
ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՅՍՕՐՎԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ ԱՎԵԼԻ ՎՃՌԱԿԱՆ Է ԼԻՆԵԼՈՒ
Համաժողովրդական շարժման լիդերներն ու ներկայացուցիչները պատրաստվում են այսօր Մատենադարանի մոտ իրենց նախանշած հանրահավաքին ավելի վճռական դրսեւորումներ հաղորդել, քանի որ իշխանություններն այս ընթացքում որեւէ քայլ չեն արել երկխոսություն սկսելու մասին ընդդիմության վերջերս կատարած հայտարարությունից հետո:
Երեկ «Ուրբաթ» մամուլի ակումբում Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը ցավ հայտնեց, որ երկխոսություն սկսելու վերաբերյալ իրենց հայտարարությանը իշխանությունները ոչ միայն համարժեք չեն արձագանքել, այլեւ այս ընթացքում ավելի են ուժեղացրել ճնշումներն ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ: Որպես նման իրողության օրինակ՝ նա մատնանշեց նախօրեին Հյուսիսային պողոտայում «քաղաքական զբոսանքների» մասնակիցների վրա կատարված հարձակումն ու հետո էլ ասաց, թե այդ միջադեպը ոստիկանությունը չի բացահայտի, քանի որ դրա հետեւում կանգնած են իշխանությունները:
Լեւոն Զուրաբյանը նշեց, որ իշխանությունները երկխոսություն սկսելու իրենց առաջարկը նենգաբար ներկայացրին որպես շարժման նահանջ, ուստի իրենց այլ բան չի մնում, քան ժողովրդին պայքարի հանել. «Ստեղծված իրավիճակում ժողովրդին այլ բան չի մնում, քան վճռականորեն ոտքի կանգնել՝ ցուցադրելու շարժման հզորությունը, ազատելու իրենց քաղաքական հայացքների համար բանտերում հայտնված շարժման լիդերներին եւ վերականգնել ոտնահարված ժողովրդավարական ազատությունները երկրում»: Ընդդիմադիր գործիչը նշեց, որ հանրահավաքի խորհուրդը վարչախմբի ընտրությամբ փոխվեց եւ հուլիսի 4-ի հանրահավաքը, թերեւս, այլ շեշտադրումներ կունենա: Թե ինչպիսին կլինեն այդ շեշտադրումները, գոնե երեկ Զուրաբյանը չցանկացավ բացահայտել: Ավելին, մեր հարցին, թե հանրահավաքի խորհրդի փոփոխությանը զուգահեռ հնարավո՞ր է նոր ասելիք հնչի, Զուրաբյանը խորհուրդ տվեց ուղղակի մասնակցել հանրահավաքին: Չկարողանալով, իր իսկ խոսքով, բավարարել լրագրողներիս պրոֆեսիոնալ հետաքրքրությունը, Լեւոն Զուրաբյանը այսօրվա հանրահավաքի վերաբերյալ այլ տեղեկություններ չհայտնեց:
Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը մեկ այլ թեկնածուով փոխելու մասին խոսակցությունները, հենց իր՝ առաջին նախագահի կողմից նման հնարավորության չբացառումը, Լեւոն Զուրաբյանը վերագրեց առաջին նախագահի համեստությանը:
«Հիմա այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ինքն այս հարցում դարձել է անփոխարինելի: Ես կարծում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ե՛ւ խոսքով, ե՛ւ գործով ապացուցեց, որ ամենամեծ պոտենցիալն ունի հենց ինքը, ուղղակի ինքը, լինելով համեստ մարդ, իրեն թույլ չի տալիս այդպիսի բան ասել: Իմ կարծիքով, այսօր չկա որեւէ այլ քաղաքական գործիչ ընդդիմության դաշտում, որը կարողանար խմբավորել, միավորել այսքան քաղաքական հոսանքներ եւ կուսակցություններ: Այսօր նրա կոնսոլիդացնող պոտենցիալն ավելի է մեծացել, քան առաջ», հայտարարեց Լեւոն Զուրաբյանը:
Նա նաեւ խոսեց Հայ ազգային կոնգրեսի ստեղծման մասին՝ նշելով, որ Տեր-Պետրոսյանին սատարող որեւէ քաղաքական ուժ կոնգրեսի ստեղծման գաղափարը չի մերժել, պարզապես բոլորի պատկերացումները հաշտեցնելն այդքան էլ հեշտ չէ: «Քայլ առ քայլ մոտենում ենք Հայ ազգային կոնգրեսի հռչակման պահին», հավելեց նա՝ չկարողանալով սակայն կոնգրեսի ձեւավորման հստակ ժամկետ նշել:
- ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Քննարկում
MAVR գրել է:- hay
Ապեր աչքդ լուս լինի. Ամենալավ բաներն եմ ցանկանում քեզ, նորածինին, ընատնիքիդ ու ամբողջ հայ ազգին.
Միանում եմ առողջ բալիկ լինի- hay
siranush60 գրել է:- MAVR
[quote=HAKOB 50]Դու դեմ է՞ս էն բանին, որ օրենքի առաç բոլորը հավասար էն,Դու դեմ է՞ս էն բանին, որ չպետք է լինի մենաçնորհ,
Դու դեմ է՞ս որ Ժողովուրդը բողոքում է կեղցարարության դեմ, բռնի
ուԺի դեմ, քավոր սանիկության դեմ և մնացաց նեգատիվ երևութ-
ների դեմ: հայաստանը իր չափերով մի հատ չինական հանրաիւանութի
չափ է, ռ.ք.-ն էլ օգտվելով առիթից բաԺնի վարիչներ է նçանակել
ալյուր լյովիկ, բենզին սերԺիկ, գազ գագո, çաքր լֆիկ .....
լավ դու կողմ էս այսպիսի ապրելաձևին որ դեմ էս Ժողովրդի բողոքներին:
Դու, ինքտ, կարող էս որևէ գորց ձեռնարկել առանց որևե մեկի
թույլտվությամբ, չեեեե ճիçտ է անպայման պտի ինչ որ մեկին
մուցվես հետո դիմես օրենքին, այ սա է որ ինձ կատաղացնում է
և ստիպում կամա թե ակամա ցանկանալ մահը այս իçիւանության:[/quote
Քո կարծիքով ես, ապրելով Հայաստանում էտ թերություններին ցածոթ չեմ
Ես համ աշխատող եմ համ էլ բիզնես ունեմ ու քեզ պեք ա ասեմ որ ցանկացած խելացի մարդ կարող ա կապիտալ ներգրավելով բիզնեսով զբաղվել առանց լուրջ խոչնդոտների օրինակ մինչև մեր օրերը երբ որ հարկայինից իմ մոտ մկարդ ա եկել ու առաջարկել ա շրջանցենք օրենքը իրան կաշառք տամ ու քիչ հարկ վճարեմ ես միշտ մերժել եմ որովհետև Էտ որակները չունեմ: Բայց ինչն ա զարմանալի բոլորը խոսում են անհավասար պայմաններից հարկայինի կամայականություններից բայց չեն ասում այ մարդ մենք չենք որ ընգել ենք իրանց դռները ու խնդրում ենք կաշառք վերցնեն որ քիչ հարկ տանք: Իմ կարցիքով ինչ հասարակություն ունենք Էտ ձևի էլ իշխանություն ունենք: Մեր մեջ պետք ա ման գանք էտ թերությունները
apres...- MAVR
Aram գրել է:- Nikol
DU MTACI, ES FRANSIAIUM EM
- Nikol
DU MTACI, ES FRANSIAIUM EM
Ahaaaaa de hima NIKOLI anvan tak xosa lav, teche keparzevi vor nikolnela mikani demkani, isk du nikolin hargumes che u ches tuil ta vor martik etents metatsen. Che? Nikol aper heto mi harts tam, du nor germaniaumeir hima fransiaum. Baits ABGn chvediauma, enter genalu hamar feransiaov antsnel petk chi, karas daniaov genal. Feransia xies gali, chelini im gangi hetevitses gali? kakraz mihat tsik ketank irar he?- Nikol
HAJK գրել է:
suren գրել է:
Ուղիղ 1 տարի առաջ ամերիկահայ կազմակերպություններ "խնդրեցին" սորոսի հիմնադրամին
որ ՀԱՅԱՍՏԱՆ "կարգի բերի"--Նա ֆինանսավօրում է այսօրվա ամբօղջ ընդիմադիր դաշտը
Երբ կտրվեն ֆինաանսավօրումը, ՀԱՅԱՍՏԱՆ կմտնի խաղաղ կյանք
ՈՉ ՛ -ՍԻՈՆԻԶՄԻՆ--
ՈՉ -ԼՏՊ--
HAJK գրել է:
ԱԶԳ
ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾՈՎ 3 ԱՆՁ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ
Մարտի 1-ի դեպքերով Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից միջազգային հետախուզման մեջ են հայտարարվել 5 անձինք, որոնցից երկուսը` ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը եւ Լենդրուշ Տոնոյանը, հայտնաբերվել են Հայաստանում, եւ նրանց նկատմամբ հայտարարված միջազգային հետախուզումը դադարեցվել է: Դեռեւս միջազգային հետախուզման մեջ են «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, գործարար, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը եւ Վիրաբ Մանուկյանը: Ըստ «Նոյյան տապանի», հունիսի 24-ի դրությամբ իրավապահ մարմինների խնդրանքով Ինտերպոլի խողովակներով միջազգային հետախուզման մեջ են գտնվում 293 անձինք: Հասարակական հնչեղություն ունեցող գործերից այդ թվում են ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանը` 2000-ի ապրիլի 13-ից, կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը` 2005-ի հունվարի 15-ից, Երեւան-Նուբարաշեն խճուղու վրա կատարված սպանության գործով 4 անձինք:
2003-2007 թթ. ընթացքում ՀՀ տարածքում հայտնաբերվել են Ինտերպոլի անդամ երկրների կողմից հետախուզվող 127 անձինք, որոնցից 29 գտնվում էին միջազգային հետախուզման մեջ եւ ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 550 անձինք, որոնցից 155-ը գտնվում էին միջազգային հետախուզման մեջ:
Vahan NY ORIGINA գրել է:- HAKOB 50
քյասար դու սերԺից էն կողմ ոչինչ չես տեսնում, դու մի հատ կարդա Հովհվնիսյանի կենսագրությունը ու համեմատի սերԺի կենսագրությանը, իհարկե դա իմ կողմից
սիւալ համեմատյուրյուն է քանի որ սերԺիկը պտի çատ հաց ու պանիր ուտի
որ հասնի հովհանիսյանի մակարդակին, դրան էլ համաձայն չես, Արամ
կարապետյանը իհարկե Արամին էլ համաձայն չես, դե ասա մեկին բացի սերԺից
ումն էս տեսնում պռեսիդենտի պոստում:
Հակոբ Սերժն էլ Հայստանում չի ծնվել իսկ կենսագրություն կարդալով մարդուն չեն իմանում հիմա եթե քո մասին գրեն թե դու իսպանիայի թագավորն ես թագավոր կդառնա՞ս- HAKOB 50
Vahan NY ORIGINAL գրել է:- Aram
Es kartsumei Hakobe miamit marta baits du miasa eti iskakanits Sionakan shpiona. Du gites che SHPION ONIKE ova, nera hernel gites che ova? De hima tes et hankartsakiutiuna vor Hakobe nerana tesnum apaga sionakan hayastani naxagah?
