
Ո՞Վ Է ՓՈՐՁՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՈՐՍՄԱԺՈՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ ՍՏԵՂԾԵԼ ՄԻ ԱՆԳԱՄ ԵՎՍ
Երեւում է` ԱԺ ժամանակավոր մի հանձնաժողով էլ պետք է ստեղծել նախորդ օրը Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած ծեծկռտուքի մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ, քանի որ մեր ոստիկանությունը լրիվ «կլասից» ընկել է ու մի ծեծկռտուք էլ չի կարողանում լոկալացնել, բա իսկական հանցագործությունները ո՞նց է կանխելու կամ ծանր հանցագործներին ինչպե՞ս է հայտնաբերելու:
Դե լավ` ոստիկանությունից հույսներս կտրենք, նրանց վրա ո՛չ եվրոպարտավորությունն է ազդում, ո՛չ ծառայական պարտականություններ կատարելու պարտավորությունը, բայց, օրինակ, լրջանանք ու խորհենք, որ չնայած ԵԽԽՎ անցյալ ու ներկա բանաձեւերի` Սցիլայի ու Քարիբդայի մեջտեղում գտնվելուն, մենք՝ հայերս չենք կարողանում ու կարգի չենք բերում մեր տունը:
Ի՞նչ է կատարվում Հայաստանում, ո՞վ կարող է այս հարցի պատասխանը տալ, իսկ որ ստվերային գործընթացներ կատարվում են, անզեն աչքով էլ տեսանելի է:
Էլի սկսենք Հյուսիսային պողոտայի ծեծկռտուքից` ո՞ւմ է դա ձեռնտու այս պահին: Պարզ տրամաբանությունն ասում է, որ իշխանությանը դա ձեռք չի տալիս. «Մի կողմից ՀՀՇ-ականներն ամենուր ամբիոններ են ստացել, ասուլիս է, որ տալիս են, մեղադրանքներ է, որ հնչեցնում են, ԵԽԽՎ բանաձեւ ենք կատարում, չէ՞, մյուս կողմից նույն իշխանությունն ինչո՞ւ պիտի ուզենա հյուսիսաբնակների ծեծը կազմակերպել, իր վիճակն ավելի վատացնել, ինչը չի կարելի ասել նույն ընդդիմության մասին, որի համար այս պահին ինչքան վատ` այնքան լավ. հանցագործ իշխանությունների վերաբերյալ ապացույցների «կոմպլեկտն» ավելի ամբողջական կլինի, եթե մի քանի նոր խժդժություն էլ բարդվի նրա վրա: Բայց եթե անգամ մի պահ համարենք, թե հենց ընդդիմությունն է կազմակերպել ինքն իր ծեծը, թեկուզ եւ իշխանություններին էլ ավելի մեղադրելու հեռանկարով, վերջին հաշվով սա կարող է նշանակել, որ նա՝ ընդդիմությունը, ելնում է խելագարության կանխավարկածից:
Իսկ գուցե մեր նշած աներեւույթ կողմը մի ուրիշ երրորդն է, որն ինչ-որ բան գիտե լեւոնականների եւ իշխանության գործուն դեմքերի միջեւ երկխոսության ուղղությամբ ինչ-որ ստվերային պայմանավորվածության մասին, որն, ի դեպ, շշուկների մակարդակով խոսվում է, եւ այդ կողմի շահերից չի բխում Հայաստանում հավասարակշռության հաստատումը, մթնոլորտի առողջացումը: Ու այդ երրորդ կողմն ով ասես կարող է լինել` էլ տարբեր շահեր հետապնդող արտաքին ուժեր, էլ ներքին խառնակիչներ, էլ սաբոտաժնիկներ, ում համար դժվար չէ կրիմինալ վարձել ու ներքին ֆորսմաժորային իրավիճակ հրահրել, ինչ է թե` իր մութ գործերը շարունակի: Հասարակության մեջ անվստահության սերմանումը, պարզվում է, այնքան էլ քիչ կողմերի շահերից չի բխում, եւ այդ «երրորդ կողմ» կոչվածը կարող է բաղկացած լինել չորրորդ-հինգերորդ-վեցերորդ կողմերից առանձին վերցրած, կամ նրանց գաղտնի համաձայնությունից` հեռահար նպատակներով` Ղարաբաղի հարցի լուծման ելակետի վատթարացում, տնտեսական շահեր, տարածաշրջանային ներկայություն: Մյուս կողմից, այդ բոլոր կողմերի ստվերներն ընկնում են հենց իշխանության վրա` հենց նա պետք է կարողանա առաջ ընկնել իրադարձությունների շղթայում, մի ակնթարթ շուտ գլխի ընկնել կատարվելիքի ենթատեքստը եւ կարգուկանոն հաստատել: Բոլոր դեպքերում է իշխանությունը պատասխանատու` անկախ նրանից, թե ո՞վ է հրահրում մեր հայրենական, այսպես ասենք` «սկինհեդային» հարձակումները եւ այլ մանր-մունր խժդժանքներ: Ուժեղ իշխանությունն այդ բոլոր կողմերի հախից պետք է կարողանա գալ եւ ոչ ուժային մեթոդներով, ոչ թե իրադարձությունների հետեւանքների պոչից ման գա:
Վերադառնալով քաղաքական այս պահի զարգացումների հեռանկարին եւ արմատականների կրկնական ակտիվացմանը` էլի կարելի է տեսնել, որ ինչ-որ մեկին ձեռնտու է երկու ուժերի` իշխանության եւ արհեստականորեն միակ ընդդիմություն դարձած լեւոնականների` որոշ առումով նաեւ արհեստական դիմակայությունն այս պահին, երբ լեւոնականների շարժումն իր լավագույն ժամանակները չի ապրում, էդ շարժում-մարժում սուտ բան է, եթե մարդիկ առաջվա պես չեն հավատում Տեր-Պետրոսյանին ու նույն ուժով չեն սատարում, ինչ մարտի 1-ից առաջ էր, բայց քաղաքական դիմակայության խարույկին անհասկանալի ուղղություններից ցախ է լցվում: Բայց ցախը, իմա` հանրահավաքը, այսօր հենց կերեւա, վերջանո՞ւմ է, թե մի քանի գիրկ նոր ցախ, այնուամենայնիվ, հավաքվել է: Մեր կարծիքով` ոչ, ցախը քչություն է անելու, մնում է խառնակիչներին բացահայտել եւ... չամաչել իրավիճակի լիցքաթափման ավելի արմատական մեթոդներից, խոսքը երկխոսության առավել առարկայական ձեւերի մասին է, այդ թվում, ինչպես ժամանակին «Ազգի» վերլուծաբանն էր առաջարկում, մի քանի ընտրատեղամասերում անիմաստ կոճակ սեղմողների մանդատները վայր դնելուց հետո նոր ընտրությունների հայտարարումը եւս. վերջին դեպքում ընդդիմության ներկայացուցիչները հնարավորություն կունենան մասնակցելու այդպիսի ընտրությունների եւ եթե իրական աջակցություն ունեն հանրությունից` հաղթելու, մեծացնելով խորհրդարանում ընդդիմության թիվը` իրենց տեսակետները հանրությանը հասցնելու օրենսդիր մարմնում աշխատելով:
Այսօրվա հանրահավաքը, որին մասնակցելու է նաեւ «Ժառանգությունը», իսկապես հայտնի կանի մի շարք իրողություններ, որոնք որեւէ ասուլիս չի կարող բացահայտել: Երեւում է, «Ժառանգությունն» ինքն էլ որոշելու է իր անելիքը դրանից հետո, քանի որ հուլիսի 11-ին է հրավիրել իր համաժողովը:
- ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
«ՈՐ ԲՈՒՅՈՒՔԱՆԸԹՆ ՈՒ ԲԱՇԲՈՒՂԸ ՍԱԲԱԹԱՅԱԿԱՆ ԵՆ, ԶԱՐՄԱՆԱԼԻ ՉԷ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 10Հուլիսի 1-ին Անկարայում բանակի պաշտոնաթող գեներալների եւ դերծովակալի գլխավորությամբ բարձրաստիճան այլ զինվորականների ձերբակալությունը ցնցել էր ողջ Թուրքիային: Շարունակվում են միջազգային լայն հնչեղություն ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՆ ՈՒ ՄԱԿ-Ի ՊՀԾ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՏՆՕՐԵՆՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆՀուլիսի 1-ին Լոռու մարզ այցելեցին Հայաստանում Հունաստանի դեսպան Իոանիս Կորինթիոսը եւ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Հայաստանի եւ Վրաստանի գրասենյակի տնօրեն Լոլա Կաստրոն: Վանաձորում նրանք հանդիպեցին ...