
«ՇՈՒՇԻ» ՊԱՐԱԽՄԲԻ 15-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Նյու Յորքի (ԱՄՆ) սուրբ Վարդան Մայր տաճարի «Շուշի» պարախումբը հիմնադրվել է 1992-ին գեղարվեստական ղեկավար ու բալետմայստեր Սեդա Պասկալյան-Քանդարջյանի ջանքերով: Սկզբնական շրջանում պարային համույթը բաղկացած է եղել մի խումբ պատանիներից, որոնք Հայաստանի սահմաններից դուրս ներկայացրել են հայ մշակույթը: Իսկ երբ հեռավոր Ամերիկայում լուր է հասնում, որ Արցախի սիրտը՝ Շուշին ազատագրվել է ազերիներից, հայրենասեր մի խումբ պատանի ու ավագ սերնդի ներկայացուցիչներ ոգեւորված որոշում են, հատուկ նախապատրաստվում ու 1995-ին` Շուշիի ազատագրման 3-րդ տարեդարձի առիթով հայկական պարախումբը անվանում «Շուշի»:
15 տարվա ճանապարհ անցած պարախումբը մեծ ճանաչում է ձեռք բերել` բազմաթիվ հյուրախաղեր տալով տարբեր երկրներում ու մշտապես արժանացել ներկաների ջերմ ընդունելությանը` հայ արվեստն ու մշակույթը արժանվույնս ներկայացնելու համար: Նշենք, որ համույթի 110 սաները 5-25 տարեկան են եւ նրանց մեջ խանդավառությունը երբեք չի թուլանում, այլ ընդհակառակը, ընդլայնում են շրջագայությունների աշխարհագրությունը: «Շուշի» պարային համույթը բազում ելույթներ է ունեցել թե՛ հայ, թե՛ օտար հանդիսատեսի առջեւ՝ Կանադայում, ԱՄՆ-ի տարբեր նահանգներում եւ այլուր: Պարախմբի երազանքը մշտապես եղել է մայր հայրենիքում հանդես գալը: Եվ ահա նրանց երազանքը իրականացավ 2000-ին, երբ Խոր Վիրապում իրենց համերգը նվիրեցին քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակին, իսկ 2005-ին` Մեծ եղեռնի 90-րդ տարելիցին: Հայկական պարախումբը համերգային ծրագրերով բազմիցս հանդես է եկել երգիչներ Պապին Պողոսյանի, Շուշան Պետրոսյանի, Տիգրան Պետրոսյանի եւ այլոց հետ: Իսկ 2006-ին Փասադենայում ու Կալիֆոռնիայում «Շուշի» պարախումբը հատուկ համերգային ծրագիր է պատրաստել ու նվիրել Թեքեյան մշակութային միության 60-րդ տարեդարձին, որին մասնակցում էին երգիչներ Հովիկ Գրիգորյանը, Սալպի Մայիլյանը, Հերմինե Թումանյանը, Ռուբեն Թելունցը, Արմեն Հովհաննիսյանը, բանաստեղծուհի Նունե Ավետիսյանը:
2007-ի սեպտեմբերին Բրուկլինի «Միլենիում» թատրոնում «Շուշի» պարային համույթի համերգը նվիրված էր իրենց գործունեության 15-ամյակին, իսկ հոկտեմբերին Նյու Յորքում «Հայաստան» հիմնադրամի 15-ամյակին նույնպես մի հրաշալի համերգ էին նվիրել:
Հայաստան երրորդ այցը նվիրված էր հենց «Շուշի» պարախմբի 15-ամյակին: Հուլիսի 3-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը լեցուն էր հանդիսատեսներով: Տոմսերը մի քանի օր առաջ արդեն սպառվել էին եւ մեծ դժվարությամբ կարողացա երկու տոմս գտնել: Հաջորդ օրը միայն «Ազգը» ստացավ հրավեր ու մասնակցեց համերգին: Պետք է ասեմ, որ գեղեցիկ կազմակերպված համերգային շատ խիտ ծրագիրը թերեւս կարելի էր մի քիչ կրճատել, քանզի մոտ 4 ժամ շատ դժվար է ամառվա շոգին դիմանալ: Հայկական պարի էլեմենտները պահպանած, նազանքով ու հեզությամբ իրար էին հաջորդում պարերը, որոնք զուգահեռաբար ընթանում էին անվանի հայ երգիչներ Հովիկ Գրիգորյանի, Սոսե Մարտիրոսյանի, Արմեն Հովհաննիսյանի, Հերմինե Ամիրյանի, Սալբի Մայիլյանի, Լեյլա Սարիբեկյանի հրաշալի կատարումներով: Համերգին ելույթ ունեցավ նաեւ Նյու Յորքի օպերային թատրոնի երգիչ Վաղարշակ Օհանյանը եւ ասմունքող Անահիտ Իշկանյանը: Համերգին բազմաթիվ հյուրեր ու օտարերկրացիներ էին եկել: Ներկա էին նաեւ ՀՀ ԱԳ սփյուռքի հարցերով կոմիտեի նորանշանակ նախագահ Հրանուշ Հակոբյանը, գրականագետ, ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Երվանդ Ազատյանը: Ցավոք, համերգի ծրագիրը տպված էր անգլերենով եւ ներկաներին այդ փաստը վրդովեցրեց, քանզի ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հովանու ներքո Նյու Յորքի ս. Վարդան մայր տաճարի «Շուշի» պարախմբի մի քանի տասնյակ սաներ՝ 7-25 տարեկան, հայրենի բեմում, չնայած սիրողական մակարդակին, մեկ անգամ եւս ապացուցեցին, որ զորու են մշտապես վառ պահել հայրենի մշակույթի նկատմամբ հատուկ սերն ու ջերմությունը, օտար ափերում հայեցի դաստիարակվել ու այն փոխանցել սերունդներին:
- ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ ՉԵՆՔ ԳԻՏԱԿՑՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 3Սահմանադրության օրը շատ ազգեր նշում են իբրեւ տոն: Հայաստանում եւս Սահմանադրության օրը տոն է: Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն, օրինակ, այսօր նշում է այդ տոնը, հրավիրյալներով, ֆուրշեթի ...ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԻՐ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 5Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում ներկայացրեց իր գլխավորած երկու կառույցների կատարած աշխատանքներն ու ծրագրերը: Խոսելով ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ԱՍՏԱՆԱ
Նախագահի նստավայրից հաղորդում են, որ Սերժ Սարգսյանը հուլիսի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Աստանա: Հայաստանի նախագահը կմասնակցի Ղազախստանի մայրաքաղաքի 10-ամյակի առիթով Աստանա ժամանած պետությունների ղեկավարների ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՐՊԵՍ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆՈՐԱՀԱՅՏ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 95Ադրբեջանը երկրորդն էր ԱՊՀ երկրների մեջ (Ղազախստանից հետո), որտեղ պաշտոնական այցով եղավ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Եվ եթե նկատի ունենանք, որ ուղեւորության մեջ մտցված են նաեւ Թուրքմենստանն ու ...ԵԱՀԿ ԽՎ-Ի ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼՈՒ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՄԱՆԸ
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահը պատրաստ է հնարավոր բոլոր ջանքերը գործադրելու «սառեցված» ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: «Մենք ջանում ենք այդ հիմնախնդիրը լուծել ընդհանուր ...«ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ ԱԽՈՌԻ ԵՆ ՎԵՐԱԾԵԼ, ՔԱՆԴՈՒՄ ԵՆ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԸ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ«Ազգը» դեռեւս հունիսի 3-ի համարում «Սասունցիները հայերի միություն են ստեղծել Թուրքիայում» վերնագրով նշել է, որ նրանք պահանջում են իրենց իրավունքների վերականգնումը Սասունի հայկական եկեղեցիների եւ գերեզմանների ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ԹԱՅՄՍԻ» ՕՆԼԱՅՆՈՒՄ
Հ. Ծ.Պատմաբանների, լրագրողների եւ գիտաշխատողների ուշադրությունը հրավիրելով անգլիական հեղինակավոր «Թայմս» թերթի օնլայն հրապարակումներին (The Times:http//archive.timesonline.co.uk/tol/archive/#), Ժան Էսքիյանը ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԲՈԼՈՐ ՄԱՀԱՑՈՒ ՄԵՂՔԵՐԻ ՄԵՋ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԵՑ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 7Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման մարտավարությունը փոխվում է. մինչեւ օգոստոսի 1-ը` հաջորդ մեծ հանրահավաքը, հուլիսին այլեւս հանրահավաքներ չեն լինելու, այլ լինելու են նստացույցեր, պիկետներ, երթեր եւ այլ ...ՆԵՐԴՐՎԵԼ ԵՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Կ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնը ղարաբաղյան գործընկեր գերատեսչությունում ներդրել է աշխատանք փնտրողների ու գործատուների հաշվառման, հաշմանդամների հաշվառման, ...ԵՐԵՎԱՆՅԱՆ ԵՐԹԵՎԵԿՆ ՈՒ ԵՂԱՆԱԿՈՎ, ԺԱՄԱՆԱԿՈՎ ԹԵԼԱԴՐՎԱԾ ԳԱԶ ՈՒ ԲԵՆԶԻՆԻ ԳՆԵՐԸ...