Ապեր Հակոբը չորրորդ դասարանի կրթություն ունի իրանից մի նե-ացի- Aram
Vahan NY ORIGINAL գրել է:- Vahan NY ORIGINAL -IN
Դու վոր դասարան ես հմի շաաատ հոգնաց տղա իսկ քեզ դու ինչ տղու տեղես դրե: Հայրենասեր, Գողական թե բեսպրիդելնիկ: Վոր իմանամ ինչ հարց տամ.......
Քեզ ո՞րն ա ձեռ տալիս:- Vahan NY ORIGINAL -IN
Aram գրել է:- www.taregir.am
Իսրայելի դրոշի, հակասեմիտիզմի եւ Հ1-ի մասինԵվրոպական միջազգային կառույցները, նաեւ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը վերջերս կարեւորում են պայքարը հակահրեական քարոզչության դեմ, որը նոր թափով է ծավալվել մի շարք երկրներում: Այդ երկրների շարքում է նաեւ Հայաստանը:
Հիշեցնենք՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դեյվիդ Կրամերը, որ վերջերս այցելել էր Հայաստան, ՀՀ բարձրագույն պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում մտահոգություն հայտնեց այդ առիթով:
Հակահրեական քարոզչության, հակասեմիտության ամենաակնառու դրսեւորումը Հ1-ի եթերում բազմիցս ցուցադրված կադրերն են Ազատության հրապարակի հանրահավաքից, երբ Հ1-ի օպերատորը սեւեռվել էր հարթակից ոչ հեռու ծածանվող Իսրայելի դրոշին, եւ եթերից լուտանքներ ու մեղադրանքներ էին հնչում ՀՀ առաջին նախագահի ու Համաժողովրդական շարժման հասցեին: Իսրայելի դրոշի ծածանումը Հ1-ը գնահատում էր որպես ահավոր մեղք, ազգային դավաճանություն, աններելի հանցանք:
Հարց է ծագում. եթե Հանրային հեռուստատեսությունն իսկապես դատապարտում է այդ փաստը, եթե դա պարզունակ միջոց չէ՝ պարզապես լուտանքներ հնչեցնել, ապա ի՞նչն է խանգարում ՀՀ իշխանություններին՝ հանձնարարական տալ համապատասխան անձանց՝ առավել ուշադիր նայել նշված կադրերը, ճշտել դրոշը ծածանողի ինքնությունը, հայտնաբերել նրան ու խաչել նույն այդ Ազատության հրապարակում:
Մի՞թե «Հայլուրի» միջոցով իրենց նվիրական իղձերն արտահայտող իշխանավորներին չի հետաքրքրում դրոշը ծածանողի ինքնությունը, այդ ինչպե՞ս է, որ նրանց հետաքրքրում է, թե «հանրահավաքների ժամանակ ինչ էին խոսում օտարերկրյա պետությունների կողմից ցուցաբերվող աջակցության մասին, հատկապես՝ որ երկրների», բայց չի հետաքրքրում այդ «աջակցության» ակնառու ապացույց արարքի հեղինակի՝ Իսրայելի դրոշը ծածանողի ով լինելը: Մի՞թե նրանց չի հետաքրքրում՝ նա լեւոնակա՞ն է արդյոք, էդ ի՞նչ նպատակով էր ծածանում այդ «օտարերկրյա պետության» դրոշը...
Դո՛ւք, ռեժիմի աչալուրջ պահապաններ, որ պատրաստ եք հոշոտել անգամ Հայաստանի եռագույնը ծածանողներին, էդ ի՞նչ մեծահոգություն եք ցուցաբերում էդ սիոնիստական դրոշը ծածանածի նկատմամբ...
Թե՞ նրան էլ էիք դուք առաքել Ազատության հրապարակ, որ ամիսներով պառավ կնկա պես «ղիյբաթ» անեք, անիծեք ու վայրահաչեք «հրեամասոնական կողմնորոշում ունեցող», «հրեամասոնական ուժերին ծառայող» շարժման հասցեին:
Իսկ ինչո՞ւ հիմա էլ չեք շարունակում նույն ոգով, ի՞նչ պատահեց, որ հանկարծ խեղճացաք ու սսկվեցիք, ավելին՝ սկսեցիք հիմա էլ արդարանալ, թե երբեւէ հանդես չեք եկել հակասեմիտիզմի դիրքերից:
Aper es chegitem es gerore ova baits hastat vochxara. Es gerore mihat harts chitalis iran te inchu en amerikatsinere etents "anhangestatsats" "hakasemiyizmov"? Nax en bani meg vor hayere demen vor erevanum sumgaiti ore vomen sionakan lertes levon ter petrosiane pari hereakan deroshi tak der hakasionizm chi. Erkrort tor herianere mer dem batsaterven te nax inchuen kazmakerpel hayeri tseraspanutiune 1915 tevin, ev erkrort te inchuen aisor amen dzevov ogandakum turkiai rasistakan hakahay gortsorutiane ev paikarum tseraspanutian chanachman dem ev erort te inchu en finansavorum levonin. Et hartsere piti derven vochte "hakasemakanutian " hartsere. Ev verchine ai apush, duk sar ore vornumek te xoski azatutiun piti lini, de hima xoski azatutian dem inchek endvezum, azat xosumenk u lava.- www.taregir.am
Սարգիս գրել է:- Հայաստան
Բարի ազատում կնոջդ,առողջ բալիկ
լինի,հորով մորով,աստված պահապան լինի ...
UNDERGROUND-ին
Հարգելիս, բարի ազատում ցանկացանք: Սպասում ենք քո գեղեցիկ հայուհու ծննդյան լուրին:
Հուսամ Մայր և բալիկ երկուսն էլ առողջ են: Պաչիկներ փոքրիկին:- Հայաստան
Vahan NY ORIGINAL գրել է:- Vahan NY ORIGINAL -IN
Չե դու են պատասխանը չասիր ես քեզ պարզ հարց դու պարզ պատասխան : Դե եթե ինզնովա չորորդնա ետել չասեմ վորնա: Գնա ու մտածի ...............
Չորրորդը դու ես որ կաս- Vahan NY ORIGINAL -IN
a+1-1=x գրել է:
ԸՆՏԱՆԻՔԸ ՀԵՌԱՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, երեկ՝ հուլիսի 3-ին, ժամը 9։45-ի Երեւան-Փարիզ-Լոս Անջելես չվերթով ԱՄՆ են մեկնել հայրենի ազատագրական շարժման առաջնորդի կինը՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը, հարսը՝ Լիլիթ Տեր-Պետրոսյանը եւ երեք թոռները։ Ընդ որում՝ նրանց տոմսերը ձեռք են բերվել մեկ ուղղությամբ, իսկ մեկնողները իրենց հետ տարել են մեծ քանակի ուղեբեռ։ Կարելի է ենթադրել, որ Տեր-Պետրոսյանի ընտանիքը ԱՄՆ է մեկնել երկար ժամանակով կամ անվերադարձ։ Ավելացնենք, որ այս մասին տեղյակ չեն եղել նույնիսկ առաջնորդի ամենամերձավոր զինակիցները։
Vahan NY ORIGINAL գրել է:- Vahan NY ORIGINAL-in
Կներես քո րոպեներից մի վարկյան հարցով զբաղացնեմ : Էտ ինչ կուպեյում եմ կարողա .................
են կուպեում որ միշտ ե-ել ես- Vahan NY ORIGINAL-in
Vahan NY ORIGINAL գրել է:- Me
Սարգիս, կամ ապատեղեկացված եք կամ դիտավորյալ ստեր եք տարածում: Հույս ունեմ առաջինը: Լևոն Տեր Պետրոսյանը դեռ 66 թվականին ձերբակալվել է .......................................................................66 ին անվտանգության օրգանների գործ տվո- ա ե-ել իրան էլ մնացածի հետ ձերբակալել են որ մնացածը գլխի չնկնեն Ցեղասպանությանը նվիրված ցույցին մասնակցելու պատճառով: .....................................................Լևոն Տեր Պետրոսյանի օրոք և մասնակիորեն իր ջանքերի շնորհիվ .......................................................................... ետ ինչ ջանքեր ա թափել իրան չէին թո-նում որևէ բան ձեռնարկեր հայաստանում .............Հայաստանում բացվեց առաջին և միակ Եղեռնի թանգարանը: Իր օրոք և իր ջանքերի շնորհիվ կազմակերպվեց հայկական հողի վրա Եղեռնին նվիրված առաջին գիտաժողովը:............................որ գիտաժո-ովը որ ասում ա պատմության փոշին թափ տա՞նք մեր ուսերից ............. Իհարկե կարող ենք բոլորս այստեղ նստել, պատմությունը փոխել ու այն համապատասխանեցնել մեր տեսակետին, բայց այդ դեպքում ինչով ենք տարբերվում թուրքերից?
