
ԱՌԱՋԻՆ ՀԱՅԵՐԸ ՆՈՐ ԵՐԿՐՈՒՄ
Հայերն Ամերիկայի Միացյալ Նահանգներ են մեկնել անձնական, կրթական, տնտեսական, քաղաքական, մշակութային, կրոնական եւ այլ հանգամանքներից ելնելով:
Դեռեւս XVII դ. սկզբից Եվրոպայից դեպի Հյուսիսային Ամերիկա ուղեւորված վերաբնակիչների թվում էին նաեւ առաջին սակավաթիվ հայերը: Բրիտանական գաղութատիրության այդ ժամանակաշրջանում Ամերիկա մեկնած հայերի մասին պահպանվել են շատ քիչ, հաճախ նաեւ պատմական հավաստման կարոտ կցկտուր տեղեկություններ: Այսպես, ըստ ամերիկացի պատմաբան Լուիս Ադամիքի, 1607 թ. Լոնդոնի «Վիրջինիա» ընկերության Ամերիկայի հյուսիսում՝ Ջեյմսթաունում հիմնած Վիրջինիայի գաղութը նույն թվականին բնակեցվել է լեհ, գերմանացի եւ հայ աշխատավորներով, որոնք եկել էին գաղութի «պատվար ու փրկիչ» քսանյոթամյա կապիտան Ջոն Սմիթի հետ՝ նրա հրամանատարությամբ չորս տարի Հունգարիայում թուրքերի դեմ կռվելուց հետո: Ամերիկյան սկզբնաղբյուրները հիշատակում են. «Լեհերը, գերմանացիները եւ հայերը գաղութի աշխատավորներն ու արհեստավորներն էին եւ, ի տարբերություն գաղութատերերի, որոնք խորշում էին աշխատանքից, սովոր էին ծանր ու երկարատեւ աշխատանքի»: «Կոպիտ շարժուձեւեր» ունեցող այդ մարդիկ հմտացել էին ձյութի, կուպրի, օճառի փոշու, ապակյա համրիչների եւ էժան զարդերի արտադրության մեջ, որոնցով առեւտուր էր կատարվում հնդկացիների հետ, ինչպես նաեւ մասնակցել են նրանց դեմ գաղութատերերի մղած կռիվներին՝ նպաստելով նորաստեղծ Վիրջինիայի գաղութի թե՛ տնտեսական եւ թե՛ քաղաքական առաջընթացին:
Չնայած վերոհիշյալ իրողությանը, տասներկու տարի շարունակ հայերն ու նրանց հետ ժամանած մյուս աշխատավորները գտնվել են ստրկանման վիճակում եւ անգլիացիների աչքում դիտվել իբրեւ «ստորակարգ օտարականներ»՝ զուրկ քաղաքացիական, տնտեսական ու քաղաքական իրավունքներից: Ահա թե ինչու, 1619-ին Ջեյմսթաունում հայերը լեհ, գերմանացի եւ իռլանդացի աշխատավորների հետ մասնակցել են «Ամերիկայում հասարակ մարդկանց իրավունքների ընդարձակմանն ուղղված քաղաքական գիտակցված առաջին ըմբոստությանը», որը միաժամանակ Նոր աշխարհում մարդկային իրավունքների ոտնահարման դեմ մղվող պայքարում տարբեր ազգերի ներկայացուցիչների միասնականության դրսեւորման փայլուն օրինակ է: Հայտնի է, որ ապստամբությունն ունեցել է «բարեհաջող ավարտ», քանի որ նույն թվին Ամերիկայում ստեղծված առաջին ներկայացուցչական ժողովը՝ Ջեյմսթաունի Քաղաքացիների տունը, որոշել է, որ «նրանք (ապստամբած աշխատավորները - Ք. Ա.) պետք է ազատ արձակվեն եւ լինեն ազատ այնպես, ինչպես այդտեղի ամեն մի բնակիչ»:
Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ, որոշ աղբյուրների համաձայն, Վիրջինիայի գաղութի 1620 թ. ննջեցյալների ցանկում պահպանվել են Զորոբաբել (հավանաբար՝ Զոհրապ Աբել) եւ Ստեփան անունները, ինչպես նաեւ՝ Ջեյմսթաուն քաղաքի գերեզմանատանը՝ օտար, հավանաբար հայերեն գրերով գրված մի տապանաքար, սակայն դրանց հայկական ծագումը ենթադրական է:
