
«ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ ԱԽՈՌԻ ԵՆ ՎԵՐԱԾԵԼ, ՔԱՆԴՈՒՄ ԵՆ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԸ»
«Ազգը» դեռեւս հունիսի 3-ի համարում «Սասունցիները հայերի միություն են ստեղծել Թուրքիայում» վերնագրով նշել է, որ նրանք պահանջում են իրենց իրավունքների վերականգնումը Սասունի հայկական եկեղեցիների եւ գերեզմանների վրա: Եկեղեցիների պարագայում խոսքը Մարութա սարի Սուրբ Պետրոս առաքյալի վանքի եւ Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին էր, իսկ գերեզմանները պատկանում են Գոմք եւ Արծվիկ գյուղերին:
Հրապարակման համար հիմք էր ծառայել թուրքական ATV հեռուստատեսության կայքէջը, որն իբրեւ սկզբնաղբյուր օգտագործել էր ներկայումս Սասունը ներառող Բաթմանի վիլայեթի տեղական «Բաթման փոստ» թերթի մայիսի 26-ի համարը: «Բիթլիսի, Բաթմանի, Մուշի, Վանի վիլայեթների, գյուղերի եւ գավառների հայ սասունցիների սոցիալական փոխօգնության, մշակույթի եւ համերաշխության» միությունը թեեւ 2006-ին Ստամբուլում է ստեղծվել, սակայն նրա նախագահ Ազիզ Դաղջըն եւ մյուս ղեկավարները բնակվում են Բաթմանում: Հատկանշական է, որ նրանց թուրքական անուն-ազգանուններն ամենեւին չեն խոչընդոտում, որ հավատարիմ մնան իրենց հայկական ինքնությանը եւ պահպանեն դա:
Միության հարցին «Անատոլիայի հայերը հարգանք են պահանջում սեփական արժեքների նկատմամբ» վերնագրով «Էվրենսել հայաթ» հանդեսի հունիսի 30-ի համարում անդրադարձել է Էլիֆ Գյորգունը: Նրա հոդվածին ծանոթացել ենք Ստամբուլի «Հայթերթ» կայքէջում: Գյորգունը հոդվածն սկսում է հետեւյալ կերպ. «Անատոլիայում մահմեդական ծերունին Հրանտ Դինքին հարցրել է հայերի թողած ոսկիների ու գանձերի մասին, իսկ նա պատասխանել է. «Կան, շատ գանձեր կան, բայց ոչ թե հողի տակ, այլ գետնի վրա: Այդ գանձերը մարդիկ են»: Ցավոք, խտրականության դրսեւորումն այնպիսի իրավիճակ է ստեղծել երկրում, որ դարեր շարունակ միեւնույն հողում բնակվող ժողովուրդներից մեկը կարողանում է անտեսել մյուս ժողովուրդների մշակութային, պատմական կամ հոգեւոր արժեքները»:
Այնուհետեւ հոդվածագիրը հակիրճ ներկայացնում է «Հայ սասունցիների միության» ստեղծման պատմությունը, նշում է, որ հիմնադիրների ճնշող մեծամասնությունն ունեն Սասունում բնակվող նաեւ ազգականներ, ապա տալիս է նրանց անունները` Ազիզ Դաղջը, Էրդալ Յըլըդըրըմ, Ռաիֆ Յըլըդըրըմ, Բահրի Գեզ, Էտտո Օջալ, Խաչատուր Քեբաբջը եւ Տիգրան Դեմիրջի:
Գյորգուն, պայմանավորելով միության ստեղծումը «հայրենի հողի ազգային արժեքները փրկելու» հայ սասունցիների նպատակամղվածությամբ, շարունակում է. «Հայ են եւ հանկարծ հետամուտ են լինում իրենց իրավունքների վերականգնմանը: Ծանր գործ է: Հայ լինելն արդեն դժվար է Ստամբուլում, իսկ Անատոլիայում` ավելի քան դժվար: Այն էլ սեփական եկեղեցիներին, գերեզմաններին եւ հողին տեր կանգնելու մտադրության դեպքում: Նրանք տեսնելով, որ Բաթմանի անշարժ գույքի եւ կադաստրի վարչությունը եկեղեցիները գրանցում է իբրեւ լքված բնակարան, իսկ գերեզմանները` ամայի տարածք, պետական սեփականություն ձեւակերպելու համար դիմում են