Ի միջ այլոց ուղղակիորեն սուտ եք ասում պնդելով թե Լևոնը ուրախ է որ Ցեղասպանությունը տեղի է ունեցել, և հիմա տեսնելով ամբողջական մեջբերումը պիտի որ ներողություն խնդրեիք, ինչը չարեցիք և փոխարենը հերթական անհիմն ու ոչինչ չասող հայտարարությունը արեցիք: Տխուր է: Բանավիճել կարելի է, բայց եկեք անենք դա փաստերով:
- Me
Vahan NY ORIGINAL գրել է:- Սարգիս
Համաժողովրդական պայքարը, որ այսօր Հայաստանում ընթանում է Հայ ազգային կոնգրեսի դրոշի ներքո եւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, անշուշտ, պայքար է հանուն Ազատության:Խնդիրն այն է, սակայն, որ Ազատությունը ինքը շատ ընդգրկուն հասկացություն է, եւ ուրեմն` երբեմն կոնկրետության անհրաժեշտություն է զգում: Այսօր շատերը, որ ուզում են հասկանալ միանա՞լ շարժմանը թե շարունակել պատերի տակ դժգոհելու իրենց գործելաոճը` հարց են տալիս. ի՞նչ նկատի ունեք Ազատություն ասելով, ոչ թե իդեալի գաղափարի, այլ կոնկրետ քաղաքական անելիքի մակարդակում: Ոմանք անգամ ասում են` եթե պիտի Հայաստանում էլ միասեռականների ամուսնությունները թույլատրվեն, մենք դեմ ենք դրան, չենք ուզում այդ ազատությունը: Ահա այս եւ այսօրինակ դիրքորոշումնեը հուշում են, որ մենք պետք է ամենապարզ կերպով ձեւակերպենք Ազատության, մեր կողմից ջատագովվող Ազատության իմաստը: Սա նաեւ կարեւոր է այն առումով, որ պայքարում ներգրավված են շուրջ 20 կուսակցություններ, դրանից ավելի մեծ թվով հասարակական կազմակերպություններ ու քաղաքացիական նախաձեռնություններ, եւ Ազատության մասին նրանց պատկերացումները, ընկալումները, իդեալները կարող են նույնական չլինել: Ավելի ճիշտ` հաստատ նույնական չեն: Բայց մյուս կողմից` նրանք միասին պայքարում են հանուն Ազատության, նշանակում է Ազատության նրանց ընկալումների մեջ կան այնպիսի ընդհանրություններ, որ նրանց դարձնում է համախոհ: Եւ հենց այս ընդհանրություններն են այն սկզբունքները, որ Համաժողովրդական շարժումը նկատի է առնում Ազատություն ասելով: Ավելի կոնկրետացնենք, եւ փորձենք ձեւակերպել, թե այս պարագայում ինչ ասել է Ազատություն` քաղաքական անելիքի իմաստով: Ձեւակերպումը հետեւյալն է. Հայաստանի իշխանությունները, բոլոր մակարդակներում` սկսած ՏԻՄ մարմիններից, վերջացրած երկրի նախագահով, պետք է ձեւավորվեն քաղաքացիների Ազատ կամարտահայտման միջոցով, բացառապես Ազատ կամարտահայտման միջոցով: Բայց սա ամենը չէ. ժողովուրդը Ազատ կամարտահայտմամբ ոչ միայն պետք է իշխանություն ձեւավորելու, այլեւ նույն Ազատ կամարտահայտման միջոցով այդ իշխանությունից ազատվելու հնարավորություն ունենա: Այսինքն, ժողովուրդը պետք է հնարավորություն հնարավորություն ունենա ոչ միայն նախագահ ընտրել այն մարդուն, որին ինքը ուզում է տեսնել նախագահի պաշտոնին, այլեւ պետք է հնարավորություն ունենա, ասենք, հաջորդ ընտրություններում` արտահերթ կամ հերթական ընտրել եւ նախագահ դարձնել մեկ ուրիշ մարդու, գործող նախագահի քաղաքական հակառակորդին: Ահա սա է մեր ջատագոված Ազատության գագաթը, եւ այս երվորյակ սկզբունքները պետք է դառնան մեր Ազատության հիմքն ու պսակը: Մնացած սկզբունքները պետք է ծառայեն ժողովրդի Ազատության, այսինքն ինքնիշխանության ամրապնդմանը: Այդպիսի երկու մայր սկզբունք կա, որ կուզենայի առանձնացնել. առաջինը խոսքի Ազատության, երկրորդը` տնտեսական գործունեության Ազատության սկզբունքն է: Չեմ կարծում, թե հարկ կա այս հրապարակման մեջ խոսել վերջին երկու սկզբունքների դետալների մասին, որովհետեւ այդ հարցը բազմիցս քննարկվել է եւ մեկնաբանվել: Այսօրվա ասելիքի իմաստն այն է, որ Համաժողովրդական շարժումը Ազատություն հասկացությունը պետք է արձանագրի նշված երեք սկզբունքներից կազմված եռանկյունու տեսքով, որի գագաթին իշխանություն ձեւավորելու եւ իշխանությունից զրկելու ժողովրդի ինքնիշխան իրավունքն է: Արձանագրենք նաեւ, որ եթե ժողովրդի այս բարձրագույն իրավունքը ոտնահարված է, ժողովուրդը իրավասու է այն վերականգնել իրեն հարմար ցանկացած մեթոդով, եւ այդ մեթոդը լեգիտիմ է ի բնե, անկախ նրանից` դա զինված ապստամբություն է, թե խաղաղ հանրահավաք: Անկախ ամեն ինչից Համաժողովրդական շարժումը պետք է պսակվի ժողովրդի ինքնիշխանության վերականգնմամբ, որի սիմվոլը կարող է դառնալ Տեր-Պետրոսյանի ընտրվելը ՀՀ նախագահ: Բայց կարեւոր է արձանագրել, որ Համաժողովրդական շարժումը ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների պայքար է, այլ պայքար է հանուն ժողովրդի ինքնիշխանության վերականգնման, եւ Տեր-Պետրոսյանի դերը այս պայքարում, ինչպես ինքն է ասել, պայքարի խթան, գործիք լինելն է: Ոմանք ասում են, թե չեն հավատում Շարժման ղեկավարի հռչակած սկզբուքնենրին եւ հղում են անում 1996 թվականի վրա: Տեր-Պետրոսյանը չի արհամարհել այսպիսի տեսակետներ ունեցողներին եւ հայտարարել է, որ պատրաստ է նախագահ ընտրվելուց երեք տարի անց հրաժարական տալ, եւ ընդհանրապես հեռանալ քաղաքականությունից (այս միտքը Տեր-Պետրոսյանը կրկնեց նաեւ վերջերս Գյումրիում կայացած հանրահավաքում): Այս հայտարարությունը ինչ մեկնաբանություն ասես չստացավ, բայց գլխավորը չասվեց. իր այդ խոստմամբ Տեր-Պետրոսյանը արձանագրեց, որ Համաժողովրդական շարժման գլխավոր գործող անձը ոչ թե ինքն է կամ հարթակում կանգնած որեւէ ոք, այլ հրապարակում կանգնած ՀՀ քաղաքացին, որին «Հայլուրը» «բոմժ» է անվանում: Երանի «բոմժերին», որովհետեւ նրանցն է իշխանությունը: Հ.Գ. Անշուշտ, իմ նշած սկզբունքները չեն ընդգրկում «Ազատություն» հասկացության ողջ իմաստը: Բայց «Ազատություն» հասկացության նոր իմաստների արձանագրումն ու դրնաք ՀՀ-ում ներդնել-չներդնելը Հայաստանի ժողովրդի եւ նրա ընտրած իշխանությունների հարաբերության գործ է: Այս պահին արձանագրենք, որ Համաժողովրդական շարժման նպատակը ոչ թե Տեր-Պետրոսյանին կամ որեւէ անձի, այլ Հայաստանի ժողովրդին իշխանության բերելն է, ժողովրդի ինքնիշխանությունը վերականգնելը: <UL class=c> <LI class=italic><STRONG>Լեւոն Տեր-Պետրոսյան</STRONG> «թրքամետության» մասին խոսում են մարդիկ, ովքեր իրենց գիտակցական կյանքի տեւական մի հանգրվանում ստորաքարշորեն ծառայել են թուրքերին:Սկսեմ նրանից, որ հանրահավաքի մասնակիցներից շատերի նման՝ ես եւս Հայոց ցեղասպանությունը վերապրածների շառավիղ եմ: Պապս մասնակցել է Մուսա-լեռան հերոսամարտին: Յոթնամյա հայրս ուտելիք եւ ջուր է կրել դիրքեր: Իսկ մայրս այդ օրերին ծնվել է քարանձավում: Եթե ֆրանսիական նավատորմը պատահաբար չանցներ Մուսա-լեռան ափերով, ապա ես գոյություն չէի ունենա եւ, ի հրճվանս Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի, այսօր չէի խոսի այս հարթակից: Իմ գերդաստանի երեք սերունդ այս կամ այն կերպ պայքարել է թուրքերի դեմ: Ասվեց արդեն, որ պապս մասնակցություն է ունեցել Մուսա-լեռան հերոսամարտին: Ավելի վաղ, 1896 թվականին, Զեյթունի ապստամբությունից հետո, նա վեց ամիս անցկացրել է թուրքական բանտերում: Հայրս 1939-ին գլխավորել է Ալեքսանդրեթի սանջակը Թուրքիային հանձնելու ծրագրի դեմ ուղղված հայկական շարժումը: Իսկ ես 1966-ին, Ցեղասպանության տարեդարձի առթիվ կազմակերպված ցույցի ժամանակ, ձերբակալվել եւ շուրջ մեկ շաբաթ բանտարկվել եմ Երեւանի բերդում, երբ Քոչարյանն ու Սարգսյանը ցեղասպանություն բառն անգամ չէին լսել: Ինձ «թրքամետ» են անվանում այն պատճառով, որ իմ նախագահության օրոք ես բազմիցս պնդել եմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը եւ, որ իբր երբեւէ չեմ բարձրացրել Ցեղասպանության ճանաչման հարցը: Փաստերից առաջինը ստույգ է, քանի որ իսկապես պնդել եմ եւ այսօր էլ կարեւորում եմ հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորումը, իսկ երկրորդը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը: Իմ իշխանության օրոք է կառուցվել Ցեղասպանության Երեւանի թանգարանը: Առաջին անգամ Հայաստանում ե՛ս եմ կազմակերպել Ցեղասպանությանը նվիրված հեղինակավոր միջազգային գիտաժողով, որը տեղի է ունեցել 1995 թվականին, եւ որին մասնակցել են համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ մասնագետներ: Սկսած Հայաստանի առաջին հանրապետությունից մինչեւ օրս, ե՛ս եմ եղել մեր երկրի միակ գործող ղեկավարը, որը, թեեւ սեղմ, բայց համակողմանի քաղաքական գնահատական է տվել Ցեղասպանությանը (Լ. Տեր-Պետրոսյան, Ընտրանի, Երեւան, 2006, էջ 477-481): Ճիշտ է, սակայն, որ այս ամենով հանդերձ, Ցեղասպանության ճանաչումը ես չեմ դրել Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում, դա համարելով անժամանակ ու վտանգավոր, ինչը կփորձեմ հիմնավորել քիչ հետո: Ի տարբերություն ինձ, Հայաստանի երկրորդ նախագահը այդ հարցն անմիջապես դարձրեց հանրապետության արտաքին քաղաքականության անկյունաքարը եւ իշխանավարության առաջին իսկ օրվանից սկսեց հետեւողական քայլեր կատարել այդ ուղղությամբ: Ո՞րն էր այս նոր քաղաքականության տրամաբանությունը: Դա պարզաբանելու համար ես կրկին ստիպված եմ դիմելու հուշապատումի օգնությանը: 1997 թվականին, երբ ես վարչապետ Քոչարյանին առաջարկեցի գլխավորել «Հայաստան-Սփյուռք հարաբերությունների համակարգման պետական խորհուրդը», նա հրաժարվեց՝ պատճառ բռնելով այն հանգամանքը, որ խորհրդի գործունեության ծրագրում բացակայում է Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ կետը: Երբ ես, «Հայաստան համահայկական հիմնադրամի» տնօրեն Մանուշակ Պետրոսյանի ներկայությամբ, խնդրեցի հիմնավորել իր տեսակետը, Քոչարյանն ասաց բառացիորեն հետեւյալը. «Ես չգիտեմ, թե ինչ բան է ցեղասպանությունը, բայց հաստատ գիտեմ, որ դա պետք է Սփյուռքին: Եթե մենք մտցնենք այս կետը, ապա Սփյուռքը կոգեւորվի եւ ավելի մեծ նյութական օժանդակություն կցուցաբերի Հայաստանին: Ավելին, եթե Հայաստանը պաշտոնապես ներկայացնի Ցեղասպանության ճանաչման պահանջը, ապա Թուրքիան տեղի կտա եւ մեկ տարուց կբացի հայ-թուրքական սահմանը: Բացի այդ, նա ավելի անկողմնակալ դիրք կգրավի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում եւ այլեւս ջանասիրաբար չի պաշտպանի Ադրբեջանի դիրքորոշումը»: 1998 թվականի սեպտեմբերին Ռոբերտ Քոչարյանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրեց Ցեղասպանության ճանաչման հարցը, ինչը թեեւ պալատական ներբողագիրների կողմից գնահատվեց որպես աննախադեպ քաջագործություն, բայց այդպես էլ մնաց որպես մերկապարանոց եւ անհետեւանք հայտարարություն: Եթե նշված ճղճիմ ու պրիմիտիվ քաղաքական հաշվարկներն էին ընկած Քոչարյանի որդեգրած դիրքորոշման հիմքում, ապա դա կարող է նշանակել միայն մեկ բան, այն է՝ տրորել, պղծել մեր ազգային մեծագույն ողբերգությունը, այն դարձնել անպարկեշտ սակարկությունների առարկա, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ Հայաստանի նախագահի վերոհիշյալ կանխատեսումներից ոչ մեկը մինչեւ օրս այդպես էլ իրականություն չի դարձել: Որ ՄԱԿ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի հնչեցումը սոսկ ներքին սպառման կարիքները բավարարելուն, այսինքն՝ հայության աչքում հերոս երեւալուն միտված տղայամտություն էր, պարզ է դառնում նրանից, որ Քոչարյանի հայտարարությանը չհետեւեց ոչ մի գործնական քայլ: Ավելի լուրջ մտադրություններ ունենալու պարագայում՝ Քոչարյանն ու Օսկանյանը պարտավոր էին, ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված արարողակարգով, Ցեղասպանության ճանաչման նպատակով կոնկրետ գործընթաց սկսել, որի արդյունքը պիտի հանդիսանար այդ կազմակերպության կողմից ընդունված համապատասխան բանաձեւը: Որպես ՄԱԿ-ի լիիրավ անդամ, Հայաստանն ուներ այդ իրավունքը, բայց, չգիտես ինչու, չօգտվեց դրանից, բավարարվելով ընդամենը հարցի արծարծման պարզունակ իմիտացիայով: ՄԱԿ-ը մամուլի ակումբ չէ, ուր գնում են հայտարարություններ անելու, այլ հեղինակավոր իրավա-քաղաքական ատյան, որտեղ պետությունները կոնկրետ հարցեր են լուծում: Եվ ընդհանրապես, Հայաստանի ներկա իշխանությունները գործնական քաղաքականությունը չեն տարբերում հայտարարություններից ու հոխորտանքներից, մոռանալով, որ քաղաքականությունը ոչ թե խոսք է, այլ նախեւառաջ ու միայնումիայն՝ գործ: Երբ ազդարարում են, որ Ղարաբաղը մերն է, նրանց թվում է, թե հարցն արդեն լուծված է: Երբ պնդում են, որ Ղարս-Ախալքալաք երկաթուղին չպիտի կառուցվի, նրանք կարծում են, թե այդպես էլ պիտի լինի: Երբ պահանջում են, որ ամերիկյան կոնգրեսը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, համոզված են, որ այդ մարմինը պիտի կատարի իրենց պահանջը: Երբ Թուրքիային թելադրում են բացել հայ-թուրքական սահմանը, կասկած չունեն, որ մեր հարեւանը պիտի ենթարկվի այդ թելադրանքին: Երբ Ադրբեջանին հորդորում են զերծ մնալ միլիտարիստական ռիտորիկայից, մտածում են, որ վերջինս կանսա իրենց հորդորին: Վերջին տասը տարում Հայաստանի արտաքին քաղաքականությունն, ահա, այսպիսի դատարկ, գավառական, անիմաստ հայտարարությունների մի շարան է: Իշխանությունները չեն իսկ անդրադառնում, թե դրանով ինչպիսի ծիծաղելի վիճակի մեջ են դնում թե՛ իրենց, թե՛ մեր երկիրը: Տպավորություն է ստեղծվում, թե նրանք պետությունը շփոթում են Ստեփանակերտի ԺԷԿ-ի կամ Բուրջ-Համմուդի թաղապետարանի հետ: Երբ իրենց հայտարարությունների ձեռքը կրակն ընկած Ռոբերտ Քոչարյանն ու Վարդան Օսկանյանը հայտնվում են անհարմար վիճակներում, պատճառաբանում են, թե ճիշտ չեն հասկացվել, կամ իրենց խոսքերը սխալ են թարգմանվել: Ո՞վ է երբեւէ, անհոդաբաշխ բարբաջանքներից ու հոխորտալից հայտարարություններից բացի, նրանց շուրթերից որեւէ կշռադատված, տրամաբանական վերլուծություն կամ ծրագրային ելույթ լսել արտաքին քաղաքականությանը վերաբերող խնդիրների մասին: Ե՞րբ են նրանք իրենց հստակ տեսակետը ներկայացրել արտաքին քաղաքականության այնպիսի կենսական եւ հրատապ հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են, ասենք, Ղարաբաղյան հակամարտության լուծումը, Հայաստանի քաղաքական եւ տնտեսական մեկուսացման հաղթահարումը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ թեկուզ Ցեղասպանության ճանաչման խնդրի հետապնդումը, որի նպատակը հայտնի չէ ո՛չ ժողովրդին, ո՛չ էլ նույնիսկ իրենց: Ազնիվ լինելու դեպքում ներկա իշխանությունները պետք է ընդունեին, որ մեր արտաքին քաղաքականությունը վերջին տաս տարում լիակատար ձախողման կամ կրախի է մատնվել: Ամերիկյան կոնգրեսից պահանջում էին ուժի մեջ թողնել Ադրբեջանի դեմ կիրառված պատժամիջոցներին վերաբերող 907 բանաձեւը, բայց կոնգրեսը չեղյալ հայտարարեց այն: Նույն մարմնին պաշտոնապես կոչ էին անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եւ տեսանք, թե դա ինչ արդյունք ունեցավ: Թուրքիային հորդորում էին մեզ հետ հարաբերությունները չպայմանավորել հայ-ադրբեջանական հակամարտության գործոնով ու բացել ընդհանուր սահմանը, սակայն ոչինչ չստացվեց: Սկզբնապես Թուրքիայի առջեւ պայման էին դնում ճանաչել Ցեղասպանությունը, բայց հետո հրաժարվեցին դրանից, համաձայնելով՝ այդ երկրի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների: Համաշխարհային հանրությանը թելադրում էին թույլ չտալ Ղարս-Ախալքալաք երկաթուղու կառուցումը, բայց դա արդեն իրականություն է դառնում: Ընդդիմանում էին Ախալքալաքում տեղակայված ռուսական բազայի դուրսբերմանը, սակայն այդ բազան այլեւս գոյություն չունի: Հոխորտում էին, թե Հայաստանը դեռ 100 տարի էլ կարող է զարգանալ շրջափակման պայմաններում, բայց շարունակ բողոքում են շրջափակումներից: Պնդում էին, որ հայերն ու ադրբեջանցիներն օրգանապես անհամատեղելի ազգեր են, բայց գիշեր-ցերեկ խոսում են հաշտությունից: Հայտարարում էին, որ Ղարաբաղի հարցը մեզ համար արդեն լուծված է, բայց, չգիտես ինչու, չեն հրաժարվում բանակցություններից: Փորձում էին խափանել ԵԱՀԿ գագաթնաժողովի անցկացումը Ստամբուլում, բայց գլխիկոր մասնակցեցին այդ գագաթնաժողովին, ու դեռ ավելին, ստորագրեցին նրա ընդունած հայտնի խարտիան, այդպիսով պետական մակարդակով ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Մի խոսքով, դիվանագիտական խայտառակ պարտությունների մի ամբողջ շարան, որոնք խոստովանելու կամ նույնիսկ ըմբռնելու ունակությունը դուրս է Քոչարյանի եւ Օսկանյանի կարողության սահմաններից: Ի՞նչ կարիք կար ներքաշվել գործընթացների մեջ, որոնք կախված չեն Հայաստանի կամքից, կամ հավակնել դերակատարումների, որոնք վեր են նրա հնարավորություններից: Այդպիսի անխոհեմության ամենավառ օրինակն է մեր միջամտությունը Եւրոմիության եւ Թուրքիայի հարաբերությունների կառուցման գործընթացին: Մի՞թե հասկանալի չէ, որ Հայաստանը ո՛չ կարող է նպաստել, ո՛չ էլ խոչընդոտել Թուրքիայի անդամակցությանը Եւրոպական Միությանը: Մեր ի՞նչ գործն էր, ուրեմն, նամակներ հղել Բրյուսել՝ պահանջելով չսկսել Եւրոմիություն-Թուրքիա բանակցությունները կամ վերջինիս առջեւ նախապայման դնել՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մեզ համար ո՞րն է գլխավոր՝ պատշաճ կերպով չձեւակերպված մի սկզբունք, թե՞ Հայաստանի կոնկրետ պետական շահը: Եւրոպան, եթե ցանկանար, այդ նախապայմանը կդներ առանց մեր խնդրանքի, եւ հավատացած եղեք, այդպես էլ վարվել է: Եթե Եւրոմիությունն այսօր տարբեր պատրվակներով ձգձգում է Թուրքիայի հետ բանակցությունները եւ նորանոր պայմաններ առաջարկում նրան, դա ընդամենը նշանակում է, որ առայժմ պատրաստ չէ իր կազմում ընդգրկել այդ երկիրը: Երբ պատրաստ լինի, կբավարարվի Թուրքիայի բացատրություններով եւ մի կողմ կդնի սուր տարաձայնությունները, այդ թվում՝ Ցեղասպանության հարցը: Հայաստանի