Հետագա տարիներին ամերիկյան այդ շրջան ոտք դրած հաջորդ հայի մասին տեղեկանում ենք Անգլիայի Ջեյմս I թագավորի կողմից գաղութային Ամերիկայի հարավային մասում տնտեսական, քաղաքական եւ առեւտրական նպատակներով վերաբնակելի տարածք հռչակված Լոնդոնի «Վիրջինիա» ընկերության մեզ հասած որոշ փաստաթղթերից, որոնցում մի քանի անգամ հիշատակվում են «Մարտին Հայ» կամ «Ջոն Մարտին Պարսիկ» անունները (հավանաբար նկատի է առնվել XVII դ. սկզբին Շահ Աբբասի օրոք նրա ստացած պարսկահպատակությունը):
Դեպի Նոր աշխարհ Ջոն Մարտինի ուղեւորության դրդապատճառների մասին բավարար տեղեկություններ չկան: Պահպանված կցկտուր տվյալները թույլ են տալիս եզրակացնել, որ Մարտին Հայն Ամերիկա էր գնացել 1618 կամ 1619 թվականներին՝ որպես արմատական բարեփոխումներ իրականացնելու ծրագրով Ջեյմսթաուն ժամանած Վիրջինիայի կառավարիչ Ջորջ Յարդլիի սպասավոր, քանի որ գաղութային ժամանակաշրջանի Ամերիկայում «ոչ մի գնով հմուտ ձեռքեր չկային», բացի այդ, Նոր երկրի հարստություններն իրացնելու նպատակով ամեն կերպ խրախուսվում էր աշխատավոր ուժի մուտքն այդտեղ: Հետեւաբար, կարելի է ենթադրել, որ Ջոն Մարտինը Ջ. Յարդլիի վստահությունը վայելող համեմատաբար հին սպասավորներից էր, որը Եվրոպա էր գաղթել հավանաբար 1610-1612 թթ.:
Շատ չանցած՝ 1619-ին, Ջոն Մարտինը հազարից ավելի բնակիչ ունեցող Վիրջինիայում ստանում է բրիտանական հպատակություն՝ դառնալով գաղութային ժամանակաշրջանի «առաջին հպատակագրված (naturalized - Ք.Ա.) մարդն ամերիկյան մայր ցամաքում»: Նա, որպես ազատ մարդ, դառնում է 95 ակր (1 ակրը = 4.060 մ2) հողի տեր եւ զբաղվում Վիրջինիայում տարածված ծխախոտի մշակությամբ:
Կարելի է եզրակացնել, որ ազատ գործելու արտոնությունները, որոնցից օգտվել է նաեւ Ջոն Մարտինը, հնարավոր էին դարձել շնորհիվ նույն՝ 1619 թ. Ջեյմսթաունում մի խումբ օտար աշխատավորների իրականացրած ըմբոստ ելույթի, որի շնորհիվ ձեռք էին բերվել որոշակի տնտեսական ու քաղաքական իրավունքներ:
Ջոն Մարտինը, Ամերիկայում շուրջ չորս տարի զբաղվելով ծխախոտագործությամբ, 1622-ին իր աճեցրած «ծխախոտի ծանրոցով» վերադարձել է Անգլիա, որտեղ մաքսատանը նրանից օտարերկրացու կրկնակի հարկ է պահանջվել: Այդ կապակցությամբ Ջոն Մարտինը դիմել է «Վիրջինիա» ընկերության դատարան: Պահպանվել է վերահարկավորման մասին դատարան նրա ներկայացրած 1622 թ. մայիսի 8-ի թվակիր խնդրագիրը, որից մեջբերում ենք մի հատված. «Ջոն Մարտին Պարսիկը համեստ խնդրագիր է ներկայացնում ընկերության բարեհաճությանը՝ դիմելով մաքսատուրքի իր ընկեր հողագործներին՝ իրեն ազատելու կրկնակի հարկ վճարելուց, ինչը նրանք իրենից պահանջում էին որպես օտարականից, չնայած նա դարձել էր ազատ մարդ Վիրջինիայում այն ժամանակվա կառավարիչ Սըր Ջորջ Յարդլիի տված՝ գաղութի կնիքը կրող վկայականով»:
Ջոն Մարտինին հաջողվում է շահել դատը. նրան թույլատրվում է Անգլիայի քաղաքացիների վրա դրվող սովորական հարկով իր ծխախոտի բաժինը ներմուծել մայր երկիր: Այսպիսով, Ջոն Մարտինի գործով անգլիական դատարանը առաջին անգամ հստակեցրել է մայր երկրի եւ «օտար» գաղութաբնակների միջեւ տնտեսական հարաբերություններն ընդհանրապես՝ խթանելով առեւտրի հետագա զարգացումը:
Ջոն Մարտինը, կրկին վավերացվելով որպես բրիտանական քաղաքացի, ունեցել է դիրքի հետագա առաջընթաց. նա դարձել է Լոնդոնի «Վիրջինիա» ընկերության մշտական կոմիտեի անդամ եւ քվեարկելու իրավունքով մասնակցել նրա բազմաթիվ կարեւոր նիստերին: Այսպես, 1623-ի հոկտեմբերի 20-ին եւ նոյեմբերի 12-ին, 1624-ի հունվարի 14-ին տեղի ունեցած «արտակարգ» եւ կարեւոր հանդիպումների արձանագրություններում նա հիշատակվում է որպես «Մարտին Հայ»: Հայտնի է նաեւ, որ նա մի ոմն լորդ Արգալի եւ յոթ այլոց հետ քվեարկել է ընկերության խնդրագիրը թագավորին հանձնելու հարցի օգտին: Ալ. Բրաունն իր «Առաջին հանրապետությունն Ամերիկայում» գրքում գրում է, որ Ջոն Մարտինի իրական անունը հայկական հնչողությամբ Հովհաննես Մարթյան պիտի եղած լինի: Կարծում ենք, հնարավոր է նաեւ Հովհաննես Մարտիրոսյան տարբերակը:
1624 թ. Ջեյմս I թագավորի կողմից Լոնդոնի «Վիրջինիա» ընկերության լուծարումից հետո դադարել են նաեւ Ջոն Մարտինի մասին տեղեկությունները:
Հետագայում՝ 1653-ին Ամերիկա են գալիս երկու շերամաբույծ հայեր՝ վերականգնելու ժամանակաշրջանի համար պետական ու առեւտրական կարեւոր նշանակություն ունեցող, սակայն անհաջողության մատնված, Վիրջինիայի գաղութի շերամաբուծությունը եւ իրենց հմտությունները հաղորդելու տեղաբնիկներին: Այդ երկու հայերը, որոնք իրենց հմտության ու փորձի համար հայրենի երկրում մեծ հեղինակություն էին վայելում, Ամերիկա էին բերվել Օսմանյան կայսրությունից (հավանաբար Զմյուռնիայից) Վիրջինիայի գաղութի երեւելի ղեկավար Էդուարդ Դիգգեսի անձնական ջանքերով ու նյութական միջոցներով: Նա, զբաղվելով մետաքսի առեւտրով, շերամաբուծության ասպարեզում հայերի ունեցած հաջողությունների մասին տեղեկացել էր ժամանակին Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոն վարած իր հորից: Հայտնի է, որ շերամի հունդը Ռուսաստան էր մուտք գործում մեծ մասամբ Փոքր Ասիայի հայերի միջոցով: Այդ երկու հայերը խնամքով հետեւել են Էդ.Դիգգեսի շերամաբուծական տարածքում՝ Դենբիգի, Բելֆիդի (այժմ՝ Ուլիմսբերգ) եւ Ջեյմս գետի շրջակայքում, բոժոժների հասունացման համար անհրաժեշտ թթենիների աճին:
Հայերից մեկի՝ «Ջորջ Հայի» մասին տեղեկանում ենք 1656-ի դեկտեմբերին Վիրջինիայի խորհրդի կայացրած որոշումից, որտեղ ասված է. «...Ջորջ Հայը, մետաքսի արհեստում իր ցուցաբերած աջակցության եւ նույնը շարունակելու նպատակով երկրում մնալու համար, խորհրդի կողմից պարգեւատրվել է չորս հազար ֆունտ ծխախոտով»: Նշենք, որ, հակառակ գործադրած ջանքերին, սկզբնական շրջանում զգալի արդյունքների չհասած հուսահատված հայերը նույնիսկ ցանկացել են վերադառնալ: Սակայն շուտով շերամապահական գործն ապշեցուցիչ հաջողության է հասել, դրան «փութաջանորեն նպաստող» անգլիացի շերամապահ Ջոն Ֆերրարը 173 տողերից բաղկացած երկարաշունչ մի ներբող է հյուսել՝ «Ամենաազնիվ Դիգգեսին՝ Թուրքիայից Վիրջինիա նրա երկու հայերի ժամանման կապակցությամբ» վերնագրով: Ահա մի հատված. Սակայն ազնիվ Դիգգեսը Հաղթանակ տարավ. Նրա երկու հայերը Թուրքիայից բերված Այժմ իր քաջ ձեռնարկով են մեծապես զբաղված, Եվ ունի նա բավական պաշար հաջորդ տարվան. Տաս հազար ֆունտ մետաքս այնժամ ի հայտ կգա, Եվ երկինք կբարձրանա նրա գործն արժանավայել:
Շերամաբուծության զարգացումը մեծ կարեւորություն է ներկայացրել բրիտանական իշխանությունների համար: «Վիրջինիան մատակարարեց Չարլզ Ա-ի թագադրության պատմուճանը: Իսկ Չարլզ Բ-ի մետաքսե զգեստը անտարակույս իր Վիրջինիայի տիրապետության մեջ մշակված խոզակներեն պատրաստված էր: Տիկս անունով պարոն մը հայեր բերել տվավ Վիրջինիայի իր խոզակի արտադրության համար», գրել է Էդ. Էգգլեսթոնն անցյալ դարի վերջին:
Այսպիսով, ինչպես նշում է Մուշեղ եպիսկոպոս Սերոբյանն իր «Ամերիկահայ տարեցույցում» (Ա տարի, Բոստոն, 1912), Վիրջինիայում «Հայ միտքն ու ճարտարութիւնը կրցած է սատարել իր կազմութեան խանձարուրքին մէջ եղող Ամերիկեան մետաքսագործական ճարտարուեստին»՝ դառնալով Նոր աշխարհում շերամաբուծության ու մետաքսագործության առաջնեկ:
Հետագա տարիներին Ամերիկա եկած հայերի մասին պահպանվել են շատ սակավ, հաճախ ենթադրական տեղեկություններ: XVII-XVIII դդ. ընդգրկող այդ ժամանակաշրջանում հայերը հիմնականում եկել են Մեծ Բրիտանիայի հետ առեւտրական առավել գործուն հարաբերություններ ունեցող եվրոպական որոշ երկրներից (հատկապես՝ Հոլանդիայից), ինչպես նաեւ Հնդկաստանից, եւ վերաբնակվել ամերիկյան նորաստեղծ տարբեր գաղութներում. Վիրջինիայից բացի, նաեւ՝ Մասսաչուսեթսում (1682 թ.՝ ծագումով հունգարահայ գիտնական Ստեփան Զադորին, հավանաբար՝ հայկական Զադուրյան, Ասատուրյան կամ Աստվածատուրյան ազգանունների տարբերակը), Հարավային Կարոլինայում (1719 թ.՝ քարոզիչ արժանապատիվ Փիթր Թուսթյանը, հավանաբար՝ Պետրոս Դուստրյան, եւ նրա թեմի անդամ Ջեքըբ Սադուրը, հավանաբար՝ Հակոբ Սադուրյան, Ասատուրյան կամ Աստվածատուրյան), Ջորջիայում (1738 թ.՝ հողագործ Ստեփան Թարրյանը, կամ՝ Թերյեն, Թարրյեն, հավանաբար՝ Տերյան):
Բրիտանական գաղութատիրության տվյալ ժամանակահատվածում Ամերիկա մուտք գործած հայերի ստույգ թիվը դժվար է որոշել, քանի որ ընդհուպ 1820 թ. նորեկների, այդ թվում նաեւ հայերի գրանցման վերաբերյալ փաստաթղթեր չեն պահպանվել:
Սակայն պատմական տվյալ ժամանակաշրջանում Ամերիկա մուտք գործած վերոհիշյալ առաջին հայերով չի պայմանավորվել հետագա տարիներին հայկական տարբեր տարածքներից դեպի ԱՄՆ նպատակաուղղված տեղաշարժը. նրանք սոսկ գաղթականության հիմնական հոսքից դուրս գտնվող անհատներ էին:
Ի մի բերելով բրիտանական գաղութատիրության շրջանում Ամերիկա մեկնած առաջին սակավաթիվ անհատ հայերի մասին մեզ հասած կցկտուր տեղեկությունները, կարելի է եզրակացնել, որ նրանց մեծ մասը տնտեսական ու պատմական հանգամանքների բերումով եվրոպական տարբեր երկրներում ցրված հայեր էին կամ նրանց օտարացած սերունդները, որոնք առեւտրական եւ այլ հանգամանքների բերումով առնչվելով Մեծ Բրիտանիայի հետ, միմյանցից տարբեր, հիմնականում անհատական դրդապատճառներով անցել էին նոր վերաբնակվող գաղութ եւ ներգրավվել նրա տնտեսական ու հոգեւոր կյանքի տարբեր բնագավառներում: Ահա թե ինչու նրանք մեծ մասամբ կրել են օտարացած անուններ, ինչպես նաեւ պատկանել քրիստոնեական հավատի այլ դավանանքների: Այսուհանդերձ, ամերիկյան գաղութային պաշտոնական փաստաթղթերում նրանց հայկական ծագման մասին երբեմն հանդիպող ակնարկները հավաստիացնում են այդ ժամանակաշրջանում Նոր երկրում օտար վերաբնակիչների ազգային պատկանելության նկատմամբ եղած մեծ հետաքրքրությունը՝ դրանով իսկ ձեռք բերելով ազգային ու պատմական որոշակի արժեք:
- ՔՆԱՐԻԿ ԱՎԱԳՅԱՆ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու
«ՈՐ ԲՈՒՅՈՒՔԱՆԸԹՆ ՈՒ ԲԱՇԲՈՒՂԸ ՍԱԲԱԹԱՅԱԿԱՆ ԵՆ, ԶԱՐՄԱՆԱԼԻ ՉԷ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 10Հուլիսի 1-ին Անկարայում բանակի պաշտոնաթող գեներալների եւ դերծովակալի գլխավորությամբ բարձրաստիճան այլ զինվորականների ձերբակալությունը ցնցել էր ողջ Թուրքիային: Շարունակվում են միջազգային լայն հնչեղություն ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՆ ՈՒ ՄԱԿ-Ի ՊՀԾ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՏՆՕՐԵՆՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆՀուլիսի 1-ին Լոռու մարզ այցելեցին Հայաստանում Հունաստանի դեսպան Իոանիս Կորինթիոսը եւ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Հայաստանի եւ Վրաստանի գրասենյակի տնօրեն Լոլա Կաստրոն: Վանաձորում նրանք հանդիպեցին ...ԸՆՏՐԱԿԱՆ ԿՐՔԵՐԸ ԿԹԵԺԱՆԱՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ «Իրավունք de facto» ակումբի հյուրերն էին ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Համլետ Հարությունյանը եւ ՍԻՄ կուսակցության նախագահ Հրանտ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ Հ. Խաչատրյանը թիվ 17 ընտրատարածքում մեծամասնական ...ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՅՍՕՐՎԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ ԱՎԵԼԻ ՎՃՌԱԿԱՆ Է ԼԻՆԵԼՈՒ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 17Համաժողովրդական շարժման լիդերներն ու ներկայացուցիչները պատրաստվում են այսօր Մատենադարանի մոտ իրենց նախանշած հանրահավաքին ավելի վճռական դրսեւորումներ հաղորդել, քանի որ իշխանություններն այս ընթացքում որեւէ ...