ԸՆՏՐԱԿԱՆ ԿՐՔԵՐԸ ԿԹԵԺԱՆԱՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ «Իրավունք de facto» ակումբի հյուրերն էին ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Համլետ Հարությունյանը եւ ՍԻՄ կուսակցության նախագահ Հրանտ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ Հ. Խաչատրյանը թիվ 17 ընտրատարածքում մեծամասնական ...ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՅՍՕՐՎԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ ԱՎԵԼԻ ՎՃՌԱԿԱՆ Է ԼԻՆԵԼՈՒ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 17Համաժողովրդական շարժման լիդերներն ու ներկայացուցիչները պատրաստվում են այսօր Մատենադարանի մոտ իրենց նախանշած հանրահավաքին ավելի վճռական դրսեւորումներ հաղորդել, քանի որ իշխանություններն այս ընթացքում որեւէ ...Ո՞Վ Է ՓՈՐՁՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՈՐՍՄԱԺՈՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ ՍՏԵՂԾԵԼ ՄԻ ԱՆԳԱՄ ԵՎՍ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԵրեւում է` ԱԺ ժամանակավոր մի հանձնաժողով էլ պետք է ստեղծել նախորդ օրը Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած ծեծկռտուքի մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ, քանի որ մեր ոստիկանությունը լրիվ «կլասից» ընկել ...ԲԵՆԶԻՆ, ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ ԵՎ ՈՍԿՈՒ ՎԱՃԱՌՔ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՄինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը, երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ մի քանի «չափազանց կարեւոր» խնդիրների, որոնք «վերջին շրջանում» վերագրվում են իշխանություններին եւ որոնց նախորդ օրը ...ԻՆՉ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ ԵՆ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՒՄ ԱՌԱՋԻԿԱ ԵՐԵՔ ՏԱՐԻՆԵՐԻՆ
Ա. Մ.Հայաստանի 2009-2011 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որ երեկ հաստատեց կառավարությունը, մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ներկայացրեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նա տեղեկացրեց, ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ BB ՄԻՆՈՒՍԻՑ «ՖԻԹՉԸ» ԴԱՐՁՐԵԼ Է BB
Ա.Մ.Որպես հաճելի լուր երեկ կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ «Ֆիտչ» միջազգային ռեյտինգային ընկերությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշը` BB մինուսից դարձնելով BB, ինչը «ստեղծում ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅՈՎ ՀԱՏԵԼԻՍ 13 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ՉԵՆՔ ՎՃԱՐԻ
Ա. Մ. 1Հայաստանի սահմանը հատելիս Հայաստանի քաղաքացիներն այլեւս չեն վճարի այն 13 հազար դրամը, որը նախկինում պարտավոր էին վճարել եւ ինչը տարբեր շահարկումների եւ դժգոհությունների առիթ էր դարձել: Կառավարության երեկ ...10 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ՕԴԻ ՏՈՒՐՔԸ ԿՎԵՐԱՑՎԻ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ
1Երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նա նշեց, որ Հայաստանից օդային փոխադրամիջոցներով արտերկիր մեկնելիս «օդի տուրք» 10 հազար դրամի գանձումը վերացնելու ...ԾԻՐԱՆԵՆԻՆ ՃՅՈՒՂԱՎՈՐՎՈՒՄ ԵՎ ԸՆԴԱՐՁԱԿՎՈՒՄ Է