իշխանությունների՝ անմեղսունակության հասնող պահվածքն այս հարցում տարօրինակ է նաեւ մեկ այլ առումով: Մի կողմից կեսբերան հայտարարելով, թե համաձայն են Թուրքիայի անդամակցությանը Եւրոմիությանը, մյուս կողմից նրանք, ինչպես տեսանք, անում են ամեն ինչ՝ դա վիժեցնելու համար: Ինչո՞վ բացատրել այս երկակի խաղը: Մի՞թե ակնհայտ չէ, որ Թուրքիայի անդամակցությունը Եւրոմիությանը՝ Հայաստանին ձեռնտու է բոլոր առումներով՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ ապահովական: Ո՞րն է ավելի վտանգավոր՝ Եւրոմիության անդամ Թուրքիան, թե՞ Արեւմուտքից մերժված, հայացքը դեպի Արեւելք շրջած Թուրքիան: Կամ ո՞րն է ավելի նախընտրելի՝ Արեւմուտքից մեկուսացած Հայաստանը, թե՞ Եւրոմիությանը սահմանակից Հայաստանը: Մեր երկրի արտաքին քաղաքականությունը վաղուց պիտի պատասխանած լիներ այս պարզ հարցերին: Ի դեպ, իմ տպավորությամբ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Սերժ Սարգսյանն ավելի լրջմիտ եւ իրատես է, քան Ռոբերտ Քոչարյանը, քանի որ չի տառապում վերջինիս նարցիսիզմով: Ի՞նչ պիտի անեին Հայաստանի իշխանությունները՝ Եւրոմիությանը Թուրքիայի անդամակցությանը խոչընդոտելու փոխարեն: Պիտի անեին իրենց արածի ճիշտ հակառակը: Այսինքն՝ պետք է բարի կամք դրսեւորեին եւ ոչ մի կերպ չխանգարեին այդ գործընթացին: Ավելին, պետք է Բրյուսելից պահանջեին չշահարկել Ցեղասպանության ճանաչման հարցը՝ հայ-թուրքական հարաբերությունների այդ բարդ կնճռի լուծումը թողնելով կողմերին: Ժամանակն է վերջապես հասկանալ, որ վերջնագրեր ներկայացնելով կամ անկյուն սեղմելով, ոչ ոք չի կարող Թուրքիային պարտադրել՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Բոլորովին չեմ կասկածում, որ Թուրքիան վաղ թե ուշ անելու է այդ բանը: Բայց դա տեղի է ունենալու ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից առաջ, այլ մեր երկրների միջեւ բարիդրացիության, համագործակցության եւ վստահության մթնոլորտի ձեւավորումից հետո: Հետեւաբար, զգացմունքները մի կողմ թողնելով, այդ հարաբերությունները պետք է կառուցել մեկնելով այն իրողությունից, որ 1915 թվականի իրադարձությունները Հայաստանը համարում է Ցեղասպանություն, իսկ Թուրքիան՝ ոչ: Մեզ համար անընդունելի եւ վիրավորական է հայ եւ թուրք պատմաբանների հանձնախումբ ստեղծելու մասին արված հայտնի առաջարկը, քանի որ դա նախ՝ կասկածի տակ է դնում մեր համազգային համոզումը, եւ երկրորդ՝ բազմաթիվ երկրների խորհրդարանների կողմից Ցեղասպանության ճանաչման կայացած փաստն այլեւս ավելորդ ու ժամանակավրեպ է դարձնում նման հանձնախմբի ստեղծումը: Այն ամենն, ինչ ասվեց Հայաստանի մասին, բոլորովին չի վերաբերում Սփյուռքին: Ցեղասպանության ճանաչման, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանն ունի իր ըմբռնումն ու օրակարգը, Սփյուռքն՝ իրենը: Հայաստանը չի կարող եւ իրավունք չունի Սփյուռքին թելադրել իր ըմբռնումն ու օրակարգը: Աշխարհացրիվ հայ ժողովրդի զավակները, որպես տարբեր երկրների քաղաքացի, հարկատու եւ ընտրող, իրավունք ունեն ճնշում բանեցնելու իրենց կառավարությունների վրա եւ նրանցից պահանջելու՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ երկրների ներքին գործն է՝ արձագանքել կամ չարձագանքել իրենց քաղաքացիների պահանջներին: Թուրքիան նախ՝ չպետք է Հայաստանը շփոթի Սփյուռքի հետ, եւ երկրորդ՝ չպետք է դժգոհի վերջինիս պահվածքից, քանի որ Սփյուռքը Ցեղասպանության հետեւանքն է: Թող Ցեղասպանություն չաներ՝ Սփյուռք չէր լինի: Նման անհեթեթություններ ոչ տեսել ենք ոչ էլ լսել: Միայն լտպ-ի ՍՏՐՈՒԿՆԵՐԸ կարող են նման բաներ գրել ու արտահայտել: Ձեր նման մտածողները ստրկության լծի տակ կան ու կմնան մինչև հավիտյան ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ գոռալով: Ազատությունը պիտի հոգուդ մեջ լինի ոչ թե լեզվիդ ծայրին:
ճիշտ ես Սարգիս լտպ ն առաջին անգամ ՄԱԿում փո-անակ խոսեր հայերեն և հնչեցներ ցե-ասպանության հարցը բարբաջեց չգիտեմ ինչից ֆրանսերենով, այ ո-որմելի քյոռ ,աստված արդեն խարանել է քեզ ,քո ֆրանսերենը ում էր պետք ֆրանսիայում ցանկացած դռնապան քեզանից լավ է խոսում ում էիր զարմացնում ո-որմելի չնչին արարած- Սարգիս
Vahan NY ORIGINAL գրել է:- VAN
Քո ԼՏՊ-ն,մարդ ձերբակալվել Է ցեղասպանության հարցի համար ոտքի ելաց համընդհանուր ուսանողական ցույցի պատճառով և դա բոլորովին չի գալիս ապացուցելու նրա ունեցաց«պայքարը« այդ հարցում,մանավանդ,որ ի հակառակ այդ ժամանակ բանտարկվաց ու տարիներով բանտերում անցկացրաց այդ նույն ցույցի մասնակից çատ ուսանողների,նրան պահել են ընդհամենը իննը օր և տասներրորդ օրը նա ազատ Է արձակվել ճանաչվելով անմեղսունակ:Այնպես որ պատահաբար հոսանքի տակ ընկնել ու մի քանի օր բանտում անցկացնել,դեռ չի նçանակում լինել այդ çարժման մասնակից կամ ջատագով:Մարտիմեկյան դեպքերին Էլ çատ անմեղ մարդիկ ձերբակալվեցին,çատ ավելի երկար օրեր անցկացրին բանտում ու ազատ արձակվեցին,բայց դա չի նçանակում,որ նրանք çարժման մասնակից Էին,կամ çարժման համաիւոհ:Հիմի հասկացա՞ր ինչումն Է բանը,ոչ Էլ ՍՍՀՄ ԿԳԲ-ն այնքան միամիտ Էր,որ չնչին իսկ չափով այլաիւոհ լինելու,կամ այդ çարժմանը աջակցելու,կամ համաիւոհ լինելու դեպքում որևիցե մեկին այդպես հեçտ ու հանգիստ տասներորդ օրը բաց թողներ,ու դեռ հետո Էլ նրան,այսինքն ԼՏՊ-ն ,çնորհեր ԿԳԲ-ի լեյտենանտի,այնուհետև«առաջադրանքը փայլուն կատարելու համար«,ԿԳԲ-ի ավագ լեյտենանտի կոչում:Սրանք անհամատեղելի բաներ են:Ողջ ՍՍՀՄ պատմության մեջ դեռ լսվաց բան չԷ,որ որևիցե չնչին չափով այլաիւոհ,երբևԷ ստանա ԿԳԲ-ի լեյտենենտի,հետո նաև ավագ լեյտենենտի կոչում:Իսկ քո Լևոնը ունի այդ կոչումները,և իր իçիւանության տարիներին իրեն ուղղվաց այն հարցին,թե ո՞րն Է եղել այն «հանձնարարությունը«,որի փայլուն կատարման համար նրան çնորհվել Է ԿԳԲ-ի ավագ Լեյտենանտի կոչում,ԼՏՊ-ն պատասիւանեց,թե.«Աֆղանստանում Է կատարել այդ հանձնարարությունը«:ՈՒ թե ինչ հանձնարարություն Է կատարել ԿԳԲ-ի համար թեկուզև Աֆղանստանում,դա մնաց մութ:Նրան ավագ լեյտենանտի կոչում çնորհելու այդ փաստաթուղթը Հուսիկ Հարությունյանի ստորագրությամբ,տպվաց Էր 1991թ-ի «Մունետիկ «թերթի համարներից մեկի առաջին Էջում,առաջնորդող մի մեց հոդվացի հետ միասին:Հիմա պա՞րզ Է ,թե ինչպիսի «պայքարող« Է եղել այդ ազգադավ սրիկան:
Van նա այնպիսի ԲՏ ա որ հոսանքի տակ չի ընկնի ու--ակի գործ տվո- ա ե-ել և ձեռքի հետ իրեն էլ են ձերբակալել որ մնացածը չկասկածեն- VAN
serjikn asal a- yes turk em գրել է:
Սարգիս
Համաժողովրդական պայքարը, որ այսօր Հայաստանում ընթանում է Հայ ազգային կոնգրեսի դրոշի ներքո եւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, անշուշտ, պայքար է հանուն Ազատության:Խնդիրն այն է, սակայն, որ Ազատությունը ինքը շատ ընդգրկուն հասկացություն է, եւ ուրեմն` երբեմն կոնկրետության անհրաժեշտություն է զգում: Այսօր շատերը, որ ուզում են հասկանալ միանա՞լ շարժմանը թե շարունակել պատերի տակ դժգոհելու իրենց գործելաոճը` հարց են տալիս. ի՞նչ նկատի ունեք Ազատություն ասելով, ոչ թե իդեալի գաղափարի, այլ կոնկրետ քաղաքական անելիքի մակարդակում: Ոմանք անգամ ասում են` եթե պիտի Հայաստանում էլ միասեռականների ամուսնությունները թույլատրվեն, մենք դեմ ենք դրան, չենք ուզում այդ ազատությունը: Ահա այս եւ այսօրինակ դիրքորոշումնեը հուշում են, որ մենք պետք է ամենապարզ կերպով ձեւակերպենք Ազատության, մեր կողմից ջատագովվող Ազատության իմաստը: Սա նաեւ կարեւոր է այն առումով, որ պայքարում ներգրավված են շուրջ 20 կուսակցություններ, դրանից ավելի մեծ թվով հասարակական կազմակերպություններ ու քաղաքացիական նախաձեռնություններ, եւ Ազատության մասին նրանց պատկերացումները, ընկալումները, իդեալները կարող են նույնական չլինել: Ավելի ճիշտ` հաստատ նույնական չեն: Բայց մյուս կողմից` նրանք միասին պայքարում են հանուն Ազատության, նշանակում է Ազատության նրանց ընկալումների մեջ կան այնպիսի ընդհանրություններ, որ նրանց դարձնում է համախոհ: Եւ հենց այս ընդհանրություններն են այն սկզբունքները, որ Համաժողովրդական շարժումը նկատի է առնում Ազատություն ասելով: Ավելի կոնկրետացնենք, եւ փորձենք ձեւակերպել, թե այս պարագայում ինչ ասել է Ազատություն` քաղաքական անելիքի իմաստով: Ձեւակերպումը հետեւյալն է. Հայաստանի իշխանությունները, բոլոր մակարդակներում` սկսած ՏԻՄ մարմիններից, վերջացրած երկրի նախագահով, պետք է ձեւավորվեն քաղաքացիների Ազատ կամարտահայտման միջոցով, բացառապես Ազատ կամարտահայտման միջոցով: Բայց սա ամենը չէ. ժողովուրդը Ազատ կամարտահայտմամբ ոչ միայն պետք է իշխանություն ձեւավորելու, այլեւ նույն Ազատ կամարտահայտման միջոցով այդ իշխանությունից ազատվելու հնարավորություն ունենա: Այսինքն, ժողովուրդը պետք է հնարավորություն հնարավորություն ունենա ոչ միայն նախագահ ընտրել այն մարդուն, որին ինքը ուզում է տեսնել նախագահի պաշտոնին, այլեւ պետք է հնարավորություն ունենա, ասենք, հաջորդ ընտրություններում` արտահերթ կամ հերթական ընտրել եւ նախագահ դարձնել մեկ ուրիշ մարդու, գործող նախագահի քաղաքական հակառակորդին: Ահա սա է մեր ջատագոված Ազատության գագաթը, եւ այս երվորյակ սկզբունքները պետք է դառնան մեր Ազատության հիմքն ու պսակը: Մնացած սկզբունքները պետք է ծառայեն ժողովրդի Ազատության, այսինքն ինքնիշխանության ամրապնդմանը: Այդպիսի երկու մայր սկզբունք կա, որ կուզենայի առանձնացնել. առաջինը խոսքի Ազատության, երկրորդը` տնտեսական գործունեության Ազատության սկզբունքն է: Չեմ կարծում, թե հարկ կա այս հրապարակման մեջ խոսել վերջին երկու սկզբունքների դետալների մասին, որովհետեւ այդ հարցը բազմիցս քննարկվել է եւ մեկնաբանվել: Այսօրվա ասելիքի իմաստն այն է, որ Համաժողովրդական շարժումը Ազատություն հասկացությունը պետք է արձանագրի նշված երեք սկզբունքներից կազմված եռանկյունու տեսքով, որի գագաթին իշխանություն ձեւավորելու եւ իշխանությունից զրկելու ժողովրդի ինքնիշխան իրավունքն է: Արձանագրենք նաեւ, որ եթե ժողովրդի այս բարձրագույն իրավունքը ոտնահարված է, ժողովուրդը իրավասու է այն վերականգնել իրեն հարմար ցանկացած մեթոդով, եւ այդ մեթոդը լեգիտիմ է ի բնե, անկախ նրանից` դա զինված ապստամբություն է, թե խաղաղ հանրահավաք: Անկախ ամեն ինչից Համաժողովրդական շարժումը պետք է պսակվի ժողովրդի ինքնիշխանության վերականգնմամբ, որի սիմվոլը կարող է դառնալ Տեր-Պետրոսյանի ընտրվելը ՀՀ նախագահ: Բայց կարեւոր է արձանագրել, որ Համաժողովրդական շարժումը ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների պայքար է, այլ պայքար է հանուն ժողովրդի ինքնիշխանության վերականգնման, եւ Տեր-Պետրոսյանի դերը այս պայքարում, ինչպես ինքն է ասել, պայքարի խթան, գործիք լինելն է: Ոմանք ասում են, թե չեն հավատում Շարժման ղեկավարի հռչակած սկզբուքնենրին եւ հղում են անում 1996 թվականի վրա: Տեր-Պետրոսյանը չի արհամարհել այսպիսի տեսակետներ ունեցողներին եւ հայտարարել է, որ պատրաստ է նախագահ ընտրվելուց երեք տարի անց հրաժարական տալ, եւ ընդհանրապես հեռանալ քաղաքականությունից (այս միտքը Տեր-Պետրոսյանը կրկնեց նաեւ վերջերս Գյումրիում կայացած հանրահավաքում): Այս հայտարարությունը ինչ մեկնաբանություն ասես չստացավ, բայց գլխավորը չասվեց. իր այդ խոստմամբ Տեր-Պետրոսյանը արձանագրեց, որ Համաժողովրդական շարժման գլխավոր գործող անձը ոչ թե ինքն է կամ հարթակում կանգնած որեւէ ոք, այլ հրապարակում կանգնած ՀՀ քաղաքացին, որին «Հայլուրը» «բոմժ» է անվանում: Երանի «բոմժերին», որովհետեւ նրանցն է իշխանությունը: Հ.Գ. Անշուշտ, իմ նշած սկզբունքները չեն ընդգրկում «Ազատություն» հասկացության ողջ իմաստը: Բայց «Ազատություն» հասկացության նոր իմաստների արձանագրումն ու դրնաք ՀՀ-ում ներդնել-չներդնելը Հայաստանի ժողովրդի եւ նրա ընտրած իշխանությունների հարաբերության գործ է: Այս պահին արձանագրենք, որ Համաժողովրդական շարժման նպատակը ոչ թե Տեր-Պետրոսյանին կամ որեւէ անձի, այլ Հայաստանի ժողովրդին իշխանության բերելն է, ժողովրդի ինքնիշխանությունը վերականգնելը: <UL class=c> <LI class=italic><STRONG>Լեւոն Տեր-Պետրոսյան</STRONG> «թրքամետության» մասին խոսում են մարդիկ, ովքեր իրենց գիտակցական կյանքի տեւական մի հանգրվանում ստորաքարշորեն ծառայել են թուրքերին:Սկսեմ նրանից, որ հանրահավաքի մասնակիցներից շատերի նման՝ ես եւս Հայոց ցեղասպանությունը վերապրածների շառավիղ եմ: Պապս մասնակցել է Մուսա-լեռան հերոսամարտին: Յոթնամյա հայրս ուտելիք եւ ջուր է կրել դիրքեր: Իսկ մայրս այդ օրերին ծնվել է քարանձավում: Եթե ֆրանսիական նավատորմը պատահաբար չանցներ Մուսա-լեռան ափերով, ապա ես գոյություն չէի ունենա եւ, ի հրճվանս Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի, այսօր չէի խոսի այս հարթակից: Իմ գերդաստանի երեք սերունդ այս կամ այն կերպ պայքարել է թուրքերի դեմ: Ասվեց արդեն, որ պապս մասնակցություն է ունեցել Մուսա-լեռան հերոսամարտին: Ավելի վաղ, 1896 թվականին, Զեյթունի ապստամբությունից հետո, նա վեց ամիս անցկացրել է թուրքական բանտերում: Հայրս 1939-ին գլխավորել է Ալեքսանդրեթի սանջակը Թուրքիային հանձնելու ծրագրի դեմ ուղղված հայկական շարժումը: Իսկ ես 1966-ին, Ցեղասպանության տարեդարձի առթիվ կազմակերպված ցույցի ժամանակ, ձերբակալվել եւ շուրջ մեկ շաբաթ բանտարկվել եմ Երեւանի բերդում, երբ Քոչարյանն ու Սարգսյանը ցեղասպանություն բառն անգամ չէին լսել: Ինձ «թրքամետ» են անվանում այն պատճառով, որ իմ նախագահության օրոք ես բազմիցս պնդել եմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը եւ, որ իբր երբեւէ չեմ բարձրացրել Ցեղասպանության ճանաչման հարցը: Փաստերից առաջինը ստույգ է, քանի որ իսկապես պնդել եմ եւ այսօր էլ կարեւորում եմ հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորումը, իսկ երկրորդը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը: Իմ իշխանության օրոք է կառուցվել Ցեղասպանության Երեւանի թանգարանը: Առաջին անգամ Հայաստանում ե՛ս եմ կազմակերպել Ցեղասպանությանը նվիրված հեղինակավոր միջազգային գիտաժողով, որը տեղի է ունեցել 1995 թվականին, եւ որին մասնակցել են համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ մասնագետներ: Սկսած Հայաստանի առաջին հանրապետությունից մինչեւ օրս, ե՛ս եմ եղել մեր երկրի միակ գործող ղեկավարը, որը, թեեւ սեղմ, բայց համակողմանի քաղաքական գնահատական է տվել Ցեղասպանությանը (Լ. Տեր-Պետրոսյան, Ընտրանի, Երեւան, 2006, էջ 477-481): Ճիշտ է, սակայն, որ այս ամենով հանդերձ, Ցեղասպանության ճանաչումը ես չեմ դրել Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում, դա համարելով անժամանակ ու վտանգավոր, ինչը կփորձեմ հիմնավորել քիչ հետո: Ի տարբերություն ինձ, Հայաստանի երկրորդ նախագահը այդ հարցն անմիջապես դարձրեց հանրապետության արտաքին քաղաքականության անկյունաքարը եւ իշխանավարության առաջին իսկ օրվանից սկսեց հետեւողական քայլեր կատարել այդ ուղղությամբ: Ո՞րն էր այս նոր քաղաքականության տրամաբանությունը: Դա պարզաբանելու համար ես կրկին ստիպված եմ դիմելու հուշապատումի օգնությանը: 1997 թվականին, երբ ես վարչապետ Քոչարյանին առաջարկեցի գլխավորել «Հայաստան-Սփյուռք հարաբերությունների համակարգման պետական խորհուրդը», նա հրաժարվեց՝ պատճառ բռնելով այն հանգամանքը, որ խորհրդի գործունեության ծրագրում բացակայում է Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ կետը: Երբ ես, «Հայաստան համահայկական հիմնադրամի» տնօրեն Մանուշակ Պետրոսյանի ներկայությամբ, խնդրեցի հիմնավորել իր տեսակետը, Քոչարյանն ասաց բառացիորեն հետեւյալը. «Ես չգիտեմ, թե ինչ բան է ցեղասպանությունը, բայց հաստատ գիտեմ, որ դա պետք է Սփյուռքին: Եթե մենք մտցնենք այս կետը, ապա Սփյուռքը կոգեւորվի եւ ավելի մեծ նյութական օժանդակություն կցուցաբերի Հայաստանին: Ավելին, եթե Հայաստանը պաշտոնապես ներկայացնի Ցեղասպանության ճանաչման պահանջը, ապա Թուրքիան տեղի կտա եւ մեկ տարուց կբացի հայ-թուրքական սահմանը: Բացի այդ, նա ավելի անկողմնակալ դիրք կգրավի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում եւ այլեւս ջանասիրաբար չի պաշտպանի Ադրբեջանի դիրքորոշումը»: 1998 թվականի սեպտեմբերին Ռոբերտ Քոչարյանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրեց Ցեղասպանության ճանաչման հարցը, ինչը թեեւ պալատական ներբողագիրների կողմից գնահատվեց որպես աննախադեպ քաջագործություն, բայց այդպես էլ մնաց որպես մերկապարանոց եւ անհետեւանք հայտարարություն: Եթե նշված ճղճիմ ու պրիմիտիվ քաղաքական հաշվարկներն էին ընկած Քոչարյանի որդեգրած դիրքորոշման հիմքում, ապա դա կարող է նշանակել միայն մեկ բան, այն է՝ տրորել, պղծել մեր ազգային մեծագույն ողբերգությունը, այն դարձնել անպարկեշտ սակարկությունների առարկա, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ Հայաստանի նախագահի վերոհիշյալ կանխատեսումներից ոչ մեկը մինչեւ օրս այդպես էլ իրականություն չի դարձել: Որ ՄԱԿ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի հնչեցումը սոսկ ներքին սպառման կարիքները բավարարելուն, այսինքն՝ հայության աչքում հերոս երեւալուն միտված տղայամտություն էր, պարզ է դառնում նրանից, որ Քոչարյանի հայտարարությանը չհետեւեց ոչ մի գործնական քայլ: Ավելի լուրջ մտադրություններ ունենալու պարագայում՝ Քոչարյանն ու Օսկանյանը պարտավոր էին, ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված արարողակարգով, Ցեղասպանության ճանաչման նպատակով