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՄեգապոլիսի բոլոր հատկանիշները Երեւանն աստիճանաբար սեփականացնում է: Եվ այդ սթրեսածին իրականությունում աննկատ չէ կանոնազուրկ երթեւեկի դերակատարությունը: Ու որքան էլ հակասական է, սակայն երեւանյան ամբիցիոզ ...«ՀԱՅՓՈՍՏԻ» ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ԵՐԿՈՒ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Ա. Մ.Գյումրիում երեկ «Հայփոստը» վերաբացեց վերանորոգված երկու նոր՝ թիվ 3 եւ թիվ 15 փոստային բաժանմունքները: Վերանորոգված բաժանմունքները կունենան արագընթաց ինտերնետ կապ, որը փոստային բաժանմունքի տարածքում հասանելի ...ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ԴԺԳՈՀԵՑԻՆ ԱԱՀ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՈՒՇԱՑՈՒՄԻՑ ԵՎ ՊԱՏԺԻՉ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԶարգացման հայկական գործակալությունում (ԶՀԳ) երեկ քննարկվեցին Հայաստանում հարկային վարչարարության կատարելագործման վերաբերյալ կառույցի ներկայացուցիչների եւ գործարարների առաջարկները: Գործակալության տնօրեն ...ԱՆՎԱՆԻ ԳԻՏՆԱԿԱՆՆ ՈՒ ԱՐԺԱՆԱՎՈՐ ՄԱՐԴԸ
ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆԱկադեմիկոս Լյուդվիկ Միրզոյանի (1923-99) անունն անբաժանելի է թե՛ Բյուրականի աստղադիտարանի ու աստղաֆիզիկայի զարգացման, թե՛ Հայաստանի ողջ գիտության պատմությունից: Մայիսի 1-ին լրացավ այդ անվանի գիտնականի ...ԷՄԻԼ ԳԱԶԱԶԻ ՀՈՐԻՆՎԱԾՔՆԵՐԻ ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԺամանակակից արվեստի թանգարանի նորակառույց սրահի առաջին հարկում շարունակվում է ծնունդով գյումրեցի Էմիլ Գազազի գեղանկարչական աշխատանքների ցուցադրությունը: Տարիներ արդեն նա ապրում եւ աշխատում է ԱՄՆ-ում: ...«ՇՈՒՇԻ» ՊԱՐԱԽՄԲԻ 15-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՆյու Յորքի (ԱՄՆ) սուրբ Վարդան Մայր տաճարի «Շուշի» պարախումբը հիմնադրվել է 1992-ին գեղարվեստական ղեկավար ու բալետմայստեր Սեդա Պասկալյան-Քանդարջյանի ջանքերով: Սկզբնական շրջանում պարային համույթը բաղկացած ...«ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՄԵԿՆԱՐԿԸ՝ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 4-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՎ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ասուլիսի ընթացքում նշեց, որ Գրողների 4-րդ համահայկական համաժողովով կտրվի «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի մեկնարկը հուլիսի 7-ին, որին անմիջապես ...ԴԻՄԱՆԿԱՐՆ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Հ. Հ.ՆՓԱԿ-ի երեկվա ցուցահանդեսի նպատակն էր ի մի բերել 90-ականներից մինչ օրս ձեւավորված դիմանկարային զարգացումները, որոնք արվեստագետների եւ նորարար կենտրոնների համագործակցության արդյունք են: «Ինչ է դիմանկարը՝ ...ԲԱՑԱՀԱՅՏԵՔ ԿՆՈՋ ԱՇԽԱՐՀԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀայ կինն այսօր դարձել է ավելի կրթված ու գործունյա, մեծ տեղ է հատկացնում իր արտաքինին ու հետաքրքրություններին` միաժամանակ պահպանելով հայ կնոջը բնորոշ նվիրվածությունն ընտանիքին: Այսօր նա կարողանում է համատեղել ...ՀԱՅԸ ԵՎ ՀԱՅԸ
ԵՐՈՒԱՆԴ ԱԶԱՏԵԱՆՏագնապի եւ ճակատագրական կործանման հեռանկարին դիմաց երբեմն պէտք է կանգ առնել եւ հարց տալ, թէ ո՞վ է հայը, ի՞նչ է անոր ճակատագիրը, ի՞նչ կ՚ուզէ իր անձէն եւ ի՞նչ կ՚ակնկալէ այս աշխարհէն: Այս հարցադրումներուն ...ԷԴԳԱՐ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ ԿԽԱՂԱ «ՆԵՅՄԵԳԵՆՈՒՄ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«Ազգն» արդեն տեղեկացրել է, որ Ամստերդամի «Այաքսը» տրանսֆերի է հանել Էդգար Մանուչարյանին: Եվ ահա հայտնի դարձավ, որ հայ ֆուտբոլիստը մեկ տարվա վարձավճարով հանդես է գալու Հոլանդիայի առաջնության մասնակից մեկ ...ՊԵՏՐՈՍ ՄԵԾԻ ՇՔԱՆՇԱՆ ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԿոլումբիացի բռնցքամարտիկ Էդիսոն Միրանդային նոկաուտով հաղթելուց հետո Արթուր Աբրահամը ժամանել է Հայաստան: Պրոֆեսիոնալ ռինգում նրա տոնած 27-րդ հաղթանակի առիթով ՌԴ պաշտպանության, անվտանգության եւ իրավակարգի ...ԲԱՐԱՇՅԱՆԸ ԶԻՋԵՑ ՄՐՑԱԿՑԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՈւկրաինայում բնակվող հայազգի բռնցքամարտիկ Յուրի Բարաշյանին չհաջողվեց նվաճել WBA-ի վարկածով կիսածանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսը: Բուենոս Այրեսում կայացած մենամարտում Բարաշյանը միավորներով ...ՀԱՅԱՍՏԱՆԻՑ «ՄԻԿԱՆ» ՈՒ «ՓՅՈՒՆԻԿԸ»