նահանգապետին, ներքին գործերի, քաղաքաշինության նախարարություններին, ընդհուպ Թուրքիայի ազգային մեծ ժողովի մարդու իրավունքների հանձնաժողովին: Սասունցի հայերի ցանկությունը բնական է, իսկ պահանջները` համապատասխան երկրի սահմանադրությանն ու օրենքներին: Նրանք ընդամենը պահանջում են, որ իրենց գերեզմանները ձեւակերպվեն որպես գերեզման եւ հարգվեն 1915-ից ի վեր քահանային կարոտ եկեղեցիները, որովհետեւ «այնտեղ դեռ ապրում են» եւ ամեն տարի հուլիսին ուխտագնացություն կատարում Մարութա սարի վանքը: Սեփական հողը մշակող բազմաթիվ հայ ընտանիքներ կան այնտեղ, որքան էլ նահանգապետը հերքի այդ փաստը: Ուշագրավ է, որ սասունցիների միությունը բողոքում է նահանգապետին, իսկ վերջինս ասում է, թե որեւէ բողոք չեն ստացել: Այսինքն` Բաթմանի նահանգապետը անտեսում է նույնիսկ հայերի բողոքը»:
Հոդվածագիրն անտեսման պատճառը պարզաբանելու համար դիմում է միության հիմնադիրներից Էրդալ Յլդըրըմին եւ ստանում հետեւյալ պատասխանը. «ժամանակին (1915-ին) գյուղում հայտնված նոր աղաները մեզ՝ հայերիս բաժանել են միմյանց մեջ: Մեր ընտանիքի եւ Ազիզ եղբոր ընտանիքի աղաները տարբեր են: Քանի որ այդ տարիներին փրկել են մեզ, ուստի մեր սեփականությունը համարում են իրենցը: Եթե մենք թողնենք-հեռանանք, ապա մեր ունեցվածքը իրենց է մնալու: Այդ աղաները նույնիսկ մեզ են համարում իրենց սեփականությունը եւ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում մեր եկեղեցիների եւ գերեզմանների նկատմամբ: Երբ գյուղում մեր պապերն էին բնակվում, մահմեդականներ չկային: Հետո են եկել, հաստատվել: Ասում են, որ հիմա հայ չի մնացել, ինչպես թե: Չէ՞ որ մեր եկեղեցիները հազարամյա պատմություն ունեն: Մնացել են նաեւ մեր գերեզմանները, չենք ուզում, որ կորչեն գնան: Եթե աղաները ժամանակին փրկել են մեզ, ապա միայն այն բանի համար, որ մենք արհեստավորներ ենք եղել, որոնց խիստ կարիքն են ունեցել: Այնուամենայնիվ փրկելու համար երախտապարտ ենք, սակայն արհամարհանքը վշտացնում է: Իրականում մասնատվել են նաեւ մեր ընտանիքները: Մի մասը մնացել է քրիստոնյա, մյուսը` մահմեդականություն ընդունել: 1915-ից ի վեր մեր գյուղը քահանայի երես չի տեսել: Չենք կարողանում կնքել մեր երեխաներին: Կնքվելու եւ պսակադրման համար ստիպված հասնում ենք Ստամբուլ: Մենք չենք հեռացել Սասունից, որտեղ կան ընտանիքներով բնակվող հայեր: Բիթլիսում 8 գյուղ ունենք, որոնց մի մասը գրանցված է իբրեւ մացառուտ: Որքան էլ ավերված լինեն, ունենք հարյուրավոր եկեղեցիներ: Ամեն տարի հուլիսի 25-ին ուխտագնացություն ենք կատարում Մարութա սար: Սուրբ Աստվածածին եկեղեցին այնտեղ է: Հիմա ախոռի է վերածված: Բուլդոզերներով քանդում են մեր գերեզմանները եւ կադաստրը իբրեւ գերեզման չի գրանցում: Բայց ես սասունցի եմ, չեմ թողնի իմ գերեզմանը»:
- ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ ՉԵՆՔ ԳԻՏԱԿՑՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 3Սահմանադրության օրը շատ ազգեր նշում են իբրեւ տոն: Հայաստանում եւս Սահմանադրության օրը տոն է: Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն, օրինակ, այսօր նշում է այդ տոնը, հրավիրյալներով, ֆուրշեթի ...ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԻՐ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 5Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում ներկայացրեց իր գլխավորած երկու կառույցների կատարած աշխատանքներն ու ծրագրերը: Խոսելով ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ԱՍՏԱՆԱ
Նախագահի նստավայրից հաղորդում են, որ Սերժ Սարգսյանը հուլիսի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Աստանա: Հայաստանի նախագահը կմասնակցի Ղազախստանի մայրաքաղաքի 10-ամյակի առիթով Աստանա ժամանած պետությունների ղեկավարների ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՐՊԵՍ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆՈՐԱՀԱՅՏ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 95Ադրբեջանը երկրորդն էր ԱՊՀ երկրների մեջ (Ղազախստանից հետո), որտեղ պաշտոնական այցով եղավ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Եվ եթե նկատի ունենանք, որ ուղեւորության մեջ մտցված են նաեւ Թուրքմենստանն ու ...ԵԱՀԿ ԽՎ-Ի ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼՈՒ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՄԱՆԸ
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահը պատրաստ է հնարավոր բոլոր ջանքերը գործադրելու «սառեցված» ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: «Մենք ջանում ենք այդ հիմնախնդիրը լուծել ընդհանուր ...«ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ ԱԽՈՌԻ ԵՆ ՎԵՐԱԾԵԼ, ՔԱՆԴՈՒՄ ԵՆ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԸ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ«Ազգը» դեռեւս հունիսի 3-ի համարում «Սասունցիները հայերի միություն են ստեղծել Թուրքիայում» վերնագրով նշել է, որ նրանք պահանջում են իրենց իրավունքների վերականգնումը Սասունի հայկական եկեղեցիների եւ գերեզմանների ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ԹԱՅՄՍԻ» ՕՆԼԱՅՆՈՒՄ
Հ. Ծ.Պատմաբանների, լրագրողների եւ գիտաշխատողների ուշադրությունը հրավիրելով անգլիական հեղինակավոր «Թայմս» թերթի օնլայն հրապարակումներին (The Times:http//archive.timesonline.co.uk/tol/archive/#), Ժան Էսքիյանը ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԲՈԼՈՐ ՄԱՀԱՑՈՒ ՄԵՂՔԵՐԻ ՄԵՋ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԵՑ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 7Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման մարտավարությունը փոխվում է. մինչեւ օգոստոսի 1-ը` հաջորդ մեծ հանրահավաքը, հուլիսին այլեւս հանրահավաքներ չեն լինելու, այլ լինելու են նստացույցեր, պիկետներ, երթեր եւ այլ ...ՆԵՐԴՐՎԵԼ ԵՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Կ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնը ղարաբաղյան գործընկեր գերատեսչությունում ներդրել է աշխատանք փնտրողների ու գործատուների հաշվառման, հաշմանդամների հաշվառման, ...ԵՐԵՎԱՆՅԱՆ ԵՐԹԵՎԵԿՆ ՈՒ ԵՂԱՆԱԿՈՎ, ԺԱՄԱՆԱԿՈՎ ԹԵԼԱԴՐՎԱԾ ԳԱԶ ՈՒ ԲԵՆԶԻՆԻ ԳՆԵՐԸ...