կոնկրետ գործընթաց սկսել, որի արդյունքը պիտի հանդիսանար այդ կազմակերպության կողմից ընդունված համապատասխան բանաձեւը: Որպես ՄԱԿ-ի լիիրավ անդամ, Հայաստանն ուներ այդ իրավունքը, բայց, չգիտես ինչու, չօգտվեց դրանից, բավարարվելով ընդամենը հարցի արծարծման պարզունակ իմիտացիայով: ՄԱԿ-ը մամուլի ակումբ չէ, ուր գնում են հայտարարություններ անելու, այլ հեղինակավոր իրավա-քաղաքական ատյան, որտեղ պետությունները կոնկրետ հարցեր են լուծում: Եվ ընդհանրապես, Հայաստանի ներկա իշխանությունները գործնական քաղաքականությունը չեն տարբերում հայտարարություններից ու հոխորտանքներից, մոռանալով, որ քաղաքականությունը ոչ թե խոսք է, այլ նախեւառաջ ու միայնումիայն՝ գործ: Երբ ազդարարում են, որ Ղարաբաղը մերն է, նրանց թվում է, թե հարցն արդեն լուծված է: Երբ պնդում են, որ Ղարս-Ախալքալաք երկաթուղին չպիտի կառուցվի, նրանք կարծում են, թե այդպես էլ պիտի լինի: Երբ պահանջում են, որ ամերիկյան կոնգրեսը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, համոզված են, որ այդ մարմինը պիտի կատարի իրենց պահանջը: Երբ Թուրքիային թելադրում են բացել հայ-թուրքական սահմանը, կասկած չունեն, որ մեր հարեւանը պիտի ենթարկվի այդ թելադրանքին: Երբ Ադրբեջանին հորդորում են զերծ մնալ միլիտարիստական ռիտորիկայից, մտածում են, որ վերջինս կանսա իրենց հորդորին: Վերջին տասը տարում Հայաստանի արտաքին քաղաքականությունն, ահա, այսպիսի դատարկ, գավառական, անիմաստ հայտարարությունների մի շարան է: Իշխանությունները չեն իսկ անդրադառնում, թե դրանով ինչպիսի ծիծաղելի վիճակի մեջ են դնում թե՛ իրենց, թե՛ մեր երկիրը: Տպավորություն է ստեղծվում, թե նրանք պետությունը շփոթում են Ստեփանակերտի ԺԷԿ-ի կամ Բուրջ-Համմուդի թաղապետարանի հետ: Երբ իրենց հայտարարությունների ձեռքը կրակն ընկած Ռոբերտ Քոչարյանն ու Վարդան Օսկանյանը հայտնվում են անհարմար վիճակներում, պատճառաբանում են, թե ճիշտ չեն հասկացվել, կամ իրենց խոսքերը սխալ են թարգմանվել: Ո՞վ է երբեւէ, անհոդաբաշխ բարբաջանքներից ու հոխորտալից հայտարարություններից բացի, նրանց շուրթերից որեւէ կշռադատված, տրամաբանական վերլուծություն կամ ծրագրային ելույթ լսել արտաքին քաղաքականությանը վերաբերող խնդիրների մասին: Ե՞րբ են նրանք իրենց հստակ տեսակետը ներկայացրել արտաքին քաղաքականության այնպիսի կենսական եւ հրատապ հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են, ասենք, Ղարաբաղյան հակամարտության լուծումը, Հայաստանի քաղաքական եւ տնտեսական մեկուսացման հաղթահարումը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ թեկուզ Ցեղասպանության ճանաչման խնդրի հետապնդումը, որի նպատակը հայտնի չէ ո՛չ ժողովրդին, ո՛չ էլ նույնիսկ իրենց: Ազնիվ լինելու դեպքում ներկա իշխանությունները պետք է ընդունեին, որ մեր արտաքին քաղաքականությունը վերջին տաս տարում լիակատար ձախողման կամ կրախի է մատնվել: Ամերիկյան կոնգրեսից պահանջում էին ուժի մեջ թողնել Ադրբեջանի դեմ կիրառված պատժամիջոցներին վերաբերող 907 բանաձեւը, բայց կոնգրեսը չեղյալ հայտարարեց այն: Նույն մարմնին պաշտոնապես կոչ էին անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եւ տեսանք, թե դա ինչ արդյունք ունեցավ: Թուրքիային հորդորում էին մեզ հետ հարաբերությունները չպայմանավորել հայ-ադրբեջանական հակամարտության գործոնով ու բացել ընդհանուր սահմանը, սակայն ոչինչ չստացվեց: Սկզբնապես Թուրքիայի առջեւ պայման էին դնում ճանաչել Ցեղասպանությունը, բայց հետո հրաժարվեցին դրանից, համաձայնելով՝ այդ երկրի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների: Համաշխարհային հանրությանը թելադրում էին թույլ չտալ Ղարս-Ախալքալաք երկաթուղու կառուցումը, բայց դա արդեն իրականություն է դառնում: Ընդդիմանում էին Ախալքալաքում տեղակայված ռուսական բազայի դուրսբերմանը, սակայն այդ բազան այլեւս գոյություն չունի: Հոխորտում էին, թե Հայաստանը դեռ 100 տարի էլ կարող է զարգանալ շրջափակման պայմաններում, բայց շարունակ բողոքում են շրջափակումներից: Պնդում էին, որ հայերն ու ադրբեջանցիներն օրգանապես անհամատեղելի ազգեր են, բայց գիշեր-ցերեկ խոսում են հաշտությունից: Հայտարարում էին, որ Ղարաբաղի հարցը մեզ համար արդեն լուծված է, բայց, չգիտես ինչու, չեն հրաժարվում բանակցություններից: Փորձում էին խափանել ԵԱՀԿ գագաթնաժողովի անցկացումը Ստամբուլում, բայց գլխիկոր մասնակցեցին այդ գագաթնաժողովին, ու դեռ ավելին, ստորագրեցին նրա ընդունած հայտնի խարտիան, այդպիսով պետական մակարդակով ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Մի խոսքով, դիվանագիտական խայտառակ պարտությունների մի ամբողջ շարան, որոնք խոստովանելու կամ նույնիսկ ըմբռնելու ունակությունը դուրս է Քոչարյանի եւ Օսկանյանի կարողության սահմաններից: Ի՞նչ կարիք կար ներքաշվել գործընթացների մեջ, որոնք կախված չեն Հայաստանի կամքից, կամ հավակնել դերակատարումների, որոնք վեր են նրա հնարավորություններից: Այդպիսի անխոհեմության ամենավառ օրինակն է մեր միջամտությունը Եւրոմիության եւ Թուրքիայի հարաբերությունների կառուցման գործընթացին: Մի՞թե հասկանալի չէ, որ Հայաստանը ո՛չ կարող է նպաստել, ո՛չ էլ խոչընդոտել Թուրքիայի անդամակցությանը Եւրոպական Միությանը: Մեր ի՞նչ գործն էր, ուրեմն, նամակներ հղել Բրյուսել՝ պահանջելով չսկսել Եւրոմիություն-Թուրքիա բանակցությունները կամ վերջինիս առջեւ նախապայման դնել՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մեզ համար ո՞րն է գլխավոր՝ պատշաճ կերպով չձեւակերպված մի սկզբունք, թե՞ Հայաստանի կոնկրետ պետական շահը: Եւրոպան, եթե ցանկանար, այդ նախապայմանը կդներ առանց մեր խնդրանքի, եւ հավատացած եղեք, այդպես էլ վարվել է: Եթե Եւրոմիությունն այսօր տարբեր պատրվակներով ձգձգում է Թուրքիայի հետ բանակցությունները եւ նորանոր պայմաններ առաջարկում նրան, դա ընդամենը նշանակում է, որ առայժմ պատրաստ չէ իր կազմում ընդգրկել այդ երկիրը: Երբ պատրաստ լինի, կբավարարվի Թուրքիայի բացատրություններով եւ մի կողմ կդնի սուր տարաձայնությունները, այդ թվում՝ Ցեղասպանության հարցը: Հայաստանի իշխանությունների՝ անմեղսունակության հասնող պահվածքն այս հարցում տարօրինակ է նաեւ մեկ այլ առումով: Մի կողմից կեսբերան հայտարարելով, թե համաձայն են Թուրքիայի անդամակցությանը Եւրոմիությանը, մյուս կողմից նրանք, ինչպես տեսանք, անում են ամեն ինչ՝ դա վիժեցնելու համար: Ինչո՞վ բացատրել այս երկակի խաղը: Մի՞թե ակնհայտ չէ, որ Թուրքիայի անդամակցությունը Եւրոմիությանը՝ Հայաստանին ձեռնտու է բոլոր առումներով՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ ապահովական: Ո՞րն է ավելի վտանգավոր՝ Եւրոմիության անդամ Թուրքիան, թե՞ Արեւմուտքից մերժված, հայացքը դեպի Արեւելք շրջած Թուրքիան: Կամ ո՞րն է ավելի նախընտրելի՝ Արեւմուտքից մեկուսացած Հայաստանը, թե՞ Եւրոմիությանը սահմանակից Հայաստանը: Մեր երկրի արտաքին քաղաքականությունը վաղուց պիտի պատասխանած լիներ այս պարզ հարցերին: Ի դեպ, իմ տպավորությամբ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Սերժ Սարգսյանն ավելի լրջմիտ եւ իրատես է, քան Ռոբերտ Քոչարյանը, քանի որ չի տառապում վերջինիս նարցիսիզմով: Ի՞նչ պիտի անեին Հայաստանի իշխանությունները՝ Եւրոմիությանը Թուրքիայի անդամակցությանը խոչընդոտելու փոխարեն: Պիտի անեին իրենց արածի ճիշտ հակառակը: Այսինքն՝ պետք է բարի կամք դրսեւորեին եւ ոչ մի կերպ չխանգարեին այդ գործընթացին: Ավելին, պետք է Բրյուսելից պահանջեին չշահարկել Ցեղասպանության ճանաչման հարցը՝ հայ-թուրքական հարաբերությունների այդ բարդ կնճռի լուծումը թողնելով կողմերին: Ժամանակն է վերջապես հասկանալ, որ վերջնագրեր ներկայացնելով կամ անկյուն սեղմելով, ոչ ոք չի կարող Թուրքիային պարտադրել՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Բոլորովին չեմ կասկածում, որ Թուրքիան վաղ թե ուշ անելու է այդ բանը: Բայց դա տեղի է ունենալու ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից առաջ, այլ մեր երկրների միջեւ բարիդրացիության, համագործակցության եւ վստահության մթնոլորտի ձեւավորումից հետո: Հետեւաբար, զգացմունքները մի կողմ թողնելով, այդ հարաբերությունները պետք է կառուցել մեկնելով այն իրողությունից, որ 1915 թվականի իրադարձությունները Հայաստանը համարում է Ցեղասպանություն, իսկ Թուրքիան՝ ոչ: Մեզ համար անընդունելի եւ վիրավորական է հայ եւ թուրք պատմաբանների հանձնախումբ ստեղծելու մասին արված հայտնի առաջարկը, քանի որ դա նախ՝ կասկածի տակ է դնում մեր համազգային համոզումը, եւ երկրորդ՝ բազմաթիվ երկրների խորհրդարանների կողմից Ցեղասպանության ճանաչման կայացած փաստն այլեւս ավելորդ ու ժամանակավրեպ է դարձնում նման հանձնախմբի ստեղծումը: Այն ամենն, ինչ ասվեց Հայաստանի մասին, բոլորովին չի վերաբերում Սփյուռքին: Ցեղասպանության ճանաչման, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանն ունի իր ըմբռնումն ու օրակարգը, Սփյուռքն՝ իրենը: Հայաստանը չի կարող եւ իրավունք չունի Սփյուռքին թելադրել իր ըմբռնումն ու օրակարգը: Աշխարհացրիվ հայ ժողովրդի զավակները, որպես տարբեր երկրների քաղաքացի, հարկատու եւ ընտրող, իրավունք ունեն ճնշում բանեցնելու իրենց կառավարությունների վրա եւ նրանցից պահանջելու՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ երկրների ներքին գործն է՝ արձագանքել կամ չարձագանքել իրենց քաղաքացիների պահանջներին: Թուրքիան նախ՝ չպետք է Հայաստանը շփոթի Սփյուռքի հետ, եւ երկրորդ՝ չպետք է դժգոհի վերջինիս պահվածքից, քանի որ Սփյուռքը Ցեղասպանության հետեւանքն է: Թող Ցեղասպանություն չաներ՝ Սփյուռք չէր լինի: Նման անհեթեթություններ ոչ տեսել ենք ոչ էլ լսել: Միայն լտպ-ի ՍՏՐՈՒԿՆԵՐԸ կարող են նման բաներ գրել ու արտահայտել: Ձեր նման մտածողները ստրկության լծի տակ կան ու կմնան մինչև հավիտյան ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ գոռալով: Ազատությունը պիտի հոգուդ մեջ լինի ոչ թե լեզվիդ ծայրին:
«ՈՐ ԲՈՒՅՈՒՔԱՆԸԹՆ ՈՒ ԲԱՇԲՈՒՂԸ ՍԱԲԱԹԱՅԱԿԱՆ ԵՆ, ԶԱՐՄԱՆԱԼԻ ՉԷ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 10Հուլիսի 1-ին Անկարայում բանակի պաշտոնաթող գեներալների եւ դերծովակալի գլխավորությամբ բարձրաստիճան այլ զինվորականների ձերբակալությունը ցնցել էր ողջ Թուրքիային: Շարունակվում են միջազգային լայն հնչեղություն ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՆ ՈՒ ՄԱԿ-Ի ՊՀԾ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՏՆՕՐԵՆՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆՀուլիսի 1-ին Լոռու մարզ այցելեցին Հայաստանում Հունաստանի դեսպան Իոանիս Կորինթիոսը եւ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Հայաստանի եւ Վրաստանի գրասենյակի տնօրեն Լոլա Կաստրոն: Վանաձորում նրանք հանդիպեցին ...ԸՆՏՐԱԿԱՆ ԿՐՔԵՐԸ ԿԹԵԺԱՆԱՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ «Իրավունք de facto» ակումբի հյուրերն էին ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Համլետ Հարությունյանը եւ ՍԻՄ կուսակցության նախագահ Հրանտ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ Հ. Խաչատրյանը թիվ 17 ընտրատարածքում մեծամասնական ...ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՅՍՕՐՎԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ ԱՎԵԼԻ ՎՃՌԱԿԱՆ Է ԼԻՆԵԼՈՒ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 17Համաժողովրդական շարժման լիդերներն ու ներկայացուցիչները պատրաստվում են այսօր Մատենադարանի մոտ իրենց նախանշած հանրահավաքին ավելի վճռական դրսեւորումներ հաղորդել, քանի որ իշխանություններն այս ընթացքում որեւէ ...Ո՞Վ Է ՓՈՐՁՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՈՐՍՄԱԺՈՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ ՍՏԵՂԾԵԼ ՄԻ ԱՆԳԱՄ ԵՎՍ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԵրեւում է` ԱԺ ժամանակավոր մի հանձնաժողով էլ պետք է ստեղծել նախորդ օրը Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած ծեծկռտուքի մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ, քանի որ մեր ոստիկանությունը լրիվ «կլասից» ընկել ...ԲԵՆԶԻՆ, ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ ԵՎ ՈՍԿՈՒ ՎԱՃԱՌՔ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՄինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը, երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ մի քանի «չափազանց կարեւոր» խնդիրների, որոնք «վերջին շրջանում» վերագրվում են իշխանություններին եւ որոնց նախորդ օրը ...ԻՆՉ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ ԵՆ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՒՄ ԱՌԱՋԻԿԱ ԵՐԵՔ ՏԱՐԻՆԵՐԻՆ
Ա. Մ.Հայաստանի 2009-2011 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որ երեկ հաստատեց կառավարությունը, մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ներկայացրեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նա տեղեկացրեց, ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ BB ՄԻՆՈՒՍԻՑ «ՖԻԹՉԸ» ԴԱՐՁՐԵԼ Է BB
Ա.Մ.Որպես հաճելի լուր երեկ կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ «Ֆիտչ» միջազգային ռեյտինգային ընկերությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշը` BB մինուսից դարձնելով BB, ինչը «ստեղծում ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅՈՎ ՀԱՏԵԼԻՍ 13 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ՉԵՆՔ ՎՃԱՐԻ
Ա. Մ. 1Հայաստանի սահմանը հատելիս Հայաստանի քաղաքացիներն այլեւս չեն վճարի այն 13 հազար դրամը, որը նախկինում պարտավոր էին վճարել եւ ինչը տարբեր շահարկումների եւ դժգոհությունների առիթ էր դարձել: Կառավարության երեկ ...10 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ՕԴԻ ՏՈՒՐՔԸ ԿՎԵՐԱՑՎԻ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ
1Երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նա նշեց, որ Հայաստանից օդային փոխադրամիջոցներով արտերկիր մեկնելիս «օդի տուրք» 10 հազար դրամի գանձումը վերացնելու ...ԾԻՐԱՆԵՆԻՆ ՃՅՈՒՂԱՎՈՐՎՈՒՄ ԵՎ ԸՆԴԱՐՁԱԿՎՈՒՄ Է
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀուլիսի 13-20-ը Երեւանում կայանալիք «Ոսկե ծիրան» 5-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ Հայաստան կժամանեն կինոաշխարհի ականավոր դեմքեր: Եվրոպական հայտնի կայքէջերը «Ոսկե ծիրանը» ներկայացնում են կինոաշխարհի ...«ՓՈՔՐ ԹԱՏՐՈՆԻ» ՀԱՂԹԱՆԱԿԸ «ՖԱՆՏԱՍՏԻԿՈՒՄ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՄանկապատանեկան թատրոնների միջազգային փառատոնը, որ կոչվում է «Ֆանտաստիկ» եւ տեղի է ունենում երկու տարին մեկ Գերմանիայի Ռուդոլշթաթ քաղաքում, այս տարի հունիսի 19- 22-ը անցել է Հայաստանի գեղագիտության ազգային ...ԷԼԲԱԿՅԱՆՆԵՐԸ ՓԱՅԼԵՑԻՆ ՊՐԱՀԱՅԻ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, ՊրահաՉեխական «Ապոստրոֆ» միջազգային թատերական 10-րդ փառատոնի կարեւոր իրադարձություններից մեկն իրավամբ կարելի է համարել Հայաստանի Էգդար Էլբակյանի անվան թատրոնի փայլուն ելույթը Պրահայի «Դիվադլո վ Ցելետնե» թատրոնի ...«ԻՆՉՊԻՍԻՆ Է ԱՇԽԱՐՀԸ, ԻՆՉՊԻՍԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ»
Հ.Հ.«Շատ հաճելի է, թե մարդիկ ինչպես են մոտենում իմ ստեղծագործություններին, նայում, երբեմն քննարկում: Հետաքրքիր հայացքներ կան: Սրանք ոչ թե նկարներ են, այլ հայելիներ, որտեղ մարդիկ գտնում են իրենց հոգու մութ ...ՀԱՅՐԵՆԱՍԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ԱՐԺԱՆԻ ՀԵՏՆՈՐԴՆԵՐ ԼԻՆԵՆՔ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ49-ամյա Խաչիկ Սարգսյանը հատուկ, պաշտամունքի հասնող վերաբերմունք ունի Վարդան Մամիկոնյանի արձանի նկատմամբ: Նրա երազանքն ու խոհեմ առաջարկությունն է բոլոր նորապսակներին` իրենց հարսանիքի օրը հրապարակի շրջանն ...ԱՌԱՋԻՆ ՀԱՅԵՐԸ ՆՈՐ ԵՐԿՐՈՒՄ
ՔՆԱՐԻԿ ԱՎԱԳՅԱՆ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածուՀայերն Ամերիկայի Միացյալ Նահանգներ են մեկնել անձնական, կրթական, տնտեսական, քաղաքական, մշակութային, կրոնական եւ այլ հանգամանքներից ելնելով: Դեռեւս XVII դ. սկզբից Եվրոպայից դեպի Հյուսիսային Ամերիկա ուղեւորված ...ՎԱՂՎԱ «ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ»՝
Վիլյամ Սարոյանի հետ սփյուռքահայ մտավորական Օշին Քեշիշյանի 1978-ին ունեցած զրույցների շարքից մի հատված: Գուրգեն Մահարու «Չարենցի հետ» բանաստեղծության անհայտ տարբերակի՝ Գրիգոր Աճեմյանի անդրանիկ հրապարակումը: ...ԱՐՈՆՅԱՆԸ ԶԻՋԵԼ Է ԴԻՐՔԵՐԸ
ՖԻԴԵ-ն հրապարակել է ուժեղագույն շախմատիստների վարկանիշային հերթական ցուցակը: Ապրիլի համեմատ անհատական վարկանիշը 26-ով նվազեցրել է Լեւոն Արոնյանը՝ 6-րդ տեղից տեղափոխվելով 12-րդ հորիզոնական: Այժմ Արոնյանի ...ՑՄԱՀ ՈՐԱԿԱԶՐԿՈՒՄ ԳՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 7Ըստ ՀՖՖ մամուլի քարտուղարության տեղեկատվության, հունիսի 28-ին Կիպրոսում կայացած Ինտերտոտոյի գավաթի առաջին տուրի «Էթնիկոս Ախնաս» (Կիպրոս) -«Բեսա» (Ալբանիա) պատասխան հանդիպումը սպասարկում էր Հայաստանի մրցավարական ...ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՕլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնեն 25 մարզիկներ, որոնք այս օրերին ուսումնամարզական հավաքներ են անցկացնում: Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում մարզվում են բռնցքամարտիկները, ազատ եւ հունահռոմեական ...