Ո՞Վ Է ՓՈՐՁՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՈՐՍՄԱԺՈՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ ՍՏԵՂԾԵԼ ՄԻ ԱՆԳԱՄ ԵՎՍ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԵրեւում է` ԱԺ ժամանակավոր մի հանձնաժողով էլ պետք է ստեղծել նախորդ օրը Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած ծեծկռտուքի մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ, քանի որ մեր ոստիկանությունը լրիվ «կլասից» ընկել ...ԲԵՆԶԻՆ, ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ ԵՎ ՈՍԿՈՒ ՎԱՃԱՌՔ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՄինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը, երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ մի քանի «չափազանց կարեւոր» խնդիրների, որոնք «վերջին շրջանում» վերագրվում են իշխանություններին եւ որոնց նախորդ օրը ...ԻՆՉ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ ԵՆ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՒՄ ԱՌԱՋԻԿԱ ԵՐԵՔ ՏԱՐԻՆԵՐԻՆ
Ա. Մ.Հայաստանի 2009-2011 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որ երեկ հաստատեց կառավարությունը, մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ներկայացրեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նա տեղեկացրեց, ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ BB ՄԻՆՈՒՍԻՑ «ՖԻԹՉԸ» ԴԱՐՁՐԵԼ Է BB
Ա.Մ.Որպես հաճելի լուր երեկ կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ «Ֆիտչ» միջազգային ռեյտինգային ընկերությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշը` BB մինուսից դարձնելով BB, ինչը «ստեղծում ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅՈՎ ՀԱՏԵԼԻՍ 13 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ՉԵՆՔ ՎՃԱՐԻ
Ա. Մ. 1Հայաստանի սահմանը հատելիս Հայաստանի քաղաքացիներն այլեւս չեն վճարի այն 13 հազար դրամը, որը նախկինում պարտավոր էին վճարել եւ ինչը տարբեր շահարկումների եւ դժգոհությունների առիթ էր դարձել: Կառավարության երեկ ...10 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ՕԴԻ ՏՈՒՐՔԸ ԿՎԵՐԱՑՎԻ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ
1Երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նա նշեց, որ Հայաստանից օդային փոխադրամիջոցներով արտերկիր մեկնելիս «օդի տուրք» 10 հազար դրամի գանձումը վերացնելու ...ԾԻՐԱՆԵՆԻՆ ՃՅՈՒՂԱՎՈՐՎՈՒՄ ԵՎ ԸՆԴԱՐՁԱԿՎՈՒՄ Է