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀուլիսի 13-20-ը Երեւանում կայանալիք «Ոսկե ծիրան» 5-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ Հայաստան կժամանեն կինոաշխարհի ականավոր դեմքեր: Եվրոպական հայտնի կայքէջերը «Ոսկե ծիրանը» ներկայացնում են կինոաշխարհի ...«ՓՈՔՐ ԹԱՏՐՈՆԻ» ՀԱՂԹԱՆԱԿԸ «ՖԱՆՏԱՍՏԻԿՈՒՄ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՄանկապատանեկան թատրոնների միջազգային փառատոնը, որ կոչվում է «Ֆանտաստիկ» եւ տեղի է ունենում երկու տարին մեկ Գերմանիայի Ռուդոլշթաթ քաղաքում, այս տարի հունիսի 19- 22-ը անցել է Հայաստանի գեղագիտության ազգային ...ԷԼԲԱԿՅԱՆՆԵՐԸ ՓԱՅԼԵՑԻՆ ՊՐԱՀԱՅԻ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, ՊրահաՉեխական «Ապոստրոֆ» միջազգային թատերական 10-րդ փառատոնի կարեւոր իրադարձություններից մեկն իրավամբ կարելի է համարել Հայաստանի Էգդար Էլբակյանի անվան թատրոնի փայլուն ելույթը Պրահայի «Դիվադլո վ Ցելետնե» թատրոնի ...«ԻՆՉՊԻՍԻՆ Է ԱՇԽԱՐՀԸ, ԻՆՉՊԻՍԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ»
Հ.Հ.«Շատ հաճելի է, թե մարդիկ ինչպես են մոտենում իմ ստեղծագործություններին, նայում, երբեմն քննարկում: Հետաքրքիր հայացքներ կան: Սրանք ոչ թե նկարներ են, այլ հայելիներ, որտեղ մարդիկ գտնում են իրենց հոգու մութ ...ՀԱՅՐԵՆԱՍԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ԱՐԺԱՆԻ ՀԵՏՆՈՐԴՆԵՐ ԼԻՆԵՆՔ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ49-ամյա Խաչիկ Սարգսյանը հատուկ, պաշտամունքի հասնող վերաբերմունք ունի Վարդան Մամիկոնյանի արձանի նկատմամբ: Նրա երազանքն ու խոհեմ առաջարկությունն է բոլոր նորապսակներին` իրենց հարսանիքի օրը հրապարակի շրջանն ...ԱՌԱՋԻՆ ՀԱՅԵՐԸ ՆՈՐ ԵՐԿՐՈՒՄ
ՔՆԱՐԻԿ ԱՎԱԳՅԱՆ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածուՀայերն Ամերիկայի Միացյալ Նահանգներ են մեկնել անձնական, կրթական, տնտեսական, քաղաքական, մշակութային, կրոնական եւ այլ հանգամանքներից ելնելով: Դեռեւս XVII դ. սկզբից Եվրոպայից դեպի Հյուսիսային Ամերիկա ուղեւորված ...ՎԱՂՎԱ «ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ»՝
Վիլյամ Սարոյանի հետ սփյուռքահայ մտավորական Օշին Քեշիշյանի 1978-ին ունեցած զրույցների շարքից մի հատված: Գուրգեն Մահարու «Չարենցի հետ» բանաստեղծության անհայտ տարբերակի՝ Գրիգոր Աճեմյանի անդրանիկ հրապարակումը: ...ԱՐՈՆՅԱՆԸ ԶԻՋԵԼ Է ԴԻՐՔԵՐԸ
ՖԻԴԵ-ն հրապարակել է ուժեղագույն շախմատիստների վարկանիշային հերթական ցուցակը: Ապրիլի համեմատ անհատական վարկանիշը 26-ով նվազեցրել է Լեւոն Արոնյանը՝ 6-րդ տեղից տեղափոխվելով 12-րդ հորիզոնական: Այժմ Արոնյանի ...ՑՄԱՀ ՈՐԱԿԱԶՐԿՈՒՄ ԳՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 7Ըստ ՀՖՖ մամուլի քարտուղարության տեղեկատվության, հունիսի 28-ին Կիպրոսում կայացած Ինտերտոտոյի գավաթի առաջին տուրի «Էթնիկոս Ախնաս» (Կիպրոս) -«Բեսա» (Ալբանիա) պատասխան հանդիպումը սպասարկում էր Հայաստանի մրցավարական ...ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՕլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնեն 25 մարզիկներ, որոնք այս օրերին ուսումնամարզական հավաքներ են անցկացնում: Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում մարզվում են բռնցքամարտիկները, ազատ եւ հունահռոմեական ...
ՍՈԽԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ԾՂՐԻԴՆԵՐԻՆ ԵՆ ԱՋԱԿՑՈՒՄ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՎԱՂԸ ՆՇՎՈՒՄ Է ԳԱԶԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏՈՂԻ ՏՈՆԸ
ԼԻԲԱՆԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՇԱԲԱԹԸ ԱՎԱՐՏՎԵՑ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ«ԱՐՄԹԵՔ ԿՈՆԳՐԵՍԻ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆ Է
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՄԵԿՆԱՐԿԵՑ ԵՐԿՐՈՐԴ YEREVAN MUSICFEST-Ը
ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր
ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՅՍՕՐՎԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ ԱՎԵԼԻ ՎՃՌԱԿԱՆ Է ԼԻՆԵԼՈՒ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ՞Վ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «ՌՈՒՄԲ-ՓԱՍՏԱԹՈՒՂԹ» Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԳՅՈՒԼԻ ԳՆԱԼԸ ԵՐԵՎԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԵՐԱՆԻ՜ ԳՆԱՐ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄՏՐԱԿՆ ՈՒ ԲԼԻԹԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
«ՈՐ ԲՈՒՅՈՒՔԱՆԸԹՆ ՈՒ ԲԱՇԲՈՒՂԸ ՍԱԲԱԹԱՅԱԿԱՆ ԵՆ, ԶԱՐՄԱՆԱԼԻ ՉԷ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԽՍՏԻՎ ՔՆՆԱԴԱՏՎԵԼ Է ԱՄՆ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ «ՊԱՐԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՌԻ ՇՈՒՐՋԸ»
Հ. Ծ.
ԳԼԽԱՑԱՎԱՆՔՆԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾՈՎ 3 ԱՆՁ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ

ՀԴԿ-Ն ԸՆԴԴԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ «ՊԱՏՄԱԲԱՆԱԿԱՆ» ՔՆՆԱՐԿՄԱՆ ՓՈՐՁԵՐԻ
ՀԴԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
- 1762 Իզմիրում Մարկոսի տպարանում առաջին անգամ սկսեց տպագրվել Եզնիկ Կողբացու «Եղծ Աղանդոց»-ը:
- 1818 Զեյթունը հրաժարվում է հարկ վճարել Մարաշի փաշային և ապստամբության դրոշ է բարձրացնում:
- 1823 Կ. Պոլսում ծնվեց Գրիգոր Աղաթոնյանը (Աղաթոն): (Վախճ. 1868թ.-ին):
- 1839 Մահացավ կոմպոզիտոր և հայ ձայնագրերի հեղինակ Պապա Համբարձումյանը:
- 1847 Մահացավ արքունի ոսկերչապետ Հակոբ Չելեպի Տյուզյանը, որի նախաձեռնությամբ հրատարակվում է «Եվրոպա» հանդեսը: (Ծնվ. հունվարի 3,1793 թ.):
- 1902 Բրյուսելում կայացավ հայրենասերների միջազգային համաժողով, որտեղ հայկական հարցերին նվիրված ճառերով հանդես եկավ ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ Ժան Ժորեսը և ուրիշներ:
- 1902 Բրյուսելում կայացավ միջազգային կոնֆերանս հօգուտ Հայկական հարցի արդարացի լուծման:
- 1908 Մահացավ հայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը: (Ծնվ. 1886թ.-ին):
- 1930 Ծնվեց հայ դերասան Մհեր Մկրտչյանը: (Վախճ. 1993թ.-ին):
- 1992 Հայկական ուժերը թողեցին ԼՂՀ Մարտակերտ քաղաքը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

