
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԲՈԼՈՐ ՄԱՀԱՑՈՒ ՄԵՂՔԵՐԻ ՄԵՋ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԵՑ
Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման մարտավարությունը փոխվում է. մինչեւ օգոստոսի 1-ը` հաջորդ մեծ հանրահավաքը, հուլիսին այլեւս հանրահավաքներ չեն լինելու, այլ լինելու են նստացույցեր, պիկետներ, երթեր եւ այլ լոկալ միջոցառումներ ե՛ւ Երեւանի, ե՛ւ մարզային մակարդակներով, օգոստոսի 1-ի հանրահավաքին են պատշաճ նախապատրաստվելու: Մյուս ուղղությունը, որտեղ ջանալու են արմատականները, կուսակցական մոնոլիտ կառույցի` Ազգային կոնգրեսի կառուցվածքների ստեղծման ուղղությամբ ջանքերն են լինելու, որին, երեկվա հանրահավաքին ելույթ ունեցած Լեւոն Տեր-Պետրոսյանի կարծիքով, մասնակից կլինեն ընդդիմադիր դաշտի շատ միավորներ:
Միանգամից ասենք` երեկվա հանրահավաքը շատ մարդաշատ չէր, եկել էին Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը հավատարիմ մնացած մարդիկ եւ շարժման ակտիվիստները:
Մարզերից էլ եկածներ կային, որոնք տեղեկացնում էին, որ նրանց խոչընդոտում էին Երեւան հասնել, եւ մարզերից եկածների առումով գուցե իսկապես հանրահավաքը մասնակիցների կորուստ ուներ, սակայն երեւանյան միտինգավորն այդպիսի պրոբլեմ չուներ. մարում է հանրահավաքն, անխոս, եւ պատահական չէ, որ այս անգամ թվեր չէին հրապարակում հանրահավաքի կազմակերպիչները. ամենաշատը մի 10 հազար մարդ կլիներ, անգամ գուցե ավելի նվազ:
Այսինքն` այս մասով մենք ճիշտ էինք, ժողովրդական լայն զանգվածը երկարատեւ պայքարի հակված չէ: Եվ չնայած Լեւոն Զուրաբյանն իր խոսքում ասաց, թե իրենց մարտավարությունն ամբողջովին չեն հրապարակում, քանի որ իշխանություններն իմանում եւ միջոցներ են ձեռնարկում, այնուամենայնիվ` Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքից պարզ դարձավ, որ այդպիսի հստակ մարտավարություն երեւի թե գոյություն էլ չունի, հարմարվում են օրվան` մինչեւ տեսնեն:
Տեր-Պետրոսյանի ելույթում թեեւ կային նոր շեշտադրումներ, մի քանի «սիրուն-պատկերավոր» եւ հանրահավաքային զանգվածին հաճո կտորներ, սակայն ընդհանուր ելույթը նույն սխեմաների մեջ էր, ինչ որ նախորդ մյուս ելույթները. բոլոր մահացու մեղքերի մեջ մեղադրվում էր Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանի հրաժարականը դեռ մինչեւ օգոստոսի 1-ը կարելի է չպահանջել` այս 20 օրը տրվում էր նրան հրաժարվելու կիսամիջոցներից, ազատ արձակելու քաղբանտարկյալներին, հեռացնելու Արմեն Գեւորգյանին, Հովիկ Աբրահամյանին, Աղվան Հովսեփյանին, ԱԱԾ ղեկավարին, Ալիկ Հարությունյանին, մի շարք այլ անհետաձգելի միջոցառումներ իրականացնելու: Ապա նա արտահերթ նախագահական ընտրություններ պետք է նշանակի, ահա այս դեպքում միայն Ս. Սարգսյանին Տեր-Պետրոսյանը իրեն արժանի մրցակից կհամարի նոր նախագահական ընտրություններում, որտեղ եւ միգուցե վերջինս լեգիտիմացնի իր նախագահ լինելը: Ահա այսպես:
Իսկ Ռոբերտ Քոչարյանը ոչ մի շանս չունի. ըստ Տեր-Պետրոսյանի` նա կործանման եզրին է հասցրել երկիրը, կոռումպացրել, օլիգարխացրել, Ղարաբաղի խնդիրը բերել-հասցրել է տարածքային վեճի մակարդակի, եւ շատ այլ մահացու մեղքեր գործել` մի մեծ ցուցակ թվեց այդ մեղքերից, բայց չմոռացավ դրական քայլերն էլ թվել. 500 մ (թիվը գուցե ճշգրիտ չեմ հիշում) կարմիր ժապավեն է կտրել, մի 10 հազար մարդու մեդալ ու գեներալի կոչում է տվել, աշխատատեղեր ստեղծելու մտահոգությամբ բազմապատկել է նախարարների թիվը, եւ այլն, եւ այլն. Տեր-Պետրոսյանը գոհ էր իր հումորից եւ իմպուլսներ էր ստանում ոգեւորող ծափերից ու բացականչություններից:
Դեռ վերջում էլ Լեւոն Զուրաբյանը որպես նոր մարտավարություն` հանրահավաքի մասնակիցներին հրավիրեց հենց հանրահավաքի ավարտին, արդեն մութն ընկնող Երեւանի փողոցներով գնալ նստացույցի Հյուսիսային պողոտայում: Մյուս առավոտ չէին կարող մարտավարություն փոխել, հենց այդ կիսամթով, ուժեղացված ոստիկանական օղակների միջով պիտի գնային:
Իհարկե, Տեր-Պետրոսյանի ելույթի որոշ շեշտադրումները դիտարկելու առիթ դեռ կունենանք, բայց գլխավորը, արդեն մի քանի անգամ կրկնվածը, եւ հիմա նոր ուժով առաջարկվածը ուլտիմատումներն էին Սերժ Սարգսյանին` այնուամենայնիվ համագործակցելու, երկխոսելու դուռն ու միջանցքը բաց թողնելով:
- ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Քննարկում
Սարգիս գրել է:
լևոն ՀԵՌԱՑԻՐ, Հ -Ե-Ռ- Ա-Ց -Ի- Ր: Մեր ազգին հանգիստ թող: Անբարդավան ագի դավաճան:
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ ՉԵՆՔ ԳԻՏԱԿՑՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 3Սահմանադրության օրը շատ ազգեր նշում են իբրեւ տոն: Հայաստանում եւս Սահմանադրության օրը տոն է: Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն, օրինակ, այսօր նշում է այդ տոնը, հրավիրյալներով, ֆուրշեթի ...ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԻՐ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 5Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում ներկայացրեց իր գլխավորած երկու կառույցների կատարած աշխատանքներն ու ծրագրերը: Խոսելով ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ԱՍՏԱՆԱ
Նախագահի նստավայրից հաղորդում են, որ Սերժ Սարգսյանը հուլիսի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Աստանա: Հայաստանի նախագահը կմասնակցի Ղազախստանի մայրաքաղաքի 10-ամյակի առիթով Աստանա ժամանած պետությունների ղեկավարների ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՐՊԵՍ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆՈՐԱՀԱՅՏ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 95Ադրբեջանը երկրորդն էր ԱՊՀ երկրների մեջ (Ղազախստանից հետո), որտեղ պաշտոնական այցով եղավ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Եվ եթե նկատի ունենանք, որ ուղեւորության մեջ մտցված են նաեւ Թուրքմենստանն ու ...ԵԱՀԿ ԽՎ-Ի ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼՈՒ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՄԱՆԸ
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահը պատրաստ է հնարավոր բոլոր ջանքերը գործադրելու «սառեցված» ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: «Մենք ջանում ենք այդ հիմնախնդիրը լուծել ընդհանուր ...«ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ ԱԽՈՌԻ ԵՆ ՎԵՐԱԾԵԼ, ՔԱՆԴՈՒՄ ԵՆ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԸ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ«Ազգը» դեռեւս հունիսի 3-ի համարում «Սասունցիները հայերի միություն են ստեղծել Թուրքիայում» վերնագրով նշել է, որ նրանք պահանջում են իրենց իրավունքների վերականգնումը Սասունի հայկական եկեղեցիների եւ գերեզմանների ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ԹԱՅՄՍԻ» ՕՆԼԱՅՆՈՒՄ
Հ. Ծ.Պատմաբանների, լրագրողների եւ գիտաշխատողների ուշադրությունը հրավիրելով անգլիական հեղինակավոր «Թայմս» թերթի օնլայն հրապարակումներին (The Times:http//archive.timesonline.co.uk/tol/archive/#), Ժան Էսքիյանը ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԲՈԼՈՐ ՄԱՀԱՑՈՒ ՄԵՂՔԵՐԻ ՄԵՋ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԵՑ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 7Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման մարտավարությունը փոխվում է. մինչեւ օգոստոսի 1-ը` հաջորդ մեծ հանրահավաքը, հուլիսին այլեւս հանրահավաքներ չեն լինելու, այլ լինելու են նստացույցեր, պիկետներ, երթեր եւ այլ ...ՆԵՐԴՐՎԵԼ ԵՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Կ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնը ղարաբաղյան գործընկեր գերատեսչությունում ներդրել է աշխատանք փնտրողների ու գործատուների հաշվառման, հաշմանդամների հաշվառման, ...ԵՐԵՎԱՆՅԱՆ ԵՐԹԵՎԵԿՆ ՈՒ ԵՂԱՆԱԿՈՎ, ԺԱՄԱՆԱԿՈՎ ԹԵԼԱԴՐՎԱԾ ԳԱԶ ՈՒ ԲԵՆԶԻՆԻ ԳՆԵՐԸ...
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՄեգապոլիսի բոլոր հատկանիշները Երեւանն աստիճանաբար սեփականացնում է: Եվ այդ սթրեսածին իրականությունում աննկատ չէ կանոնազուրկ երթեւեկի դերակատարությունը: Ու որքան էլ հակասական է, սակայն երեւանյան ամբիցիոզ ...«ՀԱՅՓՈՍՏԻ» ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ԵՐԿՈՒ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Ա. Մ.Գյումրիում երեկ «Հայփոստը» վերաբացեց վերանորոգված երկու նոր՝ թիվ 3 եւ թիվ 15 փոստային բաժանմունքները: Վերանորոգված բաժանմունքները կունենան արագընթաց ինտերնետ կապ, որը փոստային բաժանմունքի տարածքում հասանելի ...ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ԴԺԳՈՀԵՑԻՆ ԱԱՀ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՈՒՇԱՑՈՒՄԻՑ ԵՎ ՊԱՏԺԻՉ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԶարգացման հայկական գործակալությունում (ԶՀԳ) երեկ քննարկվեցին Հայաստանում հարկային վարչարարության կատարելագործման վերաբերյալ կառույցի ներկայացուցիչների եւ գործարարների առաջարկները: Գործակալության տնօրեն ...ԱՆՎԱՆԻ ԳԻՏՆԱԿԱՆՆ ՈՒ ԱՐԺԱՆԱՎՈՐ ՄԱՐԴԸ
ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆԱկադեմիկոս Լյուդվիկ Միրզոյանի (1923-99) անունն անբաժանելի է թե՛ Բյուրականի աստղադիտարանի ու աստղաֆիզիկայի զարգացման, թե՛ Հայաստանի ողջ գիտության պատմությունից: Մայիսի 1-ին լրացավ այդ անվանի գիտնականի ...ԷՄԻԼ ԳԱԶԱԶԻ ՀՈՐԻՆՎԱԾՔՆԵՐԻ ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԺամանակակից արվեստի թանգարանի նորակառույց սրահի առաջին հարկում շարունակվում է ծնունդով գյումրեցի Էմիլ Գազազի գեղանկարչական աշխատանքների ցուցադրությունը: Տարիներ արդեն նա ապրում եւ աշխատում է ԱՄՆ-ում: ...