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀուլիսի 13-20-ը Երեւանում կայանալիք «Ոսկե ծիրան» 5-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ Հայաստան կժամանեն կինոաշխարհի ականավոր դեմքեր: Եվրոպական հայտնի կայքէջերը «Ոսկե ծիրանը» ներկայացնում են կինոաշխարհի ...«ՓՈՔՐ ԹԱՏՐՈՆԻ» ՀԱՂԹԱՆԱԿԸ «ՖԱՆՏԱՍՏԻԿՈՒՄ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՄանկապատանեկան թատրոնների միջազգային փառատոնը, որ կոչվում է «Ֆանտաստիկ» եւ տեղի է ունենում երկու տարին մեկ Գերմանիայի Ռուդոլշթաթ քաղաքում, այս տարի հունիսի 19- 22-ը անցել է Հայաստանի գեղագիտության ազգային ...ԷԼԲԱԿՅԱՆՆԵՐԸ ՓԱՅԼԵՑԻՆ ՊՐԱՀԱՅԻ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, ՊրահաՉեխական «Ապոստրոֆ» միջազգային թատերական 10-րդ փառատոնի կարեւոր իրադարձություններից մեկն իրավամբ կարելի է համարել Հայաստանի Էգդար Էլբակյանի անվան թատրոնի փայլուն ելույթը Պրահայի «Դիվադլո վ Ցելետնե» թատրոնի ...«ԻՆՉՊԻՍԻՆ Է ԱՇԽԱՐՀԸ, ԻՆՉՊԻՍԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ»
Հ.Հ.«Շատ հաճելի է, թե մարդիկ ինչպես են մոտենում իմ ստեղծագործություններին, նայում, երբեմն քննարկում: Հետաքրքիր հայացքներ կան: Սրանք ոչ թե նկարներ են, այլ հայելիներ, որտեղ մարդիկ գտնում են իրենց հոգու մութ ...ՀԱՅՐԵՆԱՍԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ԱՐԺԱՆԻ ՀԵՏՆՈՐԴՆԵՐ ԼԻՆԵՆՔ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ49-ամյա Խաչիկ Սարգսյանը հատուկ, պաշտամունքի հասնող վերաբերմունք ունի Վարդան Մամիկոնյանի արձանի նկատմամբ: Նրա երազանքն ու խոհեմ առաջարկությունն է բոլոր նորապսակներին` իրենց հարսանիքի օրը հրապարակի շրջանն ...ԱՌԱՋԻՆ ՀԱՅԵՐԸ ՆՈՐ ԵՐԿՐՈՒՄ
ՔՆԱՐԻԿ ԱՎԱԳՅԱՆ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածուՀայերն Ամերիկայի Միացյալ Նահանգներ են մեկնել անձնական, կրթական, տնտեսական, քաղաքական, մշակութային, կրոնական եւ այլ հանգամանքներից ելնելով: Դեռեւս XVII դ. սկզբից Եվրոպայից դեպի Հյուսիսային Ամերիկա ուղեւորված ...ՎԱՂՎԱ «ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ»՝
Վիլյամ Սարոյանի հետ սփյուռքահայ մտավորական Օշին Քեշիշյանի 1978-ին ունեցած զրույցների շարքից մի հատված: Գուրգեն Մահարու «Չարենցի հետ» բանաստեղծության անհայտ տարբերակի՝ Գրիգոր Աճեմյանի անդրանիկ հրապարակումը: ...ԱՐՈՆՅԱՆԸ ԶԻՋԵԼ Է ԴԻՐՔԵՐԸ
ՖԻԴԵ-ն հրապարակել է ուժեղագույն շախմատիստների վարկանիշային հերթական ցուցակը: Ապրիլի համեմատ անհատական վարկանիշը 26-ով նվազեցրել է Լեւոն Արոնյանը՝ 6-րդ տեղից տեղափոխվելով 12-րդ հորիզոնական: Այժմ Արոնյանի ...ՑՄԱՀ ՈՐԱԿԱԶՐԿՈՒՄ ԳՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 7Ըստ ՀՖՖ մամուլի քարտուղարության տեղեկատվության, հունիսի 28-ին Կիպրոսում կայացած Ինտերտոտոյի գավաթի առաջին տուրի «Էթնիկոս Ախնաս» (Կիպրոս) -«Բեսա» (Ալբանիա) պատասխան հանդիպումը սպասարկում էր Հայաստանի մրցավարական ...ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՕլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնեն 25 մարզիկներ, որոնք այս օրերին ուսումնամարզական հավաքներ են անցկացնում: Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում մարզվում են բռնցքամարտիկները, ազատ եւ հունահռոմեական ...
