԱՇՅԱՆԸ ԶԻՋԵՑ ՄՐՑԱԿՑԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՈւկրաինայում բնակվող հայազգի բռնցքամարտիկ Յուրի Բարաշյանին չհաջողվեց նվաճել WBA-ի վարկածով կիսածանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսը: Բուենոս Այրեսում կայացած մենամարտում Բարաշյանը միավորներով ...ՀԱՅԱՍՏԱՆԻՑ «ՄԻԿԱՆ» ՈՒ «ՓՅՈՒՆԻԿԸ»
Անգլիայի չեմպիոն ու չեմպիոնների գավաթակիր «Մանչեսթր Յունայթեդն» արդեն 3 ամիս գլխավորում է աշխարհի 350 ուժեղագույն ակումբների ցանկը: Նախորդ ամսվա համեմատ 2-րդ հորիզոնականում տեղ է զբաղեցրել Լոնդոնի «Չելսին»: ...ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿՐԿԻՆ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀուլիսի 6-ին պետք է կայանար «Միկա»-«Փյունիկ» հանդիպումը, որը հետաձգվել էր դեռեւս 4-րդ տուրից: Սակայն պատճառաբանելով չեմպիոնների լիգայի առաջիկա մրցախաղին նախապատրաստվելու անհրաժեշտությունը, «Փյունիկ» ակումբի ...ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է
Ա. Մ.Վերջին 6 ամիսներին Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 48 սմ-ով: Այս մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Ըստ կոմիտեի ...ՄԱՐՏԻՄԵԿՅԱՆ ԴԵՊՔԵՐՈՎ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է 17 ՄԱՐԴ
Հուլիսի 4-ի դրությամբ նախաքննության մեջ գտնվող գործերով կալանավորված անձինք 17-ն են: Այս մասին «Նոյյան տապանի» թղթակիցը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազությունից: Փոփոխություն է կրել գլխավոր դատախազի նախկին ...
ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՅՍՕՐՎԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ ԱՎԵԼԻ ՎՃՌԱԿԱՆ Է ԼԻՆԵԼՈՒ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՐՊԵՍ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆՈՐԱՀԱՅՏ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «ՌՈՒՄԲ-ՓԱՍՏԱԹՈՒՂԹ» Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԳՅՈՒԼԻ ԳՆԱԼԸ ԵՐԵՎԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԵՐԱՆԻ՜ ԳՆԱՐ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԲՈԼՈՐ ՄԱՀԱՑՈՒ ՄԵՂՔԵՐԻ ՄԵՋ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԵՑ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄՏՐԱԿՆ ՈՒ ԲԼԻԹԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
«ՈՐ ԲՈՒՅՈՒՔԱՆԸԹՆ ՈՒ ԲԱՇԲՈՒՂԸ ՍԱԲԱԹԱՅԱԿԱՆ ԵՆ, ԶԱՐՄԱՆԱԼԻ ՉԷ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԳԼԽԱՑԱՎԱՆՔՆԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾՈՎ 3 ԱՆՁ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԻՐ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 0 Հայաստանի Սահմանադրության օրը:
- 1827 Ջևան-Բուլադի ճակատամարտը:
- 1919 Կ. Պոլսի Ռազմական արտակարգ ատյանի դատավճռով մահվան դատապարտվեցին Թալեաթը, Ջեմալը, Էնվերը, դոկտ. Նազիմը: Այլ դատավճիռներով մահվան դատապարտվեցին նաև դոկտ. Բեհաէդդին Շաքիրը, Տրապիզոնի վալի Ջեմալ Ազմին, կուսակցության Տրապիզոնի պատասխանատու քարտուղար՝ Նայիլ բեյը:
- 1920 Խորհրդարանն ընդունեց Հայաստանի քաղաքացիության օրենքը:
- 1968 Վախճանվեց նշանավոր դերասան Վահրամ Փափազյանը: (Ծնվ. 1888թ.-ին):
- 1995 Մեր պատմության մեջ առաջին անգամ համաժողովրդական քվեարկությամբ ընդունվեց Հայաստանի Անկախ Հանրապետության Սահմանադրությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