«ՇՈՒՇԻ» ՊԱՐԱԽՄԲԻ 15-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՆյու Յորքի (ԱՄՆ) սուրբ Վարդան Մայր տաճարի «Շուշի» պարախումբը հիմնադրվել է 1992-ին գեղարվեստական ղեկավար ու բալետմայստեր Սեդա Պասկալյան-Քանդարջյանի ջանքերով: Սկզբնական շրջանում պարային համույթը բաղկացած ...«ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՄԵԿՆԱՐԿԸ՝ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 4-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՎ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ասուլիսի ընթացքում նշեց, որ Գրողների 4-րդ համահայկական համաժողովով կտրվի «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի մեկնարկը հուլիսի 7-ին, որին անմիջապես ...ԴԻՄԱՆԿԱՐՆ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Հ. Հ.ՆՓԱԿ-ի երեկվա ցուցահանդեսի նպատակն էր ի մի բերել 90-ականներից մինչ օրս ձեւավորված դիմանկարային զարգացումները, որոնք արվեստագետների եւ նորարար կենտրոնների համագործակցության արդյունք են: «Ինչ է դիմանկարը՝ ...ԲԱՑԱՀԱՅՏԵՔ ԿՆՈՋ ԱՇԽԱՐՀԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀայ կինն այսօր դարձել է ավելի կրթված ու գործունյա, մեծ տեղ է հատկացնում իր արտաքինին ու հետաքրքրություններին` միաժամանակ պահպանելով հայ կնոջը բնորոշ նվիրվածությունն ընտանիքին: Այսօր նա կարողանում է համատեղել ...ՀԱՅԸ ԵՎ ՀԱՅԸ
ԵՐՈՒԱՆԴ ԱԶԱՏԵԱՆՏագնապի եւ ճակատագրական կործանման հեռանկարին դիմաց երբեմն պէտք է կանգ առնել եւ հարց տալ, թէ ո՞վ է հայը, ի՞նչ է անոր ճակատագիրը, ի՞նչ կ՚ուզէ իր անձէն եւ ի՞նչ կ՚ակնկալէ այս աշխարհէն: Այս հարցադրումներուն ...ԷԴԳԱՐ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ ԿԽԱՂԱ «ՆԵՅՄԵԳԵՆՈՒՄ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«Ազգն» արդեն տեղեկացրել է, որ Ամստերդամի «Այաքսը» տրանսֆերի է հանել Էդգար Մանուչարյանին: Եվ ահա հայտնի դարձավ, որ հայ ֆուտբոլիստը մեկ տարվա վարձավճարով հանդես է գալու Հոլանդիայի առաջնության մասնակից մեկ ...ՊԵՏՐՈՍ ՄԵԾԻ ՇՔԱՆՇԱՆ ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԿոլումբիացի բռնցքամարտիկ Էդիսոն Միրանդային նոկաուտով հաղթելուց հետո Արթուր Աբրահամը ժամանել է Հայաստան: Պրոֆեսիոնալ ռինգում նրա տոնած 27-րդ հաղթանակի առիթով ՌԴ պաշտպանության, անվտանգության եւ իրավակարգի ...ԲԱՐԱՇՅԱՆԸ ԶԻՋԵՑ ՄՐՑԱԿՑԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՈւկրաինայում բնակվող հայազգի բռնցքամարտիկ Յուրի Բարաշյանին չհաջողվեց նվաճել WBA-ի վարկածով կիսածանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսը: Բուենոս Այրեսում կայացած մենամարտում Բարաշյանը միավորներով ...ՀԱՅԱՍՏԱՆԻՑ «ՄԻԿԱՆ» ՈՒ «ՓՅՈՒՆԻԿԸ»
Անգլիայի չեմպիոն ու չեմպիոնների գավաթակիր «Մանչեսթր Յունայթեդն» արդեն 3 ամիս գլխավորում է աշխարհի 350 ուժեղագույն ակումբների ցանկը: Նախորդ ամսվա համեմատ 2-րդ հորիզոնականում տեղ է զբաղեցրել Լոնդոնի «Չելսին»: ...ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿՐԿԻՆ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀուլիսի 6-ին պետք է կայանար «Միկա»-«Փյունիկ» հանդիպումը, որը հետաձգվել էր դեռեւս 4-րդ տուրից: Սակայն պատճառաբանելով չեմպիոնների լիգայի առաջիկա մրցախաղին նախապատրաստվելու անհրաժեշտությունը, «Փյունիկ» ակումբի ...ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է