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՄեգապոլիսի բոլոր հատկանիշները Երեւանն աստիճանաբար սեփականացնում է: Եվ այդ սթրեսածին իրականությունում աննկատ չէ կանոնազուրկ երթեւեկի դերակատարությունը: Ու որքան էլ հակասական է, սակայն երեւանյան ամբիցիոզ ...«ՀԱՅՓՈՍՏԻ» ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ԵՐԿՈՒ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Ա. Մ.Գյումրիում երեկ «Հայփոստը» վերաբացեց վերանորոգված երկու նոր՝ թիվ 3 եւ թիվ 15 փոստային բաժանմունքները: Վերանորոգված բաժանմունքները կունենան արագընթաց ինտերնետ կապ, որը փոստային բաժանմունքի տարածքում հասանելի ...ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ԴԺԳՈՀԵՑԻՆ ԱԱՀ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՈՒՇԱՑՈՒՄԻՑ ԵՎ ՊԱՏԺԻՉ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԶարգացման հայկական գործակալությունում (ԶՀԳ) երեկ քննարկվեցին Հայաստանում հարկային վարչարարության կատարելագործման վերաբերյալ կառույցի ներկայացուցիչների եւ գործարարների առաջարկները: Գործակալության տնօրեն ...ԱՆՎԱՆԻ ԳԻՏՆԱԿԱՆՆ ՈՒ ԱՐԺԱՆԱՎՈՐ ՄԱՐԴԸ
ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆԱկադեմիկոս Լյուդվիկ Միրզոյանի (1923-99) անունն անբաժանելի է թե՛ Բյուրականի աստղադիտարանի ու աստղաֆիզիկայի զարգացման, թե՛ Հայաստանի ողջ գիտության պատմությունից: Մայիսի 1-ին լրացավ այդ անվանի գիտնականի ...ԷՄԻԼ ԳԱԶԱԶԻ ՀՈՐԻՆՎԱԾՔՆԵՐԻ ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԺամանակակից արվեստի թանգարանի նորակառույց սրահի առաջին հարկում շարունակվում է ծնունդով գյումրեցի Էմիլ Գազազի գեղանկարչական աշխատանքների ցուցադրությունը: Տարիներ արդեն նա ապրում եւ աշխատում է ԱՄՆ-ում: ...«ՇՈՒՇԻ» ՊԱՐԱԽՄԲԻ 15-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՆյու Յորքի (ԱՄՆ) սուրբ Վարդան Մայր տաճարի «Շուշի» պարախումբը հիմնադրվել է 1992-ին գեղարվեստական ղեկավար ու բալետմայստեր Սեդա Պասկալյան-Քանդարջյանի ջանքերով: Սկզբնական շրջանում պարային համույթը բաղկացած ...«ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՄԵԿՆԱՐԿԸ՝ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 4-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՎ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ասուլիսի ընթացքում նշեց, որ Գրողների 4-րդ համահայկական համաժողովով կտրվի «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի մեկնարկը հուլիսի 7-ին, որին անմիջապես ...ԴԻՄԱՆԿԱՐՆ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Հ. Հ.ՆՓԱԿ-ի երեկվա ցուցահանդեսի նպատակն էր ի մի բերել 90-ականներից մինչ օրս ձեւավորված դիմանկարային զարգացումները, որոնք արվեստագետների եւ նորարար կենտրոնների համագործակցության արդյունք են: «Ինչ է դիմանկարը՝ ...ԲԱՑԱՀԱՅՏԵՔ ԿՆՈՋ ԱՇԽԱՐՀԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀայ կինն այսօր դարձել է ավելի կրթված ու գործունյա, մեծ տեղ է հատկացնում իր արտաքինին ու հետաքրքրություններին` միաժամանակ պահպանելով հայ կնոջը բնորոշ նվիրվածությունն ընտանիքին: Այսօր նա կարողանում է համատեղել ...ՀԱՅԸ ԵՎ ՀԱՅԸ
ԵՐՈՒԱՆԴ ԱԶԱՏԵԱՆՏագնապի եւ ճակատագրական կործանման հեռանկարին դիմաց երբեմն պէտք է կանգ առնել եւ հարց տալ, թէ ո՞վ է հայը, ի՞նչ է անոր ճակատագիրը, ի՞նչ կ՚ուզէ իր անձէն եւ ի՞նչ կ՚ակնկալէ այս աշխարհէն: Այս հարցադրումներուն ...ԷԴԳԱՐ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ ԿԽԱՂԱ «ՆԵՅՄԵԳԵՆՈՒՄ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«Ազգն» արդեն տեղեկացրել է, որ Ամստերդամի «Այաքսը» տրանսֆերի է հանել Էդգար Մանուչարյանին: Եվ ահա հայտնի դարձավ, որ հայ ֆուտբոլիստը մեկ տարվա վարձավճարով հանդես է գալու Հոլանդիայի առաջնության մասնակից մեկ ...