Անգլիայի չեմպիոն ու չեմպիոնների գավաթակիր «Մանչեսթր Յունայթեդն» արդեն 3 ամիս գլխավորում է աշխարհի 350 ուժեղագույն ակումբների ցանկը: Նախորդ ամսվա համեմատ 2-րդ հորիզոնականում տեղ է զբաղեցրել Լոնդոնի «Չելսին»: ...ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿՐԿԻՆ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀուլիսի 6-ին պետք է կայանար «Միկա»-«Փյունիկ» հանդիպումը, որը հետաձգվել էր դեռեւս 4-րդ տուրից: Սակայն պատճառաբանելով չեմպիոնների լիգայի առաջիկա մրցախաղին նախապատրաստվելու անհրաժեշտությունը, «Փյունիկ» ակումբի ...ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է
Ա. Մ.Վերջին 6 ամիսներին Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 48 սմ-ով: Այս մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Ըստ կոմիտեի ...ՄԱՐՏԻՄԵԿՅԱՆ ԴԵՊՔԵՐՈՎ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է 17 ՄԱՐԴ
Հուլիսի 4-ի դրությամբ նախաքննության մեջ գտնվող գործերով կալանավորված անձինք 17-ն են: Այս մասին «Նոյյան տապանի» թղթակիցը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազությունից: Փոփոխություն է կրել գլխավոր դատախազի նախկին ...
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԹԱՏԵՐԱԽՄԲԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀԱՅ-ԲԵԼԳԻԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ«ՀԱՅ ԱՄԵՆԱՈՒԺԵՂ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿԸ ՍՅՈՒԶԻ ՔԵՆՏԻԿՅԱՆՆ Է»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Դյուսսելդորֆ, Գերմանիա
ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՅՍՕՐՎԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ ԱՎԵԼԻ ՎՃՌԱԿԱՆ Է ԼԻՆԵԼՈՒ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՐՊԵՍ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆՈՐԱՀԱՅՏ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «ՌՈՒՄԲ-ՓԱՍՏԱԹՈՒՂԹ» Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԳՅՈՒԼԻ ԳՆԱԼԸ ԵՐԵՎԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԵՐԱՆԻ՜ ԳՆԱՐ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԲՈԼՈՐ ՄԱՀԱՑՈՒ ՄԵՂՔԵՐԻ ՄԵՋ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԵՑ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄՏՐԱԿՆ ՈՒ ԲԼԻԹԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
«ՈՐ ԲՈՒՅՈՒՔԱՆԸԹՆ ՈՒ ԲԱՇԲՈՒՂԸ ՍԱԲԱԹԱՅԱԿԱՆ ԵՆ, ԶԱՐՄԱՆԱԼԻ ՉԷ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԳԼԽԱՑԱՎԱՆՔՆԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾՈՎ 3 ԱՆՁ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԻՐ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 0 Հայաստանի Սահմանադրության օրը:
- 1827 Ջևան-Բուլադի ճակատամարտը:
- 1919 Կ. Պոլսի Ռազմական արտակարգ ատյանի դատավճռով մահվան դատապարտվեցին Թալեաթը, Ջեմալը, Էնվերը, դոկտ. Նազիմը: Այլ դատավճիռներով մահվան դատապարտվեցին նաև դոկտ. Բեհաէդդին Շաքիրը, Տրապիզոնի վալի Ջեմալ Ազմին, կուսակցության Տրապիզոնի պատասխանատու քարտուղար՝ Նայիլ բեյը:
- 1920 Խորհրդարանն ընդունեց Հայաստանի քաղաքացիության օրենքը:
- 1968 Վախճանվեց նշանավոր դերասան Վահրամ Փափազյանը: (Ծնվ. 1888թ.-ին):
- 1995 Մեր պատմության մեջ առաջին անգամ համաժողովրդական քվեարկությամբ ընդունվեց Հայաստանի Անկախ Հանրապետության Սահմանադրությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

