
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՆ ՈՒ ՄԱԿ-Ի ՊՀԾ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՏՆՕՐԵՆՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ
Հուլիսի 1-ին Լոռու մարզ այցելեցին Հայաստանում Հունաստանի դեսպան Իոանիս Կորինթիոսը եւ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Հայաստանի եւ Վրաստանի գրասենյակի տնօրեն Լոլա Կաստրոն: Վանաձորում նրանք հանդիպեցին Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի հետ: Հունաստանի կողմից 295 հազար ԱՄՆ դոլարի արժողությամբ 300 տոննա ցորենի ալյուրի նվիրատվություն է կատարվել ՄԱԿ-ի ՊՀԾ-ին՝ Հայաստանում իր գործունեության մի քանի ամիսների ընթացքում հազարավոր կարիքավոր մարդկանց սնունդ հասցնելու համար: Տեղում գնված ցորենի ալյուրը կբաշխվի 5 հազար մարդու՝ որպես օգնություն, ինչպես նաեւ՝ ՊՀԾ-ի օժանդակ «Սնունդ` աշխատանքի դիմաց» եւ «Դպրոցական սնուցման» ծրագրերի շրջանակներում Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի, Տավուշի մարզերում եւ Երեւանում:
Մեր հարցին, թե Հայաստանում շուտով ավարտվում է ՊՀԾ-ի ծրագիրը եւ կա՞ արդյոք փոխարինող որեւէ այլ ծրագիր, տիկին Կաստրոն պատասխանեց.
- Առանձին փոխարինող ծրագիր չկա, բայց կան օժանդակող այլ ձեւեր: Մենք ծրագիրը հանձնելու ենք Հայաստանի կառավարությանը, պետք է սովորեցնենք մեր իմացածը լոգիստիկայի մասին (ինչպես սնունդը տեղ հասցնել, տեխնիկական խնդիրների մասին եւ այլն): Հայաստանի կառավարությունը եւս քայլեր է ձեռնարկում կարիքավորներին օգնելու համար, բարձրացվել են թոշակները, նպաստները: Երրորդ ձեւն այն է, որ մարդիկ եւ համայնքներն իրենք մտածեն իրենց մասին: Օրինակ` մեր օժանդակությամբ Յաղդան համայնքում անցկացվել է ոռոգման ջրագիծ, որի շնորհիվ ոռոգվում է 180 հա հողատարածք:
Մարզպետ Արամ Քոչարյանի հետ հանդիպումից հետո հյուրերը Լոռու փոխմարզպետ Զոհրաբ Թորոսյանի, ՄԱԿ-ի ՊՀԾ-ի Լոռու մարզի դիտորդ Վլադիմիր Ղարաջյանի եւ այլոց ուղեկցությամբ այցելեցին Վանաձորի Տարոն թաղամասի հարեւանությամբ գտնվող տարածքը, որտեղ Անտառաշեն համայնքի մերձակայքի հետ միասին` «Սնունդ` աշխատանքի դիմաց» ծրագրով 8 հեկտարում տնկվել է 21 հազար 600 սոճի: Ինչպես տեղեկացրեց Գուգարքի անտառտնտեսության ավագ անտառապետ, «Հայկական կանաչ խաչ» ՀԿ-ի «Անտառվերականգնում» ծրագրի համակարգող Գագիկ Ամիրյանը, ծրագրով աշխատում են մոտ 70 մարդ: Յուրաքանչյուր աշխատողի օրական տրամադրվում են 4 կգ ալյուր, 300 գ բուսական յուղ եւ 300 գ ընդեղեն: Ծրագիրն սկսվել է ապրիլից եւ տեւելու է մինչեւ սեպտեմբեր: Այդտեղից հյուրերը մեկնեցին հունական Յաղդան գյուղ, որտեղ դեսպանը կատարեց ցորենի ալյուրի խորհրդանշական հանձնում:
Դեսպան Ի. Կորինթիոսը նշեց, որ ինքը Հայաստանում է անցած տարվա վերջից: Այս ծրագիրը Հունաստանի կառավարության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերից մեկն է: Այժմ ընթացքի մեջ է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում բնամթերքը պահելու համար սառնարանների, ինչպես նաեւ սպանդանոցների կառուցումը: Հայաստանում Հունաստանի կողմից իրականացվող ծրագրերի ընդհանուր գումարը կազմում է մոտ 4 միլիոն եվրո:
Հայաստանում Հունաստանի դեսպանի առաջին օգնական Վիտալիոս Խյոնիդիան տեղեկացրեց, որ դեսպան Ի. Կորինթիոսը պետք է այցելի նաեւ Ախթալա, Շամլուղ, Ստեփանավան, Վանաձոր բնակավայրերը, որտեղ եւս հունական համայնքներին ֆինանսական աջակցություն կցուցաբերվի:
- ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ
«ՈՐ ԲՈՒՅՈՒՔԱՆԸԹՆ ՈՒ ԲԱՇԲՈՒՂԸ ՍԱԲԱԹԱՅԱԿԱՆ ԵՆ, ԶԱՐՄԱՆԱԼԻ ՉԷ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 10Հուլիսի 1-ին Անկարայում բանակի պաշտոնաթող գեներալների եւ դերծովակալի գլխավորությամբ բարձրաստիճան այլ զինվորականների ձերբակալությունը ցնցել էր ողջ Թուրքիային: Շարունակվում են միջազգային լայն հնչեղություն ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՆ ՈՒ ՄԱԿ-Ի ՊՀԾ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՏՆՕՐԵՆՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆՀուլիսի 1-ին Լոռու մարզ այցելեցին Հայաստանում Հունաստանի դեսպան Իոանիս Կորինթիոսը եւ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Հայաստանի եւ Վրաստանի գրասենյակի տնօրեն Լոլա Կաստրոն: Վանաձորում նրանք հանդիպեցին ...ԸՆՏՐԱԿԱՆ ԿՐՔԵՐԸ ԿԹԵԺԱՆԱՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ «Իրավունք de facto» ակումբի հյուրերն էին ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Համլետ Հարությունյանը եւ ՍԻՄ կուսակցության նախագահ Հրանտ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ Հ. Խաչատրյանը թիվ 17 ընտրատարածքում մեծամասնական ...ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՅՍՕՐՎԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ ԱՎԵԼԻ ՎՃՌԱԿԱՆ Է ԼԻՆԵԼՈՒ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 17Համաժողովրդական շարժման լիդերներն ու ներկայացուցիչները պատրաստվում են այսօր Մատենադարանի մոտ իրենց նախանշած հանրահավաքին ավելի վճռական դրսեւորումներ հաղորդել, քանի որ իշխանություններն այս ընթացքում որեւէ ...Ո՞Վ Է ՓՈՐՁՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՈՐՍՄԱԺՈՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ ՍՏԵՂԾԵԼ ՄԻ ԱՆԳԱՄ ԵՎՍ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԵրեւում է` ԱԺ ժամանակավոր մի հանձնաժողով էլ պետք է ստեղծել նախորդ օրը Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած ծեծկռտուքի մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ, քանի որ մեր ոստիկանությունը լրիվ «կլասից» ընկել ...ԲԵՆԶԻՆ, ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ ԵՎ ՈՍԿՈՒ ՎԱՃԱՌՔ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՄինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը, երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ մի քանի «չափազանց կարեւոր» խնդիրների, որոնք «վերջին շրջանում» վերագրվում են իշխանություններին եւ որոնց նախորդ օրը ...ԻՆՉ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ ԵՆ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՒՄ ԱՌԱՋԻԿԱ ԵՐԵՔ ՏԱՐԻՆԵՐԻՆ
Ա. Մ.Հայաստանի 2009-2011 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որ երեկ հաստատեց կառավարությունը, մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ներկայացրեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նա տեղեկացրեց, ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ BB ՄԻՆՈՒՍԻՑ «ՖԻԹՉԸ» ԴԱՐՁՐԵԼ Է BB
Ա.Մ.Որպես հաճելի լուր երեկ կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ «Ֆիտչ» միջազգային ռեյտինգային ընկերությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշը` BB մինուսից դարձնելով BB, ինչը «ստեղծում ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅՈՎ ՀԱՏԵԼԻՍ 13 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ՉԵՆՔ ՎՃԱՐԻ
Ա. Մ. 1Հայաստանի սահմանը հատելիս Հայաստանի քաղաքացիներն այլեւս չեն վճարի այն 13 հազար դրամը, որը նախկինում պարտավոր էին վճարել եւ ինչը տարբեր շահարկումների եւ դժգոհությունների առիթ էր դարձել: Կառավարության երեկ ...10 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ՕԴԻ ՏՈՒՐՔԸ ԿՎԵՐԱՑՎԻ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ
1Երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նա նշեց, որ Հայաստանից օդային փոխադրամիջոցներով արտերկիր մեկնելիս «օդի տուրք» 10 հազար դրամի գանձումը վերացնելու ...ԾԻՐԱՆԵՆԻՆ ՃՅՈՒՂԱՎՈՐՎՈՒՄ ԵՎ ԸՆԴԱՐՁԱԿՎՈՒՄ Է
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀուլիսի 13-20-ը Երեւանում կայանալիք «Ոսկե ծիրան» 5-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ Հայաստան կժամանեն կինոաշխարհի ականավոր դեմքեր: Եվրոպական հայտնի կայքէջերը «Ոսկե ծիրանը» ներկայացնում են կինոաշխարհի ...«ՓՈՔՐ ԹԱՏՐՈՆԻ» ՀԱՂԹԱՆԱԿԸ «ՖԱՆՏԱՍՏԻԿՈՒՄ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՄանկապատանեկան թատրոնների միջազգային փառատոնը, որ կոչվում է «Ֆանտաստիկ» եւ տեղի է ունենում երկու տարին մեկ Գերմանիայի Ռուդոլշթաթ քաղաքում, այս տարի հունիսի 19- 22-ը անցել է Հայաստանի գեղագիտության ազգային ...ԷԼԲԱԿՅԱՆՆԵՐԸ ՓԱՅԼԵՑԻՆ ՊՐԱՀԱՅԻ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, ՊրահաՉեխական «Ապոստրոֆ» միջազգային թատերական 10-րդ փառատոնի կարեւոր իրադարձություններից մեկն իրավամբ կարելի է համարել Հայաստանի Էգդար Էլբակյանի անվան թատրոնի փայլուն ելույթը Պրահայի «Դիվադլո վ Ցելետնե» թատրոնի ...«ԻՆՉՊԻՍԻՆ Է ԱՇԽԱՐՀԸ, ԻՆՉՊԻՍԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ»
Հ.Հ.«Շատ հաճելի է, թե մարդիկ ինչպես են մոտենում իմ ստեղծագործություններին, նայում, երբեմն քննարկում: Հետաքրքիր հայացքներ կան: Սրանք ոչ թե նկարներ են, այլ հայելիներ, որտեղ մարդիկ գտնում են իրենց հոգու մութ ...ՀԱՅՐԵՆԱՍԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ԱՐԺԱՆԻ ՀԵՏՆՈՐԴՆԵՐ ԼԻՆԵՆՔ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ49-ամյա Խաչիկ Սարգսյանը հատուկ, պաշտամունքի հասնող վերաբերմունք ունի Վարդան Մամիկոնյանի արձանի նկատմամբ: Նրա երազանքն ու խոհեմ առաջարկությունն է բոլոր նորապսակներին` իրենց հարսանիքի օրը հրապարակի շրջանն ...ԱՌԱՋԻՆ ՀԱՅԵՐԸ ՆՈՐ ԵՐԿՐՈՒՄ
ՔՆԱՐԻԿ ԱՎԱԳՅԱՆ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածուՀայերն Ամերիկայի Միացյալ Նահանգներ են մեկնել անձնական, կրթական, տնտեսական, քաղաքական, մշակութային, կրոնական եւ այլ հանգամանքներից ելնելով: Դեռեւս XVII դ. սկզբից Եվրոպայից դեպի Հյուսիսային Ամերիկա ուղեւորված ...ՎԱՂՎԱ «ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ»՝
Վիլյամ Սարոյանի հետ սփյուռքահայ մտավորական Օշին Քեշիշյանի 1978-ին ունեցած զրույցների շարքից մի հատված: Գուրգեն Մահարու «Չարենցի հետ» բանաստեղծության անհայտ տարբերակի՝ Գրիգոր Աճեմյանի անդրանիկ հրապարակումը: ...ԱՐՈՆՅԱՆԸ ԶԻՋԵԼ Է ԴԻՐՔԵՐԸ
ՖԻԴԵ-ն հրապարակել է ուժեղագույն շախմատիստների վարկանիշային հերթական ցուցակը: Ապրիլի համեմատ անհատական վարկանիշը 26-ով նվազեցրել է Լեւոն Արոնյանը՝ 6-րդ տեղից տեղափոխվելով 12-րդ հորիզոնական: Այժմ Արոնյանի ...ՑՄԱՀ ՈՐԱԿԱԶՐԿՈՒՄ ԳՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 7Ըստ ՀՖՖ մամուլի քարտուղարության տեղեկատվության, հունիսի 28-ին Կիպրոսում կայացած Ինտերտոտոյի գավաթի առաջին տուրի «Էթնիկոս Ախնաս» (Կիպրոս) -«Բեսա» (Ալբանիա) պատասխան հանդիպումը սպասարկում էր Հայաստանի մրցավարական ...ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՕլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնեն 25 մարզիկներ, որոնք այս օրերին ուսումնամարզական հավաքներ են անցկացնում: Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում մարզվում են բռնցքամարտիկները, ազատ եւ հունահռոմեական ...
ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՊՐԵԼ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«ԼԻՆՍԻ» ԴՊՐՈՑԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵՑ ՆԱԵՎ ԹԻՎ 194 ԴՊՐՈՑԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՀԵՔԻԱԹԻ ՕՐԵՐ ԴՍԵՂՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ՓՈՐՁԱՌՈՒ ԹՂԹԱԿԻՑՆԵՐԸ ՀԵՌԱՑՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ԵՐԵՎԱՆ ԿՏԵՎԻ 5-6 ԺԱՄ
ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՅՍՕՐՎԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ ԱՎԵԼԻ ՎՃՌԱԿԱՆ Է ԼԻՆԵԼՈՒ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ՞Վ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «ՌՈՒՄԲ-ՓԱՍՏԱԹՈՒՂԹ» Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԳՅՈՒԼԻ ԳՆԱԼԸ ԵՐԵՎԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԵՐԱՆԻ՜ ԳՆԱՐ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄՏՐԱԿՆ ՈՒ ԲԼԻԹԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
«ՈՐ ԲՈՒՅՈՒՔԱՆԸԹՆ ՈՒ ԲԱՇԲՈՒՂԸ ՍԱԲԱԹԱՅԱԿԱՆ ԵՆ, ԶԱՐՄԱՆԱԼԻ ՉԷ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԽՍՏԻՎ ՔՆՆԱԴԱՏՎԵԼ Է ԱՄՆ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ «ՊԱՐԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՌԻ ՇՈՒՐՋԸ»
Հ. Ծ.
ԳԼԽԱՑԱՎԱՆՔՆԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾՈՎ 3 ԱՆՁ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ

ՀԴԿ-Ն ԸՆԴԴԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ «ՊԱՏՄԱԲԱՆԱԿԱՆ» ՔՆՆԱՐԿՄԱՆ ՓՈՐՁԵՐԻ
ՀԴԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
- 1762 Իզմիրում Մարկոսի տպարանում առաջին անգամ սկսեց տպագրվել Եզնիկ Կողբացու «Եղծ Աղանդոց»-ը:
- 1818 Զեյթունը հրաժարվում է հարկ վճարել Մարաշի փաշային և ապստամբության դրոշ է բարձրացնում:
- 1823 Կ. Պոլսում ծնվեց Գրիգոր Աղաթոնյանը (Աղաթոն): (Վախճ. 1868թ.-ին):
- 1839 Մահացավ կոմպոզիտոր և հայ ձայնագրերի հեղինակ Պապա Համբարձումյանը:
- 1847 Մահացավ արքունի ոսկերչապետ Հակոբ Չելեպի Տյուզյանը, որի նախաձեռնությամբ հրատարակվում է «Եվրոպա» հանդեսը: (Ծնվ. հունվարի 3,1793 թ.):
- 1902 Բրյուսելում կայացավ հայրենասերների միջազգային համաժողով, որտեղ հայկական հարցերին նվիրված ճառերով հանդես եկավ ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ Ժան Ժորեսը և ուրիշներ:
- 1902 Բրյուսելում կայացավ միջազգային կոնֆերանս հօգուտ Հայկական հարցի արդարացի լուծման:
- 1908 Մահացավ հայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը: (Ծնվ. 1886թ.-ին):
- 1930 Ծնվեց հայ դերասան Մհեր Մկրտչյանը: (Վախճ. 1993թ.-ին):
- 1992 Հայկական ուժերը թողեցին ԼՂՀ Մարտակերտ քաղաքը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