Ա. Մ.Վերջին 6 ամիսներին Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 48 սմ-ով: Այս մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Ըստ կոմիտեի ...ՄԱՐՏԻՄԵԿՅԱՆ ԴԵՊՔԵՐՈՎ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է 17 ՄԱՐԴ
Հուլիսի 4-ի դրությամբ նախաքննության մեջ գտնվող գործերով կալանավորված անձինք 17-ն են: Այս մասին «Նոյյան տապանի» թղթակիցը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազությունից: Փոփոխություն է կրել գլխավոր դատախազի նախկին ...
ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ՀԱՅ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՏՎԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԲԻՐՏ ՈՒԺՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՊՅՈՒՌՈՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ԵՆ»
Ն. Մ.ՀԱՐԱՎՕՍԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ: ԴԱՍԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՍԿՍՈՒՄ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՅՍՕՐՎԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ ԱՎԵԼԻ ՎՃՌԱԿԱՆ Է ԼԻՆԵԼՈՒ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՐՊԵՍ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆՈՐԱՀԱՅՏ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «ՌՈՒՄԲ-ՓԱՍՏԱԹՈՒՂԹ» Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԳՅՈՒԼԻ ԳՆԱԼԸ ԵՐԵՎԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԵՐԱՆԻ՜ ԳՆԱՐ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԲՈԼՈՐ ՄԱՀԱՑՈՒ ՄԵՂՔԵՐԻ ՄԵՋ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԵՑ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄՏՐԱԿՆ ՈՒ ԲԼԻԹԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
«ՈՐ ԲՈՒՅՈՒՔԱՆԸԹՆ ՈՒ ԲԱՇԲՈՒՂԸ ՍԱԲԱԹԱՅԱԿԱՆ ԵՆ, ԶԱՐՄԱՆԱԼԻ ՉԷ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԳԼԽԱՑԱՎԱՆՔՆԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾՈՎ 3 ԱՆՁ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԻՐ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 0 Հայաստանի Սահմանադրության օրը:
- 1827 Ջևան-Բուլադի ճակատամարտը:
- 1919 Կ. Պոլսի Ռազմական արտակարգ ատյանի դատավճռով մահվան դատապարտվեցին Թալեաթը, Ջեմալը, Էնվերը, դոկտ. Նազիմը: Այլ դատավճիռներով մահվան դատապարտվեցին նաև դոկտ. Բեհաէդդին Շաքիրը, Տրապիզոնի վալի Ջեմալ Ազմին, կուսակցության Տրապիզոնի պատասխանատու քարտուղար՝ Նայիլ բեյը:
- 1920 Խորհրդարանն ընդունեց Հայաստանի քաղաքացիության օրենքը:
- 1968 Վախճանվեց նշանավոր դերասան Վահրամ Փափազյանը: (Ծնվ. 1888թ.-ին):
- 1995 Մեր պատմության մեջ առաջին անգամ համաժողովրդական քվեարկությամբ ընդունվեց Հայաստանի Անկախ Հանրապետության Սահմանադրությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