ՊԱՀԱՆՋԱՏԻՐԱԿԱՆ ԵԶԱԿԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Թարգմ. Հ. Ծ.ՅՈՒՀԱՆՆԱ ԷԼ-ԱՐՄԱՆԻ` ՀԱՅ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ
Հ. Ծ.ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ«ՀԱՅ ԱՄԵՆԱՈՒԺԵՂ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿԸ ՍՅՈՒԶԻ ՔԵՆՏԻԿՅԱՆՆ Է»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Դյուսսելդորֆ, Գերմանիա«DIGITEC»-Ն ՈՒՆԻ ԲԱՑԱՌԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՏՏ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ»
ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՅՍՕՐՎԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ ԱՎԵԼԻ ՎՃՌԱԿԱՆ Է ԼԻՆԵԼՈՒ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ՞Վ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «ՌՈՒՄԲ-ՓԱՍՏԱԹՈՒՂԹ» Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԳՅՈՒԼԻ ԳՆԱԼԸ ԵՐԵՎԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԵՐԱՆԻ՜ ԳՆԱՐ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄՏՐԱԿՆ ՈՒ ԲԼԻԹԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
«ՈՐ ԲՈՒՅՈՒՔԱՆԸԹՆ ՈՒ ԲԱՇԲՈՒՂԸ ՍԱԲԱԹԱՅԱԿԱՆ ԵՆ, ԶԱՐՄԱՆԱԼԻ ՉԷ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԽՍՏԻՎ ՔՆՆԱԴԱՏՎԵԼ Է ԱՄՆ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ «ՊԱՐԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՌԻ ՇՈՒՐՋԸ»
Հ. Ծ.
ԳԼԽԱՑԱՎԱՆՔՆԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾՈՎ 3 ԱՆՁ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ

ՀԴԿ-Ն ԸՆԴԴԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ «ՊԱՏՄԱԲԱՆԱԿԱՆ» ՔՆՆԱՐԿՄԱՆ ՓՈՐՁԵՐԻ
ՀԴԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
- 1762 Իզմիրում Մարկոսի տպարանում առաջին անգամ սկսեց տպագրվել Եզնիկ Կողբացու «Եղծ Աղանդոց»-ը:
- 1818 Զեյթունը հրաժարվում է հարկ վճարել Մարաշի փաշային և ապստամբության դրոշ է բարձրացնում:
- 1823 Կ. Պոլսում ծնվեց Գրիգոր Աղաթոնյանը (Աղաթոն): (Վախճ. 1868թ.-ին):
- 1839 Մահացավ կոմպոզիտոր և հայ ձայնագրերի հեղինակ Պապա Համբարձումյանը:
- 1847 Մահացավ արքունի ոսկերչապետ Հակոբ Չելեպի Տյուզյանը, որի նախաձեռնությամբ հրատարակվում է «Եվրոպա» հանդեսը: (Ծնվ. հունվարի 3,1793 թ.):
- 1902 Բրյուսելում կայացավ հայրենասերների միջազգային համաժողով, որտեղ հայկական հարցերին նվիրված ճառերով հանդես եկավ ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ Ժան Ժորեսը և ուրիշներ:
- 1902 Բրյուսելում կայացավ միջազգային կոնֆերանս հօգուտ Հայկական հարցի արդարացի լուծման:
- 1908 Մահացավ հայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը: (Ծնվ. 1886թ.-ին):
- 1930 Ծնվեց հայ դերասան Մհեր Մկրտչյանը: (Վախճ. 1993թ.-ին):
- 1992 Հայկական ուժերը թողեցին ԼՂՀ Մարտակերտ քաղաքը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