ՊԵՏՐՈՍ ՄԵԾԻ ՇՔԱՆՇԱՆ ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԿոլումբիացի բռնցքամարտիկ Էդիսոն Միրանդային նոկաուտով հաղթելուց հետո Արթուր Աբրահամը ժամանել է Հայաստան: Պրոֆեսիոնալ ռինգում նրա տոնած 27-րդ հաղթանակի առիթով ՌԴ պաշտպանության, անվտանգության եւ իրավակարգի ...ԲԱՐԱՇՅԱՆԸ ԶԻՋԵՑ ՄՐՑԱԿՑԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՈւկրաինայում բնակվող հայազգի բռնցքամարտիկ Յուրի Բարաշյանին չհաջողվեց նվաճել WBA-ի վարկածով կիսածանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսը: Բուենոս Այրեսում կայացած մենամարտում Բարաշյանը միավորներով ...ՀԱՅԱՍՏԱՆԻՑ «ՄԻԿԱՆ» ՈՒ «ՓՅՈՒՆԻԿԸ»
Անգլիայի չեմպիոն ու չեմպիոնների գավաթակիր «Մանչեսթր Յունայթեդն» արդեն 3 ամիս գլխավորում է աշխարհի 350 ուժեղագույն ակումբների ցանկը: Նախորդ ամսվա համեմատ 2-րդ հորիզոնականում տեղ է զբաղեցրել Լոնդոնի «Չելսին»: ...ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿՐԿԻՆ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀուլիսի 6-ին պետք է կայանար «Միկա»-«Փյունիկ» հանդիպումը, որը հետաձգվել էր դեռեւս 4-րդ տուրից: Սակայն պատճառաբանելով չեմպիոնների լիգայի առաջիկա մրցախաղին նախապատրաստվելու անհրաժեշտությունը, «Փյունիկ» ակումբի ...ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է
Ա. Մ.Վերջին 6 ամիսներին Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 48 սմ-ով: Այս մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Ըստ կոմիտեի ...ՄԱՐՏԻՄԵԿՅԱՆ ԴԵՊՔԵՐՈՎ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է 17 ՄԱՐԴ
Հուլիսի 4-ի դրությամբ նախաքննության մեջ գտնվող գործերով կալանավորված անձինք 17-ն են: Այս մասին «Նոյյան տապանի» թղթակիցը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազությունից: Փոփոխություն է կրել գլխավոր դատախազի նախկին ...
ՂԱՐԱԲԱՂԻ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՆԴԵՊ ՄՈՏԵՑՈՒՄՆ ԱՆՓՈՓՈԽ Է ՄՆԱՑԵԼ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԱԹՈՌԱԿՌԻ՞Վ ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՅՍՕՐՎԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ ԱՎԵԼԻ ՎՃՌԱԿԱՆ Է ԼԻՆԵԼՈՒ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՐՊԵՍ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆՈՐԱՀԱՅՏ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «ՌՈՒՄԲ-ՓԱՍՏԱԹՈՒՂԹ» Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԳՅՈՒԼԻ ԳՆԱԼԸ ԵՐԵՎԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԵՐԱՆԻ՜ ԳՆԱՐ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԲՈԼՈՐ ՄԱՀԱՑՈՒ ՄԵՂՔԵՐԻ ՄԵՋ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԵՑ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄՏՐԱԿՆ ՈՒ ԲԼԻԹԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
«ՈՐ ԲՈՒՅՈՒՔԱՆԸԹՆ ՈՒ ԲԱՇԲՈՒՂԸ ՍԱԲԱԹԱՅԱԿԱՆ ԵՆ, ԶԱՐՄԱՆԱԼԻ ՉԷ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԳԼԽԱՑԱՎԱՆՔՆԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾՈՎ 3 ԱՆՁ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԻՐ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 0 Հայաստանի Սահմանադրության օրը:
- 1827 Ջևան-Բուլադի ճակատամարտը:
- 1919 Կ. Պոլսի Ռազմական արտակարգ ատյանի դատավճռով մահվան դատապարտվեցին Թալեաթը, Ջեմալը, Էնվերը, դոկտ. Նազիմը: Այլ դատավճիռներով մահվան դատապարտվեցին նաև դոկտ. Բեհաէդդին Շաքիրը, Տրապիզոնի վալի Ջեմալ Ազմին, կուսակցության Տրապիզոնի պատասխանատու քարտուղար՝ Նայիլ բեյը:
- 1920 Խորհրդարանն ընդունեց Հայաստանի քաղաքացիության օրենքը:
- 1968 Վախճանվեց նշանավոր դերասան Վահրամ Փափազյանը: (Ծնվ. 1888թ.-ին):
- 1995 Մեր պատմության մեջ առաջին անգամ համաժողովրդական քվեարկությամբ ընդունվեց Հայաստանի Անկախ Հանրապետության Սահմանադրությունը:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

